Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները |1lurer.am|

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները դատապարտել են Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները |1lurer.am|

1lurer.am: Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» 2024 թ. հունվարի 24-25-ը տեղի ունեցած 21-րդ միջազգային հանդիպման ավարտին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կողմերն ընդգծել են «Աստանայի գործընթացի» առաջատար դերը Սիրիայում ճգնաժամի կայուն կարգավորման առաջմղման գործում, արձանագրել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման բացասական ազդեցությունը Սիրիայում իրավիճակի վրա: Հայտարարության համաձայն՝ կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնականությանը և տարածքային ամբողջականությանը: Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան դատապարտել են Իսրայելի բոլոր ռազմական հարձակումները Սիրիայում, ինչպես նաև ընդգծել են Սիրիային մարդասիրական օգնության շարունակական տրամադրման և ծավալների ավելացման կարևորությունը:
17:46 - 25 հունվարի, 2024
Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը
 |armenpress.am|

Ռայիսին և Էրդողանն ընդգծել են կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի, ընդգծել են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։ Այս մասին հաղորդում է IRNA-ի կողմից հրապարակված հայտարարության տեքստը։ «Ընդգծելով կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ երկու երկրները 3+3 երկխոսության մեխանիզմը գնահատել են որպես անդամ երկրների միջև խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ», - գրված է հայտարարության տեքստում։ Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։ Փաստաթղթում կողմերը նաև դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում,  ընդգծել են երկու երկրների փոխադարձ կամքը՝ Սիրիայում խաղաղություն պահպանելու համար, իրենց աջակցությունն են հայտնել Եմենի տարածքային ամբողջականությանը, միևնույն ժամանակ շեշտել են միջազգային ջրերում, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության անվտանգության կարևորությունը, ինչպես նաև Ուկրաինայում կայուն խաղաղության կոչ են արել՝ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսության միջոցով։ Թուրքիայի նախաձեռնած տարածաշրջանային հարթակը ենթադրում է համագործակցություն Հարավային Կովկասի 3 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի և նրանց 3 հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Հարթակի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում, երկուսը՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, երրորդը՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը ոչ մի հանդիպման չի մասնակցել։
11:55 - 25 հունվարի, 2024
Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա
 |1lurer.am|

Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իր թուրք գործընկերոջ պաշտոնական հրավերով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Հանդիպումը սկսվել է Անկարայի նախագահական համալիրում Իսլամական Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նախատեսվում է նաև մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Բանակցություններից հետո Էրդողանն ու Ռայիսին կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս։ Ռայիսին պաշտոնական այցով Թուրքիայում է՝ մասնակցելու Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստին։
20:22 - 24 հունվարի, 2024
ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը
 |factor.am|

ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը X-ում գրառմամբ նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն ավելի ապահով և ուժեղ կդարձնի։ «Մենք ողջունում ենք Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունը, որը հաստատում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դիմումը։ Սա կարևոր առաջնահերթություն է եղել նախագահ Ջո Բայդենի համար։ Շվեդիան ուժեղ և կարող պաշտպանական գործընկեր է, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ն և դաշինքն ավելի անվտանգ և ուժեղ կդարձնի»,- գրել է Սալիվանը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը։ «Թուրքիայի խորհրդարանի այսօրվա որոշումը՝ վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կարևոր և ճիշտ է։ Սա ամրապնդում է մեր միությունը: Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան շատ շուտով կկարողանա պաշտոնապես միանալ դաշինքին»,- X-ում գրել է Շոլցը։ Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել է որպես օրենք՝ քվեարկությանը մասնակցած 346 պատգամավորներից 287-ի կողմ ձայնով։ Դեմ է քվեարկել 55, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
13:48 - 24 հունվարի, 2024
Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ է դարձնում․ Ստոլտենբերգ
 |hy.armradio.am|

Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ է դարձնում․ Ստոլտենբերգ |hy.armradio.am|

hy.armradio.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի հայտը և կոչ է արել Հունգարիային հետևել Թուրքիայի օրինակին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ «Ես ողջունում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քվեարկությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու վերաբերյալ: Ես նաև ակնկալում եմ, որ Հունգարիան հնարավորինս շուտ կավարտի վավերացումը», - ասել է գլխավոր քարտուղարը: Նա հավելել է, որ «Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի ուժեղ է դարձնում»։ Թուրք պատգամավորները հունվարի 23-ին հաստատել են դաշինքին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը վավերացնող օրինագիծը։ Այժմ Հունգարիան մնում է ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որի խորհրդարանը դեռ չի վավերացրել Շվեդիայի անդամակցության դիմումը։ Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքին միանալու իրենց դիմումները ներկայացրել են 2022 թվականի մայիսի 18-ին՝ ցույց տալով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները իրենց դրդել են նման քայլի։ Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցություն է ստացել 2023 թվականի ապրիլի 4-ին։
09:56 - 24 հունվարի, 2024
Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը |azatutyun.am|

Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը |azatutyun.am|

azatutyun.am: Ձայների 55 դեմ, 287 կողմ հարաբերակցությամբ Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, հաղորդում է Reuters-ը։ Որոշումը ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ստորագրումից հետո։ Խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովը արձանագրության վավերացմանը հավանություն էր տվել անցած տարվա դեկտեմբերի վերջին։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Շվեդիան 2022-ին ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացրեց՝ իր անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է հաստատեն դաշինքին միանալու ցանկություն ունեցող երկրների դիմումը: Շվեդիայի անդամակցության հայտը Հյուսիսատլանտյան դաշինքի 31 անդամներից չէին վավերացրել միայն Թուրքիան և Հունգարիան։ Անկարան վավերացնելու դիմաց Ստոկհոլմից, մասնավորապես, պահանջում էր շուրջ հարյուր քուրդ ակտիվիստների արտահանձնում, ինչպես նաև ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ՔԲԿ-ի աջակիցների հանդեպ՝ կուսակցության, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։ Սկանդինավյան այս պետությունը արդեն մի շարք աննախադեպ որոշումներ է կայացրել՝ բավարարելու Անկարայի պահանջները, վերացրել է Թուրքիա զենքի արտահանման էմբարգոն, Անկարային է արտահանձնել Էրդողանի ընդդիմախոսին, փոխել է ահաբեկչության մասին օրենսդրությունը։    
09:24 - 24 հունվարի, 2024
Թուրքիայի խորհրդարանի օրակարգում այսօր կներառվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը |factor.am|

Թուրքիայի խորհրդարանի օրակարգում այսօր կներառվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը |factor.am|

factor.am: Թուրքիայի խորհրդարանի այսօրվա նիստի ամենակարևոր օրակարգային հարցերից է լինելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը, հայտնում է TRT Haber-ը։ Նշվում է, որ քննարկումից հետո այն ներկայացվելու է խորհրդարանի անդամների քվեարկությանը։ Ըստ թուրքական մամուլի տեղեկությունների՝ քվեարկությունը տեղի է ունենալու այս շաբաթ, սակայն հստակ օր չի նշվում։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտն առաջին անգամ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ է բերվել անցյալ տարվա նոյեմբերի 16-ին։ Դեկտեմբերի 26-ին անդամակցության արձանագրությունն ընդունվել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին միանալու համար դիմել էին Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո։ Անկարան Ֆինլանդիայի հայտը վավերացրել էր 2023 թվականի մարտին, իսկ Շվեդիայի հայտի դեպքում տարբեր նախապայմաններ է առաջ քաշում։
15:30 - 23 հունվարի, 2024
Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասի, Գազայի և Մերձավոր Արևելքի հարցերը |armenpress.am|

Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասի, Գազայի և Մերձավոր Արևելքի հարցերը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախարարական նիստերի շրջանակներում բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք  ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից։ Բանակցությունների ընթացքում Լավրովն ու Ֆիդանը հաստատել են քայլերի համակարգման անհրաժեշտությունը Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում սուր խնդիրների լուծման համար։ «Մտքերի փոխանակում է տեղի ունեցել մի շարք միջազգային հարցերի շուրջ: Վերահաստատվել է մեր երկրների քայլերի համակարգման անհրաժեշտությունը տարածաշրջանային սուր խնդիրների, առաջին հերթին՝ Գազայի հատվածում, Սիրիայում, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում և Սևծովյան գոտում, ինչպես նաև Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով», - նշել են  նախարարությունում։ ՌԴ ԱԳՆ-ում նաև հայտնել են, որ նախարարները «շոշափել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»։ «Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերը։ Ընդգծվել է համատեղ աշխատանքի շարունակման կարևորությունը  փոխշահավետ կապերի պահպանման և հետագա ընդլայնման նպատակով», - նշված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Լավրովը ՄԱԿ-ում հանդիպել է Իրանի, Լիբանանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարների հետ:
13:13 - 23 հունվարի, 2024
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են «Հարավային Կովկասում քայլերը համակարգելու անհրաժեշտությունը»
 |factor.am|

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են «Հարավային Կովկասում քայլերը համակարգելու անհրաժեշտությունը» |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի կենտրոնակայանում բանակցություններ է անցկացրել  Թուրքիայի ԱԳ նախարար  Հաքան Ֆիդանի հետ: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, հայտնում է, որ Լավրովն ու Ֆիդանը բանակցությունների ընթացքում հաստատել են «Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում հրատապ խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակարգելու անհրաժեշտությունը»։ «Մտքերի փոխանակում է տեղի մի շարք միջազգային հարցերի շուրջ։ Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածի, Սիրիայի, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի և Սև ծովի գոտում իրավիճակի հետ, ինչպես նաև Անդրկովկասում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև նշվում է, որ նախարարները շոշափել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։ «Առարկայական դիտարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։ Ընդգծվել է փոխշահավետ կապերի պահպանման և հետագա ընդլայնման շահերից ելնելով համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրությունում։ Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտնում է, որ  երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել «Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, այդ թվում՝ պաղեստինյան հարցի» վերաբերյալ  ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։  
11:34 - 23 հունվարի, 2024
Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ |azatutyun.am|

Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսված չէ, «Ազատության»-ը փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Անցած տարեվերջին պաշտոնական Երևանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն կունենան։ Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022-ի հունիսի 1-ին Վիեննայում, սա բանագնացների պաշտոնական չորրորդ հանդիպումն էր։ Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
12:59 - 19 հունվարի, 2024