ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ. Պնդել իր՝ վկայի կարգավիճակում տված ցուցմունքները |pastinfo.am|

Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ. Պնդել իր՝ վկայի կարգավիճակում տված ցուցմունքները |pastinfo.am|

pastinfo.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանները վերաքննիչ բողոք կներկայացնեն՝ վիճարկելով հիմնավոր կասկածը։ Այս մասին ասաց պաշտպան Գագիկ Խաչիկյանը։ Օգոստոսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը։«Արդյունքները բնականաբար գոհացուցիչ են, բայց բովանդակության վերաբերյալ ունենք մեր դիրքորոշումը, կբողոքարկենք»,- ասաց Խաչիկյանը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին նախաքննական մարմինը մեղադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: Ռ.Նազարյանը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքները՝ այն գնահատելով անհիմն ու ապօրինի։Ըստ նրա՝ Ռ.Նազարյանը հարցաքննվել է ու ցուցմունք տվել քննությանը հետաքրքրող հարցադրումների շուրջ։ Բովանդակությունը փաստաբանը չմանրամասնեց՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը, սակայն փաստեց, որ իրենց գնահատմամբ Նազարյանը գործել է իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում առանց որեւէ խախտում թույլ տալու եւ վստահ են, որ առաջադրված մեղադրանքում բացակայում է հիմնավոր կասկածը, ինչի արձանագրմանը փորձելու են հասնել վերաքննիչ դատարանում։
15:45 - 10 օգոստոսի, 2020
Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը |pastinfo.am|

Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի։ Այս մասին ասաց պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, մերժեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։  Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.08.2020թ.-ին ձերբակալված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:  
10:18 - 09 օգոստոսի, 2020
Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է

Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ նախկին երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել. հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալը ձերբակալված է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.08.2020թ.-ին ձերբակալված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով  նախօրեին ձերբակալվել է նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ռ. Նազարյանի, Շ. Կիրակոսյանի և Մ. Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ինչպես արդեն տեղեկացվել է, քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
15:17 - 08 օգոստոսի, 2020
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից հափշտակությանն օժանդակելու համար

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից հափշտակությանն օժանդակելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով`  5.712.550 ՀՀ դրամի հափշտակությանը: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ.-ն, փաստացի կատարելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ.-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա. Հ.-ի հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին: Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 ՀՀ դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը: Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:43 - 07 օգոստոսի, 2020
ՀՔԾ քննիչը չի արել ամբողջական վերլուծություն՝ սահմանադրական կարգի տապալման մասին հանցագործության հաղորդման վերաբերյալ. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայրենիքը» բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն. Ա. Մինասյան |tert.am|

ՀՔԾ քննիչը չի արել ամբողջական վերլուծություն՝ սահմանադրական կարգի տապալման մասին հանցագործության հաղորդման վերաբերյալ. ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Հայրենիքը» բողոք կներկայացնեն Գլխավոր դատախազություն. Ա. Մինասյան |tert.am|

tert.am: ՀՔԾ պատասխանատու անձը չի իրականացրել անաչառ, բազմակողմ և ամբողջական վերլուծություն, չի ուսումնասիրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով փաստել է, որ քրեական հանցագործություն թույլ չի տրվել: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների՝ քրեական գործ հարուցելու մերժմանը: Նշված կուսակցությունները հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազություն էին դիմել՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում և պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Մինասյանը նշեց, թե երեք ուժերով որոշել են Գլխավոր դատախազություն բողոք ներկայացնել՝ քրեական գործի հարուցումը մերժելու կապակցությամբ: «Ըստ էության, ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ ԱԺ-ի կողմից  սահմանադրական փոփոխությունների ընդունումը՝ առանց ՍԴ եզրակացության, օրինական է, ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչի լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետին»,-նշեց Մինասյանը: Նա նշեց, թե իրենց բողոքի հիմքում դրված է այն, որ կուսակցությունները հաղորդման մեջ մատնանշել էին մի շարք փաստեր, որոնցով ցույց էին տալիս, թե ինչպես է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը իր հանցավոր մտադրությունը, այն է՝ ՍԴ լիազորությունների զավթելը փորձել իրականացնել: «Ավագ քննիչն այս փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ, ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր հանցավոր այս մտադրությունը, մանրամասնություններով չի ուսումնասիրել, ինչը քննիչի  պարտականությունն էր»,-նշեց նա: Դրա փոխարեն, ըստ Մինասյանի, ավագ քննիչը վերցրել է բոլոր փաստարկումներից 1-2 դրվագ, դրանցով հղում տվել ինչ-որ անբացատրելի գործողության, և համարել է, որ այդ փաստարկը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար: «Բողոքի երկրորդ հիմքն այն է, որ ՀՔԾ պատասխանատու անձը վերլուծել է Քրեական օրենսգրքի նշված հոդվածները և ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք խիստ սուբյեկտիվ են և համադրելի չեն այս հոդվածներով ներկայացվող հանցակազմերի օբյեկտիվ կողմերի հետ: Ավագ քննիչը, խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակում ձեռնարկվել են Սահմանադրության փոփոխությունները, և որով նպատակ է ունեցել հանցավոր խումբը հասցնելու իրենց մտադրություններին՝ զավթել ՍԴ-ն, արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքի հետ և ամրագրել է, որ դա նրանց իրավունքն էր, իսկ քանի որ պատգամավորն էլ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ուստի նրա նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ»,-ներկայացրեց Մինասյանը: Ավելին՝ tert.am-ում
13:07 - 07 օգոստոսի, 2020
Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը չի քննվել.քննիչը չի ներկայացել դատական նիստին |pastinfo.am|

Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը չի քննվել.քննիչը չի ներկայացել դատական նիստին |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը հետաձգվել է: Դատական նիստը նշանակվել էր երեկ երեկոյան: Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ քննիչը չի ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով, որ ծանրաբեռնված է: Արդյունքում դատական նիստը հետաձգվել է և նշանակվել վաղը՝ ժամը 12:00-ին: Պաշտպանական կողմը քննիչի գործողությունները ոչ իրավաչափ է համարում՝ գտնելով, որ այն միտված է քողարկելու ձերբակալման որոշման ապօրինությունը: Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է «ՁորաՀէկ»-ի գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։Փաստաբանը ձերբակալությունը գնահատել է ապօրինի ու նշել, որ դրա դեմ բողոք է ներկայացվել՝ պահանջելով վերացնել այն։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: «Առաջադրված կասկածանքն իրականության հետ բացարձակ կապ չունի»,- ասել էր պաշտպանը։
09:12 - 07 օգոստոսի, 2020
Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով. ՀՔԾ

Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով. ՀՔԾ

Նկատի ունենալով Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին լրատվամիջոցներով տարատեսակ ոչ հավաստի լուրերի տարածումը, ինչպես նաև կարևորելով հանրության` իրազեկված լինելու իրավունքը, տեղեկացնում ենք, որ 2003-2018 թվականների ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության  որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել է համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվել է բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը: Այնուհետև, Ռ. Նազարյանը հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է կոլեգիալ կազմով վերը նշված որոշման ընդունմանը, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայի համաձայն: Արդյունքում ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, իսկ հիշյալ միջակայքում գործող, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար: Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է:
16:45 - 06 օգոստոսի, 2020
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել: Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ա.Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:        Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին,  մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:
11:06 - 05 օգոստոսի, 2020
Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է |armtimes.com|

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է |armtimes.com|

armtimes.com: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց այդ գործով վկա, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Մենք դիմել ենք՝ նյութերը ստանալու համար, մեզ պատասխանել են, որ չեն տրամադրի, քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, սակայն մեզ տեղեկացրել են նաեւ, որ քրեական գործը կարճվել է, եւ եթե հայտարարության բնույթից ելնելով՝ մասնակիցների ցանկը նկատի ունենանք, շատ հետաքրքիր է, թե ով է եղել անձը, որ պիտի հնարավոր մեղադրյալը լիներ. պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ ուներ, բացառման սկզբունքով մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր մեղադրանք առջաջադրվել, եւ այդ մեկ պաշտոնյան պարոն Փաշինյանն է, թող նա պատասխանի՝ հրավիրվել է ՀՔԾ, թե ոչ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:44 - 31 հուլիսի, 2020