Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Մեր նպատակն է՝ ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան

 |factor.am|

Մեր նպատակն է՝ ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան |factor.am|

factor.am: Թուրքիայում ընտրական մարաթոնի հաղթողը ժողովրդավարությունն ու թուրք ժողովուրդն էր։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի Առևտրաարդյունաբերության և բորսաների պալատների ասոցիացիայի (TOBB) նիստում, գրում է Անադոլու գործակալությունը։ «Ընտրությունների անվիճելի հաղթող եմ համարում յուրաքանչյուր քաղաքացու, որը հավատում է Թուրքիայի ազգային կամքին և ապագային, յուրաքանչյուրին, որն իրեն այս հողի մաս է անվանում։ Անատոլիայի բնակիչների իմաստությունը կրկին անցավ «քաղաքականության ինժեներներին»»,- ասել է նա։ Էրդողանը նաև անդրադարձել է աշխարհաքաղաքական գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը, որտեղ գտնվում է Թուրքիան։ «Մեր նպատակն է՝ անվտանգության և խաղաղության գոտի ձևավորել Եվրոպայից մինչև Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվ միջնորդական ջանքերը Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար։ Էրդողանը նաև հայտարարել է, որ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը՝ Թուրքիայի խնդիրների լուծման ընդհանուր ռազմավարություն մշակելու համար։
22:01 - 30 մայիսի, 2023
Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին

 |factor.am|

Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին |factor.am|

factor.am: Թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային նվազագույնին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո, գրում է Bloomberg-ը։ Նշվում է, որ առավոտյան լիրան արժեզրկվել է 0,38 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 20,0485 լիրայի։ Մայիսի 26-ին լիրան նվազել էր ռեկորդային ցածր մակարդակի՝ 20,6-ի՝ մեկ դոլարի դիմաց: Ըստ Morgan Stanley-ի՝ լիրան կարող է փլուզվել 29%-ով՝ հասնելով 26 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց, ավելի արագ, քան նախկինում կանխատեսվում էր, և մինչև 2023 թվականի վերջը վաճառվի մեկ դոլարի դիմաց 28 լիրայով։ Բանկի վերլուծաբանների նման կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Էրդողանը շարունակելու է հավատարիմ մնալ իր տնտեսական քաղաքականությանը՝ ցածր մակարդակի վրա պահելով Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքը։ Wells Fargo & Co-ի վերլուծաբաններն էլ կանխատեսում են, որ ընթացիկ եռամսյակի վերջում լիրան կնվազի մինչև 23-ի՝ մեկ դոլարի դիմաց։ «Էրդողանի հաղթանակը որևէ օտարերկրյա ներդրողի չի բավարարում»,- Bloomberg-ին ասել է Tellimer-ի ստրատեգ Հասնայն Մալիքը։ Նա զգուշացրել է, որ շատ բարձր գնաճի, շատ ցածր տոկոսադրույքների և զուտ արտարժույթի պահուստների բացակայության պայմաններում կառաջանա ցավալի ճգնաժամ, որը կազդի բոլոր ակտիվների վրա։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը ստացել է 52,1 տոկոս ձայն։
16:31 - 29 մայիսի, 2023
Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան
 |1lurer.am|

Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ նախագահի ընտրության երկրորդ փուլն ավարտվել է, և իրեն հաղթող է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչն աջակիցներին ուղղված կոչում ասել է, որ ժողովուրդը հաջորդ հինգ տարիների ընթացքում իրեն և իր վարչակազմին է փոխանցել երկրի կառավարման պատասխանատվությունը։ Էրդողանի խոսքով՝ երկրում ընտրությունների արդյունքները դարձել են ժողովրդավարության տոն, քանի որ, ըստ նրա՝ հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը: Ելույթի վերջում նա հաղթական երգ է երգել: Թուրքիայի ղեկավարի օգտին քվեարկել է ընտրողների 52,13 տոկոսը։ Ընդդիմությունն ընդունել է իր պարտությունը: Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահի ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենաանարդարը: Չնայած քվեարկության արդյունքներին՝ քաղաքական գործիչը խոստացել է շարունակել պայքարը՝ հանուն ժողովրդավարության։ Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն, որն առաջին փուլում ստացել էր ընտրողների ձայների 0,4 տոկոսը, շնորհավորել է Էրդողանին հաղթանակի համար, իսկ ընդդիմությանը հորդորել է մտածել, թե որտե՛ղ է սխալ գործել։
12:05 - 29 մայիսի, 2023
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին
 |news.am|

Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին |news.am|

news.am: Ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում, իր կուսակցության կենտրոնատեղիում ունեցած ելույթում հայտարարել է, որ կշարունակի պայքարել Թուրքիայում «իսկական դեմոկրատիայի» համար, տեղեկացրել է CNN-ը։ «Այս ընտրություններում ավտորիտար կառավարությունը փոխելու ժողովրդի կամքն ակնհայտ դարձավ՝ չնայած բոլոր ճնշումներին»,- ասել է Քըլըչդարօղլուն։ «Ինձ իրականում տխրեցնում է այն, որ մեր երկրին դժվար օրեր են սպասվում»,- ասել է ընդդիմության թեկնածուն։ Քըլըչդարօղլուն նաեւ վկայակոչել է այն պնդումները, որ Էրդողանն ակտիվացրել է իր կողմնակիցներին՝ չհիմնավորված պահանջներ ներկայացնելով իր ընդդիմախոսներին, ակնարկելով Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները քրդերի հետ Քըլըչդարօղլուի կապերի մասին։ «Սա ամենաանարդար ընտրական շրջանն էր մեր պատմությունում... Մենք չենք տրվել վախի մթնոլորտին»,- ասել է Քըլըչդարօղլուն։ Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 52 տոկոսը եւ վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։
11:09 - 29 մայիսի, 2023
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը |hy.armradio.am|

Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը |hy.armradio.am|

hy.armradio.am: Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար ընտրատեղամասերը փակվել են, և սկսվել է ձայների հաշվման գործընթացը։ Մայիսի 14-ին կայացած քվեարկության առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ ոք չէր ստացել ձայների 50 տոկոսը, իսկ Հանրապետական ​​դաշինքի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49,52% ձայն) և Ժողովրդական դաշինքի թեկնածու, ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (44,88%) իրավունք էին ստացել մասնակցել երկրորդ փուլին։ Աթա դաշինքից նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանը, որն առաջին փուլում հավաքել է ձայների 5,17%-ը, կոչ է արել կողմնակիցներին երկրորդ փուլում պաշտպանել Էրդողանի թեկնածությունը։ Ընտրությունների արդյունքների ծանուցման արգելքը կգործի մինչև մայիսի 28-ը՝ ժամը 21:00-ն։ ԿԸՀ որոշմամբ արգելքի ժամկետը կարող է հանվել օրենքով սահմանված ժամկետից շուտ։
18:42 - 28 մայիսի, 2023
Սոցհարցումները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում |armenpress.am|

Սոցհարցումները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները կանխատեսում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակն ըննդիմադիր թեկնածուի՝ քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ։  Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Օզդեմիր» ընկերության հարցման տվյալներով՝ Էրդողանին պատրաստ են աջակցել ընտրողների 53,94 տոկոսը, Քըլըչդարօղլուին՝ 46,06 տոկոսը։ «Իվեմ» կենտրոնի տվյալներով՝ գործող նախագահի օգտին կքվեարկի ընտրողների 53,8 տոկոսը-ը, նրա ընդդիմախոսի օգտին՝ 46,2-ը։ «Քոնդա»-ն կանխատեսում է Էրդողանի հաղթանակը Քըլըչդարօղլուի նկատմամբ՝ 52,7 տոկոսը 47,3 տոկոսի, իսկ «Արենդա»-ն՝ 52,4 տոկոսը 47,6 տոկոսի հարաբերակցությամբ։  Թուրքիայում մայիսի 27-ին՝ տեղի ժամանակով 18։00-ին կդադարի քարոզչությունը և մինչև կեսգիշեր լռության օր կհայտարարվի։ Մայիսի 28-ին՝ 08։00-ից կսկսվի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը, որը կշարունակվի մինչև 17։00-ն։ Այս տուրում հաղթանակ կտանի ամենաշատ քվե ստացած թեկնածուն։ Մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում թեկնածուներից ոչ մեկ չէր հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը․ Էրդողանը ստացել էր 49,52 տոկոս ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս ձայն։ 
12:11 - 27 մայիսի, 2023
Մայիսի 28-ին Թուրքիայում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը

Մայիսի 28-ին Թուրքիայում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը

Որոշում է կայացվել մայիսի 28-ին Թուրքիայում անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին հայտարարել է Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Եները։  Ըստ նախնական տվյալների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 49,51 տոկոս ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոս, Սինան Օղանը՝ 5,17 տոկոս, Մուհարրեմ Ինջեն՝ 0,44 տոկոս։ Ահմեթ Եները մանրասմանել է, որ ժամը 15։15-ի դրությամբ երկրի ներսում բացվել է քվեատուփերի 100 տոկոսը, մասնակցության ցուցանիշը կազմել է 88.92 տոկոս։ Արտերկրում մասնակցության ցուցանիշը կազմել է 52,69 տոկոս՝ 35 հազար 874 ձայն:  Ըստ Եների՝ եթե ընդունեն, որ արտերկրում քվեարկած բոլոր 35 874 քվեները տրվել են Էրդողանին, ապա Էրդողանի ստացած ձայների թիվը կկազմի 49.54 տոկոս, իսկ եթե բոլոր 35 874 քվեները տրվել են Քըլըչդարօղլուին, ապա նրա ձայների թիվը կկազմի 44.85 տոկոս։ Ստացվում է՝ թեկնածուներից ոչ մեկ չի հաղթահարելու 50 տոկոսի շեմը։ 
16:56 - 15 մայիսի, 2023
Եթե ​​ժողովուրդը ընտրությունը կատարել է երկրորդ փուլի օգտին, էլի «մեր գլխին տեղ ունի»․ Էրդողան

Եթե ​​ժողովուրդը ընտրությունը կատարել է երկրորդ փուլի օգտին, էլի «մեր գլխին տեղ ունի»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շտաբից հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երեկ՝ մայիսի 14-ին կայացած ընտրություններով Թուրքիան ժողովրդավարության ևս մի էջ է հաջողությամբ ավարտում։  Էրդողանը նշել է, որ թեև դեռ վերջնական արդյունքները պարզ չեն, քանի որ Թուրքիայի ներսում ու Թուրքիայից դուրս քվեարկության արդյուքնների վերջնահաշվարկը արված չէ, բայց իր կուսակցությունը առաջատար է։ Նրա խոսքով՝ այս ընտրությունները Թուրքիայի պատմության մեջ մասնակցության ամենաբարձր ցուցանիշ ունեցող ընտրություններից է եղել։  Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել, այդ պահի դրությամբ, իրեն քվեարկած 27 միլիոն քաղաքացիներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցած 56 միլիոն մարդկանցից՝ անկախ նրանից, թե ում են քվեարկել։  «Մենք մեր ամենաբարձր ցուցանիշ գրանցած մրցակցին արդեն գերազանցել ենք 2 միլիոն 600 հազարով։ Ես հավատում եմ, որ վերջնական արդյունքներով այս ցուցանիշն էլ ավելի կբարձրանա»,- ասել է նա։ Էրդողանը նշելով, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք ընտրությունները առաջին փուլով կավարտվեն 50+1 ձայների տոկոսային հարաբերակցությունով, թե չէ, ասել է․ «Եթե առաջին փուլով ընտրություններն ավարտվեն, իհարկե, խնդիր չկա, բայց եթե ​​ժողովուրդը ընտրությունը կատարել է ընտրությունների երկրորդ փուլի օգտին, էլի «մեր գլխին տեղ ունի»»,- նշել է Էրդողանը։ 
10:46 - 15 մայիսի, 2023
Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 99,9%-ը. Էրդոողանն ունի 49.34 տոկոս ձայն |hy.armradio.am|

Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 99,9%-ը. Էրդոողանն ունի 49.34 տոկոս ձայն |hy.armradio.am|

hy.armradio.am: Թուրքիայի նախագահական ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուի ձայների թիվը հասել է 45 տոկոսի, մշակվել է քվեաթերթիկների 99,9 տոկոսը, հաղորդում է Ռիա նովոստին՝ հղում անելով թուրքական TRT Haber պետական ​​հեռուստաալիքին։Նրա մրցակիցը՝ երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստացել է 49,34 տոկոս ձայն։ Եթե ​​ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, ապա քվեարկության երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահի պաշտոնի համար երեք հավակնորդ կա՝ գործող նախագահ 69-ամյա Էրդողանը Հանրապետական ​​դաշինքից միակ թեկնածուն է, 74-ամյա Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքից և 55-ամյա Սինան Օգանը՝ Աթա դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, հանել է իր թեկնածությունը ընտրություններից երեք օր առաջ։ Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը խոստացել է նախնական արդյունքները հայտարարել գիշերը։ Վերջնական արդյունքները պետք է հայտնվեն մայիսի 19-ին։
09:09 - 15 մայիսի, 2023
Ըստ Էրդողանի՝ իր թեկնածության աջակցության ցույցին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Ըստ Էրդողանի՝ իր թեկնածության աջակցության ցույցին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ստամբուլի Ազգային պարկում երեկ առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի թեկնածության աջակցության ցույցին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ, միջոցառման ժամանակ հայտարարել է ինքը Էրդողանը։ Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան մեկ շաբաթից՝ մայիսի 14-ին։ Էրդողանը հանրահավաքից տեսանյութը հրապարակել է իր Telegram ալիքում։ Կադրերը նկարահանվել են անօդաչու թռչող սարքից: Կադրերում մի երգ է հնչում, որի վերնագիրը թարգմանվում է որպես «Ուրիշ Էրդողան չկա»։ Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի գործող նախագահը մարդաշատ հանրահավաք է անցկացրել Անկարայում, մինչ այդ՝ Իզմիրում։ Էրդողանի հիմնական մրցակիցը միացյալ ընդդիմության թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Թուրքիայում ընտրությունները կայանալու են ծանր տնտեսական ճգնաժամի ֆոնին: Վերջին մի քանի տարիների ընթացքում բնակչության կենսամակարդակը վատթարացել է սննդամթերքի, դեղերի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների բարձրացման պատճառով։ Այժմ 85-միլիոնանոց երկրում գնաճը ամենաբարձրերից է աշխարհում՝ պաշտոնական տվյալներով այն գերազանցում է 51 տոկոսը։ Տնտեսական վիճակը Թուրքիայում է՛լ ավելի վատացավ փետրվարյան ավերիչ երկրաշարժից հետո ։Այն խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ մնացել են անօթևան: Աղետի հասցրած նյութական վնասը գերազանցում է 103 միլիարդ դոլարը: Քըլըչդարօղլուն, ով առաջադրված է «Ժողովրդական դաշինք» կոչվող վեց ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայից, քարոզարշավին հիմնականում խոսում է Էրդողանի վարած տնտեսական քաղաքականության սխալներից և հայտարարում, թե նախատեսում է վերափոխել տնտեսությունը պետական մենաշնորհների դեմ պայքարի միջոցով։ Հարցումների համաձայն՝ առաջին փուլում երկուսն էլ ունեն մոտ 45 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն։ Փորձագետներից շատերն են կանխատեսում երկրորդ փուլ ընտրություններին, միաժամանակ նույն այդ փորձագետներն ասում են, թե չեն պատկերացնում, որ Էրդողանը պարտվի և հանգիստ ընդունի իր պարտությունը։
10:18 - 08 մայիսի, 2023