Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են․ Աբու Դաբիի ցուցահանդեսում մեր տաղավարը լավագույններից է․ Հակոբ Արշակյան |hetq.am|

Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են․ Աբու Դաբիի ցուցահանդեսում մեր տաղավարը լավագույններից է․ Հակոբ Արշակյան |hetq.am|

hetq.am: IDEX-2021 ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով 14 հայկական ընկերություններ են մասնակցում։ Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։  «Մեր տաղավարը, կարող եմ ասել, լավագույններից է։ Եվ դա ոչ միայն մեր գնահատականն է։ Այո՛, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են։ Որոշ ցուցանմուշների մեծ մասով խնդիր ենք ունեցել։ Տարբեր պատճառներ են եղել։ Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք եղել են պրոֆեսիոնալ բացթողումներ, թե եղել են դիտավորություններ»,- ասաց նախարարը։ Հիշեցնենք, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում տեղի էր ունենում IDEX-2021 միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցում էր դատարկ տաղավարով։  Հակոբ Արշակյանը նաև հայտնեց, որ այժմ մեծ աշխատանք է տարվում, որպեսզի մարտի վերջին Հայաստանում կայանալիք ցուցահանդեսին պատշաճ մասնակցություն լինի։ Ըստ նախարարի՝ գործընկերների մոտ ցուցահանդեսին մասնակցելու խանդավառություն և պատրաստակամություն կա։ Նշենք, որ Կառավարության այսօրվա՝ փետրվարի 25-ի նիստում, վարչապետը Փաշինյանը հայտնեց, որ Աբու Դաբիի ցուցահանդեսի հետ կապված նշանակել է ծառայողական քննություն, մեղավորները պատասխանատվության կկանչվեն։
13:01 - 25 փետրվարի, 2021
Հակոբ Արշակյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը

Հակոբ Արշակյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում՝ փետրվարի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը և մտքեր փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև նախորդիվ կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց ընթացքին՝ ինչ զարգացումներ կան, ինչ ազդեցություն է ունեցել այդ զարգացումների վրա համավարակը:  Նախարարները խոսել են նաև IDEX-ի կազմակերպման կարևորության մասին՝ չնայած աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին: Ցուցահանդեսը յուրատեսակ հարթակ է, որը միտված է ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացման միջոցով ազգային տնտեսության հիմնասյուններին աջակցելուն:  Հակոբ Արշակյանը ՊՆ նախարարին հրավիրել է մասնակցելու ArmHi-Tech 2021 ցուցահանդեսին: ԱՄԷ ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին և կդիտարկի ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը:  Հանդիպման ավարտին գործընկերները քննարկել են երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն ձևավորելու հնարավորությունները:
09:19 - 22 փետրվարի, 2021
Հակոբ Արշակյանը տեսազրույց է ունեցել Արաբական Միացալ էմիրությունների գործընկերոջ հետ

Հակոբ Արշակյանը տեսազրույց է ունեցել Արաբական Միացալ էմիրությունների գործընկերոջ հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույցի ընթացքում քննարկել է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Նախարարությունը հայտնում է, որ արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում դեպի թվային նոր ռազմավարության: Նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Թվայնացման ռազմավարությունը, որի շուրջ ևս կարող են համագործակցել և դրա թարգմանված տարբերակը պատրաստ են փոխանցել արաբական կողմին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին, ինչը հնարավորություն կտա հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին իրենց պատշաճ ներկայացվածությունն ունենալ Արաբական էմիրություններում, մասնակցել պետական տարբեր միջոցառումների և մրցույթների, ներդրումներ ստանալ արաբական կողմից: Հակոբ Արշակյանը ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որը Հայաստանում կանցկացվի 2021 թ. մարտի 25-27-ը:
20:49 - 17 փետրվարի, 2021
Աշխարհին կներկայացվեն ՀՀ տեխնոլոգիական հնարավորությունները. ԲՏԱ նախարարությունում քննարկել են «Musk Factor» ֆիլմը

Աշխարհին կներկայացվեն ՀՀ տեխնոլոգիական հնարավորությունները. ԲՏԱ նախարարությունում քննարկել են «Musk Factor» ֆիլմը

«Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկեցինք նախագիծը, կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները»։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ մանրամասնելով. «Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։ Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը Կարեն Վարդանյանն է: Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի»։
10:18 - 12 փետրվարի, 2021
Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռազմամթերքի արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ կլինեն: Արշակյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Սոս Ավետիսյանի՝  Հայաստանում արտադրվող ռազմամթերքի արտահանման հնարավորությունների մասին հարցին: «Ռազմարդյունաբերության նպատակները հենց արդյունաբերական պոտենցիալի ավելացումն է, նաև արտադրական հզորությունների ավելացումը: Հայաստանի շուկայի սահմանափակությունը հաշվի առնելով՝ դա անհրաժեշտաբար պետք է միտված լինեն նաև արտահանմանը: Ներդրումները, որոնք կատարվել են, հենց այդպիսի ուղղվածություն էլ ունեն: Հայաստանում կատարվել են ներդրումներ, որպեսզի արտադրանքը վաճառվի թե ներսի շուկայում, թե հենց արտահանվի դուրս»,-ասաց Արշակյանն ու հավելեց՝ դրանք մասնավոր ներդրումներ են, որոնք ունեն նաև պետական մասնակցություն: Նրա խոսքով՝ սակայն ոլորտի զարգացման համար անհրաժեշտաբար դրսի շուկայի հնարավորությունները ևս պետք է օգտագործվեն: «Արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք և կունենանք: Նաև դրսի շուկայի հետ կան նախնական պայմանավորվածություններ»,-ասաց նախարարը:
17:20 - 10 փետրվարի, 2021
Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները նվազել են 3 անգամ


 |armenpress.am|

Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները նվազել են 3 անգամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ 2020-ի հոկտեմբերից նվազել են 3 անգամ: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Հայփոստի» և Ռուսաստանի փոստի միջև 2020-ի սեպտեմբերի 24-ին ստորագրվել է համաձայնագիր փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին: Հոկտեմբերի 1-ից ծանրոցները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ իրականացվում են շուրջ 3 անգամ ավելի իջեցված գներով: Շուրջ 1.5 անգամ էլ նվազել են Հայաստանի մարզերից Ռուսաստանի այլ մարզեր փոստային փոխադրումների սակագները»,- ասաց Արշակյանը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի մարզերում սկսվել է նոր պիլոտային ծրագիր «Հայփոստի» կողմից՝ «Գյուղում, ինչպես քաղաքում»: Ծրագրի շրջանակում նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել մի շարք կոմերցիոն ծառայություններ: «Գյուղերում բնակվող հայրենակիցները կարող են, մասնավորապես, դեղեր պատվիրել և 3 օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքում նույն գնով, ինչ Երևանում կարող էին գնել: Երևանում առաքման համար քաղաքացիներից գումար չի գանձվելու»,-ասաց Արշակյանը: «Հայփոստի» կողմից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ: «Արցախփոստին» են տրամադրվել պլանշետներ՝ թոշակների վճարման համար: Այս ամենը անվճար է իրականացվել փոստի կողմից»,- ասաց նախարարը:
14:53 - 09 փետրվարի, 2021
Հայկական հարվածային ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկումներ. նախարար

 |armenpress.am|

Հայկական հարվածային ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկումներ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերն անցնում են պետական փորձարկումներ, այնուհետև կանցնեն ռազմական փորձարկումների փուլը, որին կհաջորդի սերիական արտադրությունը: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Անդրադառնալով հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերին՝ նախարարը հիշեցրեց, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կային ֆինանսավորված տասնյակ նախագծեր: «Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին են հասցվում: Թե հարվածային, թե  հետախուզական տեսանկյունից, արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում»,-ասաց Արշակյանն ու հավելեց, որ դրանք լայնորեն կիրառվել են Արցախի պատերազմի ընթացքում ԶՈՒ-ի կողմից: Այսպիսով, հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ-ների արտադրական հնարավորություններ արդեն կան, նախարարի խոսքով՝ նաև պատշաճ կիրառվել են: «Հարվածայինի մասով, պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն անցնում են, կանցնեն ռազմական փորձարկումներ և կգնան սերիական»,-ասաց Արշակյանը: Ինչ վերաբերում է ռադարային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ուղղությամբ՝ նախարարը վստահեցրեց, որ հայկական մշակումները բավականին մեծ հաջողությամբ կիրառվել են: Այդ ուղղությունը կառավարության համար նույնպես բարձր առաջնահերթություն ունի: «Այս ուղղություններով մենք շարունակելու ենք ֆինանսավորումները. ռադարային համակարգեր, կապի համակարգեր, օպտիկական և տեսադիտարկման, օպտիկալազերային համակարգեր: Օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով մենք նույնպես ունենք բավականին լուրջ մշակումներ, արդեն իսկ արտադրական հզորություններ, առաջիկայում դրանք կընդլայնվեն, և ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն թե մեր ԶՈՒ-ի ձեռքբերումների տեսանկյունից և թե արտահանման տեսանկյունից»,-ասաց Արշակյանը:  
14:12 - 09 փետրվարի, 2021
2021 թ.-ին հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի տեղական արտադրությունը կբավարարի մեր ռազմական պահանջարկը. նախարար
 |armtimes.com|

2021 թ.-ին հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի տեղական արտադրությունը կբավարարի մեր ռազմական պահանջարկը. նախարար |armtimes.com|

armtimes.com: 5 տարվա ընթացքում Հայաստանի ռազմարդյունաբերության բյուջեն աճել է շուրջ 3 անգամ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Ըստ նրա՝ 2017թ.-ին ոլորտի պետական ֆինանսավորումը կազմել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4, 2019-ին՝ 3.8, 2020-ին՝ 3.3 մլրդ դրամ, որին պատերազմի ընթացքում ավելացվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ, իսկ 2021թ-ի բյուջեով հատկացվել է արդեն 4.6 մլրդ դրամ: «Հրետանային տեխնիկայի ու դրանց ռազմամթերքի արտադրության այն հնարավորությունները, որ ստեղծվել են, 2021 թվականին, արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել եւ այդ արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ դա վերաբերում է հրետանային միջոցներին, տարբեր տրամաչափի արկերին` թե՛ ականանետերի, թե՛ ձեռքի նռնականետերի արտադրության առումով։ Խոսելով անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին նա ասաց, որ ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական ԱԹՍ-ների արտադրության ոլորտում հաջողություններ կան: Նրա կարծիքով՝ դրանք իրենց պարամետրերով արտասահմանյան արտադրանքին չեն զիջում ու արդեն կարող են արտադրվել Հայաստանում. «Դրանք լայնորեն կիրառվել են Արցախյան պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի կողմից»:    
13:33 - 09 փետրվարի, 2021
Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ |armeniasputnik.am|

Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանյան ընկերության նախագծած սարքերը տեխնիկական փորձարկումների փուլն արդեն անցել են և արդեն հասել են կլինիկական փորձարկման փուլ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում մշակվել են թոքերի արհեստական շնչառության սարքերի 5 առանձին տեսակներ: Նրա խոսքով` սարքերը տեխնիկական փորձարկումների փուլն արդեն անցել են և հասել կլինիկական փորձարկման փուլ: «Ուզում եմ ասել, որ Հայաստանում նմանատիպ բարդ սարքավորումներ, հատկապես բժշկական սարքաշինության ոլորտում, համենայնդեպս ինձ հայտնի չէ, որ մշակվել են: Դրանք բարդ կոմպլեքս համակարգեր են, և այդպիսի գիտեիքների յուրացումը Հայաստանում բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Արշակյանը: Ծրագիրն իրականացնում է շնչառական սարքերի նախագծման մրցույթում հաղթած «YEA Engineering» հայաստանյան ընկերությունը: Հիշեցնենք՝ Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28-ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։
12:36 - 09 փետրվարի, 2021
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշով

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշով

 Հայաստանում 2020-ին, չնայած համավարակին և պատերազմին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները: Նախարարը նախ հիշեցրեց, որ կորոնավիրուսը և պատերազմը նախորդ տարի որոշակիորեն  խոչընդոտել են ծրագրերի իրականացմանը: «Սակայն 2020-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն աճել է երկնիշ ցուցանիշներով: Ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ (ներառված են բացառապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունները և ներառված չեն կապի օպերատորները)»,-ասաց Արշակյանը: Ոլորտում ներգրավված աշխատակիցների թիվն աճել է 22 տոկոսով՝ հասնելով 18 հազար 747-ի: Ակտիվ ընկերությունների թիվը նույնպես աճ է արձանագրել: Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1228 ակտիվ ընկերություն է առկա, 2020-ին 192 նոր ընկերություններ ստացել են հավաստագրեր և կօգտվեն հարկային արտոնություններից, որոնք սահմանված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքականությամբ և օրենքով: «Հայկական ծագում ունեցող ստարտափերն այն ընկերություններն են, որոնք Հայաստանում ունեն իրենց գիտահետազոտական կենտրոնները, և այստեղ է ստեղծվել մտքի արդյունքը. 2020-ին շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ են ներգրավել՝ հիմնականում արտասահմանից: Սա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվել են գիտատար պրոդուկտներ և ընկերություններ, որոնք կարողացել են այնպիսի արդյունքներ ցուցաբերել, որ հետաքրքիր են դարձել վենչուրային ներդրողների, այլ ներդրողների համար: Եվ իրենց այդ գիտելիքահեն պրոդուկտների միջոցով կարողացել են ներգրավել շուրջ 50 մլն դոլարի ներդրումներ»,-ասաց Արշակյանն ու հույս հայտնեց, որ առաջիկայում այդ թվերը կավելանան: Հարկերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 14 տոկոսով, գերազանցում են 41 մլրդ դրամը:  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտով հետաքրքրվածների համար նախարարը նաև ոլորտում աշխատավարձերի մասին մանրամասներ հայտնեց: Մաքուր աշխատավարձը՝ առանց հարկերի, 2019-ին միջինը 543 հազար 982 դրամ է կազմել, իսկ 2020-ին՝ գերազանցել է 580 հազար դրամը: Արշակյանը բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցողներին կոչ արեց դիմել ինժեներական ուղղությունների համար՝ վստահեցնելով, որ ոլորտը ակտիվորեն աճում է, Հայաստանը պոտենցիալ ունի:
12:26 - 09 փետրվարի, 2021
Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը 2020 թվականին տպավորիչ աճ է գրանցել. նախարար

Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը 2020 թվականին տպավորիչ աճ է գրանցել. նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 3-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցություն հարցերով պատասխանատու Իզաբելա Էրիքսոնին: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախարար Արշակյանը ողջունել է դեսպան Սվենսոնին և հաջողություն մաղթել նորանշանակ դեսպանին՝ իր առաքելության ընթացքում: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Շվեդիայի Թագավորության հումանիտար աջակցությունը Հայաստանին՝ պատերազմից հետո: Նախարարը կարևորել է հատկապես 2019 թվականի նոյեմբերին Շվեդիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ կնքված  համաձայնագիրը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինի մասնակցությամբ: «Համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ է բացում հայ-շվեդական փոխհարաբերություններում և այդ շրջանակներում անհրաժեշտ է զարգացնել հայ-շվեդական համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,֊ ասել է Արշակյանը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ոլորտների մասին խոսելիս նախարարը նշել է, որ նույնիսկ տնտեսության համար դժվարին 2020 թ.-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը տպավորիչ աճ է գրանցել, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտը ոչ միայն աճի մեծ պոտենցիալ ունի, այլ նաև՝ շոշափելի արդյունքներ: Դրա մասին են խոսում նաև Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ընկերությունների մասնաճյուղերը, օրինակ՝ Ericsson և այլ ընկերությունների առկայությունը մեր երկրում: Նախարարը դեսպանին առաջարկել է շվեդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մասնաճյուղեր բացելու գաղափարի, ինչպես նաև Ստոկհոլմում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հնարավորությունների, ու նաև այլ հաջողված տեխնոլոգիական կրթական ծրագրերն այնտեղ տեղայնացնելու վրա: Դեսպան Սվենսոնը, ով սեպտեմբերին է նշանակվել, դրական գնահատեց բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա աճը՝ նշելով, որ դա խոսում է նաև Հայաստանում բարենպաստ միջավայրի և պայմանների մասին: Դեսպանն ընդգծեց, որ իրենք ուրախ կլինեն կիսվել իրենց փորձով, ոչ միայն ընկերությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու հարցում, այլ նաև կրթության, գիտության և վերջիններիս կապը բիզնեսի հետ ապահովելու տեսանկյունից: Հակոբ Արշակյանը դեսպանին է հայտնել, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է կրթական և գիտական ծրագրերով, և այդ ոլորտում համագործակցությամբ ամենատարբեր ձևաչափերով՝ համալսարանների, գիտական ինստիտուտների և քաղաքականությունների մշակման մակարդակով: Դեսպանն իր հերթին արձագանքել է, որ շվեդական տեխնոլոգիական համալսարաններում հայ ուսանողների համար կան դրամաշնորհներ և հետագայում կարելի է աշխատել դրանց ավելացման ուղղությամբ: Դեսպանը նաև իր հետաքրքրությունն է հայտնել Հայաստանի թվային օրակարգի վերաբերյալ: Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը արդեն իսկ մշակվել է, և  ներկայացվել է կառավարության հաստատմանը և գտնվում է քննարկման վերջնական փուլում: Քննարկվել են նաև ինկուբատորների և ստարտափ ընկերությունների զարգացման և համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները:
12:11 - 05 փետրվարի, 2021
«էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է. Հ. Արշակյան

«էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է. Հ. Արշակյան

Ինժեներական քաղաքում գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:  «2020թ․ փետրվարին Ինժեներական քաղաքում հիմնված բազային ամբիոնն իրականացնում է կրթական նոր ծրագրեր՝ հաշվի առնելով արդյունաբերության առաջատար ուղղություններում աշխատաշուկայի պահանջներն ու զարգացման հեռանկարները:  Ամբիոնն ստեղծվել և գործում է Ինժեներական քաղաքի գիտատեխնիկական հենքի վրա՝ նպատակ ունենալով ինժեներական քաղաքի առաջատար ինժեներական փորձը և գիտելիքը ներգրավվել Պոլիտեխնիկական համալսարանում:  Այժմ բազային ամբիոնը իրականացնում է երկու բակալավրական կրթական ծրագիր՝ • Չափիչ սարքավորումներ և համակարգեր • Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր Ինչպես նաև իրականցվում են արտադասարանային մի շարք լրացուցիչ դասընթացեր Ինժեներական քաղաքում:  Բազային ամբիոնն այժմ զբաղվում է մագիստրոսական նոր ծրագրերի մշակմամբ, որոնք կմեկնարկեն 2021 թվականի սեպտեմբերից: Կրթական ծրագրերում ներգրաված են Ինժեներական քաղաքի բարձր որակավորում ունեցող պրակտիկ ինժեներներ և Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական կրթության մեջ մեծ փորձ ունեցող պրոֆեսորներ և դասախոսներ:  Ամբիոնը, տեղակայված լինելով Ինժեներական քաղաքում, հնարավորություն ունի օգտագործելու այնտեղ գտնվող արտադրական ենթակառուցվածքները, լաբորատորիաները և սարքավորումները, ինչը շատ կարևոր է որակյալ ինժեներական կրթության համար:  Ամբիոնի ուսանողների գործնական, կուրսային, դիպլոմային և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են Ինժեներական քաղաքի ընկերություններում ժամանակակից և պահանջված թեմաներով: Սովորելով պրոֆեսիոնալ ինժեներական միջավայրում, ուսանողների մոտ ձևավորվում է հստակ պատկերացում, թե ինչ է ինժեներությունը, ով է ինժեները և մասնագիտական զարգացման ինչ ուղղություններ կան:  Ամբիոնի շրջանավարտները հնարավորություն են ստանում նաև աշխատելու Ինժեներական քաղաքի ընկերություններում»,- գրել է Արշակյանը:      
09:50 - 02 փետրվարի, 2021
Վերջին տարիներին 2.5 անգամ ավելացել է գիտահետազոտական, շուրջ 4 անգամ՝ նորարարական դրամաշնորհների ֆինանսավորումը. Արշակյան |1lurer.am|

Վերջին տարիներին 2.5 անգամ ավելացել է գիտահետազոտական, շուրջ 4 անգամ՝ նորարարական դրամաշնորհների ֆինանսավորումը. Արշակյան |1lurer.am|

1lurer.am։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին խոսեց գիտության կարևորության և աշխարհի գիտատեխնիկական առաջընթացի մասին: «Տարբեր գնահատականներով՝ 21-րդ դարում գիտատեխնիկական առաջընթացը 1000 անգամ գերազանցում է 20-րդ դարում տեղի ունեցած ամբողջ նվաճումներն ու առաջընթացը: Աշխարհի տասնյակ առաջատար ու ֆինանսապես հարուստ ընկերություններն այլևս նավթագազային ընկերությունները չեն, այլ այն ընկերությունները, որոնք արբանյակներ են բարձրացնում տիեզերք, որոնք տեխնոլոգիաներ են տրամադրում մարդկանց սոցիալական շփումների համար, այն ընկերություններն են, որոնք զբաղվում են նյութագիտությամբ, ֆիզիկայով, աստղաֆիզիկայով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջնահերթությունները պետք է վերանայվեն, կարիք կա շատ ավելի լուրջ ինստիտուցիոնալ կոորդինացիայի: Արշակյանի խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի ինստիտուցիոնալ գիտական զարգացումը տարբեր ուղղություններով՝ սկսած ֆիզիկայից, մաթեմատիկայից, աստղաֆիզիկայից, նյութագիտությունից, քիմիայից, կենսաքիմիայից:   «Այս ուղղություններով գիտական աշխատանքների կտրուկ և համակարգված աշխատանքի կարիք կա: Եվ այս առումով անփոխարինելի է ակադեմիայի գիտական մտքի և կոորդինացիայի կարողությունների դերը: Այսպիսով՝ մենք կարիք ունենք այստեղ ուժեղացման, հզորացման և կարևորությունների, առաջնահերթությունների վերհանման»,- ասաց Արշակյանը: Հակառակորդ երկրի կողմից ամեն օր խեղաթյուրվող պատմության, քարտեզների և այլ ոլորտներում կատարած աշխատանքին հակադարձելու և այդ ոլորտներում մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտություն կա այդ ուղղություններով ավելի համակարգված աշխատանք տանել՝ նշեց ԲՏԱ նախարարը: Անդրադառնալով ռազմարդյունաբերությանը՝ նախարարը նշեց, որ վերջին երկու տարիներին 2.5 անգամ ավելացել է գիտահետազոտական և փորձակոնսուլտորական աշխատանքների համար նախատեսված գումարների չափը: Նորարարական և կրթական դրամաշնորհների ֆինանսավորումը ավելացվել է շուրջ 4 անգամ: «Հատկապես ռադիոինժեներության, այդ թվում՝ ծրագրային-ալգորիթմական, սարքաշինության ուղղություններով, ինչպես նաև ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, այլ ալգորիթների ուղղություններով մենք իսկապես ունենք ուժեղ ներուժ, որն անհրաժեշտաբար օգտագործում ենք ռազմական արդյունաբերության ուղղություններով: Արհեստական բանականության կիրառումը, կիբեռանվտանգության համակարգային մոտեցումների ուղղություններով նույնպես ակտիվ աշխատանքներ են տարվում»,- ասաց Արշակյանը:
12:54 - 01 փետրվարի, 2021
Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին. Հակոբ Արշակյան

Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին:«Աջակցելով ինժեներական ընկերությունների արտադրանքի արտահանմանը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, հնարավորություն է ընձեռում հայկական ինժեներական ընկերություններին անվճար հանդես գալ միասնական տաղավարով տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և համակարգերի ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը՝ Մոսկվայում:Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ: Դիմումների վերջնաժամկետն է 18.02.2021 թ.»,- գրել է Արշակյանը:    
23:08 - 19 հունվարի, 2021