Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

ՊՎԾ–ն ուսումնասիրություն է անցկացնում Ոստիկանությունում. հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել

ՊՎԾ–ն ուսումնասիրություն է անցկացնում Ոստիկանությունում. հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված մայիսի 7-ից Ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացնում, որի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Հայտարարությունում ասվում է. «2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո»։
09:49 - 23 մայիսի, 2019
ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից |news.am|

ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանն ազատ արձակվեց «Կենտրոն» ՔԿՀ-ից |news.am|

news.am։ Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օրեր առաջ մերժել էր Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը, իսկ այսօր լրացել է նրան կալանքի տակ պահելու երկու ամիսը։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ դատախազությունը բողոքարկելու է դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեականա գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս անձի՝ այդ թվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ 
13:01 - 25 ապրիլի, 2019