Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը

Տիգրան Խաչատրյանի և ԱՄՀ մշտական ներկայացուցչի հանդիպմանը կարևորվել է համագործակցության սերտացումը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է մշտական ներկայացուցչին և նշել, որ ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել:  ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանում մակրոտնտեսական կայունությանն ուղղված կառավարության քաղաքականության իրագործմանը: Տիգրան Խաչատրյանը նաև ասել է, որ ուրախ  կլինի  կառույցի հետ տարվող աշխատանքները խորացնելու ուղղությամբ։ ԱՄՀ-ի ներկայացուցիչ Մ․ Ռաիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել Տ․ Խաչատրյանին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՀ-ի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի։ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առավել սերտ շփումները այսուհետ ևս շարունակական կլինեն։ 
18:10 - 13 օգոստոսի, 2021
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը՝ 25 հազար դրամ. Խաչատրյան |1lurer.am|

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը՝ 25 հազար դրամ. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում: Պատգամավորի խոսքով՝ տուգանային միավորների իրավակարգավորումը կիրառելուց հետո պրակտիկայում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեին: «Տուգանային միավորներ կիրառելու արդյունքում իջեցվել են տուգանքների սահմանային շեմերը: Առավելագույն տուգանքը կազմում է 25 հազար դրամ: Պրակտիկայում խնդիր առաջացավ՝ ինչպես պետք է տուգանենք այն մարդկանց, որոնք վարորդական իրավունքի վկայական չունեն, այսինքն՝ նրանց նկատմամբ տուգանք կիրառել հնարավոր չէ: Սակայն կատարված իրավախախտման բնույթն ու վտանգավորության աստիճանը բարձր է: Նման դեպքում կիրառվում է ավելի բարձր տուգանք՝ 200 հազար դրամի չափով»,- նշեց Խաչատրյանը:  Պատգամավորը պարզաբանեց, որ տուգանային միավորների կիրառման հետաձգումը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը պայմանավորված է Պարեկային ոստիկանության կազմավորման և ծրագրատեխնիկական խնդիրների լուծման հետ:
11:52 - 19 հունվարի, 2021
2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան
 |armtimes.com|

2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: 2021-ին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ 3 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը, արդեն իսկ ունեին ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրեր Սերբիայի հետ, եւ այս բազմակողմ համաձայանագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս միանալով արտոնյալ ռեժիմին՝ առեւտրի մասով մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Սերբիայի տնտեսական տարածքում»,- ասաց նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ մյուս առանձնահատկությունն այն է, որ այդ միացման գործընթացում ունեցել են որոշակի քվոտային առանձնահատուկ կարգավորումների հնարավորություն. «Այդտեղ մեզ համար առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը»: Նախարարը նշեց, որ խոսքն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի համար արտահանման պայմաններն են:     
17:28 - 05 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել

 |armenpress.am|

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2020թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, սակայն չի կրճատվել ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեր ապրանքաշրջանառության նկատմամբ ուներ առաջանցիկ աճ: Եթե 2019թ. ընթացքում ընդհանուր առմամբ մեր ապրանքաշրջանառությունն աճել էր 10,4%-ով, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել էր 15,1%-ով: Այս տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր 8 ամիսների վիճակագրությամբ` պատկերն ավելի բարվոք է: Եթե մենք այդ 8 ամիսների կտրվածքով ունեցել ենք ապրանքաշրջանառության 10,2%-ով կրճատում, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մենք չենք ունեցել կրճատում»,- ասաց Խաչատրյանը:      
17:24 - 05 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «2021թ. ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Սերբիայի միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ` ՌԴ, Բելառուս, Ղազախստան, արդեն ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր: Այս բազմակողմ համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին` միանալով արտոնյալ ռեժիմին, ստեղծել մեզ համար Սերբիայի տնտեսական տարածքում առևտրի ավելի բարենպաստ պայմաններ: Ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ-ի ու Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է նաև այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի: «Կան մի շարք երկրներ` Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որոնց հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները կունենան ընթացք և շոշափելի առաջընթաց»,- նշեց նախարարը: 2021 թվականին նախատեսվում է սկսել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները:
16:42 - 05 նոյեմբերի, 2020
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի |armenpress.am|

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021-ից թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի արդյունքում գնաճ չի լինի: Այս մասին խորհրդրանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: « Չեմ կարծում, որ գնաճ լինի: Մենք խոսում ենք մեր ամբողջ շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի մասին: Գնաճի համար պետք է այս սեգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասն առաջարկվեր հենց թուրքական ապրանք ներկրողների համար: Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշռ նշանակություն, ուրեմն վստահաբար գնաճ չի լինի»,- ասաց նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ տնտեսավարողները ներկրումներ կիրականացնեն այլ շուկաներից: Նախարարը վստահ է, որ բիզնեսով զբաղված անձինք բավականաչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները: Նախարարի կարծիքով՝ կարելի է նույն ապրանքները ներմուծել ՌԴ-ից, Բելառուսից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից:
14:31 - 03 նոյեմբերի, 2020
Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը |armenpress.am|

Պետությունը բիզնեսին խոստանում է աջակցել համավարակի և պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ հասցեական քաղաքականությամբ կանի ամեն ինչ, որ բիզնեսին աջակցի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ճանապարհին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը նախ նշեց, որ երկու արտաքին խոշոր գործոններ ազդել են այս տարվա տնտեսական իրավիճակի վրա և շարունակելու են ազդել նաև 2021-ի վրա: Նախ՝ տարեսկզբից համավարակը էական ճշգրտումների կարիք առաջացրեց այն փաթեթում, որը կառավարությունը տնտեսական աջակցության միջոցով ուղղում էր թե արտահանման, թե փոքր ու միջին բիզնեսի զարգացման հարցերին, թե զբոսաշրջությանն ուղղված տարբեր միջոցառումներին:  «Ապա՝ ավելի ուշ ռազմական դրությունը ստեղծեց նոր մարտահավերներ, որոնց մասնավոր հատվածը ներկայում առնչվում է, հետևանքներին շարունակելու է առերեսվել նաև 2021 թվականի ընթացքում: Մենք անում ենք և անելու ենք առավելագույնը, որ մեր հասցեական քաղաքականության շնորհիվ հատկապես աջակցություն ցուցաբերենք այն խնդիրների լուծման ճանապարհին, որոնք այդ առանձնահատուկ իրավիճակների հետևանք են»,- ասաց Խաչատրյանը:
13:43 - 03 նոյեմբերի, 2020
Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ

Տիգրան Խաչատրյանն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերման գործընթացին. ձեռնարկվում են քայլեր առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են Արարատի մարզի վերամշակող մի շարք գործարաններ՝ խաղողի մթերումների կազմակերպման և իրականացման գործընթացին հետևելու նպատակով։ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել մթերման ընթացքին, զրուցել համայնքների ղեկավարների հետ։ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն 19 օր է, ինչ գործարանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով՝ առավոտից մինչև ուշ գիշեր։ Խաղողի մթերման ծավալը կազմում է օրական մոտ 600-850 տոննա, այս պահի դրությամբ գործարանն արդեն մթերել է շուրջ 12 800 տոննա։ Նրա կանխատեսմամբ՝ մթերումները կշարունակվեն ևս 15 օր և արդյուքում խաղողի մթերման ընդհանուր ծավալը գործարանում կկազմի մոտ 22-23 հազար տոննա։ Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ չափաբաժին (քվոտա)՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից և առավել արդյունավետ կազմակերպել մթերումները։ Նշվել է, որ ներկայում գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանը վերակառուցվում է և արդիականացվում, հաջորդ տարվանից նախատեսվում է ներդնել նոր սարքավորումներ՝ էլիտար գինեգործությունը ևս զարգացնելու նպատակով։ Արարատում էկոնոմիկայի նախարարն այցելել է նաև խաղողի վերամշակմամբ զբաղվող այլ գործարաններ, զրուցել ղեկավարների և խաղողագործների հետ։ Զրույցի ընթացքում բոլորն արձանագրել են, որ այս տարի խաղողի բերքն առնվազն 25-30% ավելացել է։ Այնուամենայնիվ, խաղողագործները բերքահավաքը վաղաժամ են իրականացնում և, հերթերը խախտելով, հավելյալ խոչընդոտներ ստեղծում խաղողի ընդունման ընթացքում։     Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ Արարատի մարզում մթերումների ընթացքում էական խոչընդոտներ չեն արձանագրվել, նկատվում են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։
12:15 - 13 հոկտեմբերի, 2020
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջային տրանսպորտային ոլորտին աջակցելու ծրագրի մանրամասները |armenpress.am|

Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջային տրանսպորտային ոլորտին աջակցելու ծրագրի մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 24-ից ուժի մեջ է մտնում կառավարության հակաճգնաժամային 25-րդ՝ զբոսաշրջային-տրանսպորտային ոլորտի աջակցության միջոցառումը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի շահառուներն այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019 թվականի ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք գործում են տուրիզմի ոլորտում։ «Այսինքն՝ դրանք այն ընկերություններն են, որոնք հյուրանոցների պատվերներն են կատարել, որոնց ծառայություններն ուղղված են եղել տուրօպերատորներին կամ այնպիսի պատվերներ են կատարել, որոնց դիմաց վճարումներն ստացվել են օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների հաշիվներից։ Եկամուտների առնվազն 50 տոկոսը պետք է ձևավորված լինի այս երեք պատվիրատուներից։ Ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը»,- ասաց նախարարը։ Նրա տեղեկացմամբ, հաջորդ կարևոր պայմանն այն է, որ իրենք պետք է աջակցություն ստանան միայն այն վարկային միջոցների տոկոսները վճարելու համար, որոնք ստացված են եղել տրանսպորտային միջոցներ գնելու համար։ «Այսինքն՝ եթե այս կազմակերպությունները վարկ են վերցրել բանկերից կամ լիզինգային կազմակերպություններից՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար և այդ վարկն ստացել են մինչև 2019 թվականի մարտի 31-ը ներառյալ, այդ մասով հաշվարկված տոկոսներն են միայն, որ կարող են մասամբ վճարվել կառավարության կողմից։ Հաջորդ հիմնական պայմանն այն է, որ կառավարությունը պետք է օգնի վճարել այդ տոկոսների 75 տոկոսը, իսկ առևտրային բանկն իր վարկառուի հետ միասին պետք է գան այն համաձայնության, որ մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ վարկի մայրի վճարը գումարը պետք է հետաձգվի։ Տոկոսների մնացած 25 տոկոսը պետք է վարկառուն ու բանկը պայմանավորվեն»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ պոտենցիալ շահառուները արդեն կարող են էլեկտրոնային եղանակով այս ծրագրից օգտվելու դիմումները ներկայացնել։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։
12:22 - 24 սեպտեմբերի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու |armenpress.am|

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու |armenpress.am|

armenpress.am: Գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով ամենօրյա ռեժիմով խմբեր են շրջում խաղող մթերող կազմակերպություններում. էկոնոմիկայի նախարարությունը առաջիկայում ավելի ուշադիր է լինելու այս հարցում:  Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի դիտարկմանը: Պատգամավորը նկատեց, որ խաղողագործներն անընդհատ բողոքի ակցիաներ են կազմակերպում, քանի որ խաղողի գինը, որը նախատեսվել էր, որ 135 դրամից չպետք է իջնի, գործարանատերերը իջեցրել են 100 դրամ: Բաքոյանը խնդրեց հետևողական լինել այս հարցում: «Մինչև այսօր ամենօրյա ռեժիմով բոլոր մթերող կազմակերպություններում ունենք միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորված կազմից մշտական խմբեր, որոնք շրջում են, գտնվում այդ կազմակերպությունների տարածքում՝ հատկապես գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով, որպեսզի կշեռքները գործեն նորմալ, գրանցումները կատարվեն ժամանակին, կազմակերպություններն աշխատեն բոլոր ժամերին և հերթեր չգոյացնեն: Եվ ունեցել ենք տպավորություն, որ առաջացած խնդիրները ժամանակին օպերատիվ լուծում են ստացել»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք 100 դրամի վերաբերյալ լուրեր են տարածել, թյուրիմացություն է, չի կարող այդպիսի բան լինել: Այնուամենայնիվ, նախարարությունն ավելի հետևողական է լինելու, ուշադիր, որ նման շահարկումներ չլինեն: «Մեզ հայտնի ամենացածր գինը եղել է 135 դրամը, եղել է ավելի հաճախ հանդիպող գին՝ 140-145 դրամ, որոշ դեպքերում մթերումները կատարվում են 150-155 դրամով»,-ասաց նախարարն ու հավաստիացրեց, որ  առաջիկա օրերին շատ ավելի ուշադիր են լինելու:
21:41 - 16 սեպտեմբերի, 2020
Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման նպատակն է զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը նպաստելը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամռան ամիսներին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ իրավիճակը քննարկելով՝ եկել էին այն եզրակացության, որ պետք է այնպիսի աջակցություն տրամադրել, որը թույլ կտա կազմակերպություններին աշխատակիցներին պահել մինչև հաջորդ տարվա գարուն: «Այդ պատճառով Կառավարությունը կայացրեց չափազանց կարևոր որոշում և հայտարարեց, որ եթե մինչև եկող տարվա գարուն իրավիճակը շատ կտրուկ չլավանա, ապա բոլոր ամիսների ընթացքում այդ կազմակերպությունները իրենց պահած աշխատակազմի 1/3 կամ1/4  մասով կստանան դրամաշնորհային աջակցություն»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը ներկայացրեց աջակցություն ստացող կազմակերպությունների չափորոշիչները: «Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչև  2020 թվականի մարտի 31-ը ներառյալ,   պետք է ունենա առնվազն երեք աշխատակից և եկամուտների հիմնական մասը (մոտ 70 տոկոսը) ստացած լինի խոցված ոլորտներից` կամ հյուրանոցային ծառայություն կամ հանրային սննդի ոլորտում մատուցած ծառայություններից, կամ զբոսաշրջային գործունեությունից»: Խաչատրյանը հայտնեց, որ 1250  կազմակերպություններ բավարարում են այդ չափորոշիչներին և ստացել են Կառավարությունից ծանուցում, որ իրենք կարող են դիմել Կառավարություն դրամաշնորհային աջակցությունից օգտվելու համար: «Այսօրվա դրությամբ ստացել ենք 813 կազմակերպություններից դիմում և արդեն իսկ փոխանցված է 420 միլիոն դրամ դրամաշնորհ: Ընդհանուր ամսական աջակցության չափը, եթե բոլոր կազմակերպությունները օգտվեն իրենց իրավունքից, կարող է կազմել 650 միլիոն դրամ»,- եզրափակեց Խաչատրյանը:
16:22 - 15 սեպտեմբերի, 2020
Տիգրան Խաչատրյանը Հելեն Ֆեյզիի հետ քննարկել է քննարկել է գործարար միջավայրի բարելավումը

Տիգրան Խաչատրյանը Հելեն Ֆեյզիի հետ քննարկել է քննարկել է գործարար միջավայրի բարելավումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը ողջունել է դիվանագետին և նշել․ «Շատ բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ վերջին տարիների ընթացքում  Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցաբերել է մեր կառավարության տնտեսական քաղաքականության նպատակների իրականացմանը։ Մենք շատ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից աջակցվող ուղղություններով։ Դրանք հատկապես վերաբերում են բիզնես միջավայրի բարելավման և կորպորատիվ կառավարման հարցերին»։ Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ու  Միացյալ Թագավորությունը ունեն արդեն 23 տարուց ավելի գործող Ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագիր։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, բավականաչափ չեն օգտագործվել առկա հնարավությունները, և այս առումով համատեղ զգալի աշխատանք կա անելու։   Տնտեսական համագործակցության ուղղություններից Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է արտադրողականության և մրցունակության բարձրացումը՝ նշելով, որ ՄԹ-ի կողմից առաջարկվող ձևաչափերը՝ նպաստելու առաջատար տեխնոլոգիաների օգտագործմանը արտադրություններում, կարող են խիստ օգտակար լինել։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային որոշ միջոցառումների հիմքում հենց տեխնոլոգիական արդիականացումն է և հասանելիությունը ֆինանսներին։ «Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու  և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև առևտրային կապերը հաստատելու տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարությունը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ Երկխոսությունն էլ ավելի է կարևորվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հետագա տնտեսական առաջընթացն ապահովելու համատեքստում, և մենք համագործակցության նոր հնարավորություններ ենք փնտրում», - իր խոսքում  նշել է Հելեն Ֆեյզին: Նա ևս արդյունավետ է գնահատել Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերն՝ ուղղված գործարար միջավայրի  բարելավմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը՝ առաջարկելով հետագայում օրակարգում ներառել նաև «կանաչ» տնտեսության և կլիմայի փոփոխության հարցերը։  Հելեն Ֆեյզին նշել է, որ տպավորված է այն հանձնառությամբ, որ ունեն Հայաստանի պաշտոնյաները բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Նախարարը նշել է, որ լիահույս է, որ կառավարության կողմից ձեռնարկվող բարեփոխումները, որոնք վերաբերում են իրական բիզնես միջավայրի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նպաստեն ներդրումների դեպի Հայաստան գալուն և տնտեսական կապերի ընդլայնմանը։ Կողմերն, անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցերին, նշել են, որ հետագա համագործակցությունը պետք է ուղղված լինի Հայաստանում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության թվայնացմանը։ Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ ևս առևտրային հարաբերությունները զարգացնելու ներուժ կա։ Առևտրային կապերի զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի մեջ տարվող աշխատանքները՝ ընգծելով այս ոլորտում ՄԹ հաջող փորձը։ Նախարարը և ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են նպատակային և արդյունավետ փոխգործակցության պատրաստակաությունը և պայմանավորվել հետագա աշխատանքների շուրջ։
15:21 - 11 սեպտեմբերի, 2020
«Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը

«Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արմենիա Վայն» ընկերության գործարանում խաղողի մթերման մեկնարկին հետևելու, ինչպես նաև մթերման վերահսկման թվայնացված համակարգին ծանոթանալու նպատակով։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, տեխնոլոգիական հագեցվածությանն ու ներդրումային ծրագրերին: Ընկերությունը ընդլայնման ծրագիր ունի և վերջերս կառավարության կողմից ստացել է հումքի և սարքավորումնեևրի համար մաքսատուրքից ազատման արտոնություն։ Գործարանի տեսականին ներառում է կարմիր, սպիտակ և վարդագույն, խաղուն և դեսերտային գինիներ: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնց ներդրմամբ ապահովվում է բարձրորակ գինեգործական արտադրանքի ամբողջական արժեշղթան։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի 27 երկրներ։ Շրջայցի ընթացքում քննարկվել են համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում վերամշակող կազմակերպություններին տրամադրվող արտոնյալ պայմանները, տարբեր ձեռնարկություններում մթերման գործընթացի թվայնացման հեռանկարները։ Վահագն Մկրտչյանն ընդգծել է պետության կողմից այս միջոցառման կարևորությունը մթերման ոլորտի համար։     «Այս տարի Կառավարությունը գնաց բացառիկ քայլի՝ մեծացրեց վարկային ռեսուրսը, ինչպես նաև ավելացրեց այն ժամանակահատվածը, որ պետք է մարվի տվյալ վարկային միջոցը։ Սա իրականում լուրջ խթան է ոլորտի համար, ձեռք մեկնելու իրական քայլ է», - նշել է գործարարը։ Պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել է խաղողի ընդունման, կշռման, գրանցման, որակի վերահսկողության ընթացակարգը, որն ամբողջապես իրականացվում է ընկերությունում ներդրված թվայնացված համակարգի միջոցով։ Պաշտոնյաների ներկայությամբ փորձարկվել է մթերման վերահսկման ավտոմատացված համակարգը։ Նախարարը մի շարք հարցեր է ուղղել համակարգի գործարկման արդյունավետության, մասնավորապես, դրա ներդրմամբ մարդկային գործոնի և հնարավոր անճշտությունների նվազման վերաբերյալ։ Այնուհետև հյուրերի ներկայությամբ ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը, որն ուղեկցվել է խաղողի օրհնության արարողությամբ։ «Այսօր «Արմենիա Վայն» գործարանում մեկնարկեց խաղողի հերթական մթերման տարին։ Գինեգործների համար սա յուրօրինակ օր է, և «Արմենիա Վայն»-ում ավանդույթ է ձևավորվել․ ամեն տարի խաղողի մթերումը սկսվում է խաղողի օրհնությամբ։ Այդ օրը շատ շուքով է նշվում, այս տարի ավելի  համեստ նշեցինք՝ կապված ներկա իրավիճակի հետ», - ասել է Վահագն Մկրտչյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7 հազար տոննա խաղող։ Իր հերթին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է․ «Հատկանշական է, որ այս տարի բերքը բավականին առատ է և ունենք բարձրորակ խաղող ու սպասվում է ավելի բարձրակարգ գինիների արտադրություն»։  Նրա խոսքով՝ հիմնադրամը «Արմենիա Վայն» ընկերության հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում։ «Այս տարի մեր հիմնադրամն իրականացրել է ևս մի շատ կարևոր նախագիծ՝ Արագածոտնի մարզում մեկնարկեց խաղողի տնկարկների կադաստր ծրագիրը, մենք քարտեզագրեցինք «Արմենիա Վայն» ընկերության խաղողի այգիները։ Հուսանք, հաջորդ տարի կունենանք մեր տարածքշրջանի խաղողի բոլոր տնկարկների քարտեզները և կկարողանանք վերահսկել, թե որտեղ են տեղայնացված խաղողի այգիները և որքան կկազմի խաղողի բերքը», - ասել է Զարուհի Մուրադյանը ։ Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Նմանատիպ այցերը շարունակվելու են ամբողջ մթերման շրջանի ընթացքում, որպեսզի մենք տեսնենք, թե մեր առաջարկած գործիքակազմը որքանով է կիրառելի և ընթացքում ինչ դժվարություններ են առաջանում։ Եթե կլինեն այդպիսիք, ապա մենք ընթացքում կփորձենք անարձագանք չթողնել և հնարավորինս սեղմ ժամկետում շտկել խնդիրները»։  
15:22 - 01 սեպտեմբերի, 2020
Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս

Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Արման Խոջոյանն այցելել են «Արարատի գինու գործարան» ՍՊԸ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերակառուցման և ժամանակակից սարքավորումների ներդրման աշխատանքները։ Այս մասին տեղեկացանք ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Գործարանի սեփականատեր Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը՝ սկսած խաղողի ընդունման փուլից մինչև պատրաստի արտադրանքի շշալցում և փաթեթավորում։ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կոնյակագործական և գինեգործական բարձրորակ արտադրանք ապահովելու նպատակով գործարանի վերազինման, մառանների վերակառուցման և արդիականացման խիստ անհրաժեշտություն էր առաջացել։ Պետական աջակցության ծրագրերի շրջանակում, իտալական ու բուլղարական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում խաղողի մթերման պայմանների բարելավման, նոր հոսքագծերի բացման, կոնյակի գինենյութի նորագույն պահամանների տեղադրման, արտադրամասերի ծավալային օգտագործման հնարավորության վերափոխման և ընդլայնման ուղղությամբ։ «Այն ամենն, ինչ կապված է խաղողի մթերման, կոնյակի գինենյութի հնեցման և կուպաժավորման, էգալիզացիայի և հետկուպաժային հանգստի հետ, բոլոր այս շինարարական և տեխնիկական աշխատանքները ներկա պահին մեծ թափով իրականանում են», - նշել է Արմեն Սարգսյանը։ Հյուրերին հանգամանորեն ներկայացվել են մթերման յուրաքանչյուր փուլում աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար ձեռքբերված նորագույն սարքավորումները, ներդրվող տեխնիկայի առավելություններն ու արտադրական հզորությունները։ Շրջայցի ընթացքում քննարկվել է նաև նախորդ շաբաթ ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշումը, որով օժանդակություն է նախատեսվում գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողների համար։ Այս համատեքստում գործարանի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել օրերս ՀՀ կառավարության կողմից հաստատված միջոցառման հանդեպ, որի շրջանակում խաղողի գնումների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներգրավվեն ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար: Արմեն Սարգսյանը կարևոր և արդիական է համարել այս նախաձեռնությունը․ «Երեսուն տարիների ընթացքում ես չեմ հիշում նման իրավիճակ, որպեսզի կառավարությունը կարողանար այսպես ընդառաջել, մենք երևբեևէ այսպիսի աջակցություն չենք ունեցել։ Այսինքն, հնարավորություն է ստեղծվել այս տարվա խաղողը լավագույն պայմաններով մթերելու համար», - ընդգծել է գործարարը։ Նա նաև հավելել է, որ եթե նախկինում գործարանում մինչև 18-20 հազար տոննա խաղող էր մթերվում, ապա այս տարի տեխնիկական և տեխնոլոգիական հզորությունների ավելացման, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող աջակցության շնորհիվ նախատեսվում է մթերել մինչև 25 հազար տոննա խաղող։ Արմեն Սարգսյանը նշել է, որ գործարանն ապահովում է շուրջ 160 աշխատատեղ։ Պատրաստի արտադրանքը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ուկրաինա, այժմ քայլեր են ձեռնարկվում արտադրության և արտահանման ծավալների ավելացնան հետ մեկտեղ արտահանումների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։    Ընկերության առաջիկա ծրագրերից է Շուստովի գործարանի հին կառույցի վերականգնումը, որը հետագայում կգործի որպես թանգարան։ Ամփոփելով այցի արդյունքները՝ փոխնախարար Արման Խոջոյանը նշել է. «Ուրախալի է, որ անկախ համավարակով պայմանավորված դժվարություններից՝ ոլորտում շարունակվում են կապիտալ ներդրումները, արտադրողները ոչ միայն լրացուցիչ պահամաններ են կարողացել ձեռք բերել պետական օժանդակության ծրագրերով՝ լիզինգով, այլև կարողացել են ներդրումներ կատարել իրենց ագրովերամշակող սարքավորումները կատարելագործելու և թարմացնելու համար»: Անդրադառնալով կառավարության կողմից օրերս ընդունված որոշմանը, որով արտոնյալ պայմաններ են առաջարկվում մթերող կազմակերպություններիի համար՝ փոխնախարարը շեշտել է, որ միջոցառման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի ծրագրից օգտվող կազմակերպություններին ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր և իրականացնել անհրաժեշտ քանակի խաղողի մթերում, ինչպես նաև ավելացնել արտաքին շուկաներում վաճառքի ծավալները:
17:39 - 20 օգոստոսի, 2020