ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել «Լուսակերտ», «Աշտարակ ձու», «Գնթունիք» և մի քանի այլ ընկերությունների նկատմամբ

ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել «Լուսակերտ», «Աշտարակ ձու», «Գնթունիք» և մի քանի այլ ընկերությունների նկատմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի «Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում:Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հավի ձվի իրացման ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:
17:07 - 24 փետրվարի, 2020
ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում   արհեստական պակասուրդի ստեղծումից: Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտանցումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը  կհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Հիշեցնում ենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն այս տարի իրականացնում է ուսումնասիրություն  դեղերի շրջանառության ոլորտում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
15:32 - 24 փետրվարի, 2020
Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա. ՏՄՊՊՀ նախագահը՝ Beeline-ի և Ucom-ի հնարավոր միացման մասին |pastinfo.am|

Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա. ՏՄՊՊՀ նախագահը՝ Beeline-ի և Ucom-ի հնարավոր միացման մասին |pastinfo.am|

pastinfo.am: Չեմ կարող ասել Beeline և Ucom ընկերությունների միացումից խնդիրներ կան, թե ոչ, որովհետև այս պահին ուսումնասիրություն է իրականացվում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Օրեր առաջ առաջին նիստն էր։ Տեղեկատվություն ենք հավաքագրում, որպեսզի հասկանանք հնարավոր շուկաներում ինչ է կատարվելու։ Ընդ որում շուկաները դրանք թե՛ ամրակցված կապն է, թե՛ ինտերնետն է, թե՛ շարժական ինտերնետն է, թե՛ բջջային կապն է։ Այսինքն բոլոր շուկաներում առանձին-առանձին նայելու ենք, հասկանալու ենք և ամբողջական պատկեր ենք ներկայացնելու»,-ասաց Գեղամ Գևորգյանը։ Վերջինս նշեց, եթե տեսնեն շուկայի տնտեսական մրցակցության առումով խնդիր կլինի, ապա իրենց դատողությունները կլինեն այդ տեսակետի։ Գեղամ Գևորգյանը նկատեց՝ հնարավոր է նաև պայմանով գործարք լինի, որ պետությունը որոշակի պայմաններ թելադրի գործարքի հետ կապված, սակայն այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա, քանի որ ամբողջական տվյալները վերլուծում են։ Հարցին՝ արդյոք կապի ոլորտում մենաշնորհ չի լինի, ՏՄՊՊՀ նախագահն արձագանքեց. «Մենաշնորհ չի լինի, բայց գերիշխող դիրքի կենտրոնացվածությունը կմեծանա։ Բայց նաև պետք է գնահատենք ֆիքսված կապից օգտվողների քանակը, արդյոք այդ ոլորտը շարունակում է մնալ տենդենցի մեջ և ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա»,-նշեց Գեղամ Գևորգյանը։
13:07 - 13 փետրվարի, 2020