Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


«Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը |armenpress.am|

«Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն հավանություն էր ստացել կառավարության նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, մասնավորապես այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերում, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- այն ժամանակ նշել էր Բադասյանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառումը, վերացնել օրենսդրական բացերը, ապահովել որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանությունը: «Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը»,- նշված է օրենքի նախագծում:
11:02 - 10 փետրվարի, 2020
Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը |shantnews.am|

Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդգրկուն օրակարգով նիստ է գումարել: Օրակարգում ներառված 7 հարցերից մեկի քննարկումը հետաձգվել է, քանի որ նախագծի հեղինակ Արման Բաբաջանյանը հայտնել է նախագծի վրա հետագա աշխատանքի անհրաժեշտության մասին: Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որի վրա համատեղ աշխատել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Այն ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: «Ներկայիս «Ներման մասին» օրենքում ամրագրված չեն մի շարք կարևոր դրույթներ, նախագծով շտկվել է բացը, սահմանվել են ներման խնդրագիրը չբավարարելու և վերադարձնելու դեպքերը, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվել է այլ հիմքով. այս մասը բաց է մնում, օրենքի նախագծում սահմանվել է հստակ ժամկետ, որը վերաբերում է ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը նախարարությանը ներկայացնելուն, անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու 10-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 45-օրյա ժամկետ»,-ներկայացրել է Սրբուհի Գալյանը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այս նախագիծը կարևոր նախադեպ է կառավարության հետ ընդդիմության համատեղ աշխատանքի, որը պետք է օրինաչափ դառնա:
10:52 - 10 փետրվարի, 2020
Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման կբացահայտվի |armenpress.am|

Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման կբացահայտվի |armenpress.am|

armenpress.am: ԵԽԽՎ-ն քննարկել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, նշել է, որ այդ թեման մշտապես եղել է Եվրոպայի Խորհրդում քննարկվող թոփ թեմաներից մեկը։ Զոհրաբյանը նշել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն իր խավիարակեր լոբբիստների միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները եւ հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիծը։ Զոհրաբյանը, անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարության խնդրին, մեջբերել է Ալիեւին, ով հայտարարել է, թե ժողովրդավարություն խնձոր չէ, որ գնաս շուկա եւ հեշտությամբ գնես։ «Հարգելի գործընկերներ, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեման, այդ երկրի՝ ԵԽ անդամակցությունից ի վեր մեր Վեհաժողովի թոփ թեմաներից է։ Տասնյակ անգամներ Վեհաժողովը, ԵԽ նախարարների Կոմիտեն, Մարու Իրավունքների Եվրոպական դատարանը անդրադարձել են Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների լրջագույն խնդրին, բազմաթիվ բանաձեւերում կոչ անելով ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, խղճի բանտարկյալներին։ Եւ քանիցս մենք հենց այս ամբիոնից լսել ենք Ալիեւի ցինիկ պատասխաններն իր երկրում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ հարցերին։ Ես հիշում եմ խայտառակ 2013 թվականի հունվարը, երբ մեր գործընկեր Շտրասերի՝ «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» զեկույցը տապալվեց, ինչից հետո բացվեցին «Խավիարային դիվանագիտության» եւ «Ադրբեջանական մեծ լվացքատան» կոռուպցիոն սկանդալները, թե ինչպես եւ ինչ սխեմաներով է Ադրբեջանը կաշառել ԵԽԽՎ պատգամավորներին՝ Բաքվին ոչ հաճո զեկույցները տապալելու համար։ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվեց Ադրբեջանից 2.3 միլիոն եվրո կաշառք ստանալու մեջ, բայց անկեղծորեն պիտի խոստովանենք, որ Լուկայի կողքին, մեղադրյալի աթոռին, այսօր պիտի նստեն ԵԽԽՎ նախկին եւ գուցե նաեւ ներկա որոշ պատգամավորներ եւ պաշտոնյաներ եւս, որոնք ադրբեջանական լվացքատան ակտիվ դերակատարներից են եղել։ Ու երբ ԵԽԽՎ այլեւս նախկին տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտը ինձ դուրս էր հրավիրում դահլիճից, որպեսզի չլսի նաեւ իր անունը՝ ադրբեջանական կոռուպցիոն փաթեթում, ես հույս ունեմ, որ մեր կառույցում ստեղծված անկախ քննիչ հանձնաժողովը անվանական կնշի բոլոր կոռուպցիոներներին, ովքեր ամեն գնով մեր Վեհաժողովում պաշտպանել են սուտը, կեղծիքը եւ նպաստել են, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակի բանտերում խեղել հարյուրավոր քաղաքական բանտարկյալների՝ բլոգերների, իրավապաշտպանների, փաստաբանների։ Մեկ տարի առաջ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող տիկին Վարսդոտիրը իրավական հանձնաժողովում ներկայացրեց 130 անձից բաղկացած՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը։ Դա զարհուրելի էր։ Սակայն, շատ ավելի զարհուրելի է, երբ Ալիեւը, խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների եւ ժողովրդավարության մասին, հայտարարում է՝ «ժողովրդավարությունը խնձոր չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ գնաս ու գնես շուկայում»։ Ահա այսպես, հարգելի գործընկերներ»,- ասել է Զոհրաբյանը։
12:35 - 30 հունվարի, 2020
ԱԺ-ում քննարկում են զինվորին ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնելու առաջարկը |panarmenian.net|

ԱԺ-ում քննարկում են զինվորին ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնելու առաջարկը |panarmenian.net|

panarmenian.net: Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը։ ԲՀԿ [խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է ավելի խիստ պատիժ սահմանել այդ դեպքերի համար, քան նախատեսված առավելագույնը 3 տարի ազատազրկումն է:«Թշնամու կրակոցից շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանություններից», - ասել է պատգամավորը: Առաջարկվում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար սահմանել 4-8 տարի ազատազրկում, իսկ հատուկ դեպքերում՝ 6-9 տարի: Նույն արարքի համար մարտական պայմաններում առաջարկվում է 7-10 տարի ազատազրկում Ըստ պատգամավորի, ինքնասպանության հասցնելը նաև զինվորական ծառայության կանոնադրական հարարբերությունների խախտման, զինծառայողներին նվաստացնելու հետևանք են, ուստի դրանք պետք է դիտարկվեն որպես զինվորական հանցագործություն։
10:56 - 06 դեկտեմբերի, 2019
Ոչ թե պետք է գնալ համայնքների տոտալ խոշորացման, այլ պետք է հաշի առնել տեղանքի սպեցիֆիկան. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Ոչ թե պետք է գնալ համայնքների տոտալ խոշորացման, այլ պետք է հաշի առնել տեղանքի սպեցիֆիկան. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am։ Այս համայնքների խոշորացման ռեֆորմը, հիշում եք, թե նախորդ խորհրդարանում ինչ արմագեդոններով կարողացավ «Հանրապետական» խմբակցությունը անցկացնել, և որևէ հաջողված պատմություն համայնքների խոշորացման այդպես էլ չներկայացվեց: Այս մասին Ազգային ժողովում «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հիմա էլ նույնն է. մենք լինում ենք խոշորացված համայնքներում, նույն դժգոհությունը, նույն խնդիրները՝ ենթակառուցվածքներ չկան, ճանապարհներ չկան, որևէ դեպք է լինում առողջության հետ կապված շտապօգնության մեքենան չի կարողանում այդ խոշորացված համայնքի մի մասից հասնել, այսպես ասած, կենտրոն, որտեղ տեղակայված են հիվանդանոցները: Այս տարիների ընթացքում խոշորացումներից հետո մեկ հաջողված պատմություն այդպես էլ չկարողացաք ներկայացնել, որ մենք ասենք՝ այո, համայնքների խոշորացումը տվել է իր արդյունավետությունը»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ միգուցե կան դեպքեր. «Ոչ թե պետք է դնել էսպես կանվերային սիստեմներով և ասել՝ մենք գնում ենք տոտալ, բացարձակ համայնքների խոշորացման, այլ պետք է հաշվի առնել համայնքների տեղանքի սպեցիֆիկան, մշակութային տարբեր կապերը, լոգիկան և տրամաբանությունը»,- ասաց նա: Անդրադառնալով տեղական հանրաքվեներին՝ նա ասաց, որ դրանք չունեն իրավական ուժ: Նա հիշեցրեց Սյունիքի մարզի օրինակը: «Այդ մարզում, երբ բդեշխության կարգեր էին տիրում, ժողովուրդը գնաց 80 տոկոսով քվեարկեց դեմ խոշորացմանը, բայց թքեցին ժողովրդի կարծիքի վրա, համայնքների խոշորացումը տեղի ունեցավ: Այստեղ այդտեղ ապրող ժողովրդին նվաստացնելու էլեմենտ կա:Ավելին՝ tert.am-ում
09:26 - 05 դեկտեմբերի, 2019
Հոգեկան խնդիրներ ստացած զինվորներից շատերը պատմել են հրապարակային նվաստացման մասին․ Զոհրաբյան |epress.am|

Հոգեկան խնդիրներ ստացած զինվորներից շատերը պատմել են հրապարակային նվաստացման մասին․ Զոհրաբյան |epress.am|

epress.am: Խորհրդարանանական Պետաիրավական հանձնաժողովը միաձայն ընդունեց զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքում երկու հոդված սահմանել՝ «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը» և «Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը»։ Օրենսդրական փոփոխության հեղինակ, Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ օրինագիծը կօգնի նվազեցնել ինքնասպանությունների թիվը․ «Բանակում այսօր ունենք բավական տխուր վիճակագրություն. ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների թիվն այսօր ավելի շատ է, քան թշնամու գնդակից զոհերի թիվը: Եթե նիստը փակ լիներ, ձեզ կներկայացնեի դեպքեր, երբ, ինչպես են փորձել զինվորի արժանապատվությունը նվաստացնել, հեռախոսով նրան ցույց են տվել իր ընտանիքի մի անդամի հետ կապված մի կադր։ Հիմա սա ո՛չ ծեծ է, ո՛չ բռնություն է, բայց զինվորը գնացել է և ինքնասպան եղել»։ Զոհրաբյանն ասաց, որ վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ, զինծառայողների հետ զրուցելուց հետո, եկել է եզրահանգման, որ, թեև որոշակի փոփոխություններ են նկատվում, այնուամենայնիվ, նվաստացնելու ենթամշակույթը շարունակում է գործել։ «Ինչի՞ կեպկադ սենց չես դրել կամ կեպկայով ջուր ես խմել, և զինվորի գլուխը վերցրել և մտցրել են ծորակի մեջ։ Նա իրեն նվաստացած է զգացել, երբ իր զինակիցների ներկայությամբ իր հետ էդպես են վարվել։ Չեմ բացառում, որ մենք կունենայինք ինքնասպանության դեպք»։ Կանազի զինվորական հոսպիտալ այցելած պատգամավորը նաև տեղեկացրել է, որ հոգեկան խնդիրներ ձեռք բերած տասնյակ զինծառայողներից շատերը խոստովանել են, որ հրապարակային նվաստացման են ենթարկվել։ Հոսպիտալում 56 հոգեկան տարբեր խեղումներ ունեցող զինվորներ են գտնվում։ Ըստ Զոհրաբյանի՝ իր հետ առանձին զրույցներում տղաներից ոմանք պնդել են, որ իրենց հանդեպ հրապարակային նվաստացում է տեղի ունեցել․ «Իրենք մի բան պետք է անեին՝ կամ պիտի վերցնեին զենքը և գնդակահարեին իրենց նվաստացնողին, որը չեն արել, և դա հատկապես բերել է խորացված սթրեսի, խորացված սթրեսը կարող է բերել ինքնասպանության փորձի»։ Խորհրդարանական բոլոր ուժերը, ինչպես նաև կառավարությունը կողմ արտահայտվեցին զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնելու առաջարկին։      
13:42 - 29 նոյեմբերի, 2019
Միշտ չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նման խիստ մտահոգություն է հնչեցնում |lragir.am|

Միշտ չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նման խիստ մտահոգություն է հնչեցնում |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ Տիկին Զոհրաբյան, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ և հարցազրույցով։ Դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ Բուքիքիոն նույնպես խոսում է ՍԴ-ում առկա խնդիրների մասին։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք այդ հայտարարությունից ու հարցազրույցից։ Ինձ համար Բուքիքիոյի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չկար։ Հայտարարությունը ես համարում եմ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ, և անկախ նրանից, թե իրեն այցելած իշխանության այս կամ այն ներկայացուցչին ինչքան և ինչպես է ժպտում Բուքիքիոն, նրանց դիրքորոշումը միանշանակ է՝ իշխանության որևէ ճյուղ իրավունք չունի խառնվելու դատական իշխանությանը։ Սա շատ հստակ էր։ Իրենց դիրքորոշումը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենք քանիցս հայտնել են և քանիցս կոչ են արել չփորձել քաղաքական գործիքներով լուծել իրավական հարցերը։ Եթե մեր հարգարժան իշխանությունը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը համարում է քարտ բլանշ քաղաքական հարցերով լուծելու ՍԴ-ի շուրջ թնջուկը, ուրեմն կամ ես հայերենին չեմ տիրապետում, կամ ես չեմ հասկանում այն, ինիչ կարդացել ու հասկացել ենք բոլորս։ Բուքիքիոյի հայտարարությունում և հարցազրույցում դուք տողատակերում տեսա՞ք, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ոչ, ես այդպիսի տողատակ չեմ տեսել, բայց ես տեսել եմ մտահոգություն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ես տեսել եմ կրկնակի մտահոգություն, որ հանկարծ փորձ չարվի այս իրավիճակը լուծել ոչ իրավական գործիքներով։ Սա բավականաչափ խիստ մտահոգություն է և միշտ չէ, որ Վենետիկի հանձնաժողովը նման խիստ մտահոգություն է հնչեցնում։ Իշխանության ներկայացուցիչներ էլ կան, որ հիշեցնում են, թե ով է Բուքիքիոն։ Նշվում է, որ նա այն մարդն էր, որ հավանություն տվեց գործող Սահմանադրությանը, որ նախորդ իշխանությունների հետ շատ ջերմ հարաբերություններ ունի։ Գիտեք, իշխանության որոշ ներկայացուցիչներ ինձ հիշեցնում են ՀՀԿ-ին, որ երբ որևէ միջազգային կառույց իրենց քիմքին հարիր հայտարարություն չէր անում, ասում էին՝ Բուշի վարսավիրը, չգիտեմ ում չստիկ կարողը կամ սաունայի մասաժիստը։ Ես նոր իշխանությանը խորհուրդ եմ տալիս ձերբազատվել այդ հանրապետական մշտական գործելաոճից։ Բուքիքիոն միջազգային մակարդակով հարգված իրավաբան է և եթե ինչ-որ բան ասում է, դա չի ասում նրա համար, որ ինչ-որ մեկի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ կամ ինչ-որ մեկին ուզում է հաճոյանալ։ Պետք չի ամեն ինչ չափել սեփական արշինով, չի կարող լինել այդպիսի բան այն պարզ պատճառով, որ ուղղակի չի կարող լինել։ Շարունակությունը՝ lragir.am-ում
11:25 - 31 հոկտեմբերի, 2019
«Բարգավաճ Հայաստանը» չի կողմնորոշվել՝ ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի հարցում |aysor.am|

«Բարգավաճ Հայաստանը» չի կողմնորոշվել՝ ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի հարցում |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստում կքննարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը և դրա վերաբերյալ դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ԲՀ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խոհրդարանում շրջանառության մեջ է դրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծ, որը խորհրդարանում հավանության արժանանալուց հետո կներկայացվի ՍԴ։ Վերջնական որոշումը կայացնողը լինելու է Սահմանադրական դատարանը։ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ է ներկայացված նախագծին։Զոհրաբյանը հանձնաժողվոի նիստում հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը խորհրդարանում դեմ է եղել ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի առաջադրմանը։ «Մենք ունեինք մեր հիմնավորումները՝ նա չէր համապատասխանում այդ չափորոշիչներին և չէր կարող լինել ՍԴ նախագահ։ Ինչ վերաբերում է հիմա ներկայացված փաթեթին։ Բնականաբար, մենք լսեցինք ձեր բոլոր հիմնավորումները։ Առաջիկայում մենք կքննարկենք հարցը ու որոշում կկայացնենք։ Միայն մի բան կասեմ՝ «Բարգավաճ Հայաստանը» երբևէ կաշկանդված չի եղել ոչ քաղաքական, ոչ իրավական խնդիրներով», - հայտարարեց Զոհրաբյանը։
07:34 - 24 սեպտեմբերի, 2019
Զոհրաբյանն առաջարկել է զինվորին ինքնասպանության դրդելու համար 3-ի փոխարեն 5-7 տարով ազատազրկել

Զոհրաբյանն առաջարկել է զինվորին ինքնասպանության դրդելու համար 3-ի փոխարեն 5-7 տարով ազատազրկել

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է խստացնել զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող պատժաչափը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա առաջարկել է գործող օրենքով սահմանված 3 տարվա փոխարեն 5-7 տարի ազատազրկում նախատեսել այդ արարքի համար: «Զինվորին ինքնասպանության դրդելու համար գործող Քրեական Օրենսգրքով ընդամենը 3 տարի ազատազրկում սահմանելը լուրջ չէ։ Քրեական օրենսգրքում ես առաջարկում եմ փոփոխություն՝ զինվորին ինքնասպանության դրդելու համար որպես պատիժ սահմանել 5-7 տարի ազատազրկում։ Ես հասկանում եմ, որ զինվոր կորցրած ծնողի վիշտն անսահման է, սակայն բոլոր նրանք, ովքեր ինքնասպանության կդրդեն զինվորին, առնվազն պիտի շատ ավելի լուրջ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Զոհրաբյանը:
14:27 - 24 հուլիսի, 2019
Պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով հարակից բնակավայրի բնակիչների տները վնասվել են. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|

Պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով հարակից բնակավայրի բնակիչների տները վնասվել են. Նաիրա Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am։ Հատուկ քննչական ծառայությունից պարբերաբար տեղեկանում ենք, որ հիմա տարբեր փորձաքննություններ են անցկացվում, որպեսզի հասկանան խնդրի էությունը։ Ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի դեպքով հարուցված քրեական գործին։ Նա, խոսելով գործարանում ստեղծված իրավիճակի մասին, վստահեցրեց, որ խնդիրն ամեն օր իրենց ուշադրության կենտրոնում է և անելու են առավելագույնը՝ պաշտպանելու աշխատակիցների շահերը. «Մեր աշխատակազմն աշխատում է գործարանի աշխատակիցների փաստաբանի հետ։ Խնդիրն այն է, որ պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով հարակից բնակավայրի բնակիչների տները վնասվել են և որևէ փոխհատուցում նրանք չեն ստացել։ Դրանից բացի ըստ աշխատակիցների՝ իրենց տևական ժամանակ չեն վարձատրել, կամ էլ առանց վարձատրության հավելյալ աշխատեցրել»,- ասաց պատգամավորը։ Հանձնաժողովի նախագահը կարևորեց գլխավոր դատախազության արագ արձագանքը, որի հանձնարարությամբ էլ հարուցվել է քրեական գործ և խնդիրն այժմ գտնվում է իրավական տիրույթում։ Հարցին, արդյոք ներգրավվելու է պղնձամոլիբդենային գործարանում կատարվածն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, վերջինս պատասխանեց. «Անկեղծորեն չեմ կարող պնդել, որ ներգրավված կլինեմ, որովհետև հասկանում եք այստեղից Ագարակ գնալ-գալը՝ հաշվի առնելով իմ ծանրաբեռնվածությունը։ Բայց վստահ եղեք, որ մեր կառույցից իրավաբան և Ագարակի կառույցից իրավաբան անպայմանորեն ներգրավված կլինեն աշխատանքներում, որպեսզի հանձնաժողովի հետ ինտերակտիվ կապն ամեն օր լինի», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։  
10:09 - 16 հուլիսի, 2019
Նախազգուշացրել էի՝ դատարանների հարցը չփորձեն լուծել քաղաքական պրեսինգով․ Նաիրա Զոհրաբյան |shantnews.am|

Նախազգուշացրել էի՝ դատարանների հարցը չփորձեն լուծել քաղաքական պրեսինգով․ Նաիրա Զոհրաբյան |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ չէր Վենետիկի հանձնաժողովի արձագանքը Հայաստանում դատական իշխանության շուրջ զարգացումներին։ Պատգամավորն այսօր լրագրողներին հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչներին դեռ հունիսին էր զգուշացրել, որ եթե շարունակեն քաղաքական միջոցներով հարցը լուծելու փորձերը, կոշտ պատասխան են ստանալու հանձնաժողովից։ «Քանիցս ասել եմ, որ եթե գործընթացները մնան քաղաքական դաշտում (իսկ այս պահին գործընթացները ոչ թե իրավական դաշտում են, որտեղ այդ գործընթացները պիտի լինեին, այլ քաղաքական դաշտում են), մենք ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ եզրակացությունը»,- ասաց Զոհրաբյանը։ Նա պատմեց, որ Ստրասբուրգ գործուղման ժամանակ հանդիպումներ է ունեցել հանձնաժողովի անդամների հետ ու վերադառնալուց հետո իշխանության ներկայացուցիչներին հորդորել է քաղաքական պրեսինգով չլուծել խնդիրները, քանի որ գնահատականը կոշտ կլինի։ Սակայն իշխանության պատգամավորները, ըստ նրա, լուրջ չեն վերաբերվել այդ զգուշացումներին։ Իսկ հանձնաժողովի հայտարարությունը, ըստ Զոհրաբյանի, վերաբերում է մի քանի հարցերի՝ դատարաններն արգելափակելուն, սահմանադրական դատարանի դատավոր-անդամ լեզվախաղերին, սահմանադրական դատարանի լեգիտիմությանը և այլն։ «Մենք պիտի ունենանք ազատ դատական համակարգ։ Եվ գործընթացները, որ պիտի արվեն դատական համակարգը առողջացնելու համար, պետք է արվեն բացառապես իրավական դաշտում։ Այս պահին, ցավոք, այս խնդիրը դեռևս շարունակում է մնալ քաղաքական դաշտում, ինչը վատ է, վատ է և շատ վատ է», – ասաց Զոհրաբյանը։
11:09 - 15 հուլիսի, 2019
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթական իրավունքի հարցը |armenpress.am|

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթական իրավունքի հարցը |armenpress.am|

armenpress.am։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ նիստում ներկայացրել է չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ: Ինչպես ԱԺ-ում պատվիրակության անդամների ասուլիսում հայտնեց Զոհրաբյանը՝ ինքը, կարծես, այս հարցում համախոհներ ունի ԵԽԽՎ-ում: «Ես խոսեցի մի կարևոր խնդրի մասին, որ Եվրոպայի խորհրդում ստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի չճանաչված պետություններում բնակչության կրթական իրավունքի հարցը: Կարծես, խորհրդում ունեմ համախոհներ, որոնք ինձ միանալու են: Դեռևս 1960 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիան, որը վավերացված է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, հստակ արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը պատճառ չէ այդ տարածքում ապրող բնակիչների կրթական իրավունքը ոտնահարելու համար: Խոսքը վերաբերում է նաև Արցախի բնակչության ուսանողների կրթական իրավունքին, նաև՝ առողջապահական իրավունքին, որն, ըստ էության, մեծապես ոտնահարված է »,- ասաց Զոհրաբյանը:Նա հիշեց նաև, որ 2007-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել էր բանաձև, որով կոչ էր անում բոլոր եվրոպական ինստիտուտներին, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդին ակտիվ կապեր հաստատել չճանաչված պետությունների քաղաքացիական հասարակությունների հետ: Զոհրաբյանը հույս ունի, որ կկարողանան ստեղծել այդ աշխատանքային խումբը, ինչը հնարավորություն կտա չճանաչված պետությունների, այդ թվում՝ Արցախի ուսանողների մեզ համար անչափ կարևոր կրթական իրավունքը եվրոպական տարածքում իրացնել: Պատգամավորը նկատեց, որ այդ ուսանողների դիպլոմների չճանաչվածության խնդիր կա, Բոլոնիայի գործընթացի բոլոր ծրագրերից նրանք դուրս են մնում: Զոհրաբյանը շեշտեց, որ չճանաչված պետությունների բնակիչները պետք է զրկված չլինեն եվրոպական կրթական և առողջապահական ծրագրերում ներգրավվածությունից:
13:46 - 01 հուլիսի, 2019
ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը |armtimes.com|

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը |armtimes.com|

armtimes.com: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հունիսի 25-ին քննարկել է Կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիայի իրականացումն ու մարտահրավերները: Քննարկմանը ելույթով հանդես է եկել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և նշել, որ կանանց նկատմամբ ցանկացած բռնություն՝ թե՛ ֆիզիկական եւ թե՛ հոգեբանական, հանցագործություն է եւ պետք է պատժվի օրենքով։ Նա հավելել է, որ թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն բոլորի համակարգված գործողություններով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է. «Կանանց հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում, եւ ես կարեւորում եմ այս հարցի քննարկումը մեր Վեհաժողովում։ Մեկ բան հստակ է՝ կանանց հանդեպ ցանկացած բռնություն հանցագործություն է, եւ այն պիտի պատժվի օրենքով։ Ուստի, թե՛ միջազգային եւ թե՛ ազգային օրենսդրության իրավական գործիքները պետք է ամրացվեն մեր բոլորի համակարգված գործողություններով ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական և ինստիտուցիոնալ մակարդակներում: Եվրոպայի Խորհուրդը անգնահատելի ներդրում է ունեցել միջազգային իրավունքի զինանոցում՝ մշակելով «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան, ինչը այս ոլորտում այսօր հիմնական իրավական գործիքն է։ Հայաստանը, որպես յուրահատուկ արժեքներ կրող երկիր, մեծապես կարևորում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու կանանց դերը ժողովրդավարական գործընթացներում: Եւ պատահական չէ, որ Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության առաջին շարքերում կանայք էին։ Հարգելի գործընկերներ, անցած տարի Հայաստանը ստորագրել է թիվ 210 կոնվենցիան, իսկ դեռ 2017թ.-ի դեկտեմբերին խորհրդարանը վավերացրել է «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը: Օրերս Հայաստանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար ներառում է միջոցառումների շարք, որոնց նպատակը նաեւ արդեն իսկ ընդունված օրենքի արդյունավետ իրագործումն է։ Եւ այո, ինչպես նշել է զեկուցողը, Հայաստանի խորհրդարանը շատ ակտիվ դերակատարում է ունեցել՝ «Առանց բռնության ապրելու» կանանց իրավունքների խորհրդարանական ցանցում: Այս ցանցը հնարավորություն է տալիս ազգային խորհրդարանների պատգամավորներին հանրային իրազեկման արշավներ կազմակերպել եւ քաղաքական աջակցություն ցուցաբերել կանանց իրավունքների պաշտպանությանը: Բացի այդ, Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդունած հայտարարության մեջ հստակ արձանագրվեց կանանց հանդեպ բռնության բոլոր ձևերի վերացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Եւ իհարկե, չեմ կարող չնշել մեր Վեհաժողովի նախագահ Մորի Պասքեի նախաձեռնած՝ «Ո՛չ իմ խորհրդարանում» հանրային իրազեկմանն ուղղված արշավի կարեւորությունը, քանզի այդ արշավի նպատակն է կանխարգելել և պայքարել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման դեմ»:
17:33 - 25 հունիսի, 2019
Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ-որ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը․ Նաիրա Զոհրաբյան |lragir.am|

Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ-որ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը․ Նաիրա Զոհրաբյան |lragir.am|

lragir.am։ ԵԽԽՎ-ում ընթացող քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը այսօր բարձրացրել է չճանաչված պետությունների եւ մասնավորապես Արցախի ժողովրդի կրթական եւ առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։ «Եվրոպայի ցանկացած տարածքում ապրող քաղաքացին ունի կյանքի, առողջության եւ կրթության նույն իրավունքները, եւ այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը անթույլատրելի եւ աններելի է։ UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան հստակ արձանագրում է, որ պետության չճանաչված լինելը չի կարող հիմք լինել՝ զրկելու այնտեղ ապրող մարդկանց եվրոպական կրթական ծրագրերին մասնակցելուց»,- ասել է Զոհրաբյանը։ Հարգելի գործընկերներ,Այսօր ես կրկին ցանկանում եմ խոսել այնպիսի մի հրատապ ու կարեւոր խնդրի մասին, ինչպիսին չճանաչված պետությունների բնակչության կրթության եւ առողջության իրավունքն է՝ որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:Այսօր լրջագույն խնդիր է, որ չճանաչված պետությունների բնակչությունը զրկված է եվրոպական կրթական ծրագրերում ներգրավվելուց և այդ գործընթացի մասնակիցը լինելուց։Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ «Կրթական ոլորտում խտրականությունների դեմ» կոնվենցիան, մեկ անգամ ևս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետության բնակչության համար անչափ կարեւոր՝ կրթական որակավորման չճանաչվածության խնդրի վրա։ Արցախում ապրող մասնագետները, ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից: Իհարկե, Արցախի իշխանությունները գործադրել են լրջագույն ջանքեր՝ իրենց քաղաքացիների համար ստեղծելով բոլոր պայմանները կրթական իրավունքի լիարժեք իրագործման համար, եւ այսօր Արցախում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն Արցախի քաղաքացիների համար երկրի սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ:Մասնավորապես`Կրթական ավարտական վկայականների չճանաչվածությունը հետագա մասնագիտական զարգացման լուրջ խոչընդոտներ է ստեղծում Արցախի բուհերում սովորող հազարավոր ուսանողների համար:Արցախի ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված ծրագրերից:Մինչդեռ, UNESCO-ի կոնվենցիայի առանցքային դրույթներից մեկը մարդու կրթության իրավունքն է՝ անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում։ Նույնը վերաբերում է նաեւ Արցախում ապրող ժողովրդի առողջության իրավունքի հարցին, որի իրացումը, դուք շատ լավ հասկանում եք, չպետք է պայմանավորված լինի Արցախի կարգավիճակով։Ուստի, ես ակնկալում եմ Եվրոպայի Խորհրդի աջակցությունը այս լրջագույն հարցերի լուծման գործում։ Եվրոպայի ցանկացած տարածքում ապրող քաղաքացին ունի կյանքի, առողջության եւ կրթության նույն իրավունքները, եւ այդ իրավունքները երկրի քաղաքական կարգավիճակով պայմանավորելը անթույլատրելի եւ աններելի է։
10:22 - 25 հունիսի, 2019
Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում. Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը. Նաիրա Զոհրաբյան

Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում. Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը. Նաիրա Զոհրաբյան

Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պատվիրակության կազմում ԵԽԽՎ-ում գտնվող ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Երեք տարի է Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից եւ չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, եթե Վեհաժողովը վերականգնի Ռուսաստանի ձայնի իրավունքը։ Մինչդեռ, խնդիրը շատ պարզ է՝ դուրս մղելով Ռուսաստանին ԵԽ-ից եւ զրկելով մոտ 150 միլիոն քաղաքացու իրենց խախտված իրավունքների համար դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ ԵԽ մնացյալ ինստիտուտներին, դրանով ի՞նչ հարց ենք մենք լուծելու։ Ի վերջո, ԵԽ-ի հիմնարար արժեքներից է երկխոսությունը, որի անդառնալի խզումը բացելու է պանդորայի արկղը։Քվեարկությունը, եթե ֆորս-մաժորներ չլինեն, տեղի կունենա կեսգիշերին»,-գրել է Զոհրաբյանը։
17:59 - 24 հունիսի, 2019
Կինոոլորտի խնդիրները կլուծվեն, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն. Նաիրա Զոհրաբյան |aysor.am|

Կինոոլորտի խնդիրները կլուծվեն, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն. Նաիրա Զոհրաբյան |aysor.am|

aysor.am: Խորհրդարանում այսօր կինոյի ոլորտում օրենսդրական լուծումների թեմայով լսումներ են հրավիրվել։ «Ոլորտի օրենսդրական կարգավորումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ապահովել ՀՀ-ում կինոոլորտի զարգացումը՝ կինոարտադրությունից մինչև կինովարձույթ, օրենսդրորեն սահմանել կինոլորտի պետական կառավարման մարմինների բոլոր գործառույթները, ՀՀ պետական բյուջեով ամենամյա պետական աջակցության համար նախատեսված ֆինանասական միջոցների բաշխումից և ծախսումից մինչև մշակութային ժառանգության պահպանություն, հայկական կինոյի հանրայնացում և միջազգայնացում», - ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։Նա նշեց, որ ամրագրված մեխանիզմների միջոցով լավագույնս կկառավարվի կինոոլորտին տրվող պետական աջակցությունը՝ օրենսդրորեն բացառելով կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիոն սխեմաները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տարիներ շարունակ խորհրդարանում եղել են Կինոյի մասին օրենքի, ստեղծագործական միությունների մասին քննարկումներ, սակայն քաղաքական կամք չի եղել այդ հարցերը լուծելու, որովհետև օրակարգում այլ առաջնահերթություններ են եղել։ «Արդյոք կինոյի մասին օրենք ընդունելով լուծելու՞ ենք Հայաստանում կինոարտադրության ողջ խնդիրները, արդյոք օրոացուցում Կինոյի օր ունենալով մենք լուծելու՞ ենք կինոյի խնդիրները՝ իհարկե, ո՛չ։ Մենք պետք է հասկանանք, որ սա համալիր խնդիր է։ Այս խնդիրը կլուծվի, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն, որ մշակույթը բրենդ է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
08:06 - 17 հունիսի, 2019