Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին․ Լիլիթ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, որին համարժեք պատասխան են ստացել հայկական զինված ուժերի կողմից և կրել մարդկային կորուստներ: Այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ ակտիվորեն ծավալելով ռազմական գործողություններ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների ներգրավմամբ: Ակնհայտ է, որ այս գործողություններն Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համատեքստում են և միտված են վնասելու բանակցային խաղաղ գործընթացին: Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար: Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա»:
00:56 - 13 հուլիսի, 2020
ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Ալեքսեյ Սանդիկովն այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Ալեքսեյ Սանդիկովն այսօր հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել ենք ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։ Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերի կարեւորությունը։ Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին»։
16:46 - 10 հուլիսի, 2020
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ. Մակունց |armtimes.com|

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ. Մակունց |armtimes.com|

armtimes.com: Քրիստոնեության և Հայ եկեղեցու դերը թե՛ հայապահպանման գործում, թե՛ հայոց լեզվի և հայագիտության պահպանման գործում, թե՛ ընդհանրապես պետության համար շատ կարևոր դեր են ունեցել, և այդ հատվածը մեր պատմության ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Կարծում եմ՝ Էջմիածնի հետ համատեղ քննարկման արդյունքում հնարավոր է ընդհանուր եզրակացության գալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրում չներառելու նախագծին։ «Առարկան համադրվելու է հայ ժողովրդի պատմության հետ, և բովանդակային առումով որևէ փոփոխություն չի լինելու, այսինքն՝ բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը, սա այն է, ինչ փոխանցել են ինձ նախարարությունից»,- նշեց Մակունցը։ Նա ասաց, որ առաջիկայում այս կապակցությամբ պատրաստվում է Հայր Ասողիկի հետ հանդիպում ունենալ։ Իշխանությունների՝ Հայ եկեղեցու դեմ իրականացվող արշավին անդրադառնալով՝ Մակունց նշեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։
16:46 - 08 հուլիսի, 2020
Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի հանձնակատարի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի հանձնակատարի հետ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի և փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ։ «Խոսել ենք նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորման վերաբերյալ։ Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը՝ որպես փոխնախագահներ, և Ջեյմս Մյուրեյը՝ որպես պատասխանատու Լիազոր։ Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջև կազմակերպել առցանց հանդիպում։ Անդրադարձել ենք Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես կարևորելով փորձագիտական հարթակների ստեղծումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մեր երկրում բարեփոխումներին առնչվող հարցեր»,- գրել է նա։
22:59 - 06 հուլիսի, 2020
«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները

Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Նիկոլ Փաշինյան, 2019 թվական   Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։   Հրապարակման առաջին մասում Infocom-ն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013 թվականին հրապարակած զեկույցին, որտեղ ներկայացված էին Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն մեխանիզմները, նախկին Արդարադատության խորհրդի անդամների՝ դատարավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառած երկակի ստանդարտները։ Երկրորդ մասում ներկայացրել էինք 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով որոշումներ կայացրած դատավորներին։ Իսկ այս մասում կանդրադառնանք վեթինգի վերաբերյալ կառավարության՝ նախկինում տված խոստումների եւ ապագայում նախատեսվող գործողությունների տրամաբանության տարբերություններին։ Վեթինգի վերաբերյալ նոր կառավարող ուժի հայտարարություններն ու իրականությունը Դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու խիստ անհրաժեշտության մասին վերջին շրջանում չէ, որ խոսվում է։ Դատական համակարգի հանդեպ անվտահության մասին բարձրաձայնվել է տարիներով, սակայն դրա լուծման խիստ կարեւորությունն, ըստ էության, արձանագրվել է 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հակարգի մասին խոսեց 2018 թվականի մայիսի 19-ին՝ նշելով, որ Հայաստանում այս համակարգը  հայտնվել է կաթվածահար վիճակում։ Փաշինյանը այդ վիճակը կապեց նրա հետ, որ դատարանները չգիտեն՝ ինչ անեն ու ինչպես վարվեն, քանի որ սովոր են գործել հրահանգներով․ «Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք եւ պարոնայք, սիրելի ժողովուրդ: Էնպես որ, դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակներում եւ նաեւ կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը: Եվ սրա համար միակ երաշխիքն այն է, որ նրանք պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, եւ այդ դատավճիռները պետք է ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով, նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով սահմանված շրջանակում»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։ Վարչապետն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ, եւ, ըստ այդմ, մենք կունենանք անկախ դատական համակարգ։ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց դատական համակարգի խնդիրների մասին։ «Այսօր ավելի ու ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին: Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, եւ այս իմաստով դատական մարմինների նկատմամբ անվստահույթունը շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, եւ մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու եւ միջամտելու գայթակղությանը»,- մասնավորապես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ մյուս կողմից ընդգծելով, որ սա չի նշանակում, թե որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: «Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ: Իսկ ընդհանուր առմամբ՝ ես չափազանց կարեւոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետեւ անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,- ընդգծեց Փաշինյանը։ Վերոնշյալ մեջբերումներից կարող ենք եզրակացնել, որ 2018 թվականին Փաշինյանը վերբալ մակարդակում խաղի նոր կանոններով շարժվելու կոչեր էր անում դատական համակարգի ներկայացուցիչներին։ Այս փուլում ինստիտուցիոնալ որեւէ փոփոխություն չեղավ, սակայն, խոսվեց անցումային արդարատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Արդեն 2019 թվականի մայիսին 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ արեց հաջորդ օրը իրականացնել «Հանուն անկախ դատական համակարգի» ակցիան եւ շրջափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։  Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետը կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը։ Նույն օրը տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումների մասին քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երկրում հաստատված են ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ կառավարություն ու Ազգային ժողով՝ գործադիր եւ օրենսդիր իշխանություններ, սակայն վերջին մեկ տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Վերոնշյալ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը եւ ակնարկեց վերջինիս իրագործման 5 կարեւոր ուղենիշները․ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների: Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ դատական համակարգում վիրահատական միջամտություններն ու դրա իրականացման գործիք վեթինգը պետք է ընդգրկեին ոչ միայն դատավորի այժմյան գույքային վիճակի գնահատում եւ ապագայում տեղի ունենալիք խախտումների արձանագրում, այլ պետք է ներառեին ավելի լայն սպեկտր՝ հասկանալու դատավորի ունեցած քաղաքական կապերն ու ծագումնաբանությանը, ինչպես նաեւ նախկինում ծավալած գործունեությունը։ Սակայն անցումային արդարադատության մեխանիզմների ներդման մասին վարչապետի ասածը կարծես այդպես էլ ըստ էության չիրականացվեց․ համենայն դեպս, կառավարությունը մինչ օրս չի մշակել անցումային արդարադատության ամբողջական հայեցակարգ։ Միայն վարչապետի մեջբերված ելույթից օրեր անց՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումներ կազմակերպվեցին՝ Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։  Լսումների ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել էր ասոցիացիայի պատրաստած՝ «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով զեկույց, որում ներկայացվում է անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված եւ անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները եւ ինստիտուտները, ինչպես նաեւ համեմատական վերլուծական եղանակով վերհանվում է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։ Զեկույցում առաջարկ է եղել՝ ստեղծել վեթինգային հանձնաժողով, որը կպարզի պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը եւ կհեռացնի նրանց։  Լսումների ժամանակ իր ելույթում արդարադատության արդեն նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանը, խոսելով ԱԱ գործիքակազմի մասին, դարձյալ հիշատակել է վեթինգը՝ գնահատման գործընթացը: Ըստ նրա՝ վեթինգը պետք է ապահովի պատշաճ հավասարակշռություն՝ իրավունքների տեսանկյունից. գործընթացն անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջեւ որեւէ դեպքում նվաստացուցիչ իրավիճակ չի ենթադրվում: Ողջամիտ գնահատումը, փոխնախարարի խոսքով, չի կարող արժանապատվությունը նվաստացնող լինել: Խորհրդարանական ծավալուն քննարկումից օրեր անց՝ մայիսի 29-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ ամբիոնից դիմելով խորհրդարանական մյուս խմբակցությունների անդամներին, հայտարարեց, որ «Իմ քայլը» նախաձեռնել է վեթինգի նախագիծը մշակելու գործընթացը, որը սկսվել է դեռևս ամիսներ առաջ, եւ արդեն վերջնականացման փուլում է․ «Այդ իսկ պատճառով ես դիմում եմ կոչով իմ գործընկերներին՝ թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնել այն մասին, թե ինչ են ուզում, որ ներառի վեթինգի նախագիծը և իրենց մտահոգությունները»,- ասաց Մակունցը։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներն այս հայտարարությունից հետո դժգոհություններ հայտնեցին, քանի որ նույնիսկ տեղյակ չէին, որ իշխող մեծամասնությունը սկսել է նախագծի մշակումը։ 2019 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատավորների աշխատավարձերի բարձրացմանը։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականին առաջին անգամ դատավորների թափուր մրցույթում տեղի ունեցավ «նեդաբոր»՝ շատ պարզ պատճառով. «Դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում, մեծ հավանականությամբ, կձերբակալվեն: Գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, այլապես կբացահայտվեն: Գիտեն, որ պետք է ստանան 400-600 դրամ աշխատավարձ՝ որոշ դեպքերում մարդկանց դատապարտելով ցմահ ազատազրկման: Ո՞վ կուզի նման պայմաններում ՀՀ-ում լինել դատավոր: Դուք ձեզ մի հատ տվեք այդ հարցը»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երբ խոսում է աշխատավարձերի բարձրացման մասին, խոսքը չի վերաբերում կոռումպացված դատավորներին, այլ նրանց, որոնք զբաղեցնելու են դատավորի պաշտոնը թափուր տեղ առաջանալու դեպքում։ Սակայն, Փաշինյանի կարծիքով, այդ պահին դեռ չէին կարող դատավորների աշխատավարձը բարձրացնել, քանի որ հանրությունը չի կարող նման որոշումն ընկալել: Փաշինյանի այս հայտարարությունից օրեր անց՝ հունիսի 24-ին, Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ վեթինգի մասին առանձին օրենք չի լինի, դատավորների բարեվարքության ստուգումն էլ կիրականացնի ԲԴԽ-ն՝ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ։ «Կան հարցեր, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրականացնի, քննարկի։ Վեթինգի հիմնական գործընթացը իրականացնելու է հենց Բարձրագույն դատական խորհուրդը, բայց կան հարցեր, որը նրա լիազորությունների տիրույթից դուրս է, հետևաբար, դրանք պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը, ենթադրաբար, Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է»,- ասել էր Մակունցը: Նրա ներկայացմամբ, վեթինգի մասին նախագիծ, որպես այդպիսին, չի լինելու, բայց օրենսդրական որոշ փոփոխություններ, նախաձեռնություններ կլինեն: Հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո, սակայն, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միանգամայն այլ հայտարարություն էր արել: Նա ասել էր, որ արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում սկսում է վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը։ Լրագրողների հարցին՝ ի վերջո, լինելո՞ւ է վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ, նախարարը դրական պատասխան է տվել՝ դժվարանալով նշել, թե ի՞նչ նախագիծ է լինելու։  2019 թվականի հուլիսի 17-ին Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արդեն կոշտ տոնով անդրադարձավ դատական համակարգին եւ նշեց, որ վերջինս տիրոջ ստրուկ է։ «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչեւ վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ», - մասնավորապես նշեց Փաշինյանը։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանն այս շրջանում կրկին անդրադարձել  է դատական համակարգի կախյալ գործելաոճին եւ կոռումպացվածությանը՝ պատճառների թվում նշելով արդեն ոչ միայն նախկին իշխանությունների ազդեցությունը, այլ նաեւ դատավորների աշխատավարձի ցածր չափը։ Արդեն այս տարվա մայիսի 11-ին, երբ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էին վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները, Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատավորների համատարած վեթինգի իրականացում հնարավոր չէ՝ առանց Սահմանադրություն փոխելու։ Նախարարն այսպես պատասխանեց Փաշինյանի այն հարցին, թե ինչպես անել, որ «վատ» դատավորները գնան համակարգից, ինչն էլ հենց ենթադրում է վեթինգը։ Նախարարը ներկայացրեց, որ առաջին անգամ Դատական օրենսգրքով դատավորի՝ հայտարարագիր չներկայացնելը, ներկայացման դեպքում դրա վերլուծության արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ բացատրություն չներկայացնելը արձանագրվում է որպես վարքագծի կանոնի խախտում։ Միաժամանակ, Ռուստամ Բադասյանը նշեց, որ վեթինգի Ալբանական մոդելի օրինակով գնալու եւ դատավորներին համատարած ստուգելու դեպքում՝ ՀՀ-ն կունենա դատավորների պակաս՝ վեճերի քննության համար։ Infocom-ը Արդարադատության նախարարությունից փորձեց տեղեկանալ՝  ի վերջո ի՞նչ քայլեր են իրականացվելու վեթինգի իրականացման համար, եւ արդյոք 2018 թվականից առ այսօր որեւէ քայլ իրականացվե՞լ է առհասարակ դատական համակարգի առողջացման ուղղությամբ։ Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 25.03.2020 թվականին ընդունված եւ 02.05.2020 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով եւ հարակից օրենքներով 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության շրջանակներում դատավորների կարգավիճակին վերաբերող դրույթների եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի վերանայումը, դատավորների բարեվարքության ստուգման եւ նրանց գործունեության գնահատման մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա երաշխավորել անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ եւ արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականը:  Մասնավորապես, այս փուլում վեթինգի իրագործումը, ըստ ԱՆ-ի, հնարավոր է հետեւյալ գործողությունների իրականացմամբ.  1) Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ձեւավորում, որը կընդգրկի ոչ միայն դատավոր անդամների, այլեւ հասարակական կազմակերպությունների առաջադրած անդամների:  Այս հանձնաժողովը կարգապահական խախտումներ, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարք հայտնաբերելու դեպքում դատավորի նկատմամբ հարուցելու է կարգապահական վարույթ:  2) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձեւավորում, որը կընդգրկի ոչ միայն դատավոր անդամների, այլեւ իրավաբան-գիտնականների: Հանձնաժողովը պարբերաբար իրականացնելու է դատավորների գործունեության գնահատում` դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող հստակ չափանիշների գնահատման միջոցով: Դատավորների գործունեության գնահատումը կնպաստի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը, դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիների բացահայտմանը, դատավորի ինքնակատարելագործմանը, ինչպես նաեւ դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը։ Դատավորների գործունեության գնահատման արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: 3) Կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմինների շարքում է նախատեսվել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կիրականացնի դատավորի գույքային դրության ստուգում, որը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության: 4) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել է նաեւ լիազորություն՝ Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու եւ իրավասու մարմին խորհրդատվական եզրակացության ներկայացնելու:  5) Կարգապահական նոր տույժի տեսակը, ինչպիսին է դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատելը, հնարավորություն կտա կարգապահական խախտում թույլ տված դատավորին ազատելու այդ պաշտոններից:  Վերոնշյալից բացի՝ նախարարությունից հայտնել են, որ, հիմք ընդունելով հանգամանքը, որ վեթինգի իրագործման այլ եղանակների իրականացումը հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ, 10.10.2019 թվականին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ որպես ռազմավարական նպատակ է նախատեսվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իրականացումը: Ըստ այդմ, նշված նպատակին հասնելու համար ձեւավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից այժմ քննարկվում են վեթինգի իրագործման այլ հնարավոր ուղղությունները: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ 2 տարի շարունակ նոր կառավարության եւ կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են դատական համակարգում բարեփոխումների՝ այդ թվում վիրահատական միջամտությամբ փոփոխությունների մասին, հայտարարել են մշակվող նախագծերի մասին, սակայն դրանք, ըստ էության, մինչ օրս վերջնականացված չեն։ Դեռեւս մշակված չէ անցումային արդարադատության ամբողջական հայեցակարգ, անցումային արդարադատության ընդհանուր կիրառման մասին նույնիսկ դադարել է խոսվել, վեթինգի մասին առանձին օրենք չի լինելու, իսկ դատավորների բարեվարքության ստուգմամբ զբաղվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնանժողովը, որը, բոլոր դեպքերում, ուսումնասիրում է պաշտոնյաների ունեցվածքը՝ անկախ վեթինգի մեխանիզմի ներդրումից։  Բացի այս՝ 2 տարվա ընթացքում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չի եղել նաեւ ըստ էության հանցագործության մասին հաղորդումներ պարունակող՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանի ծավալուն եւ փաստական զեկույցը։ Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան
21:41 - 01 հուլիսի, 2020
Որպես պատգամավորներ՝ մեր գործողությունները որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը․ Լիլիթ Մակունց

Որպես պատգամավորներ՝ մեր գործողությունները որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը․ Լիլիթ Մակունց

Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին, որովհետև բոլորս, ըստ էության, կոնտակտավոր ենք: Այդ առումով անխտիր բոլորս պետք է զգույշ և զգոն լինենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով իմքայլական վարակված պատգամավորների վարակվելու հանգամանքին : Խոսելով կոնտակտավոր պատգամավորների ինքնամեկուսացման մասին, Մակունցը նշեց․ «Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ըստ բժիշկների ցուցումների՝ գործողություններ են ձեռնարկվում: Այն պատգամավորները, որոնք առավել մեծ շփումների մեջ են, այդ թվում ես՝ ձեռնարկում ենք այն բոլոր քայլերը, որոնք բժիշներն ասում են ։ ԱԺ այսօրվա կամ մեկ այլ օրվա նիստերին ներկա են եղել բացառապես առանց ախտանշանների կամ թեստեր հանձնած պատգամավորներ»: Այն դիտարկմանը, թե պատգամավորները տեղյակ լինելով, որ վարակակիր են մասնակցել են Աժ նիստին, Մակունցը նշեց, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։  Անդրադառնալով  այն դիտարկմանը, թե ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշելով, թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն ու մի շարք պաշտոնատար անձինք սահմանադրական կարգի տապալում են իրականացրել։  Հարցին, թե արդյոք Մակունցը  հնարավոր համարու՞մ է, որ «Իմ քայլը» հետագայում իրավական պատասխանատվության առջև կանգնի, քանի որ սահմանադրական փոփոխություններին առնչվող օրենքի նախագծերին կողմ են քվեարկում միայն իշխանական պատգամավորները: Խմբակցության ղեկավարը պատասխանեց․ «Որպես պատգամավորներ՝ մեր գործողությունները որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից և գործառույթներից: Ինչ վերաբերում է այդ կուսակցությունների գործողություններին, ապա իրենց իրավունքն է վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում։ Եթե ես արձանագրում եմ, որ մեր գործողությունները որևէ կերպ չեն հակասում ոչ սահմանադրությանը, ոչ գործող օրենսդրությանը, ապա ի՞նչ անհանգստության մասին կարող է լինել խոսքը»։
17:24 - 30 հունիսի, 2020
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով |armenpress.am|

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով:  Ստեփանյանը նշեց, որ թեստի պատասխանը ստացել է հունիսի 29-ին: «Ախտանշաններ զգացել եմ ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսից: Թուլություն եմ զգացել, ուրբաթ օրն ունեցել եմ ջերմություն, մկանային ցավեր եմ ունեցել և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, ջերմիջեցնող եմ խմել ընդամենը, մի փոքր էլ ծանր շնչառություն եմ ունեցել, որն էլ ստիպել է թեստ հանձնել»,- ասաց Ստեփանյանը: Պատգամավորը նշեց, որ չգիտի, թե որտեղից է վարակվել: «Գաղափար չունեմ, թե որտեղից եմ վարակվել: Հունիսի 21-ին` կիրակի օրը, գտնվել եմ Հրազդան քաղաքում, այցելել եմ հատուկ կարիք ունեցող երեխաների՝ մոտ 22 ընտանիք: Խոսել եմ ծնողների հետ, հասկանալու համար, թե այս ընթացքում ինչ խնդիրներ ունեն, ցերեկային խնամքի կենտրոններն ինչ են անում: 22 ընտանիք մտել և դուրս եմ եկել, մեքենա չունեմ, օգտվում եմ տաքսիներից, խանութ եմ մտնում-դուրս գալիս, Ազգային ժողովում եմ լինում, այնպես որ վարակի հնարավոր աղբյուրի մասին որևէ բան ասել չեմ կարող»,- նշեց նա: Լիլիթ Ստեփանյանը հավելեց, որ այսօր իրեն արդեն համեմատաբար ավելի լավ է զգում:  
13:28 - 30 հունիսի, 2020
Մեր պետության քայլերը խորը անհանգստություն եւ խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ. Մակունց

Մեր պետության քայլերը խորը անհանգստություն եւ խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ. Մակունց

Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիեւն իր վերջին ելույթում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության եւ լեգիտիմ ձեւավորված իշխանության մասին խոսելիս իրեն թույլ է տվել հնչեցնել որակումներ եւ գնահատականներ, որոնք հարիր են բացառապես իր իշխանությանը։ Այս մասին Ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա, մասնավորապես, գրել է. «Հիմա մի քանի դրույթով անդրադառնամ Ալիևի դիտարկումներին։ - Նախ, Ալիևը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։- Երկրորդ, մեր պետության ներսում ժողովրդավարությունն ամրապնդելու և բյուրեղացնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ քաղաքական տարբեր ուժերի հետ, ընդհուպ մինչև ամբողջությամբ չհամընկնող և հակասող մոտեցումներ, սակայն մի անգամ չէ, որ ապացուցել ենք, որ մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը և ապրելու իրավունքը պաշտպանելու ճանապարհին չունենք արգելակներ և հանդես ենք գալիս միասնական ճակատով։- Սեփական ժողովրդի հետ ուղղակի հաղորդակցումից խուսափող Ալիևը փորձում է իր բռնապետությունը արդարացնելու նպատակով ապատեղեկատվության հիման վրա նսեմացնել իրական ժողովրդավարության դերն ու նշանակությունը, ինչը վստահ եմ չի վրիպում Ադրբեջանում Ալիևին քննադատող հասարակության որոշակի շրջանի, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունից։ Այս քայլով Ալիևը ի ցույց է դնում ժողովրդավարական պրոցեսների նկատմամբ իր բոլորը վախերը։ Փաստացի, Ալիևի ելույթից կարելի է հանգել այն եզրակացության, որ անվտանգությանը, բանակի հզորացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված մեր պետության քայլերը խորը անհանգստություն և խուճապ են առաջացնում Ադրբեջանի նախագահի մոտ, որից նա պետք է հստակ գիտակցի, որ խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն և սադրանք արժանանալու է ավելի քան համարժեք հակահարվածի։
18:26 - 26 հունիսի, 2020
Եթե ՍԴ դատավորները գտնում են, որ ԱԺ որոշմամբ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա կան բողոքարկման բոլոր իրավական մեխանիզմները․ Լիլիթ Մակունց |lragir.am|

Եթե ՍԴ դատավորները գտնում են, որ ԱԺ որոշմամբ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա կան բողոքարկման բոլոր իրավական մեխանիզմները․ Լիլիթ Մակունց |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։ Տիկին Մակունց, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ ից դիմումը հետ վերցնելու Քոչարյանի փաստաբանների քայլը, նաեւ կոչը ԼՀԿ–ին՝ Սահմանադրական դատարան դիմելու համար միանալու ԲՀԿ-ին: Ես կարծում եմ, որ փաստաբաններն այդ քայլով դուրս եկան իրավական դաշտից և արեցին քաղաքական քայլ՝ փորձելով ԼՀԿ-ի արած հայտարարությանն ի պատասխան պարտադրել նրանց դիմել ՍԴ։ Սակայն Լուսավոր Հայաստանի կողմից արված այդ քաղաքական հայտարարությունն, այնուամենայնիվ, միտված էր իրավական գործընթացներին չմիջամտելու և քաղաքական երանգավորումներից խուսափելու համար։ Ստացվում է, որ պաշտպանները հակված են ոչ միայն գործի քննությանն առնչվող իրենց գործողություններն իրականացնելուն, այլև փորձում են քաղաքական երանգ տալ պրոցեսներին։ Լուսավոր Հայաստանը հրաժարվեց՝ հիմնավորելով, որ, այնուամենայնիվ, հուլիսի 7-ին քննվելու է գործը: Լուսավորի այս քայլը ինչպե՞ս եք գնահատում: Լուսավոր Հայաստան խմբակցության արձագանքը փաստաբաններին, կարծում եմ, այլընտրանք չուներ։ ԼՀԿ-ն իր պատասխանով արձանագրեց, որ հստակ գիծ պետք է քաշվի քաղաքական և իրավական պրոցեսների միջև, և որ իրենք մնում են հավատարիմ այդ մոտեցմանը։ Տիկին Մակունց, Սահմանադրական Դատարանի ճգնաժամը այսպիսով հանգուցալուծվե՞ց՝ հաշվի առնելով ՍԴ դատավորների տարածած հայտարարությունը և պատասխանը նախարար Բադասյանին, որ չեն պատրաստվում լքել իրենց պաշտոնը։ Շարունակում եմ մտածել, որ լավագույն լուծումն, այնուամենայնիվ, հանրաքվեն էր, բայց այս իրավիճակում առավել ընդունելի և միջազգային գործընկերների հետ համաձայնեցված տարբերակը սա էր։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա եթե ՍԴ դատավորները գտնում են, որ ԱԺ որոշմամբ իրենց իրավունքները ոտնահարվել են, ապա կան բողոքարկման բոլոր իրավական մեխանիզմները, սակայն իրավական պրոցեսներին քաղաքական մեկնաբանություններ տալը և անհարկի լարվածություն առաջացնելը՝ օրենքին չենթարկվելու հաստատակամությամբ, չեմ կարծում, որ լավագույն որոշումն է։ Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը և նաև Ձեր խմբակցությունում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը, ինչ եք կարծում դժվարություն չի՞ լինելու Սահմանադրական Դատարանի դատավորների ընտրության ժամանակ ապահովել անհրաժեշտ թիվը: Խմբակցությունում վարակակիրների թիվն այս պահին մտահոգիչ չէ, ուստի այս պահին նման խնդիր չեմ տեսնում։ Ըստ իրավիճակի կպլանավորենք մեր անելիքները։ Շարունակությունը՝ lragir.am-ում
13:16 - 26 հունիսի, 2020
Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի․ Լիլիթ Մակունց

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի․ Լիլիթ Մակունց

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015թ. սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որ այժմ չի համապատասխանում, և անում է դա օրենքին համապատասխան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբացության ղեկավար Լիլիթ Մակունցը։  Վերջինս նշեց, որ ՍԴ-ն որպես դատական իշխանության կարևոր կենտրոններից մեկը, առնվազն մթնոլորտի առումով մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա: Հարցին, թե միջազգային հանրությունն ինչպե՞ս կընդունի այն հանգամանքը, որ  սահմանադրության փոփոխությունները խորհրդարանը քննարկեց ընդդիմադիր խմբակցությունների բացակայության պայմաններում, պատգաամվորը պատասխանեց․ «Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ապա ամեն ինչ առավել քան հստակ է. եզրակացության առանցքային, կոնցեպտուալ հատվածի հետ կապված տարաձայնություններ չկան, իսկ մնացյալ դետալների առումով ընտրել ենք ճանապարհը, որ կարող է թուլացնել լարված իրավիճակը: Եվ հիշեցնեմ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության քվեարկությանը, ապա ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել: Եվ քաղաքական մեծամասնությունն այստեղ որոշում չի կայացնում: Մյուս կողմից ԱԺ կանոնակարգ օրենքով, սահմանադրությամբ սահմանվում են, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք խորհրդարանական մեծամասնությունն արդեն ունի ՍԴ դատավաորների թեկանծուներ, Մակունցը պատասխանեց, որ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները ներկայացվում են ՀՀ նախագահի, կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի կողմից: «Ինչպես գիտեք հանրապետության նախագահի կողմից ստորագրության հրապարակման պահից հետո 24 ժամ անց ԱԺ նախագահը արդեն կարող է հրապարակել պատգամավորների կողմից իրականացրած քվեարկության արդյունքները։ Դրանից հետո, դարձյալ 24 ժամ անց քվեարկությունը կմտնի ուժի մեջ։ Երբ նրանք ներկայացնեն, այդ ժամանակ էլ կքննարկենք: Դա «Իմ քայլը» խմբակցության տիրույթում չէ»,- ասաց խմբակցության ղեկավարը։
15:33 - 24 հունիսի, 2020
Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ․ Լիլիթ Մակունց

Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ․ Լիլիթ Մակունց

Ցանկացած  առիթով, երբ մենք փորձում ենք ՍԴ-ի շուրջ ձևավորված այս թնջուկը բացել և հաղթահարել, չգիտես ինչու ընդդիմությունը միշտ այն որակում է որպես հակապետական քայլ։ Ընդ որում, երբ փորձ էր արվում դա անել հանրաքվեի միջոցով նույն  որակավորումներ էին հնչում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։  «Այն ժամանակ էլ կար հակառակ կարծիքը, որ լավագույն տարբերակը Ազգային ժողովում քննարկելն է և ԱԺ-ում որոշումներ կայացնելը։ Շատ ուրախ կլինեի, որ ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր նման կարծիք են հայտնել այսօր ներկա լինեին և իրենց դիրքորոշումը հայտնեին քաղաքացիներին, այդ թվում այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայն են տվել։ ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով, ԱԺ կանոնակարգ օրենքով հստակ սահմանվում է բոլոր այն լիազորությունները  և գործառույթները, որը կարող է կատարել ԱԺ պատագամվորը  և այդ լիազորություններից և օրենքի շրջանակից դուրս որևէ գործողություն չի կատարվում։ Մեզ միշտ  հետաքրքրում է ընդդիմության կարծիքը , քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների կարծիքը։ Այդ միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների արդյունքում է, որ ԱԺ ներկայացավել է այն նախագիծը, որը ներկայացվել է։ Ի սկզբանե  մեր մոտեցումը բոլորովին այլ էր , բայց ԱԺ քննարկման դատի ներկայացվել է այլ նախագիծ։  «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է այն կարծիքին, որ  Սահմանադրական դատարանում փոփոխություններ անելու համար այս պահին անցումային փուլ պետք չէ։ Հանձնաժողովի կարծիքում նշվում է, որ ՀՀ իշխանությունները, իրավիճակը գնահատելով, պետք է որոշումներ կատարեն անցումային փուլի տևողության համար։ Իրականում 2018-ից հետո է սկսվել անցումային փուլը և 1.5 տարի անցել է այդ շրջանից։ Բացի այդ, Վենետիկի կարծիքը խորհրդատվական է, և պարտադիր բնույթ չի կրում»։
16:44 - 22 հունիսի, 2020
Քաղաքական հայտարարություններ անելը ենթադրում էր, որ դառնալու է  վահան՝ պաշտպանվելու և այս ամենը որպես քաղաքական հետապնդում որակելու․ Լիլիթ Մակունց

Քաղաքական հայտարարություններ անելը ենթադրում էր, որ դառնալու է վահան՝ պաշտպանվելու և այս ամենը որպես քաղաքական հետապնդում որակելու․ Լիլիթ Մակունց

Արտահերթ ընտրությունների մասին հուշագիր ստորագրելու որոշումը, քաղաքական որոշ հարցերում համաձայնություն ունենալու  և մյուս հարցերում համաձայնություն չունենալու հանգամանքը  որևէ կերպ չի կարող  կաշկանդել իրավապահ մարմիններին ինչ-որ իրավական գործընթացներ իրականացնել, եթե իրավապահ մարմինները տեսնում են դրա անհրաժեշտությունը։ Ես կարծում եմ, որ մենք խնդիր ունենք քաղաքական և իրավական պրոցեսները զատելու։Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։  Պատգամավորն իր խոսքում նշեց․ «Այսինքն, տեղի է ունեցել իրավական գործընթաց, որի առնչությամբ, հիմքեր ունենալու հանգամանքով պայմանավորված դատախազությունը իր գործառույթների, լիազորությունների շրջանակում միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով ։ Ազգային ժողովը իր գործառույթների և լիզորությունների շրջանակում՝ առաջնորդվելով օրենքի հավասարության սկզբունքից և ՀՀ սահմանված օրենքներով, Սահմանադրությամբ, պետք է կայացի որոշում, թե արդյոք հնարավորություն տալիս  է լիարժեք քննության, թե ոչ»։  Լրագրողների հարցին, թե ինչու ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով քրգործ չի հարուցվում Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի  նկատմամբ, Մակունցը նշեց «Ազգային ժողովը և պատգամավորները այն անձինք չեն, ովքեր վերհսկողություն են սահմանում,թելադրում են և  ճնշում են գործադրում իրավապահ համակարգի վրա կամ պետք է որոշումներ կայացնեն այս կամ այն գործը ինչպես պետք է քննվի, պետք է քննվի, թե ոչ։ Մենք այս պահին իրականացնում ենք բացառապես մեկ գործառույթը, որը բխում է մեր լիազորություններից՝ տալ այդ  հնարավորությունը, թե ոչ։  Երեկ ես և իմ գործընկերները, ինչպես նաև այսօր՝ գլխավոր դատախազը հանգամանալից տվել ենք բոլոր հարցերի պատասխանները։ Քաղաքական և իրավական գործընթացները բոլորովին միմյանց հետ չեն առնչվում։ Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին, ապա ես վերահաստատում եմ իմ կողմից երեկ արված հայտարարությունները, որ ես չեմ բացառում այն համոզմունքը, որ ԲՀԿ առաջնորդի կողմից այդ հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում, չգիտեմ ում կողմից տեղեկություն է հասել այն մասին, որ կան որոշակի իրավական խնդիրներ և , բնականաբար քաղաքական հայտարարություններ անելը ենթադրում էր վահան՝ պաշտպանվելու և այս ամենը որպես քաղաքական հետապնդում որակելու։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ցուցաբերենք համբերություն և իրավապահներին թույլ տանք անկաշկանդ կերպով իրականացնեն գործողությունները, որևէ կերպ ճնշում չգործադրելով, զսպվածություն դրսևորեն նաև քաղաքական ուժերը։
15:56 - 16 հունիսի, 2020
Որպես անձ, որն իսկապես ականատես է եղել՝ ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց նկատմամբ, այդտեղ ոչ իրավաչափ գործողություն չեմ տեսել․ Մակունց |aysor.am|

Որպես անձ, որն իսկապես ականատես է եղել՝ ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց նկատմամբ, այդտեղ ոչ իրավաչափ գործողություն չեմ տեսել․ Մակունց |aysor.am|

aysor.am: Որքանով հետևել եմ ուղիղ եթերով տեղի ունեցող գործընթացներին՝ ոչ իրավաչափ գործողություններ չեմ տեսել իրավապաների կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ դիմաց ակցիայի ժամանակ ԲՀԿ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողություններին։ «Սա ասում եմ որպես անձ, ով իսկապես ականատես է եղել, թե ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ», - ասաց նա։ Մակունց ընգծեց՝ ինքը հակառակն է տեսել․«Ոստիկաններն իրենց լիազորությունների շրջանակներում փորձում էին համոզել ակցիայի մասնակցիներին պահպանել կարգը»։
19:53 - 15 հունիսի, 2020
Հավանաբար իրավապահ համակարգից արտահոսք է եղել, որին հետեւել է Ծառուկյանի հայտարարությունը. Մակունց
 |news.am|

Հավանաբար իրավապահ համակարգից արտահոսք է եղել, որին հետեւել է Ծառուկյանի հայտարարությունը. Մակունց |news.am|

news.am: Չկա որեւէ քաղաքական պատվեր, կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր, որոնք անհրաժեշտություն ունեն բացահայտման: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործերին եւ նրա հայտարարությանը, թե սա քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում է»: «Ես կարծում եմ՝ հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում եւ այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչնդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողություններին: Որեւէ ուժի կողմից նման որեւէ ճնշումն անթույլատրելի է»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ փորձ է արվում քրեական գործին քաղաքական երանգ տալ: «Սկսվել է որոշակի իրավական պրոցես, որի մասին ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացել է մամուլից եւ ԱԱԾ հաղորդագրությունից, փորձում են այդ պրոցեսներին տալ քաղաքական երանգ: Քանի որ իրվապահները ձեռնարկել են գործողություններ ինչ-որ բաների բացահայտման առումով, իրենք որակում են հենց այդպես»,- ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը: Հարցին, թե համընկնումները շատ չե՞ն, երբ Ծառուկյանը հայտարարեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, եղան քրեական գործեր, Մակունցը արձագանքեց. «Իմ խորին համոզմամբ եւ վերջին շրջանի հրապարակումները հենց այդ մասին են վկայում, որ որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին տեղեկացել են ԲՀԿ-ի առանձին անդամներ կամ միգուցե մեկ անդամ, գուցե հենց խմբակցության ղեկավարը, ես չգիտեմ, որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես քաղաքական պրոցես կամ քաղաքական ազդեցություն: Սա է ամբողջը: Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց, որը գուցե շատերիս ինչ-որ բան ասաց, բայց առանձնապես մանրամասները չհասկացանք: Հաջորդող իրադարձությունները եկան վկայելու, որ, այո, փաստացի որոշակի տեղեկատվություն հասանելի է դարձել ԲՀԿ-ին եւ փորձ է արվում քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսները: Ինչ վերաբերում է, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ԲՀԿ-ին, ես հիմա ճիշտ չեմ համարում րեւէ կոնկրետ կառույցի անուն հնչեցնել»,-ասաց նա: Մակունցը դրական եւ ճիշտ համարեց այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը բացարձակ անտեղյակ է եղել նման իրավական զարգացումներից:
19:41 - 15 հունիսի, 2020
Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է  մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ․ Լիլիթ Մակունց

Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց իհարկե որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով: Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ: Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը: Ափսոսում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»:
12:30 - 06 հունիսի, 2020