Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան անդրադարձել են ՀՀ-ի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին |armenpress.am|

Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան անդրադարձել են ՀՀ-ի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Իտալիայի նախագահները երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։ «Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։ Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն»,- հայտարարեց ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ երկու նախագահներն անդրադարձան են կատարել նաև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին: «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն, իհարկե ընկավ, բայց 2021թվականին սկսեց բարձրանալ, վերականգնվեց։ Վստահ եմ, որ այն շատ արագ ու ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին»: Նախագահները կարևորեցին նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, բիոկենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության հետ, ժամանակակից` 21-րդ դարին համապատասխան կապի համակարգերի հետ: Քննարկեցին անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող է բերվել՝ աջակցելու կլիմայական վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելուն։ «Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները»,- համատեղ հայտարարության ժամանակ նշեց Արմեն Սարգսյանը: ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալությունն հայտնեց Իտալիայի նախագահին բարեկամության հրավերի և փայլուն ընդունելության համար։
17:58 - 06 հոկտեմբերի, 2021
Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն և խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ |armenpress.am|

Մինսկի խմբի համանախագահությունն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել ԼՂ հարցի կայուն և խաղաղ լուծումը. Իտալիայի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Իտալիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարում է այն ձևաչափը, որտեղ կարելի է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ լուծումը: Այս մասին ասաց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության ժամանակ: Անդրադառնալով հանդիպմանը՝ Իտալիայի նախագահը տեղեկացրեց, որ խոսել են ԼՂ հարցի կայուն և երկարաժամկետ լուծում գտնելու մասին։ «Բնականաբար, վերահաստատեցինք, որ Մինսկի խումբն այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասաց Մատարելլան՝ կրկին շեշտելով, որ Իտալիան խրախուսում է երկու երկրներին գտնել ճիշտ երկխոսություն ու նպաստել տարածաշրջանի զարգացմանը:
16:41 - 06 հոկտեմբերի, 2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Հանդիպմանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հարցերը:ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՏՀԶԿ և ՄԶԾ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի իրականացումը և դրա շրջանակում Իտալիայի հարկային ծառայութան և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձևավորված համագործակցային միջավայրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել հայկական կողմին փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքներ և հմտություններ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել ուղղված երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը:
11:11 - 28 սեպտեմբերի, 2021
Իտալիան վստահությամբ է նայում ՀՀ-ի հետ հարաբերությունների ապագային. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իտալիայի նախագահ Մատարելլան

Իտալիան վստահությամբ է նայում ՀՀ-ի հետ հարաբերությունների ապագային. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իտալիայի նախագահ Մատարելլան

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Երևանն ու Հռոմը միավորված են հազարամյա և բեղմնավոր փոխհարաբերությունների ավանդույթում արմատավորված անկեղծ բարեկամությամբ: Հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բնական համակրանքը շարունակում են զարգացնել գերազանց մակարդակի վրա գտնվող երկկողմ հարաբերությունները, որոնք առավել ամրապնդման հնարավորություն կգտնեն Ձեր շատ սպասված պետական այցում: Այս ամուր հիմքերի վրա Իտալիան վստահությամբ է նայում Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝ հույս ունենալով, որ Երևանի և Եվրամիության միջև երկխոսությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ կբացի Ձեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար: Ձեզ եմ հղում, պարոն նախագահ, անձնական բարօրության իմ ջերմագույն բարեմաղթանքները, իսկ բարեկամ հայ ժողովրդին շնորհավորում եմ այսօրվա հանդիսավոր տոնակատարության առթիվ»,-ասված է ուղերձում:
14:15 - 21 սեպտեմբերի, 2021
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
Իտալիան չի բացառում Քաբուլից դիվանագիտական անձնակազմի տարհանման հնարավորությունը

 |armenpress.am|

Իտալիան չի բացառում Քաբուլից դիվանագիտական անձնակազմի տարհանման հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am:  Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն չի բացառել, որ Աֆղանստանում իրավիճակի սրման պատճառով մայրաքաղաք Քաբուլից կարող են տարհանվել իրենց դեսպանատան աշխատակիցները: Այս մասին ԱԳ նախարարը խոսել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում: «Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր իրադարձություններին, այդ թվում և տարհանմանը: Մենք պետք է մտածենք դեսպանատան անձնակազմի անվտանգության մասին: Եթե լինի նման անհրաժեշտություն, մենք պաշտպանության նախարարության օգնությամբ ամենասեղմ ժամկետներում բոլորին անվտանգ կվերադարձնեն Իտալիա»,- ասել է Լուիջի Դի Մայոն Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:
12:28 - 14 օգոստոսի, 2021
Վստահ եմ՝ կկարողանանք աշխատել Իտալիան և Հայաստանը կապող խորը բարեկամության հիման վրա. Մարիո Դրագին՝ Նիկոլ Փաշինյանին |armenpress.am|

Վստահ եմ՝ կկարողանանք աշխատել Իտալիան և Հայաստանը կապող խորը բարեկամության հիման վրա. Մարիո Դրագին՝ Նիկոլ Փաշինյանին |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ցանկանում եմ իմ և Իտալիայի Հանրապետության կառավարության անունից Ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքները և հաջողություններ մաղթել Ձեզ՝ կառավարության գործունեությունում: Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիան և Հայաստանը՝ ամրապնդելու համար մեր երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Ձեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը: Նախագահ Սարգսյանի առաջիկա պետական այցը Իտալիա արժեքավոր հնարավորություն կհանդիսանա մեր հոյակապ գործընկերությունը նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների շրջանակներում խորացնելու համար: Ընդունեք խնդրեմ իմ ջերմագին մաղթանքները»:  
20:00 - 06 օգոստոսի, 2021
Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում |armenpress.am|

Իտալիան 53 տարի անց կրկին լավագույնն է Եվրոպայում |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության եզրափակիչում` Ուեմբլի մարզադաշտում Իտալիան մրցեց Անգլիայի հետ: Հանդիպման մեկնարկում, առաջին իսկ գրոհի ժամանակ, խաղի 2-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Արագ հակագրոհի ժամանակ աչքի ընկավ Լյուկ Շոուն: Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գնդակն է: Բաց թողած գնդակից հետո Իտալիան կորցրեց խաղի «թելը»: Անգլիան տիրում էր նախաձեռնության, իսկ «ազուրիները» անկանոն էին գործում: Խաղակեսի վերջնամասում իտալացիների խաղում հավասարակշռություն մտավ: Թիմերն ընդմիջման գնացին անգլիացիների նվազագույն առավելությամբ: Երկրորդ կեսի մեկնարկում Իտալիան շատ ավելի ակտիվ էր և այդ ակտիվությունը տվեց իր արդյունքը: 61-րդ րոպեին Անգլիայի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և հաշվի հավասարությունը վերականգնեց պաշտպան Լեոնարդո Բոնուչին: Ի դեպ, Բոնուչին ամենածեր ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության եզրափակիչներում: Ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ առաջին կեսում թիմերը զգուշավոր էին հարձակման գծում և առավել կենտրոնացած էին պաշտպանության վրա: Երկրորդ կեսը և նույն տեսքն ուներ և այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իտալացիները: Իտալիայի համար սա արդեն 4-րդ եզրափակիչն էր: Երկու անգամ` 2000 և 2012 թվականներին Իտալիան ձախողվել է, իսկ 1968 թվականին «ազուրիները» հաղթել են:
02:14 - 12 հուլիսի, 2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին, բարի գալուստ մաղթել Հայաստան և ընդգծել, որ Հայաստանն ու Իտալիան պատմական ամուր կապեր ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցության փորձ ունեն։ Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրում, որով ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու հարցում։ Դեսպան Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հատկապես հակոկոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
15:00 - 07 հուլիսի, 2021
Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից |armenpress.am|

Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից |armenpress.am|

armenpress.am: Իտալիան ավարտել Է Աֆղանստանից իր զորակազմի դուրսբերման գործողությունը: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին: «Երեկ երեկոյան Իտալիայի առաքելությունն Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել Է»,-նրա հայտարարությունը մեջբերում են Հռոմի ԶԼՄ-ները: Իտալացի մի քանի տասնյակ զինծառայողներից բաղկացած վերջին խումբը հեռացել Է աֆղանական Հերաթի նահանգից եւ ժամանել Պիզայի օդանավակայան: Նախարարն ընդգծել Է, որ այժմ Իտալիան կշարունակի օգնություն ցուցաբերել Աֆղանստանի իշխանություններին առանց նրանց երկրի տարածքում զորքերի: Իտալիան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ամենաակտիվ մասնակիցներից մեկն Է եղել: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում իր ռազմական ներկայության մոտավորապես 20 տարվա ընթացքում Իտալիան կորցրել Է 53 սպանված զինվորական, իսկ եւս 723-ը վիրավորվել են: Ընդհանուր առմամբ այդ ժամանակաշրջանում Աֆղանստանում ծառայություն Է անցել իտալացի 50 հազար զինվորական: ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները ներկայում անցկացնում են Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործողություն: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել Է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:16 - 30 հունիսի, 2021
Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:   Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման: Նախագահ Սարգսյանն ու Պաոլա Տավերնան մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը խոսել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտության մասին՝ անթույլատրելի համարելով գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը: Նախագահ Սարգսյանը մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակության ժառանգության հետագա ճակատագրի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերում հայկական կողմն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-իտալական երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Իտալիայի Սենատի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի՝ Իտալիա նախատեսվող պետական այցը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը:
19:40 - 19 հունիսի, 2021