Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորություններն այժմ արդեն կկատարի Մառլենա Ստեփանյանը |armenpress.am|

Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորություններն այժմ արդեն կկատարի Մառլենա Ստեփանյանը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին: Այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի  31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31-ի համար 33 արձանագրության,  Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված  և լիազորությունները վաղաժամկետ  դադարեցրած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը« կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի  հերթական հաջորդ թեկնածու  Մառլենա Ստեփանյանին»,- շեշտեց Մարությանը:
12:02 - 22 հունիսի, 2021
Զոհվածների, հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքները աղբահանության վճարի արտոնություն կստանան |armenpress.am|

Զոհվածների, հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքները աղբահանության վճարի արտոնություն կստանան |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին որոշեց Արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ զոհված, անհայտ կորած, կամ անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին տրամադրել աղբահանության վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն: Զեկուցողը` Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ սույն որոշմամբ այդ անձինք կազատվեն աղբահանության վճարի պարտավորությունների և հաշվարկված տույժերի վճարումից՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: «Տվյալ որոշմամբ ընտանիքի անդամներ են հանդիսանում ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), տատը և պապը, եթե նրանք սույն որոշման 1-ին կետում նշված զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում, ինչպես նաև քույրերը և եղբայրները, եթե վերջիններս սույն որոշման 1-ին կետում նշված զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զոհվածների, անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալ-տնտեսական կարգավիճակում, նպատակահարմար եմ գտնում վերոնշյալ կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքներին տրամադրել աղբահանության վճարի արտոնություն»,- նշեց Ներսիսյանը: Նրա խոսքով՝ «Աղբահանության վճարի արտոնություն սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կնպաստի նշված կատեգորիայի անձանց ֆինանսական ծանրաբեռնվածության փոքր-ինչ թեթևացմանը: Որոշումն ընդունվեց 32 «կողմ» ձայներով:
16:01 - 25 մայիսի, 2021
Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի լիազորությունների կատարման բյուջեն կրճատել շուրջ 3.9 մլրդ դրամով |armenpress.am|

Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի լիազորությունների կատարման բյուջեն կրճատել շուրջ 3.9 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) և պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել՝ համապատասխանաբար 3 մլրդ 941 մլն 188 հազար և 3 մլրդ 994 մլն 155 հազար դրամով: Նախագիծն ավագանու նիստին զեկուցեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: «Հիմք ընդունելով 2021 թվականի մարտի 18-ի և 25-ի, ապրիլի 8-ի Հայաստանի Հանրապետության կառավարության մի քանի որոշում, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) և պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել՝ համապատասխանաբար 3 մլրդ 941 մլն 188 հազար և 3 մլրդ 994 մլն 155 հազար դրամով: Այդ ամենն արդեն ըստ պետական հատվածի կրճատման նպատակայնության կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում: Նախագծով առաջարկվում է նաև 520 մլն դրամով ավելացնել ավելացնել «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրի՝ տրանսպորտային սարքավորումների բյուջեն, որով, մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել թվով 8 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա»,- նշեց Ներսիսյանը և հավելեց, որ այդ ձեռքբերման շնորհիվ Երևանի բյուջեում տարեկան կտրվածքով կիրականացվի մոտավորապես 50-80 մլն դրամ խնայողություն: Առաջարկվում է նաև Երևան համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդից վերաբաշխել 926 մլն 129 հազար 600 հարյուր դրամ պարգևատրումների ֆոնդ, որի արդյունքում հասանելի կլինի աշխատակազմին եռամսյակային սկզբունքով պարգևատրման հնարավորությունը: «Վերը նշված պետական հատվածի կողմից սուբվենցիաների կրճատումները մասնակիորեն կծածկվեն Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի սեփական միջոցներով: Մասնավորապես, շուրջ 2 մլրդ 500 մլն դրամով կրճատված ասֆալտապատման աշխատանքները կծածկվեն ամբողջությամբ, իսկ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման նպատակով՝ շուրջ 1,5 մլրդ դրամով կրճատված սուբվենցիան շուրջ՝ 1 մլրդ 243 մլն 794. Հազար 400 դրամով»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը: Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նաագծին տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 31 «կողմ», 4 «դեմ» և 1  «ձեռնպահ» ձայներով:
13:19 - 25 մայիսի, 2021
Երեւանի ավագանու վեց անդամ Գեւորգ Աճեմյանին մանդատից զրկելու գործընթաց են սկսել
 |armtimes.com|

Երեւանի ավագանու վեց անդամ Գեւորգ Աճեմյանին մանդատից զրկելու գործընթաց են սկսել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ առաջարկում են վաղաժամկետ դադարեցնել ավագանու մեկ այլ անդամի՝ Գեւորգ Աճեմյանի լիազորությունները: Նրանց ներկայացրած որոշման նախագիծը կքննարկվի Երեւանի ավագանու մայիսի 25-ի նիստում: Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության անդամներ՝ Արմեն Գալջյանը, Մարատ Թոխյանը, Լեւոն Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հունանյանը, Գրիգոր Երիցյանն ու Արման  Բաբաջանյանը: Հարցն օրակարգ բերելու համար ավագանու նշված վեց անդամները հիմք են ընդունել այն, որ Գեւորգ Աճեմյանը մանդատը ստանալու օրվանից չի մասնակցել ավագանու հերթական չորս նիստերին, որոնց կայացել են 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, 2021 թվականի փետրվարի 9-ին, մարտի 16-ին եւ ապրիլի 4-ին:  Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Գեւորգ Աճեմյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից: Իսկ նույն օրենքի մեկ այլ կետի համաձայն էլ ավագանու անդամը սահմանված կարգով պարտավոր է անդամակցել նաեւ որեւէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին: Աճեմյանը, սակայն չի անդամակցել, հետեւաբար չի մասնակցել որեւիցե հանձնաժողովի նիստի: Օրենքի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։ Հիշեցնենք՝ Աճեմյանը մանդատ էր ստացել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով: Վերջինս մանդատը վերցրել էր: :
23:05 - 20 մայիսի, 2021
Երևանի ավագանին որոշեց 1 մլն 440 հազար դրամով ավելացնել սուբվենցիաները |armenpress.am|

Երևանի ավագանին որոշեց 1 մլն 440 հազար դրամով ավելացնել սուբվենցիաները |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին իր 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստում որոշեց մայրաքաղաքի բյուջեում փոփոխություններ կատարել. սուբվենցիաներն ավելացվեցին 1 մլն 440 հազար դրամով: Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: «Նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում ընթացիկ նպատակային հատկացումները (սուբվենցիաները) ավելացնել՝ 1 մլն 440 հազար դրամով, որը արդեն Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսային մասում կուղղվի այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով դրամական բավարարմանը և փոխհատուցմանը: Նախագծով առաջարկվում է «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել շուրջ 15 մլն 3 հազար եվրոյին համարժեք 10 մլրդ ՀՀ դրամ: Համաձայն այդ ամենի, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության և «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված ենթավարկային պայմանագրի մասհանման գծով, մարումն իրականացվելու է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով»,- նշեց Ներսիսյանը: Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ նախագծին իրենք տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 40 «կողմ» ձայներով: 
13:49 - 20 ապրիլի, 2021
Աշխատանքի եւ սոցհարցերի փոխնախարարը վայր է դրել Երեւանի ավագանու մանդատը. այն կփոխանցվի Աննա Պապյանին
 |armtimes.com|

Աշխատանքի եւ սոցհարցերի փոխնախարարը վայր է դրել Երեւանի ավագանու մանդատը. այն կփոխանցվի Աննա Պապյանին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը վայր է դնում ավագանու մանդատը: Խաչատրյանը 2020 թվականի դեկտեմբերի 22-ից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Չնայած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը թույլ է տալիս ավագանու անդամին համատեղել փոխնախարարի պաշտոնը, նա որոշել է չզբաղվել ավագանու հարցերով: Դավիթ Խաչատրյանն ասաց, որ մանդատից հրաժարվելու պատճառը նախարարությունում գերծանրաբեռնված աշխատանքն է: «Գրեթե ամեն օր մինչեւ երեկոյան ժամը 10-ը աշխատավայրում եմ լինում, ֆիզիկապես անհնարին էր համատեղել, իսկ մնալ ավագանու անդամ եւ որեւէ հարցով օգտակար չլինելն անընդունելի եմ հարմարում»,- ասաց նա: Փոխնախարարը նաեւ հավելեց, որ շարունակում է գերազանց հարաբերություններ ունենալ թե՛ քաղաքապետի, թե՛ ավագանու անդամների հետ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով հաջորդ մանդատը տրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աննա Պապյանին: Պապյանը հայտնեց, որ պատրաստվում է ստանձնել ավագանու լիազորությունները եւ կվերցնի մանդատը։ Նա Երեւանի երաժշտական դպրոցներից մեկում վոկալի ուսուցչուհի է աշխատում:
20:45 - 24 մարտի, 2021
Հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրվեց շուրջ 9 մլն դրամ անշարժ գույք ձեռք բերելու համար |armenpress.am|

Հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրվեց շուրջ 9 մլն դրամ անշարժ գույք ձեռք բերելու համար |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին մարտի 16-ի նիստում որոշեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ-ին 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 9 մլն 700 հազար դրամ՝ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից դիսպանսերին հատկացվելու է 313 հազար 400 դրամ՝ հաշվեկշռում հաշվառված շարժական գույքի ձեռքբերման նպատակով»,- այս մասին ասաց զեկուցող՝ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ դեռ 2020 թվականին դիսպանսերը լուծարվել էր և ցանկացավ իմանալ, թե ինչ պլաններ կան այդ կառույցի վերաբերյալ: «Ինչ պլաններ կան այդ բուժհաստատության հետ կապված, որ գույքի գնման նպատակով գումար ենք տրամադրում: Ինձ համար անակնկալ էր այս նախագիծը»,- ասաց Մանրիկյանը: Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն էլ շեշտեց, որ սույն որոշմամբ գումարը հատկացվում է շենք-շինության ձեռքբերման մասով, որն իրականացվում է «Հարկային օրենսգրքի» դրույթներին համապատասխան: Ներսիսյանն ընդգծեց, որ լուծարային գործընթացի շրջանակում տվյալ գույքը պետք է հետ վերադարձնել Երևան համայնքի բալանսին: «Իրավական տեսանկյունից վերադարձը դիտարկվում է որպես օտարում, ինչի արդյունքում գոյանում են հարկային պարտավորություններ, որի հետևանքով մենք կիրառել ենք 99 տոկոս զեղչ»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց և ասաց, որ շենքը չեն գնում, գույքը այդ հիմնարկից անցնում է քաղաքապետարանի բալանսին: Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 37 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
15:50 - 16 մարտի, 2021
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը վայր է դնում մանդատը. նրան կփոխարինի Արման Բաբաջանյանը |armtimes.com|

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը վայր է դնում մանդատը. նրան կփոխարինի Արման Բաբաջանյանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարությանը դադարեցնում է ավագանու անդամի իր լիազորությունները: Արփենիկ Մարությանը հայտնեց, որ քաղաքական որեւէ խնդիր կամ անհամաձայնություն չկա, եւ լիազորությունների դադարեցման պատճառն իր ամուսնությունն է: «Ուղղակի ամուսնացել եմ, երկրից մեկնել ամուսնուս բնակության վայր՝ Փարիզ»,- ասաց նա: Նշենք որ Արփենիկ Մարությանը «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության անդամ է: Նա, ի դեպ, քաղաքապետ Մարությանի հետ կապ չունի, ինչպես շատերն են կարծում: Արփենիկը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանի դուստրն է: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում Արփենիկ Մարությանից հետո հաջորդ թեկնածուն Արման Բաբաջանյանն է: Նա եւս «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության անդամ է, «ՕլԹրեյդ քոմփնի» ՍՊԸ-ի տնօրենն է: Արման Բաբաջանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրեն դեռ տեղյակ չեն պահել, բայց տրամադրված է, որ կստանձնի ավագանու անդամի լիազորությունները։
13:55 - 04 մարտի, 2021
Երևանում շինարարությունները շատ փնթի են կազմակերպված. կառուցապատողները զգուշացվել են. քաղաքապետ |1lurer.am|

Երևանում շինարարությունները շատ փնթի են կազմակերպված. կառուցապատողները զգուշացվել են. քաղաքապետ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվեց շրջակա միջավայրի վրա շինարարակական աշխատանքների ազդեցության նվազեցմանն առնչվող նախագիծ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն ասաց, որ շինարարության հետևանքով շատ հաճախ վնասվում են ծառերը, թփերը: Նախագծով սահմանվում են դրանք պաշտպանելու միջոցառումներ:  Հարցի շրջանակում քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Երևանում շինարարությունները շատ փնթի են կազմակերպված, մինչդեռ շինաշխատանքները պետք է նվազագույն վնաս հասցնեն տրանսպորտին և հետիոտնին, մաքուր արվեն: «Պետք է մենք էլ, կառուցապատողն էլ հետևենք դրան: Շինհրապարակից դուրս գալիս տեխնիկայի անվանդողերը պետք է մաքրվեն, այսօր դա չի արվում: Խիստ հանձնարարական եմ տվել՝ զգուշացնել կառուցապատողներին, որից հետո կսկսենք տուգանել, քանի որ անընդհատ չենք կարող մաքրել փողոցները»,- ասաց Մարությանը:
15:00 - 12 փետրվարի, 2021