Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 137 հազար 698 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 052 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 351 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 1290 մահ, այն դեպքում, երբ վերջին շրջանում այս ցուցանիշը կտրուկ նվազել էր: Եղել են օրեր, երբ Չինաստանում մահեր չեն գրանցվել:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 74 հազար 103 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Բրազիլիա՝ 30 հազար 891, Կանադա՝ 30 հազար 106, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է: Ռուսաստանում` 27 հազար 938: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 348 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 825, այստեղ գրանցվել է մահացության 35 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 196 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2673: Իրաքում վարակվածների թիվը 1434 է, մահացության ցուցանիշը 80 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:14 - 17 ապրիլի, 2020
COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 180 հազար 659 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 812 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 134 հազար 753 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 804 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868: Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Բրազիլիայում՝ 28 հազար 912 է, Կանադայում՝ 28 հազար 379 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է:  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: ՌԴ-ում մահացել է 198 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:18 - 16 ապրիլի, 2020
Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով, ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից. Վրաստանում Հայաստանի դեսպանության կոչը բեռնատարների վարորդներին

Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով, ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից. Վրաստանում Հայաստանի դեսպանության կոչը բեռնատարների վարորդներին

Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բեռնատարների վարորդներին կոչ է արել. Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել (բեռնատարների հերթի ժամանակ գրանցվել են դեպքեր), Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս սահմանին իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը), Ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից (Վրաստանում ժամը 21։00-06։00 ամենօրյա ռեժիմով պարետային ժամ է հայտարարված, իսկ Մառնեուլիի շրջանում խիստ կարանտինային ռեժիմ է)։ Վերոնշյալ կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից 3000 լարիի չափով։ Նշվում է, որ ՀՀ քաղաքացի որոշ վարորդներ արդեն խախտել են վերոնշյալ կարգը և տուգանվել են, այժմ դեսպանությունը իրավական աջակցություն է ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին՝ տուգանքների չեղարկման կամ որոշակի մեղմացման շուրջ։
09:25 - 15 ապրիլի, 2020
Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ.Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով

Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ.Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով

Հարց. Թուրքական կողմը հայտարարում է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար: Ինչպես կմեկնաբանեք դա:  Պատասխան. Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով:  Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում: Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը:
15:16 - 13 ապրիլի, 2020
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել են հղի կին ու 80-ամյա մի պացիենտ
 |aliq.ge|

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել են հղի կին ու 80-ամյա մի պացիենտ |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվն ապրիլի 12-ին հասել է 63-ի, այսօր առավոտյան ևս 3 պացիենտ է դուրս գրվել: Նրանցից մեկը հղիության 24-րդ շաբաթում է, նա հոսպիտալացվել էր մարտի 26-ին՝ Բոլնիսիի շրջանից: Կինը բուժում էր ստանում Առողջապահության համաշխարհային կազմակերության հատուկ արձանագրությամբ: Հիվանդությունն ընթացել է առանց բարդությունների: Կրկնակի թեստը բացասական արդյունք է տվել: Ըստ բուժող բժիշկների՝ պտղի հետ ևս ամեն ինչ կարգին է: Ապաքինվել է նաև 80-ամյա կինն, ով ծանր թոքաբորբ ուներ: Նա հոսպիտալացվել էր 18 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում,  արհեստական շնչառության սարք էր միացված: Բժիշկներին հաջողվել է կայունացնել վիճակը, շաբաթվա սկզբում նա սկսել էր ինքնուրույն շնչել, իսկ այսօր թերապիայի բաժանմունք է տեղափոխվել, մի քանի օրից դուրս կգրվի: Դուրս գրվելուց հետո պացիենտները 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման շրջան են անցնում: Փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 252 քաղաքացու մոտ: 63-ն ապաքինվել է: 86, 81 և 76 տարեկան 3 մարդու չի հաջողվել փրկել: Ներկայումս հոսպիտալացված է 401 հիվանդ,  կարանտինում 4925 մարդ է:
16:54 - 12 ապրիլի, 2020
45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

45 հայ աշակերտներ և ուսանողներ վերադարձան Հայաստան

Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, բարեհաջող տեղափոխել Հայաստան։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։ Տեղեկացնենք նաև, որ դեսպանության և վրացական կողմի միջև կար նախնական պայմանավորվածություն, որ, Վրաստանում մտցված արտակարգ դրությունից և համընդհանուր կարանտինից ելնելով, արտերկրից Վրաստան ժամանած ՀՀ քաղաքացիների և դեսպանության ներկայացուցիչների միջև որևէ շփում պետք է բացառվի։
15:26 - 11 ապրիլի, 2020
Վրաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի առողջապահության նախարարի խոսքն աղավաղված է ներկայացվել․ ՀՀ ԱՆ խոսնակ |aliq.ge|

Վրաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի առողջապահության նախարարի խոսքն աղավաղված է ներկայացվել․ ՀՀ ԱՆ խոսնակ |aliq.ge|

aliq.ge: Ապրիլի տասի առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսից հետո Վրաստանի մի քանի լրատվամիջոցներ «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը. ՀՀ ԱՆ» վերնագրով հոդվածներ հրապարակեցին: Հոդվածում նշված է Արսեն Թորոսյանի ելույթի այս մասը․ «Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոսով մարում է: Առաջ, երբ ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, օրինակ՝ մի արտադրամաս, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունները, որոնք արել ենք մինչև հիմա՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել»: Ու թեև վրացական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների բուն բովանդակությունը համապատասխանում է նախարարի խոսքին, սակայն շփոթմունք առաջացնող վերնագրի հետևանքով նշված հոդվածները լայն քննարկման առիթ դարձան սոցիալական ցանցերի վրացական տիրույթում՝ հիմնականում առաջացնելով խուճապային տրամադրություններ։ «Ալիք մեդիային» ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասում է. «Նախարարի խոսքը, մասնավորապես այն, որտեղ ասում է, որ «վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից», կապված է ոչ թե դեպքերի ու աղբյուրների հետ, այլ նրա, որ եթե նախկինում ունեինք առանձնակի օջախներ, ապա այժմ գրանցվում են առանձին այլ դեպքեր։ Ուստի, նշել, թե «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը» չի համապատասխանում իրականությանը»: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրւթյամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 937 դեպք, որոնցից առողջացել է 149 մարդ, մահացել է՝ 12-ը։
00:07 - 11 ապրիլի, 2020