ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Գրանցվել է շուրջ 46 հետցնցում․ փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը

Գրանցվել է շուրջ 46 հետցնցում․ փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը

Երկրաշարժ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք․ Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս։  Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։ Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։
17:39 - 13 փետրվարի, 2021
Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում. ՀՀ ԱԻՆ

Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում. ՀՀ ԱԻՆ

Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում՝ հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։  Ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
17:13 - 13 փետրվարի, 2021
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ-ի ուղեցույցը

Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ-ի ուղեցույցը

Ներկայացնենք ՀՀ ԱԻՆ-ի ուղեցույցը՝ ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ: Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչպիսի իրավիճակներ են անհրաժեշտ ձեզ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։ - Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10-հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12 վայրկյան հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։ - Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը և հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել։ - Հիշեք‚ ձեզ որոնում են և ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։ Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն. բ․ եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են. գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ. դ․ պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար. ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել. զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով. է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից. ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգտարածություն. բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է. Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։ Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից և շտապ օգնությունից։ Եթե մետրոյում եք Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։ Այդ դեպքում՝ ա․ խուճապի մի մատնվեք և առաջնահերթ ապահովեք ձեր անվտանգությունը. բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք. գ․ 5-բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը. դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։ Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։ Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։ Օգտվեք միայն գրպանի լապտերից։ բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։ 
16:23 - 13 փետրվարի, 2021
ԱԻՆ-ը պետական բյուջե է վերադարձրել մոտ 192 մլն դրամ, 911-ը 1.5 մլն-ից ավելի զանգ է ստացել. կայացել է կոլեգիայի նիստը

ԱԻՆ-ը պետական բյուջե է վերադարձրել մոտ 192 մլն դրամ, 911-ը 1.5 մլն-ից ավելի զանգ է ստացել. կայացել է կոլեգիայի նիստը

Փետրվարի 12-ին կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստը: Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: Ելույթներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ‹‹Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի›› ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Պետական ռեզերվների գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արեգ Խաչատրյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը: ԱԻՆ գլխավոր քարտուղարի ելույթի համաձայն՝ 2020թ.-ի գործունեության արդյունքում տարեվերջին ՀՀ պետբյուջե է վերադարձվել մոտ 192 մլն դրամ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ԱԻՆ-ին ամրակցված քաղաքացիներին վճարվել է մոտ 131.3 մլն դրամ: Ծրագրվել, կազմակերպվել, իրականացվել և ամփոփվել են նախարարության և ՊՈԱԿ-ների 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և բյուջետային ֆինանսավորման 2021թ. տարեկան ամփոփ հայտի մշակման աշխատանքները: ՃԿԱԿ 911 ահազանգման կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում մեկուկես միլիոնից ավելի զանգ է գրանցվել: Արտակարգ դեպքերի թիվը կազմել է 15 հազարից ավելի: Հաշվետու ժամանակահատվածում հետևողական աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ: Բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ տակտիկական նախապատրաստման նպատակով անցկացվել են 45 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 4 հակավթարային և հակահրդեհային վարժանք, 8 գործնական պարապմունք և 9 դասընթաց: ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ավելի քան 2600 փրկարար, մոտ 3000 քաղաքացիական անձ: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին լրագրողների համար կազմակերպվել է ռազմական գործողությունների գոտում աշխատելու անվտանգության թեմայով վերապատրաստում: Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ օրվա հրամակայականն է արտակարգ իրավիճակների ռիսկերի արդյունավետ կառավարումը և դեպքերի օպերատիվ արձագանքումը: ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից 2021 թվականի ընթացքում նախատեսվում է սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում, բնակչության պաշտպանության ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովում՝ ՔՊ հենակետերի միջոցով, քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության, ինչպես նաև համայնքների աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացում: Նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2020 թվականի գործունեությունը, առանձնացրել է այս տարվա անելիքները՝ պահանջելով շարունակել նույն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ: Նիստի ավարտին նախարարը խրախուսական պարգևներ է հանձնել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին: ԱԻ նախարարը պարգևներ է հանձնել նաև մի շարք փրկարար ծառայողների:
20:55 - 12 փետրվարի, 2021
Մեր դիտարկումներով՝ նման վտանգ չի սպասվում. ԱԻ նախարարը՝ երկրաշարժի մասին


 |1lurer.am|

Մեր դիտարկումներով՝ նման վտանգ չի սպասվում. ԱԻ նախարարը՝ երկրաշարժի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս տեղի ունեցած երկրաշարժին, վստահեցրեց՝ վտանգ չի սպառնում: «Երեք անգամ ունեցանք նման միջադեպ, այնուհետև նոր ՀՀ-ի սահմանում՝ Շորժայում: Այս պահի դրությամբ արդեն երկրաշարժի հետևանքով հետցնցումները կարելի է ասել, որ դադարել են: Մեր դիտարկումներով՝ նման վտանգ չի սպասվում: Փլվածքների հետ կապված աշխատել են միջգերատեսչական հանձնաժողովները, նաև մեր նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Նրանք լրացուցիչ կներկայացնեն տուժած բնակչության ծախսերը»,- ասաց նախարարը: Խոսելով ազդարարման, տարհանման, ապաստարանների մասին՝ նախարարն ասաց. «Դեռևս պատերազմական շրջանում գործընթացը սկսված է եղել: Գաղտնիք չէ, որ մենք ապաստարանների առումով ունենք լուրջ խնդիրներ: Ես նախկինում՝ որպես զինվորական, առնչվել եմ այս խնդրի հետ: Կարող եմ հավաստիացնել, որ նախարարության առջև որպես գերակա խնդիր դրված է այդ հարցը՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով կատարել այդ աշխատանքները»: Նա վստահեցրեց, որ նախարարությունը պարբերաբար անցկացնում է պարապմունքներ: 
19:05 - 10 փետրվարի, 2021