Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ որոշ քաղաքացիներ, հատելով Ռուսաստանի Դաշնության սահմանը փորձել են մուտք գործել Վրաստանի տարածք, սակայն չեն կարողացել և արդեն մեկ ամիս է գտնվում են Վերին Լարսի չեզոք գոտում: Վրաստանում ՀՀ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության դիվանագետները կապ են հաստատել Վերին Լարսի վրացական անցակետի ղեկավարության հետ, ովքեր նշել են, որ չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի այս պահին չկա։ «Դեսպանությունը Վերին Լարսի չեզոք գոտում ՀՀ քաղաքացիների գտնվելու վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել վերջին մեկ ամսվա ընթացքում, դեսպանության որևէ աշխատակից չեզոք գոտում հայտնված որևէ քաղաքացու չի ասել հերթագրվեք ու ինքնաթիռով եկեք և, ի վերջո, դեսպանության որևէ ներկայացուցիչ տեղում չի եղել (և չէր էլ կարող լինել, քանի որ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ քաղաքացիներից բացի, որևէ այլ երկրի քաղաքացի հատի վրաց-ռուսական սահմանը և մտնի չեզոք գոտի) և չի հանդիպել հրապարակման մեջ նշված քաղաքացիների հետ»,-նշված դեսպանության պարզաբանման մեջ:
11:29 - 09 մայիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 276 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 387 հազար 259 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 322 հազար 163 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 78 հազար 616 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 260 հազար 117 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 299: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 217 հազար 185 է: Վարակից մահացել է 30 հազար 201 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 211 հազար 364: Վարակի հետևանքով մահացել է 31 հազար 241 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցեց Գերմանիային և Ֆրանսիային: Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187 հազար 859-ի: Մահերի թիվը կազմում է 1723: Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 176 հազար 079 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 230 մարդ: Գերմանիայում 170 հազար 588 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 510 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 146 հազար 894, վարակի հետևանքով մահացածներինը՝ 10 հազար 017: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 135 հազար 569-ի, մահացածներինը՝ 3 հազար 689-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 104 հազար 691 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 541 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 887 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 623-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 10 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:35 - 09 մայիսի, 2020
Զբոսաշրջային սեզոնը Վրաստանում. որտեղ կարելի է հանգստանալ |aliq.ge|

Զբոսաշրջային սեզոնը Վրաստանում. որտեղ կարելի է հանգստանալ |aliq.ge|

aliq.ge: Ներքին տուրիզմի սեզոնի բացումից հետո Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան հանգիստ կազմակերպել երկրի ողջ տարածքում, իսկ հյուրերի համար հանգստի կանաչ գոտիներ կլինեն: Այս մասին հայտնել է Զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին: Ներքին տուրիզմի համար Վրաստանը կբացվի հունիսի 15-ին, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկրի մուտքը կբացվի հուլիսին: Ներքին տուրիզմը կվերաբերի ողջ Վրաստանին, հակաճգնաժամային ծրագրով արդեն  ամրագրվել են այն չափորոշիչները, որոնց պետք է բավարարեն հյուրանոցներն ու սննդի օբյեկտները, տուրիստական կազմակերպություններն ու գիդերը (էքսկուրսավարներ):  Արտերկրից ժամանածների համար կորոնավիրուսից ազատ կանաչ գոտիներ կլինեն՝ Ծղալտուբոյում, Բորջոմիում, Աբասթումաիում, Բակուրիանիում, Գուդաուրիում, Բաթումիում ու այ վայրերում: Դրանք այն գոտիներն են, որոնք գործել են նաև կարանտինային ֆորմատում: Ըստ կառավարության մշակած ծրագրի՝ պանդեմիայով պայմանավորված մարտահրավերների ֆոնին Վրաստանը ներկայանալու է որպես անվտանգ երկիր: Զբոսաշրջիկների ժամանումից առաջ ապահովվելու են անվտանգության ստանդարտները, որոնք ընդունված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից: Սա վերաբերելու է ինչպես անցակետերին ու օդանավակայաններին, այնպես էլ հյուրանոցներին, գիդերի ծառայություններին, ցանկացած տիպի տրանսպորտին: Բացի այդ, Վրաստանն աշխատում է երկրների հետ՝ սահմանները բացելու և անվտանգության միջացնքներ ստեղծելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան տեղաշարժվել կոնկրետ երկրներով: Հայտնի է, որ կորոնավիրուսով պայմանավորված ընդհատված ավիաչվերթները վերականգնվելու են մայիսի վերջին՝ առայժմ միայն թուրքական ավիափոխադրողների համար՝ հատուկ պայմաններով ու անվտանգության կանոններ պահպանելով: Հիշեցնենք՝ ըստ հակաճգնաժամային կառավարական պլանի՝ հունիսի 15-ից կբացվեն տեղական տուրիստական ծառայությունները, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկների: Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին կազատվի հարկերից:
13:30 - 08 մայիսի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1 մլն 263 հազարը |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1 մլն 263 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 820 հազար 736-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 265 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 303 հազար 146 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 263 հազար 197 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 74 հազար 807 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 253 հազար 682 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 857: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 214 հազար 457 է: Վարակից մահացել է 29 հազար 684 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցել էր Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 201 հազար 101: Վարակի հետևանքով մահացել է 30 հազար 076 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 174 հազար 191 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 809 մարդ: Գերմանիայում 168 հազար 162 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 275 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 165 հազար 929: Երկրում մահացածների ընդհանուր թիվը 1537 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 131 հազար 744-ի, մահացածներինը՝ 3 հազար 584-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 126 հազար 611 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 8 հազար 588: Իրանում վարակվածների թիվը հասել է 101 հազար 650 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 418 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 885 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 610-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 972, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 738 է, մահացածներինը՝ 157: Եգիպտոսում 7 հազար 588 հաստատված դեպք կա, մահացել է 469 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 6 հազար 289-ի, մահացածներինը՝ 42-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 480 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 750 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 45-ի: Մահացել է 3 մարդ:   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:10 - 07 մայիսի, 2020
Զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

Զորակոչի ենթակա քաղաքացիների վերաբերյալ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ երկրում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք դեսպանության հայտարարությունը՝ անփոփոխ. «Հարգելի հայրենակիցներ, Վրաստանում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք, իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, պետք է իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: Դեսպանությանը ուղղված նամակում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp հավելվածների համարները։ Առաջին իսկ հնարավորության դեպքում Վրաստանում ՀՀ դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։ Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»:
17:51 - 06 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակվածության 2 նոր դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակվածության 2 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 753 հազար 689 է: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 259 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 256 հազար 580 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 238 հազար 459 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 72 հազար 285 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 253 հազար 682 է: Մեկ օրում 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 857: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 213 հազար 013 է: Վարակից մահացել է 29 հազար 315 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցել էր Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 194 հազար 990: Վարակի հետևանքով մահացել է 29 հազար 427 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան քիչ տարբերությամբ շրջանցեց Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 170 հազար 551 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 531 մարդ: Գերմանիայում 167 հազար 007 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 993 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 165 հազար 929: Վերջին մեկ օրում այստեղ գրանցվել է 10 հազարից ավելի նոր դեպք: Երկրում մահացածների ընդհանուր թիվը 1537 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 129 հազար 491-ի, մահացածներինը՝ 3 հազար 520-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 116 հազար 299 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 966: Իրանում վարակվածների թիվը հասել է 101 հազար 650 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 418 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 883 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 610-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 972, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 192 է, մահացածներինը՝ 146: Եգիպտոսում 7 հազար 201 հաստատված դեպք կա, մահացել է 452 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 6 հազար 289-ի, մահացածներինը՝ 42-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 431 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 750 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 45-ի: Մահացել է 3 մարդ:   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:47 - 06 մայիսի, 2020
Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում եմ լավ․ Փաշինյանը խոսեց նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերություննեի մասին |armtimes.com|

Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում եմ լավ․ Փաշինյանը խոսեց նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերություննեի մասին |armtimes.com|

armtimes.com: Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական դաշնակցային։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը ՀՀ-ի գործընկերն է անվտանգության ոլորտում։ «Մենք շարունակում ենք քաղաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում շատ ինտենսիվ աշխատել, եւ այդ աշխատանքի նպատակներից է նաեւ մեր մասնակցությամբ կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ Եվրասիական տնտեսական միությանը։ «Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գնահատում եմ լավ, բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր, կա օրակարգ»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում 2018 թվականից հետո ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ եւ մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայամաններին ադապտացվելու։ Ինչպես շեշտեց Փաշինյանը՝ խոսքը չի վերաբերում միայն Եվրասիական տնտեսական միությանը, խոսքը վերաբերում է բոլորին եւ ՀՀ-ն պետք է նոր իրավիճակով եւ կարգավիճակով ադապտացվի այդ նոր միջավայրին։ «Ես կարծում եմ, որ այդ ադապտացիան տեղի է ունենում շատ հաջող։ Մենք ձգտում ենք եւ համոզված եմ, որ կհասնենք արդյունավետության վերին սանդղակին եւ դրանից հետո էլ չենք բավարարվի, այդ նշաձողն ավելի կբարձրացնենք»,- ասաց նա։ Փաշինյանը նաեւ բարձրաձայնեց, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, եւ ընդգծեց, որ այս հարաբերությունները շատ լավ են, դինամիկ։ Նրա խոսքով՝ իհարկե, կորոնավիրուսի հետ կապված կան հարցեր, որոնք եւ պետք է պարզել։ «Համաճարակով պայմանավորված մեր հարաբերություններում բարդություններ են առաջացել նաեւ Վրաստանի հետ։ Վրաստանի վարչապետի հետ այս ընթացքում մի քանի անգամ եմ հեռախոսազրույց ունեցել եւ ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ են, բայց սա չի նշանակում, որ խնդիրներ չկան»,- պարզաբանեց վարչապետը։ Նրա խոսքով՝ հիմա Լարսում ձյուն է գալիս, մեքենաներ են կուտակվում եւ լինում են մարդիկ, որոնք մեկնաբանում են դա հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում։ 
17:06 - 06 մայիսի, 2020
COVID-19. Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը է 3 միլիոն 728 հազար 047-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 258 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 242 հազար 500 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 237 հազար 633 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 72 հազար 271 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 250 հազար 561 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 613: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 213 հազար 013 է: Վարակից մահացել է 29 հազար 315 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցել էր Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 194 հազար 990: Վարակի հետևանքով մահացել է 29 հազար 427 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան քիչ տարբերությամբ շրջանցեց Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 170 հազար 551 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 531 մարդ: Գերմանիայում 167 հազար 007 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 6 հազար 993 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Այստեղ վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 155 հազար 370: Երկրում մահացածների ընդհանուր թիվը 1451 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 129 հազար 491-ի, մահացածներինը՝ 3 հազար 520-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 115 հազար 953 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 958: Իրանում վարակվածների թիվը հասել է 99 հազար 970 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 340 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 883 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 604-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 հազար 142, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 15 հազար 192 է, մահացածներինը՝ 146: Եգիպտոսում 7 հազար 201 հաստատված դեպք կա, մահացել է 452 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 804-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 431 վարակվածության, 102 մահվան դեպքով: Լիբանանում կա 741 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:00 - 06 մայիսի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոն 200 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոն 200 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 646 հազար 304-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 252 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 200 հազար 297 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 212 հազար 900 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 69 հազար 921 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 248 հազար 301 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 428:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 211 հազար 938 է: Վարակից մահացել է 29 հազար 079 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 190 հազար 584: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 734 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 169 հազար 462 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 201 մարդ:Գերմանիայում 166 հազար 152 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 993 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվը 145 հազար 268 է: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1356:Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 127 հազար 659-ի, մահացածներինը՝ 3 հազար 461-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 108 հազար 620 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 367: Իրանում վարակվածների թիվը հասել է 98 հազար 647 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 277 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 881 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 593-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 16 հազար 191, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 730 է, մահացածներինը՝ 137:Եգիպտոսում 6 հազար 813 հաստատված դեպք կա, մահացել է 436 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 278-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 346 վարակվածության, 98 մահվան դեպքով: Լիբանանում կա 740 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:16 - 05 մայիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 3.5 միլիոնից ավելին է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 3.5 միլիոնից ավելին է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 566 հազար 804-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 248 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 156 հազար 970 մարդ:Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 188 հազար 384 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 68 հազար 600 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 247 հազար 122 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 264:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 210 հազար 717 է: Վարակից մահացել է 28 հազար 884 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 186 հազար 599: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 446 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 168 հազար 693 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 895 մարդ:Գերմանիայում 165 հազար 664 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 866 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Ռուսաստանում հաստատված դեպքքերի թիվը 134 հազար 687 է, մահացածներինը՝ 1280:Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 126 հազար 045-ի, մահացածներինը՝ 3 հազար 397-ի: Վարակվածների ընդհանուրթվով հաջորդ տեղում Բրազիլիան է 101 հազար 826 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 051: Իրանում վարակվածների թիվը հասել է 97 հազար 424 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 203 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 880 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 589-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 15 հազար 551 է, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 163 է, մահացածներինը՝ 126:Եգիպտոսում 6 հազար 465 հաստատված դեպք կա, մահացել է 429 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 983-ի, մահացածներինը՝ 38-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 296 վարակվածության, 97 մահվան դեպքով: Լիբանանում կա 737 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:22 - 04 մայիսի, 2020
Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:52 - 04 մայիսի, 2020