Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան |azatutyun.am|

Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել․ Ալինա Նիկողոսյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել»,- վրացական լրատվամիջոցներին տված իր մեկնաբանության մեջ նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: Թբիլիսիում,հիշեցնենք, «ոչ դիվանագիտական» էին որակել նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի քայլերի մասին: Չժխտելով, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ են իրականացվում, Թորոսյանը միաժամանակ ասել էր, թե Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին: Ալինա Նիկողոսյանը, մասնավորաբար, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանությամբ ենք կառուցել և շարունակելու ենք զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը»: Ցավալով, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել, մամուլի քարտուղարը նկատել է, որ բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները` առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները:
22:08 - 24 մայիսի, 2020
Երևանում ափսոսանք են հայտնել Արսեն Թորոսյանի հայտարարությունների առնչությամբ, ասել է Վրաստանի ԱԳ նախարարը
 |civilnet.am|

Երևանում ափսոսանք են հայտնել Արսեն Թորոսյանի հայտարարությունների առնչությամբ, ասել է Վրաստանի ԱԳ նախարարը |civilnet.am|

civilnet.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ օրերս արած հայտարարություններն արժանացել են վրացական կողմի քննադատությանը։ Հանրային խորհրդի առցանց քննարկմանը Արսեն Թորոսյանը, մասնավորապես, ասել է, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ Վրաստանով Հայաստան ժամանած վրացի վարորդներ վարակված են լինում կորոնավիրուսով։ Նա նկատել է՝ Հայաստանի և Վրաստանի միջև կա մեթոդաբանության տարբերություն, միևնույն ժամանակ, ընդունել, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ ու խսիտ են իրականացվում։ ՀՀ առողջապահության նախարարին հակադարձել են Վրաստանի ամենատարբեր շրջանակներից, հայտարարությամբ է հանդես եկել նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ «Հայկական կողմը ափսոսանք է հայտնել առ այն, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ոչ ճիշտ մեկնաբանված հայտարարությունը անհանգստացրել է վրաց գործընկերներին»,- հայտարարել է Զալկալիանին։ ԱԳ նախարարի խոսքով՝ վրացական կողմը «դիվանագիտական խողովակներով պարզաբանումներ է պահանջել Հայաստանի համապատասխան պետական գերատեսչություններից»։ «Իհարկե, մեղմ ասած, դա շատ անտեղին էր հարևան և բարեկամ երկրի հանդեպ, այդ թվում՝ պաշտոնատար այնպիսի անձանց կողմից, ինչիպիսին է առողջապահության նախարարը»,- ասել է Զալկալիանին։ Նա հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը իր դիրքորոշումը հայտնել է Երևանում Վրաստանի դեսպանության միջոցով։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն Թորոսյանի հայտարարությունները որակել է «ոչ դիվանագիտական»։ Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն ներողություն է ակնկալում և հրավիրել է Արսեն Թորոսյանին «ծանոթանալու վրաստանյան փորձին»։
13:44 - 24 մայիսի, 2020
Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել․ Արսեն Թորոսյան

Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել․ Արսեն Թորոսյան

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի և Վրաստանի հակամաճարակային համակարգերի մասին, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցին. «Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում կարծես թե թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է մեթոդաբանությունը կորոնավիրուսային վարակակիրների հաշվառման և արդյո՞ք իսկապես Վրաստանին հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը»։ Արսեն Թորոսյանն անդրադարձել է համակարգերի միջև տարբերությանը, ինչը, տեղական և վրացական ԶԼՄ-ներով կտրվել է կոնտեքստից և ամբողջական իմաստից։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է նախարարը նկատի ունեցել՝ մեջբերում եմ խոսքն ամբողջությամբ։ «Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։ Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։ Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»։
21:59 - 22 մայիսի, 2020
COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իսպանիային |armenpress.am|

COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իսպանիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 090 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 329 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 024 հազար 286 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 593 հազար 039  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 94 հազար 941 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972: Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 293 հազար 357-ի, վարակի հետևանքով մահացել է 18 հազար 894 մարդ:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 279 հազար 524 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 888: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 293 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 704: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 227 հազար 364, մահերինը՝ 32 հազար 330: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 575 է, մահացածներինը՝ 28 հազար 132: Գերմանիայում 178 հազար 531 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 270 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 152 հազար 587-ի, մահացածներինը՝ 4 հազար 222-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 126 հազար 949-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 183 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 967 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 713-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 37 արտակարգ 097, մահերինը՝ 16: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 004 է, մահացածներինը՝ 233: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 17 հազար 568-ի, մահացածներինը՝ 124-ի: Եգիպտոսում 14 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 680 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 724 վարակվածության, 134 մահվան դեպք: Լիբանանում կա 961 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
09:55 - 21 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում վերջին մեկ օրում վարակի 5 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վերջին մեկ օրում վարակի 5 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 989 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 324 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 959 հազար 191 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 570 հազար 583  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 533 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 299 հազար 941 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 837: Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 803 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 778: Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 հազար 885-ի, մահացածներինը՝ 17 հազար 983-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 818 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 341: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 226 հազար 699, մահերինը՝ 32 հազար 169: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 180 հազար 809 է, մահացածներինը՝ 28 հազար 022: Գերմանիայում 177 հազար 827 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 193 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 151 հազար 615-ի, մահացածներինը՝ 4 հազար 199-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 124 հազար 603-ի:Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 965 ընդհանուր, 5 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 707-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 35 հազար 606, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 16 հազար 764-ի, մահացածներինը՝ 121-ի: Եգիպտոսում 13 հազար 484 հաստատված դեպք կա, մահացել է 659 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 611 վարակվածության, 131 մահվան դեպք: Լիբանանում կա 954 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:31 - 20 մայիսի, 2020