ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

10000 դրամ վճարով 5-րդ աշխատանքային օրը ստանալ նոր նույնականացման քարտ. նոր նախագիծ |hetq.am|

10000 դրամ վճարով 5-րդ աշխատանքային օրը ստանալ նոր նույնականացման քարտ. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունն առաջարկում է կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտ տրամադրել 5-րդ աշխատանքային օրը, եթե քաղաքացին վճարի 10000 դրամ։ Նշենք, որ անձնագիրը Հայաստանում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գործող կարգավորումներում՝ քաղաքացին կարող է վճարել 40 000 դրամ և կորած նույնականացման քարտը ստանալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ 20.000 դրամ՝ երրորդ աշխատանքային օրը ստանալով։ «Նշված փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար»,-հայտնել է ոստիկանությունը։ Մեկ այլ նախագծով ոստիկանությունն առաջարկում է օտարերկրյա պետությունում բնակության իրավունք ունեցող անձին Հայաստանի քաղաքացու անձնագիր տրամադրելիս ապահովել նրա՝ ՀՀ քաղաքացու անձնագրի և օտարերկրյա պետությունում բնակության իրավունք տվող փաստաթղթում առկա անհատական տվյալների համապատասխանությունը։ Ոստիկանությունն ընդգծել է, որ այդպես կվերանան երկու փաստաթղթերում առկա անհատական տվյալների անհամապատասխանությունը և անձի նույնացման ժամանակ առաջացող խոչընդոտները։ Ոստիկանության փոխանցմամբ՝ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք ձեռք են բերում Հայաստանի քաղաքացիություն՝ չունենալով օտարերկրյա պետության քաղաքացու անձնագիր կամ օտարերկրյա պետության կողմից տրված որոշակի կարգավիճակը հավաստող ճամփորդական փաստաթուղթ /օրինակ՝ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի/, սակայն ներկայացնում են որևէ պետության կողմից տրված՝ տվյալ պետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթեր։ Օրինակ՝  ԱՄՆ մշտական բնակչի քարտ, որը հնարավորություն է տալիս անձին մշտապես օրինական կարգով բնակվել տվյալ պետությունում, սակայն այն չի համարվում քաղաքացիությունը կամ այլ կարգավիճակը հավաստատող ճամփորդական փաստաթուղթ: «Նշված ձևակերպման պարագայում օտարերկրյա պետության կողմից տրված բնակության իրավունքը և անձը հաստատող փաստաթուղթում առկա տվյալները չեն կարող հիմք ընդունվել ՀՀ քաղաքացու անձնագրում անգլերեն գրառում կատարելիս և գրառումը կատարվում է ՀՀ ազգային ստանդարտին համապատասխան: Արդյունքում՝ անձինք խնդիրներ են ունենում փաստաթղթերում անհատական տվյալների գրելաձևի հետ կապված, քանի որ օտարերկրյա պետությունում տարիներ շարունակ հանդես են եկել այլ տվյալներով, իսկ ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է այլ անհատական տվյալներ, ինչը հնարավորություն չի ընձեռում անձը հաստատող տարբեր տվյալներով փաստաթղթերի առկայության պայմաններում ապահովել անձի նույնացում»,-հայտնել է ոստիկանությունը։
17:13 - 23 հունիսի, 2020
Ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության․ գիշերը հրավառություն իրականացնողները ենթարկվելու են պատասխանատվության (տեսանյութ)

Ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության․ գիշերը հրավառություն իրականացնողները ենթարկվելու են պատասխանատվության (տեսանյութ)

Ոստիկանությունը զգուշացնում է Խնջույքներն աղմկոտ ու գունեղ հրավառությամբ եզրափակելը մեր առօրյայի անբաժանելի մասն են։ Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով: Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` 1 միլիոն դրամի չափով։ Ոստիկանությունը լուրջ միջոցներ է ձեռնարկում հրավառությունները կանխելու ուղղությամբ՝ բնակչության շրջանում բացատրական աշխատանքից մինչև հյուրանոցառեստորանային համալիրների տնօրինության հետ հանդիպումներ ու զրույցներ։ Համոզման մեթոդն, ինչ խոսք, արդյունք տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ, այնուամենայնիվ, արձանագրվում են, և ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության՝ չթույլատրվող ժամի հրավառություն իրականացրած անձանց ու տնտեսվարող սուբյեկտներին վարչական պատասխանատվության ենթարկելով։ Հերթական դեպքն արձանագրվեց hունիսի 20-ի կեսգիշերին, Աջափնյակում պարեկող ոստիկանները մարզահամերգային համալիրի աստիճանահարթակի մոտից, հրավառություն կատարելու համար, ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հրավառություն իրականացնելու փաստով նրա նկատմամբ կազմվել է արձանագրություն։ Հրավառություն իրականացրած անձին հայտնաբերելու համար անհրաժեշտ է օպերատիվ գործել։ Բնակիչներին հորդորում ենք, որ գիշերային ժամերին հրավառության ականատես լինելու դեպքում անմիջապես զանգել ոստիկանություն։ Ոստիկանության ծառայողները արագ կարձագանքեն, ինչը հնարավորություն կտա իրավախախտին հայտնաբերել ու պատասխանատվության ենթարկել։ Հարգելի՛ քաղաքացիներ, պահանջում ենք գիշերային ժամերին չիրականացնել հրավառություն, ինչն անհանգստություն է պատճառում, նույնիսկ վտանգավոր է հարևանությամբ բնակվող տարեցների և փոքրիկների համար։ Բոլոր օրինախախտները ենթարկվելու են պատասխանատվության։
22:14 - 22 հունիսի, 2020
«Հեղափոխության պահապանների» անդամի հանդեպ բռնություն է կիրառվել. 2 ձերբակալված կա

«Հեղափոխության պահապանների» անդամի հանդեպ բռնություն է կիրառվել. 2 ձերբակալված կա

Մի խումբ անձանց կողմից որպես զենք գործադրվող առարկաներով բռնություն է գործադրվել «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ, 2 անձ ձերբակալվել է, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի Տիչինա փողոցում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծել են իրեն՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ վարչապետի հասցեին՝ միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով (պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով): Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել է 2 քաղաքացի՝ ծնված 1989 և 1990թթ., և հարցաքննվել: Վերջիններս ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) նախատեսված արարք կատարելու կասկածանքով (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով): Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:15 - 22 հունիսի, 2020
Հայտնի է՝ ում կրակոցներից են սպանվել Գավառի միջադեպի մասնակից, քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը |armtimes.com|

Հայտնի է՝ ում կրակոցներից են սպանվել Գավառի միջադեպի մասնակից, քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը |armtimes.com|

armtimes.com: Գավառի արյունալի միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետեւանքով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության քննիչ Արմեն Միքայելյանը՝ ցույց տալով դեպքի վայրից արդեն հայտնի դարձած տեսանյութի կադրերը. «Տեսանյութում երեւում է, որ Պարոնիկյանի ավտոմեքենայի կանգնելուց հետո նրա մեքենայի աջ հատվածին մոտենում է Վահե Ավետիսյանը, կանգնում է նաեւ Արմեն Հայթյանի ավտոմեքենան, եւ կրակահերթ է արձակվում. առաջինը հենց սպանվում է Պարոնիկյանը, ընկնում է գետնին, ապա՝ Վահե Ավետիսյանը:» Միքայելյանի խոսքով՝ Արմեն Հայթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար):  Դատարանի որոշմամբ Հայթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Զոհրաբ Պարոնիկյանը 2013-14 թվականներին աշխատել է պաշտպանության նախարարությունում՝ որպես քրեագետ մասնագետ. 2014 թվականից ծառայության էր անցել Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 5-րդ կայազորում: Մյուս սպանվածը՝ Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Պարոնիկյանի հետ ազգակցական կապ ուներ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:13 - 22 հունիսի, 2020
Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են․ մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 1871 դեպք

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են․ մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 1871 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 40983 արձանագրություն, իսկ հունիսի 20-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1871 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։ Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Եթե անձը չի լինում դիմակով և չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա ոստիկանները տվյալ քաղաքացու նկատմամբ կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։  
17:21 - 21 հունիսի, 2020
Հանցագործության դեպքերը չարձանագրելու երևույթները բացառելու միջնորդագիր է ուղարկվել ոստիկանություն

Հանցագործության դեպքերը չարձանագրելու երևույթները բացառելու միջնորդագիր է ուղարկվել ոստիկանություն

ՀՀ դատախազությունը, Ոստիկանությունը, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինները շարունակում են հետևողական պայքարը իրավասու մարմիններում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունները միտումնավոր թաքցնելու հանցավոր երևույթի դեմ՝ բացահայտելով և իրավական գնահատականի արժանացնելով նմանատիպ հնարավոր բոլոր առանձին դեպքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․ «Մասնավորապես ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. մայիսի 16-ին Վանաձոր քաղաքի մի բնակչի բնակարանից կատարվել է երկու բջջային հեռախոսների և մեկ պլանշետի գողություն, ինչի մասին վերջինս ահազանգել է ոստիկանություն: Ահազանգի կապակցությամբ  բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի երեք աշխատակիցներ, որոնք, բնակչի կողմից նույնիսկ հնարավոր գուղություն կատարող անձի ինքնության վերաբերյալ կասկածներ հայտնելու պարագայում, ծանր հանցագործության դեպքի վերաբերյալ նրանից գրավոր հաղորդում չեն ընդունել, հանցագործությունը բացահայտելու, այն կատարած անձին ի հայտ բերելու համար սահմանված ընթացակարգով անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել՝ հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու դրդումներից ելնելով: Փոխարենը բանավոր խոսքով հայտնել են, որ կզբաղվեն այդ հարցով, իսկ հաջորդ օրը քաղաքացուն վստահեցրել են, որ վերջինիս կողմից մատնանշված անձին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նա չի ընդունել գողություն կատարելու հանգամանքը, նրան բաց են թողել: Ապա քաղաքացուն հրավիրել են ոստիկանության բաժին և հորդորել դիմում ներկայացնել, թե իբրև բջջային հեռախոսը կորցրել է ու չնշել գողության մասին: Վերջինս ամուսնու հետ ներկայացել է ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցների հորդորով և թելադրանքով դիմում է ներկայացրել, թե իբրև 2019թ. մայիսի 16-ին կորցրել է իրեն պատկանող բջջային հեռախոսը՝ չնշելով նաև գողացված մյուս բջջային հեռախոսի ու պլանշետի մասին:  Արդյունքում, ենթադրաբար կատարված ծանր հանցագործության դեպքը չի արձանագրվել, չի հաշվառվել, հանցագործությունը մնացել է չբացահայտված, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել անձի իրավունքներին և օրինական շահերին, խաթարվել է արդարադատության շահը: Վերոնշյալ հանգամանքների մասին ավելի ուշ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քաղաքացին տվել է բացատրություն: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալին, քրեական հետախուզության բաժանմունքի պետին և նույն բաժնի օպերլիազորին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար: Առաջադրված մեղադրանքում վերջիններս իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, աջակցել հանցագործությունը լիովին բացահայտելուն, զղջացել կատարածի համար: Նրանց մեղսագրվող հանցավոր արարքները հիմնավորվել են նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցներով:   Նկատի ունենալով ինչպես ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները սահմանված կարգով հաշվառելու և ստուգելու գործընթացում նմանատիպ հանցավոր չարաշահումներին նպաստող պայմաններն ու պատճառներն արմատապես վերացնելու, այնպես էլ նման երևույթները թույլ չտալու ուղղությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Տարոնի բաժնի վերահսկողական լիազորություններով օժտված իրավասու պաշտանատար անձանց կողմից գործուն միջոցներ չձեռնարկելը բացառելու անհրաժեշտությունը՝  ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալին: Մասնավորապես, առաջարկվել է գործուն միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանությունում տեղ գտած նման դրսևորումները բացառելու, նշված խախտումները և դրանց պատճառները պարզելու, խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց խիստ պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով և ձեռնարկված միջոցառումների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:31 - 20 հունիսի, 2020
Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանները կազմել են 39112 արձանագրություն

Արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ոստիկանները կազմել են 39112 արձանագրություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 951 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Եթե անձը չի լինում դիմակով և չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա ոստիկանները տվյալ քաղաքացու նկատմամբ կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն։Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
12:40 - 20 հունիսի, 2020
Ոստիկանությունն ԱԺ պատգամավորների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չի բերել

Ոստիկանությունն ԱԺ պատգամավորների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չի բերել

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է «Ֆեսյբուք»-ում Միքայել Մինասյանի գրառմանը, թե Կրասնոդարում ձերբակալվել է 40 տոննա առանց աքցիզ հայկական ծխախոտ, և նշել, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ  գրառումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց էլեկտրոնային նամակի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ բեռը ձերբակալված չէ և ըստ իրենց տեղեկությունների՝ քրեական գործ հարուցված չէ, քանի որ գործարքը կատարվել է օրենքի շրջանակում, ինչի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը ներկայացվել են պատկան մարմիններին։ «Մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։ Ռուսաստանի Դաշնությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է պատասխան, որ ապրիլի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կրասնոդար ժամանած ինքնաթիռի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 40 տոննա առանց ակցիզային տուրքի «Zenon» և «Magnus» ծխախոտներ, որոնք արտադրված են Կոտայքի մարզում գործող «ARMENIAN TOBACCO COMPANY» ընկերությունում։ Ինքնաթիռի օդաչուի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նշված բեռը պետք է տեղափոխվեր Հայաստանից ՌԴ Սիմֆերոպոլ քաղաք՝ Կրասնոդարում սահմանային հսկողության նպատակով միջանկյալ վայրէջքով։ Փաստաթղթերի համաձայն՝ ապրանքը ստացողը Կանադայում գրանցված «VOLAX PROMOTIONS» ընկերությունն է եղել, իսկ առաքման վայրը՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Բեռը տեղափոխվել է ինքնաթիռի սեփականատիրոջ՝ ՌԴ ԱԻՆ-ին պատկանող «АСК МЧС России» և ռուսական «LLC T-Trans» տրանսպորտային ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Համաձայն առաքման սխեմայի՝ նշված ապրանքը նախ պետք է ՀՀ-ից ինքնաթիռով տեղափոխվեր Սիմֆերոպոլ քաղաք, այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Ղազախստանի տարածքով դեպի Աֆղանստան։ Նշված վայրերի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ այդ լոգիստիկան անտրամաբանական է թվացել ՌԴ իրավասու մարմիններին։ Նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ իրավասու մարմինների մոտ կասկածներ են առաջացել, որ տվյալ ծխախոտները կարող են նախատեսված լինել ՌԴ տարածքում ապօրինի վաճառքի համար և հնարավոր է նման կերպ հարկերից խուսափելու արդյունքում ՌԴ-ին պատճառվեր շուրջ 100․000․000 ռուբլու վնաս։ Ստացված տեղեկությունների հիման վրա քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված պայմանագրի և 2020 թվականի փետրվարի 24-ին կնքված համապատասխան հավելվածի համաձայն՝ իր արտադրանքի տվյալ խմբաքանակը վաճառել է «Volax Promotions LP» միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը՝ տվյալ ապրանքը բացառիկ իրավունքով Աֆղանստան արտահանելու պայմանով։Ապրանքի մատակարարումը գնորդին իրականացվել է ըստ պայմանագրի FCA /Free Carrier՝ ազատ փոխադրող/ INCONTERMS պայմանով, ինչը սահմանում է, որ մատակարար ընկերության իրավասությունները սահմանափակվել են արտադրանքը «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային պահեստ տեղափոխելու և հանձնելու պահից /FCA Zvartnots/։ Միաժամանակ, սահմանված կարգի համաձայն՝ արտադրող և մատակարարող հանդիսացող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվարի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից տրվել է ապրանքի ծագման վերաբերյալ եզրակացություն։ Բացի այդ, 2020 թվականի ապրիլի 25-ին ծխախոտ արտադրող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն արտահանվող ապրանքի վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացվել է մաքսային մարմիններին։Ծխախոտային արտադրանքի արտաքին տեսքի, դիզայնի և մակնշման պայմանները համաձայնեցված են եղել գնորդ կողմի հետ՝ պայմանագրով սահմանված կարգով, իսկ ՀՀ մաքսային օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ ՀՀ-ից Աֆղանստան արտահանման մասով մակնշման որևէ սահմանափակումներ և հատուկ պահանջներ նախատեսված չեն։ ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը և արտադրանքը, համաձայն պայմանագրի, ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը, այնուհետև մաքսային օրենսդրության պահանջների պահպանմամբ իրականացվել է բեռի արտահանման հայտարարագրումը։Բեռը ՀՀ տարածքում գնորդին հանձնելու և բեռի արտահանումը սահմանված կարգով ձևակերպելու պահից «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրել դրա հետագա տեղաշարժի համար, և գնորդ կազմակերպությունն ինքնուրույն է որոշել բեռի տեղափոխման եղանակները, երթուղին, տրանսպորտը և այլն։ Պարզվել է նաև, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊ ընկերությունը դեռևս 2019 թվականի հունիսի 14-ին կնքված պայմանագրերի շրջանակներում արտահանման եղանակով մինչ օրս «VOLAX PROMOTIONS LP» ընկերությանը վաճառել է ընդհանուր՝ 933․940․00 ԱՄՆ դոլարին համարժեք արտադրանք, որից 551․070․00 ԱՄՆ դոլարի արտադրանքը արդեն իսկ վաճառվել և արտահանվել է համաձայն պայմանագրի, իսկ մեկ այլ պայմանագրի շրջանակներում արտահանվել է ևս 382․870․00 ԱՄՆ դոլարին համարժեք ծխախոտ, ինչի համար որպես կանխավճար վճարվել է 202․410․00 ԱՄՆ դոլար, իսկ 180․460․00 ԱՄՆ դոլարը դեռևս չի վճարվել, քանի որ ամբողջությամբ չեն կատարվել վերը նշված պայմանագրով նախատեսված ծխախոտի արտահանման պարտավորությունները։Միաժամանակ անդրադարձ է կատարվել արտահանված ծխախոտների հայտարարագրված՝ առաջին հայացքից շուկայականից ցածր գներին։ Պարզվել է, որ համաձայն հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանումը համարվում է ակցիզային հարկից ազատված գործարք, որը ՀՀ տարածքում իրացնելու դեպքում, հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, անկախ վաճառքի գնից՝ մեկ տուփի հաշվով կհարկվեր 192․5 դրամով։Համաձայն հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի և կառավարության համապատասխան որոշման՝ արտահանման ժամանակ էլեկտրոնային եղանակով հաշիվ դուրս գրելու պարտավորություն չի նախատեսվում, իսկ ըստ 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանման ժամանակ ԱԱՀ-ի դրույքաչափը 0 տոկոս է։ Բացի այդ, ստացվել են «Արմենիան Տոբակո Քոմփանի» և «VOLAX PROMOTIONS LP» ընկերությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած էլեկտրոնային նամակագրության վերծանումները, որոնցով հիմնավորվում է, որ բանակցություններն իրոք վարվել են ռուսական կազմակերպության ազգությամբ ռուս ներկայացուցիչների, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ենթադրյալ գնորդների հետ։ Բովանդակությամբ փաստվում է նաև, որ, այսպես կոչված՝ առգրավված ապրանքն ընդամենը տեղափոխվել է Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր պահպանման պահեստ, սակայն ՌԴ իրավապահ մարմինների կողմից մատակարար կազմակերպությանը որևէ պահանջներ կամ մեղադրանքներ չեն առաջադրվել և ապրանքի վրա որևէ արգելափակումներ կամ սահմանափակումներ չեն կիրառվել։ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ տնօրենի հետ հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ ընկերությունը ստեղծված օրվանից զբաղվում է ծխախոտի արտադրությամբ, և արտադրանքը վաճառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ իրականացվում է արտահանում։ Հիմնական արտադրանքը մատակարարվում է «VOLAX PROMOTIONS LP» ընկերությանը և համաձայն պայմանագրի՝ գնորդը ապրանքը պետք է վաճառի միայն Աֆղանստանի տարածքում։Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվածի վերաբերյալ, թե Կրասնոդարում ձերբակալվել է 40 տոննա առանց աքցիզ հայկական ծխախոտ, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց էլեկտրոնային նամակի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ բեռը ձերբակալված չէ և ըստ իրենց տեղեկությունների՝ քրեական գործ հարուցված չէ, քանի որ գործարքը կատարվել է օրենքի շրջանակում, ինչի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը ներկայացվել են պատկան մարմիններին։ Այսպիսով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ վկայակոչված ծխախոտի խմբաքանակի վաճառքը, մատակարարումը և արտահանումը իրականացվել են ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահանջների պահպանմամբ և գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:33 - 19 հունիսի, 2020
Քսան միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման տեղեկությունը անիրական է. ոստիկանություն

Քսան միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման տեղեկությունը անիրական է. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Միքայել Մինասյանի հոդվածին այն մասին, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 միլիարդ դրամի ադամանդ և ոսկի՝ նշելով, որ տեղեկությունն անիրական է և չունի փաստական որևէ հիմնավորում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Մայիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն է ստացվել լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Միքայել Մինասյանի հոդվածն այն մասին, որ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ քանակի ադամանդներ, տարվել երկու-երեք հայտնի գործարան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացած հայկական քվոտաներով դարձվել են հայկական և արտահանվել այլ երկրներ՝ առանց համապատասխան հարկեր վճարելու։ Նշվում է նաև, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 միլիարդ դրամի ադամանդ և ոսկի, մինչդեռ այդ քանակի համար, ըստ միջին վիճակագրության, անհրաժեշտ է մեծ արտադրամաս, ահռելի քանակի հոսանքի ծախս և 1400 աշխատող, սակայն նշված պայմանները բացակայում են, և ՀՀ-ում առկա են գրանցված 400 մասնագետներ։ Նշված հոդվածի կապակցությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում հարցումներ են ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և վիճակագրական կոմիտե՝ 2020 թվականին Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդի, ոսկու ծավալների, ինչպես և տվյալ գործարքները կատարած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ադամանդի և ոսկու վերամշակմամբ զբաղվող արտադրամասերի, դրանց աշխատակիցների քանակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։ ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ 2019 թվականին ադամանդի մշակմամբ զբաղվել է 9, իսկ ոսկերչական զարդերի արտադրությամբ՝ 30 կազմակերպություն, որոնց աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 502 և 390 մարդ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ադամանդի մշակմամբ և ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվել է համապատասխանաբար 9 և 27 կազմակերպություն (աշխատողների միջին տարեկան թվաքանակը հավաքագրվում է տարեկան կտրվածքով)։ Տրամադրվել է նաև 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանված ու ներմուծված ադամանդի և ոսկու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխան գրության համաձայն 2020 թվականին առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել ընդհանուր շուրջ 15 մլրդ․ 129 մլն․ դրամ արժողությամբ 249098 կարատ ադամանդ (մշակված ադամանդ, մշակված բնական ադամանդ, չմշակված և մշակված բնական ալմաստ, արդյունաբերական չմշակված ալմաստ) և 7 մլրդ 492 մլն 800 հազար դրամ արժողությամբ 324 կգ ոսկի (ոսկու ձուլակտորներ, շերտաթիթեղ և պրոֆիլներ, ոսկյա զարդեր)։ Նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդհանուր շուրջ 4 մլրդ 613 մլն դրամ արժողությամբ 76073 կարատ ադամանդ և 25 մլրդ 415 մլն 800 հազար դրամ արժողությամբ 1243 կգ ոսկի։ Ստուգողական գործողությունների նյութերի արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից պարզ է դառնում, որ Միքայել Մինասյանի կողմից հայտարարված՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 20 մլրդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունն անիրական է և չունի փաստական որևէ հիմնավորում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ադամանդի և ոսկու ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մաքսանենգ ճանապարհով գործարքներ իրականացնելու, ինչպես և հարկերից կամ տուրքերից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:31 - 18 հունիսի, 2020
Հունիսի 18․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

Հունիսի 18․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 36960  արձանագրություն, իսկ հունիսի 17-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1081 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։ Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Եթե անձը չի լինում դիմակով և չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա ոստիկանները տվյալ քաղաքացու նկատմամբ կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն։Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
14:18 - 18 հունիսի, 2020
Անձնագրում ծննդյան վայրը նշելու հիմքը ծննդյան վկայականն է․ քաղաքացու անձնագրում Ադրբեջան գրառումը փոխարինելու հարցով ՀՀ Ոստիկանությունը պատրաստ է քննարկումների

Անձնագրում ծննդյան վայրը նշելու հիմքը ծննդյան վկայականն է․ քաղաքացու անձնագրում Ադրբեջան գրառումը փոխարինելու հարցով ՀՀ Ոստիկանությունը պատրաստ է քննարկումների

Այս տարվա հունիսի 11-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակչի՝ ՀՀ քաղաքացիության անձնագիր, որտեղ որպես անձի ծննդավայր նշված է Ադրբեջանը։ ԲՀԿ պատգամավորը, մասնավորապես, նշել է․ «Եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Պարզ է նաեւ, որ օրենքի տառը պահելու դեպքում պիտի գրվի Ադրբեջան։ Բայց,  կարծում եմ էստեղ այլ լուծում պիտի գտնել»։ Նաիրա Զոհրաբյանի գրառումից հետո ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում տարածեց և նշեց, որ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշելիս հիմք է հանդիսանում ծննդյան վկայականում նշված ծննդավայր երկիրը։ Այնուամենայնիվ Infocom-ը որոշեց հասկանալ, թե ի՞նչ պատճառով է քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել Ադրբեջան և արդյո՞ք հնարավոր էր ընդհանրապես չնշել ծննդավայր։ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն՝  անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները. 1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում, 2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, 3) սեռը, 4) քաղաքացիությունը, 5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ, 6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը): Ծննդյան վայրը հաստատող փաստաթուղթը ծննդյան վկայականն է և այն անձնագրում նշվում է միայն նշված փաստաթղթի հիմքով։ Պատգամավորը նշում է, որ անձը դիմել է անձնագիրը թարմացնելու (ըստ օրենքի՝ փոխանակելու համար, քանի որ անձնագրի ժամկետը լրանալը փոխանակման հիմք է-հեղ․)։ Անձնագրում նշված է, որ այն ստացվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին, ինչի համար հիմք պետք է հանդիսանար նախորդ անձնագիրը։ Իսկ առաջին անգամ անձնագիր ստանալիս պետք է իր ծննդյան վկայականը ներկայացներ, որպեսզի անձնագրում պահանջվող անհատական տվյալը լրացվեր։ Նաիրա Զոհրաբյանը հետգրությամբ նշում է, որ այսօրինակ դեպքերում կարելի է գրել ոչ թե պետության անվանումը, այլ միայն բնակավայրը, ինչը չի հակասի ICAO- ի ստանդարտներին (Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության): Այդ ստանդարտների համաձայն՝ ծննդյան վայրը կարող է ներկայացվել ոչ միայն պետության, այլ՝ ծննդյան քաղաքի, արվարձանի անվանմամբ։ Սակայն վերոնշյալ ստանդարտները չեն սահմանում, թե որտեղից պետք է վերցվեն ծննդյան վայրի տվյալները։ Այս դեպքում պետք է առաջնորդվել տվյալ պետությունում, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներվ։ ՀՀ-ում, ինչպես արդեն նշեցինք, անձնագիր ստանալիս որպես ծննդավայր նշվում է այն, ինչը նշված է անձի ծննդյան վկայականում։ Պատգամավորի գրառման վերաբերյալ խոսեցինք նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ։  Վերջինս  նշեց, որ ծննդյան վկայականները ոստիկանության գործառույթներին չեն առնչվում, անձնագրում ֆիքսվում է ծննդավայրը, որն արտացոլված է ծննդյան վկայականում, որը փոփոխման ենթակա չէ մինչեւ մարդու կյանքի ավարտը, եւ շատ քաղաքացիներ խնդիրներ են ունենում, երբ ծննդյան վկայականի եւ անձնագրի տվյալները չեն համընկնում։ «ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է իր գործառույթները կարգավորող օրենսդրությամբ։ Մենք պատրաստ ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ունենալ, բայց այն, ինչ կատարվել է, կատարվել է օրենքի սահմաններում՝ ընդունված կարգերի համաձայն»,-եզրափակեց Աշոտ Ահարոնյանը։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ եթե քաղաքացին չի ցանկանում, որ իր անձնագրում գրված լինի ծննդավայրը՝ Ադրբեջան, ապա գոնե Ոստիկանության հետ բանակցության արդյունքում կարող են ուղղակի գրել Խորհրդային միություն։ «Իհարկե, սա լավագույն լուծումը չէ, բայց տեխնիկապես որոշակի լուծում է իրենից ենթադրում։ Ընդունված կարգ է, որ ծննդավայրը գրում են այն վայրը, որը ֆիքսված է մարդու ծննդյան վկայականում։ Միջազգային պրակտիկայում էլ է այդպես, վստահ եմ, ուրիշ պետություններում էլ է այդպես․ նույն սկզբունքով գրվում է ծննդավայր քաղաքը և պետությունը։ Իհարկե, համաշխարհային փոփոխություններ են լինում, պետություններ են անկախանում կամ մտնում են այլ պետության կազմի մեջ, բայց, համենայն դեպս, ծննդյան վայրը նշվում է այն քաղաքը, որը գրված է ծննդյան վկայականում։ Այսինքն, տվյալները տեխնիկապես արտատպվում են»,-նշեց մեր զրուցակիցը։ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ քաղաքացիներն իրավական առումով խնդիր կունենան։ «Նաև կարծում եմ, որ եթե ցանկություն ունեն փոփոխելու պետք է քննարկեն Ոստիկանության հետ և անձնագրերում նշվի քաղաքը և ԽՍՀՄ։ Սա կարծում եմ լավագույն լուծումն է այդ մարդկանց համար»-եզրափակեց քաղաքագետը։ Infocom-ը զրուցեց նաև քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ։ Պարոն Մանասյանը ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը Ադրբեջան գրելու վերաբերյալ մեր հարցին պատասխանեց իր օրինակով․ «Ես անձնագիր ունեմ, որտեղ գրված է Բաքու, Ադրբեջան։ Ես ծնվել եմ այնտեղ 1940 թվականին՝ 80 տարի առաջ։ Հիմա ես կողմ եմ, որ դա գրված լինի, որովհետև դրանով ասվում է, որ ես այնտեղից դուրս եմ եկել և չեմ կարողանում գնալ իմ տունը։ Դա ունի ենթատեքստեր»։ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ անձնագրերում փոփոխություններն էլ են քաղաքական հարցեր։ «Եթե քաղաքականությունը բացատրում ես նրան և նա չի հասկանում, ուրեմն կարող է փոփոխություններ անել անձնագրում»,-եզրափակեց քաղաքագետը։ Այպիսով, կարող ենք փաստել, որ տվյալ անձի անձնագրում ծննդյան վայրը նշվել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքին համապատասխան և այս պահին այլ օրենսդրական կարգավորում նախատեսված չէ, սակայն ՀՀ Ոստիկանությունը, ինչպես պարզ է դառնում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ զրույցից, պատրաստակամ է այս հարցով քննարկումներին։ Ուշագրավ է, որ Նաիրա Զոհրաբյանն այս հարցը բարձրացնում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի շուրջ հենց նույն օրը՝ հունիսի 11-ին բարձրացված աղմուկի ֆոնին։ Դեռ երեկ Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշել էր․ ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օրերս հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն»։ Արփի Ավետիսյան
13:25 - 18 հունիսի, 2020
Ոստիկաններն արտակարգ դրության կանոնների խախտման համար կազմել են 35 879  արձանագրություն

Ոստիկաններն արտակարգ դրության կանոնների խախտման համար կազմել են 35 879 արձանագրություն

ՀՀ ոստիկանության ծառայողներն արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմել են 35 879  արձանագրություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 35879  արձանագրություն, իսկ հունիսի 16-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 670 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նշենք նաև, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Ըստ որոշման՝ անձը հատատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը և վարորդական իրավունքի վկայականը։ Եթե քաղաքացին իր մոտ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա նրա նկատմամբ ոստիկանները կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Եթե անձը չի լինում դիմակով և չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ապա ոստիկանները տվյալ քաղաքացու նկատմամբ կազմում եմ վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:55 - 17 հունիսի, 2020
Ոստիկանապետի հանձարարարությամբ՝ ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

Ոստիկանապետի հանձարարարությամբ՝ ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ՝ երեկ ԱԱԾ-ի մոտ լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո իրավիճակը լարվել էր. ոստիկանության գործողությունների՝ հրմշտոցի հետեւանքով տուժել էին լրագրողները, խոչընդոտվել էր նրանց աշխատանքը: Միջադեպին արձագանքել էր նաեւ ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ այն ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է: «Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում՝ այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին: Հարգելի՛ լրագրողներ, ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում»,- մասնավորապես նշված էր ոստիկանության հաղորդագրությունում:
15:43 - 17 հունիսի, 2020