ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանությունը բացահայտել է ՀՖՖ-ի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները

Ոստիկանությունը բացահայտել է ՀՖՖ-ի և «Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինության ապօրինությունները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության և ֆեդերացիայի «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» միջև 2013-ից 2018 թվականների ընթացքում կնքվել են ծառայությունների մատցուման պայմանագրեր՝ տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Պարզվել է, որ «տեխնիկական կենտրոն-ակադեմիայի» տնօրինությունը, նախապես պլանավորելով միայն որոշ ուսումնամարզական հավաքների անցկացումը, առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2013-ից 2018 թվականների ընթացքում կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են ՀՖՖ-ի նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերության հետ կնքնված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 178 միլիոն  878 հազար դրամ, ինչից հետո մասամբ` թերի, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես չմատուցված ծառայությունների վերաբերյալ կազմվել են կատարողական ակտեր, որոնց մեջ ներառվել են նշված գումարների չափով մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։ Ապօրինությունների արդյունքում` յուրացման եղանակով հափշտակվել է 120 միլիոն 721 հազար դրամ։ Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:03 - 16 հուլիսի, 2020
Սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան կկիրառվի նաև ոստիկանությունում |pastinfo.am|

Սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան կկիրառվի նաև ոստիկանությունում |pastinfo.am|

pastinfo.am: Ոստիկանությունում սննդի մատուցման ծառայությունները կբարելավվեն։ Կառավարությունն այսօր հավանության տվեց որոշման նախագծին, որի համաձայն՝ ոստիկանությանը թույլատրվում է կազմակերպել փակ, նպատակային մրցույթով գնման գործընթաց՝ ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատուցման ծառայությունները ձեռք բերելու համար։ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է Դավթաշենի 2-րդ թաղամասի և Ծովակալ Իսակովի 25 հասցեում տեղակայված զորամասերից որոշակի տարածքներ 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը՝ ճաշարանային սննդի մատուցման աշխատանքներն այդ տարածքներում իրականացնելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունից հետո այս պրոցեսը շարունակվում է նաև այլ նախարարություններով. «Սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան է, որն արդարացնում է իրեն, ինչը չի նշանակում՝ անթերի է, որպեսզի այդ համակարգն ինստիտուցիոնալ, ամբողջական կայանա, պետք է շարունակենք լավարկել այն բոլոր ուղղություններով։ Հիմա ոստիկանությունը նույնպես քայլ է անում այդ ուղղությամբ»,-ասաց վարչապետը։ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ քրեակատարողական հիմնարկներում այդ գործընթացն արդեն ավարտված է և բոլոր 12 ՔԿՀ-ներում գործում են։
13:44 - 16 հուլիսի, 2020
Ոստիկանության զորքերի սննդի կազմակերպման համակարգը ևս կփոխվի |civilnet.am|

Ոստիկանության զորքերի սննդի կազմակերպման համակարգը ևս կփոխվի |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը ոստիկանության զորքերի ծառայողների սննդի կազմակերպման ձևը նախատեսում է փոփոխել ճիշտ այնպես, ինչպես արվել է պաշտպանության նախարարությունում։ Հարցն ընդգրկված է հուլիսի 16-ի կառավարության նիստի օրակարգում։  Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ոստիկանության զորքերի ծառայողների համար սննդի  հարցը բաժանված է տարբեր օղակների, որը խնդրահարույց է. «Մասնավորապես՝ ոստիկանության զորքերը կազմակերպում են սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չեն կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն:Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը, և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև ոստիկանության զորքերի ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։  Որպես դրական փորձ՝ ոստիկանությունը մատնանշել է բանակում սննդի մատուցման կազմակերպման կարգի փոփոխությունը՝ նպատակահարմար համարելով, որ կոնկրետ տնտեսվարող զբաղվի այս հարցով։ Ոստիկանությունը նաև թույլտվություն կստանա  փակ նպատակային երկփուլանի ծառայությունների մատուցման մրցույթ կազմակերպել սննդի կազմակերպումն ապահովելու համար։ Կառավարությունը հաղթող  կազմակերպությանը Երևանում 5 տարով անհատույց  կհանձնի երկու տարածքներ՝ գործունեությունն իրականացնելու համար։ 
10:53 - 16 հուլիսի, 2020
Նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ոլորտում աշխատանք կորցնողներ չեն լինի. Տիգրան Եսայան |armenpress.am|

Նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ոլորտում աշխատանք կորցնողներ չեն լինի. Տիգրան Եսայան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ձևավորվելու է ոստիկանության ծառայության նոր կերպար, որն ունենալու է կրթության, պրոֆեսիոնալազմի, մասնագիտական, տեխնիկական պատրաստվածության բավարար մակարդակ այսօրվա մարտահրավերները հաղթահարելու համար: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը՝ ներկայացնելով ոլորտի բարեփոխումները: «Օրենսդրական փոփոխություններն արդեն կատարվել են, այժմ Ոստիկանության կողմից հայտարարվել է մրցույթ նոր ձևավորվող ծառայությունը կադրերով համալրելու, եղած աշխատակիցներին վերապատրաստելու համար»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:  Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը նշեց, որ այս բարեփոխումները շատ սպասված են: Այդ ուղղությամբ գործնական աշխատանքներ իրականացվեցին արդեն այս տարվա անցած ամիսների ընթացքում: «Ինչպես նշվեց, և՛ օրենսդրական, և՛ ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներ եղան: Արդյունքում՝ առաջին փուլով նախատեսված է ստեղծել նոր Պարեկային ծառայություն Երևանում: Այս ուղղությամբ գործընթացը նախատեսում ենք ավարտել 2021 թվականի առաջին եռամսյակում: Այնուհետև գործընթացը շարունակվելու է մարզերում: Նոր ձևավորվող մարմինն իր մեջ ներառելու է երկու հիմնական ծառայություններ՝ պարեկապահակետային ծառայությունը և ճանապարհային ոստիկանության ծառայությունը»: Նա ընդգծեց, որ նոր ծառայությունն ունենալու է նոր գաղափարներ, նոր գործառութային պարտականություններ, ծառայության կազմակերպման նոր ձև, նոր տրամաբանություն: Ստեղծվելու է օպերատիվ կառվարման կենտրոն, որը հիմնականում կառավարելու է Պարեկային ծառայության աշխատանքները: Բարեփոխումների համատեքստում երկու ծառայությունների միավորումն հանգեցնելո՞ւ է, արդյոք, աշխատողների կրճատման: Հարցին ի պատասխան՝ Տիգրան Եսայանը նշեց, որ նման բան նախատեսված չէ: «Ասօր գործող ոստիկանության այն ծառայողները, ովքեր չեն կարողանա մրցույթն անցնել, չեն ներգրավվի նոր Պարեկային ծառայության մեջ, բայց կտեղավորվեն ոստիկանության այլ ստորաբաժանումներում: Այդ առումով ես խնդիր չեմ տեսնում»,- ասաց Տիգրան Եսայանը:
15:07 - 15 հուլիսի, 2020
Փոփոխություններ են առաջարկվում Հայաստանի քաղաքացիների մուտքի և ելքի գործընթացներում |hetq.am|

Փոփոխություններ են առաջարկվում Հայաստանի քաղաքացիների մուտքի և ելքի գործընթացներում |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ կատարել՝ Հայաստանի քաղաքացիների Հայաստան մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար։ Բացի այդ, քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում են հստակ օրենսդրական կարգավորումներ նաև հետախուզվող պարտապանների՝ Հայաստանից ելքի սահմանափակման համար: «Պետական սահմանի մասին» օրենք Նոր օրինագծով ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի քաղաքացու` Հայաստան մուտք գործելու և դուրս գալու համար նախատեսել հետևյալ պահանջները։  Հայաստանից ՀՀ քաղաքացու ելքի իրավունքը ժամանակավորապես սահմանափակվում է, եթե`  1) նա պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում: Մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը` սպորտային և ռազմական համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասնակցելու, բուժման, ինչպես նաև ամուսնու կամ մերձավոր ազգականի (ծնող, քույր, եղբայր, զավակ) թաղմանը մասնակցելու կամ ծանր հիվանդության դեպքում նրանց տեսակցելու նպատակով զինծառայողի ելքը Հայաստանից կարող է թույլատրվել պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի միջնորդությամբ: Մինչև այլընտրանքային ծառայության ավարտը` անձի ելքը Հայաստանից  կարող է թույլատրվել տվյալ անձի այլընտրանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող պետական մարմնի միջնորդությամբ։ 2) քաղաքացու նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ մինչև ընտրված խափանման միջոցի վերացումը: Խափանման միջոցի առկայության դեպքում անձի ելքը Հայաստանից կարող է թույլատրվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության հիման վրա. 3) քաղաքացին դատապարտվել է հանցագործություն կատարելու համար՝ մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը (բացառությամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը որպես հիմնական պատիժ նշանակված լինելու դեպքերի). 4) քաղաքացին Հայաստանից ելք կատարելիս չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր կամ հիմքեր կան ենթադրելու, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են. 5) նրա նկատմամբ՝ որպես պարտապան, հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից հայտարարվել է հետախուզում. 6) նա կասկածվում է հանցանք կատարելու մեջ և փախուստը կանխելու նպատակով հետապնդվում (որոնվում) է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմնի կողմից 7) Եթե քաղաքացին՝ մեղադրյալ է և հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից հայտարարվել է հետախուզում։  Ոստիկանությունը նշել է, որ պարտապան հետախուզվողների վերաբերյալ տվյալները հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստանալուց հետո ոստիկանությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրելու է Ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային կայքէջում գործող էլեկտրոնային հարթակում, որտեղ անձը, մուտքագրելով իր հանրային ծառայությունների համարանիշը, կարող է պարզել իր նկատմամբ սահմանափակում կիրառված լինելու փաստը: «Ներկայումս ՀՀ քաղաքացիների Հայաստանի մուտք գործելու և հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը»,- հայտնել է ոստիկանությունը։ 16 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված Հայաստանի քաղաքացիների ելքը Հայաստանից Ոստիկանության նոր օրենսդրական կարգավորմամբ՝  Հայաստանի 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանից կարող են մեկնել ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի կամ խնամակալի) կամ չափահաս այլ անձի ուղեկցությամբ: Եթե 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները Հայաստանից մեկնում են չափահաս այլ անձի ուղեկցությամբ, ապա այդ անձին ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրվում է նոտարական կարգով վավերացված համաձայնություն` մեկնելու վայրի և ժամկետի մասին նշումով: 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում ծնողների վերաբերյալ տվյալները ծնողների անձնագրում առկա տվյալների հետ չհամապատասխանելու դեպքում ուղեկցող ծնողը Հայաստանի պետական սահմանի անցակետում անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայականը, ամուսնության վկայականը, հայրության ճանաչման վկայական, ծնողի անվան կամ ազգանվան փոփոխության հանգամանքը հավաստող փաստաթուղթ): 14 տարին չլրացած քաղաքացուն կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ չափահաս այլ անձի կողմից ուղեկցելու դեպքում ուղեկցողը անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել նոտարական կարգով վավերացված համաձայնությունը: Եթե 14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում և նոտարական կարգով վավերացված համաձայնությունում ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների տվյալները չեն համընկնում, ուղեկցողը պարտավոր է ներկայացնել նաև 14 տարին չլրացած քաղաքացու և համաձայնություն տվողի ազգակցական կապը կամ համաձայնություն տվող անձի օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Եթե 16 տարին չլրացած Հայաստանի քաղաքացու` Հայաստանից մեկնելուն առարկում է նրա ծնողներից կամ այլ օրինական ներկայացուցիչներից մեկը, ապա անչափահասի` ելքի հարցը լուծվում է դատական կարգով: Ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը գրավոր առարկությունը ներկայացնում է ազգային անվտանգության բնագավառի լիազոր մարմին՝ կցելով ազգակցական կապը կամ օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը: Մարմինը, ստանալով գրավոր առարկությունը, փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում սահմանում է սահմանափակում և 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում մյուս ծնողին կամ այլ օրինական ներկայացուցչին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման հասցեով։ 14-16 տարեկան Հայաստանի քաղաքացին հանրապետությունից կարող է մեկնել առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի ուղեկցության: Առանց ուղեկցողի մեկնող 14-16 տարեկան Հայաստանի քաղաքացին վավեր անձնագրից բացի պետական սահմանի անցման կետերում պետք է ներկայացնի իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրված նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` Հայաստանից ելքի մասին: Նշված համաձայնությունը պետք է նշում պարունակի մեկնելու, վերադարձի ժամկետների և այն պետությունների վերաբերյալ, որոնք անձը մտադիր է այցելել: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:06 - 15 հուլիսի, 2020
Դատավոր Արսեն Նիկողոսյանի և ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է |hetq.am|

Դատավոր Արսեն Նիկողոսյանի և ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի և վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ «Հետք»-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայությունը։ Հիշեցնենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու որոշել նրան ազատ արձակել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ ԲԴԽ-ից ստացված դիմումի հիման վրա ոստիկանությունը սկսել էր ապահովել դատավոր Նիկողոսյանի անվտանգությունը, նրա և ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, ոստիկանությունը հայտնել է, որ պարզվել է Նիկողոսյանի նկատմամբ ապառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, սակայն, քրեական գործի հարուցումը, փաստորեն, մերժվել է։ Ոստիկանությունից հրաժարվեցին հայտնել՝ այժմ  շարունակո՞ւմ են ապահովել դատավորի անվտանգությունը, թե՞ ոչ։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի անվտանգությունն ապահովվել է և շարունակում է ապահովվել։ Մեր հարցին՝ դատավորն այժմ թիկնապահների ուղեկցությամբ է շրջում, Խաչատրյանը պատասխանեց՝ «անվտանգությունն իրականացվում է «ոչ Ձեր պատկերացրած ձևով, իսկ թե ինչ ձևով, հրապարակման ենթակա չէ»։Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
20:07 - 14 հուլիսի, 2020
Ոստիկանությունը ԶԼՄ-ներին հորդորում է չմտնել մարտական տարածքներ, սահմանամերձ բնակավայրեր և ուղիղ եթերներ չանել

Ոստիկանությունը ԶԼՄ-ներին հորդորում է չմտնել մարտական տարածքներ, սահմանամերձ բնակավայրեր և ուղիղ եթերներ չանել

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց: Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը: Լրատվամիջոցներինոստիկանությունը կրկին կոչ է անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց:  Բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր:
15:35 - 14 հուլիսի, 2020
Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը

Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը

Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը: Ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն: Ոստիկանությունը կոչ է անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:51 - 13 հուլիսի, 2020
Հետախուզվող Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

Հետախուզվող Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ-տվյալներն իրացնելիս, համագործակցելով Քննչական կոմիտեի ծառայողների հետ, գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 49-ամյա Արամ Վարդանյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ Արամ Վարդանյան մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել  է  քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
18:43 - 12 հուլիսի, 2020
Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

Alternativ.am լրատվական կայքում տարածվել էր «Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հրապարակում այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը և երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանն ու Հայկ Մհրյանը, 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարը համապատասխան մարդկանց չի հասել: Բացի այդ, Արման Սարգսյանն Առաջին հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի առթիվ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է 51 հատ անվանական զենքով, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիք, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ իբր հովանավորել է Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան եռյակը: Վերը նշված տեղեկատվությունը հետագայում տարածվել է նաև այլ լրատվական կայքերում: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 07.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ Հանրապետության տոնի կապակցությամբ, որպես խրախուսանք, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով զենքով պարգևատրվել է ոստիկանության 7 ծառայող: Արձանագրվել է, որ հիշյալ ծառայողների զենքով պարգևատրումները հիմնավորված են, մասնավորապես՝ դրանք տրվել են ՀՀ ոստիկանությունում երկարամյա, օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարած ծառայողներին, ինչը վկայում է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանները բացառապես բխել են օրենսդրական պահանջներից և եղել են իրավաչափ: Ոստիկանության ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար 30 միլիոն դրամ դուրս գրելու վերաբերյալ հրապարակման մեջ նշված հանգամանքի կապակցությամբ պարզվել է, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության գաղտնագրված ծառայողների աշխատանքի վարձատրությունը յուրաքանչյուր ամիս կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, ժամկետներում և չափով, և ամենևին համեմատելի չէ հրապարակված գումարի հետ: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի հիման վրա նշված ժամանակահատվածում վճարված դրամական պարգևատրման գումարները ևս անհամեմատելի են վերը նշված թվի հետ: ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության հատուկ միջոցների նախահաշվով նախատեսված միջոցներից կատարվող վճարումները հասցեատերերին չտրամադրվելու դեպքեր չեն հայտնաբերվել: Ծառայողական քննության շրջանակներում կայքի տնօրենը բացատրություն է տվել, որ հրապարակման հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել չի ցանկանում, հիշյալ տեղեկատվությունն ապացուցող փաստական տվյալներ չի կարող ներկայացնել և նշված տեղեկությունը հրապարակելով՝ ակնկալել է մեծացնել հետաքրքրությունը կայքի նկատմամբ: Այսպիսով, ծառայակիցներին աշխատավարձ վճարելու համար ՀՀ ոստիկանության նախկին պետ Ա. Սարգսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ Ա. Մարտիրոսյանի և Հ. Մհրյանի կողմից 30 միլիոն դրամ դուրս գրելու ու նպատակին չծառայեցնելու, ոստիկանության 51 ծառայողներին անվանական զենքով պարգևատրելու, այդ կապակցությամբ անհիմն պարգևատրվածներից 2000-ական ԱՄՆ դոլար ստանալուն հովանավորելու վերաբերյալ «alternativ.am» կայքում 04.07.2020թ. հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հիմնազուրկ է ու նաև չի ապացուցվել նշված տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցի կողմից: Ելնելով վերոգրյալից՝ ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք:
12:36 - 12 հուլիսի, 2020
Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Հենց նոր ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները:  Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ «Լիդիանը» իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ, մեր ուղարկած հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան՝ Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև ՀՀ Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում: Ահա Ոստիկանության պաշտոնական նամակի հղումը։ Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան): Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին»:  
21:25 - 11 հուլիսի, 2020
Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք |armtimes.com|

Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք |armtimes.com|

armtimes.com: Այս տարի արտակարգ պայմաններում անցկացված միասնական քննությունների ժամանակ հանրապետության քննական կենտրոնների հարակից տարածքներում արտակարգ ծառայություն իրականացրին նաեւ ՀՀ ոստիկանության կարգախմբերը։ Նրանք ապահովում էին քաղաքացիների միջեւ սոցիալական հեռավորությունն ու դիմակների առկայությունը։ Հուլիսի 2-ին՝ օտար լեզվի միասնական քննության ժամանակ իրականացված ծառայության ընթացքում, արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք, որոնցով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Տեղեկատվությունը հարցմանն ի պատասխան փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասը սահմանում է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10․000 դրամ)։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
10:39 - 11 հուլիսի, 2020