ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Այս պահին բոլորին տալիս ենք անվճար տարածքներ. տաղավարների տերերը ապրանքները կտանեն, հետագայում կորոշեն, թե ինչ պետք է անել. «Սուրմալու»-ի տեղամասի պետ |tert.am|

Այս պահին բոլորին տալիս ենք անվճար տարածքներ. տաղավարների տերերը ապրանքները կտանեն, հետագայում կորոշեն, թե ինչ պետք է անել. «Սուրմալու»-ի տեղամասի պետ |tert.am|

tert.am: Այս պահին բոլորին տալիս ենք անվճար տարածքներ, տաղավարների տերերը ապրանքները կտանեն, հետագայում կորոշեն, թե ինչ պետք է անել: Նախկինում նման դեպքեր մեզ մոտ չեն եղել, հոսանքի հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրմալու»-ի տեղամասի պետ Վարդան Մանուկյանը՝ խոսելով գիշերը բռնկված հրդեհի մասին: Նա նշեց, որ նախկինում ևս հրդեհ է եղել, սակայն պատճառը տեղում վաճառվող խաղալիքն է եղել և ոչ թե հոսանքի լարերը: «18 տաղավար է վնասվել և 4 պահեստային մաս, բոլորը միասին՝ մոտ 2000 քմ»: Հիշեցնենք, որ Մարտի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով:
12:36 - 06 ապրիլի, 2021
Հրդեհ է բռնկվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում

Հրդեհ է բռնկվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում

Մարտի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Ըստ ԱԻՆ տեղեկատվության, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 3 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
09:17 - 06 ապրիլի, 2021
ԱԻՆ-ը կդիմի դատախազին պետության հսկողության ներքո վերցնելու որևէ մեկի վերահսկողության տակ չգտնվող ապաստարանները

ԱԻՆ-ը կդիմի դատախազին պետության հսկողության ներքո վերցնելու որևէ մեկի վերահսկողության տակ չգտնվող ապաստարանները

Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են մարտ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Անձնակազմի կառավարման վարչության պետ Հասմիկ Ամիրխանյանը, Շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը: ԱԻ նախարարի հրամանով կատարվող գույքագրման գործընթացն ավարտման կետում է, այն իրականացվել է 5 փուլով: Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ և Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնարարել է նյութական միջոցների հաշվառման մատյան ստեղծել: Նախարարն առանձնացրել է առաջիկայում լուծում պահանջող խնդիրները՝ այդ թվում ապաստարանների կարգավիճակի հստակեցման վերաբերյալ: Հավելել է, որ հանրապետության դատախազին է ներկայացվելու այն ապաստարանների ցանկը, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն և օրինական կարգով կվերցվեն պետության հսկողության ներքո: Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններին: Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացված փոփոխություն կրող ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, պաշտոնների անձնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները: 
15:45 - 05 ապրիլի, 2021