ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Երկօրյա գիտաժողովում ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Երկօրյա գիտաժողովում ամփոփվել են COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Մեկնարկել է «COVID-19-ի դեմ պայքար. կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով երկօրյա գիտաժողովը՝ ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան էջից։    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ողջունել է ներկաներին, շեշտել, որ չնայած հանկարծահաս մարտահրավերը լուրջ փորձություն էր առողջապահության համակարգի համար, այնուամենայնիվ հնարավոր եղավ արագ համախմբել ուժերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:   Մասնագետները ներկայացրել են Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում կատարված և իրականացվող աշխատանքները՝ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ հակաբիոտիկների կիրառումից մինչև վարակի կանխարգելմանն ուղղված համակարգային մոտեցումները, վիճակագրական տվյալները մեծահասակների և երեխաների շրջանում, ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները:     Ընդգծվել է, որ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքները համակարգային ու առանձին ոլորտային մոտեցումներ են պահանջում:   Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի դեմ պայքարի դրույթները թե՛ աշխարհում, թե՛ հանրապետությունում: Մասնավորապես, պատասխանատուներն անդրադարձել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման, ձեռքբերման խնդիրներին և պատվաստումների գործընթացին:        
18:45 - 13 մարտի, 2021
Առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության նախարարության արձագանքումն ու բարելավման ուղիները» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել է գերատեսչության ղեկավար անձնակազմը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, արձագանքման բոլոր պլանները, վերանայման գործընթացներն ու առողջապահության բնագավառի արձագանքման արդիական ու ճկուն համակարգ ունենալու ուղղությունները: Նշենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Սենդայի ծրագիրը, որով հաստատվել են կայուն զարգացման հիմնական թիրախները և այդ թիրախներին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների փաթեթը: Դրանց իրագործման դեպքում կապահովվի համայն մարդկության կայուն զարգացումը մինչև 2030 թվականը: Այս ուղղությամբ առողջապահության նախարարությունն իրականացրել է ահռելի աշխատանք, գործակցել է ինչպես պետության կառավարման տարբեր մարմինների, այնպես էլ մի շարք միջազգային կառույցների և ոչ պետական կազմակերպությունների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առողջապահության կառավարման համակարգի ու ենթակառուցվածքների բարելավման, աղետից կամ արտակարգ դեպքերից հետո առողջապահական համակարգի մարտունակության պահպանման հարցերը:
14:55 - 13 մարտի, 2021
Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը

 |armenpress.am|

Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը: Ասուլիսի ժամանակ  այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա հիշեցրեց, որ նախարարի հրամանով հաստատված են այն ռիսկի խմբերը, որոնք առաջնահերթ պատվաստվելու են: «Արդեն մեկնարկել է բուժաշխատողների շրջանում պատվաստման գործընթացը, քանի որ բուժաշխատողները համարվում են առաջնագծում աշխատող անձինք: Մնացած ռիսկի խմբերը ևս կենթարկվեն պատվաստման՝ կամավոր սկզբունքով»,-ասաց նա: Աշխատանքներ են տարվում նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ՝ բնակչության որոշակի տոկոսի համար պատվաստանյութեր ձեռք բերելու համար: Աբովյանը վստահեցրեց, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի այլ ազդեցություններ չի ունեցել: Պատվաստումներն իրականացվել են շատ հանգիստ, առանց որևէ խնդրի: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:
15:17 - 11 մարտի, 2021
Դեպքերի արագ տեմպով ավելացման պարագայում մասնագետը չի բացառում նոր սահմանափակումների կիրառումը |armenpress.am|

Դեպքերի արագ տեմպով ավելացման պարագայում մասնագետը չի բացառում նոր սահմանափակումների կիրառումը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում, եթե բնակչությունը, տնտեսավարողները պահպանեն անվտանգության կանոնները, նոր սահմանափակումներ մտցնելու կարիք չի լինի. հակառակ դեպքում՝ արագ տեմպով ավելացման պարագայում դրանց կիրառումը չի բացառվում: Ասուլիսում այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով՝ նոր սահմանափակումներ կլինեն, թե ոչ՝ կախված է քաղաքացիներից: «Եթե մենք՝ բնակչությունը, տնտեսավարողները պահպանենք անվտանգության կանոնները, որևէ սահմանափակումների գնալու կարիք չի լինի: Եթե իրադարձությունները շարունակվեն այնպես, ինչպես երեկ, որ մեկ օրում 700-ից ավելի դեպք արձանագրվի, բնականաբար, չի բացառվում, որ կարող ենք դիմել արդեն այլ սահմանափակող միջոցառումների: Սակայն, եթե պահպանենք անվտանգության կանոնները, յուրաքանչյուրս լինի պատասխանատու, գուցե մենք կարողանանք կանգնեցնել վարակի տարածումը»,- ասաց Աբովյանը: Մասնագետը նկատել է, որ հունվարի 15-ից հետո անվտանգության կանոնները չեն պահպանվում, մարդիկ դիմակներ չեն կրում, փակ տարածքներում սոցիալական հեռավորությունը չի պահպանվում: Անդրադառնալով դպրոցներին՝ Աբովյանն ասաց, որ, ելնելով համաճարակային իրավիճակից, շարունակաբար քննարկումներ են իրականացվում: Սահմանափակող միջոցառումները մեղմելու ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ են տարվում: Շուրջ 2 շաբաթ առաջ սանիտարական կանոններում իրականացված փոփոխություններով թույլատրվել է դպրոցներում 20-ից ավելի սաների ուսուցումը 1 դասարանում՝ անվտանգության կանոնների խիստ պահպանման պայմաններում: «Նման սահմանափակման միջոցառումների մեղմացումներ իրականացվել են, սակայն չի բացառվում, որ կարող է նաև այդ  միջոցառումները խստացվեն, եթե մեր դեպքերը սկսեն այսպես արագ տեմպերով աճել»,- ասաց Աբովյանը:
14:50 - 11 մարտի, 2021
Առողջապահության նախարարը «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարարը «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանի և հիմնադրամի ծրագրերի ղեկավար Գեղամ Մինասյանի հետ: Կողմերն անդրադարձել են արցախյան պատերազմի և համավարակի լարված պայմաններում Հայաստանին ցուցաբերած լայնածավալ աջակցությանը` կարևորելով հիմնադրամի միջոցով Հայաստանին տրամադրած մեծաքանակ բժշկական սարքերը, դրանց արդյունավետությունը: Քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները` շեշտը դնելով սահմանամերձ մարզերում բժշկական ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցերի վրա: Գեղամ Մինասյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող բժշկական ոլորտին վերաբերող ծրագրերը` խնդրելով Անահիտ Ավանեսյանին տրամադրել բժշկական այն սարքերի ցանկը, որոնք կբաշխվեն մարզերին` ըստ անհրաժեշտության: Նախարարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում գործակցությունը կշարունակվի բոլոր հնարավոր ուղղություններով: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, խոսել պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացի մասին:
20:40 - 10 մարտի, 2021
Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեայի Հանրապետության Պաշտոնական զարգացման աջակցություն (Official Development Assistance) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարությանն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն։ Դեռևս 2020 թվականի աշնանը, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ COVID-19-ի ախտորոշման 35000 ՊՇՌ թեստ։ Փետրվարի վերջին տեղ է հասել նաև օգնության երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 116 ինֆուզիոն պոմպ և 5 էլեկտրասրտագիր։ Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին։ Հարկ է նշել, որ Կորեայի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերելու։ Հավելենք, որ նախկինում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվել էր 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք ներկայումս օգտագործվում են հայաստանյան մարզային 5 հիվանդանոցում՝ տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:    
15:15 - 09 մարտի, 2021