Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է ՀՀ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար |aliq.ge|

Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է ՀՀ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարի համար |aliq.ge|

aliq.ge: Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին՝ COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար։ Այս մասին գրում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը: 13 400$ գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին Գլենդելում Սփյուռքի Միասնության Հարթակի եւ Գեոպոլիտիկ ակումբի ջանքերով, որպեսզի Ախալցխայում  երեիտասարդների համար Մարզամշակութային կենտրոն ստեղծվեր ։ «Ցավոք, հանգանակված գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար եւ որոշում էր կայացվել վարձակալել տարածք եւ ձեռք բերել տրենաժորներ»,- նշված է նյութում։ Հաշվի առնելով համաճարակի դեմ Հայաստանի հանրապետության պայքարը՝ Ջավախքից Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը, որը մասնակցել էր տվյալ դրամահավաքին, առաջարկել է ԱՄՆ-ի ՍՄՀ-ին գումարը այս փուլում ամբողջությամբ փոխանցել Հայաստանի առողջապահական համակարգին։ Օրեր անց առաջարկը քվեարկության է դրվել եւ գումարը փոխանցվել Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։ «Անցյալ տարի թելեթոն դրամահավաքը կազմակերպած կազմակերպությունները փաստում են, որ իրենց կողմից նախատեսված ծրագիրը չի մոռացվի եւ ապագայում ամեն ջանք գործադրվելու է՝ Վրաստանի իշխանությունների հետ լեզու գտնելով եւ Հայաստանի օգնությամբ այն կյանքի կոչելու համար»,- տեղեկացնում է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վորլուծական կենտրոնը:
17:01 - 08 հուլիսի, 2020
COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 772 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 541 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 767 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 041 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 999 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 626 հազար 071-ի, մահերինը՝ 65 հազար 556-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 723 հազար 185 է, մահերինը՝ 20 հազար 198:  Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 694 հազար 230 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 368 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 494 մարդ:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որը շրջանցել է Իսպանիային: Պերուն առանձնանում է 305 հազար 703 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 772 մարդ:  Իսպանիայում վարկվածների թիվը 298 հազար 869 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 388: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 հազար 557-ի, մահերինը՝ 6 հազար 384-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 285 հազար 768 է, մահերինը՝ 44 հազար 236: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 261 հազար 750 է, մահերինը՝ 31 հազար 119: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է  245 հազար 688 հաստատված դեպք, 11 հազար 931 մահ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 8-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 565, որից ապաքինվել է 78 հազար 528-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 213 հազար 716 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 100 հազար 945, մահերինը՝ 134: Եգիպտոսում առկա է 76 հազար 222 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 422 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 600 է, մահացածներինը՝ 326: Լիբանանում կա 1885 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
18:33 - 07 հուլիսի, 2020
COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 529 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 364 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 891 հազար 267 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 112 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 545 հազար 458-ի, մահերինը՝ 63 հազար 295-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 674 հազար 515 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 632 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 027 մարդ: 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 651 հազար 065-ի, մահերինը՝ 18 հազար 695-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարկվածների թիվը 297 հազար 625 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 385: Հաջորդում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 295 հազար 599 է: Մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 226: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 հազար 089-ի, մահերինը՝ 6 հազար 051-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 284 հազար 276 է, մահերինը՝ 44 հազար 131: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 245 հազար 251 է, մահերինը՝ 29 հազար 843: Տասնյակը եզրափակում է Իտալիան, որտեղ առկա է 241 հազար 184 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 833: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 545, որից ապաքինվել է 78 հազար 509-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 946-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 201 հազար 801 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 99 հազար 183, մահերինը՝ 123: Եգիպտոսում առկա է 72 հազար 711 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 201 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 50 հազար 857 է, մահացածներինը՝ 321: Լիբանանում կա 1830 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 35: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 328-ի: Մահացել է 10 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
17:03 - 04 հուլիսի, 2020
Վրաստանում օտարերկրյա գործարարների համար կարանտինն ու COVID-19-ի թեստերը վճարովի կլինեն |azatutyun.am|

Վրաստանում օտարերկրյա գործարարների համար կարանտինն ու COVID-19-ի թեստերը վճարովի կլինեն |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստան ժամանող օտարերկրյա գործարարների համար 14-օրյա կարանտինն ու COVID-19-ի թեստերը վճարովի են լինելու։ Այդ մասին «Իմեդի» հեռուստաընկերության հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, նշելով, որ նոր կանոնների մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։ Ցանկացած երկրից ժամանող գործարարները կա՛մ պետք է իրենց հաշվին 14 օր ինքնամեկուսացված մնան բարձրակարգ հյուրանոցում, կա՛մ յուրաքանչյուր երեք օրը մեկ վճարովի թեստեր հանձնեն։ Դրսից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստերն անվճար են։ Նախատեսվում էր, որ հուլիսի 1-ից Վրաստանը կբացի սահմանները, բայց ժամկետը հետաձգվել է։ Միջազգային կանոնավոր ավիաչվերթները Վրաստանը վերականգնելու է օգոստոսի 1-ից։ Հուլիսի ընթացքում մեկ տասնյակից ավելի չարտերային չվերթներ են պլանավորված։
16:29 - 04 հուլիսի, 2020
Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող ՌԴ քաղաքացիների համար |aliq.ge|

Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող ՌԴ քաղաքացիների համար |aliq.ge|

aliq.ge: Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հայտարարել է, որ վրացական կողմի հետ  համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի տարածքով անցնեն ՌԴ-ի քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխող ավտոբուսները:  Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Տեղեկացնում ենք, որ  Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, ՌԴ-ի ԱԳՆ-ի աջակցությամբ, Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի մաքսային ծառայության հետ համատեղ մշակում են քաղաքացիներին տեղափոխելու հանգամանքները: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել տուրիստական դասի բարձրակարգ ավտոբուսներով երթևեկության բոլոր ծախսերը: Ավտոբուսներում զուգարաններ ու կոնդիցիոներներ կան, ինչն ավելի կհեշտացնի երրորդ երկրի տարածքով անցնելը, քանի որ տեխնիկական կանգառների անհրաժեշտություն չի լինի»,- գրված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ իրականացվելու է տրանսպորտային միջոցների ախտահանում: Դեսպանատունը զբաղվում է մեկնել ցանկացող քաղաքացիների ցուցակագրմամբ: Նրանց մեծ մասը Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող հայերն են: Հիշեցնենք՝ ցամաքային ճանապարհով Հայաստանից Ռուսաստան քաղաքացիները կարող են մեկնել միայն  Վրաստանով՝ «Վերին Լարսի» անցակետով: Անցակետը փակվեց մարտի 16-ին:   Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ  Զուրաբ Աբաշիձեն վերջերս հույս էր հայտնել, որ մինչև օգոստոս կորոնավիրուսի հետ կապված  իրավիճակը Ռուսաստանում կբարելավվի, ինչն էլ  հնարավորություն կտա բացել ՌԴ-ի հետ ցամաքային սահմանը:
09:21 - 02 հուլիսի, 2020