Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Դիմել ենք վաղը Հայաստան ժամանող Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև մեզ հետ․ Իշխան Սաղաթելյան

Դիմել ենք վաղը Հայաստան ժամանող Լիտվայի նախագահին՝ առաջարկելով հանդիպել նաև մեզ հետ․ Իշխան Սաղաթելյան

Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում ՝ արել՝ նշելով, որ նամակով են դիմել վաղը Հայաստան ժամանող Լիտվայի նախագահին։ Իշխան Սաղաթելյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության Նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար: Ստորև ներկայացնում եմ նամակի բովանդակությունը.«Մեծարգո պարոն Նախագահ,Տեղեկացանք Հայաստանի Հանրապետություն Ձեր այցի մասին։Լիտվայի և Հայաստանի միջև բարեկամությունը դարերի պատմություն ունի, լիտվացի և հայ ժողովուրդները 1988թ.-ի ազգային-ժողովրդավարական զարթոնքի և անկախության համար մղվող պայքարի առաջամարտիկներն էին։ Մենք ջերմությամբ ենք հիշում լիտվացիների վերաբերմունքնը Արցախի անկախացման գործընթացին և այն սատարումը, որ ստացել ենք Լիտվայի ժողովրդի կողմից Արցախյան շարժման ժամանակ։Այսօր Դուք Հայաստան եք այցելում հայերի համար շատ ծանր ժամանակահատվածում. Հայաստանի Հանրապետության հարյուր-հազարավոր քաղաքացիներ մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային և ներքաղաքական օրակարգով։ Տևական ժամանակ է՝ այդ քաղաքացիների հետ միասին, մենք պայքար ենք մղում հանուն արժանապատվության վերականգնման և ժողովրդավարական արժեքների պահպանման և բարձրաձայնում մեր անհանգստությունները Երևանի փողոցներից և Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքից, որի կողքով անցնելու է Ձեր ավտոշարասյունը։Ցավոք, Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն կարող է ՀՀ իշխանությունների կողմից դիտարկվել և շահարկվել՝ որպես սատարում գործող իշխանությունների կողմից վարվող բիրտ ու հակաժողովրդավարական քաղաքականությանը։ Այս օրերի ընթացքում հազարավոր մեր քաղաքացիներ բերման են ենթարկվել, նրանց նկատմամբ կիրառվել է բիրտ և անհամաչափ ուժ, ակնհայտ սահմանափակվել են նրանց խոսքի, ազատ տեղաշարժի, երթերի ու հանրահավաքների անցկացման, ինչպես նաև քաղաքացիների խաղաղ անհնազանդության իրավունքները։Մենք՝ «Դիմադրություն» համահայկական շարժման ներկայացուցիչներս, ամենայն հարգանքով, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն փաստը, որ Հայաստան Ձեր պաշտոնական այցի շրջանակներում այն անհատները, որոնց հետ Դուք պատրաստվում եք հանդիպել, չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։Մենք իրապես հավատում ենք, որ Դուք, լինելով ժողովրդավարական պետության ղեկավար, կդիտարկեք հայ ժողովրդի իրական պահանջները լսելու հնարավորությունը։ Արտաքին քաղաքականության և ներքաղաքական զարգացումների մասին հայերի կարծիքների ու մտահոգությունների վերաբերյալ անկողմնակալ և լիարժեք տեղեկություն ստանալու համար Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկություն են հայտնում անձամբ հանդիպել Ձեզ հետ, պարոն Նախագահ։Հաշվի առնելով Ձեր հագեցած օրակարգը՝ մենք պատրաստ ենք Հայաստան այցի ընթացքում հանդիպել Ձեզ հետ ցանկացած ժամի և ցանկացած վայրում՝ լինի Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, թե Ֆրանսիայի հրապարակը կամ որևէ այլ տեղ։Հանդիպելով մեզ հետ՝ Դուք հնարավորություն կունենաք ականջալուր լինելու գրեթե մեկ ամիս Երևանի կենտրոնում բողոքի ցույցեր անցկացնող հարյուր-հազարավոր հայերի ցանկությանը ու պահանջներին։ Հնարավորություն կունենաք տեսնել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանային քաղաքը։«Դիմադրություն» համահայկական շարժման անունից հանդիպմանը կմասնակցեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Արամ Վարդևանյանը։Մենք լիովին համոզված ենք, որ ԵՄ անդամ հանդիսացող պետության ղեկավարը չի արդարացնի Նիկոլ Փաշինյանի հրահանգով սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ կիրառվող ոստիկանական վայրագությունները և չի մերժի մեր խնդրանքը։ Մենք կիսում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ նույն արժեքները, և շարժման ներկայացուցիչների հետ Ձեր հանդիպման բուն փաստը ևս մեկ անգամ կընդգծի ապագայի հանդեպ մեր ընդհանուր տեսլականի կարևորությունը»: Հիշեցնենք, որ Լիտվայի նախագահը այսօր Բաքվում հանդիպում է ունեցել նախագահ Ալիևի հետ։
19:04 - 18 մայիսի, 2022
ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում
 |azatutyun.am|

ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը։ Կարծում է՝ խնդրին շատ լուրջ է պետք մոտենալ։ Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ի պատասխան հայտարարում է՝ իշխանությունը փորձում է քաղաքական ճնշում բանեցնել, ազդել փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրների վրա։ «Ի տարբերություն իրենց՝ մենք ոչ մանդատով, ոչ պաշտոններով, մեր կյանքի նպատակը երբեք դա չի։ Մենք այդ մանդատը ստացել ենք մեր ժողովրդի և պետության շահը սպասարկելու։ Այսօր դա փողոցում է, խնդիրները հստակ ձևակերպված են, և մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով», - նշում է Սաղաթելյանը։ «Այսօր պայքարի օրակարգը փողոցում է, և մենք շարունակում ենք անհնազանդության բողոքի ակցիաները՝ կազմակերպելով ժողովրդի հանրային ճնշումը։ Իրենք չեն կարող, իրենց հոր տնից չեն տվել այդ մանդատները, որ մի հատ էլ զրկեն։ Թող սկսեն, դա այնքան երկրորդական է, իրոք շատ երկրորդական է, իրենք չեն հասկանում իրավիճակը, չեն տիրապետում իրավիճակին։ «Ինչ վերաբերում է բոյկոտին, դրա մասին օրենքում հստակ գրված է, որ մի անգամ ամեն մի խմբակցությունը կարող է բոյկոտ հայտարարել, բայց ներողություն եմ խնդրում, սա проходной двор չի էլի, այսինքն՝ երբ ուզում եմ՝ բոյկոտեմ, հետո գալիս եմ, ներս եմ գնում», - շեշտում է ԱԺ նախագահը։
17:15 - 18 մայիսի, 2022
«Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է»․ ընդդիմությունը քայլերթ իրականացրեց կառավարական առանձնատների մոտ |news.am|

«Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է»․ ընդդիմությունը քայլերթ իրականացրեց կառավարական առանձնատների մոտ |news.am|

news.am: Հետպատերազմյան շրջանում այսքան հաշմանդամություն ունեցող անձինք, վիրավորներ եւ կորուստներ ունենալուց հետո կառավարական ամառանոցը եւ այդ հսկայական ծախսերը մեր երկրի համար ճոխություն են։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, «Դիմադրություն» շարժման քայլերթին կառավարական առանձնատների մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է։ Սա պետք է ծառայի ժողովրդին։ Մենք խոստացել ենք, որ ուր գնա, հետեւից գնալու ենք. կլինի կառավարական առանձնատանը, աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, արտերկրում այ սենց հետապնդելու ենք, անընդհատ գալու ենք քո հետեւից, օր ու արեւ չենք տալու՝ մինչեւ հեռացնենք։ Նիկոլ, դու պետք է գնաս։ Դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդն ապրի, որ Արցախը մնա հայկական»,- հայտարարեց Սաղաթելյանը: Իսկ հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստանի նորանկախ պատմության մեջ այսօրվա նման դեպք չի եղել․ 3,5 ժամվա մեջ պաշտոնական տվյակներով բերման է ենթարկվել 414 հոգի, մինչդեռ իրականում բերման է ենթարվել մոտ 600 հոգի»։ 
21:43 - 17 մայիսի, 2022
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Երևանը կանգնած է, ու 50-ից ավելի փողոց փակ է

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Երևանը կանգնած է, ու 50-ից ավելի փողոց փակ է

Հայեր ջան, բարի լույս։ Կեցցե՛ք սիրելիներս։ Երևանը կանգնած է։ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: «Երևանում շատ հաճելի, արևոտ և հաղթական տրամադրություն է։ Սիրելի քաղաքացիներ, իջեք փողոց, միացեք ձեր քույրերին ու եղբայրներին։ Մեր գործն արդար է ու ճիշտ ուղղությամբ առաջ է գնում։ Միասին մինչև հաղթանակ»,-նշել է նա: Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
09:59 - 17 մայիսի, 2022
«Զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին․ եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու». Իշխան Սաղաթելյան |news.am|

«Զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին․ եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու». Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ես և իմ ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել ենք գնալու ենք մինչև վերջ, այս պայքարի հաջողության համար դրել ենք ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։ Ներկայացնենք ելույթն ամբողջությամբ: «Ողջու՛յն, սիրելի հայրենակիցներ։ Ապրիլի 25-ից իջել ենք փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից՝ ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ, երթեր ենք իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր։ Մենք մայիսի 1-ից գիշերում ենք այս հրապարակում․ սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, պայքար ընդդեմ ազգային խայտառակության, պայքար ընդդեմ կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով։ Սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք որոշ գնահատումներ անել ստեղծված իրավիճակի հետ կապված։ Ժողովուրդ ջան, ինձ ճանաչում եք, ճանաչում եք նաև այն կուսակցությանը, որը ներկայացնում եմ ես։ Ինձ համար դյուրին չէր, լինելով 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության Հայաստանի կառույցի ներկայացուցիչ, հայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատկանելությունը և բոլորս համախմբվում մեկ գաղափարի շուրջ: Ի պատիվ Դաշնակցության՝ մենք դա արեցինք, դա արեցին նաև պայքարին միացած բոլոր քաղաքական ուժերը: Եվ ահա մենք այստեղ ենք՝ համախմբված մեկ գաղափարի շուրջ։ Դրանով մենք հստակ ուղերձ հղեցինք, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, երկրի վիճակը օրհասական է, սա ամենևին նախընտրական պայքար չէ և այդ հարցը այսօր լուծված է: Սիրելի՛ հայրենակիցներ, Ես և իմ ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ, այս պայքարի հաջողության համար դրել ենք ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նվիրված ենք անմնացորդ ու ձեզ հետ միասին գնալու ենք մինչև հաղթական ավարտ։ Ես ապավինում եմ ձեր միասնությանը, ձեր ուժին․ մեզ ոչ մի բան չի կասեցնելու: Նիկոլն ու Ալիևը կարծում էին, որ ժողովուրդն այլևս գործոն չէ՝ կարող են միմյանց հետ պայմանավորվել և ժողովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցույց տվեցինք, որ այդպես չէ՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին: Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը զգացել է այդ պահը։ Ձեզանից յուրաքանչյուրը հասկացել է իր անելիքը։ Ձեզանից յուրաքանչյուրը տեսել է վերականգնման, կողք կողքի կանգնելու ու ավելի հզոր լինելու անհրաժեշտությունը։ Ուզում եմ արձանագրել այս օրերին մեր ձեռք բերած հաջողությունները․ Առաջինը. «Դիմադրություն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները․ արդեն փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը: Երկրորդը. Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ Բոլորը գնալով հասկանում են, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ։ Երրորդ. Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված՝ իր շահերին հակառակ որևէ լուծում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։ Չորրորդ. Շարժումն ակնհայտ է դարձրել, որ մեր երկրում ձևավորվել է այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ, որը մենք ձևակերպեցինք մայիսի 4-ին և խորհրդարանում ներկայացրինք այդ կապիտուլյանտին։ Անցնող օրերի մեր գործունեությունը և հանրային արձագանքը դրա վառ վկայությունն են: Ժողովուրդ ջան, այս ամենը մենք արել ենք միասին, սրանք մեր կարևոր ձեռքբերումներն են։ Բայց սա բավարար չէ, ձեռքբերումները պետք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դավաճան իշխանությանը: Ես հիմա զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին՝ դրանց անունները ձեզ հայտնի են։ Եթե ուշքի չգաք, եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու։ Հերիք է ֆինանսավորեք ֆեյքերի ֆաբրիկաները, նպաստեք դավաճան իշխանության մնալուն, ամեն ինչ գիտենք և տեսնում ենք, եթե այդպես շարունակեք հատ-հատ պատասխան եք տալու։ Շարունակությունը՝ news.am-ում։ Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից
20:13 - 15 մայիսի, 2022
«Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Սաղաթելյանը՝ խաղաղության պայմանագրի 6 կետերի մասին

«Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Սաղաթելյանը՝ խաղաղության պայմանագրի 6 կետերի մասին

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Էդմոն Մարուքյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 6 կետերի հրապարակմանը․  «Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կոնկրետ հայտարարել, որ «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում»․ էն մնացածը մանիպուլացիա է․ էս նախադասությունը ինչի չեն ասում։ Ակնհայտ է, որ ժողովրդի էս ցասման ֆոնի վրա, իրենք փորձում են արդեն մանիպուլյացիաներով ասել, թե նման բան չենք ասել․ օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ անվտանգության և մարդու իրավունքների լայ երաշխիքներով, որից հետո նոր կխոսեն կարգավիճակի մասին»։ Խոսելով իշխանափոխության դեպքում ժամանակավոր կառավարության կազմի մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ գործադիրը չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով։ «Հաջորդ կառավարությունը չեն ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով․ դա լինելու է այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր էս պայքարի ընթացքում էս հարթակում են, էս հարթակից դուրս են, բայց մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս պոտենցիալ փորձ, գիտելիք, կարող, ուժ ներկայացնող անձանց, այսինքն՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ»։ Իսկ, թե արդյոք իրենց շարքերում օդիոզ դեմքեր կան, Սաղաթելյանը պատասխանեց․ «Այո, երբեմն լինում են մարդիկ, ովքեր իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել հասարակության համար անընդունելի դրսևորումներով։ Նման մարդիկ կան տարբեր կուսակցություններում, դաշինքներում, հարթակներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել և որևէ մեկին չենք արգելել գալ այստեղ։ Հստակ ասում եմ՝ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարություն ու արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։
15:29 - 14 մայիսի, 2022
Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը ունի պայմանավորվածություններ ու իշխանության մնալով երկիրը կամ պատերազմի է տանելու, կամ հայրենազրկման

Սաղաթելյանը նշեց՝ Փաշինյանը ունի պայմանավորվածություններ ու իշխանության մնալով երկիրը կամ պատերազմի է տանելու, կամ հայրենազրկման

Երբ իշխանության գանք, մենք չենք ասում՝ Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու կամ չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, և նաև Թուրքիայի հետ։ Այս մասին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը Արցախի հարցը կարգավորելու համար։  «Մենք հստակ հայտնել ենք․ Նիկոլ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև ինքը ժողովրդի կողմից մանդատ չունի․ սա թող իմանան միջազգային գործընկերները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան։  Այն պայմանավորվածությունները, որ ինքը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է, հետևաբար մեր կողմից անընդունելի է։  Մենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցելու ենք մեր օրակարգով, գնալու ենք մեր ժողովրդի ու պետության շահերը պաշտպանելու, այլ ոչ թե գլուխներս կախ՝ տեսնելու ենք՝ ինչ են անելու»։  Սաղաթելյանը նշեց, որ ակնհայտ է, թե ինչ են ուզում Թուրքիան և Ադրբեջանը, բայց հարց է, թե ինչ է ուզում Հայաստանը․  «Իրենց (Ադրբեջանի և Թուրքիայի-խմբ․) ամբողջ ագրեսիային, տարածքային պահանջներին հակադարձում են խաղաղության օրակարգով․ դա խաղաղություն չէ։ Նիկոլի մնալով լինելու է կամ պատերազմ կամ հայրենազրկում, որովհետև ակնհայտ է, որ նա ունի պայմանավորվածություններ․ կամ պետք է կատարի այդ պայմանավորվածությունները, այսինքն գնա զիջումների, կամ տեղի ունենա նոր պատերազմ»։  Սաղաթելյանը անդրադարձավ հարցին, թե արդյոք շարժամ մեջ կա պառակտում ու նշեց, որ շարժումը քաղաքական է, բայց վերկուսակցական է․  «Տարբեր խոսակցություններ կան, շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր չկա։  Հաճախ կուսակցությունները ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս, բայց պառակտում չկա, հակառակը՝ կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկի շուրջ, մենք համախմբվել ենք մեկ գաղափարի շուրջ»։  Սաղաթելյանը զուգահեռներ տարավ նաև 88 թվականի շարժման հետ ու նշեց, որ Արցախյան շարժամ ժամանակ որևէ մեկը չէր համախմբվել Լևոն Տեր-Պետրոսյանի, Իգոր Մուրադյանի կամ Վազգեն Մանուկյանի շուրջ․ բոլորը համախմբվել էին Արցախի գաղափարի շուրջ։  «Մենք այսօր այդ իրավիճակում ենք ու շարժումը շատ նման է Ղարաբաղյան շարժմանը և՛ ձևաչափի, և՛ գաղափարախոսության, և՛ բնույթի հետ»,- նշեց Սաղաթելյանը։
15:12 - 14 մայիսի, 2022
Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է,  և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Այս շարժումը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ բացառիկ է, և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է․ Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց, թե այս ընթացքում ինչ հաջողությունների է հասել ընդդիմության շարժումը։ «Ես ուզում եմ հստակ արձանագրել մի քանի կարևոր ձեռքբերումներ, որ արձանագրել ենք․ Շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի նշաձող իջեցնելու գործընթացը․ սա այլևս փաստ է, դա ակնհայտ է։ Երկրորդ․ շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը։  Երրորդ․ շարժումը ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։  Եվ չորրորդ՝ շարժումը ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։  Սաղաթելյանի խոսքով՝ այս շարժումը Հայաստանի վերջի 30 տարվա անկախ պատմության մեջ բացառիկ է իր չափերով, ժողովրդականությամբ և, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ շարժում է։ Հարցին՝ ինչպիսի Հայաստան է ունենալու քաղաքացին ընդդիմության իշխանության գալուց հետո, և ինչ է բերելու ընդդիմությունը առհասարակ, Իշխան Սաղաթելյանը ասաց․  «Այս իշխանությունը խոստացել է սեր, համերաշխություն, բայց բերել է ատելություն և պառակտում, խոստացել է ներդրումներ, բայց չկան ներդրումներ, մարդիկ ապրում են ավելի վատ․ դա ակնհայտ փաստ է։ Խոստացել է անվտանգություն, բարեկեցություն, Արցախի հարցում խոստացել է, որ առանց ժողովրդի որոշում չեն կայացնելու․ այստեղ ևս ամբողջությամբ ձախողել են։  Խոստացել են ժողովրդավարություն, խոսքի ազատություն, բայց տեսնում եք, թե ինչ է կատարվում Հյաստանում։ Խոստացել են արդարադատություն, բայց շրջափակել են դատարանները։ Էն դատավորները, որոնք իրենց ապօրինի հրամանները չեն կատարում, էն դատավորները, որոնք իշխանության հրամանով չեն ձերբակալում ընդդիմադիր գործիչներին, իրենք կալանքի են տանում այդ դատավորներին»։  Այսինքն, ըստ Սաղաթելյանի, խաբել են մարդկանց բոլոր ուղղություններվ և ոլորտներում։ Սաղաթելյանը նշեց՝ բոլոր այն խոստումները, որ 2018 թվականին տվել են հանրությանը և խաբել են, ընդդիմությունը իրականություն է դարձնելու բոլոր այդ խոստումները։
14:21 - 14 մայիսի, 2022
Բազմաթիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից․ Սաղաթելյան
 |tert.am|

Բազմաթիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից․ Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այսօր երեկոյան նույնպես Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ «Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին։ Մեր ժողովրդի կազմակերպվածության և կամքի շնորհիվ, 94թ․-ին կարողացանք պարտադրել թշնամուն՝ կնքել զինադադար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցրեց, որ անցած տարի մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ ՝ գրավելով Սև լճի տարածքը։ «Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Ի դեմս նրա, մեր երկրին չեն հարգում ո՛չ մեր թշնամիները, ո՛չ էլ մեր բարեկամ երկրները։ Վստահությունը կորցրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, բարեկամ երկիր Իրանի և բազմաթիվ եվրոպական երկրների նկատմամբ։ Այս մարդը ձախողել է բոլոր ուղղություններով։ Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, որովհետև ինքը ձեռնտու է այդ երկու պետություններին»,- ասաց Սաղաթելյանը։  Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում։ Բազմաթիվ արժանապատիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, կատարել այս խելագարի հրահանգները և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից»,-տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։ «Հիասթափվել, հոգնել, հետ քայլ չկա։ Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաները, 16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։  
21:00 - 12 մայիսի, 2022
Սաղաթելյանը հայտարարեց՝ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն

Սաղաթելյանը հայտարարեց՝ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն

Այսօր մինչև երեկոյան հանրահավաքի մեկնարկը, ընդդիմությունը շրջափակել էր Երևանի քաղաքապետարանը։ Աշխատակիցները աշխատանաքային ժամի ավարտից՝ 18։00-ից հետո մոտ մեկ ժամ ավել մնացել էին շենքում։ Սաղաթելյանը հայտարարեց, որ «եթե քաղաքապետը խելքի չգա, հաջորդ անգամ քաղաքապետարանը մի քանի ժամ է շրջափավելու»։ Քաղաքապետարան էին եկել ոստիկանական լրացուցիչ ուժեր: Իշխան Սաղաթելյանը քաղաքապետարանի մուտքի մոտ հերթապահող ոստիկաններին պնդել էր, որ ժամանած ոստիկանները ժողովրդի մեջ չպետք է մտնեն, բախման չգնան։ Ոստիկանները հայտնել էին՝ իրենք ընդամենը հերթափոխ են իրականացնում։ Արդեն երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին Սաղաթելյանը հայտարարեց, որ հերթով պետական կառույցների շենքերը շրջափակելու են, արգելափակելու են և հասնելու են նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն։   Նա նշեց, որ վաղը՝ մայիսի 12-ին առավոտվանից շարունակվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները․ «Պետք է ավելացնել մեր ակցիաների ու մասնակիցների թիվը: Սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ պետք է աշխատել: Վաղը շարունակելու ենք ավտոերթերը, կրկին լինելու են բողոքի ակցիաներ, իսկ 16:00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»։  
22:04 - 11 մայիսի, 2022
Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին |tert.am|

Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին |tert.am|

tert.am: Վաղը՝ ժամը 12-ին, կլինի ավտոերթ, զուգահեռ տեղի կունենան անհնազանդության ակցիաներ, իսկ ժամը 16-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում։ Այսօրվա հանրահավաքի ավարտին հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով վաղվա իրենց գործողությունների ծրագիրը։ Սաղաթելյանը հայտարարություն հղեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին․ «ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ․ Վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանում ստեղծված է քաղաքական ճգնաժամ, և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։ Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել Ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել Ձեր առօրյա աշխատանքում։ Նիկոլ Փաշինյանը այլևս չի՛ կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։
22:18 - 10 մայիսի, 2022
Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ. մեր պայքարը խաղաղ է. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ. մեր պայքարը խաղաղ է. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ակնհայտ է՝ իշխանությունները ուղարկում են սադրիչների, հետո էլ սկսում են ձերբակալությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, «Դիմադրության» շարժման երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին: «Ցավն այն է, որ իրենք, օգտվելով մարդկանց սոցիալական իրավիճակից, ուղարկում են մարդկանց ու ստեղծում են տպավորություն՝ երիտասարդները տարեցների են նեղացնում, բայց այդ տարեց մարդիկ հարվածել են մեքենաների, այս մարդկանց գրպաններում եղել է ձվեր, մարդկանց են հայհոյել և այլն: Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ.մեր պայքարը խաղաղ է, մեր պայքարը վճռական է, մեր պայքարը այլ չէ: Այս ամենը իշխանության ձեռագիրն է.իր լրատվամիջոցներով նկարում է՝ փորձելով վարկաբեկել շարժման մասնակիցնեին»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:
14:20 - 10 մայիսի, 2022
Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Ընդդիմադիրների քայլերթերը՝ մայրաքաղաքի չորս կետերից, մեկնարկել են. կան բերման ենթարկվածներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ժամը 12:00-ից 4 ուղղություններով սկսել են անհնազանդության երթեր և ակցիաներ։  Ինչպես ավելի վաղ հայտարարել էին, մի երթը Գայի պողոտա՝ Մեգամոլի դիմաց, երկրորդը՝ Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի դիմաց, երրորդը՝ 15 թաղամաս՝ Չավուշի արձանի մոտից, 4-րդը՝ Սասունցի Դավիթ արձանի մոտից: Մինչ քայլերթերը սկսելը ամեն մի խմբի առաջնորդը կոչ էր անում չտրվել սադրանքների, ոստիկանների հետ լեզվակռվի մեջ չմտնել: Նրանք նաև անդրադարձան Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ իրենց ակցիաների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանը ասաց, որ նա կրկնում է ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Ընդդիմադիրները՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, փակել էին Քանաքեռ Զեյթունում Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը: Մեծ թվով ոստիկաններ կային տեղում: Ոստիկանությունը բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների: Խաչմերուկում երթևեկությունը դեռևս ամբողջապես վերականգնված չէ: Սաղաթելյանը նշեց, որ մի քանի ավտոբուս մարդ են տարել, բայց իրենք, միևնույն է, շատացել են:   Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»
13:38 - 10 մայիսի, 2022