Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Լապիդը և Բայդենն ավարտել են երկկողմ հանդիպումը Երուսաղեմում՝ քննարկելով Իրանի եւ անվտանգության հարցեր

 |armenpress.am|

Լապիդը և Բայդենն ավարտել են երկկողմ հանդիպումը Երուսաղեմում՝ քննարկելով Իրանի եւ անվտանգության հարցեր |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմում ավարտվել Է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգությունը եւ Իրանին հակազդումը: «Մենք խոսեցինք (…) Սաուդյան Արաբիայի մասին, ավելի անվտանգ կոալիցիա կառուցելու փորձի մասին այստեղ՝ Մերձավոր Արեւելքում, որը վաղուց անհրաժեշտ Է»,- ամփոփելով զրույցի արդյունքները՝ ասել Է Լապիդը, որի խոսքը մեջբերում Է The Times of Israel թերթը: Զրույցի կարեւոր թեմա դարձավ հակազդումն իրանական միջուկային ծրագրին, շարունակել Է նա: Ինչպես ընդգծել Է Իսրայելի վարչապետը, կողմերը քննակել են «իրանական սպառնալիքը» եւ իրենց կարծիքով ճիշտ քայլերը, որոնք նպատակամղված են այն բանին, որպեսզի Թեհրանին թույլ չտրվի լրացնել միջուկային զենքը: «Այդ բանում մեր տեսակետները համընկնում են»,- նշել Է Լապիդը: Իր հերթին Բայդենը Լապիդին հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելի անվտանգությանը: «Ես ասացի այն մյասին, թե որքան կարեւոր Է Իսրայելի համար, իմ տեսակետով, ինտեգրացված լինել տարածաշրջանում եւ ավարտել այդ ինտագրացումը: (…) Մեր վարչակազմը եւ, ես կարծում եմ, ամերիկյան հասարակայնության ճնշող մեծամասնությունը, ոչ միայն իմ վարչակազում, լիովին հանձնառու ենք ձեր անվտանգությանը, (…) առանց որեւիցե կասկածի այդ հարցի շուրջ»,- ասել Է Միացյալ Նահանգների նախագահը: Բայդենը եւ Լապիդը չեն պատասխանել լրագրողների հարցերին, նշում Է The Times of Israel-ը: Երկկողմ հանդիպման ավարտից հետո քաղաքական գործիչներն անցել են ընդլայնված կազմով խորհրդակցության՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ: Ավելի ուշ սպասվում Է I2U2 խմբի առցանց գագաթնաժողովը, որի մեջ մտնում են Իսրայելը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ ԱՄՆ-ը: Դրանից հետո պլանավորված Է Լապիդի եւ Բայդենի համատեղ մամուլի ասուլիսը: Սպիտակ տան ղեկավարը հուլիսի 13-ին ժամանել Է Իսրայել՝ սկսելով պաշտոնն ստանձնելուց հետո առաջին մերձավորարեւելյան շրջագայությունը: Հուլիսի 13-ից մինչեւ 16-ը նա կայցելի Իսրայել, Հորդանան գետի արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:26 - 14 հուլիսի, 2022
Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը

 |armenpress.am|

Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում Սենատին է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին հավատարմատար Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվիենը կպատասխանի օրենսդիրների հարցերին: Դրանից որոշ ժամանակ անց վերին պալատում քվեարկություն տեղի կունենա՝ հաստատելու նրա թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Քրիստինա Քվիենը 2019 թվականից Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն էր: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան: Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2019 թ. փետրվարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:
09:54 - 12 հուլիսի, 2022
ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու համար․ Ալիև |azatutyun.am|

ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու համար․ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով Ջո Բայդենին հղած շնորհավորական ուղերձում գրել է․ «Գտնում եք, որ ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու, հաղորդակցության ուղիները բացելու, մարդկանց միջև շփումներ հաստատելու համար՝ մի շրջափուլում, երբ Հարավային Կովկասում ձևավորվում են կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական զարգացման բարենպաստ պայմաններ»։ «Մենք նաև գտնում ենք, որ ԱՄՆ- կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության մշակման գործընթացում՝ հիմնված մեր կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա»,- ըստ «ԱՊԱ» գործակալության՝ գրել է Ալիևը, հավելելով, թե գնահատում են ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանի տարածքի ականազերծմանը օգնելու համար և մեծ հույսեր են կապում Վաշինգոտնի հետ անհետ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու հարցում, որոնք անհետացել են հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում։
18:02 - 04 հուլիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը: Անկախության հռչակումից հետո ԱՄՆ-ի ժողովուրդը և բոլոր կառավարությունները հետևողականորեն գնացել են ազատության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման ճանապարհով: Միացյալ Նահանգների դերակատարությունն ու առաջնորդությունը ժողովրդավարության հարցում էական դեր է խաղում ոչ միայն աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատման, այլև տարածաշրջանների ժողովուրդների համար կանխատեսելի ու խաղաղ զարգացման միջավայր ձևավորելու տեսանկյունից: Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա: Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ: Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների ժողովրդին բարօրություն և խաղաղություն: Ընդունեք խնդրեմ, մեծարգո Նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։
10:18 - 04 հուլիսի, 2022
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:   Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Տարիներ առաջ Ֆիլադելֆիայում ստորագրված Անկախության հռչակագիրը դարձել է ժողովրդավարության, մարդու և ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության ամրագրման կարևորագույն հանգրվանը՝ բեկումնային ազդեցություն ունենալով համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա: Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև բազմոլորտ սերտ համագործակցությունը: Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րով կամրապնդենք առկա փոխգործակցությունը՝ հարստացնելով երկկողմ օրակարգը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակներում: Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպան­մանը, այնպես էլ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին»: 
10:11 - 04 հուլիսի, 2022
Բայդեն-Էրդողան հանդիպումից հետ ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին աջակցելու մասին

 |factor.am|

Բայդեն-Էրդողան հանդիպումից հետ ԱՄՆ վարչակազմն ազդարարել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին աջակցելու մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ վարչակազմը «կանաչ լույս» է վառել Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքի համար՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո։ Երկու երկրների նախագահների հանդիպումը շուրջ 1 ժամ է տևել, հայտնում է Reuters-ը։ Հանդիպումից հետո Պենտագոնում պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստե Վոլանդերն ասել է, որ Թուրքիայի հզոր պաշտպանական կարողությունները կամրապնդեն ՆԱՏՕ-ի պաշտպանությունը: «ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի կործանիչների արդիականացմանը, քանի որ այն ներդրում է ՆԱՏՕ-ի անվտանգության, հետևաբար՝ ԱՄՆ-ի անվտանգության գործում։ Այդ ծրագրերն աշխատանքային փուլում են և պետք է մշակվեն մեր պայմանագրային գործընթացներով»,- ասել է Վոլանդերը։
14:55 - 30 հունիսի, 2022
Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հակամարտությունը Ուկրաինայում
 |1lurer.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու հակամարտությունը Ուկրաինայում |1lurer.am|

1lurer.am: Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն տևել է 1 ժամ 10 րոպե և անցել է փակ դռների հետևում։ Երկկողմ հանդիպումից առաջ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում ուկրաինական հակամարտության և Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցում։ Բայդենը, իր հերթին, ողջունել է ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և Թուրքիայի դրական դիրքորոշումը, ինչի շնորհիվ Ֆինլանդիան և Շվեդիան նախօրեին Դաշինք հրավիրված երկրների կարգավիճակ են ստացել։ Նախագահներն ընդգծել են նաև Էգեյան ծովում և Սիրիայում կայունության պահպանման կարևորությունը: Բայդենը վերահաստատել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը:
12:54 - 30 հունիսի, 2022
ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

Ի պատասխան Ռուսաստանից եկող սպառնալիքի՝ ԱՄՆ-ն ավելացնելու է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, այդ թվում՝ բանակային կորպուսի մշտական շտաբ է տեղակայելու Լեհաստանում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենն ընդգծել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքի «յուրաքանչյուր դյույմը պաշտպանելու» հանձնառությունը։ Նրա խոսքով, դաշինքին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի քայլերը ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ կդարձնեն, իսկ դրա անդամ երկրներն ավելի անվտանգ կլինեն։ «Մենք անտարակույս ազդակ են հղում այն մասին․․․ որ ՆԱՏՕ-ն ուժեղ է, համախմբված, իսկ քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք այս գագաթնաժողովի ընթացքում, էլ ավելի են ամրապնդելու մեր հավաքական ուժը»։ Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատելու է այն ուղղությամբ, որպեսզի Իսպանիայում ամերիկյան ականակիր նավերի քանակը չորսից հասցնի վեցի։ Բացի այդ, Բրիտանիա կուղարկվի F-35-ի հավելյալ երկու էսկադրիլյա։   Նորա Վանյան  
15:42 - 29 հունիսի, 2022
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացիների, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացիների, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ

Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, իր «սև ցուցակում» է ներառել ԱՄՆ 25 քաղաքացիների, որոնք պատասխանատու են «ռուսատյաց տրամադրությունների ձևավորման համար», ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամներին։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ն, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ «Ի պատասխան ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչների դեմ անընդհատ ընդլայնվող ԱՄՆ պատժամիջոցներին՝ ստոպ-ցանկում է ներառվում ԱՄՆ 25 քաղաքացի, որոնք պատասխանատու են սենատորների ռուսատյաց դիրքորոշման ձևավորման համար, այսպես կոչված Մաքֆոլ-Երմակի խմբի մասնակիցներին, որը զբաղվում է հատառուսական պատժամիջոցների վերաբերյալ առաջարկությունների ձևավորման համար, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները», - ասված է հայտարարությունում։ Այդ ցանկում է հայտնվել ԱՄՆ նախագահի տիկին Ջիլ Բայդենը և նրա դուստր Էշլի Բայդենը, բացի այդ՝ հայտնի քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման։ Այս ցանկում ներառված անձանց արգելվում է մուտքը Ռուսաստանի տարածք։   Նորա Վանյան
15:43 - 28 հունիսի, 2022
Էրդողանը հայտնել է Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին

 |factor.am|

Էրդողանը հայտնել է Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայի օդանավակայանում՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Ջո Բայդենը ցանկություն է հայտնել այս գիշեր կամ վաղը կրկին զրույց ունենալ։ Ես չեմ բացառել նման հանդիպումը»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է Թուրքիայի կողմից F-16 ինքնաթիռների գնման և այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցը, որոնք Թուրքիան արդեն ունի։ Բացի այդ, նա նաև քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում։ «Եթե Թուրքիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ապա ինչպե՞ս է ամբողջ զենքը մատակարարվում PYD-ին»,- ասել է Էրդողանը։
15:03 - 28 հունիսի, 2022
Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը. Կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմամբ

 |armenpress.am|

Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը. Կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը, որով նորից հնարավոր է դարձել ԱՄՆ կողմից ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Բայդենի որոշման առնչությամբ: «Մինչ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել տարածքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում 2020 թվականին ավելի քան 6500 մարդ զոհվեց, 100 հազարից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին, անտրամաբանական է ասել, թե ԱՄՆ աջակցությունն ու վերապատրաստումները չեն ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա: Ես շարունակելու եմ խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում եմ, որ պետդեպարտամենտը կգործի լիակատար թափանցիկությամբ և Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն գնահատելու համար»,- նշել է Մենենդեսը: Ադամ Շիֆը, մեկնաբանություն տալով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, խոստացել է աշխատանքներ տանել Կոնգրեսում՝ «վերացնելու նախագահի՝ 907-րդ լրացումը շրջանցելու լիազորությունը»: «Ադրբեջանը պատասխանատու է սարսափելի պատերազմ սանձազերծելու ու Հայաստանում և Արցախում մարդասիրական աղետ առաջացնելու հարցում՝ 2020 թվականի սեպտեմբերից 44 օրվա ընթացքում սպանելով հազարավոր հայերի և ավելի մեծ թվով հայերի ստիպելով լքել իրենց պատմական հայրենիքը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ զինվորների, ովքեր ենթարկվում են խոշտանգումների, ինչպես նաև՝ սպառնալ Լեռնային Ղարաբաղի հազարավոր անմեղ քաղաքացիներին, ովքեր ապրում են նոր հարձակման և ներխուժման ենթարկվելու վտանգի մեջ: Ոչ մի պարագայում ԱՄՆ-ն չպետք է ռազմական աջակցություն տրամադրի նման վարչակարգին, դա ոչ միայն դեմ է մեր ժողովրդի հիմնական ժողովրդավարական արժեքներին, այլև կարող է քաջալերել Ալիևի ռեժիմին՝ շարունակել սադրիչ գործողություններն ընդդեմ հայերի: Նախագահ Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը»,- նշել է Շիֆը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: Ուշագրավ է, որ Բայդենը դեռևս նախագահի թեկնածու լինելու ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
10:50 - 28 հունիսի, 2022
Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մտադիր է առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատարին
 |amerikayidzayn.com|

Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում մտադիր է առաջադրել Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատարին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի (Kristina Kvien) թեկնածության առաջադրման մտադրության մասին: Ծնունդով Կալիֆոռնիայից Քրիստինա Քվիենն արհեստավարժ դիվանագետ է: Նա Ուկրաինա է ժամանել 2019 թվականի մայիսին և ստանձնել դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը Ջոզեֆ Փենինգտոնի հեռանալուց հետո: Երկրորդ անգամ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինա Քվիենը դեսպանի գործառույթները որպես պաշտոնակատար ստանձնել է 2020 թ. հունվարից մինչև մայիսի վերջ: Դրանից առաջ 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլ նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան Տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները: Բացի այդ, իր դիվանագիտական գործունեության ընթացքում Քրիստինա Քվիենը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆիլիպինների ամերիկյան դիվանագիտական առաքելություններում:Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղարությունում նա աշխատել է Եվրամիության խնդիրների և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների ոլորտներում: Ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Քվիենը Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհրդում հանդիսացել է ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն: Քրիստինա Քվիենը քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օքսիդենտալ (Occidental) քոլեջից, իսկ ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճանը՝ ԱՄՆ-ի բանակի և պատերազմի քոլեջից (U.S. Army War College): Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:11 - 23 հունիսի, 2022