Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
 |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման նախապատրաստման մասին։Պեսկովը նշել է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նման հանդիպում տեղի կունենա, գրում է gazeta.ru։«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա, տեղի և ժամանակի առնչությամբ հավելյալ կկողմնորոշվենք», - ասել է Կրեմլի խոսնակը։Հոկտեմբերի 24-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի` քննարկելու եռակողմ և երկկողմանի մի շարք հարցեր։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան անհանգստացած է, որ Արևմուտքը փորձում է Անդրկովկասի տարածք տեղափոխել «Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»։ Այդուհանդերձ, ընդգծել է Զախարովան, Մոսկվային և Երևանին կռվեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։
14:51 - 26 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան. Կրեմլ
 |tert.am|

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան. Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան։ Այս մասին, արձագանքելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությանը, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։Հոկտեմբերի 1-ին, Կրասնի Լիմանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իշխանությունները պետք է «արմատական միջոցների» դիմեն։ Մասնավորապես, անհրաժեշտ է դիտարկել երկրի մի շարք շրջաններում ցածր արտադրողականության միջուկային զենքի կիրառման և ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը, ասել էր Կադիրովը:«Մարզերի ղեկավարներն ունեն իրենց տեսակետը հայտնելու, գնահատականներ տալու լիազորություն։ Ի վերջո, նրանք Ռուսաստանի մի ամբողջ շրջանների ղեկավարներն են, այդ թվում՝ Ռամզան Կադիրովը, որը, ինչպես գիտեք, հատուկ ռազմական գործողության հենց սկզբից շատ բան է արել և մեծ ներդրում է ունեցել հատուկ գործողության մեջ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Նրա կարծիքով՝ նույնիսկ դժվարին ժամանակներում զգացմունքները չպետք է գերիշխող դառնան։
13:54 - 03 հոկտեմբերի, 2022
Հանրաքվեների դրական ելքի դեպքում՝ ՌԴ-ն Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա. Կրեմլ
 |tert.am|

Հանրաքվեների դրական ելքի դեպքում՝ ՌԴ-ն Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա. Կրեմլ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով այսօր Դոնբասում և Ուկրաինայի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեների անցկացմանը, ասել է.«Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը Ռուսաստանի Դաշնությունը, հանրաքվեների դրական ելքի դեպքում, կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա»:Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ Դոնբասում հանրաքվեների անցկացման անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով:«Դոնբասի և այլ ազատագրված տարածքների՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի գործընթացը  արագ տեղի կունենա», - ասել է Պեսկովը:Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիեի մարզի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտներ միանալու հարցով հանրաքվեների քվեարկությունը։ Բոլոր չորս մարզերում այն կանցկացվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։Անհապաղ հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացվել է շաբաթվա սկզբին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հանրային պալատների կողմից: Երկուշաբթի նրանք այս պահանջն ուղղել են հանրապետությունների ղեկավարներին։ Ամսաթվերը նշանակվել են երեքշաբթի, խորհրդարանները միաձայն ընդունել են հանրաքվեների մասին օրենքները, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովները՝ հաստատել քվեարկության կարգը։Նման քվեարկություն կազմակերպելու պահանջին երեքշաբթի միացել են Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները։Չորեքշաբթի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել է, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը, որը նրանք կընդունեն հանրաքվեներով։
14:57 - 23 սեպտեմբերի, 2022
ՌԴ-ում մոբիլիզացիայի դեմ ակցիաների ժամանակ ձերբակալված մարդիկ պատմել են, որ իրենց զորակոչի ծանուցագրեր են հանձնել ոստիկանության բաժանմունքներում

ՌԴ-ում մոբիլիզացիայի դեմ ակցիաների ժամանակ ձերբակալված մարդիկ պատմել են, որ իրենց զորակոչի ծանուցագրեր են հանձնել ոստիկանության բաժանմունքներում

Մոսկվայում ձերբակալված մարդիկ պատմել են, որ իրենց զորակոչի ծանուցագրեր են հանձնել ոստիկանության մի քանի բաժանմունքներում։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ այս մասին հայտնում է Ռուսաստանում «արտասահմանյան գործակալություն» հայտարարված ОВД-Инфо իրավապաշտպան նախագիծը:  Իրավապաշտպանների խոսքով նման բան է տեղի ունեցել Ռուսաստանի մի քանի շրջաններում։ ОВД-Инфо-ն հայտնում է, որ Մարֆինո շրջանի ոստիկանական բաժանմունք է եկել քաղաքացիական հագուստով մի տղամարդ և ասել, որ կհանձնի ծանուցագրեր, իսկ Պրոսպեկտ Վերնադսկի շրջանի ոստիկանության բաժին են ժամանել զինկոմիսարիատի աշխատակիցները, ինչպես գիշերը հայտնել են ձերբակալվածները։ Ձերբակալվածներից առնվազն մեկին սպառնացել են քրեական գործ հարուցել ծանուցագիրը ստորագրելուց հրաժարվելու պատճառով։ Ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներից մեկի կինը Медиазона-ին ասել է, որ իր ամուսնուն ծանուցագիր են հանձնել Սոկոլինայա Գորա շրջանի ոստիկանության բաժնում։ Sota տելեգրամյան ալիքի լրագրող Արտեմ Կրիգերին, որը ձերբակալվել էր Մոսկվայում մոբիլիզացիայի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, նույնպես ծանուցագիր է հանձնվել։ Նա այդ մասին հայտնել է Дождь-ին։  Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս լուրերը, այսօր հայտարարել է, որ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվողներին ծանուցագրեր հանձնելը օրենքի դեմ չէ։ Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ «ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային  շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ»,- նշել է նա իր ելույթում։ ՌԴ մի շարք քաղաքներում մոբիլիզացիայի դեմ ցույցեր են սկսվել։ Իսկ երեկ այս ամենին ֆոնին հայտնի դարձավ, որ  Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են։   Գլխավոր լուսանկարը՝ Վյաչեսլավ Պրոկոֆևի (ՏԱՍՍ)
16:34 - 22 սեպտեմբերի, 2022
Պեսկովը հայտարարել է՝ մասնակի մոբիլիզացիայի որոշումը պայմանավորված է նրանով, որ  «դե ֆակտո Ռուսաստանի դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկն՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով»

Պեսկովը հայտարարել է՝ մասնակի մոբիլիզացիայի որոշումը պայմանավորված է նրանով, որ «դե ֆակտո Ռուսաստանի դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկն՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ երկրում մասնակի մոբիլիզացիայի որոշումը պայմանավորված է նրանով, որ այժմ «դե ֆակտո Ռուսաստանի դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկն՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով»։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։ «Նախագահը (Վլադիմիր Պուտինը- խմբ․) երեկվա իր ելույթում հստակ բնորոշում տվեց և բացատրեց նման որոշման կայացման պատճառները: Բանն այն է, որ հատուկ գործողությունը սկսվեց Ուկրաինայում նպատակներ իրագործելու համար: Այժմ, դե ֆակտո, փաստացի մեր դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկը՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով: Դա հանգեցրեց նման անհրաժեշտության»,- ասել է Պեսկովը։ Նա  նշել է, որ ՌԴ-ում տնտեսական մոբիլիզացիայի վերաբերյալ որոշումներ այս պահին չկան։ Պեսկովը նաև  ուռճացված է համարել Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո օդանավակայաններում և անցակետերում տիրող աժիոտաժի մասին տեղեկությունները։ Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, որ շրջաններում սահմանները փակվում են, և հրապարակումներ կան, որ Թաթարստանն ու Կուրսկի մարզն արդեն արգելել են մոբիլիզացվողների ելքը, Պեսկովը նշել է․ «Ըստ [ՌԴ] նախագահի հրամանագրի ութերորդ պարբերության՝ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապահովեն քաղաքացիների զորակոչը զորահավաքային ծառայության համար»։  Ինչպես հայտնել է Պեսկովը, ՌԴ յուրաքանչյուր սուբյեկտի համար թիվը և ժամկետները սահմանում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել։ «ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային  շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ»,- նշել է նա իր ելույթում։ ՌԴ մի շարք քաղաքներում մոբիլիզացիայի դեմ ցույցեր են սկսվել։ Իսկ երեկ այս ամենին ֆոնին հայտնի դարձավ, որ  Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են։
15:40 - 22 սեպտեմբերի, 2022
Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան

 |factor.am|

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, [ՀԱՊԿ առաքելությունը] դեռ չի ժամանել՝ որքան ես գիտեմ։ Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, և պետք է հասնել այնտեղ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Հիշեցնենք՝ երեքշաբթի ՀԱՊԿ խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով անցկացված արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Հաղորդվում է, որ առաքելության կազմում պետք է լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։
14:40 - 14 սեպտեմբերի, 2022
Պուտինը «գործադրում է բոլոր ջանքերը» իրավիճակը կայունացնելու համար. Պեսկով
 |azatutyun.am|

Պուտինը «գործադրում է բոլոր ջանքերը» իրավիճակը կայունացնելու համար. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահը «գործադրում է բոլոր ջանքերը» հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու համար, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ անցած գիշեր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ: «Զրույցի շրջանակներում այժմ աշխատանքներ են տարվում փորձագիտական մակարդակով, երբ այդ աշխատանքը արդյունքներ տա, կտեղեկացնենք»,- ասել է Պուտինի խոսնակը առանց հավելյալ մանրամասների։ «Բնականաբար, նախագահը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նպաստի սահմանին ստեղծված լարվածության թուլացմանը»,- հավելել է Պեսկովը։ Երբ լրագրողները հարցրել են՝ արդյոք Մոսկվան մտադի՞ր է ինչ-որ քայլեր ձեռնարկել Երևանից ՀԱՊԿ ուղարկված դիմումի առնչությամբ, Պեսկովն ասել է. «Այս պահին ավելին չէի ուզենա ասել, քանի որ այժմ աշխատանքներ են իրականացվում, տարբեր համաձայնությունների և այլնի առնչությամբ, ես չէի ուզենա վաղաժամ ինչ-որ բան ասել, քանի դեռ համաձայնությունների գործընթացը չի ավարտվել»։
14:32 - 13 սեպտեմբերի, 2022
Պեսկովը հերքել է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները

 |armenpress.am|

Պեսկովը հերքել է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Մոսկվան պատրաստ է Հնդկաստանին ավելի ցածր գներով նավթ մատակարարել, եթե Նյու Դելին չպաշտպանի ՌԴ-ից էներգակիրների «գների առավելակետի» սահմանման շուրջ G7-ի պլանները: «Ոչ, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իսկությանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Business Standard թերթը, վկայակոչելով Հնդկաստանի ԱԳՆ-ի աղբյուրների, հաղորդել է, որ ՌԴ-ն Հնդկաստանին առաջարկել է իրենից նավթ գնել ավելի ցածր գնով, եթե Նյու Դելին դեմ հանդես գա նավթի առավելագույն գների հարցում G7-ի երկրների նախաձեռնությանը: Նշվում է, որ նավթի զեղչերն իբր բարձր կլինեն, քան նրանք, որոնք վերջին երկու ամիսներին առաջարկել է Իրաքը: Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հայտարարել է, որ Հնդկաստանը չի միացել Մոսկվայի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, սակայն նա դեռ չի բացառել, որ կարող է միանալ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման շուրջ ջանքերին: Օգոստոսի վերջին Հնդկաստան կատարած այցից հետո Ադեյեմոն հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հնդկաստանին առաջարկել է միանալ ռուսական նավթի գների սահմանափակման ջանքերին, նշելով, որ Դելին «մեծ հետաքրքրություն է դրսեւորել» առաջարկի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Economic Times հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, Հնդկաստանը ամերիկյան առաջարկությունը պաշտպանելու հնարավորությունը  կքննարկի միայն այն դեպքում, եթե երաշխավորվեն մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վենեսուելան ու Իրանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:58 - 12 սեպտեմբերի, 2022