Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Չավուշօղլուն ակնարկել է հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին
 |hetq.am|

Չավուշօղլուն ակնարկել է հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կքննարկվեն տարբեր քայլեր, որոնք կձեռնարկվեն առաջիկայում։ Այս մասին թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ հայտարարել էԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա ակնարկել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի սահմանի սահմանազատման մասին։ Բացի այդ, Չավուշօղլուն հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածությունների մասին։ «Սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել: Ինչպե՞ս է սա արվելու: Համատեղ հանձնաժողո՞վ է հիմնվելու: Ադրբեջանի հետ նման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել»,- ասել է Չավուշօղլուն: Հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։   Լուսանկարը՝ AP File Photo-ի
14:33 - 02 մայիսի, 2022
Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին
 |factor.am|

Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ապրիլի 24-ի նախօրեին Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչներին «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստը ցուցադրելուն։Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուրուգվայի հետ Անկարան որևէ խնդիր չունի։ Նա ասել է, որ պետք է ծաղկեպսակ դնեին հուշարձանին, սակայն Ուրուգվայի իշխանությունները հորդորել են դա չանել։ «Ուրուգվայի իշխանություններն ասել են՝ մենք երախտապարտ կլինենք, եթե հնարավոր ցույցի դեպքում չեղարկեք ծաղկեպսակ դնելու փուլը, մենք էլ չեղարկել ենք։ Մեր շենքի բացման ժամանակ նրանք վստահեցրել են մեր դեսպանին, որ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ։ Սխալ էր խմբին այնտեղ բերելը, թեև նրանք խոստացել էին։ Ցուցարարները տգեղ վերաբերմունք դրսևորեցին։ Այդ տգեղ վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»,- ասել է Չավուշօղլուն։
14:30 - 02 մայիսի, 2022
Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Այս մասին ապրիլի 25-ին, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը : Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, «Ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ։ Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը։ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա'մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա'մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում: Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։ Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։ Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։ Պարոն նախագահ, Ես հավատում եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։ Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը։ Եվ վերջապես, պարոն նախագահ, նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին։ Շնորհակալություն»։
10:54 - 26 ապրիլի, 2022
Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը |armenpress.am|

Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը |armenpress.am|

armenpress.am: Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը: Այս մասին հայտնում է El Pais-ը: Ֆրանսիսկո Բուստիլյոն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Ուրուգվայը հիշողությունը հարգող երկիր է, նաև խաղաղության ձգտող և ապագայի երկիր է:  «Մեր երկիրն առճակատումների դեպքում հաշտեցումը նախընտրող երկիր է: Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և հույս ունենք, որ նրանք, ովքեր այցելում ենք այս երկիր, որտեղ քարոզվում է խաղաղություն և հանդուրժողականություն, վարվեն նույն կերպ: Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»,- ընդգծել է Բուստիլյոն՝ անդրադառնալով Չավուշօղլուի ազգայնական ժեստին: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը աշխատանքային այցով Ուրուգվայում էր, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Նա ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը։
12:14 - 25 ապրիլի, 2022
Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է․ Էդուարդ Աղաջանյան

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է․ Էդուարդ Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գործողություններին։ Վերջինս Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին պատասխանել է «գորշ գայլերի» նշանով։  «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,- գրել է Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում։
20:18 - 24 ապրիլի, 2022
Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել․ Հայկ Մարության

Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 24–ի կապակցությամբ գրառում է արել, որում ասվում է․ «Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը։ Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։ Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետևում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ և, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։ Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետևանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլև հերոսացնում ու պետական պարգևների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։ Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։ Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիս»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Նա ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը։
19:53 - 24 ապրիլի, 2022
Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին |armenpress.am|

Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից. ՀՀ ԱԳ նախկին նախարարի արձագանքը Չավուշօղլուի ազգայնական քայլին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական։ «Թվիթեր»-ում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գրելով. «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։ Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։ «Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։ Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։ Նա հեգնական է որակել այն, որ Իսրայելն ու Ռուանդան, որոնք պատմության ընթացքում ևս տեսել են ցեղասպանություն, մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ «Սա մրցում չէ «լավագույն ցեղասպանության» համար։ Քանի դեռ դուք ժխտում եք այլ ժողովուրդների ողբերգությունը, արդարության ու ճշմարտության մասին ձեր զգացմունքները դատարկ են»,- «Թվիթեր»-ում գրել է Մնացականյանը։  
17:36 - 24 ապրիլի, 2022
Չավուշօղուն «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերին
 |azatutyun.am|

Չավուշօղուն «գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցելությունը Ուրուգվայ անհետևանք չի ավարտել։ Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին Չավուշօղլուն պատասխանել է «գորշ գայլերի» նշանով։ Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը: Ուրուգվայի հայկական կազմակերպությունները դատապարտեցին Չավուշօղլուի արածը։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Մոնտեվիդեո ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, հարուցել է հայ համայնքի դժգոհությունը։ Տեղի հայ համայնքը, նկատի ունենալով Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցների կողմից տարբեր երկրներում կատարված վայրագությունները, խնդրել էր ներքին գործերի նախարարին ուժեղացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնակների ապահովությունը։
12:12 - 24 ապրիլի, 2022
Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են՝ Ուկրաինայում պատերազմը շարունակվի

 |factor.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են՝ Ուկրաինայում պատերազմը շարունակվի |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի կազմում կան երկրներ, որոնք կցանկանային Ուկրաինայում պատերազմի շարունակություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիային ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Türk-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ դաշինքի մի շարք երկրներ ցանկանում են թուլացնել Ռուսաստանին։ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Անկարան կարծում էր, թե ռազմական գործողությունները չեն ձգձգվի, սակայն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից հետո պարզ դարձավ՝ ինչո՞ւ է պատերազմը շարունակվում։ «Այդպիսի տպավորություն է ստեղծվել ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո, քանի որ կան երկրներ, որոնք ցանկանում են, որ այդ պատերազմը շարունակվի։ Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը շարունակի պատերազմն ու թուլանա»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան չպետք է դիտարկել որպես «մրցակցության հարթակ»։ Նա ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ։ Չավուշօղլուն ընդգծել է նաև, որ պարտադիր որոշումները ՄԱԿ-ի կողմից ընդունվածներն են, և Թուրքիան դրանք միշտ կատարում է։ Ըստ նրա՝ Արևմուտքում հասկանում են՝ ինչու իրենք չեն միանում պատժամիջոցներին։ «Կարևոր է, որ մենք շարունակենք մեր դիվանագիտական շփումները երկու կողմերի հետ։ Այստեղ Թուրքիան պետք է։ Մենք մի երկրում ենք, որին երկու կողմն էլ վստահում է»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Հունաստանն ու Կիպրոսը ԵՄ-ի վրա ճնշում են պատժամիջոցների որոշում ընդունելու հարցում, սական արևմտյան երկրները հասկանում են Անկարայի դիրքորոշումը։
16:19 - 21 ապրիլի, 2022
Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Չավուշօղլու |1lurer.am|

Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Չավուշօղլու |1lurer.am|

1lurer.am: Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև, եթե միանար Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ չպետք է ակնկալել, թե Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սահմանափակումներին: Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ՝ ինչ է ենթադրում այդ դերը։ Միևնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության 5-րդ հոդվածի կիրառմանն Ուկրաինայում։ «ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան մերժել են այն։ Ուկրաինա թուրք զինվորականներ ուղարկելը բացառվում է»,- ընդգծել է նա։ Տեղի է ունեցել նաև Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, կողմերն անդրադարձել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ռուս դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների արդյունքը կախված է Ռուսաստանի օրինական պահանջները հաշվի առնելու՝ Ուկրաինայի պատրաստակամությունից։
13:52 - 21 ապրիլի, 2022
Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առկա խնդիրների լուծման դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն

 |armenpress.am|

Չավուշօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև առկա խնդիրների լուծման դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունները սպառված չեն: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ուկրաինական իշխանությունների պահանջներից է երկրի անվտանգության երաշխավորումը։ Նրա խոսքով, Անկարան այս հարցում ակտիվ կապի մեջ է ինչպես Կիևի, այնպես էլ այլ երկրների հետ, որոնց ուկրաինական կողմը ցանկանում է տեսնել որպես իր անվտանգության երաշխավոր։ «Ուկրաինան ձգտում է անվտանգության երաշխիքներ ստանալ  համաձայն՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի: Այս տարբերակի դեմ կարծիքներ են հնչում, իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ուղիներ են քննարկվում»,- ասել է  Չավուշօղլուն։ Չավուշօղլուն ընդգծել է, որ այսօր աշխարհն ականատես է լինում նոր սառը պատերազմի սկզբին։ «Անվտանգությունն ապահովելու համար կարող են տասնամյակներ պահանջվել, սակայն ակտիվ քայլեր են անհրաժեշտ։ Թուրքիան ձգտում է առաջնորդություն ստանձնել այս հարցում»,- ասել է նա:
14:55 - 19 ապրիլի, 2022