Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Կանադան գնդացիրներ, ատրճանակներ եւ դիպուկազարկ հրացաններ կմատակարարի Ուկրաինային |armenpress.am|

Կանադան գնդացիրներ, ատրճանակներ եւ դիպուկազարկ հրացաններ կմատակարարի Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Կանադան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկազարկ հրացաններ,  կարաբիններ եւ փամփուշնտեր: Փետրվարի 14-ին այդ մասին ասված է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է tass.ru-ն: «Այդ սպառազինությունը ներառում է գնդացիրներ, ատրճանակներ, կարաբիններ, 1,5 միլիոն փամփուշտ, դիպուկազարկ հրացաններ»,- ասել են գերատեսչությունում: Փետրվարի 14-ին ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Օտտավան որոշում է ընդունել Ուկրաինային տրամադրել 7,8 միլիոն կանադական դոլար (6,1 միլիոն դոլար) գումարի մահացու զինամթերք: Նրա խոսքով՝ այդ մասին որոշումն ընդունվել է ուկրաինական կողմի հետ կնսուլտացիաներից հետո: Ավելի վաղ Կանադայի իշխանությունները հայտարարում էին սոսկ համազգեստի եւ ուկրաինական բանակի համար այլ սարքավորանքի մատակարարումների մասին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները:
11:35 - 15 փետրվարի, 2022
Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ
 |azatutyun.am|

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելի հետ: Կանադայի վարչապետի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ անվտանգության իրավիճակը և Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։Շառլ Միշելի հետ նրանք անդրադարձել են Բեռլինում «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցություններին և պատժամիջոցների կիրառմանը։«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: Աջակցության կարևոր ազդանշանը ԵՄ-ից այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին ինստագրամյան իր էջում։
14:55 - 13 փետրվարի, 2022
ԱՄՆ-ը Կանադային կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ սահմանն ազատելու համար |armenpress.am|

ԱՄՆ-ը Կանադային կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ սահմանն ազատելու համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների վարչակազմը Կանադայի իշխանություններին կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ դադարեցնելու համար ճանապարհների փակումը երկու երկրների սահմանին, որոնք շրջափակել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողները: Փետրվարի 10-ին այդ մասին հաղորդել է The Associated Press (AP) գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը եւ տրանսպորտի նախարար Փիթ Բութեջաջը հեռախոսազրույց են ունեցել իրենց կանադացի պաշտնակիցների հետ, որի ժամանակ կոչ են արել վերջ դնելու ճանապարհների փակմանը, որի պատճառով խախտվում է ապրանքների մատակարարումների հոսքը երկու երկրների միջեւ: Գործակալությունը չի պարզաբանում, թե ԱՄՆ-ի իշխանություննեը հատկապես ինչ գործողություններ են նկատի ունեցել դաշնային լիազորությունների կիրառում ասելով: Փետրվարի 10-ին բողոքավորները փակել են պետական սահմանը հատող ճանապարհը Կանադայի Մանիտոբայի նահանգի եւ ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի նահանգի միջեւ: Բացի դրանից, հունվարի վերջից կանադա-ամերիկյան սահմանը հսկիչ անցակետերից մեկում շրջափակված է Ալբերտայի նահանգի եւ Մոնտանայի նահանգի միջեւ: Փետրվարի 7-ին բեռնատարներն արգելափակել են երթեւեկությունն Ամբասադոր կամրջով, որը Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) միացնում է Միացյալ Նահանգների Դետրոյտի հետ (Միչիգանի նահանգ): Վինձորի իշխանություններն արդեն իրավակակգի լրացուցիչ ուժեր են պահանջել դաշնային իշխանություններից: Այդ կամրջով է անցնում ԱՄՆ-ից Կանադա բոլոր բեռների մինչեւ 25 տոկոսը: Բողոքի ակցիան, որը նախաձեռնել են կանադացի հեռավար վարորդները, սկսվել է հունվարի 29-ին Օտտավայում՝ երկրի խորհրդարանի շենքի առաջ: Ցուցարարները դաշային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում են վերացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված  բոլոր սահմանափակումները: Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են տեղի ունեցել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, էդմոնտոնում եւ Վանկուվերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:48 - 11 փետրվարի, 2022
ՀՀ-Կանադա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է. երկրները հաստատել են ամուր քաղաքական երկխոսություն

ՀՀ-Կանադա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է. երկրները հաստատել են ամուր քաղաքական երկխոսություն

Հայաստանը և Կանադան հունվարի 31-ին տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակները նշանավորվել են երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորմամբ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության և ջերմ ու բարեկամական հարաբերությունների հաստատմամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, փոխգործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։ «Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանին և Կանադային միավորում են ամուր կապերն ու ընդհանուր մոտեցումները` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության համընդհանուր արժեքների վրա։ 2004 թվականին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը այդ սկզբունքների առաջնայնության և արդարության վերականգնման ցայտուն դրսևորումն էր։  Նշանակալի էր 2018 թվականին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը նոր լիցք հաղորդեց հայ-կանադական երկկողմ համագործակցությանը։ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով Կանադայի կառավարության կողմից ձևավորված հատուկ առաքելությունը հանդիսանում է հայ-կանադական փոխգործակցության կարևոր գործիք»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ըստ աղբյուրի՝ միջխորհրդարանական երկխոսությունը և խորհրդարանական դիվանագիտությունը զգալի տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում։ Գնահատում ենք Կանադայի աջակցությունը Հայաստանի խորհրդարանի կարողությունների զարգացմանը։ Նշվում է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու հայ-կանադական երկկողմ հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի։
19:44 - 31 հունվարի, 2022
Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում դեսպանատան աշխատակիցների մի մասին |azatutyun.am|

Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում դեսպանատան աշխատակիցների մի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում իր դեսպանատան այն աշխատակիցներին, որոնք կատարում են գործառույթներ, առանց որոնց դեսպանատան գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես նաև դիվանագետների ընտանիքների մնացած անդամներին։ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին: «Մինչ մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին, կանադացիների անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը: Մեր պաշտոնյաները պատրաստ են հյուպատոսական օգնություն ցուցաբերել Կանադայի քաղաքացիներին, եթե պահանջվի», - հայտարարել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ Կիևում դեսպանատունը մնում է բաց։
10:56 - 31 հունվարի, 2022
Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

Հինգ երկրներ կստեղծեն Ուկրաինայի օգնության հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեդիան, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը պլանավորում են հունվարի վերջին ստեղծել Ուկրաինայի օգնության հիմնադրամ՝ 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 47 միլիոն դոլար) ֆինանսավորմամբ երեք տարվա ընթացքում: Հունվարի 25-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ոչ վերահսկելի տարածքների հարցերով նախարարության մամուլի ծառայությունը: «Խոսքը վերաբերում Է «Գործընկերություն հանուն ուժեղ Ուկրաինայի» միջազգային հիմնադրամի ստեղծմանը: Դա Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի եւ Շվեդիայի ընդհանուր նախաձեռնությունն Է: Այս ամսին պլանավորվում Է հիմնադրամի աշխատանքի պաշտոնական մեկնարկը: Հունվարի 31-ին պետք Է կայանա համաձայնագրի ստորագրումը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հիմնադրամի գործունեության նպատակն Է համայնքների երկարաժամկետ կայուն զարգացման եւ կայունության բարձրացման օժանդակումը, որոնք տուժել են «ռուսական ագրեսիայից», հետագա Էսկալացիայի կանխումը եւ Կիեւի կարծիքով՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների սահուն եւ անարգել սոցիալական, տնտեսական եւ քաղաքական վերաինտեգրացման նախապատրաստումը: Հինմադրամ ստեղծելու մտադրության մասին հիմնադիր երկրները հայտարարել են 2021 թվականի օ՛գոստոսին: Նրանք հույս ունեն, որ հիմնադրամը կմեղմացնի Ռուսաստանի «ապակայունացնող ներգործությունը» Դոնբասում: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ հիմնադրամն աշխատանքը կսկսի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։
16:51 - 25 հունվարի, 2022
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու Է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան Է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:47 - 22 նոյեմբերի, 2021