Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) Միավորված Ազգերի Կազմակերպությանը պատկանող միջկառավարական կազմակերպություն է։ Կենտրոնական գրասենյակը Ժնեւում է։

Հիմնվել է 1948 թվականի ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց եւ հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը։ Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր»։ ԱՀԿ-ն, հաշվելով 193 անդամ պետություններ, նպատակ ունի բոլոր ժողովուրդներին բարձրացնել առողջապահության ամենաբարձր մակարդակի։

Ըստ իր սահմանադրության ԱՀԿ-ն ունի երկու գլխավոր ֆունկցիա՝

  1. գործել որպես ղեկավար մարմին առողջապահության բնագավառում
  2. նպաստել տեխնիկական համագործակցությանը անդամ պետությունների ներսում՝ ի հօգուտ առողջապահության համակարգի զարգացման։

ԱՀԿ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է երեք հիմնական մարմինների միջոցով՝ Առողջապահության համաշխարհային ժողով, Գործադիր խորհուրդ եւ Քարտուղարություն։

Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ անդամ է 1994 թվականի օգոստոսից, եւ այդ ժամանակից էլ Հայաստանում ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն։ 

ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ զոհվածների դիերը մարտադաշտում թողնելը հիվանդությունների բռնկման հանգեցնի |hetq.am|

ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ զոհվածների դիերը մարտադաշտում թողնելը հիվանդությունների բռնկման հանգեցնի |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) քիչ հավանական է համարում, որ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների մարմինները մարտի դաշտում թողնելը հիվանդությունների բռնկման պատճառ դառնա: «Եթե անձը չի մահացել խիստ վարակիչ հիվանդությունից, հասարակության համար ռիսկն աննշան է»,-այս մասին հայտնել են կազմակերպության տարածաշրջանային գրասենյակից՝ ի պատասխան մեր հարցի, թե ինչ առողջապահական ռիսկեր է պարունակում հակամարտության գոտում դիակները թողնելը։  ԱՀԿ-ն ընդգծել է, որ որոշակի հանգամանքներում դիակների առկայությունը կարող է դիարեայի (փորլուծություն) վտանգ առաջացնել, օրինակ՝ այն դեպքում, երբ մարդիկ խմեն դիակների կղանքից աղտոտված ջուրը։ Սակայն, ըստ կազմակերպության, խմելու ջրի սովորական վարակազերծումը բավարար է ջրային հիվանդությունները կանխելու համար: «Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է զինված հակամարտությունները, հակամարտոող կողմերը պարտավոր են հավաքել և տարհանել զոհվածներին` առանց տարբերակելու, թե որ կողմի համար են նրանք պայքարել: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։  
12:24 - 21 հոկտեմբերի, 2020
ԱՀԿ-ն մեկ շաբաթում վարակման ավելի քան 2,2 մլն դեպք Է արձանագրել աշխարհում. առավելագույն աճ |armenpress.am|

ԱՀԿ-ն մեկ շաբաթում վարակման ավելի քան 2,2 մլն դեպք Է արձանագրել աշխարհում. առավելագույն աճ |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել Է կորոնավիրուսով վարակումների թվի՝ համավարակից սկզբից ի վեր ամենաբարձր աճը՝ ավելի քան 2,2 միլիոն դեպք մեկ շաբաթում: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի հաշվարկներով՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան աշխարհում վարակումների թիվը գերազանցել Է 37,42 միլիոնը, մահացել Է 1,07 միլիոն մարդ: Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են Հնդկաստանը, ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Եվրոպայում վարակումների աճով անցալ շաբաթ առաջատարներն են եղել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, երրորդ հորիզոնականում Է հայտնվել Ռուսաստանը: Կորոնավիրուսի հետ կապված մահացու վախճանների թիվն ավելացել Է ավելի քան 39 հազարով, ինչը մոտավորապես համապատասխանում Է նախորդ շաբաթվա ցուցանիշին: Առավել բարձր մահացություն Է գրանցվել Հնդկաստանում, հետեւում են Մեքսկան, ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Անցյալ շաբաթ, ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով մահացու վախճաններ՝ ավելի քան 6,5 հազար, արձանագրվել Է Հնդկաստանում: 5 հազարից ավելի մարդ Է մահացել Մեքսիկայում, ԱՄՆ-ում մահացել Է 4,8 հազարից ավելի կորոնավիրուսով հիվանդ, Բրազիլիայում՝ ավելի քան 4,2 հազար: Այս նույն երկրները, միայն այլ հաջորդականությամբ՝ ԱՄՆ, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, պահպանում են առաջնությունը մահացածների ընդհանուր քանակով: Տարածաշրջանների թվում կորոնավիրուսի պատճառով մահացածների թվի աճով առաջատարը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան Է, որտեղ յոթ օրում արձանագրվել Է 20 հազարից ավելի մահացու վախճան: Եվրոպայում մեկ շաբաթում մահացել Է 6,1 հազարից ավելի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:29 - 13 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին․ Արսեն Թորոսյանի բաց նամակը ԱՀԿ տնօրենին

Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին․ Արսեն Թորոսյանի բաց նամակը ԱՀԿ տնօրենին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բաց նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Պարոն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Ղեբրեյեսուս, Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ: Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացնում է իր ջանքերը՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար, և երբ բոլոր ղեկավարները, ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը, ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը գնալով ավելի շատ ավերածություններ է առաջացնում, զուգորդվելով COVID-19-ի համավարակի տարածումով: Չնայած, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարդասիրական և բնապահպանական օբյեկտների անընդհատ ռմբակոծությանը, մեր բժշկական անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ պայքարելով վիրավորների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի կանխամտածված և դիտավորյալ հարձակումների արդյունքում ծանր վիրավորված օտարերկրյա լրագրողների կյանքի ու առողջության համար: Ցավոք, իրենց ծառայությունը կատարելիս մահացու վիրավորվեցին նաև մի շարք բուժաշխատողներ: Հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։ Հարգելի գլխավոր տնօրեն, Ներկայումս մենք ականատես ենք մարդասիրական աղետի Արցախի Հանրապետությունում, երբ քաղաքացիական խաղաղ բնակչությունը զրկված է հիմնական բժշկական ծառայություններից և սարսափում է ռմբակոծություններից ու հրթիռային հարվածներից: Ողջ խաղաղ բնակչությունը՝ ներառյալ երեխաներն ու տարեցները, իրենց կյանքն ու առողջությունը կորցնելու մշտական ​​վտանգի տակ են: Մենք հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը հանդիսանում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար: Եթե ​​Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»։
23:12 - 11 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել |azatutyun.am|

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վարակակիրների աննախադեպ բարձր թիվ՝ 13 հազար 498։ Սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր: Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 442 հազար 194, վերջին յոթ օրվա ընթացքում միջինում հաստատվում է 9 հազար 700 դեպք, մայիսի վերջին` սահմանափակումների թուլացումից երկու շաբաթ անց, վարակակիրների օրական ցուցանիշը 272 էր: Մինչ օրս Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է 31 հազար 274 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն` Եվրոպայում համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված վարակի տարածմանը զուգահեռ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կարող է աճել նաև մահերի թիվը: «Իրավիճակը բարդանում է, հոկտեմբերին և նոյեմբերին մենք կտեսնենք ավելի բարձր մահացություն»,- անցած շաբաթ հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կրյուգեն:
18:25 - 20 սեպտեմբերի, 2020
ԱՀԿ-ն Եվրոպայում կանխատեսում է մահացության ցուցանիշների աճ, իսկ Մեծ Բրիտանիայում պացիենտներին կտան սինթետիկ հակամարմիններ |hetq.am|

ԱՀԿ-ն Եվրոպայում կանխատեսում է մահացության ցուցանիշների աճ, իսկ Մեծ Բրիտանիայում պացիենտներին կտան սինթետիկ հակամարմիններ |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գծով տնօրեն Հանս Կլյուգեն, «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, հայտարարել է, որ Եվրոպայում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կաճի կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը։ «Դժվար կլինի .... հոկտեմբերին և նոյեմբերին մենք կտեսնենք մահացության բարձր ցուցանիշներ»,- նշել է Կլյուգեն։ Վարակման ցուցանիշների աճը հատկապես տեսանելի է Իսպանիայում և Ֆրանսիայում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսն էլ սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ ծանր իրավիճակը դեռ ոչ մի տեղ չի անհետացել։ Անգլիայում ուժի մեջ է մտնում վեց հոգուց ավելի մարդկանց մի վայրում հավաքվելու արգելքի մասին որոշումը։ Սեպտեմբերի 14-ի առավոտյան պետական պաշտոնյաները և ոստիկանության ներկայացուցիչները հերթական անգամ զգուշացրել են, որ բոլոր նրանք, որոնք կխախտեն այս պայմանը, կտուգանվեն։ Սահմանափակումը տարածվում է ինչպես փակ վայրերում, այնպես էլ փողոցում։ Ընդ որում, արգելքը տարածվում է միայն սոցիալական շփումների մասով հավաքների վրա, ինչը ենթադրում է, որ այն չի տարածվի գրասենյակների աշխատանքի վրա։ Ընդ որում, Անգլիայի մի շարք շրջաններում գործում են ինչպես ավելի խիստ, այնպես էլ ավելի մեղմ կանոններ, որոնք ընդունվել են քաղաքային կամ շրջանային իշխանությունների մակարդակով։ Կանոնն առաջին անգամ խախտելու դեպքում՝ անձը կտուգանվի 100 ֆունտով, սակայն յուրաքանչյուր հաջորդ խախտման դեպքում տուգանքը կրկնապատկվի, ընդհուպ մինչև 3200 ֆունտ։ Ընդ որում, հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայում առաջիկա ամիսներին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարելավվի։ Իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա շաբաթներին կփորձեն հիվանդներին տալ սինթետիկ հակամարմիններ, որոնք արտադրվել են ամերիկյան «Regeneron» ընկերության կողմից։ Դրանք գործում են ինչպես բնական հակամարմինները և կարող են օգնել կրճատելու կորոնավիրուսից մահացության ցուցանիշները։ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ջանեթ Յանգը, սպանության սպառնալիքների պատճառով, անցել է ոստիկանության պահպանության տակ։ Նա նշում է, որ այդպես իրեն ավելի անվտանգ է զգում։ Սպառնալիքները, հավանաբար, պայմանավորված են նահանգային իշխանությունների որոշմամբ, որը ենթադրում է կորոնավիրուսի պատճառով հարևան նահանգների հետ սահմանների փակում։
10:54 - 15 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 924 հազարին, բուժվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 924 հազարին, բուժվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 29 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 924 հազարին, ապաքինվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ՝ 307,9 հազար նոր դեպք, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նախորդ ռեկորդը սեպտեմբերի 6-ին էր՝ 306.9 նոր դեպք: Վարակվածների թվի աճ է նկատվում եվրոպական շատ երկրներում, մասնավորապես՝ Չեխիայում, Իսրայելը սեպտեմբերի 18-ից երեք շաբաթով վերադառնում է խիստ սահմանափակումների: Սա հավանաբար երկրորդ ալիքն է, որի մասին այդքան շատ է խոսվել գարնանից ի վեր: AstraZeneca- ն վերսկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները, որոնք կասեցվել էին հետազոտության մասնակցի հիվանդության պատճառով: Ընկերությունը շեշտել է, որ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինները հաստատել են պատվաստանյութի անվտանգությունը՝ հետազոտություն անցկացնելով: AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումները կասեցվել էին սեպտեմբերի 6-ին՝ այն բանից հետո, երբ կամավորներից մեկի մոտ ոսկրածուծի բորբոքում էր սկսվել: Ընկերությունը չէր բացառել, որ հիվանդության պատճառը կարող է լինել պատվաստանյութը: Կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը մեկն է փորձարկումների երրորդ՝ հազարավոր կամավորների վրա լայնածավալ ուսումնասիրությունների փուլին հասած մի քանի պատվաստանյութերից:
10:47 - 14 սեպտեմբերի, 2020
COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակման 6 նոր դեպք է հաստատվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 28 միլիոն 692 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 920 հազարը: Ապաքինվել է ավելի քան 20 միլիոն 606 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 միլիոն 637 հազար 336 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 197 հազար 435 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 4 միլիոն 663 հազար 930-ի, մահերինը՝ 77 հազար 537-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 4 միլիոն 283 հազար 978, մահերինը՝ 130 հազար 474: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ,  ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 57 հազար 362 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 488 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 18 հազար 484 մարդ: Հնգյակը եզրափակում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 716 հազար 670 է, մահերինը՝ 30 հազար 470: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 399 հազար 940 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 23 հազար 29: Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 288 հազար 126-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 951 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 2075-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 19 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 6-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 85 հազար 174, որից ապաքինվել է 80 հազար 386-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 324 հազար 407 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 282 հազար 672 ընդհանուր, 7 հազար 881 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 121 հազար 287, մահերինը՝ 205: Եգիպտոսում առկա է 100 հազար 708 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 607 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 78 հազար 849 է, մահացածներինը՝ 399: Լիբանանում կա 22 հազար 983 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 229: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3476-ի: Վարակի հետևանքով մահացել է 150 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
15:36 - 12 սեպտեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանն առցանց հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ

Զարուհի Բաթոյանն առցանց հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը առցանց քաղաքավարական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ Հաթինգի հետ: «Ես հատուկ վերաբերմունք ունեմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նկատմամբ, ինչը պայմանավորված է այն համագործակցությամբ, որ ունեցել ենք՝ հանուն երեխաների իրավունքների պաշտպանության և իրացման: Վստահ եմ, որ  տիկին Մարիան Քլարկ–Հաթինգը, ով ստանձնում է հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը, շատ կարճ ժամանակում կդառնա մեր լավագույն գործընկերներից մեկը»,- ասել է նախարարը՝ հիմնադրամի նորանշանակ ղեկավարին ներկայացնելով համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը: Նախարարը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում խնդիրներն առավել զգալի են դարձել համավարակի հետևանքով, և դրանց համակարգային լուծումը առաջնահերթություն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար. «Մեզ համար շարունակում են առաջնահերթություն մնալ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը, հաստատություններում ապրող մարդկանց ապաինստիտուցիոնալացումը՝ այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ նպաստի համակարգի գաղափարական վերանայումը, և այս գործընթացներում մենք ակնկալելու ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը»,- ասել է նախարարը: Մարիան Քլարկ–Հաթինգը բարձր է գնահատել ապաինստիտուցիոնալացման և երեխայի իրավունքների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ միևնույն ժամանակ նշելով, որ անելիքներ դեռ շատ կան. «Կարծում եմ՝ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացումը, որդեգրման կարգի բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների ընդլայնմանը և որակի բարելավմանն ուղղված ջանքերը պետք է շարունակական լինեն: Մենք ուրախ կլինենք աջակցել այս գործընթացում ևս՝ կիսելով Ձեզ հետ մեր կողմից իրականացված հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները: Երկու ամսից պատրաստ կլինի նաև մեր մասնակցությամբ իրականացվող հետազոտության արդյունքները, որն ուղղված է խոցելի ընտանիքների վրա համավարակի ազդեցության ուսումնասիրությանը: Կարծում եմ՝ սա օգտակար կլինի խոցելի խմբերին ուղղված պետական քաղաքականության և քայլերի մշակման համար»,- ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Նախարար Բաթոյանը արդյունավետ աշխատանք է մաղթել տիկին Մարիան Քլարկ–Հաթինգին և հույս հայտնել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը չի խանգարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին վայելել Հայաստանի գեղեցկությունն ու հայերի ջերմ հյուրընկալությունը:
19:46 - 11 սեպտեմբերի, 2020
ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ

 |armenpress.am|

ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստան են առաքում COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10,000 ՊՇՌ թեստ՝ COVID-19-ի ախտորոշման համար: Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից: ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները և օգնել հիվանդներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար: Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար: Առաքված 10,000 թեստերը կապահովեն հիվանդների ժամանակին հայտնաբերում, մեկուսացում և կառավարում, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար: Թեստերը պատկանում են ԱՀԿ-ի կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ են ապահովում ընդամենը 75 րոպեում: Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում է նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այցելել են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ՝ թեստերի և սարքավորումների առաքանին ստանալու համար: ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը թեստերն ու սարքավորումները փոխանցել են ՀՀ առողջապահության նախարարությանը՝ երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին:
17:42 - 08 սեպտեմբերի, 2020
ԱՀԿ. «Համատարած պատվաստումը հնարավոր է ոչ շուտ, քան 2021-ի կեսին»
 |azatutyun.am|

ԱՀԿ. «Համատարած պատվաստումը հնարավոր է ոչ շուտ, քան 2021-ի կեսին» |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների համոզմամբ, կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները հնարավոր կլինեն հաջորդ տարվա կեսերին: Անհրաժեշտ է համոզվել, որ վակցինան արդյունավետ է և անվտանգ, ինչի համար փոձարկումներ են պետք: «Իրատեսական ժամանակացույցի առումով մենք չենք ակնկալում, թե մինչև հաջորդ տարվա կեսը զանգվածային պատվաստումներ կանցկացվեն»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեր Հարրիսը: Նրա փոխանցմամբ, հիմա փորձարկվող վակցինաներից և մեկը չի տվել ԱՀԿ-ի չափանիշով պահանջվող առնվազն 50 տոկոսի արդյունավետություն: Ռուսաստանը սկսել է վակցինա արտադրել երկու ամսից քիչ տևած փորձարկումներից հետո: Արևմուքի մասնագետները կասկածի տակ են առնում ռուսական վակցինայի արդյունավետությունը: Ամերիկացիները հուսով են, որ Pfizer ընկերությունը կկարողանա պատվաստանյութ արտադրել այս տարվա հոկտեմբերի վերջին:
19:18 - 04 սեպտեմբերի, 2020
ԱՀԿ-ն հույս ունի՝ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ |civilnet.am|

ԱՀԿ-ն հույս ունի՝ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ |civilnet.am|

civilnet.am: Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատել է 24 միլիոնը։ Որքան արագ է տարածվում վիրուսը, այնքան ավելի է մեծանում պատվաստանյութի պահանջարկը։ Մշակման փուլում են տասնյակ հավանական պատվաստանյութեր, սակայն ոչ բոլորն են անցել անհրաժեշտ կլինիկական փորձարկումները։ Օգոստոսի 24-ին գումարված մամուլի ասուլիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը բոլոր երկրներին կոչ է արել միանալ COVAX -ին՝ ԱՀԿ-ի և գործընկեր մի շարք կազմակերպությունների համատեղ նախաձեռնությանը։ Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, այդ նախաձեռնությունը թույլ է տալիս կառավարությունների ու արտադրողների հետ համատեղ հասնել նրան, որ պատվաստանյութը հասանելի լինի ինչպես հարուստ, այնպես էլ ցածր եկամուտներով  երկրներին։ Մշակման փուլում գտնվող պատվաստանյութերից կընտրվեն ամենաարդյունավետներն ու անվտանգները։  Մամուլի ասուլիսին Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVAX-ին մասնակցում է 172 պետություն։  «Վերջին հետազոտությունները վկայում են, որ ի տարբերություն պատվաստանյութի ուղղությամբ համատեղ մեխանիզմների, ինչպիսին COVAX-ն է, մրցակցությունը պատվաստանյութի համար կհանգեցնի դրա արժեքի բարձրացմանը։ Եվ քանի որ ամենամեծ դեղաչափերը կստանա միայն երկրների մի մասը, համավարակը կերկարաձգվի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ շեշտելով, որ համատեղ մեխանիզմի առավելությունն այն է, որ պատվաստանյութը բաշխվելու է՝ ըստ պահանջարկի։ Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:11 - 25 օգոստոսի, 2020
COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 130 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 803 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 722 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 796 հազար 727 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 179 հազար 200 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 536 հազար 488-ի, մահերինը՝ 113 հազար 454-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 979 հազար 562, մահերինը՝ 55 հազար 950: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 951 հազար 897 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 921 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 16 հազար 310 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 603 հազար 338 է, մահերինը՝ 12 հազար 843: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 354 հազար 764 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 376: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 255 հազար 723-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 80 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1394-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 939, որից ապաքինվել է 79 հազար 851-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 305 հազար 186 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 197 հազար 85 ընդհանուր, 6 հազար 283 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 116 հազար 481, մահերինը՝ 193: Եգիպտոսում առկա է 97 հազար 148 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 231 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 66 հազար 193 է, մահացածներինը՝ 370: Լիբանանում կա 11 հազար 580 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 116: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2073-ի: Վարակի հետևանքով մահացել է 83 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
13:07 - 22 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 22,7 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 794 հազարին, բուժվել է շուրջ 14,5 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 22,7 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 794 հազարին, բուժվել է շուրջ 14,5 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 22,7 միլիոնին, հիվանդությունից մահացածներինը՝ 794 հազարին, բուժվել է շուրջ 14,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Ռուսաստանյան Գամալեյայի անվան գիտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարները Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են, որ արդեն գրանցված Sputnik V պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ևս մեկ փուլ է անցնում՝ 40 հազար կամավորների մասնակցությամբ, և միևնույն ժամանակ կկատարվի ռիսկային խմբերի պատվաստում: Ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները սկսվելու են հոկտեմբերից: Պատվաստանյութի վերաբերյալ որևէ հրապարակումներ չկան գիտական հանդեսներում: Եվրոպայում օրեցօր ավելի ու ավելի է մեծանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, գրեթե ամենուրեք այդ ցուցանիշը մոտենում է ապրիլյան ցուցանիշներին, հնարավոր է, որ սա հիվանդության նոր ալիքի սկիզբ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Եվրոպայում ներկայումս օրական գրանցվում է վարակի 26 հազար նոր դեպք: «Ես շատ անհանգստացած եմ, որ գրանցված դեպքերի թիվը մեծանում է երիտասարդների շրջանում: Ցածր ռիսկը չի նշանակում, որ ռիսկ չկա: Անխոցելիներ չկան», - ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Քլուգեն:
10:15 - 21 օգոստոսի, 2020