Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, մեզ հետ են կապում ՀՀ-ում որոշ գործընթացների շարունակակությունը․ Լենա Նազարյան
 |tert.am|

Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, մեզ հետ են կապում ՀՀ-ում որոշ գործընթացների շարունակակությունը․ Լենա Նազարյան |tert.am|

tert.am: Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են։ Այս մասին «Սիվիլնեթի» հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ «Որպեսզի հանգուցալուծում տեղի ունենա, այն ուժերը, որոնք մարդկանց հրապարակներ են տանում, պետք է հանգուցալուծման ցանկություն ունենան։ Իմ պատկերացմամբ՝ նրանք հանգուցալուծում չեն ուզում։ Չեն ուզում ժողովրդին հարցնել, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Նրանք պարզապես ուզում են, որ մենք գոյություն չունենանք, բայց մեր գոյությունն ինքնանպատակ չէ։ Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, քանի որ մեզ հետ են կապում Հայաստանում որոշ գործընթացների շարունակակությունը։ Նրանք մեզանից ակնկալիքներ ու պահանջներ ունեն։ Հիմա ի՞նչ անել։ Արտահերթ ընտրությունները հանգուցալուծման ճանապարհներից մեկն է, բայց վարչապետը երեկ հրավիրեց քննարկումների, կարող են լինել այլ ճանապարհներ։ Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են»,- ասել է Լենա Նազարյանը։ Նազարյանի կարծիքով՝ «Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել. «Չեմ կարծում՝ այդ հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունները մեծ վնաս են կրել»:  
22:14 - 26 փետրվարի, 2021
«Իմ քայլը» խմբակցությունը դատապարտում է պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակման դեպքը

«Իմ քայլը» խմբակցությունը դատապարտում է պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակման դեպքը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակման դեպքը: «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը. «Նոյեմբերին 9-ի լույս 10-ի գիշերը ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀ կառավարության և Ազգային Ժողովի շենքերում տեղի ունեցած անկարգություններից, և, ըստ էության, ձախողված հեղաշրջման փորձից հետո «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող ընդդիմադիր քաղաքական ուժերը ոչ միայն չդատապարտեցին նման  գործողությունները, այլ իրենց հանրային ելույթներով և գործողություններով շարունակաբար նպաստում են ներքին անկայունությանը։  Մասնավորապես, ՀՓՇ ղեկավարներն ու անդամներն իրենց ելույթներում ՀՀ քաղաքացիների, պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, ուժային կառույցների ներկայացուցիչների հասցեին պարբերաբար հնչեցնում են արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, հայհոյանքներ, ընդհուպ բռնության և ահաբեկչական գործողությունների դրդող կոչեր։ Ընդդիմադիր ճակատից հանդես եկող ուժերի կազմակերպած ակցիաների ընթացքում հավաքի մասնակիցները հարձակվում են իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողների, այլ կարծիք արտահայտող քաղաքացիների վրա, ընդհուպ հարվածում և հայհոյում նրանց։  Փետրվարի 25-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում վրաններ տեղադրած ՀՓՇ մասնակից անդամներից կազմված  մի խումբ այսօր՝ փետրվարի 26-ի առավոտյան, հարձակում է գործել արցախյան երեք պատերազմի մասնակցած եւ դեռ վերջին պատերազմի վիրավորումից ամբողջովին չապաքինված, 67 ամյա, «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ։ «Իմ քայլը»  խմբակցությունը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորի նկատմամբ ընդդիմադիրների կողմից իրականացված հերթական բռնության դեպքը, ինչպես նաև արձանագրում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես եկող քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հավաքների, անհնազանդության ակցիաների ընթացքում ԱԺ պատգամավորների, պետական պաշտոնյաների, քաղաքացիների, լրագրողների նկատմամբ արդեն պարբերական բնույթ ստացած հոգեբանական և ֆիզիկական բնույթի հարձակումները նպատակ են հետապնդում քաղաքական գործընթացները տեղափոխել հակասահմանադրական դաշտ, որը հղի է լրջագույն ներքին և արտաքին վտանգներով, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՓՇ շարժման ղեկավարությունը։ «Իմ քայլը»  խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդավարության և քաղաքակրթության սկզբունքներին, պատասխանատվություն կրելով պետության կայունության և անվտանգության համար, ընդդիմադիր ուժերին զսպվածության կոչ է անում և հորդորում գործել ՀՀ Սահմանադրության և օրենքների տիրույթում»։
17:08 - 26 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին․««Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ պատգամավորներ, Ձեզ եմ դիմում՝ իբրև Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության քաղաքական գործընթացների անմիջական մասնակից, գործիչ, ով կանգնած է եղել անկախ պետականության կերտման, Արցախյան ազատամարտի հաղթանակի ակունքներում: Ձեզ դիմելու նպատակը մեկն է՝ ներկայացնել պահի լրջությունը և այն հետևանքները, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության ու ժողովրդի համար: Վերջին պատերազմը, որի խայտառակ հանգուցալուծումը եղավ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ու մինչ օրս շարունակվող գործընթացները, նոր տագնապալի իրավիճակ են ստեղծում երկրում և նրա շուրջ: Ավելին, մենք այժմ կանգնած ենք ինքնիշխանության էական նվազման և տարածաշրջանում անպաշտպան և երրորդական մի պետության վերածվելու իրական վտանգի առաջ: Ես հասկանում եմ այն ոգևորությունը, որով դուք ստանձնեցիք իշխանության պատասխանատվությունը՝ համոզված լինելով, որ Փաշինյանի առաջնորդությամբ կերտելու եք նոր երկիր, որտեղ կգերակայեն օրենքն ու արդարությունը, երկիր, որը կլինի ժամանակակից, զարգացած ու հզոր՝ դառնալով ողջ հայության հպարտության ու արժանապատվության կենսակայանը: Ցավոք, եղավ ճիշտ հակառակը: Այսօր իրողությունն այն է, որ ոչ միայն մեր երկիրը, այլև դուք, միգուցե և ձեր կամքից անկախ, հայտնվել եք ծուղակում: Հանգամանքների բերումով դուք կրում եք այս սարսափելի իրողության պատասխանատվությունը, իրողություն, որին շատերդ աջակից եք, բայց ոչ անմիջական մեղավոր: Երկրին ծառայելու ձեր անկեղծ մղումն ու ոգևորությունը օգտագործել են և ձեզ դավաճանել: Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այս կամ այն ձևով հեռանալու է՝ սև բիծ թողնելով մեր պատմության մեջ: Մի՛ վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու ողջ հրամանատարական կազմի այսօրվա հայտարարությունը քաղաքական կողմնապահության մասին հայտարարություն չէ, այլ ահազանգ, որ ձեր քաղաքական ուժի ղեկավարի անմիջական գործողությունների հետեւանքով վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը: Քաղաքական ողջամտությունը պահանջում է այս անգամ անել ձեր կյանքի ամենապատասխանատու քայլը և ձերբազատվել այդ ծանր բեռից՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ այն այլևս չի ծառայում այն սկզբունքներին ու նպատակներին, որոնց համար դուք միացել եք այդ թիմին: Դա նաև ավագի իրավունքով իմ հորդորն է ձեզ: Առավել ևս, որ ձեր դերն ու կշիռը՝ որպես անհատներ, ամեն պատեհ առիթով ստորադասվում է մեկ հոգու իշխանությանը և ի ցույց դրվում, թե դուք ոչինչ եք առանց այդ մեկ հոգու: Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնե՛ք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա: Կարևոր է, որ դուք որոշում կայացնեք ոչ թե հանրային ճնշման տակ, այլ ողջ խորությամբ գիտակցելով պահի լրջությունը: Հ.Գ. Պատրաստ եմ հանդիպել ձեզ հետ ցանկացած ձևաչափով և առավել խորությամբ ձեզ հետ միասին քննարկել ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ապագայի հետ կապված բոլոր հարցերը: Վազգեն Մանուկյան 25.02.2021թ.»։
22:17 - 25 փետրվարի, 2021
«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն |armenpress.am|

«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ։ Այս մասին նշվում է խմբակցությունից տրամադրված հայտարարության տեքստում: «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։  Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության Հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,-նշվում է խմբակցության հայտարարության մեջ։
13:49 - 25 փետրվարի, 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատների հետ |armenpress.am|

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է գերիների հարազատների հետ |armenpress.am|

armenpress.am: Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերիների հարազատների հետ: Հանդիպման ավարտին ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ ծնողներին տեղեկացվել է, թե որ փուլում է գործընթացը: «Աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների կողմից և տարբեր ատյաններում: Թեման գերզգայուն է, նաև՝ լրատվական դաշտում գերիների հետ կապված  ցանկացած տեղեկություն կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել: Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղյակ եղան, թե որ փուլում է գործընթացը»,-նշեց  Նազելի Բաղդասարյանը: Պատգամավորը նշեց, որ իշխանությունների խնդիրն այն է, որ կարողանան Նոյեմբերի 9-ի  հայտարարության 8-րդ կետի, որը վերաբերում է գերեվարված, պատանդ պահված ու Ադրբեջանում պահվող անձանց վերադարձին, կատարումն ապահովեն ամբողջականությամբ: «Այսինքն, անկախ իրավական կարգավիճակից, վերադարձվում են բոլորը: Ժնևի 3-րդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարձի, և սա է պատճառը, որ միջազգային ատյաններում մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»,-նշեց Նազելի Բաղդասարյանը:  
16:50 - 17 փետրվարի, 2021
«Առավոտ». Փաշինյանը, «իմ կետից եմ սկսում» ասելով, նկատի ուներ ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ ՀՀ ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին․ Արման Եղոյան |tert.am|

«Առավոտ». Փաշինյանը, «իմ կետից եմ սկսում» ասելով, նկատի ուներ ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ ՀՀ ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին․ Արման Եղոյան |tert.am|

tert.am: «Աբսուրդ է իր ասածը և իրա­կանության հետ որևէ աղերս չունի: Հակաղարաբաղյան շարժման իմաստը ո՞րն էր, որ ի՞նչ: Որ Ղարաբաղի համար վա՞տ լինի, իմաս­տը ես այդտեղ չեմ տեսնում: Եթե Ար­ցախի համար վատ է, Հայաստանի հա­մար էլ է վատ»,- «Առավոտի» հետ զրույ­ցում «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն այսպես պատասխանեց Սերժ Սարգսյանի հայ­տարարությանը, որ «այն, ինչ տեղի ու­նեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ մի­այն հակաղարաբաղյան, այլ ղարաբաղցիների դեմ»: ․․․Հարցին՝ երկրորդ և երրորդ նախա­գահներն ակտիվացել են, դուք հնարա­վորություն տեսնո՞ւմ եք, որ նրանք վե­րադառնան իշխանության՝ հաշվի առնելով ձեր իշխանության թույլ տված սխալները, բացթողումները՝ Արման Եղոյանը պատասխանվեց. «Չգիտեմ, մարդիկ ոնց կուզեն... իմ անձնական շփումներն ասում են նրա մասին, որ հիմա նման հնարավորություն չկա: Բայց ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի: Ես չեմ ուզենա իմ անձնական շփումների հիման վրա եզրակացություն անել, լուրջ հետազոտություն է պետք: Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ մեր ժողո­վուրդը կարողանում է թացը չորից տարբերել: Եթե այստեղ հարցն ուղղա­կի քավության նոխազ գտնելն է, պրոբլեմ չի, եկեք քավության նոխազ գտ­նենք, բայց դա մեր հարցերը չի լուծելու։ Պետք է պատճառները նայել ու խոր վերլուծել։ Իսկ այդ պատճառները այս 2,5 տարվա ընթացքում չի, որ առաջացել են, ո՛չ պատերազմի նախադրյալները, ո՛չ էլ պարտության նա­խադրյալները: Թե չէ այնպես ստաց­վեց, որ այս 2,5 տարում ամեն ինչ թա՞րս գնաց, այդպես չի կարող լի­նել»: Երբ հարցրինք, բա ի՞նչն է «դուզ» գնացել, դուք էլի նախկիններին եք մե­ղադրում, բայց մենք գիտենք՝ ով է գե­րագույն հրամանատարը եղել պատե­րազմի ժամանակ, իր պատասխանատ­վությունը պիտի՞ կրի, թե չէ, Եղոյանը պատասխանեց, որ հարցը մեղքի չա­փի մեջ է. «Կարելի է մեղքը բաժանել մասերի»: Իսկ թե ում է հասնում մեղքի առյուծի բաժինը՝ Եղոյանը երկար մտա­ծելուց հետո պատասխանեց. «Առյուծի բաժինն ընկնում է այն ուժերին, որոնք անկեղծ չեն ներկայացրել Արցախի հիմնախնդրի կարգավորման պրոցեսը մարդկանց: Եթե Սերժ Սարգսյանը երեկվա նույն հարցազրույցն ունենար Կազանից առաջ, Կազանից հետո, բա­ցատրեր մարդկանց... Որ ասում են՝ ոչմիթիզականություն, դա մե՞նք ենք գեներացրել, կարո՞ղ է ես եմ գեներացրել»: Ինչ վերաբերում է պատերազմ թույլ տալուն՝ Եղոյանն այսպիսի հակափաստարկ բերեց. «Սիրիայի պատե­րազմի համար կարո՞ղ է Սիրիայի ղեկավարությունն է մեղավոր, Իրաքի պա­տերազմի համար էլ Իրաքի՞ ղեկավարությունը, Լիբիայինն էլ՝ Լիբիայի՞նը, հի­մա կարո՞ղ է Կիպրոսի...:Պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ գործիքներով, դա մի օրում չի սկսվում: Միշտ չի, որ պատերազմից խուսափել հնարավոր է, պատերազմը կարելի է հետաձգել: Այ եթե դուք հիմա հարցնեք՝ իսկ չէի՞ք կարող հետաձգել, դուք էլ հետաձգեիք: Կարող էինք՝ ինչ-որ գին էլի վճարելով դրա դիմաց՝ նշա­ձողն անընդհատ իջեցնելով այն ստա­նալիքի, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը»: Հարցին՝ իսկ ինչու էիք իջեցնում նշաձողը, իր զրոյական կետից է սկսել Փաշինյանը բանակցությունը, թող բարձր նշաձողից սկսեր՝ Եղոյանը պա­տասխանեց. «Ոչ թե զրոյական կետից, այլ ասել է՝ իմ կետից եմ սկսում: Իմ կետ ասելով՝ ինքը նկատի ունի ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ Հայաստանի ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին: Այդ թուղթը չի փոխվում, չէ՞, մնում է նույնը»:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
12:10 - 17 փետրվարի, 2021
Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, մերժել է Հայաստանի ժողովուրդը. Արփի Դավոյան |news.am|

Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, մերժել է Հայաստանի ժողովուրդը. Արփի Դավոյան |news.am|

news.am: Դրա մասին շատ են խոսել հենց նախկին իշխանության ներկայացուցիչները, այն ժամանակ նմանատիպ բամբասանքներ շատ էին հնչում, բայց դրանք ինչպես եղել են բամբասանք, այդպես էլ մնացել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանը եղել է Սերժ Սարգսյանի պրոյեկտը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսին, նա ասաց. «Կարելի է չշտապել, հասկանալ ինչ է խոսում, ինչի մասին է խոսում եւ ինչպիսի հարցադրումներ է անում մարդը, որը տարիներ շրունակ եղել է ՀՀ ղեկավար եւ մեզ թողել է այնպիսի Հայաստան, ինչպիսին տեսանք եւ ինչպիսի խնդիրների առջեւ կանգնեցինք: Այն հարցազրույցների շարքը, որը վարում են ՀՀ նախկին ղեկավարները, ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ են կրում, քան որեւէ փաստարկ կարող են իրենց մեջ ներառել»: Արփի Դավոյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանին մերժել է իրենց թիմը. «Սերժ Սարգսյանին մերժել է Հայաստանի ժողովուրդը, բոլոր քաղաքացիները: Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, իրադարձությունների նման ընթացք և նման հանգուցալուծում չէր լինի: Այսինքն , այն ինչ տեղի է ունեցել գրեթե 3 տարի առաջ, եղել է ոչ թե մեր թիմի կամքով, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը: Դուք ասում եք՝ չկան դատավճիշռներ: Կլինեն դատավճիռներ, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Այն ինչ ասել ենք, գնում ենք հետեւողականորեն այդ ճանապարհով: Գուցե ճշմարտության ճանապարհը դանդաղ է, բայց դա չի նշանոկում, որ չեն լինելու այն գործերը, որոնք ընթացքի մեջ են: Արդարությունը պետք է հաղթանակի»:
16:35 - 15 փետրվարի, 2021
Այս իշխանությունը որ մի հատ իրան թափ տա, երկու կես կլինի. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

Այս իշխանությունը որ մի հատ իրան թափ տա, երկու կես կլինի. Էդմոն Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Եթե իշխանության ներկայացուցիչները ռեյտինգ ունեն, ընտրություններ պիտի անեին, այդտեղից երևա: Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ընտրությունները հետաձգվեցին, ինձ թվում է՝ հունիսին կլինի: Կտեսնենք՝ կա իշխանություն, կա ընդդիմություն, չկա իշխանություն, չկա ընդդիմություն: Մի բան ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչները հանգիստ փողոցում ման գալու հնարավորություն չունեն: Ոչ թե տեռոր է երկրում, այլ երես չունեն իրենց ղեկավարած և կայացրած որոշումների արդյունքում: Դա ռեյտի՞նգ է, պրոբլեմ չկա, վայելեք ձեր ռեյտինգը»: Հիշելով «Սասունցի Դավիթ» էպոսի դրվագներից մեկը՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը ասաց. «Սասունցի Դավիթի» մեջ հատված կա, որ Մըսրա Մելիքին թրով խփում է, ասում է՝ Դավիթ, մին էլ արի, (այսինքն՝ չի ստացվել), ասում է՝ հըլը մին քեզ թափ տուր, թափ է տալիս, երկու կես է լինում: Այս իշխանությունը որ մի հատ իրան թափ տա, երկու կես կլինի, արդեն թրով մեջտեղից խփված է, իրենք չեն զգում»:
14:35 - 12 փետրվարի, 2021
Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ բարձրագույն կրթության մասին օրինագծի վերաբերյալ ուսանողների բողոքներին |armenpress.am|

Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ բարձրագույն կրթության մասին օրինագծի վերաբերյալ ուսանողների բողոքներին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ·իտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում, հնարավոր է, հանդիպում կազմակերպի Բարձրագույն կրթության մասին օրինագծի դեմ բողոքող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ: Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: «Համապատասխան հանձնաժողովի պատգամավորները կամ որոշակի ֆորմատով հանդիպում կկազմակերպեն, կամ այնտեղ այցելություն կիրականացնեն: Ուսանողների մտահոգությունը լսելի կլինի»,- ասաց Գաբրիելյանը: Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների այն մտահոգությանը, որ նախագծի ընդունումից հետո, հնարավոր է, թատերական ինստիտուտը միացվի մանկավարժական համալսարանին, պատգամավորը նշեց, որ օրենքի նախագծում բուհերի անուններ նշված չեն: «Այդ օրենքով չի կարող բուհի անուն նշվել: Այդ օրենքում բուհերի անուններ նշված չեն»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:
12:19 - 12 փետրվարի, 2021
Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռազմամթերքի արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ կլինեն: Արշակյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Սոս Ավետիսյանի՝  Հայաստանում արտադրվող ռազմամթերքի արտահանման հնարավորությունների մասին հարցին: «Ռազմարդյունաբերության նպատակները հենց արդյունաբերական պոտենցիալի ավելացումն է, նաև արտադրական հզորությունների ավելացումը: Հայաստանի շուկայի սահմանափակությունը հաշվի առնելով՝ դա անհրաժեշտաբար պետք է միտված լինեն նաև արտահանմանը: Ներդրումները, որոնք կատարվել են, հենց այդպիսի ուղղվածություն էլ ունեն: Հայաստանում կատարվել են ներդրումներ, որպեսզի արտադրանքը վաճառվի թե ներսի շուկայում, թե հենց արտահանվի դուրս»,-ասաց Արշակյանն ու հավելեց՝ դրանք մասնավոր ներդրումներ են, որոնք ունեն նաև պետական մասնակցություն: Նրա խոսքով՝ սակայն ոլորտի զարգացման համար անհրաժեշտաբար դրսի շուկայի հնարավորությունները ևս պետք է օգտագործվեն: «Արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք և կունենանք: Նաև դրսի շուկայի հետ կան նախնական պայմանավորվածություններ»,-ասաց նախարարը:
17:20 - 10 փետրվարի, 2021
Առանձին ելույթների որակներն արտացոլում են Հայաստանի կրթության ոլորտի վիճակը. Հայրապետյան |1lurer.am|

Առանձին ելույթների որակներն արտացոլում են Հայաստանի կրթության ոլորտի վիճակը. Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման առանձին ելույթների որակներն ամբողջովին արտացոլում են Հայաստանի կրթական՝ առավել ևս բարձրագույն կրթության ոլորտում առկա վիճակը՝ խորհրդարանում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Նախագծով սահմանվում է գիտական կամ բուհական կառույցների կամ շահառուների համար գիտական աստիճանական մեկ կարգ՝ PhD, որը միջազգային տարատեսակ պարտավորությունների սահմաններում մենք կիրականացնենք: Մեկ այլ հնարավորություն է կրեդիտների ճանաչելիությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանող կկարողանա իր ցանկացած առարկան ստանալ մեկ այլ բուհում և դրանով լրացնել այդ առարկայի համար նախատեսված կրեդիտները»,- նշեց Հայրապետյանը:
15:46 - 10 փետրվարի, 2021