ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Պիտանիության ժամկետն անցած ձու, մակնշման բացակայություն. ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայում կատարված ուսումնասիրությունները

Պիտանիության ժամկետն անցած ձու, մակնշման բացակայություն. ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայում կատարված ուսումնասիրությունները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել  ձվի իրացման շուկայում կատարված ուսումնասիրությունները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերահսկողություն է իրականացվել ձվի 10, այդ թվում բոլոր խոշոր արտադրողների մոտ՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ («Շիրակի ձու» ապրանքանիշ), «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Մյաս» ՍՊԸ («Ձու սննդային» ՏՊ), «Գնթունիք» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Ջանիկ Գյորգյան, «Գնդեվազ-Ֆարմ» ՍՊԸ, «Սանփաուեր» ՍՊԸ: Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել նաև իրացման ցանցում, որի շրջանակներում կատարվել են ձվի նմուշառում և լաբորատոր փորձաքննություններ՝ որոշելու համար ձվի թարմությունը։ Ըստ այդմ՝ մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է չմակնշված ձվի խմբաքանակ, որի իրացման նկատմամբ սահմանվել է հսկողություն: Խմբաքանակի իրացումը թույլատրվել է միայն արտադրման օրվան համապատասխանող մակնշում անելուց հետո: Երկու արտադրողի մոտ հայտնաբերվել է «Բ» դասի թռչնի ձու, որը թույլատրվում է իրացնել միայն արտադրական նպատակներով: Տվյալ խմբաքանակները վաճառվել են արտադրող կազմակերպություններին՝ այդ մասին ծանուցելով Տեսչական մարմնին:  Իրացման ցանցում ևս արձանագրվել է «Բ» դասի ձվի իրացման փորձ, որը Տեսչական մարմնի կողմից կանխվել է, իսկ խմբաքանակի իրացումը՝ կասեցվել։  Իրացման ցանցում հայտնաբերվել է նաև պիտանիության ժամկետն անցած հավի ձու, որի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում։ Տեսչական մարմնի կողմից սահմանվել է հսկողություն տրված կարգադրագրերի և հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ։ Ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում, 2022 թվականի ապրիլի 17-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ, իրացման շուկայում արձանագրվել է բավարար քանակությամբ ձվի առկայություն, ինչը նպաստում է նաև դրա գնի արհեստական ուռճացման բացառմանը: Ավելին՝ շուկայում նկատվում է ձվի գնի նվազում: Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ներկայում թռչնամիս և ձու արտադրողների մոտ իրականացվում է անասնահամաճարակային մշտադիտարկում:
15:52 - 16 ապրիլի, 2022
Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները

Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները

«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները:   Հիշեցնենք, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպություններում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:   Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
17:24 - 15 ապրիլի, 2022
ՀՀ-ում կասեցվել է Բելգիայում և Գերմանիայում արտադրված «Կինդեր» շոկոլադների իրացումը

ՀՀ-ում կասեցվել է Բելգիայում և Գերմանիայում արտադրված «Կինդեր» շոկոլադների իրացումը

Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային են համարվում Բելգիայի թագավորությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի թվով 5 արտադրատեսակ։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը համադրելով Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված տեղեկատվության հետ՝ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է «Կինդեր» ապրանքանիշի հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ Kinder Surprise Uovo Maxi 100g – 1728 հատ (172,8 կգ)՝ արտադրված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Kinder Schokobons 125g – 3792 հատ (474 կգ)՝ արտադրված Բելգիայի թագավորությունում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Կինդեր» ապրանքանիշի մնացած բոլոր ապրանքատեսակների իրացման նկատմամբ Տեսչական մարմնի կողմից սահմանափակումներ չեն կիրառվել և դրանք ենթակա են վաճառքի։ Կասեցված խմբաքանակներից իրականացվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհարպարակվեն:
16:57 - 13 ապրիլի, 2022
Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը

Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության: Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման: Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։
17:16 - 11 ապրիլի, 2022
ԱԱՏՄ-ն մարտի 21-26-ը իրականացրել է 1190 ստուգայց․ արձանագրվել են խախտումներ

ԱԱՏՄ-ն մարտի 21-26-ը իրականացրել է 1190 ստուգայց․ արձանագրվել են խախտումներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ. մարտի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 1190 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 4 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ։ Տնտեսվարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 2 որոշում։ Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջի խախտմանը։
20:25 - 28 մարտի, 2022
200 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը կցուցադրվի առանձին դարակաշարերում |1lurer.am|

200 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը կցուցադրվի առանձին դարակաշարերում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն ենթադրում է, որ կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում: «Խոսքը վերաբերում է կաթնային յուղի փոխարինիչ պարունակող և կաթնային ճարպ պարունակող կաթնամթերքի հատուկ մակնշմանը խանութներում, որպեսզի մեր սպառողները կարողանան ակներև տեսնել այն ապրանքները, որոնք մաքուր կաթնամթերք չեն: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարել ենք մի էական փոփոխություն, այն է՝ սահմանափակել ենք պահանջները 200 քմ-ից պակաս մակերես ունեցող առևտրի օբյեկտներում՝ հաշվի առնելով այն, որ 200 քմ-ից պակաս մակերես ունեցող խանութներում գործնականում շատ մեծ բարդություններ կառաջացներ օրենքի պահանջի պահպանումը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի նշումով:
11:36 - 04 մարտի, 2022
ՍԱՏՄ-ն հորդորում է մեքենաների թափքերի միջից թռչնամիս չգնել

ՍԱՏՄ-ն հորդորում է մեքենաների թափքերի միջից թռչնամիս չգնել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը: «Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել: Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով:
14:37 - 21 փետրվարի, 2022
Հանգստի օրերին ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի և մարզերի 110 հանրային սննդի օբյեկտներում

Հանգստի օրերին ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի և մարզերի 110 հանրային սննդի օբյեկտներում

Հանգստյան օրերին՝ փետրվարի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 110 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
13:05 - 07 փետրվարի, 2022
Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինների ստուգայցերն անօրինական չեն․ Արա Զոհրաբյանը սխալվում է

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ հունվարի 22-ից Հայաստանում նոր սահմանափակումներ մտցվեցին։  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ այստուհետ  հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման հավաստագիր։ Բացառություններ սահմանվեցին անչափահասների, հղիների, առնվազն երեք ամիս առաջ կորոնավիրուսով վարակաված, ինչպես նաև պատվասման հակացուցում ունեցող մարդկանց համար։ Հանրային սննդի օբյեկտներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ստուգայցերով հետևում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ Այլ կազմակերպություններում կանոնների պահպանմանը հետևում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ): Այն տնտեսվարողները, որոնց մոտ հայտնաբերվում են սահմանված նորմերի խախտումներ, զգուշացվում են կամ տուգանվում՝ հարյուրից երեք հարյուր հազար դրամի չափով։ Հունվարի 23-ին «Զարթոնք» կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ տեսչական մարմնի ստուգումներն անօրինական են։ Զոհրաբյանի գրառումը կամ հրապարակած տեսանյութը տարածեցին մի քանի կայքեր (news.am, yerevan.today, a1plus, live24.am)։ Արա Զոհրաբյանը, սակայն, սխալվում է․ տեսչական մարմինների ստուգայցերը և տուգանքներն անօրինական չեն։ Անդրադառնանք նրա պնդումներին առանձին-առանձին։   Կարանտինի ընթացքում ստուգայցերը Զոհրաբյանն իր գրառման մեջ նշել է, որ տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Նա հավելել է, որ տեսչական մարմինն, այդ օրենքը շրջանցելով, առանց նախնական ծանուցման, ստուգայց կարող է կատարել միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա, և մեջբերել է այդ օրենքի 17․5-րդ հոդվածի մի քանի կետեր․ «Կարանտին սահմանելու մասին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ. վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ. ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ նշված օրենքով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից»: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածն, իրոք, ինչպես Արա Զոհրաբյանն է նշում, սահմանում է, որ ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա։ Իսկ եթե կարճ ներկայացնենք «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17․5 հոդվածը, որը մեջբերել է Զոհրաբյանը, ապա կստացվի հետևյալը․ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ կարող են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ, սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ԱԱՏՄ-ն և ՍԱՏՄՆ-ն, վերահսկողությունն իրականացվում է ստուգայցերի միջոցով, առանց նախնական ծանուցման,  հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է  առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։ Քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը միայն կառավարության՝ կարանտին հայտարարելու որոշմամբ սահմանված կանոնների առկայության դեպքում է տեսչական մարմիններին թույլատրում առանց նախազգուշացման ստուգայցեր իրականացնել, իսկ Հայաստանում գործող հակահամաճարակային կանոնները առողջապահության նախարարի հրամանով են սահմանվել, Զոհրաբյանը պնդում է, որ  տեսչական մարմինը չի կարող, առանց նախապես ծանուցելու, ստուգայցեր իրականացնել։ Օրենքը մեջբերելիս, սակայն, նա բաց է թողել 17․5-րդ հոդվածի 9-րդ կետը, որտեղ ասվում է, որ տվյալ հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն՝ առողջապահության նախարարը։  Բացի այդ՝ 2020-ի սեպտեմբերին՝ արտակարգ դրության ավարտից հետո, երբ Հայաստանում, կառավարության որոշմամբ, սահմանվեց կարանտին, առանձին հավելվածով հաստատվեցին կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։ Այս հավելվածում նշվում է․ «Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վեահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով»: Այսինքն, ըստ կառավարության որոշման՝ կարանտինի ընթացքում տնտեսվարողների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն Առողջապահության նախարարության սահմանած սանիտահամաճարակային անվտանգության կանոննեը պահպանելու դեպքում։ Հայաստանում գործող կարանտինը, կառավարության որոշմամբ, երկարաձգվել է մինչև 2022-ի հունիսի 20-ը, իսկ նախարարի՝ սանիտարական կանոններ հաստատելու մասին հրամանը դեռևս ուժի մեջ է։ Հաշվի առնելով, որ որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ առողջապահության նախարարն է կարանտինի ընթացքում սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ հաստատում, ըստ կառավարության որոշման էլ տնտեսվարողները պետք է գործեն՝ ըստ այդ կանոնների, տեսչական մարմինը կարող է կարանտինի ընթացքում, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել՝ հիմնվելով միայն նախարարի հրամանի վրա։   Ստուգայցերի ընթացքում տուգանքները Արա Զոհրաբյանը նաև վստահեցնում է, որ տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի խախտման համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Պատճառաբանությունն այն է, որ օրենսգրքի այս հոդվածն  առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառվող սահմանափակումներին։ Զոհրաբյանի խոսքով՝ այս դեպքում կիրառելի է օրենգրքի 42-րդ հոդվածը, որն ավելի քիչ տուգանք է նախատեսում։  «Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց»,- ասում է Զոհրաբյանը։ Նրա այս պնդումը ճիշտ կլիներ, եթե ճիշտ լիներ նախորդ պնդումը։ Ինչպես արդեն տեսանք, կարանտինի ընթացքում հակահամաճարակային կանոնների սահմանումը վերապահված է հենց ԱՆ-ին։ Հետևաբար, տրամանաբանական է, որ ստուգայցերի ընթացքում խախտումներ հայտնաբերելիս տուգանքներ են նշանակվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով։ Այս հոդվածը, հիշեցնենք, վերաբերում է կարանտինի ընթաքում գործող սահմանափակումները խախտելու դեպքերին։ Իսկ Արա Զոհրաբյանի նշած 42-րդ հոդվածը վերաբերում է ընդհանրապես սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելու դեպքերին։  Այսպիսով, Արա Զոհրաբյանը սխալվում է․ տեսչական մարմինները կարող են առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոնների վերահսկողության նպատակով, առանց նախազգուշացնելու, ստուգայցեր իրականացնել, քանի որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը առողջապահության նախարարին թույլ է տալիս կարանտինի ընթացքում սահմանել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ։ Բացի այդ՝ կառավարության՝ կարանտին սահմանելու որոշմամբ տնտեսվարողների գործունեությունը թույլատրված է շ միայն ԱՆ-ի հաստատած կանոնները պահպանելու դեպքում։ Գլխավոր լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայից» Աննա Սահակյան
21:36 - 02 փետրվարի, 2022
ՍԱՏՄ բոլոր մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են անցկացրել հանրային սննդի 78 օբյեկտում

ՍԱՏՄ բոլոր մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են անցկացրել հանրային սննդի 78 օբյեկտում

Հունվարի 24-ին և 25-ին, ՍԱՏՄ բոլոր մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 78 հանրային սննդի օբյեկտներում, սննդի արտադրություններում և իրացման ցանցում: Խախտում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 2 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ:   Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։   Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
22:21 - 25 հունվարի, 2022
ՍԱՏՄ-ն կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր է անցկացրել հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ-ն կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր է անցկացրել հանրային սննդի օբյեկտներում

Հանգստյան օրերին՝ հունվարի 22-ին և 23-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 39 հանրային սննդի 39 օբյեկտում:Խախտումներ հայտնաբերվել են 5 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
18:51 - 24 հունվարի, 2022
Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի հանրային սննդի 39 օբյեկտում, հայտնաբերվել են խախտումներ

Հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի հանրային սննդի 39 օբյեկտում, հայտնաբերվել են խախտումներ

Հանգստյան օրերին՝ հունվարի 22-ին և 23-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել հանրային սննդի 39 օբյեկտում:   Խախտումներ հայտնաբերվել են 5 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ:   Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։   Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:  
14:18 - 24 հունվարի, 2022
Ղազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվել

Ղազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման սահմանափակումներ են կիրառվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն: «Նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:04 - 17 հունվարի, 2022
Չեխիայից և Լեհաստանից արգելվել է ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, ձու. ՍԱՏՄ

Չեխիայից և Լեհաստանից արգելվել է ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, ձու. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով՝ 2022 թվականի հունվարի 17-ից արգելվել է Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից և Լեհաստանի Հանրապետության Ներքինսիլեզյան վոևոդությունից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:   Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով այդ երկրների նշված վարչատարածքներում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:    
16:18 - 17 հունվարի, 2022
Ծխախոտային արտադրատեսակները տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելն առաջացնում է տուգանք. ԱԱՏՄ

Ծխախոտային արտադրատեսակները տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելն առաջացնում է տուգանք. ԱԱՏՄ

Հաշվի առնելով, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները, ԱԱՏՄ-ն իրազեկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված տուգանքների մասին.   Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում (ներառյալ՝ վաճառասրահներում) դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ տուփերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելը կամ ցուցադրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:   Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:   Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:   Մանրամասները՝ ստորև:
16:50 - 04 հունվարի, 2022
ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքում 1 օբյեկտում հայտնաբերվել է հակահամաճարակային նորմերի խախտում

ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքում 1 օբյեկտում հայտնաբերվել է հակահամաճարակային նորմերի խախտում

Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի 22 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:  Հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում, կազմվել է արձանագրություն։ ՍԱՏՄ-ից հիշեցնում են՝ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
18:45 - 31 դեկտեմբերի, 2021