Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այն. վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այն. վարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին: Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է. «Սիրելի ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ և շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:Բոլոր այն համայնքներում, որտեղ հանդիպում ենք ունենում, պանթեոն այց ենք կատարում անպայման, սկսում ենք հանդիպումը հիշատակի արարողությամբ, և մտածում եմ, թե ի վերջո ինչ պետք է անենք մենք մեր նահատակների համար, ինչպես պետք է ապրենք և ինչպես պետք է գործենք, որպեսզի արժանի լինենք նրանց հիշատակին: Եվ ինչքան մտածում եմ՝ այլ պատասխան, քան հետևյալը չեմ գտնում. մենք պետք է կառուցենք իսկապես հզոր, ազատ, երջանիկ երկիր, մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք, մենք պետք է Արցախը նորովի կառուցենք: Բայց դրա համար, որպեսզի մեր նահատակների հիշատակի առաջ ազնիվ լինենք, մենք պետք է նաև հետահայաց հասկանանք՝ ի վերջո ինչն ենք սխալ արել վերջին 30 տարիների ընթացքում: Ի վերջո 21-րդ դար է, և մենք անցնում ենք գյուղերով, որտեղ բարեկեցության արտահայտություն որպես այդպիսին չկա: Կան ցեխերի մեջ թաղված փողոցներ, կիսավեր ցանկապատեր, գույներից զրկված տներ, շենքեր: Եվ սա առանձին վերցրած գյուղի պրոբլեմ չէ, այդպես Հայաստանում ամենուր է: Այսինքն՝ մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ պակաս, ըստ էության, Հայաստանում համայնքները նույն վիճակի են: Հիմնական պատճառն ի՞նչն է, որ ամեն ինչ այդպես է ստացվել: Ես վիճակագրությունը նայում եմ, այսօր Հայաստանում գոյություն ունեցող 444 հազար հեկտար հողերի կեսը՝ 49 տոկոսը, ընդհանրապես չի մշակվում: Այսինքն՝ մեր երկրի վարելահողերի կեսը չի մշակվում, մեր երկրի վարելահողերի 74 տոկոսը ջուր չունի, ջրին հասանելիություն չունի, ոռոգման ջրին հասանելիություն չունի: Մինչդեռ մեր երկրում, մեր լեռնաշխարհում տարեկան այնքան ջուր է գոյանում, որ մեր կարիքները ոչ միայն կբավարարեր, այլև մենք ջրի շատ մեծ ավելցուկ կունենայինք: Մենք, ըստ էության, 30 տարվա ընթացքում ի՞նչ ենք արել: Մենք բոլորս, դուք առաջին հերթին գնացել եք բազմաթիվ զոհողությունների՝ հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն բանակի: Բայց այսօր մեր արձանագրումն ի՞նչ է, որ մեր այդ զոհողությունները չեն օգտագործվել այնպես և չեն ներդրվել այնպես, որ մենք այսօր այս վիճակի առաջ չկանգնենք: 30 տարվա ընթացքում, ցավոք, հաղթանակների մասին խոսելով, մեր թիկունքում պարտություններ են հյուսվել, պարտություններ են կառուցվել: Մենք այսօր պետք է այս հարցի և այս պրոբլեմի լուծումը տանք:   Դուք տեսաք պատերազմից հետո ինչ իրադարձություններ տեղի ունեցան: Պարզվեց, որ պատերազմի այդ պահին 5000 մարդ կա, որ պատրաստ է կառավարության շենքի վրա գրոհել, մինչդեռ գրոհելու տեղը բոլորովին ուրիշ էր: Պարզվեց, որ Հայաստանում քաղաքական գործիչներ կան, ովքեր պատերազմի ընթացքում զանգում էին, իրենց ասելով, գեներալներին, ոչ թե ասում էին՝ գնացեք և հակառակորդին հաղթեք, ասում էին՝ եկեք Երևանում իշխանության հարցը լուծեք: Որովհետև Ղարաբաղի հարցը ոմանց համար ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ իշխանություն տալու-առնելու միջոց: Շատ լավ, Ղարաբաղի հարցն իշխանություն առնելու միջոց էր, բայց այդ իշխանություն առնելուց հետո ի՞նչ արվեց Հայաստանի հետ: Ինչո՞ւ պետք է Հայաստանում վարելահողերի կեսը լինի անմշակ, ինչո՞ւ Հայաստանում այսօր պետք է լինեն դպրոցներ, որոնք չունենան ջեռուցում, որոնք չունենան աթոռ, որոնք չունենան սեղան, ինչի՞ պետք է այսօր Հայաստանում լինի ուսուցիչ, որը կստանա 30 կամ 50 հազար դրամ աշխատավարձ, ինչո՞ւ Հայաստանում պետք է աղքատությունը շարունակի մնալ այն նույն պրոբլեմը: Մեր ամենամեծ հարգանքը մեր նահատակների առաջ կլինի այն, որ մենք այս պրոբլեմները լուծենք: Մենք պետք է Հայաստանում ունենանք բարեկեցիկ գյուղեր, բարեկեցիկ քաղաքներ, բարեկեցիկ ընտանիքներ և ապագային հավատացող ժողովուրդ: Ապագայի նկատմամբ մեր հավատը, այո՛, սասանվել է, բայց մենք իրար հետ պետք է վերականգնենք այդ հավատը: Առաջին հերթին կրթության միջոցով: Այո՛, այս տարվանից մենք սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու: Հետևյալ պայմանն ենք կապում՝ այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն՝ նրանց աշխատավարձը նոյեմբերից արդեն 30-50 տոկոսով կբարձրանա: Բայց սա մենակ ուսուցիչների համար չէ, սա մեր երեխաների համար է, մենք հնարավորություն կտանք, որ ուսուցիչներն իրենց աշխատանքի վրա կենտրոնանան: Դրանից հետո, լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին, և ինչքան միավորները բարձրանան, այքան աշխատավարձերը զուգահեռ կմեծանան: Սա նշանակում է՝ մեր երեխաներն ավելի հուսալի գիտելիք կունենան: Մեր այսօրվա հավաքին էլի երեխաներ են մասնակցում, երեխաներ, այդ ո՞նց են ձեզ բերել այստեղ, ճիշտը ասեք, հո չե՞ն ասել, որ եթե չգաք՝ վատ գնահատականներ կդնենք, այս կանենք, այն կանենք, կտանենք ոստիկանության բաժին, քրեական գործ կհարուցենք ձեր դեմ: Իսկ ինչի՞ եք եկել, հետաքրքիր է:Երեխաներ ջան, ողջունում եմ ձեզ, անկեղծ ասած շատ են քննադատում, որ մեր հավաքներին երեխաներ են մասնակցում, բայց ես իրականում հպարտ եմ դրանով, որովհետև դա ամենակարևորն է, որովհետև այն ինչ մենք խոսում ենք, մենք խոսում ենք ապագայի մասին և մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին ամենակարևոր խոսակցությունը երեխաների հետ է և երեխաների մասին է:Այսօր ամենակարևոր հարցերից մեկը, որի վրա ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել, հետևյալն է, որ այո՛, մեր նահատակները նաև իրենց իսկ երեխաների, մեր բոլորի երեխաների ապագայի համար են ընկել, և մենք պետք է ամեն ինչ անենք և կանենք, որ նրանց զոհողություններն իզուր չլինեն: Նրանք ընկել են, որ հայ ժողովուրդը կանգուն մնա, նրանք ընկել են, որ Արցախը կանգուն մնա, նրանք ընկել են, որ Հայաստանը կանգուն մնա, նրանք ընկել են, որ այս երեխաների ապագան կանգուն մնա: Եվ մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ ոմանք մեր նահատակների արյունն էժանագին քաղաքական մանրադրամ դարձրած, քաղաքական վաճառականի նման փորձեն առևտրի առարկա դարձնել: Եվ եկեք խոստանանք, որ դա թույլ չենք տալու, ժողովուրդ, մենք դա թույլ չենք տալու:Ի՞նչի մեջ է մեզ այսօր ժողովուրդն ամենաշատը մեղադրում: Ամենաշատը մեղադրում է, որ մենք կոռուպցիայի դեմ բավարար արդյունավետությամբ պայքար չենք տարել: Այո՛, այդ մեղադրանքի մեջ ժողովուրդը ճիշտ է, բայց մյուս կողմից ես նաև ուզում եմ արձանագրել, որ, այո, երկար է տևել, բայց հիմա արդեն ստեղծել ենք մեխանիզմներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնենք առավել արդյունավետ: Այդ թվում, գիտեք, որ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Հիմա օրենք է ընդունվել, որով ձևավորվում է Հակակոռուպցիոն դատարան, օրենք է ընդունվել, որով հիմա մենք ներդնում ենք ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասնագիտացված դատավորների համակարգ: Այո՛, ձեզ խոստացել ենք և շարունակում ենք խոստանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետևողական, և համոզված եմ, որ դա նաև ձեր պահանջն է:Այդ հարցերում պետք է խոստովանեմ, որ ունենք որոշակի պրոբլեմներ, բայց մյուս կողմից, տեսեք՝ 2018 թվականին, երբ ձեր կողմից բերվել ենք իշխանության, խոստացել ենք, որ յուրաքանչյուրին տալու ենք հնարավորություն, յուրաքանչյուրին տալու ենք շանս: Այո՛, այդ շանսը շատերը չարաշահել են, և ես համոզված եմ և համաձայն եմ, որ նրանք, ովքեր իրենց շանսը չարաշահել են, պետք է կրեն պատիժը, որովհետև նրանք գողացել են այս երեխաների ապագայից, նրանք գողացել են այս ժողովրդի ապագայից, նրանք գողացել են այս հայրենիքի ապագայից: Հայրենիքից գողացողը, այո՛, պետք է ստանա իր արժանի գնահատականը և իր արժանի պատիժը: Այո՛, ժողովուրդը մեզ մեղադրում է, որ մենք այսօր նրանց այդ պատժի հանգրվանին չենք հասցրել, բայց ես ձեզ ուզում եմ նաև հետևյալն ասել՝ մեր կառավարման բոլոր երեք տարիները, ըստ էության, ճգնաժամային կամ կիսաճգնաժամային են եղել՝ 2020 թվականին այդ կորոնավիրուսը և պատերազմը: 2018 թվականին հետհեղափոխական կայունություն հաստատելու խնդիր կար, մենք 2018 թվականից անընդհատ բունտերի առաջ ենք կանգնում: Այս պատմությունը երկու բունտով է խորհրդանշվում: Առաջին բունտն այն էր, որ արեց Ազգային ժողովը 2018 հոկտեմբերին, հիշում եք հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունը: Եվ վերջինը շատ անհասկանալի պատմություն էր, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբին ոմանք փորձեցին և կարողացան ինչ-որ չափ ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ: Բայց մենք այսօր իրար հետ դեմ-դիմաց կանգնած ենք, ու դա առաջին հերթին ձեր շնորհիվ, ժողովուրդ: Ես համաձայն եմ, որ ձեր տված շանսերը մենք էլ պետք է չմսխենք, մենք ձեր տված շանսերը պետք է օգտագործենք: Ես դա հասկանում եմ և ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր դեպքերի համար, որ մենք ձեզ հիասթափեցրել ենք: Բայց մենք սկզբունքորեն կանգնած ենք: Ուզում եմ նաև ուրիշ բան ասել՝ այսքան արհավիրքների միջով անցել ենք, վերջին 5 ամսում Հայաստանում տեսեք ինչեր են տեղի ունեցել, բայց Հայաստանի ներսում մի կրակոց չի հնչել: Այս առումով էլ մենք ցույց տվեցինք, որ Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ երկիր է, որովհետև դուք չեք գտնի որևէ ուրիշ երկիր, որ այսպիսի պատերազմից, այսպիսի աղետից հետո հնարավոր լիներ ունենալ այսպիսի իրավիճակ, երբ մի կրակոց չի հնչել, երբ մի զոհ չի եղել: Սա առաջին հերթին էլի ձեր շնորհիվ: Ձեզանից ներողություն եմ խնդրում նրա համար, որ սկսած մեր անկախության առաջին տարիներից ամբողջ բեռը եղել է ժողովրդի վրա, ամեն ինչը հենված է եղել ժողովրդի վրա: Եվ մենք այս ընթացքում չենք կարողացել, ցավոք, ձևավորել ինստիտուտներ, որոնք ժողովրդի սոցիալական անվտանգությունը կապահովեն, ֆիզիկական անվտանգությունը կապահովեն, բարոյական ու հոգեբանական անվտանգությունը կապահովեն: Եվ սա մեր մեծագույն խնդիրն է:Դատարանի պրոբլեմն ի՞նչ պրոբլեմ է՝ դատարանը որպես ինստիտուտ չի կայացել: Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը՝ մենք, այո՛, արդեն հասել ենք և բոլոր մեխանզիմները ձևավորել ենք: Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, ովքեր անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ՝ նրանք հեռացվելու են: Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն: Այսօր տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան Արդարադատության նախարարության կողմից հարուցված, որոնք գտնվում են Բարձրագույն դատական խորհրդում: Օրինակ, Արագած գյուղում էլ ասում էին, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ գայլերը, ժողովրդի մեջից էին ասում, ուզում են նորից գան իշխանության, բայց ներկաներից մեկն ասաց՝ եթե իրանք գայլ են՝ մենք էլ գելխեղդ ենք: Այնպես, որ թող որևէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս չունենա:Բայց ապագայի մասին ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ աշխատանքն այն միակ գործիքն է, որով մենք մեր խնդիրը պետք է լուծենք, բայց աշխատանքն էլ պետք է արդար լինի: Ժողովրդի, գյուղացու չարչարանքն արդյունք չի տալիս, չի տալիս այն ցանկալի արդյունքը, որ պետք է տա: Ի՞նչն է սրա պատճառը, որովհետև երևի մենք, կառավարությունը բավարար չափով գյուղացու կողքին չենք կանգնում: Այսօր չի կարող այդպես լինել, որ երկրի վարելահողերի կեսը չմշակվի: Երբ մենք խորանում ենք նաև պատճառների մեջ, թե ինչի գյուղատնտեսությունն արդյունավետ չէ, մենք հետևյալ պրոբլեմի առաջ էլ ենք գալիս, որ մեր երկրում, այո, հողը սեփականաշնորհվեց, շատ լավ է, բայց այդ հողը, սեփականաշնորհման ձևը, տեսքը, պրոբլեմներ է ստեղծել, որի առաջ այսօր մեր գյուղատնտեսությունը կանգնած է: Ի՞նչն է այդ պրոբլեմը. հողերը շատ կտրտված են, հողերը շատ փոքր են, հողն ինչքան փոքր է, այդքան անարդյունավետ է: Բազմաթիվ գյուղերում մարդը, ենթադրենք, 3 տեղ, ընդհանուր առմամբ 1.5 հեկտար հող ունի, մի հատն այստեղ է, մի հատը 5 կիլոմետր այն կողմ, երրորդը 10 կիլոմետր այն կողմ: Այդ նույն մարդը մինչև այդ հողից այն հող պտտվում, գալիս է՝ կրկնակի, եռակի է ծախսում:Եվ մենք պետք է այս խնդիրները լուծենք: Ո՞նց՝ գիտելիքով: Նաև պետք է կարողանանք հողերը խոշորացնել, որպեսզի մեծ կտորներ լինեն: Պետք է գյուղացիներին քաջալերենք: Խոշորացման ձևերից մեկը ո՞րն է՝ գյուղացիական կոոպերատիվների ձևավորումը: Պետք է քաջալերենք, որպեսզի դուք հնարավորություն ունենաք միավորվել: Օրինակ՝ ավագ սերնդի ներկայացուցիչները շատ են չէ՞ խոսում կոլխոզների մասին: Ասում են՝ կոլխոզների նման լավ ինստիտուտները քանդեցին: Ճի՞շտ է, կա՞ այդպիսի տեսակետ: Բայց հիմա մենք ուզում ենք այնպես անել, որ դուք իրար հետ համատեղ տնտեսություններ ձևավորեք, իրար հետ կառավարեք, պետությունն էլ ձեզ ապահովի էժան ֆինանսական միջոցներով, որպեսզի կարողանաք ավելի խոշոր հողեր մշակել, որպեսզի ավելի մեծ արդյունք ձևավորեք, որպեսզի կարողանաք ձեր ջանքերը մեկտեղել: Բայց սրա համար, իհարկե, ամենակարևոր խնդիրն ապահովելն է վստահությունը երկրի ապագայի և անվտանգության նկատմամբ:Մեզ համար շատ կարևոր թեմա է Զինված ուժերի և բանակի բարեփոխումները: Այսօր մենք լրջորեն լծվել ենք, լծվում ենք բանակի բարեփոխումներին: Այո՛, դատական իշխանությունների մասին արդեն խոսեցի, այդ պրոցեսը գնացել է և անխուսափելիորեն կավարտվի: Ես կարծում եմ, որ մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է խորացնենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Դուք գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ: Մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները: Ձևակերպենք այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր ու արդյունավետ գործիքը:Բայց մյուս կողմից մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի ոչ թե պատերազմը, մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի խաղաղությունը: Երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի, որ մենք պետք է այլ հայացքով, այլ տեսակետից և այլ դիտանկյունից նայենք մեր տարածաշրջանին: Մեր կանխավարկածը և պատմությունն այն է, որ մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ: Բայց եթե մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ, դա նշանակում է, որ բազմաթիվ ուրիշները մեզ համարում են իրենց թշնամի: Ինչքան իրենք են մեզ համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց ավելի շատ համարում թշնամի: Եվ այս փոխադարձ թշնամական դոզայի մեծացումը բերում է ճգնաժամերի: Այո՛, մենք պետք է կարողանանք վերանայել տարածաշրջանը, տարածաշրջանի մեր գնահատականը, մեր դիրքը, մեր կեցվածքը տարածաշրջանում, իհարկե՝ նաև քաջալերելով և ամեն ինչ անելով, որպեսզի ուրիշները նույնպես այդպես վարվեն: Որովհետև եթե միայն մենք այդպես վարվենք, դրանից ոչ մի բան չենք շահի: Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում մթնոլորտի փոփոխություն տեղի ունենա: Եվ մենք, այո՛, այս տարածաշրջանում ապրել ենք հազարամյակներով և այս տարածաշրջանում ապրելու ենք հազարամյակներով: Եվ մենք այս տարածաշրջանում մեր հայրենիքը, Հայաստանը և Արցախը պետք է շենացնենք:Էլի եմ ասում, շատ-շատ երազանքներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ: Բայց մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր իրականությանը, մեր ամեն փողոցին: Մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր ամեն քառակուսի մետրին: Մեր ոտքի տակ գտնվող ամեն քառակուսի մետրը պետք է մեր երազանքների օբյեկտ լինի: Որովհետև, եկեք տեսնենք, մենք երեսուն տարվա ընթացքում մեր երազանքներն ինչպես ենք իրականություն դարձրել: Ցավոք, մենք մեր երազանքներն իրականություն չենք դարձրել, որովհետև մեր երազանքներն իրականության հետ քիչ են կապ ունեցել: Ես խնդրում եմ՝ եկեք, մենք մեր երազանքները կապենք իրականության հետ, այ կոնկրետ այս երեխաների հետ: Մեր երեխաների ոչ թե վաղվա օրվա հետ, 10-15 տարվա, եկեք մեր երազանքներն սկսենք իրականացնել վաղվանից, մյուս շաբաթվանից, մյուս ամսվանից: Եվ մեր երազանքների օբյեկտը պետք է մեր երեխաները լինեն, ովքեր պետք է ստանան լավ կրթություն, ովքեր պետք է ապրեն արդար երկրում, ովքեր պետք է պաշտպանված լինեն և ովքեր պետք է իմանան, որ ունեն բոլորի նման հավասար հնարավորություն՝ կապ չունի, իրենք պաշտոնյայի ընտանիքից են, օլիգարխի ընտանիքից են, թե շարքային քաղաքացու, այսպես ասած, ընտանիքից են: Իրենք պետք է իմանան, որ ունեն նույն հնարավորությունը, իսկ դրա համար նրանք պետք է ստանան կրթություն: Դրա համար ես պատահական չնշեցի, որ մենք առաջինը ուսուցիչների աշխատավարձից պետք է սկսենք և պետք է ապահովենք, որ մեր երեխաները պատշաճ կրթություն ստանան, որի արդյունքում կարողանան պատշաճ մասնագիտացում և պատշաճ աշխատավարձ ստանալ:Մեր երկրի արդյունաբերությունը պետք է զարգանա: Այսօր, տեսեք, դուք բախվում եք այդ խնդրի հետ: Մեր ամբողջ տնտեսությունը, առավել ևս՝ գյուղատնտեսությունը կախված է մի ճանապարհից՝ Վերին Լարսից: Հիմա 600-ից ավելի մեքենա է կանգնած Վերին Լարսում եղանակային պայմանների պատճառով: Չի կարող մի երկիրն ունենալ միայն մի ճանապարհ: Այո՛, մենք այս ամեն ինչից պետք է նաև կարողանանք նոր ուժով, ուժեղացած ու հաղթած դուրս գալ: Դրա համար մենք պետք է լինենք ավելի խորագետ: Այո՛, մեր երկիրը պետք է երկաթուղի ունենա, որովհետև առանց երկաթուղու մեր տնտեսությունը չի լինի այնպիսի հզոր, ինչպիսին մենք ունեցել ենք Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում: Իսկ հզոր տնտեսությունը ի՞նչ է նշանակում: Նշանակում է այս երեխաների համար մասնագիտացման ամենատարբեր հնարավորություններ, նշանակում է բարձր վարձատրվող ինժեներ, բարձր վարձատրվող ագրոնոմ, բարձր վարձատրվող ամենատարբեր մասնագետ: Մենք գիտության ֆինանսավորումն ենք արդեն ավելացնում: Մենք ընդունել ենք Բարձրագույն ուսումնական կրթության և գիտության մասին օրենքը, որովհետև մենք պետք է կենտրոնանաք մեր երեխաների ապագան կառուցելու վրա: Իսկ դրա համար շատ կարևոր մի նախապայման կա՝ դա արդարությունն է, մեր երկրում արդարության հաստատումը:Այո՛, մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր մարդիկ շարունակաբար պահանջում են, որպեսզի Հայաստանը երկար տարիներ կոռուպցիայով թալանած անձինք դուրս շպրտվեն ընդհանրապես քաղաքական դաշտից և մեր իրականությունից: Եվ սա մարդկանց պահանջն է: Բայց գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ. այսօրվա դրությամբ Հայաստանում մեր իշխանության գալուց հետո տասնյակ կոռուպցիոներների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրանցից շատերը փախուստի մեջ են, հետախուզման մեջ են: Բայց ի՞նչ պարզվեց: Նաև, ցավոք, տեսեք, այդ պետական ապարատի աշխատավարձերի մասին այդքան խոսվում է, չէ՞: Մեր երկրում այս ընթացքում այնպիսի պրոբլեմներ են բացահայտվել, որ, օրինակ, մենք 200 000 կամ 300 000 կամ նույնիսկ 400 000 դրամ աշխատավարձ ստացող քննիչին ասում ենք՝ գիտես ինչ, գնա այս մի միլիարդ գողացածին բեր պատասխանատվության ենթարկի: Այսօր մենք դեպքեր ունենք, երբ գնում են, քննիչներին, ասում են՝ ինչքան աշխատավարձ ես ստանում, կաշառք հիմա պարզ է չեն վերցնի, համենայնդեպս՝ այդ գործերով, ասում է՝ 400 000, ենթադրենք, ասում է՝ արի գործից դուրս արի, արի մեր փաստաբանական թիմում աշխատի, քեզ ամիսը 3 անգամ ավելի շատ աշխատավարձ ենք տալիս: Այսինքն, այսօր, որ մենք շատ դեպքերում խոսում ենք պետական ապարատում աշխատավարձի բարձրացման մասին, շահարկում են, ասում են՝ տեսեք, փոխանակ ժողովրդի կարիքները բավարարեն, պետական համակարգում աշխատավարձ են բարձրացնում: Նաև սրա համար ենք բարձրացնում, որ ձեր այդ պահանջները կատարելու, արդյունավետ իրագործելու հնարավորություն ունենանք: Որովհետև, այո՛, 400 000 դրամ կամ 300 000 դրամ ստացող քննիչին ասում են՝ դուրս արի, արի փաստաբան դարձի, արի մեր փաստաբանական թիմ, 5 անգամ ավելի քեզ փող կտանք: Եվ շատ դեպքերում քննչական մարմինների ղեկավարներն ինձ ասում են՝ զոռով ենք պահում այդ քննիչներին: Մենք պետք է շարունակենք պայքարել այս իրողությունները հաղթահարելու համար: Եվ ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ խոստանամ, որ ես, ինչքան դուք ինձ այդ հնարավորությունը կտաք, շարունակելու եմ հանուն արդարության, օրինականության, ճշմարտության Հայաստանի Հանրապետությունում պայքարել: Այնքան ժամանակ, ինչքան ուժ կա, մեջս էներգիա կա, ես պայքարելու եմ հանուն արդարության և հանուն ճշմարտության: Եվ շնորհակալ եմ ձեզ, որ մեր այսքան գործած սխալներից հետո էլ, դուք դեռ պատրաստ եք մեզ այդ հնարավորությունը տալ: Սա ձեր շատ մեծ մեծահոգության մասին է վկայում:Տեսեք ժողովուրդ, այս պատերազմը և դրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ համար ստեղծեցին անհրաժեշտություն, որ մենք նորից գանք և ժողովրդից ստացած մանդատը վերահաստատենք կամ չվերահաստատենք: Դա ձեր կամքից է կախված: Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դա, այսպես ասած, այս ամբողջ գործընթացը ռեսթարթի ենթարկելու միակ ձևն է: էլի եմ ասում, շատ է խոսվում նրա մասին, որ գելերն ուզում են գան իշխանության, գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության: Եվ ձեր խնդիրն է, մեր խնդիրն է առաջիկա ընտրությունների ժամանակ գնալ և մերժել գելերին և գելերին խեղդելու մանդատ տալ գելխեղդներին: Սա է առաջիկա մեր խնդիրը: Եվ ես հույս ունեմ, համոզված եմ, որ դուք այդ խնդիրը կլուծեք:Կրկին, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ մեր գործած սխալների համար: Մենք սխալներ, այո՛, գործել ենք: Մենք սխալներ գործել ենք, և պատրաստ ենք կրել ցանկացած պատասխանատվություն այդ սխալների համար: Բայց եթե այդ սխալի համար ձեր որոշած պատասխանատվությունը կլինի ուղղել այդ սխալները, ուրեմն մենք նաև կստանձնենք այդ պարտավորությունը, ժողովուրդ ջան:Շնորհակալ եմ բոլորիցդ: Սիրում եմ բոլորիդ: Հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Եվ այնքան հպարտ և ուրախ եմ, որ այսքանից հետո տենց հզոր եք, տենց հաղթական եք, տենց դուխով եք: Եվ դա ունի մեկ պատճառ՝ այո, այս պատերազմում մեր ժողովուրդը չի հաղթել, եթե պարտվել ենք, ես եմ պարտվել, պարտությունն ինձ թող լինի, հաղթանակը ձեզ: Դուք հաղթել եք, հաղթում եք և պիտի հաղթեք: Եվ ես խոստանում եմ, որ իմ կյանքն ամբողջությամբ նվիրված է եղել, նվիրված է և նվիրված է լինելու ձեր հաղթանակին:Շնորհակալ եմ շատ»: Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի և կատարել մոմավառռություն:
21:33 - 28 մարտի, 2021
Պետք է ոչ թե հանքաքար, այլ պղնձի պատրաստի արտադրանք արտահանենք, իսկ դրա համար մեզ երկաթուղի է պետք. Փաշինյան

Պետք է ոչ թե հանքաքար, այլ պղնձի պատրաստի արտադրանք արտահանենք, իսկ դրա համար մեզ երկաթուղի է պետք. Փաշինյան

Պղնձի միջազգային գինը 2000 թվականից հետո աճել է մոտ 6-7 անգամ: Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է աշխարհում, և շատերն ասում են՝ պղինձը 21-րդ դարի երկրորդ նավթն է: Այդ մասին Արմավիրի մարզի արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Ակնհայտ է, որ պղնձի գները շարունակելու է աճել, բայց մենք այդ հարստությունը չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել, որովհետև մենք այսօր հանքաքար ենք արտահանում: Բայց պետք է խնդիր դնենք արգելու հանքաքարի արտահանումը՝ հնարավորություն ստեղծելով արտահանել պղնձի պատրաստի արտադրանք, իսկ դրա համար մեզ երկաթուղի է պետք»,- ասաց Փաշինյանը:   Նրա խոսքով՝ եթե Հայաստանում պղնձաձուլարան կառուցվի, լինի երկաթուղի, խնդիր կդրվի պղինձը մշակել, կստեղծվեն աշխատատեղեր, նոր գործարաններ կբացվեն: Վարչապետը վստահ է՝ եթե հետպատերազմական շրջանում մեզ հաջողվի հասնել նրան, որ երկաթուղիները բացվեն, մենք հնարավորություն կունենանք 21-րդ դարի երկրորդ նավթն արդյունավետ օգտագործել: «Դուք գիտեք, որ մեր երկաթուղիները դեպի Իրան և ՌԴ, անցնում են Ադրբեջանով, և մենք պետք է հասկանանք, որ չի կարող լինել այնպես, որ մենք ճանապարհ ստանանք իրենց տարածքով, իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Եվ այստեղ պետք է որոշումներ կայացվեն, որ մենք պետք է փոխադարձաբար այդ ճանապարհներից օգտվենք:  Տարաշրջանի նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր դիտանկյունը պետք է փոխենք: Մենք ունենք թշնամիներ տարածաշրջանում, բայց ինչքան մենք ենք համարում թշնամի, այդքան մեզ են համարում թշնամի, և այս իրավիճակի մասին պետք է մտածենք, պետք է տարածաշրջանում Հայաստանի շուրջ որոշակի բարենպաստ միջավայր ձևավորենք, բայց դրա համար պետք է մեր դիտանկյունը փոխենք տարածաշրջանի նկատմամբ և հակառակը: Եվ այստեղ առաջնայինն անվտանգության հարցն է:   Մեր անվտանգային մասշտաբները փոխվել են, և մենք պետք է նոր բանաձևեր ստեղծենք անվտանգային սպառնալիքներին դիմակայելու համար: Իսկ դրան դիմակայելու ամենակարևոր բանաձևը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, որն արդեն գոյություն ունի ՀՀ-ում:  Մենք պետք է առաջիկա քննարկումներում այդ զորախումբը, որպես տարածաշրջանում անվտանգային կարևոր բաղադրիչ, ավելի ուժեղացնենք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է անընդհատ պատրաստվենք նոր պատերազմների, այլ պետք է օգտագործենք տարածաշրջանի նկատմամբ մեր դիտանկյունը փոխելու և օգնելու, որ նրանք էլ մեր նկատմամբ վերաբերմունքը փոխեն»,- նշեց Փաշինյանը:   
16:31 - 28 մարտի, 2021
Արցախում 3 տարում իրականացվելու է պատմության ընթացքում ամենամեծ բնակարանաշինության ծրագիրը. վարչապետ

Արցախում 3 տարում իրականացվելու է պատմության ընթացքում ամենամեծ բնակարանաշինության ծրագիրը. վարչապետ

Մեր նահատակների զոհողության շնորհիվ է, որ Արցախն այսօր, թեկուզ, վիրավոր, բայց կանգուն է: Այդ մասին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Մեր ամենամեծ ծառայությունը մեր նահատակների հիշատակին կլինի այն, որ մենք Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք: Մեր խնդիրը պետք է լինի մեր ժողովրդի բարեկեցության ապահովումը»,- նշեց Կառավարության ղեկավարը:   Նա հայտարարեց, որ Արցախում պետք է իրականացվի 110 մլրդ դրամի բնակարանաշինության ծրագիր՝ «Հայաստան» հիմնադրամի հետ: «Ծրագիրը կիրականացնենք 3 տարում, ինչը համեմատելի է նախորդ 30 տարվա ընթացքում հիմնադրամի կողմից Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ, և չի բացառվում, որ ավելի մեծ է: Դա, թերևս, պատմության ընթացքում Արցախում իրականացված ամենամեծ ծրագիրն է լինելու»,- ընդգծեց Փաշինյանը: Նա վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 1992-ից մինչև 2020-ի սեպտեմբեր հիմնադրամում հանգանակաել է 313 մլն դոլար, իսկ միայն 2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում՝ 220 մլն դոլար:  «Մեր ժողովուրդը 30 տարվա ընթացքում բանակին տվել է ամեն ինչ՝ կրելով բազմաթիվ զրկանքներ հանուն անվտանգության և հանուն Արցախի: Ուստի, պատերազմի հետևանքով որևէ մեկը չպետք է իրեն պարտված զգա, այդ պարտության պատասխանատվությունը ես ինձ վրա եմ վերցնում, պարտությունը թող ինձ լինի, բայց հաղթանակը ձերը պետք է լինի: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը պետք է հաղթի, 30 տարվա բոլոր հաղթանակները ձերն են և այն զրկանքները, որոնք կրել եք, դրա վկայությունն է»,- ասաց վարչապետը: 
15:36 - 28 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տերյան փ. 8 շենք, Պարոնյան փ. 18, 20, 24, 28 շենքեր, Լեոյի փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ս․Զորավարի փ․40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Նիզամի փ․ 2, Մանանդյան փ․ 1/3, Մայիսի 9-ի փ․ 13 շենքեր և սեփական տներ, Ֆրունզեի փ․ 8, 8/1, 10, 10ա, 12, 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հաղթանակ 3, 4, 6, 7, 10, 11, 12, 18, փողոցներ, Հաղթանակ փողոցի թիվ 37, 38 տեղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի,Դրոյի և Վերին Անտառային փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Նորք 6 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-16:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, 10:30-16:00 Աբովյան գյուղ մասնակի, Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի, 13:00-15:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Մյասնիկյան, Շիրվանզադե, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Ռինդ գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ քաղաք՝ Շիրակի փողոց մասնակի, Բոլոր հողեր թաղամաս, Ծիրանարոց թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնքի թիվ 12, 13 փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնքի թիվ 8, 9, 33, 35, 36, 37 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00–12։00 Ծովինար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-13:00 Վանաձոր քաղաք՝ Էներգետիկ տնային ավան թաղամաս, Բազում, Ազնվաձոր, Արչուտ և Արչուտ կայարան գյուղեր, 14:00-17:00 Վանաձոր քաղաք՝ քիմիական գործարան, Ցալկուտ, Կենտրոն, 3-րդ մաս թաղամասերն ամբողջությամբ, Տավրոս թաղամաս մասնակի, Մյասնիկյան, Սպանդարյան, Գարեգին Նժդեհի փողոցներն ամբողջությամբ, Շիրակացի, Տիգրան Մեծի և Վարդանանց փողոցներ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Խնձորեսկ գյուղ մասնակի, 14:00-17:00 Ներքին Խնձորեսկ գյուղ:
09:38 - 11 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 4/6 շենք, Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ, Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 12/1, 16, 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Վաղարշյան փ. 15բ, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ և 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շարուրի փ․17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 85-112; 26փ.13-34; 28փ. 1-15 սեփական տներ, Էրեբունի փ. 25, 27 շենքեր, Մուշական գյուղ 1-8 փողոցներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Ներքին Բազմաբերդ մասնակի, Մեծաձոր և Վերին Բազմաբերդ գյուղեր, 12:00-15:00 Աշտարակ քաղաք` Դիտավան 1, Դիտավան 2 թաղամասեր և Կարին գյուղ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Սայաթ-Նովա և Նորաբաց գյուղեր մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09։30-16։30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղին՝ մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Արին գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-16։30 Պռոշյան համայնք՝ ԳԱՄ-ի 1, 2, 3 բազմաբնակարան շենքեր և մանկապարտեզ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Ծովակ գյուղ, “Վեոն Արմենիա”, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ, “Մարիամ Նարեկ” գազալցակայան, “Խաչատրյան Ահարոն” ԱՁ, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք` Սյունիք, Շահումյան, Սևակի փողոցներ մասնակի, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74 շենքեր, 13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկի, Մելիք Թանգի փողոցներ, 15:30-17:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր, 11:00-14:00 Վերիշեն գյուղ մասնակի, 11:00-14:30 Դարաբաս գյուղ, 15:00-17:00 Լծեն գյուղ:
09:46 - 04 մարտի, 2021
Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Կառավարող ուժի այսօրվա հանրահավաքից առաջ մեդիատիրույթում տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին շրջանառվում, համաձայն որոնց՝ իշխանության ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար կիրառում են վարչական ռեսուրս։ Տարածվող տեսանյութերից հետո ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Սոցցանցերում, այնուամենայնիվ, չդադարեցին քննարկումները։  Infocom-ն աշխատանքային ժամին զանգահարեց ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ պարզելու՝ մարզպետերն աշխատավայրո՞ւմ են, թե՞ ոչ։ Տավուշի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու, աշխատակիցն ասաց՝ հնարավոր է։ Փորձեցինք կապ հաստատել անձամբ մարզպետի հետ, սակայն բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։ Արմավիրի մարզպետարանից Infocom-ին հայտնեցին, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես Երեւանում է՝ դարձյալ աշխատանքային այցով։ Անձնական համարին կատարած զանգն անպատասխան մնաց։ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը տեղում եղել է, սակայն թե ուր է 17:40-ի դրությամբ՝ տեղեկություն չունի։ Փոխմարզպետերից մեկը նույնպես տեղում չէր, իսկ մյուս փոխմարզպետը չպատասխանեց աշխատանքային հեռախոսահամարին։  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքի է, սակայն չհայտնեց՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ հարցերին ի պատասխան աշխատակիցը խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ, որտեղից, սակայն, զանգերին չպատասխանեցին։ Մարզպետն անձնական հեռախոսահամարով նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Լոռու մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Արամ Խաչատրյանը ընդմիջումից հետո տեղում չի եղել, սակայն չգիտեն՝ ուր է գնացել։ Փոխմարզպետի աշխատասենյակի հեռախոսահամարով մեր զանգերը դարձյալ անպատասխան մնացին։ Արագածոտնի մարզպետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարեցինք մարզպետ Դավիթ Գեւորգյանի աշխատասենյակ։ Զանգին պատասխանած աշխատակիցը մեր հարցին, թե որտեղ է մարզպետն աշխատանքային ժամին, չպատասխանեց՝ ասելով, թե զանգել ենք տեղեկատվական բաժին։ Բաժնի համարը, սակայն, լրիվ այլ է։ Խնդրեցինք տրամադրել մի համար, որով կարող են պատասխանել մեր հարցերին, սակայն աշխատակիցն անջատեց հեռախոսազանգը, որից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետն անձնական հեռախոսահամարին չպատասխանեց։ Գեղարքունիքի, Արարատի եւ Շիրակի մարզպետարաններից տեղեկացրին, որ մեր զանգելու պահին՝ 17։40-ին, մարզպետները եղել են աշխատանքի վայրում, իսկ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզպետն աշխատանքի վայրում չէ, սակայն չեն կարող նշել, թե ուր է գնացել։ Փոխմարզպետներից մեկը՝ Կարո Ավանեսյանը, տեղում էր։ Մյուս փոխմարզպետի՝ Նարեկ Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց։ Մարզպետի անձնական հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։ Այսպիսով՝ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մարզպետներից 5-ն աշխատանքային ժամին որտեղ են, 2-ն այսօր՝ հանրահավաքի օրը, գործուղման էին մայրաքաղաք Երեւանում, եւ մարզպետներից միայն 3-ն էին, որ, ըստ մարզպետարանների աշխատակիցների փոխանցած տեղեկության, աշխատանքի վայրում էին։ Նարեկ Մարտիրոսյան
19:23 - 01 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․ Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելու փ. 17-41 սեփական տներ, Մաշտոցի պող. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Բագրատունյաց պող․ 7, 11, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ որքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, “Վ.Մկրտչյան” բաժանորդը, “Պանարամա” ՍՊԸ (Հովսեփյան փողոց 24/3) , թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4, Գայի պող. 26 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1-42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Արցախի փ.1, 1բ շենքեր, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր,   Կոտայքի մարզում՝   10։00-14։00 Աբովյան քաղաքի 4-րդ մասնաշենք մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝   11։00–13։00 Աստղաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14։00–16։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 1, 2 փողոցներ մասնակի, Կադաստրի շենք և հարակից սեփական տներ, Խարբերդ գյուղ մասնակի, 10:30-14:30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-16:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Կամարինի, Մյասնիկյան փողոցներ մասնակի:
09:51 - 26 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 4 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 13 շենք, 11:00-17:00 Բաբայան փ. 26 շենք, Ռուբինյանց փ. 4ա շենք, Ալիխանյան փ. 12 շենք, Բաղրամյան պող. 1 փակ. 9 շենք, Կիևյան փ. 11, 18 շենքեր, Օրբելի փ․ 12, 14 շենքեր, Ազատության պող․ 12 շենք, Կոմիտասի պող. 27, 56 շենքեր, Արաբկիրի քաղաքացիական կացության ակտերի գործակալություն (ԶԱԳՍ), «Երքաղլույս» ՓԲ ընկերություն, քաղ․ «Մարգարյան Արամ», «Լուգրանակ», «ՍԱՈՒԹՐԵՅԴ», «ՍՊՓԻԷՍ ՕԻԷ Քորփորեյշն», «ՌԱՆ ՕՅԼ», «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊ ընկերություններ, քաղ․ »Աշոտ Քեռյան», «Էքա Ցերեկ» ՍՊԸ, քաղ․ «Էդուարդ Ճարոյան», քաղ․ «Կարեն Պողոսյան», քաղ․ «Եղիշ Եղիշյան», քաղ․ «Վարուժան Բեյրության», «Ջրային կոռույցներ», «ԱԲՍԵՈ-ԱՐՏ» ՍՊ ընկերություններ, քաղ․ «Կարեն Մկրտչյան», «ԳՈՌՆԱՆ» ՍՊԸ, քաղ․ «Դավիթ Սարդսյան», քաղ․ «Բաղդասար Կարնազյան», քաղ․ «Արտյոմ Զարգարյան», քաղ․ «Արտավազդ Սահակյան», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ, Ռուսական եկեղեցի, Նորագավիթ 1, 2 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1 փողոցի 1-ին նրբանցքի և 2-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի, Ոսկեհատ և Զվարթնոց գյուղեր,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք` Խանջյան, Սերոբ Աղբյուր փողոցներ մասնակի, 10:00-14:00 Մասիս քաղաք` Կայարանի թաղամաս մասնակի, Նոր Խարբերդ գյուղ մասնակի, 10:00-16:00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Կոմիտասի, Թումանյան փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-13։00 Առինջ գյուղ մասնակի, «Առինջ մոլ» առևտրի կենտրոն մասնակի, հյուսիսային ավտոկայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի։
12:06 - 22 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 1, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․34 շենք, Բագրատունյաց պող․13 շենք, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Վերֆելի փ. 3-6 սեփական տներ, Իսակովի պող 4, 4/1, 4/2 շենքեր, Ավան՝ Իսահակյան թաղամաս 1/1, 1/3, 2/1, 2/2, 2/3, 3/1, 3/2, 3/3, 4, 5, 45 շենքեր, Թումանյան թաղամաս 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9 շենքեր, Քուչակ թաղամաս 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 48, 49 շենքեր, Ա․ Հովհաննիսյան թաղամաս 1ա, 1բ, 31, 32, 33, 34, 36, 37, 38, 39, 42, 44 շենքեր, թիվ 1 մարզադպրոց, թիվ 171 դպրոց, թիվ 3 մսուր-մանկապարտեզ, ոստիկանության Ավանի բաժանմունքի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Բորյան փ. 4 շենք, Նանսենի 1-ին նրբանցք 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Շենգավիթ 9 փողոցի թիվ 2, 3 հանրակացարաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մանակի, Ոսկեհատ և Զվարթնոց գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11:00-14:00 Կարբի գյուղ,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի, Նոր Խարբերդ և Այնթափ գյուղ մասնակի, 10:30-14:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, փողոցներ մասնակի, Օգոստոսի 23 փողոցի 22, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:30-16:00 Վերին Դվին գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Արենի գյուղ մասնակի, 11:00-15:00 Մալիշկա գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Նուռնուս համայնք՝ Նուռնուսի այգեգործական զանգված, «Առողջ սունկ», «Վարատ» ընկերություններ, 11։00-16։30 Պտղնի համայնք՝ Պտղնի-2 այգեգործական ընկերություն, Եղվարդ համայնք՝ Շիրակ, Չարենց, Թումանյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավանի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ համայնք՝ Բարեկամության, Գարեգին Նժդեհի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00-14։00 Վարդենիս համայնք՝ Բանավան թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ 12։10-14։10 Վարդենիս համայնք՝ Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի հիվանդանոց (բժշկական կենտրոն), Սոցիալական և Նոր թաղամասեր ու ՍինոՀիդրո շինարարական բազան:
09:07 - 19 փետրվարի, 2021
Երեւանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երեւանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյանց փ. 1-30 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Նարեկացի թաղամաս 30, 43, 54, 1ա, 1բ, 36, 42 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ Բաբաջանյան փ. 7 (4/2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաբայան փ. 26, Ռուբինյանց փ. 4ա, Ալիխանյան փ. 12 շենքեր, Բաղրամյան պող. 1 փակ. 9 շենք, Կիևյան փ. 18 շենք, Բագրատունյաց պող․15, 19, 21, 25/27 շենքեր, Բագրատունյաց պող․13 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Եղբայրության փ․16 շենք, Գ․Նժդեհի փ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 շենքեր, Մանթաշյան փ․51, Արարատյան փ․5 շենքեր, Մանանդյան փ․17, Մանթաշյան փ․53 շենքեր, Արարատյան փ․ 7, 9 շենքեր, Արին Բերդի 2-րդ նրբանցք, Պարսեղով, Եղիազարյան, Լևոնյան, Բաշինջաղյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Ա. Խաչատրյան, Արցախի փողոցներ մասնակի, 10:00-14:00 Այնթափ գյուղ մասնակի, 10:30-14:30 Ազատավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-14:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ, Ղուկասավան գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Արենի գյուղ մասնակի, 10:00-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոցի 1, 4, 5, 6 շենքեր, Ավտոկայանի փողոց, 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի,   Լոռու մարզում՝ 12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն 1 2 և Գործարանային թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ,   Սյունիքի մարզում՝ 09:20-11:30 Քաջարան քաղաք՝ Լեռնագործներ փ. 8, 12, 16 շենքեր, Չարենցի փ. 1, 2, 3 շենքեր և Շահումյան փ. 1 շենք, 11:00-17:00 Շաքի գյուղ մասնակի:  
09:17 - 18 փետրվարի, 2021
26 համայնք ինչպե՞ս է մի հոգին ղեկավարելու․ համայնքների խոշորացումը Արմավիրի մարզում

26 համայնք ինչպե՞ս է մի հոգին ղեկավարելու․ համայնքների խոշորացումը Արմավիրի մարզում

Արմավիրը Հայաստանի միակ մարզն է, որտեղ համայնքների խոշորացման գործընթաը դեռ չի մեկնարկել։ Կառավարությունն առաջիկայում նախատեսում է մարզում 26 համայնքների միավորմամբ ձևավորել խոշորացված առաջին համայնքը, որի կենտրոնը լինելու է Մեծամորը։ Զարթոնքը մեկն է այն համայնքներից, որոնք ընդգրկվելու են Մեծամորի կամզում։ Զարթոնքի դպրոցի ուսուցչուհի տիկին Սուսաննան դեմ է համայնքների խոշորացմանը «Այստեղ կլինի ներկայացուցիչ, բայց այնտեղ (համայնքային կենտրոնում- խմբ․) նստողն այստեղի հարցերը դժվարութամբ կլուծի։ Հիմնական օրենդրական հարցերը լուծվելու են այնտեղ, ոչ այստեղ, իսկ իսկ եթե ինչ-որ խնդիր կա, ավելի շատ իրենք իրենց հարցերը կլուծեն, քան այս գյուղի հարցերը»։ Տիկին Սուսաննան նաև կարծում է, որ ձևավորվող Մեծամորում չպետք է այդքան շատ համայնքներ միավորվեն․ «Քսանվեց համայնքը ո՞նց է մի հոգին ղեկավարելու։ Ո՞նց է հնարավոր այդքանի հարցերը լուծել»։ Մեկ տարի է, ինչ Սամվել Աղաջանյանն ընտրվել է Զարթոնքի համայնքապետ։ Նա ասում է, որ այդ ընթացքում որևէ տեղեկություն չի ստացել այն մասին, թե երբ է խոշորացվելու Զարթոնքը կամ ինչ փնջում է ներառվելու․ «Հնարավոր էր բրոշյուրներով կամ գրություններով տեղեկացնել։ Ես չեմ պատկերացրել, որ այսքան շատ գյուղեր միանալու են մի փնջի մեջ։ Ինֆորմացիան քիչ է, չենք կարողանում հասկանալ քայլերը, հետևանքները»։ Համայնքները կարող են խոշորացումից առաջ տեղական հանրաքվե նախաձեռնել և խոշորացման վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտել։ Սամվել Աղաջանյանը հնարավոր համարում է, որ Զարթոնքի բնակիչները կուզենան հանավքե կազմակերպել, չնայած այն միայն խորհրդատվական բնույթ ունի։ Մեծամոր խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելու է նաև Ծաղկունքը։ Գյուղի բնակիչ Անդրանիկ Հարությունյանը դեմ է խոշորացմանը․ «Ասում էին՝ 8-10 գյուղ պետք է միանա, բայց դրան էլ համաձայն չէր ժոովուրդը: Կարող եմ ասել, որ ժոովրդի 99 տոկոսը համաձայն չէ»։ Ծաղկունքի‌ ‌համայնքապետի‌ ‌տեղակալ‌ ‌Ռաֆիկ‌ ‌Սարգսյանն‌ ‌ասում‌ ‌է՝‌ ‌երբ‌ ‌բնակիչներին‌ ‌տեղեկացրել‌ ‌են‌ ‌խոշորացման‌ ‌մասին,‌ ‌նրանք‌ ‌հիմնականում‌ ‌դեմ‌ ‌են‌ ‌եղել։‌ ‌Պարոն‌ ‌Սարգսյանն‌ ‌էլ‌ ‌խոշորացումից‌ ‌բացասական‌ ‌սպասելիքներ‌ ‌ունի․ «Մեր‌ ‌համայնքում‌ ‌մեր‌ ‌ժողովրդին‌ ‌ճանաչում‌ ‌ենք,‌ ‌մեր‌ ‌հարկ‌ ‌ու‌ ‌տուրքերը‌ ‌հավաքում‌ ‌ենք,‌ ‌մեր‌ ‌միջոցները‌ ‌ներդնում‌ ‌ենք‌ ‌համայնքի‌ ‌զարգացման‌ ‌համար։ Մեր‌ ‌բյուջեն‌ ‌գիտենք՝‌ ‌որտեղ‌ ‌պիտի‌ ‌ծախսենք,‌ ‌հիմա‌ ‌այդ‌ ‌26‌ ‌գյուղը‌ ‌պիտի‌ ‌որոշեն, որ‌ ‌էս ‌համայնքում‌ ‌էս ‌տարի‌ ‌էս ‌գործը‌ ‌պիտի‌ ‌արվի,‌ ‌էն ‌համայնքում էն ‌գործը‌ ‌պիտի‌ ‌արվի»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վստահեցնում է, որ համայնքային նոր փնջերը որոշելուց առաջ քննարկումներ է անցկացրել համայնքների թե՛ ղեկավարների, թե՛ բնակիչների հետ։ Սակայն Զարթոնքում և Ծաղկունքում գյուղացիների հետ զրուցելիս նկատեցինք, որ նրանք այնքան էլ լավ տեղեկացված չեն իրենց համայնքների խոշորացման գործընթացից, շատ գյուղացիներ նույնիսկ զարմացան՝ իմանալով, որ Մեծամորի կազմում 26 համայնք է ներառվելու։ Բացի այդ՝ համայնքների բնակիչները երբեմն լավ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու խոշորացումից հետո․ շատերը բողոքում են, որ մի փաստաթղթի կամ փոքր հարցի համար պիտի գնան, հասնեն համայնքային կենտրոն, մինչդեռ խոշորացումից հետո նրանք ունենալու են վարչական ղեկավար, որն իրավասու է լինելու բնակիչներին փաստաթղթեր տրամադրել և համայքնապետարանում բնակավայրի խնդիրները բարձրաձայնել։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ համայնքների խոշորացման վերաբերյալ մարդկանց բացասական կարծիք ունենալու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք բավարար չափով իրազեկված չեն։ Աննա Սահակյան
14:53 - 17 փետրվարի, 2021