Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Թուրքիան ԱՄՆ-ին և Հունաստանին բողոքի նոտա է հղել

 |factor.am|

Թուրքիան ԱՄՆ-ին և Հունաստանին բողոքի նոտա է հղել |factor.am|

factor.am: Թուրքիան իր բողոքն է հայտնել Հունաստանին և ԱՄՆ-ին՝ կապված Էգեյան ծովի կղզիներում ամերիկյան արտադրության զրահատեխնիկայի տեղակայման հետ։ Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը։ Թուրքական ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ բողոքի պատճառը Միդիլի ու Սաքիզ կղզիներում ԱՄՆ արտադրության զրահատեխնիկայի տեղակայումն է։ Նախօրեին Անկարայում Հունաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նշվում է, որ նշյալ տեղակայումը, իբր, Հունաստանի պայմանագրային պարտավորությունների խախտում է, որոնք բխում են Լոզանի և Փարիզի 1923 և 1947 թվականների պայմանագրերից։ Նման նոտա հանձնվել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպանին ու Վաշինգտոնի համապատասխան կառույցներին։ Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիան Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովի կղզիներ զրահատեխնիկա տեղափոխելու մեջ։ Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվել են։ 
17:02 - 27 սեպտեմբերի, 2022
Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում․ Հունաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում․ Հունաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Երևանում հստակ մեսիջ ուղարկեց այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները.  վերանայման քաղաքականությունը ձախողվելու է: Դենդիասն այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարությունում: «Ես կցանկանայի նաև հստակ մեսիջ ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները: Եվ իմ մեսիջը հետևյալն է՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն: Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Մենք վկա ենք նաև թուրքական հռետորիկայի, թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական կղզիներ: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ  Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակներում, և այս պարտավորությունները բխում են Լոզանի համաձայնագրից»,-ընդգծեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան դեմ է, որովհետև Հունաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքներն անպաշտպան մնան: ԱԳ նախարարները Երևանում քննարկել են նաև Կովկասում անվտանգության մարտահրավերը: «Մեր դիրքորոշումը ԼՂ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում: Միջազգային իրավունքը «Սուրբ կտակարանն է» միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար: Այս տեսակետից մենք ողջունում ենք նաև վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում այս տարածաշրջանում նոր ապագայի համար»,-ասաց Հունաստանի ԱԳ նախարարը: Սակայն նա ընդգծեց, որ լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք: Հունաստանը կշարունակի աջակցել երկկողմ բանակցությունները սկսելուն: Նիկոս Դենդիասը հավելեց՝ հավատում են, որ մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն անհապաղ, մարդասիրական իրավունքը պետք է հարգվի:
16:59 - 27 սեպտեմբերի, 2022
Հունաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Հունաստանի ԱԳ նախարար
 |civilnet.am|

Հունաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Հունաստանի ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Հունաստանը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունները և աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երևանում ՀՀ ԱԳՆ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ «Հունաստանն աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը։ Դա իհարկե, վերբերում է մեր լավ գործընկեր Հայաստանին։ Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը։ Մի քանի օր առաջ Հայաստանի տարածքը ռմբակոծվում էր Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից։ Այս առումով կցանկանայի մեջբերել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոսքերը, որը երեկ ասաց՝ դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել ի հակադրություն խաղաղ բանակցությունների»,- նշել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը։ Նիկոս Դենդիասը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հունաստանի դիրքորոշումը․ «Մենք աջակցում ենք միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումներին։ Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, որը առաջարկում է նոր մոտեցում այս տարածաշրջանի նոր ապագայի համար։ Սակայն լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք»,- ասել է նա։ Դենդիասի նաև հայտարարել է, որ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ։ «Թուրքիան, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից։ Հստակ ուղերձ եմ ուզում ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերագծել քարտեզները՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն։ Մենք ցանկանում ենք կառուցողական երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, բայց նաև պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը և մեր իրավունքները»,- նշել է Նիկոս Դենդիասը։ Հունաստանի արտգործնախարարն այսօր հանդիպումներ է անցկացնելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Լուսանկարը՝ Photolure-ի
16:22 - 27 սեպտեմբերի, 2022
ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. ՀՀ ԱԳ նախարար

 |armenpress.am|

ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 2 տարի անց էլ ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Հայկական կողմը վերահաստատում է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր հանձնառությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի հայտարարության ժամանակ: Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները Երևանում, ի թիվս, այլ հարցերի, անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Միրզոյանը հիշեցրեց՝ 2 տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ և նրա ժողովրդի դեմ: «Այսօր՝ 2 տարի անց հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն»,-ասաց արտգործնախարարը:
16:13 - 27 սեպտեմբերի, 2022
Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ ասուլիսի մեկնարկին շեշտեց Հունաստանի աջակցությունը Հայաստանին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային: 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև այժմ Երևանում Ձեր գտնվելն այն համերաշխության և աջակցության հավաստիքն են, որը մենք մեծապես գնահատում ենք»,- ասաց Միրզոյանը: Խոսելով իրենց հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին՝ Միրզոյանը նախ նշեց հայ-հունական հարաբերությունների զարգացումը: «Անցած 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում»,- ասաց Միրզոյանը:
16:06 - 27 սեպտեմբերի, 2022
Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը: Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:   Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:   Հույն պատգամավորներն առանձնակի ուշադրությամբ են ծանոթացել սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:   Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Հարություն Մարությանը հյուրերին է նվիրել 1913-1922 ամերիկյան մամուլում հրատարակված Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ:    
15:55 - 27 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում, ինչպես Ուկրիաինայի դեպքում է. հույն պաշտոնյա

Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում, ինչպես Ուկրիաինայի դեպքում է. հույն պաշտոնյա

Հունաստանի Կրթության և կրոնի հարցերի փոխնախարար, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Անգելոս Սիրիգոսը Flash 99.4, FM, Skai TV ռադիոյով տարածաշրջանային հարցերին նվիրված քննարկման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման փաստին (3:40 րոպեից սկսած)։ Ստորեւ ներկայացնում այդ հատվածը հայերեն թարգմանությամբ։ «Հունաստանը և Թուրքիան, ինչպես որ Հայաստանն ու Ադրբեջանը» Անգելոս Սիրիգոս. - Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ էր անում «պատշաճ կերպով արձագանքել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին», Ադրբեջանը կրկին արժանացավ Թուրքիայի լիակատար աջակցությանը: Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ չի գտնվում թերթերի առաջին էջերում: Հստակ է, որ ադրբեջանցինները՝ թուրքերի օգնությամբ, փորձում են հարձակվել և կտրել Հայատանի հարավային հատվածը՝ միանալով ադրբեջանական Նախիջևանին՝ ունենալով Թուրքիայի աջակցությունը այդ հարցում: Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են իրենց ագրեսիան Հայաստանի դեմ: Ադրբեջանցիները հարձակվում են հայերի վրա և միաժամանակ ասվում է, որ ամեն ինչ լավ է զարգանում, գնում ենք դեպի խաղաղության պայմանագիր: Մենք չենք տեսնում միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես օրինակ Ուկրաինայի դեպքում է»:
12:03 - 22 սեպտեմբերի, 2022
Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունը

Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունը

Սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին և Արևելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը: Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը և Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Նախարարներ Կասուլիդեսը և Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։ ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձևաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր:
21:27 - 19 սեպտեմբերի, 2022
Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին. Չավուշօղլուն դիմել է Աթենքին
 |tert.am|

Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին. Չավուշօղլուն դիմել է Աթենքին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին նախազգուշացրել է «ուրիշների հաշվին արկածախնդրության» հետևանքների մասին, գրում է Anadolu գործակալությունը:«Աթենքն իրեն անհանգիստ է պահում: Նրանք, ովքեր առաջնորդվում են արտաքին ուժերի կողմից, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները։ Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում։ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին: Լարվածության նոր փուլը սկսվել է օգոստոսի 23-ին, երբ, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, Հունաստանը ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ ռուսական արտադրության С-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել՝ թիրախավորելու թուրքական F-16-ները։ Հունաստանը հերքում է դա։
14:22 - 12 սեպտեմբերի, 2022
Հունաստանը բաց կպահի Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Էրդողանի անընդունելի հայտարարություններին. Միցոտակիս |news.am|

Հունաստանը բաց կպահի Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Էրդողանի անընդունելի հայտարարություններին. Միցոտակիս |news.am|

news.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի հայտարարել է, որ Աթենքը կփորձի բաց պահել Անկարայի հետ կապի խողովակները՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած անընդունելի հայտարարություններին: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Մինչ այդ Էրդողանը Հունաստանին մեղադրել էր «ապառազմականացված կղզիների օկուպացիայի մեջ» Էգեյան ծովում և ասել, որ Թուրքիան պատրաստ է «անել անհրաժեշտ ամեն բան», երբ ժամանակը գա։ «Ես Թուրքիայի նախագահի վերջերս արած հայտարարություններն անընդունելի եմ համարում։ Բայց մենք միշտ կփորձենք բաց պահել կապի խողովակները»,- ասել է Միցոտակիսը Սալոնիկի մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ միշտ պատրաստ է եղել հանդիպել Էրդողանի հետ։ Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Իրավիճակը սրվեց 1974-ից, երբ Անկարայի ներխուժման հետևանքով Կիպրոսի հյուսիսային մասը հայտնվեց Թուրքիայի վերահսկողության տակ։ Լարվածության հերթական փուլն սկսվել է 2020թ., երբ Անկարան սկսեց հետախուզել Կիպրոսի ափերի գազի հանքավայրերը։
18:11 - 11 սեպտեմբերի, 2022
Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները


 |armenpress.am|

Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները և Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձերը: Այդ մասին նա ասել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը: «Ինչ վերաբերում է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության սրացմանը, Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Հունաստանի անփոփոխ դիրքորոշումը երկխոսությունն է, որը հիմնված է միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների վրա: Նա ընդգծել է, որ Հունաստանի համար անընդունելի է սպառնալիքներ ստանալը, որոնք հասնում են ընդհուպ մինչև Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը, այն երկրից, որը ՆԱՏՕ-ում դաշնակից է», – հայտնել են  մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը ասել էր․  «Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված լինել (նկատի ունի նախկինում տարբեր երկրների ուղղված «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» իր սպառնալից արտահայտությունը.-խմբ)»։
21:34 - 06 սեպտեմբերի, 2022
ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում նվազեցնել Հունաստանի հետ լարվածությունը
 |azatutyun.am|

ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում նվազեցնել Հունաստանի հետ լարվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության շարունակվող թշնամական հայտարարությունները Հունաստանի և հույն ժողովրդի նկատմամբ լուրջ անհանգստություն են առաջացնում Եվրամիությունում։ «Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և երկրների կենսական ու օրինական շահերի լիակատար հարգմամբ: Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են և պետք է դադարեցվեն», - ասվում է երկուշաբթի երեկոյան Բրյուսելում տարածված կոմյունիկեի մեջ: Փաստաթղթում ասվում է, որ «բովանդակալից և անկեղծ երկխոսությանը մասնակցությունն անհրաժեշտ է լարվածությունը թուլացնելու, փոխըմբռնումը խթանելու և բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու համար»։ «ԵՄ-ը վերահաստատում է իր ակնկալիքները Թուրքիայից, որ նա լրջորեն կաշխատի լարվածության կայուն թուլացման ուղղությամբ՝ ի շահ Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային կայունության, և լիովին կհարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ընդգծված է փաստաթղթում: Ե՛վ Անկարան, և՛ Աթենքը նույն ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի մաս են կազմում։ Երկու երկրների միջև հիմնական վեճերը Կրետե կղզու և Կիպրոսի միջև ընկած էներգետիկ ռեսուրսներով հարուստ ծովային տարածքների պատկանելության շուրջ են։ Թուրքիային նաև մտահոգում է հունական կղզիների վերազինումը, իսկ Հունաստանն իր գործողություններն ինքնապաշտպանական է համարում:
11:43 - 06 սեպտեմբերի, 2022
Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից

 |armenpress.am|

Էրդողանը Հունաստանին կոչ է արել «դասեր քաղել» Թուրքիայի հետ հարաբերությունների պատմությունից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Հունաստանին կոչ է արել դասեր քաղել երկկողմ հարաբերությունների պատմությունից և հրաժարվել Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականությունից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Հե՜յ հույներ, եթե կանգ չառնեք, դա ձեզ համար թանկ կարժենա», - ասել է Թուրքիայի նախագահը Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:  Հեռարձակումն իրականացրել է TRT հեռուստաալիքը։ «Հունաստանի համար մենք միայն մեկ առաջարկ ունենք՝ մի մոռացեք Իզմիրը», – ասել է Էրդողանը` հիշեցնելով, որ հունա-թուրքական պատերազմն ավարտվել է 1922 թվականին` Էգեյան ծովի ափին գտնվող Հունաստանի վերջին հենակետի` Իզմիր քաղաքի գրավմամբ և թուրքական տարածքից հունական զորքերի արտաքսմամբ: Թուրքիայի և Հունաստանի` ՆԱՏՕ-ի երկու հարևանների և դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվել են  օգոստոսի 23-ից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Էգեյան ծովի երկնքում 158 անգամ հետապնդել են թուրքական կործանիչներին և 256 անգամ խախտել Թուրքիայի օդային տարածքը։ Թուրքիան արդեն հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իր ռազմական ինքնաթիռների հալածանքների և ամբողջ Անկարայի նկատմամբ լարվածության քաղաքականության հարցը։
18:29 - 03 սեպտեմբերի, 2022