Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դա խնդիր չենք համարում. Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին |tert.am|

ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դա խնդիր չենք համարում. Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին |tert.am|

tert.am։ ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դրա տոկոսը շատ բարձր ցուցանիշ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով 2019 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի 7.1% աճին, այն դեպքում, որ անցած տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճը եղել է 9,9%,: «Դա ընդհանրապես խնդիր չենք համարում: Եթե վերցնենք նախորդի նախորդը, կստացվի՝ էական աճ կա, եթե համեմատենք վերջին երեք տարվա հետ, ապա ևս կստացվի՝ աճ կա»,- ասաց նա: Այսինքն՝ Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ աճ ամեն դեպքում կա, պարզապես աճի տեմպն է թուլացել, որովհետև անցած տարվա բազան շատ բարձր է եղել, իսկ դրա նախորդ տարվա բազան շատ ցածր է եղել:Հարցին, թե կան ամեն դեպքում ոլորտներ, որոնք անհանգստացնող է համարում, նա արձագանքեց՝ թվարկելով գյուղատնտեսության, շինարարության ոլորտները՝ նշելով՝ պետք է ավելի ուշադրություն դարձնել դրանց, և պետք է ծառայությունների ոլորտն առողջանա: «Այսինքն` բուքմեյքերական ծառայությունների փոխարեն շեշտը դրվի այլ տիպի ծառայությունների վրա: Բայց դա միանգամից չի լինում, տնտեսությունն ինքն իրեն է գալիս դրան»,-ասաց նա: Նա դժվարացավ կանխատեսումներ ներկայացնել հետագա ամիսների աճի տեմպի վերաբերյալ և նշեց, որ նույնիսկ միջազգային կառույցները իրենց կանխատեսումերով երբեմն սխալվում են, չնայած որ կարծում է` տարվա վերջին կունենանք նախատեսվածից ոչ ցածր աճ:
06:32 - 15 հուլիսի, 2019
«Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ»․ «Իմ քայլը» ներկայացրեց վերջին ամիսների աշխատանքը |shantnews.am|

«Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ»․ «Իմ քայլը» ներկայացրեց վերջին ամիսների աշխատանքը |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի իշխող խմբակցության ներկայացուցիչներն այսօր ըստ հանձնաժողովների պատմեցին, թե ինչ աշխատանքներ են տարել այս 6-7 ամիսների ընթացքում։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի զեկույցից հայտնի դարձավ, որ ինչպես նախկինում, հիմա էլ ԱԺ-ում քննարկված հարցերի գերակշիռ մեծամասնությունը կառավարության նախաձեռնություններն են։ «Դա բնական է։ Միշտ այդպես եղել է, և միշտ այդպես պետք է լինի, որովհետև գործադիրն ինքն ավելի շատ է առնչվում այդ պրակտիկ խնդիրներին, ու խնդիրներն ու լուծումները իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները», – արդարացրեց Թունյանը։Նա ասաց, որ ըստ հանձնաժողովների՝ զեկուցում են կատարած աշխատանքների մասին, քանի որ մինչ այդ իրենց մեղադրում էին անգործության համար։ «Ամենասկզբում՝ հունվար-փետրվար ամիսներին, Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ ու ասում էին՝ նախագծերի քանակը շատ քիչ է։ Մենք ուղղակի ուզում ենք սրանով ցույց տալ, որ Ազգային ժողովն աշխատում է և բավականին ինտենսիվ ու արդյունավետ է աշխատում», – ասաց Թունյանը։
09:11 - 12 հուլիսի, 2019
Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի հանքի վերաբերյալ եզրակացությունը․ Թունյանը՝ Գրիգորյանին |shantnews.am|

Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի հանքի վերաբերյալ եզրակացությունը․ Թունյանը՝ Գրիգորյանին |shantnews.am|

shantnews.am: Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացությունն ուշանում է։ Պարզվում է՝ օտարերկրյա կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքը թարգմանվում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Նախարարն, ըստ էության, ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում, և եզրակացությունը նույնպես նրանց ուսումնասիրությանն է ենթակա։ Թունյանն ասաց, որ որպես տնտեսագետ, պետք է հետաքրքրվի՝ որքա՞ն վնաս կրեց Հայաստանի տնտեսությունը հանքի շահագործման դադարեցումից, ու եթե պարզվի, որ ոչ մի բնապահպանական վտանգ էլ չկար, արդյո՞ք կլինեն պատասխանատվության կանչվողներ։ Նախարարը պատասխանեց, որ պատասխանատվության հարցը հավանաբար կարգավորվում է օրենսդրությամբ։ Նա, սակայն, նաև օրինակ բերեց Արարատյան դաշտի ձկնաբուծարանների պատճառով ստեղծված խնդիրները, որոնք, ըստ նրա, չհիմնավորված վերլուծությունների արդյունք էին։ Գրիգորյանն ասաց, որ հենց ձկնաբուծարանների քրեական գործերը վերաբերում են Բնապահպանության նախարարության այն պաշտոնյաներին, որոնք կարող էին տիրապետել բնապահպանական ռիսկերի մասին տեղեկություններին, բայց թաքցնել դրանք։
08:30 - 09 հուլիսի, 2019
Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա, ինչին մենք դեմ ենք. Բաբկեն Թունյան |tert.am|

Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա, ինչին մենք դեմ ենք. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությունը Ազգային ժողովի ու կառավարության համատեղ նախաձեռնությունն է: Այս մասին «Նվազագույն աշխատավարձը կտրուկ աճում է. նախաձեռնության սոցիալական արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «ԱԺ կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ կառավարությունը տվել է դրական եզրակացություն և արել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը դառնա ոչ թե 63.000 դրամ, այլ 68.000 դրամ: Գնդակը հիմա ԱԺ դաշտում է: 63.000-ը կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելը՝ կքննարկենք: Պրոցեսը զուգահեռ է գնացել»,- նշեց նա:Ըստ պատգամավորի՝ իրենք կասկածով են վերաբերվում, որ հնարավոր կլինի բարձրացնել 68.000 դրամ, որովհետև դրա արդյունքում կբարձրանան բազային ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը: «Պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, նախարարը՝ տասներկուսապատիկը: Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա: Եթե կառավարությունն առաջարկում է 68.000 դրամ, որին զուգահեռ կներկայացնի մեխանիզմ, թե ինչպես անփոփոխ թողնել բազայինը, մենք մեծ հաճույքով կհամաձայնենք 68.000 դրամին»,- հավելեց նա:
08:35 - 04 հուլիսի, 2019
Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան |lragir.am|

Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան |lragir.am|

lragir.am։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաեւ վճարովի ավտոճանապարհներ: Այս երեւույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար:Իսկ որքանով ենք մենք պատրաստ վճարովի ավտոճանապարհների ստեղծմանը: Թունյանը հորդորել է չթերագնահատել ինքներս մեզ եւ անձամբ իր օրինակով վստահեցրել, որ վճարովի ավտոճանապարհները կունենան պահանջարկ:«Ես ինքս երբեմն կնախընտրեի որոշակի գումար վճարել արագ եւ բարեկարգ ճանապարհով երթեւեկելու համար: Բնականաբար, վճարովի ավտոճանապարհների պարագայում դրանք անպայման պետք է ունենան անվճար այլընտրանքներ»,- ասել է պատգամավորը»:
07:40 - 29 հունիսի, 2019
Խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին․ Բաբկեն Թունյանը՝ Կառավարությանը |tert.am|

Խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին․ Բաբկեն Թունյանը՝ Կառավարությանը |tert.am|

tert.am։ Երբ ԱԺ-ում քննարկվում էին որոշ նախագծեր, 24-ժամյա ռեժիմ սահմանելու կարգը, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հորդորեց Կառավարությանը հարգել ԱԺ-ին։ «Ես ցանկանում եմ խոսել Կառավարության և ԱԺ-ի մեջ աշխատանքային ռեժիմի մասին, որովհետև կոնկրետ մեր հանձնաժողով եկել են երկու մեծ նախագծեր, որոնց քննարկման համար պատգամավորներն ունեցել են 2-3 օր։ Կան դեպքեր, երբ նախագիծը մեկուկես ամիս մնացել է կառավարությունում, հաստատվելուց հետո եկել է ԱԺ։ Ես խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին, քանի որ առանց պատշաճ քննարկման նախագծերի ընդունումը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան դրանց ուշ ընդունումը»,-ասաց նա։Թունյանը նշեց, որ դրա համար խնդրում է իրենց բավարար ժամանակ տալ, որ իրենք էլ կարողանան քննարկել ու հասկանալ բոլոր ռիսկերն ու օգուտները։
07:49 - 28 հունիսի, 2019
Մենք ունենք լաբորատորիաների նկատմամբ տոտալ անվստահություն․ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկում՝ ԱԺ-ում |tert.am|

Մենք ունենք լաբորատորիաների նկատմամբ տոտալ անվստահություն․ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկում՝ ԱԺ-ում |tert.am|

tert.am։ Մենք ունենք լաբորատորիաների նկատմամբ տոտալ անվստահություն, լաբորատորիաների նկատմամբ ի՞նչ հսկողություն կա․ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով քննարկմանը նման հարցադրումով հանդես եկավ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա նշեց, թե ինչն է առաջացրել նման քննարկում ծավալելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ կայքերից մեկը երկու տարբեր լաբորատորիաներ է ուղարկել թթվասերներ։ Լաբորատորիաներից մեկը հետազոտության ընթացքում անցկացրած փորձաքննության ժամանակ բուսական յուղ էր հայտնաբերել հայաստանյան 3 խոշոր արտադրողների՝ ապրանքանիշերի թթվասերների մեջ, մյուսը՝ չէր հայտնաբերել։Ըստ նրա, նման եզրակացությունից հետո ընկերությունը վնասներ է կրում, բայց փորձաքննությունների կասկածելի արդյունքների համար ոչ մեկ պատասխանատվության չի կրում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ՀՀ-ում չկա ռեֆերենս լաբորատորիա, որը տալիս է վերջնական պատասխան: «Դա լաբորատոր ոլորտի ՍԴ-ն է, չունենք այդ լաբորատորիան: Հատուկ ժամանակին գրել ենք օրենք, մոտարկել ենք այդ օրենքը, փորձել ենք իրականացնել նույն մոտեցումը, բայց կառավարությունից հետ է եկել, չգիտենք՝ բյուրոկրատական ինչ-ինչ պատճառներով»,-ասաց նա։Ըստ Ավետիսյանի՝ դա խնդիր է, բայց ՀՀ-ում եղած այդ երկու լաբորատորիաներից որևէ մեկը չեն կարող կասկած առաջացնել, որովհետև երկուսն էլ հավատարմագրված են և՛ տեղական, և՛ միջազգային կարգով։ Ըստ նրա, այստեղ ամենայն հավանականությամբ սխալ նմուշառու է վերցվել։Ավետիսյանը նշեց, թե կամայական լրագրողներ, ՀԿ-ներ, երբ գնում են նման միջոցառումներ իրականացնելու, պետք է իրենց հետ համագործակցեն՝ նմուշները ճիշտ տեղափոխելու համար։ «Ըստ իս՝ միտում ունի տվյալ լրատվականի դիտողականությունը բարձրացնելու համար»,-ասաց նա։Քննարկմանը ներկա էր նաև այդ նյութի հեղինակ լրագրողը, ով ասաց, որ փորձանմուշները ներկայացրել է անձամբ, դրանք նույնն են եղել և տեսանյութն էլ կա։«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ՀՀ-ում կամայական քաղաքացին, կամայական լրագրողը և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խանութից ապրանք գնել և լաբորատորիա տանել։ «Այո՛, միշտ չէ, որ իր ձեռքի տակ ունեցած նյութը հիմք է. կարող է՝ տեղափոխվելու ժամանակ է վատ եղել։ Պետությունը պետք է կարողանա հստակ բացատրություն տալ, թե ոնց է լինում, որ նույն ապրանքի հետ կապված հարցին երկու տաբեր պատասխան է տալիս: Բա ինչո՞ւ է հավատարմագրվել այդ լաբորատորիան»,-ասաց նա։Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը վրդովված էր։ Նա պնդեց, որ խնդիրը նմուշառման հետ է կապված։ Ըստ նրա՝ ՀՀ-ում չկա «գոստ»։ «Մենք վերցնում են ՌԴ-ի, Սովետի հին գոստերը:Շարունակությունը՝ tert.am
11:56 - 27 հունիսի, 2019
Մետաղի ջարդոնի արտահանումն առաջարկվում է պետական տուրքով հարկել. ըստ Թունյանի՝ անցած տարվա վերջից սկսած ՀՀ-ից արտահանվել է մոտ 7000 տ մետաղի ջարդոն |tert.am|

Մետաղի ջարդոնի արտահանումն առաջարկվում է պետական տուրքով հարկել. ըստ Թունյանի՝ անցած տարվա վերջից սկսած ՀՀ-ից արտահանվել է մոտ 7000 տ մետաղի ջարդոն |tert.am|

tert.am։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Մինչ հիմնական զեկուցողը կներկայացներ նախագիծը, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բացատրեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ Հայաստանում դեռ 2012 թ-ից պետտուրքի մասին կատարվել են փոփոխություններ, որով մետաղի ջարդոնի արտահանման նկատմամբ սահմանել էր 80 000 դրամ պետտուրք, որպեսզի տեղական արտադրողերի համար հումքը անխափան ապահովեն: «Բայց օրենքում տեղ էր գտել այսպիսի հնարավորություն, որ եթե մետաղի ջարդոնը արտահանողները կարողանում էին տեղում հայկական ծագման սերտիֆիկատ ձեռք բերել և դա ներկայացնել որպես հայկական արտադրանք, նրանք կարող էին այդ ջարդոնն առանց սահմանափակման ՀՀ-ից առանց պետտուրքի հանել»,-ասաց Թունյանը:Հանձնաժողովի նախագահը նշեց, որ անցած տարվա վերջից սկսած ՀՀ-ից սկսել է մեծ քանակի մետաղի ջարդոն արտահանվել՝ մոտ 7000 տոննայի չափ: «Հիմա կառավարությունը ցանկանում է այդ բացը փակել, այսինքն՝ մետաղի ջարդոնի արտահանումը պետական տուրքով հարկել, անկախ նրանից՝ այդ հայկական սերտիֆիկատը կա, թե չկա»,-ասաց նա:Թունյանը նշեց, որ ստեղծվել են փորք կազմակերպություններ, ովքեր զբաղվում են մետաղի ջարդոնի արտահանմամբ և նրանք վերջին շրջանում բողոքի ակցիաներ իրականացրեցին այս որոշման դեմ: Պատգամավորը նշեց, որ մի քանի օր առաջ հանդիպել են այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հարցը քննարկել:Շարունակությունը՝tert.am
08:11 - 27 հունիսի, 2019
Կան մի քանի միլիոն դոլար արժողությամբ սեփական տներ, որոնք ձևակերպված են որպես բազմաբնակարան շենքեր. գույքահարկի ռեֆորմի ճիշտ ժամանակն է․ Բաբկեն Թունյան |tert.am|

Կան մի քանի միլիոն դոլար արժողությամբ սեփական տներ, որոնք ձևակերպված են որպես բազմաբնակարան շենքեր. գույքահարկի ռեֆորմի ճիշտ ժամանակն է․ Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Համահարթ եկամտային հարկը ներկայացվում է հակադրության մեջ, այսինքն՝ քիչ ստացողների շահերը հակադրում են շատ ստացողների շահերի հետ, ևս մեկ անգամ հստակեցնում եմ՝ նման հակադրություն փնտրել ընդհանրապես իմաստ չունի: ԱԺ-ում Հարկային օրենսգրքի մեծ փաթեթի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը։ «Հարկային օրենսգրքի փոփոխությունը եկամտային համահարթ դարձնելը ոչ թե մեկի աշխատավարձը շատացնելն է ուրիշի հաշվին, այլ բիզնեսն ավելի մրցունակ դարձնելը»,-ասաց նա։ Պատգամավորը նշեց, թե մեկ-մեկ աբսուրդի հասնող մեկնաբանություններ են լինում, երբ տարանջատում են բիզնեսի շահերը աշխատողների շահերից։ «Կարծում եմ՝ կհամաձայնեք՝ երբ հայկական բիզնեսը, էն էլ արտահանող, դրանից ուղղակիորեն շահում է, աշխատողները ևս շահում են թե աշխատավարձերի բարձրացման, թե աշխատատեղերի ավելացման մասով»,-ասաց նա։   Այն պնդումներին, թե համահարթ եկամտահարկը հակասահմանադրական է, Թունյանը ասաց, որ իրավաբան չէ, բայց իրեն իրավաբանները հուշել են, որ եթե կա նման մտադրություն, այդպես համարողները կարող են ստանալ ԱԺ պատգամավորների 1/5-րդի համաձայնությունը և սահմանված ընթացակարգով դիմել ՍԴ։ «Եթե գիտեն, որ արժի, և դա բավարար պայման է»,-հավելեց նա։ Գույքահարկի հետ կապված՝ պատգամավորն ասաց, որ սոցիալական արդարության կոմպոնենտը վերականգնելու են մասամբ նաև գույքահարկի ռեֆորմի հաշվին։ Բայց ասաց, որ այս վերջին երկու շաբաթվա ընթացում, երբ փաթեթը մշակվում է, և Կադաստրի կոմիտեն դեռևս գնահատել է գույքի վերագնահատման մեթոդիկան, բայց չի որոշվել, թե ինչ դրույքաչափերով է հարկվելու, արդեն քննադատություններ են հնչում։ «Բայց եթե նայեք՝ կոնկրետ ում կողմից են քննադատվում, կհասկանաք, թե ինչու էի ասում, որ այդ կարգի ռեֆորմը նախկինում չէր կարող ընդունվել, ու հիմա ճիշտ ժամանակն է, որովհետև այնտեղ կան մի քանի միլիոն դոլար արժողությամբ գույքեր, որոնց գույքահարկը պետք է ավելանա։ Ավելին` ասեմ՝ կան մի քանի միլիոն դոլար արժողությամբ սեփական տներ, որոնք ձևակերպված են որպես բազմաբնակարան շենքեր, այսինքն՝ տերը բռնել է, ամեն մի սենյակը իր մի բարեկամի անունով սեփականաշնորհել»,-ասաց պատգամավորը և նշեց, թե շատ են նրբերանգները։
16:16 - 24 հունիսի, 2019
Պետբյուջեն թերակատարվել է 5,3%-ով, այսինքն՝ 80 մլրդ դրամով, պետք է հստակ գնահատական լինի, թե ինչու․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին |tert.am|

Պետբյուջեն թերակատարվել է 5,3%-ով, այսինքն՝ 80 մլրդ դրամով, պետք է հստակ գնահատական լինի, թե ինչու․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին |tert.am|

tert.am։ Պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3%-ով, այսինքն՝ 80 մլրդ դրամով․ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը նկատեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա իր խոսքն ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ պետք է հստակ գնահատական լինի, թե դա որքան զսպող ազդեցություն է ունեցել մեր տնտեսական աճի վրա։ Թունյանը նաև հարցրեց, թե արդյո՞ք ծախսերի թերակատարումը պայմանավորված էր վարկային միջոցների կոռուպցիոն ռիսկերով, և արդյո՞ք կոռուպցիոն ռիսկերի վնասը և տնտեսական աճի ռիսկերը իրար համադրել են։ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ թերակատարումը հակաբյուջետային զսպող ազդակի 2,3% է եղել։ Ըստ նրա, հավասարապես եկամուտների գործոնով բացատրվում է դրա կեսից ավելին, մնացածը՝ ծախսերի գործոնով է բացատրվում։Այն հարցին, թե շեղումները ինչով են պայմանավորված եղել, ֆինանսների նախարարն ասաց, որ կարելի է մեկ գործոն առանձնացնել ու դատողություն անել, բայց հարց է, թե դա ինչքանով է ճիշտ։Նախարարի խոսքով՝ ամեն տարի ունեցել են խրոնիկ ցածր կատարողական, բացառությամբ մեկ-երկու տարվա, երբ ընդհակառակը գերակատարում է եղել։ «Այդ պատճառով չեմ կարծում՝ բոլոր տարիների համար պետք է բացատրվի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի գործոնով, դրա համար էլ 2018թ-ի համար էլ առանձնացնել պետք չի, բայց իհարկե դեր ունեցել է»,-ասաց նա և նաև մեկ այլ կարևոր գործոն համարեց այն, որ կանխատեսումների ժամանակ է գերագնահատված եղել։ «Որովհետև միշտ ուզում ենք ավելին»,-ասաց նա։ Ավելի պարզ լինելու համար Բաբկեն Թունյանը շեշտեց, որ նշված 2,3%-ը թերակատարումը, հակաբյուջետային ազդակի համար նշանակում է, որ 250 մլն դոլարի չափ արդյունք չի ստեղծվել տնտեսության մեջ։«Պարզ է, որ ամբողջը չի կարող կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված լինել: Գոնե ասեք՝ ո՞ր մասը, կե՞սը՝ 120 մլն դոլարը, թե կարող ենք ասել, որ կոռուպցիոն ռիսկերը այս 120-ից ավելին են, կասկած ունեինք, որ կարող է գողանային, դրա համար էլ այս ծախսերը չենք կատարել»,-ասաց Թունյանը։Նախարար Ջանջուղազյանը նշեց, որ չենք կարող նման բան ասել։ 
08:44 - 19 հունիսի, 2019
Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափը փոքր-ինչ իջեցնել |armenpress.am|

Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափը փոքր-ինչ իջեցնել |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների, փոխանակման կետերի համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվող պետտուրքի չափը իջեցնել, բանկերի պետտուրքը՝ բարձրացնել: Թունյանը նման առաջարկ արեց հանձնաժողովի նիստում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:«Փոփոխությունների առաջարկվող փաթեթով ստացվում է, որ հիմնական բեռն ընկնում է գրավատների և փոխանակման կետերի վրա, բանկերի բեռը ևս ավելանում է, սակայն ոչ այդ չափով: Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը վերջին 10 տարվա կտրվածքով 361 մլրդ դրամից հասել է 3.2 տրիլիոնի: Ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը 53 մլրդ դրամից հասել է 368 մլրդ դրամի, իսկ գրավատների կողմից տրամադրվածների ծավալը մինչ 2012-ը աճել է, հասել 15.1 մլրդ դրամ, որից հետո վերջին տարիներին պակասել է, տատանվում է 8 մլրդ դրամի սահմաններում: Հիմա, այսինքն` այդ ոլորտը չի կարողանում դիմադրել շուկային: Հասկանում եմ, որ վերահսկողության հետ կապված խնդիրներ էլ կան, սակայն դրանք չեն կարող լինել հարկային փոփոխությունների գլխավոր գործոնը: Այս փոփոխությունների արդյունքում մենք ունենալու ենք ընդամենը այդ շուկայում կենտրոնացվածության խորացում և դրամական հոսքերի տեղաշարժ այդ հատվածից դեպի բանկային հատված: Մենք առաջարկում ենք եղած նախնական տարբերակի վրա առևտրային բանկերի պետտուրքը, մասնաճյուղերի պետտուրքը բարձրացնել, փոխանակման կետերի և գրավատների համար մի փոքր իջեցնել »,-ասաց Թունյանը: Նա նշեց, որ ԿԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո առաջարկում է բանկերի մասնաճյուղերի համար սահմանել 750 հազար դրամ պետտուրք, գրավատների համար պետտուրքը դարձնել 1.5 մլն դրամ, հետո՝ 2 մլն դրամ: Փոխանակման կետերի համար Թունյանն առաջարկում է առաջին տարում սահմանել 500 հազար դրամ լինի, հետո՝ 1 մլն դրամ պետտուրք:
09:19 - 17 հունիսի, 2019
ԿԲ տարեկան զեկույցում կա անուղղակի մեղադրանք կառավարության հասցեին, որը վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն․Բաբկեն Թունյան |tert.am|

ԿԲ տարեկան զեկույցում կա անուղղակի մեղադրանք կառավարության հասցեին, որը վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն․Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ համաձայն չէ ԼՀԿ խմբակցության պատգամավորների այն դիտարկումների հետ, թե ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հեղափոխությունից հետո պետք է պաշտոնից հեռացվեր, քանի որ նախկին իշխանությունների օրոք պաշտոններ է զբաղեցրել։ «Ամենևին պարոն Ջավադյանի փաստաբանի դերը չեմ ուզում ստանձնել, բայց այն փաստը, որ նախկին իշխանությունների օրոք է պաշտոն զբաղեցրել, ուրեմն այդ փաստը բավարար է, որպեսզի նրա ծառայությունից հրաժարվենք, անկախ նրա պրոֆեսիոնալիզմից, այն դեպքում, երբ ԿԲ-ն ապաքաղաքական կառույց է, դա սխալ եմ համարում։ Այդ դեպքում, եթե այդպես նայենք՝ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել, ապա եղել է ԿԲ խորհրդի անդամ, նաև Ջավադյանի խորհրդականը: Այդ տրամաբանությամբ՝ պարոն Խաչատրյանն էլ ձեր շարքում չպետք է լիներ»,-դիմելով ԼՀԿ խմբակցության պատգամավորներին՝ ասաց Թունյանը։Պատգամավորը անդրադարձավ ԿԲ-ի գործունեությանը և նշեց, որ այն գնահատելու մի քանի չափորոշիչ կարող է վերցնել։ «Բայց ինձ համար կարևորն այն է, թե ինչպես է եղել ֆինանսական կայունությունը թավշյա հեղափոխության օրերին ու դրան հաջորդած ժամանակաշրջանում։ Մենք չենք ունեցել ֆինանսական ցնցումներ, ֆինանսական շուկան չի փլուզվել, մենք չենք ունեցել փոխարժեքի տատանումներ և այդ գործում բավական մեծ դեր է ունեցել ԿԲ-ն։ Իհարկե, իրենց պրոֆեսիոնալիզմը միակ գործոնը չի եղել, մեծ դեր է ունեցել հասարակության սպասումները, որ ոչ թե փլուզում ու վատթարացում էր ակնկալում, դրա համար որևէ լուրջ տնտեսական ցնցումներ չեղան»,-ասաց նա։ Նա անդրադարձավ այն դիտարկումներին, որ ԿԲ-ն չպետք է միայն գնաճը զսպելով զբաղվի․ «Ախր ԿԲ-ի գործը հենց գնաճ զսպելն է, գների ֆինանսական կայունության ապահովումն է և բնական է, որ ԿԲ-ն իր քաղաքականությամբ պետք է հակադրվի կառավարությանը, որովհետև կառավարության նպատակն էլ տնտեսական աճ ապահովելն է և այս երկուսի մեջ պետք է լինի առողջ բախում ու բանավեճ։ Այլ հարց էր, որ կոորդինացված գործեն, որպեսզի և՛ գները կայուն լինեն, և՛ տնտեսական աճ ապահովվի»,-ասաց նա։Բաբկեն Թունյանը նշեց, որ շատ մեծ թյուրընկալում կա, որ ԿԲ-ն ցանկացած ապրանքի գնաճի համար է պատասխանատու։ «ԿԲ-ն պատասխանատու է գների ընդհանուր մակարդակի համար, առանձին ապրանքների համար՝ երշիկ, կարագ, պատասխանատու է ՏՄՊՊՀ-ն, այսինքն՝ հարցի հասցեատերերին չպետք է խառնել»,-ասաց նա։«Իմ քայլի» պատգամավորը շեշտեց, որ կարևոր է՝ ԿԲ-ն մնա ապաքաղաքական ու անկախ կառույց։Նա նաև խոսեց վերաֆինանսավորման տոկոսադրույքից և ասաց, որ ԿԲ-ն սահմանել է 5, 75%, որը վերջին տարիների շատ ցածր մակարդակներից մեկն է։«Այ, եթե գնաճի հաշվետվությունը խորությամբ կարդացած լինեինք, հետաքրքիր բաներ կգտնեինք, օրինակ՝ կտեսնեինք, որ կա անուղղակի մեղադրանք կառավարության հասցեին, որ վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն: 0, 4 տոկոսային կետի չափով տնտեսական աճի վրա ազդելը...այսինքն՝ ԿԲ-ն սրանով անուղղակի ասում է՝ «հարգելի՛ կառավարություն, եթե դուք զսպող հարկաբյուջետային քաղաքականություն եք վարում, մենք էլ վերաֆինանսավորման տոկոսադրույք են իջեցրել, որ աճը խթանենք» »,-ասաց նա։
08:10 - 04 հունիսի, 2019
Մեկ ու կես տարի առնվազն ձեռք չենք տալու բուքմեյքերական կետերին. Բաբկեն Թունյան |lragir.am|

Մեկ ու կես տարի առնվազն ձեռք չենք տալու բուքմեյքերական կետերին. Բաբկեն Թունյան |lragir.am|

lragir.am։ Բողոքի ակցիա անող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները ցանկանում են, որպեսզի շահումով խաղերի ավտոմատները գազալցակայաններում շարունակեն գործել։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ խորհրդարանում բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ փակ քննարկում անցկացնելու հետո։ «Ինչպես գիտեք, մենք որոշել ենք բուքմեյքերական ընկերությունների արգելքը հետաձգել մեկ ու կես տարով, բայց այդ խաղային ավտոմատների արգելքը միանգամից ուժի մեջ կմտնի։ Հիմա իրենք ցանկանում են, որ թույլ տանք այդ ավտոմատները ևս որոշ ժամանակ շահագործեն։ Մենք խոստացանք, որ հանձնաժողովի նիստում նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում այդ առաջարկը կքննարկենք, կտեսնենք ինչ է հնարավոր անել»,- ասաց Թունյանը։ Բաբկեն Թունյանը նաև նշեց, որ նոր նախագծով մեկ ու կես տարի առնվազն ձեռք չեն տալու բուքմեյքերական կետերին։ Այդ մեկ ու կես տարվա ընթացքում նաև օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարելու հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն, որ այնպես չլինի ընկերություններից մեկը շահի, մյուսը կորցնի։
10:48 - 29 մայիսի, 2019