Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

«Հայաստանն ու Ադրբեջանը մեր եղբայրական պետություններն են». Վրաստանի վարչապետ |hetq.am|

«Հայաստանն ու Ադրբեջանը մեր եղբայրական պետություններն են». Վրաստանի վարչապետ |hetq.am|

hetq.am: Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար ոչ միայն գործընկերներ են, այլև եղբայրական երկրներ։ Այդ մասին, Վրաստանի առաջին ալիքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի պանելային քննարկումներից մեկի ժամանակ։ «Վրաստանը շատ սերտ հարաբերություններ ու գործընկերություն ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նրանք մեր եղբայրներն ու բարեկամներն են»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ երկրները պետք է երկկողմ հարաբերություններ ունենան, ինչը, ըստ նրա, ճիշտ ճանապարհն է: «Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Հավելեմ, որ ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն առ այն, որ նրանք ցանկանում են երկկողմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի պարագայում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և անարդյունավետ։ Ուստի, հաջողություն եմ մաղթում նրանց»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ հույս ունի, որ Երևանն ու Բաքուն շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
19:56 - 18 հունվարի, 2024
Ես գիտեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ցանկանում են հարաբերություններ երկկողմ մակարդակով․ սա ճիշտ ճանապարհ է․ Իրակլի Ղարիբաշվիլի
 |1tv.ge|

Ես գիտեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ցանկանում են հարաբերություններ երկկողմ մակարդակով․ սա ճիշտ ճանապարհ է․ Իրակլի Ղարիբաշվիլի |1tv.ge|

1tv.ge: Վրաստանը շատ սերտ հարաբերություններ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, նրանք եղբայրներ և բարեկամներ են,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում կայացած պանելներից մեկում։ Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ երկկողմ մակարդակով, ինչը, ըստ Ղարիբաշվիլիի, ճիշտ ճանապարհ է։ «Ես միջնորդության փորձ եմ ունեցել երկու տարի առաջ։ Մենք ունեցանք հաջող առաջին միջնորդությունը, երբ Ադրբեջանը ազատ արձակեց 15 ձերբակալվածի, իսկ Հայաստանը Ադրբեջանին տվեց ականապատ տարածքների քարտեզներ։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։ Ավելացնեմ, որ ես գիտեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն այն է, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այսքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և հակաարդյունավետ: Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում։ Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք շուտով լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության պայմանագիրը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
16:04 - 18 հունվարի, 2024
ՊԵԿ-ը՝ Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպի վերաբերյալ

ՊԵԿ-ը՝ Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով լրատվական կայքերում և սոցցանցերում տարածվող «Բավրայի մաքսակետում քաղաքացուն ծեծի ենթարկելու» թեմայով հրապարակումները և, նպատակ ունենալով կանխել խեղաթյուրված տեղեկատվության հետագա տարածումը, տեղի ունեցած անախորժ միջադեպի վերաբերյալ հայտնում է հետևյալը. «Քաղաքացի Լ․Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ հաճախ վերջինս և ուղեկցող անձինք լինում են ոչ սթափ վիճակում՝ դրսևորելով ոչ հարիր և ագրեսիվ վարքագիծ։ Նման վարքագիծ վերջիններս դրսևորում են միտումնավոր՝ հայտարարագրման ենթակա ապրանքները քողարկելու նպատակով։ 15․01․2024 թ․ վերոնշյալ քաղաքացին և ուղեկցող ևս 7 քաղաքացի, որոնցից 2-ը՝ իգական սեռի, մուտք են գործել մաքսային հսկողության գոտի ոչ սթափ վիճակում՝ ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածքով։ Տևական ժամանակ այլ քաղաքացիների ներկայությամբ հնչեցրել են հայհոյանքներ, փորձեր են կատարել վնասել պետական գույքը, խաթարել են մաքսային կետի բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջներին։  Նշված անձանց կարգի հրավիրելու և իրավիճակը վերահսկելի դարձնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության գոտուց դուրս են հրավիրվել, որի ընթացքում նշված անձը ցուցաբերել է դիմադրություն: ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ ծառայողական քննությամբ դեպքի համակողմանի քննության նպատակով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
16:40 - 16 հունվարի, 2024
Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. պարզաբանում է Ավանեսյանը
 |armeniasputnik.am|

Ինչո՞ւ են Հայաստանում որոշ դեղեր ավելի թանկ, քան Վրաստանում. պարզաբանում է Ավանեսյանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v id="anchor" class="anchor">   Հայաստանում ներկրվող որոշ դեղեր մի շարք երկրների համեմատ ավելի թանկ են տարբեր պատճառներով, որոնցից մեկն ավելացված արժեքի հարկն է։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հայաստանը դեղերի նկատմամբ ունի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), դրա համար մեզ մոտ դրանք ավելի թանկ են, քան, օրինակ, Վրաստանում։ Դեղերի արժեքի վրա ազդում է նաև այն, որ Հայաստանը բավական փոքր շուկա է։ Տվյալ շուկայում լինելու համար յուրաքանչյուր դեղորայքային կազմակերպություն գնային քաղաքականություն է մշակում, որը տարբերվում է մեծ շուկաներից»,- նշեց Ավանեսյանը։ Նրա խոսքով` լինում են մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը, այնուամենայնիվ չի կարելի մեկ դեղի գնի տարբերությունը դիտարկել այնպես, թե ընդհանուր Հայաստանում դեղորայքը թանկ է մեկ այլ երկրի համեմատ։ Նախարարը շեշտեց, որ իրենց գնահատմամբ` ապահովագրության բարեփոխման շրջանակում գնորդի և դեղերի գների կարգավորման համար նախատեսված մեխանիզմները նույնպես ազդելու են դեղերի գների վրա։ Այս պարագայում, սակայն, շատ ավելի մատչելի և մրցակցային գներով են ձեռք բերվելու դեղերը, հետևաբար պետությունն ու քաղաքացին ավելի քիչ կվճարեն դրանց համար։
14:05 - 12 հունվարի, 2024
Թբիլիսիում Ստալինին պատկերող սրբապատկերի վրա ներկ են լցրել, հարուցել ծայրահեղ աջերի զայրույթը |civilnet.am|

Թբիլիսիում Ստալինին պատկերող սրբապատկերի վրա ներկ են լցրել, հարուցել ծայրահեղ աջերի զայրույթը |civilnet.am|

civilnet.am: Չորեքշաբթի մի խումբ ծայրահեղ աջ ակտիվիստներ շրջապատել են ակտիվիստ Նատա Փերաձեի տունը, որը մեղադրվում է վիճահարույց սրբապատկերի վրա ներկ լցնելու մեջ։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել խուլիգանության մեղադրանքով: Երեքշաբթի ակտիվիստ Նատա Պերաձեն Facebook-ում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ Սուրբ Մատրոնա Մոսկվացուն պատկերող սրբապատկերի վրա կապույտ ներկ էր լցված։ Սրբապատկերում, որը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում, 20-րդ դարի այս սուրբը պատկերված է մի տղամարդու ընկերակցությամբ, որը նման է ԽՍՀՄ նախկին առաջնորդ, բռնակալ Իոսիֆ Ստալինին։ Սրբապատկերը լայն հանրությանը հայտնի է դարձել, ինչպես նաև հակասություններ առաջացրել Վրաստանում այն բանից հետո, երբ հունվարի 6-ին վարդապետ Իլիա Չիգլաձեն այն պատկերող լուսանկար էր տարածել վրացական սոցցանցերում: Կիրակի պահպանողական «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան-Մուրավին հայտարարել էր, որ ինքն է սրբապատկերը նվիրել տաճարին՝ պնդելով, որ Ստալինը խորհրդատվության նպատակով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպել է Սուրբ Մատրոնային։ Չորեքշաբթի Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը OC Media-ին հայտնել է, որ երեքշաբթի հետաքննություն է սկսել սրբապատկերի վրա ներկ լցնելու դեպքի առթիվ՝ մանր խուլիգանության հատկանիշներով։ Թեև հրապարակայնորեն չի հաստատվել, որ Նատա Փերաձեն է պատասխանատու իր հրապարակած տեսանյութի սրբապատկերակի վրա երևացող ներկը լցնելու համար, և՛ նա, և՛ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր վստահորեն ակնարկել են, որ դա այդպես է: Վիրավորանքներ և հարձակումներ Չորեքշաբթի կեսօրին ծայրահեղ աջ «Ալտ Ինֆո» խմբի մի քանի հարյուր անդամներ հավաքվել են Թբիլիսիում Նատա Փերաձեի տան մոտ։ Փերաձեի կողմից տեսանյութը հրապարակելուց անմիջապես հետո խմբի անդամները կոչ են արել մյուսներին «մոբիլիզացվել» սոցիալական ցանցերում: OC Media-ն նկատել է, թե ինչպես է ամբոխը, որում մի քանի քահանաներ են եղել, վիրավորական արտահայտություններ անում և փորձում ճեղքել ոստիկանական շղթան Փերաձեի տան մոտ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:08 - 11 հունվարի, 2024
Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Վրաստանի խորհրդարանի նախագահին

Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյանը` Վրաստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների` Դիլիջանում կայացած հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով գործընկերոջը` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է եղբայրական Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ եւ նշել, որ դա կարեւոր իրադարձություն է ամբողջ տարածաշրջանի համար: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում կհաջողվի երկու երկրների միջեւ հաստատել ռազմավարական գործընկերություն: Անդրադառնալով տնտեսական ոլորտում արդյունավետ փոխգործակցությանը` Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը խոսել է Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառներով հանդիպող խնդիրների մասին եւ գոհունակությամբ ընդգծել տարանցումը դյուրացնելուն ուղղված վրացական կողմի ջանքերը: Վրաստանի խորհրդարանի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ բավականին դրական գործընթացներ են իրականացվել: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու մարտահրավերներին եւ վերահաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին: Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկին»` Ալեն Սիմոնյանն առաջարկել է Վրաստանին միանալ այս նախագծին: «Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է: Բարձր ենք գնահատում Վրաստանի հետաքրքրվածությունը եւ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում: Վրաստանի կառավարության «Խաղաղ հարեւանություն» նախաձեռնությունը միտված է հենց այս նպատակին»,- փաստել է ԱԺ նախագահը: Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ փաստել է հայ-վրացական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, անդրադարձել խորհրդարանական ձեւաչափում բարեհաջող գործակցությանը` նաեւ հանձնաժողովների ու բարեկամական խմբերի մակարդակում: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Ռուսթավիում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Շալվա Պապուաշվիլին գոհունակությամբ ընդգծել է երկկողմ խորհրդարանական համագործակցության ձեւաչափի արդյունավետությունը: Քննարկվել են խորհրդարանական հանձնաժողովների եւ աշխատակազմերի միջեւ համագործակցության ամրապնդման հնարավոր նոր ձեւաչափերը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ իրենք աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը տարածաշրջանում երկարատեւ կայունության եւ զարգացման երաշխիք կարող է լինել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող հայ գերիների անհապաղ վերադարձի շուրջ:
17:48 - 21 դեկտեմբերի, 2023