Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության12 տոկոս կունենայինք. Տիգրան Ավինյան
 |azatutyun.am|

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության12 տոկոս կունենայինք. Տիգրան Ավինյան |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով՝ ժամը 11-ի դրությամբ մենք 5.78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէի՞նք ունենա։ Իհարկե, կունենայինք, բայց այդ ժամանակները շատ վաղուց անցել են», - այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նա պնդեց՝ տարբեր հասցեներում տարբեր մարդկանց գրանցման համար իրենց մեղադրելու մեջ որևէ տրամաբանություն չկա. - «Կարծում եմ՝ ընտրությունների վերջում կկարողանաք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։ Իմ տեղեկատվությամբ՝ ինչ-որ ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ, և մարդ է եղել, որ գրանցել է իրենց», - ասաց նա։ Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ընտրացուցակներում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 381 անճշտություն, որոնցից 225 դեպքով՝ մահացած անձանց տվյալներ: «Ցուցակները բաց են եղել, կարող էին լինել անճշտություններ, բայց ընտրություններից հետո կարող եք ստուգել՝ ովքեր են գնացել ընտրության», - շեշտեց իշխանության քաղաքապետի թեկնածուն՝ շարունակելով. - «Եթե ժողովրդավար, արդար ընտրություններ ենք մենք այսօր ունենալու, այդ վարչական ռեսուրսկի կիրառումը կամ այդ մարդկանց հավաքների բերումը որևէ տրամաբանություն չունի, խնդրում եմ եկեք գոնե մեղադրանքների տրամաբանական շղթան մի տեղ չկորցնենք»։
13:43 - 17 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ի հանրահավաքի համար հրահանգվել է մարզերից մարդ բերել․ Անկախ դիտորդ

ՔՊ-ի հանրահավաքի համար հրահանգվել է մարզերից մարդ բերել․ Անկախ դիտորդ

«Անկախ դիտորդը» ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18։00-ին, Երևանում նախատեսվող երթին։ Այդ մասին հայտնում է դիտորդական կազմակերպությունը՝ հավելելով, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին։ «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը պատժվում է տուգանքով։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նախընտրական քարոզչություն կատարելուն, հավաքին մասնակցելուն հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ»,- հիշեցնում է կազմակերպությունը։
13:07 - 15 սեպտեմբերի, 2023
Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում վաճառք կիրականացվի

Կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերում վաճառք կիրականացվի

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերթական կեղծիքն է տարածում՝ պնդելով, թե իբր Հայկ Մարությանը հրաժարվել է Factor tv-ում նախընտրական բանավեճից։ Լրատվամիջոցի կողմից նախընտրական բանավեճի հրավեր,  մասնակցության ձեւաչափի, ամսաթվի եւ այլ պայմանների մասին խոսակցություն չի եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հովսեփ Կուբատյանը։  « Factor tv-ն այսօր, ՔՊ շտաբի կեղծ հայտարարությունից  հետո,  այնուամենայնիվ, բանավեճ կազմակերպելու առաջարկ է արել։ Քանի որ քարոզչությանն ընդմանենը մեկ օր է մնում, եւ  վերջին օրվա միջոցառումների, այդ թվում՝ մամուլի հետ շփումների գրաֆիկն արդեն նախօրոք կազմված է եղել, դրանում հապճեպ փոփոխություններ մտցնելը նպատակահարմար չենք համարում։ ՔՊ կուսակցության շտաբին մեկ անգամ եւս  հորդորում ենք հրաժարվել կեղծիք եւ մանիպուլյացիա տարածելու սովորական դարձած  պրակտիկայից»,- գրել է նա։  Հիշեցնենք, որ երկու կուսակցությունների արձագանքից հետո Factor ТV-ն հայտարարեց, որ  սիրով երկրորդում է իր հրավերը և հրապարակավ ևս մեկ անգամ Տիգրան Ավինյանին և Հայկ Մարությանին, ինչպես նաև նրանց հետ բանավեճին մասնակցելու ցանկություն ունեցող Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի առաջին համարներին հրավիրում է՝ ուղիղ եթերում բանավեճի։
18:46 - 14 սեպտեմբերի, 2023
Քանաքեռ-Զեյթունի ՔՊ քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են մարզադպրոցի սաներ․ «Ականատես»

Քանաքեռ-Զեյթունի ՔՊ քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են մարզադպրոցի սաներ․ «Ականատես»

Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։ Այս մասին հայնտում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը, նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։ Կից ներկայացվում է նամակագրությունը։ Ուշագրավ է, որ մարզադպրոցի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են Քաղաքացիական պայմանագրի և Տիգրան Ավինյանի քարոզչական նյութերը՝ այստեղ։ Դեպքը ոչ միայն վարչական լծակների չարաշահում է, այլ նաև երեխաների քաղաքական մասնակցության ամենակարևոր՝ կամավորության սկզբունքի կոպտագույն խախտում։ Քարոզչական միջոցառումը՝ այստեղ։ 
16:30 - 14 սեպտեմբերի, 2023
Ավինյանը չարտոնված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ. «Հայաքվեի» դիտարկումները |armeniasputnik.am|

Ավինյանը չարտոնված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ. «Հայաքվեի» դիտարկումները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր չարտոնված, չհայտարարված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ` մշտապես հայտնվելով լրատվամիջոցների, հանրության ուշադրության կենտրոնում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգողներից Մենուա Սողոմոնյանը` խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների մասին։ «Հայաքվեի» դիտարկումների ժամանակ վերհանված խախտումների թվում է քարոզչության անհավասարությունը։ «Հանրային հեռուստաընկերությունը գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում էր Ավինյանին, և այդ լուսաբանումներն իրականացվում էին նաև նախընտրական քարոզչության ֆոնով դեռևս Երևանի ավագանու ընտրություններից 1 տարի առաջ»,– նշեց Սողոմոնյանը։ Ըստ նրա` քարոզչության անհավասարությունը դրսևորվում է նաև իշխանությունների ֆինանսավորմամբ գործող սոցիալական ցանցերի օգտահաշիվների միջոցով, որոնք փորձում են «սևացնել» Ավինյանի քաղաքական մրցակիցներին։ Արձանագրված խախտումների թվում է կոռուպցիոն հովանավորչական սխեմաների կիրառումը։ «Մենք գիտենք, որ ամենաշատ նախընտրական ֆոնդը Երևանի գործող իշխանության` ՔՊ–ի ձեռքում է։ Հատկանշական է, որ նրանք հայտարարում են, թե այդ ֆոնդը նվիրատվությունների արդյունք է, սակայն նվիրատուների ցուցակը մինչև այսօր հայտնի չէ, և այստեղ առկա են կոռուպցիոն լուրջ սխեմաներ»,– ասաց Սողոմոնյանը` ընդգծելով, որ այսպիսով ՔՊ–ն ունի նյութական մեծ առավելություն մյուս «խաղացողների» նկատմամբ։ Մեկ այլ խումբ խախտումներ էլ վերաբերում են կաշառատվությանը կամ դրա խոստումներին։ Հիշեցրեց, որ օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ–ի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար 1000 դրամներ են բաժանվում։ Ըստ նրա` կաշառքի ձև է նաև այն երևույթը, որն արձանագրվեց օրերս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ–ում, երբ ընտրություններից մի քանի օր առաջ մոտ 500 աշխատակցի պարգևավճար բաժանվեց։ Սողոմոնյանի խոսքով` իշխանական թեկնածուի թիմը նաև վարչական ռեսուրսն է կիրառում նախընտրական քարոզարշավի ընթացքում, քաղաքապետարանի, տարբեր վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներ մասնակցում են նախընտրական քարոզչությանը։ «Հայաքվեն» պատրաստվում է արձանագրված բոլոր խախտումները զետեղել զեկույցում։ Ապա առաջարկելու են շահագրգիռ բոլոր կողմերին հանդես գալ դիմում–բողոքներով, և այս ամենը հիմք կդառնա վիճարկելու այս գործընթացների օրինականությունը։ Հավաքագրված բոլոր խախտումները «Հայաքվեն» ներկայացնելու է ոչ միայն ԿԸՀ, այլև հաղորդում է ներկայացնելու դատախազություն։
14:17 - 14 սեպտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարը պնդում է, որ ուսուցիչներին ուղղորդմամբ հանրահավաքների չեն տանում
 |hetq.am|

ԿԳՄՍ նախարարը պնդում է, որ ուսուցիչներին ուղղորդմամբ հանրահավաքների չեն տանում |hetq.am|

hetq.am: Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին մտահոգում էր կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներին ներգրավելու հարցը: Նա վկայակոչեց իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին ուսուցիչների մասնակցության դեպքերը՝ որակելով վարչական ռեսուրսի չարաշահում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ վարչական ռեսուրսի օգտագործման քննարկման որևէ թեմա չկա: Եթե լինեն փաստեր, որ փորձ կարվի ուսումնական հաստատությանը ուղղորդմամբ տանել հանրահավաքի, կպատժվեն:   Նախարարը նշեց, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում տեղ գտած թվերը, որոնք վերաբերում էին ուսումնական հաստատությունների մանկավարժներին հանրահավաք տանելուն, չեն համապատասխանում իրականությանը: Նշված է եղել 114 դպրոցի անունը, մինչդեռ այդ դպրոցի տնօրենը, ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, թեև դրանց սահմանադրական իրավունքն ունեին:
18:50 - 13 սեպտեմբերի, 2023
Եթե պարզվի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի տանում է հանրահավաքի, կազատվի աշխատանքից․ վարչապետը զգուշացրեց
 |armenpress.am|

Եթե պարզվի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի տանում է հանրահավաքի, կազատվի աշխատանքից․ վարչապետը զգուշացրեց |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործմամբ հանրահավաքներին մարդկանց տանելու վերաբերյալ տեղեկություններին։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը զգուշացրեց, որ եթե պարզվի Հայաստանի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ տանում է հանրահավաքի, հանդիպման, ընտրության և այլն, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ «Ներում-բեկում չի լինելու։ Ուզում է իշխանության հանրահավաքին տանի, ուզում է ընդդիմության հանրահավաքին տանի, այդ մարդը կազատվի աշխատանքից։ Ես սա ասում եմ այս ամբիոնից որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եթե պարզվի, որ այդ մարդը ինձ ամենահարազատ մարդն է, եթե պարզվի, որ նման քայլ է արել, կդադարի լինել իմ ամենահարազատ մարդը և կազատվի աշխատանքից։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք և մենք կանդրադառնանք»,- ընդգծեց վարչապետը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
17:41 - 13 սեպտեմբերի, 2023
Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի իշխանության անկայունություն մտցնել. Փաշինյան

Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի իշխանության անկայունություն մտցնել. Փաշինյան

Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն մտցնել, ճգնաժամ մտցնել իշխանության կամ կառավարության։ Ցավոք, դա երևում է նաև ընտրությանը մասնակցող մի շարք քաղաքական ուժերի շեշտադրումներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ դիտարկմանը, թե արդյոք աշխարհաքաղաքական իրադարձությունները կապվում են Երևում կայանալիք ավագանու ընտրությունների հետ։  Փաշինյանը հավելեց, որ աջակցում է Տիգրան Ավինյանին և կոչ արեց քաղաքացիներին քվեարկել վերջինիս օգտին։  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պլանավորում են սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքուն երթ անել, պլանավորում են մասնակցել ամբողջ քաղաքական թիմով. «Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի հրապարակից և կավարտվի Երևանի քաղաքապետարանի մոտ։ Կանենք եզրափակիչ հանրահավաք, որին ծավալուն ելույթով հանդես կգգամ նաև ես»։
23:07 - 11 սեպտեմբերի, 2023
Նախընտրական շրջանում փորձում են ապօրինի շինություններ կառուցել, պետք է շուտ քանդենք դրանք. Տիգրան Ավինյան
 |tert.am|

Նախընտրական շրջանում փորձում են ապօրինի շինություններ կառուցել, պետք է շուտ քանդենք դրանք. Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Նախընտրական շրջանում ակնհայտորեն փորձեր են կատարվում ժամանակը օգտագործել, տարբեր ձեղնահարկերի, կրպակների և այլ տեսակի շինությունների ինքնակամ կառուցելու համար: Այս մասին այսօր գործակարգավարական նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ Ավինյանի՝ այս ամենին իրենց արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ և ոչ միայն պետք է կասեցվի, այլ պետք է քանդեն այդ շինությունները ու շուտ: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ղեկավար Յակով Ասատրյանը փոխքաղաքապետին ներկայացրեց, որ օգոստոս ամսվա ընթացքում իրականացվել է շուրջ 31 քանդման աշխատանքներ: «Դրանցից 8-ը շատ կարևոր են Երևան քաղաքի համար, դրանք բենզալցակայաններն են՝ Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում, նաև ուզում եմ տեղեկացնել, որ Թումանյան 39 հասցեում կառուցված վերնահարկը ամբողջությամբ ակամոնտաժվել է»,- ասել է նա:
10:57 - 11 սեպտեմբերի, 2023
Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի
 |armenpress.am|

Նորայր Նորիկյանը Հայկ Մարությանին և Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի |armenpress.am|

armenpress.am: «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հրավիրում է բանավեճի։ Նորիկյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Երևան քաղաքի կառավարման վերջին հինգ տարվա պատասխանատուն են Հայկ Մարությանը և Տիգրան Ավինյանը։ Այդ երկու անձանց ընթացքում հրավիրում եմ բանավեճի՝ ընդգծելով, որ իրենց կողմից ընտրված վայրում, ձևաչափով, իրենց կողմից հրավիրված զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ պատրաստ եմ բանավեճի։ Այդ երկու անձինք, որոնք պատասխանատու են եղել Երևանի համար, թող գան բանավեճի։ Թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ իրականացրել են համակարգային փոփոխություն, որի արդյունքում շրջադարձային փոփոխություն է եղել»,- ընդգծեց Նորիկյանը։
13:12 - 05 սեպտեմբերի, 2023
«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան

«Այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում եւ հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում»․ Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց  Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակչուհիներից մեկը ամոթանք տվեց Ավինյանին։ «Ամոթ է, ամոթ, Արցախը բլոկադայի մեջ եք, դուք այստեղ քարոզարշավ եք անում»,- պատուհանից ասաց բնակչուհին։ Ավինյանը նախ հետաքրքրվեց, թե ինչ է տիկնոջ անունը, ապա դիմելով նրան՝ ասաց․ «Տիկին Մարիամ, ձեզ բան ասեմ, ես ամաչելու ոչ մի կաթիլ չունեմ, դուք սխալվում եք։ Եվ այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ դիվան էին քշում, հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում։ Ես ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում եմ եղել, ինչով կարողացել եմ աջակցել եմ այդ ժամանակ դրանից հետո ու մինչեւ օրս։ Եղբայրս այնտեղ է եղել, ամբողջ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 վիրահատություն է արել։ Խնդրում եմ՝ այս դասերը ինձ պետք չի տալ»։ «Կանգնում եք, ձեր եղբոր արած վիրահատություններն եք թվարկում»,- արձագանքեց բնակչուհին։ «Լավ եմ անում, որովհետեւ եթե դուք անձնապես ինձ եք ասում ամոթ, ուզում եմ հասկանամ՝ ինչի՞ համար եք ասում»,- ասաց Ավինյանը։ «Ասում եմ, որովհետեւ դուք իշխանություն եք»,- արձագանքեց բնակչուհին։
20:31 - 04 սեպտեմբերի, 2023
«Բացարձակ զրպարտություն է»․ ՔՊ-ից մեկնաբանում են «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը

«Բացարձակ զրպարտություն է»․ ՔՊ-ից մեկնաբանում են «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը

Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտարկմանը, ըստ որի՝ «հավաքագրում են աղջիկների՝ գումարի դիմաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական երթերին մասնակցելու համար»։ «Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր առավոտից տարածվող «ՔՊ-ն իր երթերին մասնակցելու համար գումար է բաժանում» վերտառությամբ հոդվածը բացարձակ զրպարտություն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր գործունեության ընթացքում միշտ մերժել և շարունակում է մերժել գումարի դիմաց քաղաքացիներին հանրահավաքներին, երթերին ներգրավելու արատավոր երևույթը։ Այսօր առավոտյան հոդվածը լույս տեսնելուց անմիջապես հետո Կուսակցության նախընտրական շտաբը կապ է հաստատել առանց բացառության բոլոր ենթաշտաբների պետերի հետ։ Կարող ենք փաստել, որ կուսակցության ո՛չ կենտրոնական շտաբը, ո՛չ ենթաշտաբները որևէ առնչություն չունեն հոդվածում նկարագրվող պրոցեսների հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված կարգով, օգտվելով միայն վճարովի գովազդային և այլ այնպիսի ծառայություններից, որոնք արգելված չեն օրենքով և չեն հակասում մեր արժեքներին։ Որպես օրինակ՝ գովազդային գործակալությունների հետ սահմանված կարգով համագործակցում ենք՝ պաստառներ փակցնելու, թռուցիկներ տարածելու, լեդ էկրանների վրա գովազդային հոլովակներ տեղադրելու և նման այլ հարցերով։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անհապաղ ստուգել հրապարակված հոդվածում առկա տեղեկատվության իսկությունը և դրանում քրեաիրավական գնահատականի արժանի արարքի առկայությունը։ Աներկբայորեն պետք է պարզել այս գործողությունը կատարողի կամ այս պատմությունը բեմադրողի ինքնությունը։ Հարկ ենք համարում շեշտել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակն է, որ քարոզարշավի առաջին օրվանից ցայսօր ամեն օր հրապարակել է իր քարոզարշավի անցկացման օրը, ժամը և վայրը՝ ամբողջ պրոցեսը մաքսիմալ թափանցիկ դարձնելով լրատվամիջոցների համար։ Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն արդեն երկրորդ անգամ է նախընտրական փուլում զրպարտական բնույթի նյութ տեղադրում և թիրախավորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նախորդ անգամ առաքելության անդամները որպես վարչական լիազորությունների չարաշահում էին ներկայացրել մեր՝ արձակուրդում գտնվող ավագանու թեկնածուներից մեկի՝ քարոզչական բնույթի ֆեյսբուքյան հետնանկարի տեղադրումը։ Բոլոր հետաքրքրված լրագրողներին, ՀԿ և դիտորդական առաքելությունների անդամներին և, իհարկե, քաղաքացիներին հրավիրում ենք օրվա ցանկացած ժամի և ցանկացած վայրում իրականացվող մեր քարոզարշավներին՝ սեփական աչքերով տեսնելու թե՛ մեր քարոզարշավը, թե՛ մեր թիմակիցների մոտիվացիան, որը ի տարբերություն շատերի փողը չէ»։
17:46 - 04 սեպտեմբերի, 2023
«Եթե թույլ կտաք, հիմա մարդկանց հետ շփվեմ»․ Տիգրան Ավինյանը դարձյալ խուսափեց Արցախի մասին հարցից


 |aravot.am|

«Եթե թույլ կտաք, հիմա մարդկանց հետ շփվեմ»․ Տիգրան Ավինյանը դարձյալ խուսափեց Արցախի մասին հարցից |aravot.am|

aravot.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին այսօր լրագրողը հարց ուղղեց՝ Արցախում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Երեւանի ավագանու ընտրությունների վրա։ «Եթե թույլ կտաք, հիմա մարդկանց հետ շփվեմ, որովհետեւ մարդիկ հավաքվել են, որպեսզի նաեւ իրենց խնդիրները ինձ բարձրաձայնեն։ Տարբեր ֆորմատով ես լրատվականների հարցերին պատասխանում եմ։ Եվ եթե հարկ համարեմ քարոզչության ժամանակահատվածում ձեր հարցերին պատասխանել, անպայման կպատասխանեմ»,- ասաց Ավինյանը։ Նա նշեց, որ որեւէ թեմայից չի խուսափում։ «Ուղղակի ես չեմ սպասարկում լրատվականների օրակարգը, որոնք կոնկրետ քաղաքական օրակարգ ունեն»,- ասաց Ավինյանը։ Նա նախընտրական քարոզարշավն այսօր շարունակում է Աջափնյակ վարչական շրջանում։
14:01 - 29 օգոստոսի, 2023