Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային

 |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն խոստացել է շարունակել հետագա աջակցությունն Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցությունը Կիեւին: «Վարչապետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իր գտնվելու ժամանակաշրջանում կշարունակի նույնչափ մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի օֆիսի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բրիտանիայի վարչապետը եւ Ուկրաինայի նախագահը «համաձայնել են անհրաժեշտության դեպքում շարունակել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը» Ռուսաստանի դեմ: Բացի այդ, Սունակը շուտով Զելենսկու հետ անձնական հանդիպման հույս է հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:52 - 26 հոկտեմբերի, 2022
Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն ինքն այն պատրաստել է. Զելենսկի
 |news.am|

Եթե Ռուսաստանն ասում է, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, ուրեմն ինքն այն պատրաստել է. Զելենսկի |news.am|

news.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի զանգերը օտարերկրյա առաջնորդներին, թե, իբր, Ուկրաինան ռադիոակտիվ «կեղտոտ ռումբով» գրոհներ է պատրաստում, նշանակում են, որ Ռուսաստանն ինքն է նման հարված պատրաստում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է երեկոյան ուղերձում, որի տեքստը հրապարակվել է նախագահի Գրասենյակի կայքում։ «Եթե Ռուսաստանը զանգահարում եւ ասում է, որ Ուկրաինան, իբր, ինչ-որ բան է պատրաստում, դա մի բան է նշանակում՝ Ռուսաստանն այդ ամենն արդեն պատրաստել է,- ասել է Զելենսկին։ Ուստի, երբ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարը հեռախոսային կարուսել է կազմակերպում եւ զանգահարում է արտաքին գործերի նախարարներին՝ հեքիաթներ պատմելով այսպես կոչված «կեղտոտ» միջուկային ռումբի մասին, բոլորն ամեն ինչ հիանալի հասկանում են։ Հասկանում են, թե ով է ամեն մի կողտոտ բանի աղբյուրն այս պատերազմում»։ Նշենք, որ Ուկրաինան հրավիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետներին՝ այցելել այն օբյեկտներ, որտեղ, ինչպես պնդում են Ռուսաստանում, կարող է ստեղծվել այսպես կոչված «կեղտոտ ռումբ»՝ ռադիոակտիվ նյութ պարունակող պայթուցիկ սարք։
11:21 - 25 հոկտեմբերի, 2022
Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայում էլեկտրակայանների 30 տոկոսի ոչնչացման մասին
 |shantnews.am|

Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայում էլեկտրակայանների 30 տոկոսի ոչնչացման մասին |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հոկտեմբերի 10-ից Ուկրաինայում ավերվել է էլեկտրակայանների 30%-ը, ինչը հանգեցրել է երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։ «Հոկտեմբերի 10-ից ի վեր ուկրաինական էլեկտրակայանների 30%-ը ոչնչացվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային ընդհատումների ամբողջ երկրում: Բանակցությունների տեղ չկա (Ռուսաստանի Դաշնության հետ – խմբ.)…»,- գրել է Զելենսկին Twitter-ում։ Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել հոկտեմբերի 10-ին ՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետեւում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները: Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններ անցկացնելու անհնարինության վերաբերյալ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնելու մասին:  
13:23 - 18 հոկտեմբերի, 2022
Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր
 |azatutyun.am|

Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը», - ասվում է հաղորդագրությունում: Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, հատկացնել տնտեսական ու հումանիտար օգնություն։ Ուկրաինային հավելյալ սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները, այդ թվում՝ վերջինը, հաստատում են այն փաստը, որ Վաշինգտոնը ամրապնդվել է հակամարտության մասնակցի կարգավիճակում, երեկ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ «Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին ճշգրիտ զենքով հարվածելու Ռուսաստանի որոշումը պատասխան էր մեր երկրում ահաբեկչական գործողություններին, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Կիևի ռեժիմը», - գրել է դիվանագետը դեսպանատան տարածած գրավոր հայտարարության մեջ։ «Նման օգնությունը, ինչպես նաև Կիևին ռազմական գործողությունների վարման համար հետախուզական, հրահանգիչների և ցուցումներով օգնությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկի հետագա սրման և մեծացման ճանապարհն է», - ընդգծել է Անտոնովը՝ կոչ անելով «ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհատել այն կարմիր գծերը, որոնց մոտեցել են»:
11:24 - 11 հոկտեմբերի, 2022
Զելենսկին հայտարարել է Խերսոնի շրջանի երկու գյուղերի ազատագրման մասին

Զելենսկին հայտարարել է Խերսոնի շրջանի երկու գյուղերի ազատագրման մասին

Ուկրաինայի զինված ուժերն «ազատագրել են Խերսոնի շրջանի երկու բնակավայր՝ Արխանգելսկը և Միրոլյուբովկան»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով և ներկայացնելով պատերազմի 221-րդ օրվա արդյունքները, գրում է Meduza-ն։ «Ամեն օր առնվազն երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, հաղորդումներ եմ ստանում մեր զինվորականներից։ Այս շաբաթ զեկույցներում մեծագույն մասը զբաղեցնում է մեր պաշտպանական գործողության շրջանակներում հակառակորդից ազատագրված բնակավայրերի ցանկը»,- հայտարարել է նա։  Նա նշել է, որ որ ուկրաինական կողմի հաջողությունները միայն Լիմանով չեն սահմանափակվում։ «Գիտե՞ք, սա մի այսպիսի միտում է… Վերջերս ինչ-որ մեկը ինչ-որ տեղ պսևդոհանրաքվեներ էր անցկացնում, իսկ երբ ուկրաինական դրոշը վերադառնում է, ոչ ոք չի էլ հիշում ռուսական ֆարսի մասին՝ ինչ-որ թղթերով և ինչ-որ անեքսիաներով: Բացառությամբ, իհարկե, Ուկրաինայի իրավապահ մարմինների։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով ներգրավված է մեր պետության դեմ ագրեսիայի որևէ տարրի մեջ, պատասխանատվություն է կրելու դրա համար»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
11:39 - 03 հոկտեմբերի, 2022
Ուկրաինան չի բանակցի, քանի դեռ պատերազմը շարունակվում է․ Զելենսկի
 |azatutyun.am|

Ուկրաինան չի բանակցի, քանի դեռ պատերազմը շարունակվում է․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Կրեմլը նույնպես բանակցությունների առաջարկ հրապարակավ չի արել։ Նախագահ Զելենսկու խոսքերով՝ Ուկրաինան չի նստի բանակցությունների այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ «Նրանք համաձայնագրերով, բանակցություններով կսառեցնեն հակամարտությունը, կուժեղանան և կրկին առաջ կընթանան։ Սա է նրանց ռազմավարությունը՝ քայլ առ քայլ, դանդաղ, կտոր-կտոր մեզ ուտել։ Ես չեմ ցանկանում այդ խաղը խաղալ»,- հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվայի հետ պայմանագիր կարող է ստորագրել միայն Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական բոլոր տարածքները ազատագրվելուց հետո։ Վլադիմիր Զելենսկու հարցազրույցը հեռարձակվել է Խարկովի մարզում ուկրաինական զինուժի հաջողությունների մասին հայտարարությունների ֆոնին։ Կիևը պնդում է, որ ազատագրել է ռազմավարական նշանակության մի շարք բնակավայրեր։ Ռուսական կողմը նահանջը բացատրում է «զորքերի վերատեղաբշխմամբ»։
14:35 - 12 սեպտեմբերի, 2022
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում 30 բնակավայրի ազատագրման մասին
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում 30 բնակավայրի ազատագրման մասին |hetq.am|

hetq.am: style="text-align: justify;">Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում այդ երկրի զինված ուժերի կողմից 30 բնակավայրի ազատագրման մասին։ Այդ մասին նա հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ։ «Մեր բանակը, հետախուզությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում են ակտիվ գործողությունները օպերատիվ մի քանի ուղղություններով։ Հաջողությամբ շարունակում են։ Ներկայումս Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ազատագրել և վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 30 բնակավայր»,- հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ մարզի որոշ գյուղերում ընթանում են «տարածքի ստուգման և ապահովման» միջոցառումներ։ Բացի այդ, Զելենսկու պնդմամբ, Ուկրաինայի զինված ուժերն աստիճանաբար իրենց վերահսկողության տակ են վերցնում նոր բնակավայրեր։ Միևնույն ժամանակ կատաղի մարտեր են ընթանում Դոնբասում և երկրի հարավում։  Զելենսկին, սակայն, չի նշել, թե որ քաղաքներն ու գյուղերն են վերադարձել ուկրաինական կողմի վերահսկողության տակ։
16:25 - 10 սեպտեմբերի, 2022
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ |factor.am|

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։ Զելենսկու խոսքով ՝ հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության հաջորդ տրանշի շուտափույթ հատկացման մասին: Բացի այդ, Զելենսկին նշել է պատժամիջոցների 8-րդ փաթեթի պատրաստման անհրաժեշտությունը, որը պետք է պարունակի նաև ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելք: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն միայն որոշել է կասեցնել ՌԴ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, ինչը կբարդացնի ռուսաստանցիների այցերը ԵՄ, բայց չի արգելի նրանց։ Նախագահը նաև հայտնել է, որ ինքը Ֆոն դեր Լյայենի հետ համակարգել է Ռուսաստանի կողմից նավթի և գազի վաճառքից եկամուտների ստացման սահմանափակման քայլերը: Քննարկել են նաև Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։
20:18 - 04 սեպտեմբերի, 2022
Զելենսկին ռուսական ուժերին հեռանալու կոչ է արել |azatutyun.am|

Զելենսկին ռուսական ուժերին հեռանալու կոչ է արել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսական ուժերին հեռանալ՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակը վերադարձնում է կորսված տարածքները։ Ժամեր առաջ հանդես գալով տեսաուղերձով՝ Զելենսկին հավաստիացրել է, թե ուկրաինական ուժերը հետ են մղելու ռուսական զորամիավորումներին մինչև սահման։ «Եթե ցանկանում են ողջ մնալ, ժամանակն է, որպեսզի ռուսական զինուժը փախչի։ Գնացե՛ք տուն։ Ուկրաինան վերադարձնում է իրենը», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։ Երեկ հայտարարվեց հարավային՝ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական բանակի հարձակման մեկնարկի մասին։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ուկրաինական հարձակումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել՝ ռուսական ուժերը հարկադրված վերադիրքավորվել են և Ուկրաինայի հարավ են ուղարկել արևելքում տեղակայված զորամիավորումների մի մասը։
10:46 - 30 օգոստոսի, 2022