ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների համաժողովին

ՊԵԿ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների համաժողովին

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության 4-րդ ամենամյա համաժողովին (The Belt and Road Initiative Tax Administration Cooperation Forum- BRITACOF)։ Միջոցառումը համախմբել է նախաձեռնությանն անդամակցող երեք տասնյակ երկրների հարկային մարմինների պատվիրակներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների, գիտական հաստատությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Համաժողովում քննարկվող հիմնական թեմաներն են՝ հարկային ոլորտի գլոբալ զարգացումները և առավել հրատապ խնդիրները, այդ թվում՝ հարկային մարմիններում աշխատանքային միջավայրի օպտիմալացումը և այդ նպատակով թվային տեխնոլոգիաների կիրառումը, հարկային օրենսդրության և վարչարարության թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարական բեռի նվազեցումը և հարկային կարգապահության դյուրացումը, ինչպես նաև բիզնեսի և հարկային մարմինների միջև վեճերի կարգավորման մեխանիզմները։ Համաժողովի պանելային քննարկումների ընթացքում հիմնական զեկուցողների շարքում հանդես է եկել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ հարկային կարգապահության բարելավման գործում։ Համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև «Հարկային երկխոսություն գործարարների և արտադրողների հետ» քննարկում, որի ընթացքում ձեռներեցները և շահագրգիռ այլ կողմերը հնարավորություն են ունեցել հարկային խնդիրների վերաբերյալ մտքեր փոխանակել, բարձրաձայնել մտահոգությնները և  ներկայացնել առաջարկներ։ BRITACOF-ն ամենամյա պաշտոնական միջոցառում է, որն ապահովում է փոխգործակցության հարթակ՝ խթանելով «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների միջև հարկային հարցերով երկխոսությունը, ամրապնդելով հարկային մարմինների համագործակցությունը և զարգացնելով պետական մարմինների, միջազգային կառույցների և գիտական հաստատությունների կարողությունները։ BRITACOF-ում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ և շարունակական մասնակցում է համաժողովներին՝ ներկայացնելով մեր երկրի հարկային մարմնի փորձն ու տեսլականը։
11:37 - 13 սեպտեմբերի, 2023
Ծովինար Սողոմոնյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Ծովինար Սողոմոնյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Որոշման համաձայն՝ Ծովինար Սողոմոնյանը կպաշտոնավարի մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։   «Բարձր գնահատելով Ծովինար Սողոմոնյանի ներդրումը մաքսային համակարգի բարեփոխման և զարգացման գործում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
18:46 - 12 սեպտեմբերի, 2023
«Wildberries»–ի դեմ բողոքող առևտրականները դժգոհ են կառավարության պատասխանից
 |armeniasputnik.am|

«Wildberries»–ի դեմ բողոքող առևտրականները դժգոհ են կառավարության պատասխանից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից «Wildberries»-ի դեմ բողոքող առևտրականները դժգոհ են և չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կառավարության ներկայացուցչիհետ հանդիպման գնացած առևտրականը։ Հայտնել ենք, որ «Stop Wildberies Armenia» նախաձեռնության անդամները կառավարության մոտ ակցիա են իրականացնում`բողոքելով «Wildberries» ընկերության գործունեության դեմ։ «Մեզ ասացին` գնացեք։ Այդ հարցը ՊԵԿ-ը պետք է քննարկի։ Ասացին` նախագիծ են մշակում «Wildberries»-ին զսպելու, նոր օրենք հանելու։ Բայց մենք չենք եկել զսպելու, մենք եկել ենք փակելու»,-ասաց առևտրականը։ Նա հավելեց, որ կառավարության տված պատասխանից գոհ չեն և չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիան։ «Էստեղից ո՞ւր գնանք։ Մեր ապրանքը արժեզրկվում է, մի կտոր վաճառք չունենք, «Wildberries»- ի դիմաց 92 թվականի հացի հերթն է։ Մենք ամեն օր ֆինանսական կորուստներ ենք ունենում»,- ասաց ակցիայի մասնակիցը։ Նրանք կոչ արեցին բոլոր տնտեսվարողներին հավաքվել կառավարության մոտ։ Նշենք, որ սեպտեմբերի 5- ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել «Wildberries»-ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է «Wildberries»-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։
13:31 - 07 սեպտեմբերի, 2023
ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ժամանակ անճշտություններ է հայտնաբերել

ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ժամանակ անճշտություններ է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումների, իսկ արտահանման ժամանակ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման հայտարարագրերում սխալ է հայտարարագրվել ապրանքների փաստացի քաշը։ Մասնավորապես, մի դեպքում բեռի փաստաթղթերով ձևակերպված քաշը պակաս է ցույց տրվել բեռի իրական քաշից մոտ 2 տոննայով, իսկ մեկ այլ դեպքում՝ մոտ 2,6 տոննայով։ Վերոգրյալով պայմանավորված՝ ձևակերպված բեռներն ուղարկվել են մաքսային պահեստ՝ հետագա հսկողական աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Բացի դրանից՝ նույն ընկերության կողմից մաքսային կանոնների խախտումներ են թույլ տրվել նաև արտահանումների իրականացման ժամանակ։ Այսպես, ընկերության կողմից հուլիս ամսին ձևակերպված տարանցման հայտարարագրով արտահանվող ապրանքների տվյալները (քաշը, գինը) չեն համապատասխանել տարանցման հայտարարագրին կցված փաստաթղթերով ներմուծված ապրանքների տվյալներին։ Այսինքն՝ տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքների փաստաթղթային հսկողությունից պարզվել է, որ նախկինում ներմուծված, այնուհետև հետ արտահանվող ապրանքների ընդհանուր արժեքը մոտ 7-8 անգամ գերազանցում է իրական արժեքը։ Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։
10:56 - 07 սեպտեմբերի, 2023
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ադամանդանման քարեր և բրենդային հագուստ

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ադամանդանման քարեր և բրենդային հագուստ

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։ Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողները ՀՀ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Վերջինս  ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում հայտնաբերվել են 655 գրամ ադամանդանման քարեր` դասավորված պոլիէթիլենային 10 տարբեր փաթեթում` յուրաքանչյուրի վրա կարատի և հատի նշագրմամբ: Հսկողության արդյունքում հայտնաբերվել են նաև «Pierre Cardin» ապրանքատեսակի 20 կգ կանացի և տղամարդու հագուստ`  կոշկեղեն, շապիկներ, պայուսակներ, սպորտային կոստյում և գուլպաներ։ Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով և վարչական վարույթի փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչություն` հետագա ընթացքն ապահովելու համար:
12:34 - 05 սեպտեմբերի, 2023
«Վայլդբերրիզ»-ը պետբյուջե լրացուցիչ շուրջ 3,6 միլիարդ դրամի հարկ է վճարել․ ՊԵԿ

«Վայլդբերրիզ»-ը պետբյուջե լրացուցիչ շուրջ 3,6 միլիարդ դրամի հարկ է վճարել․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Վայլդբերրիզ» ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը: «Հաշվի առնելով մեծածավալ տվյալների մշակման և դրանց մասով հայտարարագրերի ներկայացման աշխատատար գործընթացը, վարչությունը գործընկերային հարաբերություններից ելնելով, ընկերությանը ցուցաբերել է տեղեկատվության տրամադրում և այլ ընթացիկ հարցերում օժանդակություն` ռիսկերը չեզոքացնելու համար, որից հետո ներկայացվել են ճշտումներ: Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ` հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3․6 մլն դրամ հարկային պարտավորություն, որից մոտ 1,7 մլն դրամ` տույժեր և տուգանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:57 - 01 սեպտեմբերի, 2023
ՀԴՄ կիրառողները սեպտեմբերի 3-ից պետք է հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցեն միասնական շտեմարան. ՊԵԿ
 |news.am|

ՀԴՄ կիրառողները սեպտեմբերի 3-ից պետք է հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցեն միասնական շտեմարան. ՊԵԿ |news.am|

news.am: ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի 1976-Ն որոշման համաձայն, 2023 թ. սեպտեմբերի 3-ից ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով պետք է ապահովեն այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ դիտվում է ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։ Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի ժամանակ Data Matrix ծածկագրերի սկանավորման և ՀԴՄ սարքերի միջոցով ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարան տվյալների ուղարկման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝ վաճառքի կետը պետք է ապահովված լինի Data Matrix ծածկագիր ընթերցող 2D սկաներով արտաքին (առևտրային) ծրագրի կիրառման դեպքում ծրագրում պետք է ավելացնել Data Matrix ծածկագիր կարդալու և ՀԴՄ սարքին ուղարկելու նոր գործառույթ արտաքին (առևտրային) ծրագրի և ՀԴՄ-ի ինտեգրումը պետք է իրականացվի համաձայն v0.7.1 ձեռնարկի: Հիշեցնենք նաև, որ հսկիչ (նույնականացման) նշաններով այժմ դրոշմավորվում է ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը։
11:24 - 29 օգոստոսի, 2023
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի «հաշիշ» տեսակի թմրամիջոց

ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը: Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը, մաքսային զննման ընթացքում, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական և ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության բացթողնման բաժինների աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել վերոնշյալ միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, բացի անձնական օգտագործման առարկաներից առկա է եղել թեյի 4 տուփ, որոնցից յուրաքանչյուրի մեջ թեյին միախառնված հայտնաբերվել է ընդհանուր՝ 1170 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Հիշյալ դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածներով առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր տան մոտակայքից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Ղ․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, այնուհետև տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Անձնական խուզարկության արդյունքում, բացի այլ առարկաներց, տվյալ քաղաքացու մոտից հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և հոգեմետ նյութի պարունակությամբ սպիտակ փոշենման զանգված: Այս ամենը, ինչպես նաև հայտնաբերված այլ առարկաները, փաթեթավորված և կնքված` կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հիշյալ դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու նպատակով։
13:17 - 28 օգոստոսի, 2023
Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ՀՀ ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը

Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ՀՀ ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 25-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ՊԵԿ-ը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։ ԻԻՀ նախագահի խորհրդական, ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ երկու երկրների միջև փոխադարձ առևտրի, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խթանման, ինչպես նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողականորեն շարունակել աշխատանքային հանդիպումները՝ առարկայական արդյունքներ արձանագրելու նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։
18:15 - 25 օգոստոսի, 2023
Վերին Լարսի անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Վերին Լարսի անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ ՌԴ դաշնային մաքսային ծառայության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:   «Մասնավորապես, աշխատանքները կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի արդյունքում աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:  ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին և բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին և  խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաև հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը և ժամը»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:
17:23 - 16 օգոստոսի, 2023
Բացահայտվել ու կանխվել է Իրանից Հայաստան մոտ 2 կգ մարիխուանայի մաքսանենգության փորձը

Բացահայտվել ու կանխվել է Իրանից Հայաստան մոտ 2 կգ մարիխուանայի մաքսանենգության փորձը

Իրանի քաղաքացին փորձել է Իրանից Հայաստան տեղափոխել մոտ 2 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ։ Հայտնաբերված թմրամիջոցը տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: «Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ։ Դրանցից յուրաքանչյուրում առկա է եղել թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ, որոնք լցված են եղել մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Ընդհանուր քաշը կազմել է 1820 գրամ»,– ասված է հաղորդագրությունում։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, փոխարինված զանգվածներով մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծիպողոտայից ձերբակալվել ԻԻՀ քաղաքացի Ս․Կ-ն: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)։
11:10 - 11 օգոստոսի, 2023
Այս տարվա առաջին 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16․4 տոկոսով ավել հարկ է հավաքվել

Այս տարվա առաջին 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16․4 տոկոսով ավել հարկ է հավաքվել

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ապահովված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 223.9 մլրդ դրամ կամ 21.5%: 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 81.2 մլրդ. դրամով կամ 63%-ով:
10:25 - 03 օգոստոսի, 2023
Կանխվել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը. ՊԵԿ

Կանխվել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը. ՊԵԿ

ՊԵԿ Արևելյան-մաքսատուն վարչության՝ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը: Օրերս Մաքսակետ ժամանած բեռանատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի լրատվական բաժնից։ «Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը, ըստ հուլիսի 27-ին կազմված համապատասխան հայտարարագրի, կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ 11 միլիոն դրամ:   Նշված բեռի վերաբերյալ ՌԴ «Վերին Լարս» անցակետում կազմվել է տարանցման հայտարարագիրը: Նշենք, որ ի սկզբանե տվյալ ապրանքների վերաբերյալ հայտարարագիր չի եղել, այն կազմվել է ավելի ուշ՝ ապրանքների Բագրատաշենի անցակետ  հասնելուց 2 օր անց: ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից տվյալ հայտարարագիրը «հետ է կանչվել», ճանաչվել է անվավեր, քանի որ հայտարարագրման ժամանակ ապրանքները պետք է գտնվեն ուղարկող երկրի մաքսային մարմնում։ Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքները տրանսպորտային միջոցի հետ միասին ի պահ են վերցվել Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։
12:22 - 02 օգոստոսի, 2023
Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում. ՊԵԿ-ը խստացնում է վերահսկողությունը և լավարկում գործիքակազմը
 |armenpress.am|

Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում. ՊԵԿ-ը խստացնում է վերահսկողությունը և լավարկում գործիքակազմը |armenpress.am|

armenpress.am: Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ վարձու աշխատողների թվաքանակն այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում աճել է շուրջ 45 հազարով՝ հասնելով 718 հազարի․ աճը կազմում է 6.7 տոկոս։ Նկատելի աճել է նաև վարձատրության չափը։ Առաջին կիսամյակում եկամուտների գրեթե 17 տոկոս աճ է գրանցվել։ Միջին աշխատավարձը հասել է շուրջ 278 հազար դրամի։   «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Լորիս Հարությունյանն ընդգծեց, որ վարձու աշխատողների աճը գրանցել են ծրագրային ապահովման, շինարարության, հանրային սննդի ոլորտները։ «Դա կարող է  պայմանավորված լինել տնտեսական ակտիվության աճով և հիմնականը՝ իրավական կարգավորումներով. նախ հարկ վճարողը՝ գործատուն, պետք է հասկանա, որ աշխատողին չգրանցելու դեպքում անխուսափելի պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Լորիս Հարությունյանը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1000 չձևակերպված վարձու աշխատող։ Մեկ վարձու աշխատողին չգրանցելու համար պատասխանատվության չափը կազմում է 250 հազար դրամ։ Դրանից բացի, յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար սահմանված է նաև 50 հազար դրամ տուգանք։ «Ցավոք սրտի, գրեթե բոլոր ոլորտներում վարձու աշխատողների ձևակերպման կարգի խախտումներ առկա են։ Առավելապես նման դեպքեր գրանցվում են շինարարության, հարնային սննդի ոլորտներում։  Շինարարության և  հանրային սննդի ոլորտում  3 հարկ վճարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է 112 չձևակերպված վարձու աշխատող, և ևս 85 վարձու աշխատող լրացուցիչ ձևակերպվել է հարկ վճարողների կողմից, այսինքն՝ տվյալ 3 ստուգումների արդյունքում լրացուցիչ կգրանցվի 197 վարձու աշխատող»,- ասաց նա: ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալը նշեց, որ ՊԵԿ-ը տարեցտարի վերանայում է իր գործիքակազմը գործատուների կողմից օրենսդրական շրջանցումները հայտնաբերելու համար։ Դրան զուգահեռ, շատ գործատուներ գնում են այլ ճանապարհով։ Աշխատողին գրանցում են, սակայն ոչ իրական, ամբողջական աշխատավարձով։ Հարկայինին ցույց է տրվում միայն նվազագույն չափը։ Այս խնդիրը ևս ՊԵԿ-ի ուշադրության կենտրում է։ «Նման դեպքերը բացահայտելու համար մեր գործիքները պետք է ընդլայնենք։ Այս հարցում մենք պետք է ունենանք խթանիչ մեխանիզմներ, օրինակ՝ վարձու աշխատողը  պետք է շահագրգռված լինի, որ իր աշխատանքի վարձատրության չափը  ճիշտ գրանցվի»,-նշեց  Լորիս Հարությունյանը: Հսկողական գործիքների կատարալեագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ՊԵԿ-ում դրանք դիտարկում են նաև կանխարգելիչ միջոցառումների համատեքստում։ Փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր դեպքերում է գործը հենց սկզբից հասնում տուգանքներին։ Շատ գործատուներ պատրաստակամ են շտկելու իրենց բացերը։  ՊԵԿ-ը շարունակելու է աշխատանքը գործատուների հետ՝ մի կողմից խստացնելով վերահսկողությունը, մյուս կողմից լավարկելով գործիքակազմը։ Առաջիկայում ոլորտում  սպասվում են նորություններ։
11:37 - 21 հուլիսի, 2023