Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|

Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելգորոդում տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել։ Այս մասին նա ասել է այսօր հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին հայտարարվել էր, ուկրաինական զինված ուժերը հարվածներ են հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Տուժել է 131 մարդ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Բելգորոդում, իհարկե ահաբեկչություն է: Ինչու, որովհետև երկու «Վիլխա» հրթիռների անվան տակ, իմ կարծիքով, նրանք կրակեցին բազմակի հրթիռային համակարգերից: Այդ զենքերով նրանք հարվածում են հրապարակներին, հենց քաղաքի կենտրոնին, որտեղ մարդիկ պատրաստվում են Ամանորի»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով, Ռուսաստանը, իհարկե, կարող է հարվածել նաև Կիևի ու ցանկացած այլ քաղաքի հրապարակներին․ «Բայց ՌԴ-ն հարվածում է ռազմական թիրախներին, և կշարունակի դա անել»։
17:18 - 01 հունվարի, 2024
Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ՌԴ-ն արձակել է 90 անօդաչու․ Նոր տարվա գիշերը՝ ռուս-ուկրաինական ճակատում |tert.am|

Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ՌԴ-ն արձակել է 90 անօդաչու․ Նոր տարվա գիշերը՝ ռուս-ուկրաինական ճակատում |tert.am|

tert.am: Անցած գիշեր Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկը, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 13 մարդ: Արկերի մի մասն ընկել է քաղաքի կենտրոնում գտնվող Donbass Palace հյուրանոցում։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Քաղաքային ծառայությունները հաստատել են, որ ուկրաինական զինված ուժերի հրետակոծության ժամանակ մեկ լրագրող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել, որ Ռուսաստանը լույս հունվարի 1-ի գիշերը ռեկորդային թվով «Շահեդ» տիպի գրոհային անօդաչու թռչող սարքեր է գործարկել ամբողջ Ուկրաինայի տարածքով՝ 90 անօդաչու, որից 87-ը խոցվել է։ Այս մասին գրում է pravda.com.ua-ը: Ռուսները հարված են հասցրել նաև Խարկովի մարզին 4 С-300 կառավարվող զենիթահրթիռային հրթիռներով, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններին՝ երեք X-31X և մեկ X-59 հրթիռներով։
16:47 - 01 հունվարի, 2024
Ռուսների աննախադեպ օդային հարձակման զոհերի թիվը հասել է 35-ի |azatutyun.am|

Ռուսների աննախադեպ օդային հարձակման զոհերի թիվը հասել է 35-ի |azatutyun.am|

azatutyun.am: Նախօրեին ռուսների իրականացրած աննախադեպ լայնածավալ օդային գրոհների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է: Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի։ Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Այսօր առավոտյան փրկարարները փլատակներում հայտնաբերել են չորս զոհվածների դիեր: Զապորոժիեում հարձակման զոհերի թիվը հասել է 9-ի, երեկ քաղաքի իշխանությունները 8 զոհի մասին էին հայտնել։ Իշխանությունները սուգ են հայտարարել։ Սուգ է հայտարարվել նաև Դնեպրում և Օդեսայի մարզում։ Այսպիսով, դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 35-ի, կան ավելի քան 160 վիրավորներ։ Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ դա պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ օդային հարձակումն է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ ռուսներն արձակել են 158 հրթիռներ և անօդաչուներ: Խոցվել է 27 «Շահեդ» և 87 «X-101/X-555/X-55» տեսակի թևավոր հրթիռ։ ՌԴ պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի հրապարակել:
14:58 - 30 դեկտեմբերի, 2023
Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել պատրիարք Կիրիլի նկատմամբ
 |armtimes.com|

Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել պատրիարք Կիրիլի նկատմամբ |armtimes.com|

armtimes.com:  Ուկրաինայի ՆԳՆ-ն Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին հայտարարել է «նախաքննությունից թաքնված» անձ, նա հետախուզման մեջ է: Նոյեմբերի սկզբին Կիևի իշխանությունները հայտնել էին, որ պատրիարք Կիրիլին հեռակա մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգության համար, սակայն պատրիարքի որոնումների մասին տեղեկություններ չկան։ Ուկրաինայի ՆԳՆ տվյալների բազայի համաձայն՝ պատրիարք Կիրիլը հետախուզման մեջ է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից և նոյեմբերի 11-ից հետախուզման մեջ է գտնվում, քարտի տվյալները թարմացվել են դեկտեմբերի 15-ին։ Նշվում է նաև, որ խափանման միջոցն է կալանավորումը։ Հետախուզման տեղեկանքին կցված է պատրիարքի լուսանկարը և նրա աշխարհիկ անունը՝ Վլադիմիր Գունդյաև։ Նախկինում ուկրաինական իշխանությունները բազմիցս հեռակա մեղադրանքներ են ներկայացրել Ռուսաստանի ներկայացուցիչների դեմ, սակայն դա որևէ հետևանքի չի հանգեցրել։ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ավելի վաղ կոչ էր արել աշխարհի քրիստոնեական եկեղեցիներին և միջազգային կազմակերպություններին աջակցել կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցուն (UOC), արգելող օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից։ Պատրիարքը մատնանշել էր, որ եպիսկոպոսությունն ու հավատացյալները շարունակում են զրկված մնալ իրենց իրավունքների արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքից՝ իրենց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, որը ստեղծվել է կրոնական ծայրահեղականների կողմից իշխանությունների թողտվությամբ:
11:10 - 16 դեկտեմբերի, 2023
Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել, կան տասնյակ տուժածներ |tert.am|

Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել, կան տասնյակ տուժածներ |tert.am|

tert.am: Լույս դեկտեմբերի 13-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաքը բալիստիկ հրթիռներով հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով կան տասնյակ տուժածներ։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, վկայակոչելով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին, տուժածների թիվը շարունակում է ավելանալ։ Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին մայրաքաղաքում տեղի ունեցած տասնյակ պայթյունների մասին, ինչից հետո հայտնի է դարձել, որ Կիևը հարձակման է ենթարկվել և բնակելի շինություններ են վնասվել։ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ պայթյունների ֆոնին օդային տագնապ է հայտարարվել մայրաքաղաքում, ինչպես նաև Կիևի և Չեռնիգովի մարզերում։ Klymenko.Time թելեգրամյան ալիքն իր հերթին հայտնել է, որ պայթյուններից հետո Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարումն անջատվել է։ Կլիչկոյի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում բնակելի բազմաբնակարան շենքեր, սեփական տներ ու ավտոմեքենաներ են վնասվել, իսկ որոշ հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Տեղական ժամանակով 04։54-ի դրությամբ՝ տուժածների թիվը հասել է 34-ի, որոնց թվում կան նաև երեխաներ։ Կլիչկոյի հաղորդմամբ՝ տուժածների մի մասը հոսպիտալացվել է, իսկ մյուսներն առաջին բուժօգնույթուն են ստացել տեղում։
09:38 - 13 դեկտեմբերի, 2023
Ավստրիան նույնպես դեմ է արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին
 |factor.am|

Ավստրիան նույնպես դեմ է արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին |factor.am|

factor.am: Ավստրիայի կառավարությունը ներկա պայմաններում չի համաձայնի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը՝ ելույթ ունենալով խորհրդարանի անդամների առջև, տեղեկանում ենք Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական կայքից։ Նեհամերի կարծիքով՝ Ուկրաինայի նկատմամբ «չպետք է ֆավորիտիզմ լինի», հատկապես Բոսնիա և Հերցեգովինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ արդեն իսկ շարունակվող բանակցությունների ֆոնին, որը երկար ժամանակ է՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ «Ներկա պայմաններում Ավստրիան չի համաձայնի Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններին»,- ասել է կանցլերի։ Նա նշել է, որ «ի նշան համերաշխության՝ Ուկրաինային և Մոլդովային նույնպես պետք է առաջարկվի անդամակցության հեռանկարը», սակայն Ավստրիայի կառավարությունը դեմ է այս երկու պետությունների անդամակցության արագացված ընթացակարգին։ Խորհրդարանում ներկայացված Ավստրիայի Ազատության կուսակցությունը (FPÖ) նույնպես դեմ է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին։ Նա պահանջել է Ավստրիայի վետոն բանակցությունների վրա։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես դեմ էր արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին։ «Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին, և բանակցությունները չպետք է սկսվեն»,- ասել էր Օրբանը։
16:33 - 12 դեկտեմբերի, 2023
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ
 |armenpress.am|

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել նախագահի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում՝ չնայած ռազմական դրությանը։ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ԿԸՀ անդամները նման որոշում են կայացրել Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ «Մենք պետք է անմիջապես Ռուսաստանի նախագահին և Դաշնության խորհրդին տեղեկացնենք ընդունված որոշման մասին», - հայտարարել է ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը։ Նա նաև նշել է, որ հանձնաժողովը պատրաստ է այն բանին, որ կլինեն նշված շրջաններում ընտրությունները խափանելու փորձեր, սակայն վստահություն է հայտնել, որ այդ խնդիրները կհաղթահարվեն։ ՌԴ նախագահի ընտրությունները նշանակված են 2024 թ․ մարտի 17-ին։ Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։
16:54 - 11 դեկտեմբերի, 2023