Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Ավագանու որոշմամբ Երևանում 72 մլն դրամով պոմպակայան ձեռք կբերվի |armenpress.am|

Ավագանու որոշմամբ Երևանում 72 մլն դրամով պոմպակայան ձեռք կբերվի |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 72 մլն դրամով Խանջյան փողոցում պոմպակայան ձեռք բերել: Նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը: «Հաշվի առնելով ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի վճիռը՝ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու վերաբերյալ, և նույն դատարանի 2021 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից հատկացնել 72 մլն 500 հազար դրամ՝ Խանջյան 2/6 հասցեում գտնվող պոմպակայանի ձեռք բերման նպատակով»,- նշեց Ներսիսյանը: «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ինչ հզորության է լինելու պոմպակայանը, ինչ է տալու այն քաղաքին: «Այդ պոմպակայանով մենք այժմ իրականացնում ենք Կենտրոն վարչական շրջանի ոռոգման մեծ մասը: Դրա վերանորոգման դեպքում հնարավորություն կլինի ոռոգել ամբողջ Կենտրոնը: Այդ պոմպակայանը գտնվում է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի հաշվեկշռում, համայնքն էլ ցանկանում է ձեռք բերել այն: Գումարն էլ ուղղվելու է ՓԲԸ-ում առկա պարտավորությունների ամբողջական մարմանը»,- նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Որոշումն ընդունվեց 36 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով:
13:11 - 10 օգոստոսի, 2021
Երևանի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի |armenpress.am|

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին որոշում ընդունեց, համաձայն որի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի, որը նախատեսված կլինի 430 աշակերտի համար: Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը: «Նախագծով նախատեսվում է Էրեբունու փողոցի հ. 8 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 2000 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը հատուկ նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։ Այդ տարածքում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսվում է 430 աշակերտի համար կառուցել հիմնական դպրոց: Նախատեսվում է, որ դպրոցը կլինի մինչև 3 վերգետնյա հարկերով՝ հնարավոր է նախատեսել շահագործվող տանիք և նկուղային կամ կիսանկուղային հարկերով»,- նշեց Խաչատրյանը: Հարակից զեկուցող, քաղաքաշինության և օգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լիլիթ Կիրակոսյանը շեշտեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 37 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով:
12:55 - 10 օգոստոսի, 2021
Ավագանու անդամ Արման Անտոնյանը դանակահարությունից հետո արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ. Մարության |armenpress.am|

Ավագանու անդամ Արման Անտոնյանը դանակահարությունից հետո արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ. Մարության |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, օգոստոսի 1-ին դանակի 11 հարված ստանալուց հետո, օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եղել է մահափորձ մեր գործընկերոջ նկատմամբ, դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել: Աստծո կամոք, մեր գործընկերը չի մահացել: Անտոնյանը դանակահարությունից հետո, երեկ, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս պահին դրական դինամիկա կա, ամեն ինչ նորմալ է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց քաղաքապետը: Մարությանը շնորհակալություն հայտնեց այն բուժաշխատողներին, ովքեր անհապաղ գործողություններ են իրականացրել, ինչի շնորհիվ էլ Անտոնյանը ողջ է: Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները խստագույնս կպատժեն այն անձանց, ովքեր  նման կերպ են «առաջ տանում իրենց գործերը»: «Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով, և նպատակ են ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար: Ավագանու անդամն իր գործունեության ընթացքում կատարած բոլոր առաջարկներն արել է ի շահ համայնքի»,- ասաց Մարությանը: Երևանի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզում գտնվող իր տանը: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն) հոդվածներով:  
11:59 - 10 օգոստոսի, 2021
Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին․ վիճակը ծայրահեղ ծանր է

Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին․ վիճակը ծայրահեղ ծանր է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրեական գործ։ Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը և ակնկալում, որ իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն կատարվածը, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։
11:34 - 02 օգոստոսի, 2021
Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա. ավագանին հաստատեց |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա. ավագանին հաստատեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանին հաստատեց Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող ավագանու որոշման նախագիծը: Նախագծի հեղինակներն են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: Նախագիծը զեկուցող Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվում է վերանայել Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի սահմանված թիվը: Սույն նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ «Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում»,-աաց նա: Նա նաեւ հավելեց՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7մլրդ դրամ, եւ կարեւորեց նշել , որ այս նախագծով Երեւան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ: «Քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, եւ հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, ուստի  այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխավարձ: Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր եւ հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում կվերացվի, եւ հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,-եզրափակեց նա: Հովհաննիսյանի զեկույցից հետո, ավագանու անդամները քննարկեցին ու մտքերի փոխանակում իրականացրին: Շատերը կարծիք հայտնեցին, որ վերոնշյալ նախագծին արտահերթ նիստով օրակարգ բերելու անհրաժեշտություն չեն տեսնում ու դա անհասկանալի է իրենց համար: «» Մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո, ի վերջո հարցը դրվեց քննարկման: Որոշումն ընդունվեց՝ 34 կողմ, դեմ 2 ձեռնպահ ձայների արդյունքում:
13:35 - 29 հուլիսի, 2021
Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումից հետո պարգևավճարների պրակտիկան կվերանա

Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումից հետո պարգևավճարների պրակտիկան կվերանա

Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու նախագծի վերաբերյալ: Արմեն Գալջյանը հայտնել է, որ իր գործընկեր, Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հետ շրջանառության մեջ են դրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ավագանու որոշման նախագիծ։ «Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում։ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7մլրդ դրամ, և կարևոր է նաև նշել , որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ»,- մանրամասնել է Երևանի ավագանու անդամը։ Նրա խոսքով՝ քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, քանի որ սահմանվել են դեռևս 2011 թվականին, այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ: Գալջյանը հավելել է, որ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր և հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի, իսկ հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն։ «Այս կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այս որոշման ընդունումից հետո բազմապատկելու է իր վերահսկողական լծակները քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքի նկատմամբ և հետևողական է լինելու, որպեսզի բացառվեն չհիմնավորած պարգևավճարների տրամադրումը»,- ասված է հայտարարության մեջ։
14:20 - 27 հուլիսի, 2021
Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա․ եթե ավագանին որոշումը ընդունի, կհրաժարվեմ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ 2,5 տարվա ընթացքում՝ 415.000 դրամ․ Մարության

Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա․ եթե ավագանին որոշումը ընդունի, կհրաժարվեմ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ 2,5 տարվա ընթացքում՝ 415.000 դրամ․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի  քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման  համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես  կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ  որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»:
10:42 - 27 հուլիսի, 2021
Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել ինքնակամ շինությունները, և նոր ապօրինություններ են եղել․ Դավիթ Խաժակյան |tert.am|

Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել ինքնակամ շինությունները, և նոր ապօրինություններ են եղել․ Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am: Իմ ու Հայկ Մարությանի առաջին աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել ինքնակամ շինության վերաբերյալ, և այն ժամանակվանից էլ մեր դիրքորոշումն այն էր, որ ինքնակամ շինությունները, առավել ևս համայնքային հողի վրա՝ հողազավթման միջոցով կառուցված, աներկբայորեն պետք է քանդվեն։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։«Մեր դիրքորոշումն այս առումով անփոփոխ է, և հատկապես այն դեպքերում, երբ զավթվում են մայթեր, կանաչապատ տարածքներ, մենք որևէ կերպ չպետք է խնայենք, փորձենք տարբեր պատճառաբանություններ փնտրել, օրենքի բացերով բացատրել որևէ տեսակ անգործություն, որովհետև դա բերելու է շղթայական ռեակցիայի, որը մենք տեսանք Աջափնյակ վարչական շրջանում, երբ հայտնված 1-2 ինքնակամ շինությունները կամ կրպակները բերեցին մյուսների ավելացմանը»,- ասաց նա՝ նշելով, թե կարծում են, որ նմանատիպ շինությունների քանդման իրավակարգավորումը ճիշտ է։ «Մենք պետք է կարողանանք օպերատիվորեն կանխել դա, և քանդման սկսված գործընթացը շատ հստակ ուղերձ է այն մարդկանց, որոնք փորձում են հողազավթման միջոցով նման բան իրականացնել․ ուղերձ է, որ կառուցած գույքը ապօրինի է, և եթե անգամ կան որոշակի իրավական հնարավորություններ՝ դրանց գործունեությունը երկարաձգելու համար, քաղաքապետարանն ամեն ինչ պետք է անի, որ րոպե առաջ այդ ապօրինությունը կանխվի»,- ասաց նա՝ նշելով նաև, թե ապօրինի շինությունների՝ վերջին շրջանի քանդման գործընթացը թեև ողջունելի է, սակայն հարց է առաջացնում:
14:41 - 13 հուլիսի, 2021
Երևանի ավագանին նոր որոշում ընդունեց համայնքային տարածքում կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ |armenpress.am|

Երևանի ավագանին նոր որոշում ընդունեց համայնքային տարածքում կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Երեւանի ավագանին հուլիսի 13-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացրեց փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշման մեջ, համաձայն որի Երևանի քաղաքապետն իրավասու է դառնում քանդել համայնքային հողամասում կառուցված ինքնակամ շինությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հայտնեց, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը` անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմանը համապատասխան: Այսպիսով, Երևան համայնքի ավագանին ինքնակամ կառույցների տնօրինման հետ կապված սեփական կարգ չի սահմանել և որոշել է, որ այն պետք է կարգավորվի ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- նշեց Մարգարյանը և հավելեց, որ ներկայում առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու քննարկվող որոշումից նշված կարգավորումները հանել և ինքնակամ կառույցների տնօրինումն իրականացնել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային այլ գույքերի տնօրինման համար սահմանված ընդհանուր կարգով: Մարգարյանը շեշտեց, թե անհրաժեշտ է նաև ամրագրել, որ Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից: «Քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունը օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Խոսքն այս կարգավորումներով այն ինքնակամ կառույցների մասին է, որոնց վերաբերյալ մինչև հունվարի 31-ը օրինականացման դիմումներ չեն ներկայացվել: Այսինքն՝ ստացվում է, որ համայնքային տարածքում անձի ինքնակամ կառուցած շինությունն ամբողջությամբ դառնում է համայնքի սեփականություն»,- նշեց Տարոն Մարգարյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը մի նկատառում արեց, որ համայնքային տարածքում ինքնակամ շինություն կառուցած քաղաքացու իրավունքները ոտնահարվում են: «Ճիշտ է քաղաքացին զանցանք է գործել՝ կառուցելով ինքնակամ շինություն, սակայն ստացվում է այնպես, որ այս նախագծով մենք ոտնահարում ենք տվյալ անձի իրավունքները: Այստեղ կոռուպցիոն ռիսկեր նույնպես նկատում եմ՝ օտարման հետագա գործողությունների, թե՛ աճուրդի, թե՛ վարձակալության հետ կապված: Կարծում եմ, այս որոշումն ընդունելուց հետո մենք բախվելու ենք բազմաթիվ իրավական գործընթացների, և անհրաժեշտ էր, որպեսզի մենք այս հարցը քննարկեինք սեպտեմբերի 14-ին կայանալիք ավագանու հերթական նիստի ժամանակ»,- ասաց Մանրիկյանը: Տարոն Մարգարյանն ի պատասխան նկատեց, որ նախագիծը համապատասանում է օրենքին ու չի հակասում: Դատական գործընթացների վերաբերյալ էլ նշեց, որ ցանկացած հայցադիմում ներկայացվելու դեպքում դա կքննարկվի, համայնքն էլ խնդիրներ չի ունենա, նախագիծը խորապես ուսումնասիրված է: Որոշումն ընդունվեց 39 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:
13:37 - 13 հուլիսի, 2021