Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ Աստղիկ Բեյբության

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ՔՊ ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ Աստղիկ Բեյբության

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 40 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Հովհաննես Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց․ Infocom-ը զրուցեց նախընտրական ցուցակի երրորդ համար, Գյումրու ինֆեկցիոն բաժանմունքի տնօրեն Աստղիկ Բեյբությանի հետ։ Վերջինիս գնահատմամբ՝ քարոզարշավը բնականոն հունով է ընթանում։ ՔՊ-ականներն այցելում են Գյումրու թաղամասեր, զրուցում բնակիչների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում Բեյբությանն ու իր թիմակիցներն արձանագրել են, որ քաղաքում բամաթիվ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են քաղաքացիները՝ ընդգծելով, որ դրանք երկար տարիներ անուշադրության են մատնվել։ Մեր զրուցակցի խոսքով՝  բնակիչները հիմնականում առանձնացնում են թափառող շների, տրանսպորտի խնդիրները․ «Շների մասով նախատեսում ենք ապաստարաններ կառուցել, որպեսզի կարողանանք խնդիրը լուծել։ Բազմիցս նկատել ենք, որ ականջներին դակած է, որ ստերջացված են, բայց մարդիկ բողոքում են, որ շները մեծ խմբերով քայլում են փողոցում»։ Խոսելով տրանսպորտի խնդրի մասին՝ Բեյբությանն ասում է, որ հարցը կարող է լուծվել կառավարության աջակցությամբ. «Տրանսպորտի մասով նախատեսվում է, որ հավանաբար շուրջօրյա կլինի, կանգառները կլինեն կոնկրետ ժամանակացույցով։ Մեր համայնքում կարծեմ 64 նոր ավտոբուսներ կան, և ակնկալում ենք, որ պետության աջակցությամբ դրանք կհամալրվեն»։ Գյումրու անօթևանության խնդիրը, Բեյբությանի կարծիքով, հնարավոր կլինի լուծել համայնքի բյուջեով ու կառավարության աջակցությամբ․ «30 տարվա ընթացքում, իհարկե, անօթևանության մասով խնդիրները լուծվել են որոշակի չափով, բայց հիմա էլ առկա է այդ խնդիրը։ Կարծում եմ՝ կառավարության շնորհիվ ու համայնքի բյուջեի շնորհիվ հնարավոր կլինի վերջապես այս կարծրացած խնդիրը լուծել։ Երբ շրջում ես, տեսնում ես մարդկանց ծանր սոցիալական վիճակը, թե ինչ պայմաններում են ապրում 21-րդ դարում, հոգիդ տակնուվրա է լինում»։ Բեյբությանը հերքում է այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ըստ որոնց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն ընթանում է նախկին արատավոր երևույթների ուղեկցությամբ, վարչական ռեսուրսի կիրառմամբ, թաղային հեղինակությունների ներգրավմամբ։ «Մենք ոչ մի անօրինական գործունեություն չենք իրականացնում, ես դա ձեզ վստահեցնում եմ։ Ինչպես նախատեսված է, նույն կարգով և օրենքով շարժվում ենք։ Շատ մարդիկ շատ բան կարող են ասել։ Ամեն խոսք չի, որ հիմնավորում ունի և իրականությանը համապատասխանում է»։ Նրա խոսքով՝ իրենց նախընտրական ցուցակում հիմնականում երիտասարդներ են, որոնք մեծ եռանդ են ներդնելու՝ փոխելու կարծրացած վիճակը․ «Մենք իշխանություն ենք, և եթե համայնքում ևս կենտրոնացած լինի նույն կուսակցությունը, ավելի հեշտ կլինի համագործակցել, ավելի էֆֆեկտիվ կլինեն աշխատանքները։ Այս պահին եթե կոնկրետ իշխանությունն է առաջադրված և ղեկավարում է մեր քաղաքը, համագործակցությունը կարծես ոչ լիարժեք է ստացվում՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով։ Իսկ հետագայում ավելի հեշտ կլինի համագործակցել, և ի շահ մեր քաղաքի ավելի արդյունավետ կլինեն աշխատանքները»։ Ավագանու թեկնածուն ասում է, որ չի թերագնահատում  նախկինում քաղաքը կառավարած մարդկանց․ «Ամեն դեպքում մենք ավելի եռանդով և ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք, որ փոխելու ենք և օգնելու ենք մեր ժողովրդին։ Կոնկրետ ես  հաճույք եմ զգում, երբ կարողանում եմ ինչ-որ հարցով աջակից լինել և օգտակար լինել։ Դա, իհարկե, իմ մասնագիտությունից էլ է կախված՝ որպես բժիշկ»,- եզրափակեց Աստղիկ Բեյբությանը։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։   Լուսանկարը՝ «Գյումրի՛, ապագա կա՛» ֆեյսբուքյան էջից, ձախից՝ Աստղիկ Բեյբությանը, խոսափողի մոտ՝ համայնքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը Նանե Ավետիսյան
09:15 - 15 հոկտեմբերի, 2021
Որևէ տեղական իշխանություն Գյումրու խնդիրները առանց արտաքին օժանդակության չի կարող լուծել․ Լևոն Բարսեղյան

Որևէ տեղական իշխանություն Գյումրու խնդիրները առանց արտաքին օժանդակության չի կարող լուծել․ Լևոն Բարսեղյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Ռամկավար Ազատական» և «Ժառանգություն» կուսակցություններից կազմված «Հայրաքաղաք» դաշինքը։ Դաշինքը 28 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որի առաջին համարը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանն է։ Վերջինս, մեր զրույցում անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն հանգիստ է ընթանում․ «Առայժմ ոչ մի կոնֆլիկտ ու վեճ չկա։ Մեր ակնկալիքը ժողովրդի կամքի ազատ արտահայտումն է։ Ակնկալում ենք ունենալ ազդեցիկ ներկայություն Գյումրու ավագանու կազմում»։ Ինչ վերաբերում է մեր զրույցներում որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հնչեցրած այն պնդումներին, ըստ որոնց՝ Գյումրիում քարոզարշավն ընթանում է նախկին երևույթների ուղեկցությամբ՝ թաղային հեղինակությունների ներգրավում, վարչական ռեսուրսի կիրառում, Բարսեղյանն ասաց՝ նման տեղեկություններ չունեն, ունենալու դեպքում կհրապարակեն․ «Չեմ նկատել այդպիսի բան․ արատավոր երևույթների մասին ես ձեզ ասեմ, դուք փորձեք պատկերացնել․ «բոլոր բնակարաններում գազի զեղչի կտրոն բաժանել, տավարը մորթել, մեկ կիլոգրամը մեկ քվեի դիմաց քվեարկության օրը բաժանել, կգաք այսպես կքվեարկեք, թե չէ վատ կլինի», նման բաներ առայժմ չենք լսել, նախկինում լսել ենք։ Եթե մենք նման որևէ տեղեկություն ունենանք, անմիջապես կհրապարակենք, առայժմ չունենք նման ահազանգ։ Մենք ուշադիր հետևում ենք, որ վարչական ռեսուրսի չարաշահում, աշխատողների վրա ճնշումներ չլինեն, աշխատատեղում քարոզչությամբ չզբաղվեն»: Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի․ մինչ օրս չեն վերացել երկրաշարժի խորքային հետևանքները․ «3000 ընտանիքներ ապրում են անօթևանության պայմաններում։ Գյումրի տեղափոխված ընտանիքներ կան, տուն ստացած, բայց տնակ վերադարձած ընտանիքներ կան։ Կան մարդիկ, որոնք տուն չեն կորցրել երկրաշարժին, բայց տարբեր պատճառներով, աղքատության բերումով վաճառել են իրենց գույքը և տնակում են ապրում․ այդ ընտանիքները քայքայվում են տարբեր իմաստներով։ Դրա հետ փոխկապակցված են գործազրկությունը և աղքատությունը։ Սա մի ծանր եռանկյունի է, որով Գյումրին խոցված է»։ Բարսեղյանն ասաց, որ որևէ տեղական իշխանություն առանց արտաքին օժանդակության՝ միայն համայնքի բյուջեով այս խնդիրները հնարավոր չէ լուծել․ «Պետական, կառավարական միջամտություն է պետք այս խնդիրը հաղթահարելու համար։ Փողոցների 70%-ը, բակերի 70%-ը ավերակ են, սա էլ է մեծ խնդիր, 50 միլիոն դոլար է պետք, որ վերականգնվի, իսկ քաղաքի բյուջեն 10 միլիոն դոլար է, քաղաքն իր միջոցներով այդ խնդիրը լուծել չի կարող։  Այստեղ նույնպես միջազգային գործընկերների, դոնորական կազմակերպությունների, բանկերի, վարկերի, պետական օժանդակության կարիք կա»։ Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժը ունի բավականաչափ կարողություն, գիտելիք ու հմտություն՝ քաղաքը արդյունավետ կառավարելու համար․ «Մեր քաղաքական ուժը մաքուր է, արատավոր չէ հանցավոր կառավարմամբ, թալանչիությամբ, կաշառակերությամբ։ Բոլորը աշխատավոր մարդիկ են։ Գյումրեցիները ինձ շատ լավ գիտեն, նոր չեն ծանոթանում, գիտեն իմ անցած աշխատանքային փորձն ու կենսագրությունը։ 9 տարի ավագանու անդամ եմ եղել, կուզեն՝ կընտրեն, կկառավարենք, չեն ընտրի՝ կկառավարեն նրանք, որոնց կընտրի ժողովուրդը», եզրափակեց Լևոն Բարսեղյանը։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
18:34 - 14 հոկտեմբերի, 2021
Գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների դեպքում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ Կարապետ Պողոսյան

Գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների դեպքում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ Կարապետ Պողոսյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Թասիբով» դաշինքը, որը կազմված է Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» և Սարգիս Ավետիսյանի գլխավորած «Համերաշխություն» կուսակցություններից։ «Թասիբով» դաշինքը ներկայացրել է 22 հոգանոց նախընտրական ցուցակ, որը գլխավորում է «ՄԻՀԿ» ՀԿ-ի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։  Պողոսյանի խոսքով՝ քարոզարշավն ընթանում է բավականին պասիվ, չկա բանավեճ, չկա հստակ ծրագրերի ներկայացում․ «Նույնիսկ մեր հրապարակային տված հարցերին չեն պատասխանում, կամ պատասխանում են շատ վատ։ Այսօր գյումրեցիների համար այնպիսի իրավիճակ է, որ իրենք չկարողանան թացը չորից տարբերել։ Այս ամենը պայմանավորված է իշխանության որդեգրած քաղաքականությամբ, որ գյումրեցիները ընտրություններից պետք է ունենան հնարավորինս քիչ ակնկալիքներ։ Հետևաբար, քաղաքական դաշտում մեր հայտնվելը՝ որպես ՏԻՄ ընտրությունների մասնակից, խառնեց իշխանության բոլոր ծրագրերը։ Ի դեմս մեզ՝ հայտնվեցին մարդիկ, ովքեր կռվող են, պայքարող են և ովքեր միանշանակ թույլ չեն տալու, որ Գյումրին իշխանությունների համար երկրորդ պլան մղվի»։ Արմատական ընդդիմություն ներկայացող դաշինքի առաջին համարն ընդգծում է, ՔՊ-ի նախընտրական ցուցակում կան մարդիկ, որոնք կապ ունեն քրեական հեղինակությունների հետ, թեև այսօր այդ երևույթը, նրա խոսքով, այդքան էլ ազդեցիկ չէ․ «Կան մարդիկ, ովքեր նախկին հանրապետականներ են եղել, այսպես ասած Հանրապետականի տասովշիկներ են եղել, օրինակ Մարտիրոսյան Արտակը, որը այսօր դպրոցի տնօրենի ժ/պ է։ Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց գոյություն ուներ ընտրությունների տասովշիկ արտահայտությունը, իրենք իրենց հույսը դրել են նրանց վրա։ Ամենուրեք բազմահազար նկարներ փակցնելու հույսին են մնացել։ Սա խոսում է նրա մասին, որ իրենք ճանաչված չեն, ընկալելի չեն, և երկորրդ իրենք չեն կարող գաղափարական, քաղաքական բանավեճ վարել, ծրագիր ներկայացնել»։ Անդրադառնալով Գյումրիում առկա խնդիրներին՝ Պողոսյանն ասում է՝ դրանք բազմազան են։ Քաղաքապետի թեկնածուն պատմում է, որ նախատեսում են քաղաքապետարանի ներսում ռեսուրսային կենտրոն ստեղծել․ «Գյումրուն պետք է շատ մեծ հոգատարություն։ Այդ հոգատարությունը արտահայտելու համար ստեղծելու ենք ռեսուրսային կենտրոն քաղաքապետարանի ներսում, որը պետք է հավաքագրի Գյումրիի և՛ ներսում, և՛ դրսում գտնվող բոլոր ռեսուրսները և կարողանա մարդկանց համախմբելով միավորել բիզնես միջավայրը»։ Նա նաև հավելում է, որ Գյումրում չի կանոնակարգվում երթևեկությունը։ Պողոսյանը կարևորում է դպրոցական ավտոբուսների առկայությունը, որպեսզի երեխաները կարողանան անվտանգ դպրոց գնալ։ Մեր զրուցակցի խոսքով՝ ընտրվելու պարագայում փորձելու են լուծել հարցը՝ մյուս պետական մարմինների հետ համագործակցելով։ Կարապետ Պողոսյանը Գյումրու տնակների խնդիրն է առանձնացնում՝ նշելով, որ առաջարկելու են այնպիսի լուծումներ, որոնք կբխեն պետության շահերից․ «Բնակարանաշինության մասով բավականաչափ լավ ուսումնասիրել ենք տնակային թաղամասերը․ յուրաքանչյուր դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում, որպեսզի կարողանանք այդ մարդկանց խնդիրները ճիշտ լուծել և ամենակարևորը՝ լուծել նաև պետության շահերից ելնելով։ Այստեղ խնդիրները կապված են նրա հետ, որ մարդիկ բնակարան են ստացել, չեն տեղափոխվել բնակարան կամ մի մասը տեղափոխվել է, մյուս մասը մնացել է տնակում»։ Նա հավելում է, որ ներդրողների համար առանձին փաթեթներ են նախատեսել, որով քաղաքապետարանը իր վրա է վերցնելու պետական վարչարարության մեծ մասը՝ քաղաքացու ու ներդրողին պետական քաշքշուկներից հնարավորինս հեռու պահելու համար։ Պողոսյանը կարևորում է նաև Գյումրին որպես մշակութային կենտրոն պահելն ու զարգացնելը․ «Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, որ ցանկացած մարդ, որը կայցելի Գյումրի, հնարավորինս շատ հայկականություն իր հետ տանի։ Այստեղ տարատեսակ միջոցառումների շարք ունենք, որոնք շատ փոքր գումարով կարելի է իրականացնել և ստանալ բավականին մեծ էֆֆեկտներ»։ Պողոսյանի խոսքով՝ գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների պարագայում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ «Սա ՏԻՄ ընտրություն է, վարչապետ չեն ընտրում, ԱԺ չեն ընտրում։ Գյումրեցիները ուզում են առաջին հերթին ընտրել գյումրեցի քաղաքապետ։ Գյումրին հասկացող, Գյումրին իմացող, Գյումրու հետ մեծացած, Գյումրու դարդ ու ցավը տեսած մարդ պետք է լինի մեր քաղաքապետը, և միանշանակ պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են պայքարել, կռիվ տալ, անձնազոհաբար ամեն ինչ անել, որ Գյումրին առաջ գնա։ Գյումրեցին շատ լավ հասկանում է, որ այստեղ հնի ու նորի կռիվ չկա, այստեղ Նիկոլի ու ՀՀԿ-ի կռիվ չկա, այստեղ կա ընդամենը քաղաքը կառավարելու, ճիշտ առաջ տանելու խնդիր, և ամենակարևորը այդ ամեն ինչը պետք է լինի թասիբով։ Մենք ստեղծեցինք «Թասիբով» դաշինքը և այնտեղ ներգրավեցինք այնպիսի մարդկանց, ովքեր ի վիճակի են Գյումրու խնդիրները կառավարել և առաջ տանել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
14:47 - 13 հոկտեմբերի, 2021
Գյումրիում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում լավ արդյունք են գրանցելու

Գյումրիում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում լավ արդյունք են գրանցելու

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ:  Գյումրու ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը 33 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել, կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է, որը գլխավորում է ցուցակը։ Մեր զրույցում Ղուկասյանը պատմեց, որ քարոզարշավն ընթանում է հանգիստ, առանց այլևայլությունների։ Քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ լավ արդյունք են գրանցելու․ «Մենք վստահ ենք մեր ունեցած հնարավորությունների վրա։ Վստահությունը առաջին հերթին պայմանավորված է մեր կուսակից ընկերների ակտիվությամբ, ժողովրդի՝ ներկայիս իշխանությունների նկատմամբ ունեցած դժգոհությամբ, և այդպես շարունակ»։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն են անօթևանների հարցը, աշխատատեղերի ստեղծումը և քաղաքի բարեկարգումը։ Ղուկասյանի խոսքով՝ անօթևանության խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ ծրագրեր է իրականացրել, կառավարության օգնությամբ 5000 բնակարան են կառուցել Գյումրի քաղաքում, նույնն էլ այսօր են փորձելու անել․ «Դիմելու ենք կառավարության օգնությանը, տարբեր բարերարների, դոնոր կազմակերպությունների օգնությանը, որպեսզի կարգավորենք, կամաց-կամաց այս խնդիրը լուծենք։ Կփորձենք ամեն ինչ անել, որ վերջնական լուծում տանք խնդրին»։ Ղուկասյանը վստահ է, որ գյումրեցին մինչև այսօր վայելում է Հանրապետական կուսակցության օրոք ստեղծված բարիքները․ «Նայեք, թե Գյումրին ինչ է եղել մեր կուսակցության կառավարման տարիներին։ Գումարները, որոնք հատկացվում են ասֆալտապատման, բարեկարգման համար, այդ ամբողջը առ այսօր կատարվում է մեր կառավարության ժամանակահատվածում հատկացրած գումարներով։ Իմ կարծիքով՝ գյումրեցին չի մոռանում այդ ամեն ինչը, պարզապես միառժամանակ մոռացել էր, բայց այսօր աստիճանաբար վերհիշում է, հասկանում է, որ այստեղ Հանրապետական կուսակցությունը մեծ աշխատանք ունի կատարած»։ Նա նաև նշում է, որ քարոզարշավի ընթացքում անցկացնում են երթեր, հանդիպում են բնակիչների հետ։ «Մենք մեզ չենք ֆետիշացնում, պարզապես ծանոթանում ենք մարդկանց խնդիրների, բողոքների, առաջարկությունների հետ»։ Նշենք, որ Արտյոմ Ղուկասյանը չորրորդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ սեպտեմբերի 29-ին դաշինքը  դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
18:35 - 12 հոկտեմբերի, 2021
Համայնքի միջոցներով Գյումրու տնակների խնդիրը չի լուծվի․ դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է․ Լուսինե Սանոյան

Համայնքի միջոցներով Գյումրու տնակների խնդիրը չի լուծվի․ դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է․ Լուսինե Սանոյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունը՝ «Բալասանյան դաշինքը»։  Սամվել Բալասանյանը, սակայն, նախընտրական ցուցակում չկա։ Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Վարդգես Սամսոնյանն է, որի հետ զրուցել չհաջողվեց, քանի որ վերջինս վարակվել է կորոնավիրուսով և հիվանդանոցում է։ Infocom-ը զրուցեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանու անդամի թեկնածու Լուսինե Սանոյանի հետ։ Վերջինս, անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն ընթանում է հանգիստ ու արդյունավետ։ Սանոյանի գնահատմամբ՝ իրենց ուժը ֆավորիտ է․ «Սպասում ենք արդար ընտրությունների, որի արդյունքում կձևավորվի ավագանի, և կունենանք համայնքապետ, որը կստանձնի քաղաքի արդյունավետ կառավարումը։ Կարծում եմ՝ մեր ուժը ֆավորիտ է։ Այդ մասին են փաստում բնակչության արձագանքները,  հանդիպումների ժամանակ մարդկանց հետաքրքրությունը։ Նաև հարցումների արդյունքում էլ է մեր ուժը համարվում ֆավորիտ»։ Ավագանու թեկնածուի խոսքով՝ իրենք շարունակելու են Սամվել Բալասանյանի գործը․ «Սամվել Բալասանյանը վստահել է մեզ, որ շարունակենք իր գործը, բայց ավելի թարմ կազմով,  ավելի երիտասարդներով։ Շարունակելու ենք իր գործը իր կուրսին համաձայն։ Մեր ուժը կարողացել է ապացուցել, որ մենք անում ենք այն, ինչ խոստանում ենք։ Մեր ծրագիրը, որը եղել է 5 տարի առաջ, լիովին գերազանց ձևով կատարել ենք, որի վկայությունն են քաղաքում բազմազան ծրագրերը, ասֆալտապատումը, լուսավորությունը, աղբատար մեքենաները, աղբամանները,  զբոսաշրջիկների հոսքը»։ Սանոյանն ասում է, որ բնակիչները իրենց հետ հանդիպումների ընթացքում երեք հարցեր են առանձնացրել՝ թափառող շների խնդիրը, տրանսպորտի խնդիրը, ինչպես նաև երկրորդային, երրորդային նշանակության փողոցների բարեկարգման հարցը․ «Թափառող շների խնդիրը բոլոր համայնքներում էլ կա։ Կենդանիներին սպանելու, վերացնելու տարբերակը բացառվում է։ Հարցը կարող է լուծվել տնակների միջոցով, որտեղ շները կհավաքվեն և կպահվեն, բայց դա մեծ գումարների հետ է կապված, և համայնքը իր միջոցներով չի կարող դա իրեն թույլ տալ։ Ուրեմն պետք են դոնոր կազմակերպություններ, որ թեկուզ համայնքապետարանի հետ համաֆինանսավորմամբ հարցը լուծվի։ Ըստ ինձ՝ միակ ընդունելի տարբերակը դա է։ Ճիշտն ասած, կոնկրետ ինձ՝ որպես ավագանու անդամի, մի շարք կազմակերպություններ գրել են, որ գան, պիլոտային ծրագրեր ներկայացնեն, և համայնքի հետ համաֆինանսավորմամբ կատարվի այդ ծրագիրը։ Ինձ թվում է՝ եթե մեր քաղաքական ուժը ընտրվի, ամեն դեպքում մենք հետամուտ կլինենք, որ խնդիրը այդ կերպ լուծվի»։ Գյումրու բնակիչները, Սանոյանի խոսքով, բողոքում են, որ երեկոյան ժամերին տրանսպորտ քիչ է աշխատում կամ չվացուցակները հստակ չեն․ «Մեր քաղաքական ուժի օրոք սուբվենցիոն ծրագրով մենք արդեն գնել ենք 63 գազելներ, պատրաստվում ենք գնել ավտոբուսներ և սմարթ ավտոբուսներ, ունենալու ենք նաև սմարթ կանգառներ։ Մի կանգառ արդեն տեղադրվել է Գյումրիում, որը պիլոտային ծրագիր է եղել։ Մենք սմարթ կանգառի միջոցով ունենալու ենք էլեկտրոնային տաբլոներ, որոնց վրա լինելու են չվացուցակներ։ Դա էլ կարգավորվող խնդիր է, 3-4 ամսում այդ ամենը կլուծվի, կունենանք հստակ տրանսպորտային երթուղիներ և մարդիկ կիմանան՝ որ ժամերին, երբ, որից կարող են օգտվել»։ Սանոյանը ասում է, որ իրենց ծրագրի մեջ ներառված է նաև երկրորդային ու երրորդային փողոցների բարեկարգման հարցը․ «Դա կատարվում է ոչ միայն համայնքի միջոցներով, այլև եվրոպական բանկի կողմից համաֆինանսավորմամբ, կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն ծրագրերով»։ Անդրադառնալով անօթևանության հարցին՝ Սանոյանն ասում է՝ համայնքի միջոցներով այդ հարցը չի լուծվի։ «Համայնքը ուղղակի կարող է հաշվառել այն տնակները ու մարդկանց թիվը, որոնք անօթևան են համարվում։ Դրանից ավելի չեմ պատկերացնում, որ կարելի է այդ հարցին լուծում տալ։  Դա ավելի բարձր մակարդակի լուծվելիք հարց է»։ Հավելենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում  «Բալասանյան դաշինքը» 42 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը  սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Լուսանկարն infocom.am-ին տրամադրել է Լուսինե Սանոյանը Նանե Ավետիսյան
16:44 - 12 հոկտեմբերի, 2021
Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, թաղային հեղինակությունների և նախկին այլ արատավոր երևույթների վրա․ Վարդան Սրտաշյան

Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, թաղային հեղինակությունների և նախկին այլ արատավոր երևույթների վրա․ Վարդան Սրտաշյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Գյումրին կռնա՛» դաշինքը․ այն կազմվել է «Ազգային արժեք» ակումբի, «Նժդեհյան Ցեղակրոն», «Հայք» (Հայկազուններ), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջև այս տարվա սեպտեմբերին կնքված հուշագրով։  Դաշինքը 20 հոգանոց նախընտրական ցուցակ է ներկայացրել։ Թեեւ ցուցակը գլխավորում է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Արաքս 95» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Սրտաշյանը, սակայն դաշինքի քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է։ Նախընտրական ցուցակը գլխավորող Վարդան Սրտաշյանը մեր զրույցում ասաց, որ այս որոշումը պայմանավորված է քաղաքական նոր մշակույթով․ «Մենք որոշել ենք քաղաքական դաշտում անձերի պաշտամունքը թուլացնել ու կարևորությունը չտալ անձերին ու անհատներին։ Ով էլ լինի մեր քաղաքապետի թեկնածուն, ով էլ լինի մեր քաղաքապետը, պահելու է քաղաքական գիծը»։ Սրտաշյանը, անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն ընթանում է սպասվածից ավելի պասիվ և նախկինում եղած արատավոր երևույթների ուղեցկությամբ․ «Առայժմ քարոզարշավն ընթանում է սպասվածից ավելի պասիվ, գաղափարական բանավեճեր, կարծես թե, չեն ընթանում։ Հեռուստաեթերը լցված է անբովանդակ, ոչինչ չասող տեսահոլովակներով։ Հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, վարչական լծակի, թաղային հեղինակությունների և նախկինում օգտագործվող այլ արատավոր երևույթների վրա։ Տեղի է ունենում այն, ինչը տեսել եք մինչև 2018 թվականը՝ Հանրապետականի օրոք։ Եթե նայեք ավագանիների թեկնածուների մյուս ցուցակները, կտեսնեք, որ այնտեղ առանձնապես հանրային դեմքեր չկան, ու առանձնապես իր որակական կազմով աչքի չի ընկնում։ Հենց դա է պատճառը, որ քարոզարշավի հիմնական մեխերը՝ բանավեճեր և այլն, տեղի չեն ունենում, աժիոտաժը շատ թույլ է ու, կարծես, ստվերային աշխատանք է տարվում»,- ասաց Վարդան Սրտաշյանը՝ նշելով, որ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Բալասանյան դաշինք» կուսակցություններն են քարոզարշավի ընթացքում օգտագործում նախկին մեթոդները։ Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու երևույթն էլ, կարծես, օրինականացել է․ «Լայն տարածում է ստացել վստահված անձերի միջոցով օրինական կաշառք բաժանելու սկզբունքը, մարդիկ ասում են՝ դուք մեր վստահված անձն եք, վստահված անձ լինելու դիմաց մենք ձեզ կվճարենք իքս գումար, բայց այդ իքս գումարը վճարելու դիմաց ոչ պայմանագիր է կնքվում, ոչ Աշխատանքային օրենսգրքով է երևում, կարելի է որակում տալ նաև որպես վիրտուալ ընտրակաշառք»։ Անդրադառնալով Գյումրիում եղած խնդիրներին՝ մեր զրուցակիցն առանձնացրեց աշխատատեղերի հարցը․ «Միշտ տպավորություն է եղել, որ ՏԻՄ-երը աշխատատեղեր ստեղծելու գործառույթ չպետք է իրականացնեն։ Մենք կոտրել ենք այդ կարծրատիպը։ Ունենք հստակ ծրագիր․ «Ներդրումային շրջանառու Գյումրի» հիմնադրամ ենք հիմնելու, որի միջոցով նախնական կապիտալի կուտակման և այդ կապիտալի միջոցով ստարտափերի, նոր ձեռնարկությունների և այլ բիզնես պրոյեկտների հիմնման միջոցով այդ հիմնադրամը ավելացնելու է իր կապիտալը՝ արդյունքում ստեղծելով աշխատատեղեր։ Սա եզակի հեղափոխական մոտեցում է, որը Գյումրիում իրականացվելու դեպքում կարող է վարակիչ լինել մյուս մարզերի համար։ Մարզերը այդպիսով կկարողանան կտրվել երկրի իշխանություններից ունեցած կախումից։ Բոլորս էլ գիտենք, որ սեփական բյուջեով, սեփական հավաքագրումներով ՏԻՄ-երում սեփական խնդիրները լուծել հնարավոր չէ, բոլորը նայում են երկրի ղեկավարության ձեռքին։ Մեր առաջարկած այս մեթոդով մենք կկարողանանք ՏԻՄ-երին ավելի անկախացնել»։ Վարդան Սրտաշյանն ասաց, որ այդ հիմնադրամի միոջոցով հնարավոր է նաև Գյումրու տնակների հարցը լուծել․ «Տնակների դեպքում հիմնականը այն մարդկանց խնդիրն է, որոնք տունը ստացել են, բայց մնացել են տնակներում։ Այսօր կա կարծիք, որ այդ մարդիկ են մեղավոր, տնակները պետք է քանդել։ Մենք չենք կիսում այդ տեսակետը, լավ օրից չէ, որ մարդիկ գնացել են տնակների մեջ ապրելու։ Մարդ ինչքան անելանելի վիճակում պետք է լինի, որ գնա, տնակներում ապրի։ Այդ մարդիկ ունեն սոցիալական խնդիր, իսկ այդ սոցիալական խնդիրները լուծելու համար մենք առաջարկել ենք ներդրումային շրջանառու հիմնադրամի մեթոդը, որի կուտակված գումարով նաև նախատեսում ենք շինարարություն անցկացնել և սոցիալական բնակարաններ հիմնել, որոնք չեն լինի այդ մարդկանց սեփականությունը, բայց մարդիկ հնարավորություն կունենան ապրելու այդ բնակարաններում ու այդ խնդիրը, կարելի է ասել, այսքանով կլուծվի»։ Նա նաև վստահեցրեց՝ իրենց ուժը չի լինելու սևի ու սպիտակի բաժանման մեջ, և դառնալու է իրական այլընտրանք, որին, ըստ Սրտաշյանի, գյումեցիները երկար են սպասել․ «Ինքներս գյումրեցի ենք, ապրել ենք այս քաղաքի դարդ ու ցավով, մարդկանց ցույց ենք տվել, որ կարելի է զրոյից, անգամ մինուսային կետից ստեղծել աշխատատեղեր, մեր շարքերում կան քաղաքը շենացրած բազմաթիվ ձեռնարկատերեր, որոնց ոչ միայն խոսքով, այլ գործով այս երկար տարիների ընթացքում քաղաքը շենացրել են, քարը քարի վրա են դրել, հետերկրաշարժյան Գյումրին վերածել են այն Գյումրիին, որն այսօր կա։ Մենք մեր գործով ցույց ենք տվել, որ կարող ենք քաղաքի ամենամեծ հարկատուները լինել։ Այսօր, տեսնելով երկրի աղետալի իրավիճակը, նաև որոշել ենք զերծ չմնալ քաղաքական պրոցեսներից։ Մեր ակումբը, որը նախաձեռնել է «Գյումրին կռնա՛» պրոցեսը, քաղաքական թեմաների մեջ թաթախված չի եղել։ Այսօր, սակայն, հավաքվել  է մի թիմ, որը գիտակցում է, որ նաև քաղաքական գործունեության միջոցով պետք է լուծել երկրի խնդիրները և առանց քաղաքական լծակների փոփոխությունների հասնել հնարավոր չէ»։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը  սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան
18:31 - 11 հոկտեմբերի, 2021
Գյումրու տնտեսական զարգացումը պետք է կապված լինի հարկային որոշակի արտոնությունների հետ․ Հովհաննես Մարգարյան

Գյումրու տնտեսական զարգացումը պետք է կապված լինի հարկային որոշակի արտոնությունների հետ․ Հովհաննես Մարգարյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։ Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման ԱԺ-ում պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցությունից։ Վերջինս Infocom-ի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավը համեստ են անցկացնում․ «Համեստ ենք անցկացնում՝ կապված հազարավոր զոհերի և այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ մեր երկրում։ Բացարձակապես ոչ մի երթ, ոչ մի հանդիպում չենք անցկացնում, ես չեմ ընտրել այդ ֆորմատը»։ Նա հիշեցնում է, որ 15 տարի մեծ քաղաքականության մեջ է եղել, եւ վստահեցնում, որ գյումրեցիները տեսել են իր կատարած հետևողական և նվիրված աշխատանքը, ինչը ներկայացնելու կարիք չի տեսնում․ «Ես ընդամենը ուզում եմ ասել, որ որոշողը գյումրեցիներն են, գյումրեցին իմաստուն է։ Գյումրեցիները ինձ լավ գիտեն, լավ են ճանաչում, ես իրենց ցավը տանեմ, միշտ ինձ ձայն են տվել, իմ թիկունքին են կանգնել, ես էլ իրենց թիկունքին եմ կանգնել։ Ինչ կլինեն ընտրությունները՝ ցույց կտան ընտրության արդյունքները»։ Հովհաննես Մարգարյանը երեք անկյունաքարային խնդիր է առանձնացնում Գյումրու, և, առհասարակ, Հայաստանի համար․ «Դա համախմբումն է, որպեսզի մենք ունենանք համախմբված Գյումրի,  արժանապատվությունն է, որ արժանապատվորեն կարողանանք ոչ միայն համախմբվել, այլ տեր կանգնենք արդարությանը, այսինքն՝ համախմբում, արժանապատվություն և արդարություն։ Սրանք այն երեք առանցքներն են, որոնց վրա կազմվում է իմ ծրագիրը։ Առանց սրա հնարավոր չի որևէ ծրագիր իրականացնել»։ Մեր զրուցակիցը նաև նշում է, որ Գյումրին մի շարք խնդիրներ ունի. «Գյումրու տնտեսությունը և տնտեսական զարգացումը օրգանապես պետք է կապված լինի հարկային որոշակի արտոնությունների հետ։ Շիրակի մարզը սահմանամերձ շրջան է, աղետի գոտի է։ Միջազգային պրակտիկան ասում է՝ մինչև աղետի գոտուն հարկային արտոնություն չտաս, նա չի կարող զարգանալ։ Պետք են որոշակի իրավական ակտեր, որոնք ուղղված կլինեն հարկային արտոնություններին՝ աշխատատեղերի խնդիրը լուծելու համար»,- ասում է նա ու հիշեցնում, որ պատգամավորական գործունեության ընթացքում ի նպաստ Գյումրիի մի շարք օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել։ Գյումրու կարևոր խնդիրներից մեկն էլ, մեր զրուցակցի կարծիքով, արտագաղթն է. «Արտագաղթը կանխելու, աղքատությունը մեղմելու համար պետք են աշխատատեղեր, գյումրեցիները արտագաղթի ցուցանիշով առաջին հորիզոնականն են զբաղեցնում։ Մենք խոսում ենք արտաքին արտագաղթի մասին՝ չխոսելով ներքին արտագաղթի մասին։ Գիտեմ ընտանիքներ, որ տեղախոխվել են գյուղական վայրեր, որպեսզի կարողանան հող մշակել»։ Մարգարյանի խոսքով՝ Գյումրիում ռազմաարդյունաբերությունը զարգացնելու պոտենցիալ կա. «Այսօր լավագույն շանսն է ստեղծված Գյումրիի համար, քանի որ 102-րդ ռազմաբազան, որը ավելի քանի 3000 զինծառայող ունի, գտնվում է Գյումրիում։ Մենք պետք է այդ ռեսուրսն օգտագործենք։ Կարող ենք ռուս-հայկական ռազմաարդյունաբերական դուստր ձեռնարկություններ ստեղծել։ Մենք դա կարող ենք հեշտությամբ կյանքի կոչել, այդ փորձը ես ունեմ, բազմաթիվ անգամ օգտագործել եմ»,- ասում է նա՝ նկատի ունենալով, որ եղել է հայ-ռուսական բարեկամական խմբի անդամ։ Մեր զրուցակիցն այն համոզմունքն ունի, որ խորհրդարանական վերջին ընտրությունները ազատ ու արդար են անցկացվել։ Ըստ նրա՝ այս տարվա ՏԻՄ ընտրությունները նույնպես բացառիկ հնարավորություն են՝ խղճով եւ մտքով քվեարկություն կատարելու․ «Հույս ունեմ, որ Գյումրին՝ որպես հայրաքաղաք, ակտիվ մասնակցությամբ և արդար քվեարկությամբ կձևավորի իր տեղական ինքնակառավարման մարմինները․ դա շատ կարեւոր է և դրական ազդեցություն կունենա մայրաքաղաքի վրա, իսկ եթե հայրաքաղաքը համախմբված է, իմ պատկերացմամբ մեր ամբողջ երկիրը ու ազգը կհամախմբվի»։ Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։ «Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը  սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նանե Ավետիսյան  
18:05 - 10 հոկտեմբերի, 2021
«Բալասանյան դաշինք»-ը Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր քարոզարշավը կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի |armenpress.am|

«Բալասանյան դաշինք»-ը Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր քարոզարշավը կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի |armenpress.am|

armenpress.am: Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան դաշինք»-ն իր քարոզարշավն այս պահին կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակվել է կորոնավիրուսով: Վարգես Սամսոնյանը 2 օր առաջ հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոնի տրիաժ-բաժանմունքում, ապա տեղափոխվել մայրաքաղաք: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության նախընտրական քարոզարշավը կուսակցությունը կշարունակի թիմի մյուս անդամների օգությամբ։ «Թիմը շարունակում է աշխատել, հուսով ենք` նա շատ շուտով կապաքինվի ու կմիանա մեզ»,- այս մասին հայտնել են «Բալասանյան դաշինք» կուսակցության շտաբից։ Գյումրիում քաղաքապետի աթոռի համար պայքարում է 10 քաղաքական ուժ. ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: Ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին:
19:01 - 03 հոկտեմբերի, 2021
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու ԵՆԿ-ն վերագործարկել են Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու ԵՆԿ-ն վերագործարկել են Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» (ԵՆԿ) վերագործարկել են դեռահասների և երիտասարդների համար նախատեսված, Հայաստանում առաջին լիովին ներառական համայնքահեն երիտասարդական կենտրոնը: Նախաձեռնությանն են միացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որում ասված է. «Հիմնադրվելով 2018 թվականին՝ կենտրոնը չուներ ռեսուրսներ և համապատասխան հարմարություններ Գյումրի քաղաքում և հարակից շրջաններում բնակվող ավելի մեծ թվով դեռահասների և երիտասարդների, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող, ծառայություններ մատուցելու համար: 2021 թվականի մարտին ԼՂ հակամարտությանը դրա մարդասիրական արձագանքի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռնամուխ եղավ կենտրոնը վերանորոգելու, վերակառուցելու և մատչելի դարձնելու գործին, որպեսզի համայնքը կարողանա ծառայություններ մատուցել ավելի մեծ թվով շահառուների: Կենտրոնի նպատակն է՝ բարելավել դեռահասների և երիտասարդների բարեկեցությունը, հնարավորություն տալ նրանց քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու, ինչպես նաև ուսման, հմտությունների և կարողությունների զարգացման, այդ թվում շրջապատ ստեղծելու հնարավորություններ ընձեռել՝ դրանով իսկ բարելավելով ապագայում աշխատանք ունենալու հավանականությունը: «Իր ծրագրերի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ -ը պարտավորություն է ստանձնել ապահովելու հավասար հնարավորություններ բոլոր երեխաների և դեռահասների համար: Առաջիկա 12 ամիսների ընթացքում մենք կօգնենք վերանորոգել, վերակառուցել և հիմնել ևս 10 կենտրոն ամբողջ Հայաստանում: Այդ կենտրոնները մենք անվանում ենք «ապահով վայրեր», քանի որ դրանք տարբեր ծառայություններ են մատուցում երեխաներին և դեռահասներին, այդ թվում պաշտպանություն չարաշահումներից, անտեսումից, շահագործումից կամ բռնությունից, ինչպես նաև հոգատար խնամք, ինչն օգնում է նրանց հաղթահարել տարատեսակ դժվար իրավիճակները կյանքում և վերականգնվել», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ՄԱԿ -ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ -ը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ն բարելավել են կենտրոնի կանաչապատ տարածքը, այն մատչելի դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղադրել են ցուցանակներ, երեկոյան լուսատուներ, թեքահարթակ, հեծանիվների կայանատեղի: Կենտրոնում տեղադրվել են նաև արևային վահանակներ՝ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար, իսկ ներսում այն վերանորոգվել է՝ մատչելի դառնալով հաշմանդամություն ունեցող անձնանց համար: «Նման կենտրոնները չպետք է շքեղություն լինեն: Դրանք անհրաժեշտություն են Հայաստանի յուրաքանչյուր համայնքի համար: Ապահով վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասները կարող են զբաղվել տարատեսակ գործունեությամբ, կյանքի հմտություններ ձեռք բերել և ստանալ միջին մասնագիտական կրթություն, ինչպես նաև աջակցություն աշխատանք ձեռք բերելու հարցում, մասնակցել առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումներին, որոնք բարելավում են տարատեսակ խնդիրների լուծման կարողությունն ու ինքնազգացողությունը»,-նշել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ի նախագահ Արթուր Նաջարյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին մասնակիցները ողջունել են հաշմանդամություն ունեցող և չունեցող դեռահասներին և երիտասարդներին այս կենտրոնում, որտեղ քննարկում է ծավալվել Գյումրի քաղաքի և հարակից տարածքների երիտասարդական համայնքի կարիքների, ինչպես նաև հաջորդ քայլերի վերաբերյալ»:
16:01 - 03 հոկտեմբերի, 2021
Գյումրու ավագանու 2021թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցող  «Հայրաքաղաք» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը

Գյումրու ավագանու 2021թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքը հրապարակել է նախընտրական ծրագիրը

Գյումրու ավագանու 2021թ. հոկտեմբերի 17-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող «Հայրաքաղաք» դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագիրը։ ««Հայրաքաղաք» դաշինքը, նկատի ունենալով Գյումրի քաղաքի բարդ խնդիրների հաղթահարման, քաղաքի զարգացման, արդյունավետ եւ արդար կառավարման մարտահրավերները, մասնակցում է Գյումրու ավագանու 2021թ. հոկտեմբերի 17-ի ընտրություններին՝ հավակնելով ծանրակշիռ ներկայություն ունենալու Գյումրու ավագանու կազմում եւ ստանձնելու քաղաքի կառավարման կարեւոր ու պարտավորեցնող գործը: «Հայրաքաղաք» դաշինքը ընտրապայքարը մղելու է Գյումրու զարգացման լավագույն ուղիների որոնման համար՝ ակնկալելով բոլոր քաղաքական ուժերից բացառիկ հարգանք քաղաքի, քաղաքացիների եւ մրցակից ուժերի նկատմամբ` ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հետագայում: Քաղաքի կարճաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման այս ծրագիրը մշակելիս «Հայրաքաղաք» դաշինքն ուսումնասիրել եւ հաշվի է առել Ալեքսանդրապոլ-ԼենինականԿումայրի-Գյումրի քաղաքի պատմությունը, վերելքներն ու անկումները, համայնքային մասնագիտական, ենթակառուցվածքային, աշխարհագրական, ընկերվարական կարողությունները եւ առանձնահատկությունները, կարիքները եւ համայնքային տնտեսության կառավարման վիճակը, նախընթաց ընտրություններում մասնակցած քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, ավագանու հաստատած՝ քաղաքի զարգացման նախորդ ծրագրերը, ինչպես նաեւ՝ հանրային տարբեր շահագրգիռ խմբերի եւ քաղաքացիների առաջարկությունները, ապա համադրել է դրանք, դասակարգել, սահմանել առաջնահերթությունները եւ ձեւակերպել է հայեցումներն ու ծրագրային դրույթները: «Հայրաքաղաք» դաշինքը բարձր է գնահատում նախկինում Գյումրու քաղաքային տնտեսությունում եւ կառավարման համակարգում քաղաքային իշխանությունների իրականացրած զարգացման ծրագրերը եւ աշխատանքները, սակայն արձանագրում է, որ մի շարք ոլորտներում այդ աշխատանքները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե լիներ ավելի բարձր մակարդակի մասնագիտական մոտեցում, առաջնահերթությունների ավելի որակյալ սահմանում, բարեվարքության բարձր պատրաստակամություն, ավելի արդար եւ չարաշահումներից զերծ կառավարում»: Դաշինքը Գյումրու զարգացման 11 ուղղություններից որպես գերակա սկզբունք սահմանել է քաղաքի համաչափ զարգացումը․ «1. Քաղաքի համաչափ զարգացումը սահմանել որպես գերակա սկզբունք բոլոր հնարավորդեպքերում: Առաջիկա հինգ տարիներին ապահովել համայնքային միջոցների եւ հնարավոր ներդրումների ապակենտրոնացում ամբողջ քաղաքի տարածքով, փողոցների եւ բակերի նորոգումներ, ճանապարհների բարեկարգում, հանգստի գոտիների եւխաղահրապարակների կառուցում, այն հաշվով, որ ամենուր համահավասարհարմարավետ դառնա ապրելու, ժամանցի եւ աշխատելու համար, չլինեն «արտոնյալ»թաղամասեր եւ տարածքներ: 2. Հետեւողականորեն արդիականացնել, բարեկարգել եւ նորոգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունները՝ ՀՈԱԿ-ները , կատարելագործել սպասարկման որակը, հնարավոր դեպքերում ներդնել էլեկտրոնային գրանցումների եւ կառավարման համակարգեր: 3. Համայնքային ծառայությունների կատարելագործում, 4. Քաղաքաշինություն, 5. Զբոսաշրջության խթանում, 6. Ներդրումների խթանում, 7. Սոցիալական օժանդակություն, 8. Արտաքին կապերի զարգացում, 9. Ոչ պետական եւ շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ համագործակցություն համայնքային խնդիրների կարգավորման համար, 10. Անվտանգային խնդիրների կարգավորումներ, 11. Արդյունավետ կառավարում»։ «Հայրաքաղաք» դաշինքի նախընտրական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ։
22:02 - 02 հոկտեմբերի, 2021
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը

Երեկ՝ սեպտեմբերի 30֊ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը։ Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ կուսակցականներ։ ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ելույթ ունենալով, խոսեց Գյումրու ավագանու ընտրությունների կարևորության և զարգացման հնարավորությունների մասին։ Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Այն ներառում է իրատեսական դրույթներ՝ քաղաքում առկա բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ։ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ արվելու է ամենը, որպեսզի ոլորտային խնդիրներին ճշգրիտ և իրատեսական լուծումներ տրվեն և դրանք խելամիտ ժամկետներում կյանքի կոչվեն։
14:05 - 01 հոկտեմբերի, 2021
Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ |armenpress.am|

Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ |armenpress.am|

armenpress.am:  Ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, Գյումրու «Անկախության» հրապարակից  մեկնարկեց հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են ինչպես  Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված շիրակցի զինվորականների աճյունները: Թեև երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու  ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն էր, երթին միացել էին նաև Հայաստանի Հանրապետական ու այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչները: «Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարյանը՝ տեղեկացնելով, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը, որտեղ տեղի կունենա խնկարկում, մոմավառություն: Երթը մեկնարկեց աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները:  
19:44 - 26 սեպտեմբերի, 2021
Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան

Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին վճռական քայլերով առաջ է շարժվում. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրիի օրվա առիթով:   «Գյումրին յուրօրինակ քաղաք է, հարուստ մշակույթով և միայն իրեն հատուկ համուհոտով: Հաղթահարելով դժվարությունները՝ Գյումրին այլևս վճռական քայլերով առաջ է շարժվում, զարգանում է, բարելավվում են քաղաքի ենթակառուցվածքները, քաղաքն ավելի գրավիչ է դառնում:   Պատահական չէ, որ տարեցտարի տուրիստական հոսքերը սկսել են էականորեն աճել դեպի մեր հայրաքաղաք:   Լիահույս եմ, որ օրերս վերաբացված, ժամանակակից չափանիշներին համապատասխանող «Շիրակ» օդանավակայանն էլ ավելի զարկ կտա զբոսաշրջության զարգացմանը և ավելի կաշխուժացնի քաղաքի կյանքը:   Այսօր Գյումրին շատ բան ունի առաջարկելու և առաջարկում է մեր զբոսաշրջիկներին, ինչը միայն հպարտություն է առաջացնում:   Շնորհավոր տոնդ, իմ սիրո՛ւն Գյումրի»,- ասված է Գնել Սանոսյանի ուղերձում: 
14:48 - 18 սեպտեմբերի, 2021