Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Թուրքիան գոհ է «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում առաջընթացից»

 |factor.am|

Թուրքիան գոհ է «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում առաջընթացից» |factor.am|

factor.am: Թուրքիայիում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարմամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, որից հետո  տարածվել է պաշտոնական հայտարարություն, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Նիստում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի  միջև բանակցային գործընթացը։ Հաղորդագրությունում ասվում է, որ «Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։  Նշվում է, որ արդարացի լուծումը ոչ միայն հիմք կհանդիսանա Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, այլև էապես կնպաստի համաշխարհային կայունությանը»։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մեծացնում է տարածաշրջանում ռիսկերը և Թուրքիան շարունակելու է իր ներդրումն ունենալ խաղաղության բանակցություններում։ Անդրադառնալով Սիրիայի թեմային՝ Թուրքիայի ԱԽ-ն հայտնում է, որ «Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և կայուն խաղաղության հնարավոր կլինի հասնել միայն երկիրը մաքրելով ահաբեկչական կազմակերպություններից»։ Նշվում է նաև, որ  Անկարան աջակցում է երկխոսության գործընթացին, որպեսզի Կոսովոյում լարվածությունը չվերաճի ճգնաժամի։
11:50 - 09 հունիսի, 2023
Պուտինը և Էրդողանը քննարկել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի աղետը |tert.am|

Պուտինը և Էրդողանը քննարկել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի աղետը |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նաև անդրադարձ է եղել նաև մի շարք միջազգային թեմաների։ Այս մասին հայտնել է «Կրեմլինը»։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Կիևի իշխանությունները, իրենց արևմտյան կուրատորների առաջարկով, դեռ վտանգավոր խաղադրույք են կատարում ռազմական գործողությունների սրման, ռազմական հանցագործությունների, բացահայտորեն ահաբեկչական մեթոդների կիրառման և ռուսական տարածքում դիվերսիա կազմակերպելու վրա»։ «Դրա վառ օրինակն է Խերսոնի շրջանի Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ոչնչացման բարբարոսական գործողությունը, որը հանգեցրեց լայնածավալ բնապահպանական ու հումանիտար աղետի»,- Պուտինի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
09:24 - 08 հունիսի, 2023
Էրդողանի վարչակազմը մտադիր է փոփոխություններ անել թուրքական սահմանադրության մեջ |hetq.am|

Էրդողանի վարչակազմը մտադիր է փոփոխություններ անել թուրքական սահմանադրության մեջ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նոր կառավարությունը կրկին խորհրդարանի քննարկմանը կներկայացնի սահմանադրական բարեփոխումների անցկացման նախաձեռնությունը։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կառավարության առաջին նիստից հետո, որը ձևավորվել է նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ «Մենք կրկին խորհրդարանի քննարկմանը կներկայացնենք սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին մեր առաջարկությունը»,- հայտարարել է Էրդողանը։ Թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, Էրդողանը չի մանրամասնել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ընտրությունների երկրորդ փուլում վերընտրվել էր այդ պաշտոնում, ավելի վաղ հայտարարել էր, որ իր վարչակազմի հիմնական խնդիրներից մեկը կլինի նոր սահմանադրության մշակումը և ընդունումը։ Գործող սահմանադրությունն ընդունվել էր 1982 թվականին՝ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։  Էրդողանը երկու անգամ հանրաքվեի է ներկայացրել հարցեր, որոնք կապված են հիմնական օրենքում փոփոխությունների իրականացման հետ։ 2017 թվականի հանրաքվեից հետո Թուրքիայում կառավարման խորհրդարանական ձևը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն այդպես էլ չընդունվեց։  Թուրքական ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրել էր սահմանադրության սեփական նախագիծը, որը ենթադրում էր վերադարձ կառավարման խորհրդարանական համակարգին։  Նոր գումարման խորհրդարանում մանդատների մեծ մասն ստացել է Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ինչը ենթադրում է, որ սահմանադրության նոր տարբերակը կարող է խնդիրներ չունենալ խորհրդարանում։
09:44 - 07 հունիսի, 2023
«Անկարա այցելելով՝ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից»․ Վարդան Օսկանյան

«Անկարա այցելելով՝ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից»․ Վարդան Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը ներկա գտնվելու մասին գրառում է արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ կառավարությանը, որովհետև ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այնտեղ չկան մարդիկ, որ դեմ չէին լինի նրա մասնակցությանը։ Ես մի կողմ եմ դնելու հարցի զգացական և բարոյական մասը առ այն, թե ինչ արժեքներ տրորելով նա հասավ Անկարա․ ցուցակը շատ երկար է։ Հարցը կներկայացնեմ միայն քաղաքական ու դիվանագիտական տեսանկյունից։ Այս այցով Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից։ Ես հաճախ եմ ասել և չեմ զլանա կրկնել, որ եթե նա նվազագույն դիվանագիտական հմտություն ունենար, այսօր մենք կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։ Փաշինյանը չի հասկացել, որ Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիան իր քայլն անելու է, երբ ինքը նպատակահարմար համարի։ Ավելին, հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանալին Բաքվում է։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, և շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ։   Այստեղ կա նաև Փաշինյանի արժանապատվության խնդիրը։ Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին։ Իր եղբայր Ալիևի հետ Փաշինյանի ու հայերի նկատմամբ նրանց վիրավորանքների համադրումը չէր կարող որևէ մեկի մոտ ցանկություն առաջացնել մասնակցելու արարողության վասն ոչնչի։ Հայաստաին ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։ Սակայն ո՛չ Մակրոնը, ո՛չ Միցոտակիսը չմասնակցեցին այդ արարողությանը՝ իմ համոզմամբ՝ նաև այն պատճառով, որ Էրդողանն անձնական վիրավորանք է հասցրել նրանց։ Ճիշտը չգնալն էր։ Եթե ամբողջ հայ ժողովրդի մեջ կար ընդամենը մի մարդ, որին այս այցը ցավ էր պատճառելու, պետք չէր գնալ, որովհետև չգնալուց ոչինչ չէինք կորցնելու»։
17:45 - 05 հունիսի, 2023
Էրդողանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը

Էրդողանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ձայների 52% մեծամասնությամբ հաղթել էր մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, երդման արարողությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը։ Էրդողանը իր մանդատը ստացավ Ազգային մեծ ժողովի ամենատարեց պատգամավոր ու ժամանակավոր նախագահ Դեւլեթ Բահչելիի կողմից, որը թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդն ու Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն է։ Արարողությանը ներկա են 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ 21 պետությունների ղեկավարներ և 13 վարչապետներ, բազմաթիվ նախարարներ։ Արարողությանը ներկա են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտոիղար Յենս Ստոլտենբերգը, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահանը։  Նշենք, որ երդման արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Պակիստանի վարչապետի Շահբազ Շերիֆը, Ալժիրի, Ռուանդայի, Վենեսուելայի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդները, ինչպես նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Երդման արարողությունից հետո՝ Երեւանի ժամանակով ժամը 18։00-ին, Էրդողանը կայցելի Անըթքաբիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Օրվա վերջում Էրդողանը տոնական ընթրիք կմատուցի հյուրերի պատվին։ Սպասվում է, որ տոնական ընթրիքից հետո Էրդողանը կհայտարարի նոր կառավարության կազմը։ 
16:20 - 03 հունիսի, 2023
Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
 |factor.am|

Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները հրապարակվել են կառավարության Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում, ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեդ Յեները, գրում է Անադոլու գործակալությունը։ «Մայիսի 28-ի քվեարկությանը Թուրքիայում մասնակցել է 52 մլն 93 հազար 375 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 85,72 տոկոս։ Օտար երկրներում, այդ թվում՝ սահմանային անցակետերում, քվեարկել է 1 մլն 930 հազար 226 քաղաքացի։ Մասնակցությունը կազմել է 56,34 տոկոս։ Ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունքից օգտվել է Թուրքիայի 54 մլն 24 հազար 601 քաղաքացի։ Ընտրողների ընդհանուր մասնակցությունը մայիսի 28-ին կազմել է 84,15 տոկոս»,- ասել է Յեները։ Երկրորդ փուլի վերջնական տվյալներով՝ պետության ղեկավարի ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է 52,18 տոկոս ձայն (27 միլիոն 834 հազար 589 քվե), իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը (25 միլիոն 504 հազար 704 քվե): «Հիմնվելով այդ տվյալների վրա՝ Թուրքիայի նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- նշել է Յեները։ 
17:13 - 01 հունիսի, 2023
Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցության մասին բազմաթիվ երկրներ են հայտնել։ Այս մասին հայտնել է Անկարայում Hurriyet-ի ներկայացուցիչ Հանդե Ֆըրատը։  Ներկայացուցիչը, հիշեցնելով Թուրքիայի միջնորդի դերը ռուս-ուկրաինական պատերազմում, նշել է․ «[ՌԴ նախագահ] Պուտինը առանձին և հատուկ այցով կգտնվի Թուրքիայում։ Պուտինից հետո Թուրքիա կմեկնի Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների իրար հետևից կայանալիք այցերի ընթացքում կքննարկվեն պատերազմի ընթացքը և հացահատիկի գործարքը»։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով 52 և ավել տոկոս ձայներով նախագահ վերընտրվեց գործոց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
13:02 - 31 մայիսի, 2023
Մեր նպատակն է՝ ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան

 |factor.am|

Մեր նպատակն է՝ ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան |factor.am|

factor.am: Թուրքիայում ընտրական մարաթոնի հաղթողը ժողովրդավարությունն ու թուրք ժողովուրդն էր։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի Առևտրաարդյունաբերության և բորսաների պալատների ասոցիացիայի (TOBB) նիստում, գրում է Անադոլու գործակալությունը։ «Ընտրությունների անվիճելի հաղթող եմ համարում յուրաքանչյուր քաղաքացու, որը հավատում է Թուրքիայի ազգային կամքին և ապագային, յուրաքանչյուրին, որն իրեն այս հողի մաս է անվանում։ Անատոլիայի բնակիչների իմաստությունը կրկին անցավ «քաղաքականության ինժեներներին»»,- ասել է նա։ Էրդողանը նաև անդրադարձել է աշխարհաքաղաքական գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը, որտեղ գտնվում է Թուրքիան։ «Մեր նպատակն է՝ անվտանգության և խաղաղության գոտի ձևավորել Եվրոպայից մինչև Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվ միջնորդական ջանքերը Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար։ Էրդողանը նաև հայտարարել է, որ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը՝ Թուրքիայի խնդիրների լուծման ընդհանուր ռազմավարություն մշակելու համար։
22:01 - 30 մայիսի, 2023
Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին

 |factor.am|

Ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրայի արժեքը մոտեցել է ռեկորդային նվազագույնին |factor.am|

factor.am: Թուրքական լիրան մոտեցել է ռեկորդային նվազագույնին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո, գրում է Bloomberg-ը։ Նշվում է, որ առավոտյան լիրան արժեզրկվել է 0,38 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 20,0485 լիրայի։ Մայիսի 26-ին լիրան նվազել էր ռեկորդային ցածր մակարդակի՝ 20,6-ի՝ մեկ դոլարի դիմաց: Ըստ Morgan Stanley-ի՝ լիրան կարող է փլուզվել 29%-ով՝ հասնելով 26 լիրայի՝ մեկ դոլարի դիմաց, ավելի արագ, քան նախկինում կանխատեսվում էր, և մինչև 2023 թվականի վերջը վաճառվի մեկ դոլարի դիմաց 28 լիրայով։ Բանկի վերլուծաբանների նման կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ Էրդողանը շարունակելու է հավատարիմ մնալ իր տնտեսական քաղաքականությանը՝ ցածր մակարդակի վրա պահելով Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքը։ Wells Fargo & Co-ի վերլուծաբաններն էլ կանխատեսում են, որ ընթացիկ եռամսյակի վերջում լիրան կնվազի մինչև 23-ի՝ մեկ դոլարի դիմաց։ «Էրդողանի հաղթանակը որևէ օտարերկրյա ներդրողի չի բավարարում»,- Bloomberg-ին ասել է Tellimer-ի ստրատեգ Հասնայն Մալիքը։ Նա զգուշացրել է, որ շատ բարձր գնաճի, շատ ցածր տոկոսադրույքների և զուտ արտարժույթի պահուստների բացակայության պայմաններում կառաջանա ցավալի ճգնաժամ, որը կազդի բոլոր ակտիվների վրա։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը ստացել է 52,1 տոկոս ձայն։
16:31 - 29 մայիսի, 2023
Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան
 |1lurer.am|

Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ նախագահի ընտրության երկրորդ փուլն ավարտվել է, և իրեն հաղթող է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչն աջակիցներին ուղղված կոչում ասել է, որ ժողովուրդը հաջորդ հինգ տարիների ընթացքում իրեն և իր վարչակազմին է փոխանցել երկրի կառավարման պատասխանատվությունը։ Էրդողանի խոսքով՝ երկրում ընտրությունների արդյունքները դարձել են ժողովրդավարության տոն, քանի որ, ըստ նրա՝ հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը: Ելույթի վերջում նա հաղթական երգ է երգել: Թուրքիայի ղեկավարի օգտին քվեարկել է ընտրողների 52,13 տոկոսը։ Ընդդիմությունն ընդունել է իր պարտությունը: Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահի ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենաանարդարը: Չնայած քվեարկության արդյունքներին՝ քաղաքական գործիչը խոստացել է շարունակել պայքարը՝ հանուն ժողովրդավարության։ Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն, որն առաջին փուլում ստացել էր ընտրողների ձայների 0,4 տոկոսը, շնորհավորել է Էրդողանին հաղթանակի համար, իսկ ընդդիմությանը հորդորել է մտածել, թե որտե՛ղ է սխալ գործել։
12:05 - 29 մայիսի, 2023
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին
 |news.am|

Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին |news.am|

news.am: Ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում, իր կուսակցության կենտրոնատեղիում ունեցած ելույթում հայտարարել է, որ կշարունակի պայքարել Թուրքիայում «իսկական դեմոկրատիայի» համար, տեղեկացրել է CNN-ը։ «Այս ընտրություններում ավտորիտար կառավարությունը փոխելու ժողովրդի կամքն ակնհայտ դարձավ՝ չնայած բոլոր ճնշումներին»,- ասել է Քըլըչդարօղլուն։ «Ինձ իրականում տխրեցնում է այն, որ մեր երկրին դժվար օրեր են սպասվում»,- ասել է ընդդիմության թեկնածուն։ Քըլըչդարօղլուն նաեւ վկայակոչել է այն պնդումները, որ Էրդողանն ակտիվացրել է իր կողմնակիցներին՝ չհիմնավորված պահանջներ ներկայացնելով իր ընդդիմախոսներին, ակնարկելով Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները քրդերի հետ Քըլըչդարօղլուի կապերի մասին։ «Սա ամենաանարդար ընտրական շրջանն էր մեր պատմությունում... Մենք չենք տրվել վախի մթնոլորտին»,- ասել է Քըլըչդարօղլուն։ Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 52 տոկոսը եւ վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։
11:09 - 29 մայիսի, 2023