Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է․ Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է․ Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Այսօր  սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի  ընթացքում Նիկոլ Փաշինյանը այցելեց  Ամուլսարի պահապաններին։ Վերջիններս վարչապետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։ «Լիդիանը նույնիսկ սխալներ է գտել Էլարդի տված եզրակացությունների մեջ, հիմա ազնի՞վ է լսել մեկի փաստարկը, իսկ մյուսին ասել՝ չեմ լսում։ Ես հարցին պատասխանում եմ ուղիղ՝ եթե կան բնապահպանական այնպիսի վտանգներ, որոնք կառավարելի չեն, ապա այդ հանքը չի շահագործվի, եթե կան երաշխիքներ, որ այդ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ապա  պետք է աշխատի հանքը»,- ասաց Փաշինյանը։ Ջերմուկցիները արձագանքեցին վարչապետի խոսքին, նշելով, որ ամեն դեպքում իրենք թույլ չեն տա, որ Ամուլսարի  հանքը շահագործվի։ Դրան ի պատասխան Փաշինյանն ասաց՝  «Եթե չեք թողնելու, բա ինձնից ինչ եք ուզում»։ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող  ջերմուկցիներից մեկի այն դիտարկմանը, թե ինչպես կարող են ապրել այս տարածքում, եթե քիչ հեռու շահագործվի հանքը, վարչապետն ասաց, որ ինքը նույնպես հստակ չի կարող այս պահին պատախանել այդ հարցին։  «Եթե ես պետք է կրեմ այդ պատասխանատվությունը, ուրեմն պետք է խորանամ մինչև վերջ, որ հասկանամ՝ ինչ է կատարվում։ Ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է նման բան, բայց  ես մասնագիտությամբ լրագրող մարդ եմ և որպիսի հասկանամ  իմ պատկերացումները  ճիշտ են, թե ոչ, ինձ պետք է մասնագիտական վստահելի եզրակացություն, մասնագիտական վստահելի բանավեճ։ Էլարի հետ էլ եմ խոսել, Լիդիանի հետ էլ, իրար հետ էլ, նրանք էլ ունեն փաստարկներ։ Էլարդն էլ ունի փաստարկներ, բայց ասել, որ Լիդիանի ասածները փաստարկված չեն՝ դա էլ է սխալ։ Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է,  եթե դուք այստեղ կանգնած չլինեիք էլ, այսօրվա դրությամբ  այնտեղ ոչ մի բան փոխված չէր լինելու»,- ասաց Փաշինյանը։   Ջերմուկցիների այն դիտարմկման, որ վարչապետի տունը հեռու է, Փաշինյանն արձագանքեց՝  «Եթե  դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, որ մտածեմ՝ իմ տունը հեռու է, իսկ ջերմուկցու տունը թող քանդվի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես խոսում իմ հետ, ինչո՞ւ եք թողնում մտնեմ ձեր քաղաք։ Մենք պետք է հասկանանք, այդ հանքը այս մարդկանց տունը քանդելու է , թե ոչ, կառավարելի ռիսկերը տարբերենք անկառավարելի ռիսկերից»,- եզրափակեց վարչապետը։
18:06 - 11 մարտի, 2020
Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիտարշավի արդյունքները. նախարար |news.am|

Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիտարշավի արդյունքները. նախարար |news.am|

news.am: Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիարշավի արդյունքները: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` քրեական գործի շրջանակներում պետք է պատասխանել հարցին` արդյո՞ք այս փաստը այդ ուսումնասիրությունների արդյունքները կոծկելու փորձ է, թե՞ սա բացթողում է պետական մարմնի կողմից թույլ տրված: Ինչպես նշեց նախարարը, կրկնակի ուսումնասիրության արդյունքում զգալի շեղումներ էին գրանցվել: «Եթե Lydian ընկերութունը հնարավորություն ունի փոխել դրանք, ապա պետք է անի դա»,- շեշտեց նախարարը:
18:50 - 09 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով հանրաքվեի հնարավորության մասին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցով հանրաքվեի հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ եթե քննարկումների արդյունքում գան եզրակացության, որ անհրաժեշտություն կա Ամուլսարի հանքի շահագործման հարցը  հանրաքվեի դնել, ապա որևէ բանով կաշկանդված չեն: Սակայն, թե այդ առումով ինչպիսի իրավական կարգավորումներ կան, վարչապետը այս պահին դեռ չգիտի: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին: Պատգամավորը  նկատեց, որ Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց և անմիջական ազդեցություն ունի քաղաքացիների անվտանգության և առողջության վրա, և  ՀՀ քաղաքացին ունի բոլոր իրավունքները որոշելու՝ Ամուլսարը շահագործվելու է, թե մնալու է սար: Նա հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը: «Եթե քննարկումների արդյունքում կգանք նրան, որ կա այդպիսի անհրաժեշտություն,  որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել»,-ասաց վարչապետը: Անի Սամսոնյանը նշեց, որ ուղիղ ժողովրդավարությունը որպես գործիք կիրառելու հարցը վերջերս դարձել է արդիական, և ինքը կարծում է, որ հասունացել է պահը, որ ժողովուդրը որոշի՝ արդյոք սարը շահագործվելու է, թե ոչ, քաղաքացիները հույս ունեն, որ սարը հանք չի դառնալու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով,  Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս նաև, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե այդպիսի հնարավորություն կա, ինչու այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել, դա զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չեմ պատասխանել: Կդիտարկենք Ձեր առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:
19:57 - 04 մարտի, 2020
Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան

Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան

Բնապահպան, Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ ներկայացնում ենք ստորև։ «Երեկ Վարչական դատարանը Ամուլսարի գործով անվավեր ճանաչեց նաև Բնապահպանական տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերը։ Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ նույն դատարանը՝ գրեթե նույնանման «փաստարկներով» չեղարկել էր նաև տեսչական մարմնի որոշումը՝ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ։Այս ֆորմատով նպատակահարմար չեմ գտնում մանրամասն անդրադառնալ այս խայտառակ անօրինական վճռին, որով պետական ինստիտուտներին պարզապես ծաղրի են ենթարկել։ Մանրամասները կետ առ կետ կներկայացնեմ մի քանի օրից՝ բանավոր հարցազրույցի միջոցով։ Հիմա նշեմ միայն, որ սրանով փոշիացվում են Ամուլսարի հանքավայրի շահագործման անօրինականություններն արձանագրած միակ պետական մարմնի՝ բնապահպանական տեսչության բացահայտումները։ Անկասկած, սրա արդյունքում կարճվելու է գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը՝ ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ, «մաքրվելու» են ընկերության «իմիջի» համար խնդրահարույց՝ պրիմիտիվ շինարարական խախտումների արձանագրումները, որոնցից շատերը ընկերությունն անգամ ընդունել է և իմ տեղեկություններով՝ նույնիսկ վճարել պատճառած վնասի համար։ Շատ, շա՜տ բան կա ասելու, այդքան չեմ կարող գրել։ Թերևս նշեմ միայն, որ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի պետական համակարգում գտնվող բարձրաստիճան սուբյեկտները այսպիսի եռանդով աշխատեն նույն Հայաստանի մեկ այլ պետական ինստիտուտի՝ տեսչական մարմնի դեմ, որը հանդգնել էր այնքան "դուխով" գտնվել, որ իր չնչին լիազորությունների շրջանակներում մինչև վերջ գնա ու իրեն հասանելիք որոշումները կայացնի։ Միակ մարմնի, որ Ամուլսարի, Արմօյլի, Արարատյան դաշտի ձկնաբուծարանների, անտառների, Սևանի ու այլ հարցերով պետական մարմնին արժանի պատվախնդրությամբ որոշումներ էր կայացնում։ Լավ է մի բան՝ այս ամենը փաստաթղթավորված ու արձանագրված է՝ վաղը նոր հանգամանքների հիման վրա կամ անցումային արդարադատության արդյունքում վերանայելու համար»...
12:12 - 29 փետրվարի, 2020
Դատարանը մերժեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին միջնորդությունը |tert.am|

Դատարանը մերժեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին միջնորդությունը |tert.am|

tert.am: 5:50 Հայցվոր կողմի պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին։ Միջնորդությունը, սակայն, մերժվեց դատարանի կողմից։  15:00Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված գործի առաջին դատական նիստը։ ՀՀ 15 քաղաքացի հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։ Հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները: Նրանց ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը նշում է, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի հայտարարությունը։ Ավելին՝ tert.am-ում
16:52 - 28 փետրվարի, 2020
Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի՝ ռիսկերը կառավարելի են, և հակառակը, ասել է Փաշինյանը

Ամուլսարը կշահագործվի, եթե պարզվի՝ ռիսկերը կառավարելի են, և հակառակը, ասել է Փաշինյանը

«Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են, կպաշտպանեմ այդ նախագիծը։ Եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի չեն, չեմ պաշտպանի այն»․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Գերմանիայում է։ Փետրվարի 13-ին Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում կազմակերպված քննարկմանը մասնակիցներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ է մտածում Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման մասին։ «Դուք գիտեք, որ մենք բոլորս ունենք մտահոգություններ՝ կապված այդ հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի հետ։ Ես անձամբ՝ որպես Հայաստանի վարչապետ, հավասարապես շահագրգիռ եմ և հավասարապես շահագրգիռ չեմ, որ այդ հանքը շահագործվի»,- ասել է Փաշինյանը։ «Շահագրգիռ եմ, եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանին անվերականգնելի բնապահպանական վնասներ չի պատճառի։ Շահագրգիռ չեմ,  եթե պարզվի, որ այդ հանքի շահագործումը Հայաստանում բնապահպանական աղետների կհանգեցնի»,- պարզաբանել է վարչապետը։ Վարչապետը նշել է, որ «որոշակի իրավիճակների, այդ թվում այդ նախագծի նկատմամբ հանրային որոշակի անվստահության պատճառով չեն կարողանում բավարար տեմպերով առաջ շարժվել այս հարցերի պատասխանը ստանալու առումով»։ Վարչապետը հավելել է, որ քաղաքակրթության ցանկացած դրսևորում որոշակի բնապահպանական վնաս է պատճառում։ Ցույց տալով դահլիճը, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը, Փաշինյանն ասել է․ «Նույնիսկ այս գեղեցիկ շենքի կառուցումը [բնապահպանությանը վնաս է եղել], որովհետև ենթադրվում է՝ այստեղ ինչ-որ ժամանակ անտառ կամ դաշտ է եղել»։ Հայաստանի հարավում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունքը պատկանում է Լիդիան Արմենիա ընկերությանը, որը Լիդիան Ինթերնեշնլ ընկերության դուստրն է։  Բնապահպան ակտիվիստները արդեն շուրջ երկու տարի է, ինչ փակել են դեպի հանք տանող ճանապարհները՝ զգուշացնելով հանքի շահագործումից բխող բնապահպանական ծանր հետևանքների մասին։  Լիդիան ընկերության բաժնետոմսերը ցուցակված էին Տորոնտոյի ֆոնդային բորսայում, սակայն 2019-ի դեկտեմբերին բորսան դրանք ապացուցակել է։Լիդիանը հայտարարել է, որ դատական գործընթաց է սկսելու Հայաստանի կառավարության դեմ։
16:00 - 14 փետրվարի, 2020
Վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված. Շիրակ Բունիաթյան

Վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված. Շիրակ Բունիաթյան

Մեզ համար էական չէ տվյալ կազմակերպությունը տեղական է, միջազգային թե օֆշորային, մենք խնդիրը պարզ ներկայացրել ենք և փաստերով հիմնավորել այն։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը: «Վարչապետ Փաշինյանի մամուլի ասուլիսն էի նայում։ Ուզում եմ անդրադառնալ Ամուլսարի խնդրին, վարչապետի անդրադարձին։ Ես չգիտեմ, թե ո՞վ կամ ովքե՞ր են նրան զեկուցում Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց վստահ կարող եմ ասել, որ չնայած շուրջ երկու տարի է Ամուլսարի տարծքում և նրա շուրջ ակտիվ պայքար է մղվում ժողովրդի կողմից, բայց վարչապետը մինչ օրս իրավիճակին ճիշտ չի տեղեկացված։ Մե՛նք պայքարի հենց սկզբից հստակ նշել ենք, որ այստեղ չկա պայքար անձերի կամ կազմակերպությունների դեմ։ Մեզ համար էական չէ տվյալ կազմակերպությունը տեղական է, միջազգային թե օֆշորային ։ Մե՛նք խնդիրը պարզ ներկայացրել ենք և փաստերով հիմնավորել այն։ Մե՛նք բազմիցս նշել ենք, որ Ամուլսարի խնդիրը բազմաշերտ է։ Այստեղ միարժամանակ կա և՛ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, և՛ բնապահպանական ակնհայտ ռիսկեր, և՛ տնտեսական մոդելի փոփոխության խնդիր։ Շրջակա համայնքների ժողովրդի մեծամասնության դիրքորոշումը գրավոր կերպով և հանրագրի տեսքով պետք է որ վարչապետի սեղանին լիներ։ Բայցեւայնպես չենք զլանա և ևս մեկ անգամ կկրկնենք։ Ամուլսարի տարածքում հանք չի լինելու, անկախ դրանից այդ ծրագիրը իրականացնողը տեղական, թե միջազգային կազմակերպություն է։ Անկախ դրանից այդ հանածոները երկրում են մնալու թե դուրս են գալու ։ Անկախ դրանից մեր պայքարի արդյունքում, ոմանք հույսեր են փայփայելու թե երազախափ են լինելու։ Սա է հայ ժողովրդի հայրենասեր և գիտակից մեծամասնության դիրքորոշումը ։ Այս կառավարության հետ, թե առանց նրա, մենք Ամուլսարի կործանումը թույլ չենք տալու։ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը այլևս փակված է։ Ամուլսարը հայրենիք է, Ամուլսարը մեր տան սյունն է և այն ամուր ենք պահելու»,- գրել է նա:
14:12 - 25 հունվարի, 2020
Նոր զարգացումներ Ամուլսարի ծրագրի շուրջ |hetq.am|

Նոր զարգացումներ Ամուլսարի ծրագրի շուրջ |hetq.am|

hetq.am։ Նախորդ տարվա վերջ Լիդիանը դիմել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան (անգլերեն` Ontario Superior Court of Justice) «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքի (անգլերեն` Companies' Creditors Arrangement Act) ներքո պաշտպանություն ստանալու նպատակով: Վերջինս ստացել էր այդ պաշտպանությունը` նախնական մինչև այս տարվա հունվարի 23-ը: 2020 թվականի հունվարի 23-ին Լիդիանը հայատարարություն է տարածել, որով ասվում է, որ այս պաշտպանությունը երկարաձգվել է մինչև 2020 թվականի մարտի 2-ը: Կանադական դատարանին ուղղված փաստաթղթերում Լիդիանի հնարավոր վաճառքի և արբիտրաժային գործընթացի վերաբերյալ, տեղ են գտել հետևյալ ուշագրավ տեղեկությունները: BMO Nesbitt Burns Inc. (BMO) ներդրումային բանկը 2018-ի սկզբից մինչև 2019-ի սկիզբ օգնում էր Լիդիան ընկերությունների խմբին Լիդիան Արմենիայի հնարավոր վերաֆինանսավորման կամ վաճառքի հարցում: Ըստ Լիդիանի, ծրագրի նկատմամբ առաջացած մի քանի պոտենցիալ հետաքրքրություններ չեն հանգեցրել առարկայական առաջարկների` «ապօրինի» շրջափակման և ՀՀ կառավարության վարքագծի պատճառով: 2019 հոկտեմբերին Լիդիանը կրկին ներգրավում է BMO ընկերությանը վաճառքի և ներդրումների որոնման պրոցես սկսելու համար (անգլերեն` Sale and investment solicitation process - SISP)` հիմնվելով ՀՀ կառավարության այն հայտարարության վրա, որ վերջինս սատարում է ELARD-ի աուդիտի արդյունքները և կաջակցի Ամուլսար ծրագրի վերաբացմանը: Ըստ Լիդիանի, «շրջափակման և Հայաստանում տիրող վիճակի» պատճառով ծրագրի նկատմամաբ քիչ հետաքրքրություններ են առաջացել: Նաև նշվում է, որ Կանադական դատարանի պաշտպանության ներքո գտնվելու ժամանակահատվածում Լիդիանը շարունակելու է պոտենցիալ գնորդի հետ սկսված քննարկումները: 2019 հոկտեմբերից սկսած BMO-ն Լիդիանին օգնում է նաև արբիտրաժային գործընթացի ֆինանսավորում գտնելու հարցում և այս պահին որոշ ընկերությունների կողմից չպարտավորեցնող հետաքրքրություններ են ծագել: Համաձայն այս նույն աղբյուրի, 2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Լիդիանի խոշոր բաժնետերերը և պարտատերերը հետևյալ կազմակերպություններն են: Շարունակությունը՝ hetq.am-ում
07:59 - 25 հունվարի, 2020
Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը. Նաիրա Զոհրաբյան |news.am|

Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը. Նաիրա Զոհրաբյան |news.am|

news.am: Ամուլսարի հանքի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների հետ վերջերս տեղի ունեցած շփման ժամանակ նա եւս մեկ անգամ համոզվել է, որ նրանք ոչ մի պարագայում չեն պատրաստվում նահանջել եւ «Լիդիան Արմենիային» թույլ չեն տա վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը: «Նրանք բոլոր դիտակետերում կատարել են, այդ թվում դեկտեմբերի 31-ին, եւ կատարում են շուրջօրյա հերթապահություն»,- շեշտեց նա: Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը շուտով հրավիրելու է ընկերության ներկայացուցիչներին եւ բնապահպաններին՝ մի շարք հարցեր պարզելու նպատակով, որոնք առնչվում են ինչպես ընդհանրապես հանքարդյունաբերությանը, այնպես էլ մասնավորապես Ամուլսարի խնդիրներին: Պատգամավորը հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս ցանկացած միջոցառման դեմ, որը կարող է սպառնալ երկրի բնապահպանությանը եւ բնությանը անշտկելի վնաս հասցնել: «Ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխանությունները պետք է հաշվի առնեն համանման ռիսկերը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն, ապա ոչ մի միջազգային արբիտրաժային դատարան չի կարող վախեցնել իշխանություններին, ուստի անհրաժեշտ է դա մեկնակետ ընդունել:
12:44 - 07 հունվարի, 2020
«Էլարդը» կառավարությունից ևս 54,000 դոլար կստանա |civilnet.am|

«Էլարդը» կառավարությունից ևս 54,000 դոլար կստանա |civilnet.am|

civilnet.am: Ամուլսարի ոսկու հանքավայրում շահագործման թույլտվությունը փորձաքննած լիբանանյան «Էլարդ» ընկերությունը կառավարությունից կստանա ևս 54,000 դոլար։ Ավելի վաղ փորձաքննություն իրականացրած այս ընկերությունը, որը եզրակացություն էր հրապարակել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման հնարավորության վերաբերյալ, փորձաքննության համար ստացել էր 400,000 դոլար։ Այս հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի օրակարգում։ Որոշման նախագծում նշված է, որ «Էլարդն» իր պարտավորություններից ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարել, ուստի խնդրել է քննարկել փոխհատուցման հնարավորությունը. «Ընկերությունը գրությամբ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեին, որ համալիր փորձաքննության ընթացքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջացել ընդլայնելու հետազոտությունների շրջանակը և փորձաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ փորձագետների խումբը նախատեսված շուրջ 70 փաստաթղթի փոխարեն ուսումնասիրել է շուրջ 150 փաստաթուղթ: Բացի այդ, փորձագետներին գնահատման համար տրամադրվել են տեխնիկական առաջադրանքից դուրս մեծածավալ այլ տեղեկություններ, որոնք հետազոտվել և ուսումնասիրվել են, պարզաբանման է ներկայացվել 12 լրացուցիչ հարց»,- նշված է որոշման նախագծի հիմնավորումներում։
05:58 - 19 դեկտեմբերի, 2019
Ամուլսարի շուրջ ծավալված մարտահրավեր` 2019 դեկտեմբերի 20-ը կարող է շրջադարձային կետ դառնալ |hetq.am|

Ամուլսարի շուրջ ծավալված մարտահրավեր` 2019 դեկտեմբերի 20-ը կարող է շրջադարձային կետ դառնալ |hetq.am|

hetq.am։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ իր գլխավոր պարտատերերի հետ ստորագրել է հերթական չորրորդ վերախմբագրված Հետաձգման համաձայնագիրը (անգլերեն` Forbearance agreement): Ի թիվս այլ հարցերի այս համաձայնագրով պարտատերերը համաձայնվել են հետաձգել «Լիդիանի» ֆինանսական պարտավորությունների գծով վճարումներ անելու իրենց պահանջը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը: Սա ենթադրում է, որ եթե այս պահից հետո Լիդիանը չկատարի իր պարտատերերի հանդեպ արդեն տևական ժամանակ ծագած ֆինանսական պարտավորությունները, ապա նրանք կարող են օգտվել «Լիդիանին» սնանկ ճանաչելու գործընթաց սկսելու իրենց իրավունքից: Այլապես նրանք հերթական համաձայնագիրը պետք է կնքեն` «Լիդիանին» իրավունք տալով հետաձգել իր պարտավորությունների սպասարկումը: Սույն թվականի դեկտմբերի 20-ի հնարավոր շրջադարձային կետ լինելու հանգամանքը ավելի հավանական է դառնում, երբ տեղեկանում ենք, հետևյալ իրադարձությունների շարքին. Նոյմբերի 17-ին Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ փակ (չլուսաբանված) հանդիպում են նախաձեռնում Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին ներկա են եղել նաև Կառավարության համապատասխան մարմինների մի շարք ներկայացուցիչներ: Սրա շուրջ շատ արագ և հիմնականում բացասական արձագանքների արդյունքում, նրանցից մի քանիսը տարածեցին հաղորդագրություն, որում հանդիպման նպատակի մասին ասվում էր հետևյալը. «Հանդիպման նպատակն էր համայնքի բնակիչների ներկա և ներկայացուցչական հատվածին պատմել Կառավարության իրականացված և ձեռնարկվող քայլերը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանգուցալուծելու ուղղությամբ։ Հանդիպման նպատակն էր նաև լսել քաղաքացիների հարցերը և հնարավոր մտահոգությունները»։ Չնայած այս հայտարարությանը, այս հանդիպումը ավելի շատ «Իմ Քայլը» քաղաքական ուժի ղեկավարության կողմից ուղղորդված գործողության էր նման` նաև հաշվի առնելով, որ հանդիպմանը մասնակից պատգամավորները նախկինում այս ծրագրի շուրջ բացահայտ դրական դիրքորոշում չեն ցուցաբերել, սակայն մինչ այս պահը տեղացիների հետ նման հանդիպումների և քննարկումների մեջ չէին ներգրավվել: Այս հանդիպումների ուղղորդված լինելու և նպատակադրված լինելու կասկածները ավելի են սրվում, երբ Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպում են Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը մասնակից Ջերմուկ համայնքի որոշ բնակիչների հետ և նրանց առաջարկում են բացել Ամուլսար տանող ճանապարհները և թույլ տալ, որ Լիդիանը ձմեռացման աշխատանք կատարի։ Նաև լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետը ակտիվորեն փորձում է տեղացիներին համոզել, որպեսզի բացեն Ամուլսար տանող ճանապարհները: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ նախքան այս իրադարձությունները երկրի վարչապետը սեպտմեբերի 9-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում տեղացիներին բացել Ամուլսար տանող ճանապարհները: Մինչ Կառավարությունը ջանքեր չի խնայում Ամուլսարի ծրագիրը գործարկելու ուղղությամբ, «Լիդիան» ընկերությունը ժամանակ չի կորցնում իր դիրքերը ավելի ամրապնդելու համար: Մասնավորապես, Կանադական արժեթղթերի ադմինիստրատորներ կազմակերպության (Կանադայում արժեթղթերի կարգավորումներով զբաղվող կազմակերպությունների միություն) պաշտոնական կայքում (sedar.com) շարունակաբար տեղեկատվություն է տարածվում, որ Ամուլսար տանող ճանապարհները անօրինական շրջափակված են և այդ հաղորդագրություններից կարելի է նաև եզրակացնել, որ Կառավարությունը պատշաճ ջանքեր չի գործադրում օրենքի գերակայություն ապահովելու համար: Վերջին նմանատիպ հաղորդագրության մեջ, որ հրապարակվել է նոյեմբերի 11-ին ասվում է, որ Ամուլսար տանող ճանապարհների շրջափակման արդյունքում «Լիդիանի» երկու դուստր ընկերությունները (որոնք, ի դեպ, վերջերս են գրանցվել) 2019 թվականի մարտի 11-ին պաշտոնապես տեղեկացրել են ՀՀ կառավարությանը անգլիական և կանադական երկկողմ ներդրումային համաձայնագրրեի շրջանակներում գոյություն ունեցող վեճերի մասին: Այստեղ ասվում է նաև, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 19-ից կրկնվող հայտարարություններ է տարածել առ այն, որ «Լիդիանի» մուտքը Ամուլսարի տարածք պետք է վերականգնվի: Այս ընթացքում, «Լիդիանը» նախաձեռնում է նաև Ամուլսարի ծրագրի նոր Իրագործելիության վերլուծություն, որի տեխնիկական հաշվետվությունը (Feasibility study technical report) հրապարակվում է այս տարվա հոկտեմբերի 15-ին: Այս հաշվետվության մեջ առկա են մի շարք ուշագրավ ֆինանսական գնահատականներ և ծրագրի գործառնական տվյալներ: Մասնավորապես. Հանքի կյանքի տևողությունը նախկին 10-ից վերագնահատվել է 12 տարվա: Պաշարները վերագնահատվել են և նախկինում գնահատված 102.6 միլիոն տոննայի փոխարեն այժմ հայտարարվում է 119.3 միլիոն տոննա: Վերոնշյալի հիման վրա, կորզման ենթակա ոսկու պարունակությունը վերագնահատվել է 2.46 միլիոն ունցիայի (նախկինում գնահատվածից 192,000 ունցիա ավել, որը հավասար է 5,443.1 կիլոգրամի): Սա շուրջ 69,740 կիլոգրամ է, որը այս պահի շուկայական գնով (1 ունցիան 1,473 ԱՄՆ դոլար, ինչը վերջին 6 տարիների ընթացքում գտնվում է ամենաբարձր կետում) կազմում է շուրջ 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ այս իրագործելիության վերլուծության մեջ կիրառված գնով (1 ունցիան 1,300 ԱՄՆ դոլար) հաշվարկելիս կազմում է շուրջ 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար: Պետությանը կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը գնահատվել են 189.7 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ գնահատման մեջ սա ներկայացվել էր 150.06 միլիոն ԱՄՆ դոլար: Պետությանը վճարման ենթակա ռոյալթի վճարները գնահատվել են 304 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ գնահատման մեջ սա հաշվարկվել էր 236.37 միլիոն ԱՄՆ դոլար: Մեկ ունցիա ոսկի կորզելու ծախսերը, այսպես կոչված All-in sustaining costs (սա կարելի է մեկ ունցիա ոսկի կորզելու ինքնարժեք համարել), գնահատվել են 744 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի համար: Սա ներառում է նաև փաստացի աշխատուժի գծով ծախսերը և բոլոր սպառման ենթակա նյութերը, նաև հայկական ծագում ունեցող` նախաարտադրական փուլի վառելիքը: Նախկին գնահատման մեջ այդ ցուցանիշը (All-in sustaining costs) ներկայացվել էր 579 ԱՄՆ դոլար: Ծրագրի մեկնարկի և ոսկու կորզումը սկսելու համար գնահատվել է, որ անհրաժեշտ է 168.6 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ծախսեր իրականացնել (ներառյալ շրջանառու կապիտալը): Հաշվետվության հրապարակման դրությամբ Չվերկանգնվող կապիտալ ծախսերը (Sunk Capital Cost) գնահատվել են 361.9 միլիոն ԱՄՆ դոլար: Սրանք այն կապիտալ ծախսերն են, որ հնարավոր չէ վերականգնել, եթե կազմակերպությունը որոշի դադարեցնել իր գործունեությունը: Պահպանման, շահագործման և փակման համար անհրաժեշտ կապիտալ ծախսերը կազմելու են 180.4 միլիոն ԱՄՆ դոլար: Վերոնշյալ երեք խումբ կապիտալ ծախսերը միասին կազմում են 710.9 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախկինում գնահատվել էր 497.7 միլիոն ԱՄՆ դոլար: Առաջին հինգ տարում նախատեսվում է տարեկան միջինում կորզել 246,000 ունցիա ոսկի, իսկ դրանից հետո մինչև հանքի կյանքի տևողության ավարտ (ինչպես վերևում նշել ենք գնահատվել է 12 տարի)` միջինում տարեկան 204,000 ունցիա: Հարկերից հետո ծրագրի Զուտ ներկա արժեքը (հաշվարկած 5% դիսկոնտավորման գործակցով) գնահատվել է 362.6 միլիոն ԱՄՆ դոլար: Նախկին` 2015 թվականի գնահատման մեջ այս ցուցանիշը կազմում էր 347.3 միլիոն ԱՄՆ դոլար: Այս իրագործելիության վերլուծությունը իրականացվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում գրանցված JDS ENERGY & MINING INC. կազմակերպության կողմից: Վերջինս այս հաշվետվությամբ եզրակացնում է, որ ծրագիրը իրագործելի է և «Լիդիանը» պետք է շարունակի աշխատանքները առաջին իսկ հնարավորության դեպքում: Այս ընթացքում մի շարք այլ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ներկայացված են ստորև: 2019 թվականի սեպտեմբերի 11-ին հաղորդագրություն տարածվեց, որ սեպտեմբերի 10-ին Լիդիանի խոշոր բաժնետերերից Օրիոն ընկերությունը (անգլերեն` Orion Co-IV (ED) Limited, որը կառավարվում է Orion Mine Finance Management I Limited ընկերության կողմից) համաձայնության է եկել վաճառելու «Լիդիանում» իրեն պատկանող թվով 98,836,000 հատ բաժնետոմսերից (սա կազմում է «Լիդիանի» թողարկած բաժնետոմսերի 13%) 10,000,000 հատը` 10 կանադական ցենտով (0.10 կանադական դոլար): Այս հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Օրիոն ընկերության վերջին Վաղ զգուշացման հայտարարագրի պահից սկսած (անգլերենով` early warning report), նա իրեն պատկանող մասնաբաժինը Լիդիան ընկերությունում նվազեցրել է 16.9%-ից մինչև շուրջ 11.7%-ի: 2019 թվականի հուլիսի 2-ին «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ երկրորդ վերախմբագրված Հետաձգման համաձայնագիրն է կնքում (անգլերեն` Forbearance agreement): Սրա համաձայն «Լիդիանը» թողարկելու է 23,036,136 հատ վարանտ (անգլերեն` warrant, բառացի նշանակում է երաշխիք, որը ածանցյալ ֆինանսական գործիք է և կրողին իրավունք է տալիս որոշակի ֆիքսված գնով կազմակերպության արեթղթեր գնել` որոշված ժամանակահատվածի ընթացքում) AB Svensk Exportkredit շվեդական արտահանման պետական կազմակերպության համար և թվով 4,746,324 վարանտ Ameriabank CJSC-ի («Ամերիաբանկ» ՓԲԸ) համար: Եվ եթե այս իրավունքը իրացվի, ապա տվյալ պահի դրությամբ ձեռք բերված արժեթղթերը կկազմեն բոլոր թողարկված հասարակ բաժնետոմսերի 3.5%-ը: Յուրաքանչյուր թողարկված վարանտի դիմաց իրավունք է տրվում ձեռք բերել «Լիդիանի» մեկ հասարակ բաժնետոմս, յուրաքանչյուրը 0.1495 կանադական դոլարով: 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիան» ընկերությանը նամակ է ուղղում, որով տեղեկացնում է, որ Կեչուտ-Զառիթափ (Գնդեվազ) ոռոգման խողովակաշարի միջոցով Արփա գետից ջուր օգտագործելու վերաբերյալ վերջինիս հայտը մերժվել է: 2019 թվականի հուլիսի 4-ին «Լիդիան» ընկերությունը դիմում է Դարփ գետից ջուր օգտագործելու թույլտվություն ստանալու համար և սույն թվականի հոկտեմբերի 31-ի նախարարության գրությամբ մերժում է ստանում: «Լիդիանը» մտորում է կամ կրկին դիմել նախարարությանը կամ դատարանում բողոքարկել ստացված մերժումը: «Լիդիանը» հրապարակել է 2019 թվականի իննը ամիսների համար իր ֆինանսական հաշվետվությունները (այս հաշվետվություններն աուդիտի չեն ենթարկվել): Նշված է, որ այս ժամանակահատվածում շուրջ 91 միլիոն ԱՄՆ դոլար վնաս է ճանաչվել (սրանից 60.3 միլիոնը կազմակերպությունը համարում է Ամուլսար տանող ճանապարհների փակման պատճառով առաջացած վնասներ), որի արդյունքում գրանցված կուտակված վնասը հասել է շուրջ 314.5 միլիոն ԱՄՆ դոլարի: Սրա հետևանքով սեփական կապիտալը նվազել և դարձել է բացասական 45.7 միլիոն ԱՄՆ դոլար: Այս հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ընկերության պարտավորությունները կազմում են 395.3 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակտիվները 349.6 միլիոն դոլար են կազմում: Հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմակերպության կանխիկը կամ դրան հավասարեցված միջոցները կազմել են շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար: Շարունակությունը՝ hetq.am-ում
06:55 - 13 դեկտեմբերի, 2019
Խիստ մտահոգիչ է, որ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը․ Սասնա Ծռեր

Խիստ մտահոգիչ է, որ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը․ Սասնա Ծռեր

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱմուլսարը սար է մնալու Երեկ՝ ս.թ. դեկտեմբերի 9֊ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։ Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանը ներկայացնող պաշտոնյաներն առաջարկել են բացել Ամուլսարի մուտքերը և թույլ տալ, որ Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանք կատարի։ՀՀ կառավարության այս քայլը թերևս կարևոր պատճառ ունի։ Մամուլում շրջանառվող տեղեկություններ կան, որ Լիդիան ընկերությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը տեղաշարժ ցույց չտալու դեպքում կարող է դեֆոլտի ենթարկվել։ Հանդիպմանը ներկա բնակիչները կտրուկ կերպով մերժել են, սակայն, նկատի ունենալով, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն իրենցն է, այլև ամբողջ համայնքինը և համայն հայությանը, հայտարարել են, որ հանրային քննարկում կկազմակերպեն և օրեր անց կներկայացնեն բոլորի դիրքորոշումը։ Համոզված ենք, որ հանրային քննարկման մասնակիցները միահամուռ կերպով դեմ կլինեն Ամուլսարի մուտքերը բացելուն։ Եվ, այդուհանդերձ, խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը և այդ նպատակով փորձում է տարբեր հնարքներով փրկել շրջանառվող լուրերի համաձայն սնանկացման եզրին գտնվող Լիդիան ընկերությանը։ Անկախ այս հարցում ՀՀ կառավարության շարժառիթներից և քայլերից, հայտարարում ենք, որ սերունդների ապագայի համար սրտացավ համայն հայության հետ միասին խափանելու ենք Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը։ Ամուլսարը սար է մնալու։ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն 10 դեկտեմբերի 2019 թ.»
10:42 - 10 դեկտեմբերի, 2019
Վայոց Ձորի մարզպետը և էլի պաշտոնատար անձինք ցանկանում են հանդիպել․ Ամուլսարի պահապաններ

Վայոց Ձորի մարզպետը և էլի պաշտոնատար անձինք ցանկանում են հանդիպել․ Ամուլսարի պահապաններ

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը գրում է․ «Երեկ` դեկտեմբերի 8֊ին Ամուլսարի պոստեր էին այցելել Վայոց Ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ ։ Հանդիպման ժամանակ պարոն Գրիգոյանը առաջարկել է, որպեսզի թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի Ամուլսար ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք մերժել ենք առաջարկը հիմնավորելով, որ նախ անցյալ տարի կատարված ձմեռացումից հետո այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել և այնպես չի, որ փաթեթավորված սարքավորումները պիտի վերափաթեփավորվեն։Բացի դա Ամուլսարի տարածք ցանկացած մուտք վնասում է պայքարին` էլ ավելի երկարաձգելով այն։Խոսակցությունը անցել է քաղաքակիրթ և համերաշխ մթնոլորտում։ Այսօր` դեկտեմբերի 9-ին մեզ հետ կապ է հաստատել Ջերմուկի ոստիկանապետ Ա. Խաչատրյանը և փոխանցել, որ նախնական տվյալներով ՀՀ փոխոստիկանապետերը, Վայոց Ձորի մարզպետը և էլի պաշտոնատար անձինք ժամը 15:00 ցանկանում են հանդիպել Ջերմուկի Գրանդ Ռեզորթ հյուրանոցում։Հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ չունենք, ուստի մանրամասներ կհրապարակենք հանդիպումից հետո։Անկախ բոլոր հանդիպումներից Ամուլսարը սար է մնալու։ Ջերմուկի պահապաններ»
10:12 - 09 դեկտեմբերի, 2019
Ինչու էիք Ջերմուկին այդքան գումար փոխանցում, եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ․ Նազելի Վարդանյանը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած դատական հայցի մասին  |news.am|

Ինչու էիք Ջերմուկին այդքան գումար փոխանցում, եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ․ Նազելի Վարդանյանը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած դատական հայցի մասին |news.am|

news.am: Իմ դեմ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած դատական հայցի մասին տեղեկացել եմ համացանցից։ Այս մասին ասաց փաստաբան Նազելի Վարդանյանը։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Նազելի Վարդանյանի եւ պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետեւյալ հայտարարության համար. «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ... ինչ է դա նշանակում.. դա կաշառքի մի ձեւ ա, ուրիշ տարբերակ չկա...»։ Ընկերությունը ցանկանում է, որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը: Նազելի Վարդանյանը, սակայն, պատրաստվում է «դեկտեմբերի 2-ին նշանակված դատական նիստին ներկայանալ եւ դիմել, որպեսզի նախաքննությունը նորից սկսվի»։ «Արդեն դատաքննության են անցել առանց ինձ։ Երեւի ուզում էին գաղտնի, առանց ինձ գործն ավարտեին։ Չի բացառվում, որ տեխնիկական խնդիր է եղել, գուցե հասցեն է սխալ եղել, չեմ կարող ասել, ամեն ինչ կարող է լինել»,- նշեց նա։ «Լիդիանի» գործարար եւ բարի hամբավին վնաս հասցնելու մասին հարցին փաստաբանն արձագանքեց․ «Նախ պետք է համբավ ունենան, որ վնաս հասցվի, դեռ պետք է ապացուցեն, որ գործարար եւ բարի համբավ են ունեցել»։ Նազելի Վարդանյանը նկատեց՝ ինքը փաստերի ուսումնասիրման հիման վրա ընդամենը հարց է բարձրացրել․ «Հանքերի ստուգման համար ստեղծված աշխատանքային խմբում 33 էջ եզրակացություն եմ գրել Ամուլսարի մասին և ներկայացրել վարչապետին, որից 4 էջը գրել եմ կոռուպցիոն հանգամանքների մասին, որոնք իրավապահները պետք է ուսումնասիրեն։ Այս եզրակացության հիման վրա պրեզենտացիա ենք արել, աշխատանքային խմբի ամեն անդամ ներկայացրել է իր եզրակացությունը։ Ես օդից չեմ վերցրել, փաստաթղթերը կան։ Ես ներկայացրել եմ, որ 80 միլիոն է փոխանցվել «Ջերմուկ» հիմնադրամին, գուցե պետք է ասեի 75 միլիոն, որովհետեւ փաստաթղթով 75 միլիոն է, բայց կարեւորը գումարը չէ, կարեւորը սկզբունքն է, եթե Ջերմուկը ազդակիր համայնք չէ, ինչու էիք Ջերմուկին այդքան գումար փոխանցում։ Ընդ որում՝ Ջերմուկի հիմնադրամի տնօրենը քաղաքապետի որդին է, իսկ գումարները ներկայացված հաշվետվությունից եմ վերցրել, ծախսել են իրենց բիզեսների եւ ճանապարհորդությունների վրա։ Հարց եմ տալիս՝ արդյոք դա կաշառքի նոր ձեւ չէ՞, չե՞մ կարող ես հարց տալ։ Եվ միայն «Ջերմուկ» հիմնադրամը չէ, նաեւ Եղեգնաձորում ինչ-ինչ բիզնեսներին են փող փոխանցել, «Լույս» հիմնադրամին են փոխանցել, բայց միայն Ջերմուկի վրա են կենտրոնացել։ Ես չեմ վիրավորել, փաստերն եմ ներկայացրել»։ Փաստաբանը կարծիք հայտնեց, որ «Լիդիանը» այլ ելք չունենալով գուցե որոշել է առանձին անհատների դատի տալով ընկերության «հոգեվարքը» երկարաձգել։ «Հարցազրույցներից մեկում «Լիդիանի» տնօրենն ասում էր՝ եթե ճանապարհները շարունակեն փակ մնալ, ստիպված կլիենենք վաճառել այն կամ կդիմենք արբիտրաժ։ Սակայն արբիտրաժ դիմելու ճանապարհը փակ է, եթե հիմա նորից նրանց թույլ չտան աշխատել։ Այս պահին դիմելու հնարավորություն չունեն։ Մյուս ուղին, որ նշում էր տնօրենը, վաճառելն է, բայց հարց է՝ ով է առնելու։ Հիմա մի ճանապարհ է մնացել, մեր նման մարդկանց դատի տալ, մեր գումարների հաշվին հոգեվարքը երկարաձգել»։ Փաստաբանը նշեց, որ դատավորը Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանն է:
06:49 - 25 նոյեմբերի, 2019
Մինչեւ գարուն իշխանությունը Ամուլսարի ճանապարհները բացելու հարցում կտրուկ քայլերի չի գնա․Շիրակ Բունիաթյան |news.am|

Մինչեւ գարուն իշխանությունը Ամուլսարի ճանապարհները բացելու հարցում կտրուկ քայլերի չի գնա․Շիրակ Բունիաթյան |news.am|

news.am: Եթե արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, ապա Ամուլսարի շահագործման ծրագիրը պետք է փակվի: Նման կարծիք հայտնեց Ամուլսարի պաշտպան Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: «Ամեն մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը եւ Աղաջանյանի հարցազրույցը ես դիտարկում եմ որպես Աղաջանյանի կարծիքի արտահայտում, ոչ ավելին: Մեզ համար անհասկանալի է կառավարելի ռիսկեր հասկացողությունը, որովհետեւ ռիսկը դա վտանգն է, իսկ կառավարելի վտանգներ չեն լինում: Եթե արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, նամանավանդ առողջարանային գոտու մոտակայքում, ինձ թվում է արդեն պետք է փակվի տվյալ ծրագրի էջը»,-ասաց նա: Շիրակ Բունիաթյանը նաեւ հակադարձեց Աղաջանյանին` նշելով, որ ոչ թե քաղհասարակությունն է դեմ ծրագրին, այլ ամբողջ համայնքը. «Էստեղ չի կարող խոսք գնալ ինչ-որ մի փոքր խմբի համար, իսկ եթե Աղաջանյանի համար դա մի փոքր խումբ է, երեւի նա ի նկատի է ունեցել աշխարհի 10 միլիոնից ավելի հայերին եւ մեզ այս համատեքստում փոքր թիվ է դիտարկել: Գիտակից հայության մեծ մասը դեմ է Ամուլսարի շահագործմանը: Այնպես չէ, որ պայքարը նոր է սկսել եւ նոր պետք է պայքարի իրական ծավալների մասին տեղեկացնենք»: Անդրադառնալով մյուս հայտարարությանը, որ Կառավարությունն է որոշումներ կայացնում, այնինչ ցուցարարները փորձում են այդ գործառույթն իրենց վրա վերցնել, Բունիաթյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին իրավունք ունի մասնակիցը դառնալու, ինքը որոշելու: Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակվել է 1.5 տարի առաջ, ճանապարհները փակելու առաջին իսկ օրվանից, եւ համայնքի բնակչության մեծ մասը կայացրել է որոշում, որ ինքը չի ուզում ապրել հանքարդյունաբերական շրջանում, դա մեր որոշումն է եւ կառավարությունը, ինձ թվում է, կգնա կառուցողական երկխոսության»: Բունիաթյանի կարծիքով` մինչեւ գարուն իշխանությունը Ամուլսարի ճանապարհները բացելու հարցում կտրուկ քայլերի չի գնա, իսկ եթե Կառավարությունը որոշի ուժի միջոցով բացել ճանապարհներ, դա կլինի գարնանը: «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, երբ որ մենք մտել ենք այս պայքարի մեջ, գնահատել ենք բոլոր տարբերակները»,- հավելեց նա: Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ խոսելով Ամուլսարի խնդրի մասին նշել էր, որ հանքը շահագործելու դեպքում եթե ռիսկերը կառավարելի լինեն, իրենք համապատասխան որոշում կկայացնեն: Նաեւ ասել էր, որ վերջնական որոշում կայացնողը Կառավարությունն է, այլ ոչ թե այնտեղ պայքարող քաղհասարակության ներկայացուցիչները:
06:09 - 25 նոյեմբերի, 2019
Մարտահրավեր Փաշինյանի համար․ ինչպես ոսկու շուրջ անհամաձայնությունը բաժանեց հայաստանյան հանրությանը․ BBC

Մարտահրավեր Փաշինյանի համար․ ինչպես ոսկու շուրջ անհամաձայնությունը բաժանեց հայաստանյան հանրությանը․ BBC

BBC լրատվականի ռուսական ծառայությունն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև. Ամուլսարի ոսկու հանքը պետք է  միլիոնավոր դոլարների հարկային եկամուտ ապահովեր Հայաստանին։ Սակայն, օֆշորային «Լիդիան» կազմակերպության հավակնոտ նախագիծը, որը սկսվել է դեռևս հին իշխանության օրոք, առաջացրեց բնակիչների ու բնապահպանների դժգոհությունը։ Այս պահին չկա հեշտ լուծում։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է երկընտրանքի առջև․ կա՛մ ներքին քաղաքական ճգնաժամ, կա՛մ խոշոր ներդրողի կորուստ։  Զանգվածային բողոքի ցույցերից հետո 2018 թվականի գարնանը Լիդիանին արտոնագիր տրամադրած Սերժ Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց։ Կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո իշխանության եկան երիտասարդ ընդդիմադիրները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք կասկածանքով էին վերաբերվում նախկինների կողմից կնքված պայմանագրերին։ Նոր իշխանությունները մեկ տարուց ավել քննարկում և ուսումնասիրում էին հանքավայրի շուրջ ծավալված խնդիրները։ Երբ այս տարվա աշնանը Փաշինյանը որոշեց, որ հանքի շահագործման համար չկան խանգարող հանգամանքներ, արդեն ուշ էր․ բնակիչներն ու բնապահպանները փակել էին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները՝ իրենց շուրջ հավաքելով համախոհներին։ Հանքի շահագործման դեմ հանդես են գալիս ինչպես ձախ ազատական ուժերը, այնպես էլ՝ արմատական ազգայնականները։ Կառավարության և  իշխող «Իմ քայլը» դաշինքի որոշ անդամներ, որոնք համաձայն չեն վարչապետի դիրքորոշման հետ, ևս սատարում են շարժմանը; Խնդիրը բարդացնում է նաև միջազգային ճնշումը, քանի որ ԱՄՆ-ի և  Մեծ Բրիտանիայի դիվանագետները աջակցում են «Լիդիան»-ին։ -Այսպես շարունակվել չի կարող, - BBC ռուսաստանյան ծառայության հետ զրույցում նշել է «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը,- եթե իշխանությունը չձեռնարկի քայլեր, ընկերությունը չի կարողանա ունենալ ֆինանսավորում և  ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դիմել դատարան։ Մենք չենք ուզում դրանցից և որևէ մեկը։ Բայց մենք կարող ենք այլընտրանք չունենալ։ Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասել է, որ Հայաստանը պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման։ «Լիդիան»-ը հիմնադրվել է 2000-ականների կեսերին՝ նպատակ ունենալով շահագործել ոսկու հանքեր Թուրքիայում, Բալկաններուն ու Հարավային Կովկասում, սակայն Ամուլսարը մնացել է իր միակ գործող նախագիծը։ Ընկերությունը պնդում է, որ հանքի վրա արդեն ծախսել էն 400 միլիոն ԱՄՆ դոլարից ավել գումար, պարտքերը գերազանցում են 360 միլիոն ԱՄՆ դոլարը։  Արդյո՞ք արբիտրաժ հնարավոր է Լիդիանն ունի բավականին բարդ կառուցվածք մի ընկերության համար, որը դեռ չի սկսել իր հիմնական գործունեությունը, այն է՝ ոսկու արտադրություն և վաճառք։ Բացի Ջերսիի գլխավոր գրասենյակից և Հայաստանյան մասնաճյուղից, այն ունի դուստր կազմակերպություններ՝ գրանցված ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադայում ու Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Կանադայում ու Անգլիայում մասնաճյուղերը գրանցվել են 2018թ․ օգոստոսին, մեկ օրվա տարբերությամբ՝ օգոստոսի 28-ին ու 29-ին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիդիանն առաջին անգամ բարձրաձայնեց արբիտրաժային դատարան դիմելու պլանների մասին։  Երբ 2019թ․ մարտին կազմակեպությունը պաշտոնապես իրազեկեց Հայաստանի կառավարությանը, որ հայց է պատրաստում միջազգային արբիտրաժ դիմելու համար, դա արվեց հենց կանադական ու անգլիական մասնաճյուղերի անունից։ -Մեծ Բրիտանիայի երկկողմանի ներդրումային պայամանագրերը որպես կանոն չեն տարածվում բրիտանական համագործակցության այլ երկրների վրա, ինչպիսին է Ջերսին,- պատմում է լոնդոնյան Fountain Court Chambers-ի իրավաբան Ալեքսանդր Միլները։ BBC-ի հարցին, թե արդյոք մասնաճյուղերը հատուկ բացվել էին Հայաստանի հետ դատական գործի համար, Լիդիանի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը պատասխանել է, որ կան բազմաթիվ պատճառներ ընկերության համար՝ Լոնդոնի ու Տորոնտոյի ստորաբաժաումների ձեռնտու լինելու մասով, սակայան մանրամասներ տրամադրել չի կարող։ Double Bridge Law ընկերության գործընկեր ու միջազգային արբիտրաժային իրավունքի փորձագետ Սերգեյ Ուսոսկինի կարծիքով՝ վեճի սկսելուց հետո գրանցված իրավաբանական անձանց հայցը կունենա դժվարություններ։ Ուսոսկինը կարծում է, որ կորպորատիվ կառուցվածքի փոփոխությունը, որն ունի արբիտրաժ դիմելու դրդապատճառ, կարող է դասակարգվել որպես իրավունքի չարաշահում ու դառնա հայցի մերժման հիմք։ 2018թ․ հունիսից Ջերմուկի բնակիչները փակել են հանքավայր տանող բոլոր ճանապարհները՝ լիովին կաթվածահար անելով Լիդիանի աշխատանքները։ «Լիդիան» ընկերության ղեկավար Սելլերսը BBC ռուսականա ծառայությանը պատմել է, որ իր անձնական կարծիքով գործողությունների հետևում կարող են կանգնած լինել ոչ թե տեղի բնակիչները, այլ կա՛մ միջազգային բնապահպանական ակտիվիստները, կա՛մ ոլորտային մրցակիցները։ Նման մեղադրանքներ վերջերս հնչեցրել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ BBC-ի հարցերին ի պատասխան՝  փորձագետներն ասում են, որ թեև մրցակիցները կարող էին որոշ չափով նպաստել շարժմանը, սակայն հիմնական շարժող ուժն են տեղի բնակիչներն ու հայտնի բնապահպանները։ Բնապահպաններին հատկապես անհագստացնում է ցիանիդի օգտագործումը։Ցիանիդի օգտագործումն արգելված է Հունգարիայում, Գերմանիայում, Թուրքիայում ու Չեխիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում ու Արգենտինայի շրջաններում։ Տեղական բնակչության բողոքների պատճառով 2017թ․ Լիդիանը կորցրեց մեկ ներդրող՝ Միջազգային ֆինանսական կորպորցիան (այսուհետ՝ ՄՖԿ), որը մտնում է Միջազգային բանկի կառուցվածքի մեջ, ժամանակին ուներ ընկերության բաժնետոսմերի 15 տոկոսը։ Ջերմուկի բնակիչներն ու ակտիվիստները բողոք էին ներկայացրել Համաշխարհային բանկի օմբուդսմենին առ այն, որ հանքի ազդեցության գնահատման ժամանակ հաշվի են առնվել միայն բնապահպանական գործոնները, սակայն անտեսվել է, թե այն ինչպես կանդրադառնա առողջարանային քաղաքի զբոսաշրջային բիզնեսի վրա։ Ներքին քննությունը ապացուցեց այդ ենթադրությունները, ինչպես նաև Գնդևազի բնակիչների կարծիքը։ Մասնավորապես, 2007-2013թթ․ ՄՖԿ-ն Լիդիանից չի ստացել բավարար տեղեկատվություն բնապահպանական ու սոցիալական ռիսկերի մասին ու մասնագետներ չի ուղարկել Հայաստան ստուգումներ իրականացնելու համար։ Քննության ավարտից հետո ՄՖԿ-ն դուրս բերեց իր միջոցները նախագծից։ Կես միլիարդ կորուստ Թեև Լիդիանը դեռ չի ստացել որևէ եկամուտ, նրա հիմնական բաժնետերերը մի քանի անգամ արդեն փոխվել են։ Այժմ կազմակերպության սեփականատեր են ներդրումային հիմնադրամներն ու անհատները, որոնցից ամենխոշորներն են "Resource Capital Fund"-ը (32%), "Orion Capital Management"-ը (11%) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (այսուհետ՝ ՎԶԵԲ)։ ՎԶԵԲ-ը հայտարարել է, որ նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին, բանկի չափորոշիչներին ու ՀՀ օրենսդրությանը։ Բանկում սպասում են ՀՀ Շրջակա միջավայրի  նախարարության որոշմանը։ Մնացած բաժնետերերը՝ "Resource Capital Fund"-ն ու "Orion Capital Management"-ը, Սելլերսի խոսքերով, չեն բացահայտում, թե իրականում իրենց հետևում ով է կանգնած։ Սև PR Լիդիանի նկատմամբ անվստահությունն առաջացնում են նաև սկանդալները, որոնք Վաշինգտոնում Վուդրո Վիլսոնի կենտրոնին կից գործող Քիսսինջերի ինստիտուտի գիտաշխատող Բրեդլի Ժարդինը բնութագրել է որպես «Կեղտոտ PR հնարքներ»։2017թ․ հոկտեմբերին  «Լիդիան»-ի մասնակցությամբ Երևանում նախատեսվում էր Ահարոն Ստիգսի ելույթը` հանքարդյունաբերության անվտանգ ու ժամանակակից պրակտիկաների մասին։  Միջացառման համար ընտրվել էր ամենհայտնի հարթակներից մեկը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն աջակցություն է ստանում ԱՄՆ կառավարությունից։ Սակայն որևէ տեղ չէր նշվում, որ Ստիգսն ամուսնացած է «Լիդիան»-ի փոխնախագահ Բոբ Կարրոյի դստեր հետ։ Բնապահպանների ու ակտիվիստների բողոքներից հետո միջոցառումը չեղարկվեց։ 2018թ․ հունվարին ըներության ներկայացուցիչները Հայաստանի բնապահպանության նախարարի հետ հանդիպման են գնում Լարրի Բրեկենրիջի հետ, որին ներկայացնում են որպես «միջազգային անկախ փորձագետ»։ Սակայն Բրեկենրիջը "Global Resource Engineering" ընկերության գլխավոր ինժեներն է, ընկերություն, որին «Լիդիան»-ը պատվիրել է Ամուլսարին վերաբերող առնվազն 3 բնապահպանական հաշվետվություն։ Փորձություն Փաշինյանի համար Բողոքն իր բնույթով ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ քաղաքական է։ Հայաստանում շատերը համոզված են, որ նախկին իշխանությունները հանքի շահագործման թույլտվությունը տվել են ինչ-որ կոռուպցիոն սխեմաների շրջանակներում։ Այն ակտիվիստներից շատերը, որոնք արձագանքեցին Փաշինյանի կոչին 2018թ․ ապրիլին ու դուրս եկան փողոց, դեմ են հանքի շահագործմանը։ Քիսինջերի ներկայացուցիչ Ժարդինը կարծում է, որ Ամուլսարը Փաշինյանի՝ որպես առաջադեմ քաղաքական գործչի ու հեղափախության ոգու մարմնավորման համար դարձել է փորձություն։ Փաշինյանը խոստովանել է, որ եթե հարցը որոշվեր հիմա, ինքը հավանություն չէր տա, սակյան արտոնագիրը տրամադրել են նախկինները, և կառավարությունը հայտնվել է փակուղում։ Առավել ևս, որ վարչապետը խոստացել է իրականացնել «տնտեսական հեղափոխություն», իսկ Լիդիանը խոստանում է, որ 11 տարվա շահագործման արդյունքում հանքը բյուջե կբերի ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար հարկերի և այլ վճարումների տեսքով։ Միջազգային ճնշում Ամուլսարի հավասարման ևս մեկ գործոն․ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությունը Լիդիանին։ «Ես երկար ժամանակ է՝ հետևում եմ ԱՄՆ քաղաքականությանը հետխորհրդային շրջանում, և ես ապշած էի այս հարցին վերաբերող հայտարարությունների անկեղծությամբ», - պատմում է ամերիկացի փորձագետ Ջոշուք Կուչերը, ով նաև Eurasianet պարբերականի Կովկասի բաժնի խմբագիրն է։ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսն 2018թ․ հոկտեմբերի իր հրաժեշտի խոսքում հայտարարել է, որ դեպի Ամուլսար տանող ճանապարհների փակումը կարող է մեծապես փչացնել Հայաստանի գրավչությունը միջազգային ներդրողների համար։ -Ես գիտեմ, որ վարչապետը ու իր ավագ խորհրդականները հասկանում են իմ մտահոգությունը ու փորձում են հավասարակշռել հակամարտող հետաքրքրություններն ու գտնել լուծում, - հայտարարել է Միլլսը,- Ես իրենց կոչ եմ անում անել այն ու այնպես, որ ապահովվի խնդրի ապագա լուծումը օրենքի շրջանակում։ Ջոշուա Կուչերը կարծում է, որ ԱՄՆ դեսպանի հանրային ելույթները սովորականից կոշտ էին՝ ի համեմատություն նրա, թե ինչ է ընդունված ասել նման իրավիճակներում։ Ամուլսարի շահագործման բողոքի ակցիաների հենց սկզբից ԱՄՆ դեսպանատունը բոլոր կողմերին կոչ էր անում զերծ մնալ բռնությունից ու ձգտել հարցի լուծմանը օրենքի շրջանակներում; -Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունն ու Լիդիանը կուսումնասիրեն կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները, որոնք կլինեն բոլորի համար ընդունելի, ընկերական ու շուտափույթ, - BBC հարցմանը պատասխանել է Երևանում ԱՄՆ դեսպանատան մամուլի  քարտուղարը։ Այն աջակցության մասին, որը Մեծ Բրիտանիան ցույց է տալիս ընկերությանը, փաստում են դիվանագիտական փաստաթղթերը։ Հայաստանում բրիտանացի դիվանագետների ու «Լիդիան»-ի ղեկավարության նամակագրությունից պարզ է դառնում, որ ընկերության ղեկավարությունը երկար տարիներ սերտ շփումներ է ունեցել դեսպանատան հետ, կազմակերպել համատեղ դասախոսություններ, սեմինարներ ու անգամ թագուհու ծննդյան տոնակատարություններ։ Փաստաթղթերը հրապարակել է "OpenDemocracy"-ն, որը փաստաթղթերի հետ ծանոթանալու իրավունք է ստացել Մեծ Բրիտանիայի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում։ -Բրիտանական դեսպանատունն աջակցում է բրիտանական ընկերություններին զարգացնել բիզնես ամբողջ աշխարհում։ Երևանում բրիտանական դեսպանատունը համագործակցում է բրիտանական ընկերությունների հետ, որոնք գործում են հայկական շուկայում։ Մենք հարգում ենք Հայաստանի կառավարության որոշումը, այն է՝ ստանալ սեփական երաշխիքներ Ամուլսարի շահագործման վերաբերյալ,- հայտնել է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ ի պատասխան BBC հարցմանը։ Անհամաձայնությունների կառավարության ներսում BBC-ի հետ զրույցում Հայաստանի կառավարության ու ԱԺ ներկայացուցիչները պատմել են, որ Ամուլսարի մասին որոշման կայացումը առաջացրել է ներքին վեճեր նոր իշխանության շրջանակում։ Այդ վեճերը հանգեցրել են լուրջ անհամաձայնությունների։ Հանքի շահագործման դեմ հանդես եկող խորհրդարականների մի խումբ այդ հարցը բարձրացրել է Փաշինյանի հետ իշխող «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումների ժամանակ։Խմբակցությունում ընդունված է վիճել փակ դռների ետևում, սակայն կառավարության հետ անհամաձայնությունը հասարակայնորեն արտահայտելը չի խրախուսվում։ Խմբակցության քվեարկություններն էլ են միաձայն։ Սթափություն՝ «էյֆորիայից» հետո Ըստ «Լիդիան»-ի վերջին գնահատականների, եթե ճանապարհները բացվեն, գարնանը, երբ ձյունը կհալվի, ընկերությունը կկարողանա վերսկսել հանքի շինարարական աշխատանքները, իսկ առաջին ոսկին կստանա 2020թ․ վերջին կամ 2021թ․ սկզբին։ Դրա համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ 150 միլիոն ներդրում ու մոտ 25 միլին շրջանառու կապիտալ։ Ընկերության ղեկավար Սելլերսը կարծում է, որ, եթե Լիդիանը չկարողանա շարունակել աշխատանքները, ապա Հայաստանի վարկանիշը միջազգային ներդրողների շրջանակում լրջորեն կընկնի։ Վարչապետն ու իր տեղակալները կիսում են այդ մտահոգությունները, և հանրային ելույթների ժամանակ հղում են կատարում միջազգային արբիտրաժի վտանգին ու միջազգային ներդրողներին վանելու վախին։ Մինչդեռ Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհները՝ հակառակ վարչապետի խնդրանքին։ BBC-ի հարցմանը, թե արդյո՞ք հնարավոր է հարցի ուժային լուծում, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ կառավարությունը կգործի սահմանադրությանը, օրենսդրությանը համապատասխան ու հաշվի առնելով բոլոր միջազգային պարտավորությունները։ «Ինչպիսի ելք էլ ունենա այդ վեճը, Ամուլսարի բարոյական երկընտրանքը կսթափեցնի հետհեղափոխական էյֆորիայից»․ կարծում է Քիսսինջերի ինստիտուտի աշխատակից Ժարդինը։
14:52 - 20 նոյեմբերի, 2019