Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով. «Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովումը: 2021 թվականի հունվարից սկսած՝ 14 երկրի 47 կրթօջախներին տրամադրվել է շուրջ 20000 կտոր ուսումնական գրականություն»: Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ այս տարի կիրականացվի հետազոտություն, որի նպատակն է գնահատել վերջին տասը տարում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ազդեցությունը սփյուռքի կրթօջախներում իրագործվող կրթական գործընթացների վրա. «Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները նույնպես կնպաստեն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը զարգացնելու և կատարելագործելու համար: Ցանկանում եմ հայտնել նաև, որ սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային նոր հարթակի ստեղծմամբ, որի մշակումն ու շահագործումը նախաձեռնել է նախարարությունը, հնարավոր կլինի նաև ստանալու տեղեկություն սփյուռքում գործող կրթամշակութային հաստատությունների մասին»: Եզրափակելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ այս տարվա վերապատրաստումը նույնպես բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ: Առցանց հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա որպես նորամուծություններ կարևորել է տնօրենների վերապատրաստումը և «Հայոց պատմության դասավանդման» ու «Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդման» վերապատրաստման կազմակերպումն առանձին ծրագրերով: «Համավարակը մեզ մղեց նորարարությունների. հետագայում ևս շարունակելու ենք ուսուցիչների վերապատրաստման որոշ բաղադրիչներ իրականացնել առցանց: Դա հնարավորություն կտա ընդլայնել մասնակիցների շրջանակը, աշխարհագրությունն ու ապահովել վերապատրաստման երկարատև գործընթաց»,- հավելել է փոխնախարարը: Արդեն երկրորդ տարին է, ինչ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը նախարարության կողմից կազմակերպվում է հեռավար ձևաչափով՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Հաշվի առնելով հեռավար ձևաչափի սահմանափակումները՝ ծրագրային բովանդակության մշակման ընթացքում շեշտադրումը կատարվել է նոր գիտելիքի փոխանցման, կարողությունների և հմտությունների զարգացման վրա: Միաժամանակ մշակութային միջոցառումների փոխարեն, օրինակ՝ այցելություններ թանգարաններ, մշակութային գործիչների հետ հանդիպումներ և այլն, կազմակերպվելու են թանգարանային հեռավար ուսուցում և թեմատիկ դասախոսություններ: Այս տարվա առցանց վերապատրաստմանը մասնակցում են սփյուռքի կրթօջախների շուրջ 140 ուսուցիչներ՝ շուրջ 20 երկրից, ներառված են հետևյալ յոթ ծրագրային ուղղությունները՝ -ուսուցում մանկապարտեզում,  ուսուցում մեկօրյա դպրոցում, տարրական ուսուցում, հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայոց պատմության դասավանդում, հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում, - վերապատրաստում տնօրենների համար: Մեկամսյա դասընթացների կազմակերպումը մրցույթով ստանձնել է «Ֆիչըր» («Feature») կազմակերպությունը` «ՊրոԴեՖորմ» («ProDeForm») կազմակերպության հետ համագործակցությամբ:
14:45 - 23 հուլիսի, 2021
Վահրամ Դումանյանը շնորհավորել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ

Վահրամ Դումանյանը շնորհավորել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկի կապակցությամբ: «Մարզաշխարհի այդ կարևորագույն իրադարձությանը պատրաստվում էինք դեռևս անցյալ տարի, սակայն համավարակը, ի թիվս այլ իրադարձությունների, կանխեց այս միջոցառումը ևս: Վերջին մեկ տարում մեզ պատուհասած համավարակն ու պատերազմը, ավելի քան երբևէ, մղում են մեզ միասնականության ու նոր հաղթանակների կերտման: Սիրելի՛ մարզիկներ, դուք ուժեղագույնն եք, դուք հաղթական ոգու կրողներն եք: Թող մրցահարթակում ձեզ չկաշկանդի հաղթանակի պարտադրանքը, թող ձեր մրցելույթները լինեն մարզաձևին բնորոշ գեղեցկությամբ և մարզիկներին հատուկ ներքին ազատությամբ. սրանք են դեպի հաղթանակ տանող ճանապարհները: Մեր 17 մարզիկներից ոմանք առաջին անգամ են մասնակցում Օլիմպիական խաղերին, իսկ ոմանք փորձառու են. երկու դեպքում էլ թող հաստատակամությունն ու վճռականությունն ուղեկցեն ձեզ դեպի օլիմպիական բարձունք:   Մեկ անգամ չէ, որ հայկական դրոշը ծածանվել է՝ ի պատիվ հաղթանակի, մեկ անգամ չէ, որ մեր մարզիկների անունները հնչել են որպես հաղթանակածի. վստահ եմ՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը՝ որպես մարզաշխարհում հաղթանակների նվաճման գագաթ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու ևս մեկ առիթ է: Մեր մարզիկներին մաղթում եմ ոգու ամրություն, գեղեցիկ ելույթներ և օլիմպիական բարձունքի նվաճում. ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է»,- ասված է Դումանյանի շնորհավորական ուղերձում:
11:31 - 23 հուլիսի, 2021
Քննարկվում է Կամերային թատրոնի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու հարցը․ Վահրամ Դումանյան |hetq.am|

Քննարկվում է Կամերային թատրոնի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու հարցը․ Վահրամ Դումանյան |hetq.am|

hetq.am: Քննարկվում է Կամերային երաժշտական թատրոնի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու տարբերակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։ Հիշեցնենք, որ Կառավարությունը ցանկանում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։ «Միավորումներ կան, որոնք փրկություն են։ Մեր տեսակետն այն է, որ այս քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է և բխում է ոլորտի շահերից»,- նշեց Դումանյանը և հավելեց, որ աշխատակազմի կրճատման մասին խոսք չկա։ Նշենք, որ հուլիսի 20-ին հրավիրած ասուլիսին Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը թատրոնները միավորելու ԿԳՄՍ նախարարության փաստարկներն անհեթեթ է համարել։ Նրա խոսքով՝ եթե թատրոնները միավորվեն, ապա Կամերային երաժշտական թատրոնն ամբողջությամբ կվերանա, իսկ Պարոնյանի անվան թատրոնը երկար ժամանակ կլինի «կատաստրոֆիկ վիճակում», և այդ ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում պահանջներին, քանի որ 12 կամ 80 հոգի չեն տեղավորվի։
14:13 - 22 հուլիսի, 2021
«Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»․ Վահրամ Դումանյան

«Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»․ Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, Արտաքին կապերի և սփյուռքի, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունների աշխատակիցների հետ: Հանդիպումներին ներկա էին նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը:   Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, կադրային քաղաքականությանը, ոլորտային առանձնահատկություններին վերաբերող հարցեր: «Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ոլորտների ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Որպես առաջնահերթություն՝ նշվել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի՝ առաջիկայում Կառավարության հաստատմանը ներկայացնելը: Անդրադառնալով ռազմավարական ծրագրերին՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ դրանցում պետք է դնել իրատեսական խնդիրներ և հետամուտ լինել դրանց լուծմանը: Ա. Մարտիրոսյանը տեղեկացրել է հուլիսի 22-ից սփյուռքի մանկավարժների վերապատրաստման ծրագրերի մեկնարկի մասին: Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով մինչև օգոստոսի 31-ը՝ 7 ծրագրով: Նախանշվել են նաև Երիտասարդության միջազգային օրը (օգոստոսի 12) Հայաստանի 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումներ անցկացնելու նախապատրաստական աշխատանքները: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցությանը Վահրամ Դումանյանն ասել է. «Բուհական ոլորտը հասարակության համար ամենակարևոր և բարդ ոլորտներից է, որտեղ աշխատանքային կարգապահությունը առաջնահերթ է. խնդիրներին պետք է արձագանքել արագ և արդյունավետ»: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բուհական ոլորտի ընթացիկ խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները ժամանակին, արդյունավետ ու նպատակային կազմակերպելու և իրականացնելու համար:
18:46 - 19 հուլիսի, 2021
ԿԳՄՍ նախարարը տեսնում է ռազմավարական ծրագրերում իրատեսական խնդիրներ դնելու և դրանց լուծմանը հետամուտ լինելու անհրաժեշտություն

ԿԳՄՍ նախարարը տեսնում է ռազմավարական ծրագրերում իրատեսական խնդիրներ դնելու և դրանց լուծմանը հետամուտ լինելու անհրաժեշտություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, Արտաքին կապերի և սփյուռքի, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունների աշխատակիցների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հանդիպումներին ներկա են եղել նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, կադրային քաղաքականությանը, ոլորտային առանձնահատկություններին վերաբերող հարցեր: «Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ոլորտների ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Որպես առաջնահերթություն՝ նշվել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի՝ առաջիկայում Կառավարության հաստատմանը ներկայացնելը: Անդրադառնալով ռազմավարական ծրագրերին՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ դրանցում պետք է դնել իրատեսական խնդիրներ և հետամուտ լինել դրանց լուծմանը: Ա. Մարտիրոսյանը տեղեկացրել է հուլիսի 22-ից սփյուռքի մանկավարժների վերապատրաստման ծրագրերի մեկնարկի մասին: Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով մինչև օգոստոսի 31-ը՝ 7 ծրագրով: Նախանշվել են նաև Երիտասարդության միջազգային օրը (օգոստոսի 12) Հայաստանի 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումներ անցկացնելու նախապատրաստական աշխատանքները: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցությանը Վահրամ Դումանյանն ասել է. «Բուհական ոլորտը հասարակության համար ամենակարևոր և բարդ ոլորտներից է, որտեղ աշխատանքային կարգապահությունը առաջնահերթ է. խնդիրներին պետք է արձագանքել արագ և արդյունավետ»: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բուհական ոլորտի ընթացիկ խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները ժամանակին, արդյունավետ ու նպատակային կազմակերպելու և իրականացնելու համար:
17:29 - 19 հուլիսի, 2021
Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք. Դումանյան

Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք. Դումանյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության աջակցող ստորաբաժանումների և սպորտի ոլորտը համակարգող վարչության աշխատակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել են ստորաբաժանումներում առկա խնդիրներն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման առաջարկները, կազմակերպչական և տարբեր բնագավառներին վերաբերող բովանդակային հարցեր, ինչպես նաև «Վաստակավոր մարզչի» կոչում շնորհելու ընթացակարգային խնդիրներ: Վահրամ Դումանյանը կարևորել է աշխատակիցների միջև համագործակցային, գործընկերային մթնոլորտը, ընդհանուր աշխատանքի նկատմամբ սրտացավությունը. «Սպորտի գծով փոխնախարարը պետք է ճիշտ այնքան մտահոգ լինի կրթության ոլորտի խնդիրներով, որքան սպորտի դեպքում և հակառակը, որովհետև մենք մեկ ամբողջություն ենք, և բոլորիս նպատակը նույնն է»: Որպես աշխատանքային գործունեության առանցքային բաղադրիչ՝ ընդգծվել են աշխատանքների արդյունավետության բարձրացումը. «Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք: Պետք է գտնել ճկուն մեխանիզմներ՝ խնդիրներն առավել արդյունավետ և արագ լուծելու համար»: Խորհրդակցության ավարտին Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու անհրաժեշտությանը՝ նշելով. «Կոչ եմ անում պատվաստվել և կանխել համավարակի ընթացքը: Դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, և համաշխարհային մակարդակով ցուցանիշ է երկրների զարգացվածության աստիճանը որոշելու համար»:  
18:34 - 14 հուլիսի, 2021
Վահրամ Դումանյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հեռանկարները

Վահրամ Դումանյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան: Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կարևորելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը, շեշտել է առկա համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացումն ու նոր նախագծերի իրականացումը: Վահրամ Դումանյանը կրթության և գիտության ոլորտներում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացվող նախագծերից առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացում աջակցել ԿԳՄՍ նախարարությանը: Կարևորելով ծրագրի մինչև  2023 թվականը երկարաձգումը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ  ներառական կրթության բարեփոխումները ՀՀ կրթության քաղաքականության առանցքային ուղղություններից են: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին և գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ)  «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում: «Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված աջակցության համար` նշելով, որ այդ ոլորտում գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ 2020 թվականին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված  տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: «Վստահ ենք, որ Ձեր կողմից ձեռնարկվող հնարավոր միջոցառումները լավագույնս կնպաստեն այս զգայուն և չափազանց կարևոր խնդրի կարգավորմանը»,- նշել է Վ. Դումանյանը: ԱՄՆ դեսպանը փաստել է, որ խնդիրը մտահոգիչ է և գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև EducationUSA, FLEX կրթական ծրագրերը, անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխումներին, Հայաստանում ամերիկյան համալսարանի գործունեությանը, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությամբ ընթացող պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին:
19:34 - 01 հուլիսի, 2021
Վարչապետը ստեղծված իրավիճակից է դժգոհել, իսկ 20 ծանրաձողերն օրերի ընթացքում կլինեն Հայաստանում. Վահրամ Դումանյան
 |armtimes.com|

Վարչապետը ստեղծված իրավիճակից է դժգոհել, իսկ 20 ծանրաձողերն օրերի ընթացքում կլինեն Հայաստանում. Վահրամ Դումանյան |armtimes.com|

armtimes.com: Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվա կամ առավելագույնը տասն օրվա ընթացքում կլինեն Հայաստանում, եւ մեր ծանրամարտիկները կհասցնեն մարզվել այդ նոր ծանրաձողերով մինչեւ օգոստոսին կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելը: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ մամուլի մեկնաբանությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը գույքի գնումն ուշացնելու համար բարկացել է իր վրա, ճիշտ չէ. վարչապետը բարկացել է ստեղծված իրավիճակի վրա, եւ ինքը՝ նախարարը եւս, դժգոհ է եղել ստեղծված իրավիճակից: Փաշինյանն ընդգծել էր, որ այս տարվա ապրիլի 27-ին էր  հանդիպել ծանրամարտի հավաքականի մարզիչների եւ մարզիկների հետ, անակնկալ կերպով պարզել, որ նրանք չունեն միջազգային ստանդարտներին համապատասխանող ծանրաձողեր եւ հանձնարարել էր ապահովել դրանցով, այնինչ այսօր հուլիսի 1-ն է եւ համապատասխան նախագիծը նոր միայն բերվում է կառավարության նիստի օրակարգ։ «Եթե ես ճիշտ եմ հիշում, օլիմպիական խաղերը տեղի են ունենալու 2021 թվականի օգոստոսին»,- ժամկետների անհամապատասխանությունը ցույց տալով ասաց նա՝ անընդունելի համարեով ակնարկը, որ այս նախապատրաստությունները կլինեն արդեն հաջորդ օլիմպիական խաղերի համար։ Վահրամ Դումանյանը մեր զրույցում նշեց՝ ծանրամարտիկներին 20 լրակազմ ծանրաձողերի ապահովման համար 111 միլիոն դրամ էր անհրաժեշտ, իսկ Նախարարությունը բյուջեից կարողացել է հատկացնել 38 միլիոն դրամ, որով հնարավոր էր գնել միայն 7 լրակազմ ծանրաձող: Այսօր՝ վարչապետի հանձնարականից հետո, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր ստեղծվեց, եւ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց պակասող 73 միլիոն դրամը՝ ապահովելու համար 20 ծանրաձող՝ 10-ը՝ տղամարդկանց, 10-ը՝ կանանց համար: «Ես շատ շնորհակալ եմ վարչապետին, քանի որ եթե ինքը չմիջամտեր, միայն նախարարության ռեսուրսներով մենք այս պահին չէինք կարողանա ծանրամարտիկների համար անհրաժեշտ գույքն ամբողջ ծավալով ապահովել: Ստեղծված ընդհանուր իրավիճակից ինչպես վարչապետն էր դժգոհ, այնպես էլ ես էի դժգոհ: Իսկ իրավիճակը կապված էր ֆինանսական միջոցների հայթաթման աղբյուրների հետ: Եվ այստեղ նախարարի անձի եւ նախախրության  հետ խնդիր չկա: Այնպես չէ, որ վարչապետի հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել. հակառակը, նախարարությունը արել էր առավելագույնը՝ այնքան, որքան կարող էր»,- նշեց Դումանյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
17:34 - 01 հուլիսի, 2021
Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ. Դումանյան

Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Խորհրդակցությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և գերատեսչության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԿԳՄՍ ոլորտային աշխատանքների արդյունավետության բարձրացումը` շեշտելով, որ այս փուլում պետությունն ու հասարակությունը նախարարությունից ակնկալում են ավելի շատ արդյունքներ, զարգացման հեռանկարային ծրագրեր:  «Նախարարությունը ձեռնարկել է ոլորտային զարգացման լուրջ ծրագրեր, մի շարք կարևոր քայլեր արդեն արվել են, դրանք պետք է շարունակվեն ավելի հաստատուն տեմպերով»,-  ընդգծել է Վահրամ Դումանյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումներին և աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցեր:  
11:54 - 23 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը

Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ բոլոր կրթական հաստատություններին բազմաթիվ անգամ կոչեր, հորդորներ են եղել, որպեսզի չներգրավվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավին և այլ քաղաքական գործընթացներին: Այս մասին Դումանյանն ասաց լրագրողների հետ զրույցում: «Մենք տարբեր ձևաչափերով հորդորել ու կոչ ենք արել, որպեսզի մեր այդ ոլորտից որևէ ռեսուրս չoգտագործվի քաղաքական նպատակներով, և հենց այդպես էլ եղել է: Ես անգամ չգիտեմ, թե ինչպես կարելի է այդ նպատակով օգտագործել ռեսուրսները, չեմ էլ ցանկանում իմանալ: Մենք կատարում ենք մեր աշխատանքը և կրթական բոլոր հաստատությունները պարտավոր են կատարել իրենց վերապահված աշխատանքը: Մնացած հարցերը՝ քաղաքական, ընտրական, կուսակցական, աշխատանքից դուրս ազատ են կատարելու, կարող են և՛ ընտրել, և՛ ընտրվել»,- նշեց Դումանյանը: Նա հավելեց, որ մանկավարժն իրեն չպետք է թույլ տա օգտագործել իր դիրքը քաղաքական նպատակներով: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ վերջին տարիներին կրթօջախները զերծ են եղել և այժմ էլ զերծ են այդ գործընթացներից: «Եթե լինի իրավական հիմք, որ մեկը խախտել է օրենքով սահմանված պահանջը, անմիջապես կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության»,- նշեց Դումանյանը:
14:37 - 18 հունիսի, 2021
Պետությունն ուսուցիչների ատեստավորմանը կնպատակաուղղի 182 մլն դրամ

Պետությունն ուսուցիչների ատեստավորմանը կնպատակաուղղի 182 մլն դրամ

Պետությունը 182 մլն դրամ կհատկացնի հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նպատակով: «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։ «Կառավարության որոշման նախագիծը բխում է 2021 թվականի ընթացքում ուսուցիչների ատեստավորում անցկացնելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է 182 մլն դրամ ուղղել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում» նոր միջոցառմանը»,-ասաց Դումանյանը: Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ երկու տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում: Արդյունքում ուսուցիչները տարակարգ ստանալու հնարավորություն չեն ունեցել:  Իսկ Հանրակրթության մասին օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուսուցիչների առնվազն 1/5-րդը ենթակա է ատեստավորման: «Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարում կատեստավորվեն ոչ միայն այդ տարիներին ատեստավորման ենթակա թվով շուրջ 7400 ուսուցիչները, այլ նաև նախընթաց երկու տարում գործընթացին չմասնակցած ուսուցիչները: Դա զգալիորեն մեծացնում է ատեստավորվողների թիվը ՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- ասաց Դումանյանը: Ուսուցիչների վերապատրաստման համար անհրաժեշտ գումարը վերաբաշխվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2021-ի բյուջեով հատկացված միջոցներից: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հանրակրթության ոլորտում դեռևս 2019-ից սկսած բարեփոխումների շրջանակում առաջինը վերանայել են ուսուցիչների աշխատավարձերը, դրույքաչափերը: «Հանրակրթության ոլորտում ենթակառուցվածքների էական հիմնանորոգման աշխատանքներ են տեղի ունենում հենց հիմա: Այս տարվա 129 կապիտալ հիմնանորոգման, վերանորոգման և կառուցապատման նախագծերից 105-ը կրթական հաստատություններ են»,-ասաց Ավինյանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ ասաց, որ փաստացի այսօր 43 օբյեկտի վրա շինարարությունն արդեն սկսված է, որոնցից 3-ը կրթական են:Որոշման նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը:  
12:52 - 17 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը Բելառուսի դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին

Վահրամ Դումանյանը Բելառուսի դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք գործնական քայլեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտադրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունը: Անդրադառնալով միջբուհական և գիտական համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությունը: Նախարարի պաշտոնակատարը նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ 2018 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, համաձայն որի՝ 2019 թվականի մայիսի 16-19-ը կազմակերպվել է «Բելառուսի մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը: Ըստ Վահրամ Դումանյանի՝ 2020 թվականին Բելառուսում նախատեսվում էր կազմակերպել Հայաստանի մշակույթի օրերը, ինչը, ցավոք, չի կայացել՝ հաշվի առնելով COVID-19 համավարակը և պատերազմով պայմանավորված իրավիճակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը գործում է մինչև 2022 թվականի ավարտը, նախարարի պաշտոնակատարն առաջարկել է Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման հնարավորությունը դիտարկել 2022 թվականին: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև առաջիկա 4 տարիների համար երկու երկրների միջև համագործակցության նոր ծրագիր ստորագրելու հնարավորությանը: Նա դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել դիտարկել մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը, որի արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց կամ աղավաղելուց: Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում նախարարի պաշտոնակատարն առաջարկել է դիտարկել երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ամառային ճամբարների, օլիմպիադաների, հավաքների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը: ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն է հայտնել իրենց նախաձեռնություններին և առաջարկներին արագ արձագանքելու համար: Նա Վահրամ Դումանյանին հրավիրել է Բելառուս՝ տեղում ծանոթանալու այդ երկրի գիտակրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, հատկապես՝ ՏՏ ոլորտում բելառուսական փորձին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:
17:18 - 10 հունիսի, 2021
Մարզերում նախորդ տարի հիմնվել է 21 նախակրթարան. Դումանյանը ներկայացրեց ոլորտի բյուջեի կատարողականը |armenpress.am|

Մարզերում նախորդ տարի հիմնվել է 21 նախակրթարան. Դումանյանը ներկայացրեց ոլորտի բյուջեի կատարողականը |armenpress.am|

armenpress.am: Մարզերում 2020 թվականին հիմնվել են 21 նոր նախակրթարաններ: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Ընթանում են նախադպրոցական կրթության մեջ երեխաների ներգրավվածության մեծացմանն ուղղված աշխատանքներ: 21 նոր նախակրթարաններ են հիմնվել մարզերում՝ ապահովելով 5-6 տարեկան 462 երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթական ծառայություններում: Ձեռք են բերվել մոդուլային տիպի 140 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթեր»,- ասաց Դումանյանը: Հանրակրթության համակարգում, ինչպես 2019-ին, գործել է 1 335 պետական դպրոց, սովորողների փաստացի թիվը կազմել է 388 հազար 422 աշակերտ՝ 2019-ի 361 հազար 925-ի դիմաց: Սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանամերձ համայնքների դպրոցների տարրական դասարանների երեխաներին շարունակել են տրամադրվել անվճար դասագրքեր: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում, որի շրջանակում տարրական դասարանի երեխաները դպրոցում ստանում են սնունդ, 2014-2019 թթ. ընդգրկվել է 6 մարզ, 2021-2023 թթ. կընդգրկվեն մնացած մարզերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2020-ին ավագ դպրոցներում ստեղծվել են լաբորատորիաներ: Երևանում և 8 մարզերում ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը:
15:47 - 08 հունիսի, 2021
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

Կարևորելով սահմանամերձ համայնքներում դպրոցաշինական ծրագրերի որակյալ իրականացումը,  հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթության զարգացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև առկա խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում: Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Վահրամ Դումանյանի այցը մեկնարկել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցից, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների, դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի հետ: Նշենք, որ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:  Ըստ աղբյուրի՝ սահմանամերձ համայնքներում միջին մասնագիտական կրթության ապահովման և զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանն այցելել է նաև Գորիսի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային, տնօրենի հետ քննարկել միջին մասնագիտական  կրթության  և ոլորտին առնչվող  մի շարք հարցեր: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Վահրամ Դումանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավորները, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը, ինչպես նաև այցելել են Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ ևս աշակերտները տոնական հանդիսություն են ներկայացրել:
19:46 - 04 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը ներկա է գտնվել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը

Վահրամ Դումանյանը ներկա է գտնվել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը

ՀՀ  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ, դպրոցն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ կրթությունը լուսավոր ապագա կառուցելու  լավագույն հիմքն է:    «Շարունակելով ուսումնառությունը հաջորդ աստիճաններում՝ պետք է հիշեք, որ կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է, հետևաբար, ամեն ինչ սկսվում է ճիշտ կրթությունից: Հրաշք տղաներին մաղթում եմ գլուխը բարձր, հպարտ ծառայություն՝ խաղաղ պայմաններում, աղջիկներին՝ երջանկություն, բոլորին՝ առողջություն, անամպ երկինք և բազում ժիտներ»,- Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի շրջանավարտներին իր բարեմաղթանքներն է հղել Վահրամ Դումանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին ու մանկավարժներին:
17:18 - 04 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել շրջանավարտներին

Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել շրջանավարտներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին:  «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ որակյալ կրթություն ձեռք բերելու, ինքնաիրացվելու, անհատական կարողությունները զարգացնելու և դրսևորելու հարցերում: Փորձի ու գիտելիքի ձեռքբերման այս նոր ճանապարհին ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ մաղթում եմ ձեզ կամք և համառություն. սիրե՛ք ձեր մասնագիտությունը՝ լինեք բժիշկ, թե ուսուցիչ, փրկարար, թե պարուսույց, արհեստավարժ եղե՛ք ձեր ոլորտում՝ անկախ դժվարություններից: Դուք արդեն ապացուցել եք, որ միասնաբար կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ հաղթահարելով և ապահովելով կրթության շարունակականությունը համավարակի ու պատերազմի պայմաններում: Թող ձեր համառությունն ու միասնականությունը միայն հաղթանակներ կերտեն: Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, ձեզ ևս շնորհավորում եմ այս պայծառ տոնի առիթով: Շնորհակալ եմ ձեր ջանքերի ու նվիրումի, այս օրերին ծառացած խնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամության համար:  Վստահ եմ՝ ձեր տված փորձն ու գիտելիքն ուղենշային կլինեն մեր շրջանավարտների՝ որպես հայրենանվեր քաղաքացիներ ձևավորման գործում: Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ»:
10:10 - 04 հունիսի, 2021