Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմից ներկայացրել են Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։
07:07 - 07 հոկտեմբերի, 2022
Պրահայում կայացել է Միշել-Ալիև հանդիպում |azatutyun.am|

Պրահայում կայացել է Միշել-Ալիև հանդիպում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Պրահայում, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, կայացել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են «հաջորդ ամիս Բրյուսելում անցկացվելիք եռակողմ հանդիպման օրակարգը»: Հանդիպմանը նշվել է Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումների նշանակությունը, որոնք ուղղված են հայ - ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին միջնորդական առաքելության համար և նշել, որ Ադրբեջանը պաշտպանում է բրյուսելյան ձևաչափը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում արդեն մի քանի հանդիպում են ունեցել՝ քննարկելով հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
15:11 - 06 հոկտեմբերի, 2022
Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ամերիկյան Politico հրատարակությանը տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցիների համար ԵՄ մարդասիրական մուտքի ապահովմանը մասնակի զորահավաքի հայտարարության ֆոնին։ «Համաձայն եմ, որ պետք է շատ արագ արձագանքել ու համակարգվել, քանի որ նոր գործոն է ի հայտ եկել՝ մասնակի զորահավաք»,- ասաց նա։ Վերջինիս խոսքով՝ Եվրամիությունը պետք է «բացություն ցուցաբերի» Ռուսաստանից հեռանալ ցանկացողների նկատմամբ։ Միշելը հավելել է, որ պատրաստ է խորհրդակցել ԵՄ-ի իր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահը մասնակի զորահավաք կազմակերպելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ խոսքը շուրջ 300 հազար պահեստազորայինի մասին է։ Մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո ՌԴ մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել։
14:18 - 24 սեպտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը ԵԽ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետը ԵԽ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը` ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին: Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
10:07 - 24 սեպտեմբերի, 2022
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի Երևան և Բաքու՝ աշխատելու հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի Երևան և Բաքու՝ աշխատելու հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են: Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար: Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և դիվանագիտությունն այլընտրանք չունի դա ապահովելու համար:  Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Ես կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ժոզեպ Բորելի խնդրանքով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի Բաքու և Երևան՝ աշխատելու հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։  
15:49 - 13 սեպտեմբերի, 2022
Ալիևը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել |factor.am|

Ալիևը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մի քանի ամսվա ընթացքում կարող են պատրաստել և ստորագրել խաղաղության պայմանագիր: «Կարծում եմ, որ մենք կարող ենք մի քանի ամսվա ընթացքում ավարտել աշխատանքը և խաղաղության պայմանագիր ստորագրել»,- Interfax-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում: Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում օգոստոսի 31-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցությունների ամենակարևոր արդյունքներից մեկն է համարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածությունը՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու նպատակով: Ալիևի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կառուցվելու է հինգ հիմնական սկզբունքների վրա։ Նա պնդում է, որ հայկական կողմն ընդունել է դրանք։
20:14 - 03 սեպտեմբերի, 2022
Բրյուսելում քննարկումը հեշտ չի եղել, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն․ Նիկոլ Փաշինյան
 |civilnet.am|

Բրյուսելում քննարկումը հեշտ չի եղել, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն․ Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած քննարկումը հեշտ չի եղել, բայց պետք է հետևողականորեն աշխատենք խաղաղության օրակարգը կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, հեշտ չէ, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պետք է շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում։ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»,- ասել է նա։ Փաշինյանի կարծիքով՝ անհրաժեշտ է օր առաջ տարածաշրջանում հաստատել տևական և համապարփակ խաղաղություն․ «մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանք այս խնդրի լուծման վրա»։ «Հանդիպումից չկան այլ մանրամասներ հաղորդելու համար, որովհետև այն ինչը պայմանավորվել ենք, համառոտ ներկայացված է։ Հետագայում եթե կլինեն մանրամասներ, առաջարկներ կամ թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի քննարկել կառավարությունում, հանրության, քաղաքական ուժերի հետ, մենք դա անպայման կանենք»,- նշել է վարչապետը։  
12:24 - 01 սեպտեմբերի, 2022
Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպումից հետո |tert.am|

Կարևոր է երկու կողմերի բնակչությանը պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության. Միշելի հայտարարությունը՝ եռակողմ հանդիպումից հետո |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ։ Միշելը նշել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։ Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները: «Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և քննարկվում»,– ասված է ԵՄ նախագահի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են առարկայական ջանքեր գործադրել երկու երկրների միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջ շարժվելու համար։ ԵՄ նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը հետագայում ևս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
20:38 - 31 օգոստոսի, 2022
Բրյուսելում  քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր

Բրյուսելում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:
19:34 - 31 օգոստոսի, 2022