Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության ընդլայնումը

Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում փոխգործակցության ընդլայնումը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:  Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նշելով, որ վարչապետը, պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհավորել է դեսպանին  և մաղթել հաջողություններ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում: «Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության շարունակական առաջընթացի ապահովումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել  կոնկրետ արդյունքների: Առանձնակի կարևորվել է նաև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ գործարար ֆորումների անցկացմամբ ու բիզնես կապերի խթանմամբ: Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել 2019 թվականին Իտալիա կատարած պաշտոնական այցը և կարևորել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու երկու պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Դեսպանը ևս ընդգծել է առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և հավելել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ ու իրականացմամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը՝ շեշտելով, որ առկա է մեծ ներուժ: Կողմերը քննարկել են հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացմանը, առաջիկայում նիստ անցկացնելու հնարավորությանը, ինչպես նաև՝ առողջապահության, արդարադատության և այլ բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
14:42 - 11 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բազմակողմ համագործակցությունը, որին իր նպաստը կբերի միջխորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել Ազգային ժողովում ձեւավորված հայ-իտալական բարեկամական խմբի ծրագրերին: Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ այլ անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը ընդգծել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւի կարեւորությունը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Հանդիպմանը արձանագրվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
14:55 - 01 նոյեմբերի, 2021
Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի և հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են Իտալիայի և Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագազարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության մի շարք հնարավորություններ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ COVID-19 համավարակի հաղթահարման համար ԵՄ-ն ու Հայաստանը ձեռք-ձեռքի տված են պայքարում, ինչը հնարավորություն է տալիս վերսկսել նախկին բնականոն աշխատանքը`  էլ ավելի սերտացնելով միջխորհրդարանական համագործակցությունը։ Նշվում է, որ մտքերի փոխանակությունից հետո հարցուպատասխանի միջոցով պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տնտեսական հարաբերությունների խթանմանը, իտալական կազմակերպությունների` Հայաստանում հաստատմանը:
13:30 - 24 հոկտեմբերի, 2021
«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի հետ

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի երկխոսությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բանախոսներն անդրադարձել են անցյալին ու ներկային, մասնավորապես խոսել տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների և գլոբալ փոփոխությունների, աշխարհաքաղաքականության վրա ազդեցություն ունեցող գործոնների մասին: Նրանք խոսել են նաև ապագայի հեռանկարների մասին: «Եթե նայենք ամբողջ աշխարհին, զարգացումը բացառապես տարբեր է, ինչպես և տարբեր էր 30 տարի առաջ: Փոքր պետությունները նույնպես թռիչք են կատարում և զարգանում են խելացի կերպով։ Այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, գիտեն, թե ինչպես կարող են այդ ուժեղ կողմն օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար։ Հուսով եմ՝ Հայաստանը կմիանա նաև այդ՝ փոքր երկրների (Սինգապուր, Կատար, ԱՄԷ) ակումբին մոտ ապագայում»,- նշել է նախագահ Սարգսյանը: Անդրադառնալով աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին՝ մասնավորապես Աֆղանստանից ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ուժերի դուրս բերմանը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին, նախագահ Սարգսյանը հարց է ուղղել Ռոման Պրոդիին գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում հետագա զարգացումների վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահը մասնավորապես նշել է, որ ներկայումս աշխարհաքաղաքական փոփոխությունները երկրներին ստիպում են ընտրություն կատարել։ «Ոչ մեկը չի կարող անկախ լինել աշխարհում։ Ստիպված ես ընտրել՝ ում կողմից ես: Փորձեք հասկանալ, թե որտեղ է Հայաստանը գտնվում։ Շատ լավ հարաբերություններ ունեք Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, բայց գնալով ավելի բարդ է լինելու։ Նույնն էլ մենք։ Այդպիսին է դառնալու աշխարհը։ Կապվածության, կախվածության մի ամբողջ հանգույց է դառնալու։ Մենք գլոբալիզացվում ենք»,- ասել է Ռոմանո Պրոդին։ Խոսելով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ Ռոմանո Պրոդին ասել է. «Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, և ես շատերին անձամբ եմ ճանաչում պատմական զարգացումների արդյունքում։ Ցավոք, կայունություն չենք կարող ակնկալել այլևս, ապագան շատ խառն է լինելու։ Դժվար կլինի երաշխավորել կայունություն։ Թեպետ անձամբ կարծում եմ, որ Եվրոպայի հետ դուք ավելի ամուր հարաբերություններ եք ունենալու մշակույթի, ավանդույթների, նաև ներկայության շնորհիվ։ Ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում նաև զարգացմանը և կայունությանը եվրոպական երկրներում: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, ապա Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված եք հավասարակշռություն պահել։ Մենք քայլ առ քայլ, վստահ եմ, որ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա։ Վստահ եմ, որ այդպիսի հարաբերություններ զարգանալու են և նպաստելու Հայաստանի անկախությանը»,- նշել է իտալացի գործիչը։
15:00 - 23 հոկտեմբերի, 2021
Իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը. Իտալիայի դեսպան

Իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը. Իտալիայի դեսպան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է  Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Ալֆոնսո Դի Ռիզոյին: Դեսպանը շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը: Անդրադառնալով նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններին` կողմերը քննարկել են կոռուպցիոն բնույթի գործերի քննության ոլորտում, հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցատեսակների դեմ պայքարում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը, ինչպես նաև քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետ համագործակցության ձևավորման և խորացման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման աշխատանքների իրականացումը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերապատրաստումների ծրագրերի և փոխադարձ այցերի կազմակերպումը կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
15:44 - 12 հոկտեմբերի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրվել է Բոլոնիայի համալսարանի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին այցելել է Բոլանիա՝ Հյուսիսային Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանի մայրաքաղաք, և հյուրընկալվել Բոլոնիայի համալսարանում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Տասնմեկերորդ դարում հիմնված Բոլոնիայի այս կրթօջախը համարվում է Եվրոպայի մշտապես գործող ամենահին համալսարանը։ Իր գոյության ընթացքում Բոլոնիայի համալսարանը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն Իտալիայում, այլև ողջ Եվրոպայում։ Ընդունված կարծիքի համաձայն՝ միայն այստեղ կարելի էր խորությամբ ուսումնասիրել հռոմեական իրավունքը: Ներկայում նույնպես համալսարանն ընդգրկված է աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների շարքում, այն ունի 10 հետազոտական և վերապատրաստման կենտրոն, շուրջ 88 հազար ուսանող և մոտ 2800 գիտաշխատող: Բոլոնիայի համալսարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահին կրթօջախի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալով պարգևատրելու արարողությունը։ «Sigillum Magnum» մեդալը շնորհվում է մշակույթի, քաղաքականության, գիտության բնագավառներում աչքի ընկած ազդեցիկ անհատներին: Առաջին անգամ «Sigillum Magnum» մեդալին արժանացել է Իտալիայի նախկին նախագահ Ջուզեպե Սարագատը 1971 թվականին, այն շնորհվել է նաև Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլին, Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզային, իտալացի գրող և գիտնական Ումբերտո Էկոյին և այլ հանրահայտ անձանց։ Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆրանչեսկո Ուբերտինին, Alma Mater Studiorum Բոլոնիայի համալսարանի անունից ողջունելով Հայաստանի նախագահին, մասնավորապես նշել է. «Մեր համալսարանը Ձեզ ողջունում է ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահի, որպես առաջին նախագահի, որը պատվել է մեզ իր այցով, այլ նաև որպես համալսարանի պրոֆեսորի, հարգարժան ֆիզիկոսի։ Քվանտային քաղաքականության վերաբերյալ Ձեր տեսությունը գիտության և քաղաքական հանձնառության ճշմարիտ վկայություն է, մի միություն, որին Դուք մարմնավորում եք 2000 թվականից։ Այդ տեսությունը արտահայտվել է նաև Ձեր հետազոտական գործունեության մեջ, որը միջազգային ասպարեզ եք բերել տարատեսակ համաժողովների և առաջիկայում հրատարակվելիք գրքի, տարբեր պարբերականներում հրապարակված հոդվածների միջոցով։ Ձեր այդ տեսությունը հնարավորություն է տալիս այսօրվա քաղաքական երևույթները դիտարկել այլ տեսանկյունից։ Որպես դիվանագետ Հայաստանը ներկայացնելով Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Միացյալ Թագավորությունում՝ Ձեր առանձնահատուկ ներդրումն եք ունեցել Հայաստանի և Իտալիայի համագործակցության կայացման գործում: Հույս ունեմ, որ նման ներդրում կունենաք նաև Բոլոնիայի հետ կապերի հաստատման մեջ»: Հայաստանի նախագահին հանձնելով պատվավոր «Sigillum Magnum» մեդալը՝ Ֆրանչեսկո Ուբերտինին ասել է. «Մենք ի սրտե ցանկանում ենք ամրապնդել մեր բարեկամությունը»: Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ղեկավար Աննա Շիրինյանը ներկայացրել է համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնադրման պատմությունը, հայ-իտալական պատմական կապերն ու խոսել Իտալիայում հայկական նշանակալի հետքի մասին, մասնավորապես նշելով․ «Վաղ միջնադարից հայերը հաստատվել են Իտալիայի տարբեր շրջաններում՝ իրենց հետ բերելով տարբեր ձեռագրեր, հայկական տպագրությունը ծնվել է Իտալիայում և Իտալիայում են հրատարակվել առաջին տպագիր գրքերը»: Նրա խոսքով՝ համալսարանում հայկական տարբեր ձեռագրեր, հնագույն գրքեր են պահվում, որոնք ներկայումս վերածվում են կատալոգների, և Բոլոնիայի համալսարանն ակտիվորեն ներգրավված է հայկական փաստաթղթերի, ձեռագրերի ուսումնասիրության գործում: «Ժառանգությունը, որ մենք ստացել ենք, և ժառանգությունը, որը ցանկանում ենք զարգացնել ու հարստացնել, ունի չորս ուղղություն՝ խթանել հայկական ուսումնասիրությունները, վերապատրաստել երիտասարդ հետազոտողների, հաստատել և զարգացնել հաղորդակցություն հայկական ակադեմիական ինստիտուտների հետ, և ամենակարևորը՝ մենք ցանկանում ենք ընդգծել հայ ժողովրդի առանձնահատկությունները, ժողովուրդ, որը հաջողությամբ կարողանում է հայկական մշակույթը պահպանել ցանկացած երկրում, որտեղ ապրել և ապրում է այսօր»,- նշել է Աննա Շիրինյանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ մասնավորապես ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և ստանալ այս համալսարանի ամենաբարձր մեդալը՝ իմանալով, որ իմ անունը լինելու է մեծ գրողների ու գործիչների, նաև իմ լավ բարեկամ, Իտալիայի նախագահ Մատարելլայի, Հռոմի Պապի կողքին, ովքեր այս մեդալին են արժանացել,- ասել է նախագահը։ -Մի բան է պրոֆեսոր կամ պատվավոր պրոֆեսոր լինել տարբեր համալսարաններում, սակայն ստանալ բոլոր համալսարանների մայրը համարվող Բոլոնիայի համալսարանի «Sigillum Magnum» մեդալը երևակայությունից դուրս է մեկի համար, ով իր կյանքի մի փոքր հատված նվիրել է գիտությանը և կրթությանը»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս իրադարձությունն իր համար յուրահատուկ նշանակություն ունի. «Դեռ 1970-ականների կեսերին, երբ երիտասարդ հետազոտող էի, պատիվ եմ ունեցել հրավեր ունենալ հայտնի իտալացի ֆիզիկոսից՝ այցելելու Բոլոնիայի համալսարան: Այդ ժամանակ ես Խորհրդային Միության քաղաքացի էի, և այդ հրավերը մերժվեց: Քանի որ դա առաջին հրավերն էր, այն իմ սրտում մեծ հետք թողեց: Այսօր այստեղ կանգնած՝ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ինձ, իմ հայրենակիցներին և իմ երկիրը պատվելու համար»: Նախագահ Սարգսյանը միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է իր նոր գիրքը, որը վերաբերում է քվանտային աշխարհին, մասնավորապես նշելով. «Քվանտային աշխարհը նոր աշխարհակարգի ձևավորման մասին է, որն այնպիսին չէ, ինչպիսին մենք բոլորս կարծում ենք: Այն շատ տարբեր է, քանի որ ներկա աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և զարգացումները տեղի են ունենում այլ կերպ»։ Արարողության ավարտից հետո նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է համալսարանի գրադարան, ծանոթացել այնտեղ պահվող հայ գրական ժառանգության եզակի նմուշներին։ Պրոֆեսոր Աննա Շիրինյանը ներկայացրել է հայ առաջին տպագիր գրքերի բացառիկ օրինակները, ինչպես նաև Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի՝ հայոց վանքերի ու սրբավայրերի հայտնի քարտեզի բնօրինակը (1691 թ.)»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
10:59 - 09 հոկտեմբերի, 2021
Իտալիայի խորհրդարանում ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների հիմնավոր ապացույցներ

Իտալիայի խորհրդարանում ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների հիմնավոր ապացույցներ

Իտալիայի խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հոկտեմբերի 6-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցներ, հիմնավոր ապացույցներ։  Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, մանրամասնելով, որ Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները, և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ ՄԻՊ-ն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ «Իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է»,- ասել է նա:
17:54 - 07 հոկտեմբերի, 2021
Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը. ստորագրվել է հուշագիր

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 6--ին Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։ «Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին»,- նշված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ: Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքներն, ինչպես նաև՝ անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին: Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է: Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։ Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադատության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։
16:08 - 07 հոկտեմբերի, 2021
Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​հետ​

Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​հետ​

Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​ հետ: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով, որ Հռոմ է եկել մեկ այլ հնագույն քաղաքից՝ Երևանից, նախագահ Սարգսյանը նշել է, որ ​ Իտալիա իր այցի նպատակը նաև Երևանի և Հռոմի միջև հարաբերությունների​ ու համագործակցության առաջ զարգացումն է. «Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել և ասել, որ միասին շատ բան կարող ենք անել։ Մենք փոխգործակցության մեծ ներուժ ունենք հատկապես մշակութային, կրթական, պատմական ժառանգության պահպանման և բազմաթիվ այլ ոլորտներում»։ Քաղաքապետ Վիրջինիա Ռաջին նշել է, որ ուրախ կլինեն խորացնել համագործակցությունը և բարեկամությունը Երևանի հետ. «Մեր ժողովուրդների հազարամյակների պատմությունը լավ հիմք է նաև ապագայի գործընկերության զարգացման համար»։ Քաղաքապետն ասել է, որ իրենք պատրաստ են բարեկամների հետ կիսվել փորձով ​ ու պատմական ժառանգության պահպանման իրենց գիտելիքներով։ Հանդիպմանը կարևորվել են երկու մայրաքաղաքների միջև մշակութային կապերի խորացումը, համատեղ միջոցառումների ու ծրագրերի իրականացումը, ընդգծվել ​ է շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։ Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Իտալիայի նախագահական պալատի հարևանությամբ գտնվող Սանտ Անդրեա այգում Հովհաննես Թումանյանի կիսանդրին տեղադրելու՝ հայկական կողմի առաջարկին Հռոմի քաղաքապետարանի կողմից համաձայնության տալու համար և հույս հայտնել, որ հայ մեծանուն գրողի​ կիսանդրին կդառնա հայ-իտալական բարեկամության վկայություններից մեկը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել​ նաև 2000թ. Հռոմի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը: Նա միաժամանակ կարևորել է Հռոմի Աուգուստո Լորենցինի հրապարակին հարող՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պուրակում հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հեղինակած՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված​ «Հայ մայրը» բրոնզե հուշարձանի տեղադրումը: Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը գրառում է կատարել ​ Հռոմի քաղաքապետարանի Պատվավոր հյուրերի գրքում։
11:42 - 07 հոկտեմբերի, 2021
Հայ ռազմագերիների խոշտանգումների մասին զեկույցն Արման Թաթոյանը ներկայացրել է Իտալիայի խորհրդարանում

Հայ ռազմագերիների խոշտանգումների մասին զեկույցն Արման Թաթոյանը ներկայացրել է Իտալիայի խորհրդարանում

Երեկ Իտալիայի խորհրդարանում՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները, հիմնավոր ապացույցներ։  ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նա ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ Անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ Իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է:
10:09 - 07 հոկտեմբերի, 2021
Շահագրգռված ենք առավել սերտացնել կապերը խորհրդարանների միջև. ՀՀ նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ

Շահագրգռված ենք առավել սերտացնել կապերը խորհրդարանների միջև. ՀՀ նախագահը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ

Պետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Իր և Սենատի անունից բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Մարիա Կազելատին ևս մեկ անգամ գոհունակությամբ է նշել այն ամուր կապերը, որ գոյություն ունեն երկու երկրների միջև: Նա ասել է, որ 2018-ին Իտալիայի նախագահի պետական այցը Հայաստան և այսօր Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա մեծ խթան են երկու երկրների համագործակցության համար: Մշակույթը համարելով երկկողմ փոխգործակցության էական բաղադրիչ՝ նա կարևորել է Երևանում 2018-ին բացված՝ Իտալիայի Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի գործունեությունը: Համաձայնելով, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում պատմական և մշակութային կապերն են, Հայաստանի նախագահը ասել է, որ մեր ժողովուրդները հազարամյակների պատմական առնչություններ ունեն, իսկ վերջին երկու հազար տարիներին՝ նաև համատեղ քրիստոնեական պատմություն: «Մենք ժողովուրդներ ենք, որոնք մշակույթը, գիտելիքը, արվեստը միշտ շատ բարձր են գնահատել»,- նշել է նախագահ Սարգսյանը:Հայաստանի նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների կարևոր դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման գործում: «Շահագրգռված ենք առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում, միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում»,- ասել է նախագահ Սարգսյանը:ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանայի զարգացումների և խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին, այդ համատեքստում նշել, որ, չնայած միջազգային հանրության ջանքերին և կոչերին, Ադրբեջանն առ այսօր շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին:Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ուղղություններին և հեռանկարներին:    
19:58 - 06 հոկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան անդրադարձել են ՀՀ-ի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին |armenpress.am|

Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան անդրադարձել են ՀՀ-ի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Իտալիայի նախագահները երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։ «Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։ Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն»,- հայտարարեց ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ երկու նախագահներն անդրադարձան են կատարել նաև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին: «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն, իհարկե ընկավ, բայց 2021թվականին սկսեց բարձրանալ, վերականգնվեց։ Վստահ եմ, որ այն շատ արագ ու ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին»: Նախագահները կարևորեցին նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, բիոկենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության հետ, ժամանակակից` 21-րդ դարին համապատասխան կապի համակարգերի հետ: Քննարկեցին անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող է բերվել՝ աջակցելու կլիմայական վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելուն։ «Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները»,- համատեղ հայտարարության ժամանակ նշեց Արմեն Սարգսյանը: ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալությունն հայտնեց Իտալիայի նախագահին բարեկամության հրավերի և փայլուն ընդունելության համար։
17:58 - 06 հոկտեմբերի, 2021