Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նոյեմբերի 19-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ու ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու մտադրությունը։ «Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ հանդիպման արդյունքների ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անկողմնակալ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել հայկական կողմից վերջին օրերին հնչեցված հայտարարություններին՝ նշելով, որ դրանք հակասում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգին»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
11:25 - 13 նոյեմբերի, 2022
Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։ «Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահի հանձնառության շնորհիվ էր, որ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում հաջողվեց անցկացնել Շառլ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու ուղղությամբ,  ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում: Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Իլհամ Ալիևը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, նշել էր․ «Թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր»,  ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:
15:06 - 20 հոկտեմբերի, 2022
«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն

«Ազգային - ժողովրդավարական բևեռ»-ը Ազատության հրապարակում հանրահավաք իրականացրեց, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանություն, կազմակերպիչների խոսքով՝ շնորհակալություն ասելու Մակրոնի հայտարարությունների համար, քանի որ վերջինը «բաց տեքստով խոսեց պուտինյան Ռուսաստանի կեղծավոր, ադրբեջանամետ, թուրքամետ քաղաքականության մասին»։ Հանրահավաքին ելույթ ունեցավ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը, նա նշեց․ «ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչվել է տեռորիզմը հովանավորող, ֆինանսավորող երկիր, ՄԱԿ գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով չի ճանաչել այսպես կոչված հանրաքվեները (Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ ՌԴ կազմ մտնելու հանրաքվեները-խմբ․ )։ Բանաձեւի օգտին քվեարկել է 143 երկիր, ընդամենը 5-ը դեմ՝ Ռուսաստան, Բելառուս, Սիրիա, Հյուսիսային Կորեա եւ Նիկարագուա։ Պոտինից երես են թեքում ոչ միայն Արեւմուտքը, այլեւ արդեն Չինաստանը, Հնդկաստանը, եւ երեկ Աստանայում մենք տեսանք, որ Պուտինի վրա մատ են թափ տալիս արդեն Տաջիկստանը եւ միջինասիական երկրները։ Պուտինին հավատարիմ ծառայում են մենակ Լուկաշենկոն եւ Փաշինյանը»։ Գասպարյանն անդրադարձավ նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի երեկվա նիստին․ «Երեկ ընդունվել է 18 փաստաթղթերից բաղկացած փաթեթ, այդ թվում արձանագրային որոշում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին։ Փաշինյան կոչված խամաճիկը ԱՊՀ գագաթաժողովում ասել է․ «Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։ Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»։ Ասեց եւ քվեարկեց կողմ, եւ այդ որոշումը կայացվեց, եւ այդ որոշման արդյունքում Ադրբեջանը՝ որպես ԱՊՀ անդամ երկիր, կարգավիճակ ստացավ ՀԱՊԿ-ում, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի թեթեւ ձեռքով Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, համարվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, իսկ դա նշանակում է, որ սրանից հետո Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի փաթեթավորմամբ, կարող է փորձել իրականացնել Զանգեզուրի Հարավային Հայաստանի անեքսիան, որպեսզի ստանա «Զանգեզուրի միջանցքը», - նշել է Գասպարյանը։  
20:52 - 15 հոկտեմբերի, 2022
Իլհամ Ալիևը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը  |tert.am|

Իլհամ Ալիևը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն օգտագործում է բակային լեքսիկոն՝ ասելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաղացել է ադրբեջանական խաղը»։ Մակրոնի` Ռուսաստանին ուղղված մեղադրանքներն առ այն, որ Մոսկվան միտումնավոր ապակայունացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին մեղադրանքներն այն մասին, որ Բաքուն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածնքերը, Ալիևն անվանել է «վիրավորական, խաբեբայական, անընդունելի և սադրիչ»:Բացի այդ, Ալիևն անդրադարձել է հոկտեմբերի վեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ «թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»։«Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր»,  ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց», - ասել է Ալիևը։Նրա խոսքով՝ Ադրբեջանը, «դրսևորելով բարի կամք, թույլ է տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել այս հանդիպմանը»: Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։  Մակրոնի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու նշել, թե   զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Պուտինը դրանք անվանել է ոչ կոռեկտ ու անընդունելի։  Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:
17:02 - 14 հոկտեմբերի, 2022
Պուտինը «ոչ կոռեկտ ու անընդունելի» է համարել Մակրոնի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին

Պուտինը «ոչ կոռեկտ ու անընդունելի» է համարել Մակրոնի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ դերի մասին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Նա անընդունելի և ոչ կոռեկտ է անվանել այդ հայտարարությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամամակ։ «Կարծում եմ, որ այդ հայտարարությունների մեջ բացակայում են հակամարտության ընթացքի ընկալումը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։ «Հետևաբար, դրանք (Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները-խմբ․) հնչել են ոչ կոռեկտ, ես նույնիսկ կասեի այլասերված, հետևաբար դրանք անընդունելի են»,- հավելել է ՌԴ նախագահը։ «Եթե հնարավորություն լինի մենք կքննարկենք դա Ֆրանսիայի նախագահի հետ», - ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղի»։ Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։  Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։ 
11:28 - 14 հոկտեմբերի, 2022
Մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով․ Մակրոն |hetq.am|

Մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով․ Մակրոն |hetq.am|

hetq.am: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են ճանաչել 1991 թվականի սահմանները: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ՝ հոկտեմբերի 12-ին «Ֆրանս 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մակրոնի հարցազրույցի Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար։ Կարոլին Ռու- Պրն նախագահ, գրող եւ ճանապարհորդ Սիլվեն Տեսոն, որը վերադարձել է Հայաստանից, դիմել է ձեզ. «Հայաստանն այնպիսի երկիր չէ, ինչպես մյուսները: Նրա ձայնը, տարածքը, մշակույթը, վիշտը, հողը նրան դարձնում են Եվրոպայի ֆորպոստը: Պարոն նախագահ, հայերը ձեզ են կանչում։ Արդյո՞ք Ֆրանսիան ռիսկի տակ կդնի իր դաշնակիցների հետ կապերը՝ Հայաստանին տեր կանգնելու համար: Էմանուել Մակրոն - Նախ՝ Սիլվեն Տեսոնը ճիշտ է ասում, որ Հայաստանը մի երկիր է, որի հետ մենք յուրահատուկ կապ ունենք։ Որովհետև Հայաստանը միշտ պայքարել է այս տարածաշրջանում հանդուրժողականության, խաղաղության ոգու համար... Կարոլին Ռու- Եվ մենք հիասթափեցրինք նրան... Էմանուել Մակրոն- Ոչ, դա ամենևին էլ ճիշտ չէ: Կարող եմ ասել, որ մի քանի օր առաջ այնտեղ եմ գիշերել (հավանաբար նկատի ունի Պրահայի քառակողմ հանդիպումը-խմբ)։ Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք նրանց չենք լքել։ Հայաստանի ժողովրդի հետ մենք միշտ ենք եղել. մեր նավատորմն օգնել է այս մարդկանց մեկ դար առաջ, երբ այնտեղ տեղի ունեցավ ցեղասպանություն: Մենք պայքարել ենք հայերի ցեղասպանությունը ժխտողների, ռևիզիոնիստների դեմ։ Եվ շատ ընտանիքներ են եկել Ֆրանսիա, մեր հայրենակիցներից շատերը հայկական ծագում ունեն և լսում են մեզ։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։ Երկու տարի առաջ պատերազմ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված տարածք էր, դրա շուրջ վեճ կար, բայց Հայաստանը ներկա էր Ղարաբաղում, այս երկրում, որը գտնվում էր Ադրբեջանի սրտում։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սկսեց՝ բազմաթիվ զոհերով ու սարսափելի տեսարաններով և գրավեց այս տարածքը։ Սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկեց սահմանի երկայնքով, մասնավորապես, ակնհայտորեն, ինչպես տեսնում ենք այս քարտեզի վրա, որպեսզի, հավանաբար, կարողանա իր տարածքի մի ծայրից մյուսը միջանցք ստեղծել։ Կարոլին Ռու-Չկա՞ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականություն, որովհետև մենք գազային պայմանագիր ենք կնքել: Էմանուել Մակրոն- Ֆրանսիան այնտեղից գազ չի գնում։ Իսկ պայմանավորվածություն չկա։ Կարոլին Ռու- Եվրոպան այո՞: Էմանուել Մակրոն- Եվրոպական մի քանի երկրներ, իհարկե, գազային համաձայնագրեր ունեն։ Բայց ես կասեմ ձեզ՝ ինչ վերաբերում է Ֆրանսիային և Եվրոպայի ձայնին, և ես ասում եմ սա ձեր և մեր բոլոր հայրենակիցների աչքերի մեջ նայելով՝ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել ոչ գազով, ոչ էլ նավթով։
13:27 - 13 հոկտեմբերի, 2022
Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները նպատակային սադրելու մեջ

Մակրոնը ՌԴ-ին մեղադրել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները նպատակային սադրելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին բախումները նպատակադրված սադրելու մեջ որպես Կովկասյան տարածաշրջանը և դրանից անդին ապակայունացնելու ջանքերի մի մաս։ Այս մասին գրում է Reuters-ը։ Reuters-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը France 2 հեռուստատեսության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի: «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- հայտարարել է Մակրոնը։
09:42 - 13 հոկտեմբերի, 2022
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս․ Եվրոպական խորհրդի հայտարարությունը

Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկի գործել հոկտեմբերից ու կտևի երկու ամիս։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։ «Առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նաև հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստը տեցի կունենա Բրյուսելում հոկտեմբերի վերջին։ «Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որի՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:53 - 07 հոկտեմբերի, 2022
Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն
 |azatutyun.am|

Հայաստանը կնպաստի սահմանին ԵՄ առաքելության տեղակայմանը, Ադրբեջանը համաձայն է․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Այս երեկո Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի Խարտիային և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», - հինգշաբթի ուշ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո Ֆեյսբուքում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել»,- փոխանցում է Էմանուել Մակրոնը «Հանուն Կովկասում տևական խաղաղության» խորագրի ներքո: Այդ առաքելության նպատակն է, ըստ Ֆրանսիայի նախագահի, հաստատել վստահություն և նպաստ բերել սահմանային հանձնաժողովների աշխատանքին: Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:20 - 07 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի՝ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմից ներկայացրել են Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։
07:07 - 07 հոկտեմբերի, 2022