Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Երևանի բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու. Դավիթ Խաժակյան |tert.am|

Երևանի բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու. Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am:  Երևանի ավագանին քննարկում է 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Հիմնական զեկույցով հանդես եկավ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը փոխքաղաքապետին ասաց, որ ավագանու նախորդ նիստին հայտարարվել է, թե շուրջ 100 նոր ավտոբուս պետք է ձեռք բերվի փետրվարի վերջին, ժամանակն անցել է, սակայն գնումը հայտարարված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, պարզաբանում չի տվել, և հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի կատարվել մինչև փետրվարի վերջ 100 ավտոբուս ձեռք բերելու խոստումը:Հարցին արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը և նշեց, որ խոսքը ոչ թե արդեն գնելու մասին է եղել, այլ մրցույթ հայտարարելու:Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տեխնիկական որոշ պատճառներից ելնելով է, որ մրցույթը չի հրապարակվել: «Երեկ արդեն խոսակցություն ենք ունեցել մեր գործընկեր-մասնագետների հետ, ովքեր հիմա նայում են տեխնիկական բնութագիրը և արդեն հաջորդ շաբաթվա վերջում մրցույթը կհայտարարենք: Հնարավորություն չեղավ տեխնիկական էքսպերտներին հյուրընկալել Երևանում, իրականացրինք մեյլերի միջոցով»,- ասաց նա:Քաղաքապետն էլ պարզաբանեց, որ այս համաճարակով պայմանավորված է եղել, որ չեն կարողացել հյուրընկալել էքսպերտներին:Հարակից զեկույցով էլ հանդես եկավ Ֆինանսավարկային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը, որը նշեց՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Դավիթ Խաժակյանն էլ վերջինից հետաքրքրվեց, թե որպես Ֆինասատնտեսական հանձնաժողովի նախագահ ինչ կարծիք ունի այն հարցի վերաբերյալ, որ բյուջեի կատարողականի այս տարվա թերակատարումը գերազանցել է երբևէ Երևանում եղած թերկատարումներին: Ավագանու անդամը նշեց, որ թերակատարումը կազմել է շուրջ 30 տոկոս, իսկ առանձին կարևորագույն ծախսային հոդվածներով կա 90 տոկոսի թերաատարում. «Այսինքն՝ կատարվել է նախատեսված աշխատանքների 10 տոկոսը»,- ասաց նա:Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ շատ լավ ցուցանիշներ են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով, բազմաթիվ հոդվածներ կան, որոնք գերակատարված են: «Թերակատարման մասով իհարկե չի գոհացնում ցուցանիշը, հույս ունեմ՝ այս տարի ավելի լավ կատարողական կունենանք ծախսային մասով, որովհետև եկամունտրեի մասով շատ լավ պատկեր է»,- ասաց նա:Ելույթով հանդես եկավ դավիթ Խաժակյանը և նշեց, որ իրենք լավին լավ են ասում, վատին՝ վատ: «Լավին ասելով լավ, ասում ենք, որ այս տարի եկամուտների մասն իրոք կատարվել է: , Եկամտային մասը կատարվել է, և սա լավ է, կամ սա նորմալ է, նորմալ բաներին հիմնականում չենք անդրադառնում և կենտրոնանում ենք անելիքների վրա»,- ասաց նա:Խաժակյանն ըդնգծեց, որ 2019-ի բյուջեն, որը ծրագրավորվել է ամբողջությամբ այս ավագանու կողմից և իրականացվել է ամբողջությամբ այս քաղաքային իշխանությունների կողմից և իր բացասական ցուցանիշով ծախսային մասով գերազանցել է 2018-ին, երբ մենք ամիսներ շարունակ ունեինք անցումային, նախընտրական շրջան:«Նախադպրոցական հաստատություների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանարոգման համար Երևանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է տասը տոկոսը՝ տարեկան ճշտվածի և 8.97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 և ավել տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, և մենք այդ գումարից ծախսել ենք ընդամնեը 10 տկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- ասաց նա։Ավելին՝ tert.am-ում
13:19 - 19 մարտի, 2020
Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ |armenpress.am|

Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցին, թե ինչո՞ւ չի կատարվել այն խոստումը, ըստ որի մինչև 2020 թվականի փետրվարի վերջը պետք է ձեռք բերվեր 100 նոր ավտուբուս։ «Պետք է մրցույթ հայտարարվեր, ինչը չի արվել։ Գնումը դեռ արված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, որևէ պարզաբանում չի տվել»,- նշեց Խաժակյանը և փոխքաղաքապետին խնդրեց ներկայացնել տրանսպորտային համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ որոշ մանրամասներ։ Փոխքաղաքապետն ընդգծեց, որ մրցույթը չի հայտարարվել տեխնիկական հանգամանքներից ելնելով։ «Տեխնիկական պատճառներով մենք հնարավորություն չէինք ունեցել փորձագետներին հյուրընկալել Երևանում։  Մարտի 18-ին արդեն քննարկում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնագետների հետ, ովքեր նայում են տեխնիկական բնութագիրը, և ըստ դրա հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարվի մրցույթ»,- ասաց Սարգսյանը։
13:12 - 19 մարտի, 2020
Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի մանդատը տրվել է Պավել Սարգսյանին |armenpress.am|

Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի մանդատը տրվել է Պավել Սարգսյանին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը  տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Ողջունում ենք ձեզ, պարոն Սարգսյան, կարծում եմ, երևանցիները դեռ առիթ կունենան ձեզ առանց դիմակի տեսնելու, որպեսզի ավելի լավ ճանաչեն»,- նշեց Մարությանը։
12:18 - 19 մարտի, 2020
Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն |armenpress.am|

Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի մեկնարկից առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամներին կոչ արեց ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաստատված արտակարգ դրության ժամանակ ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն։ «Խնդրում եմ բոլորին, որպեսզի յուրաքանչյուրն իր ուժերը ներածի չափով  նպաստի իրավիճակի լավացմանը։ Ինչ պահանջվում է պետությունից,  համայնքներից, Երևանի քաղաքապետարանից, ամեն ինչ արվում է։ Առանց քաղաքացու մասնակցության, բնականաբար, մենք արդյունք չենք ունենա։ Խնդրում եմ բոլորին, որպեսզի հանրային վայրերում՝ խանութներում, քաղաքային տրանսպորտում մարդիկ կրեն դիմակներ»,- նշեց Երևանի քաղաքապետը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:
12:06 - 19 մարտի, 2020
Մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան

Մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյան

Երեկ՝ մարտի 6-ին, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ընտրությանը հետևելու հնարավորություն չտրվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գրիգոր Երիցյանին։ Մինչև ընտրության մեկնարկը դպրոցի կառավարման խորհուրդը որոշեց ներս չթողնել նրան։ Այս թեմայով զրուցել ենք Գրիգոր Երիցյանի հետ։ - Պարո՛ն Երիցյան,  ինչո՞ւ Ձեզ թույլ չտվեցին ներկա գտնվել տնօրենի ընտրության գործընթացին։ - Քանի որ նախապես չէի հավատարմագրվել, խորհուրդը դրեց քվեարկության, թե արդյո՞ք նպատակահարմար են գտնում ինձ դիտորդի կարգավիճակում թույլ տալ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթին, և փաստորեն իրենք գտան, որ նպատակահարմար չէ իմ մասնակցությունը, և սահմանափակեցին իմ՝ դիտորդ լինելու հնարավորությունը։ Ազգային ժողովի պատգամավոր կար, որին նույնպես  որոշ ժամանակ թույլ չէին տալիս ներս մտնել։ Սկզբում պատճառն այն էր, որ  վկայականը  իր մոտ չէր, հետո նա բերեց վկայականը, ապա ասացին, որ խորհուրդը որոշել է, որ նաև իրեն թույլ չեն տալիս մասնակցել։ Ինձ մոտ բնական կասկած առաջացավ, որ գուցե դա արվում է միտումնավոր, քանի որ որոշ լրատվամիջոցներ նույնպես կարողացան ներս մտնել առանց հավատարմագրման։ Ի սկզբանե ես եկել էի առանց որևէ կասկածի, բարի կամքով,  որպեսզի տեսնեմ՝ ինչպես է ընթանում այս մրցույթը։ Քանի որ նախկինում էլ ահազանգեր էի լսել դպրոցի կառավարման խորհրդի ներկայացուցիչներից՝ որոշակի խնդիրների վերաբերյալ, ուզում էի ինքս համոզվել, սակայն  դա ինձ մոտ չստացվեց։ Ես խնդրեցի, որ Երևանի  փոխքաղաքապետն անձամբ գա, մասնակցի այդ մրցույթին և ճշտի, թե որն է պատճառը, որ իմ մուտքը սահմանափակել են։  - Պարո՛ն Երիցյան, արդյոք չկա՞ն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, Դուք իսկապե՞ս չունեիք ներս մտնելու հնարավորություն։ - Երևանի ավագանու դեպքում և առհասարակ ավագանու դեպքում օրենսդրական բացեր կան, և դա չի կարգավորվում, ցավոք սրտի։ Ես կարծում եմ, որ որևէ խոչընդոտ չպետք է լիներ, որ մենք կարողանայինք մասնակցել մի մրցույթի, որը տեղի է ունենում մի հիմնարկում, որը փաստացիորեն կոչված ենք վերահսկելու։ Այսինքն, ես իմ վերահսկելու գործառույթը չկարողացա իրականացնել։ Նախապես գրանցվելու վերաբերյալ․ հասարակական կազմակերպությունները նախապես գրանցվում են դիտորդության համար, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները, բայց որպես Երևանի ավագանու անդամ՝ նման կարգ գոյություն չունի, որ դիմեմ և խնդրեմ, որ ինձ նույնպես որպես դիտորդ գրանցեն։ Եթե նախապես գրանցվում եմ, այտեղ կորչում է վերահսկման գործառույթը, որովհետև բոլորը իմանում են, որ ես գալու եմ։ Կարծում եմ՝ կան օրենսդրական խնդիրներ, բայց ինձ համար ամեն դեպքում տհաճ է։ Քանի որ ընտրությունը հեռարձակվում էր օնլայն, առանց որևէ պատճառաբանության իմ մուտքը սահմանափակելը ճիշտ չէր։ Մի քանի պատճառաբանություն տվեցին․ մեկը, որ ներսում տեղ չկա, որը աբսուրդային պատճառաբանություն է ինձ համար, երկրորդը, որ նախապես չեմ գրանցվել, երրորդը՝ խորհուրդը որոշեց, որ ներս չենք թողնի, որովհետև, եթե այդպես լինի, ով ասես՝ կգա։ Երրորդը ամենաաբսուրդային բացատրությունն էր, և նաև ինձ համար գաղտնիք է մնում, թե որն էր խորհրդի անդամների մոտիվացիան՝ դեմ քվեարկելու իմ մասնակցությանն այն դեպքում, երբ, կարծես թե, թափանցիկության բոլոր կանոնները պահպանված էին․ լրագրողներ կային, օնլայն հեռարձակվում էր մրցույթը, չգիտեմ՝ որն էր իրենց մոտիվացիան առհասարակ դա խորհրդի քննարկմանը դնելու։  - Նշեցիք, որ Ձեր խնդրանքով դպրոց էր եկել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Արդյո՞ք ընտրությունից հետո քննարկել եք այս խնդիրները։ - Այո՛, իր հետ քննարկել եմ պատճառը և նաև տեղեկացել եմ իրենից ներսում տեղի ունեցող իրավիճակից՝ արդյո՞ք բոլոր օրենքները պահպանվում են և այլն։ Խոսել եմ իր հետ, արձանագրել ենք, որ այս պահին օրենսդրական բացեր ունենք, և մեր մանդատը իրացնելու հնարավորությունները սահմանափակված են։ Փաստորեն որոշումը մնում է կառավարման խորհրդի բարի կամքին։ Քննարկեցինք ավագանու լիազորությունները ընդլայնելու անհրաժեշտությունը  և կարգ սահմանելու, որը թույլ կտա, որ մենք վերահսկողություն իրականացնենք։ Այսինքն՝ այսպես թե այնպես թողնվելու է խորհրդի կամքին, և թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին ոչ մի լծակ չունեն ազդելու և չեն էլ ցանկանում ունենալ լծակ ազդելու այդ խորհուրդների որոշումների վրա։ Խոսեցի նաև հանրակրթության վարչության պետի հետ, և նա նույնպես զարմացած էր, ասաց, որ որևէ խնդիր չպետք է լիներ, որ ես մասնակցեի այդ մրցույթին։ Այնուամենայնիվ, պետք է խորհրդի անդամներից հարցնենք իրենց մոտիվացիանների մասին։ Խորհրդի անդամներից միայն մեկն է եղել քաղաքապետարանի ներկայացուցիչ, որը, որքան տեղյակ եմ, նույնպես դեմ է քվեարկել։ Դա  էլ իմ զարմանքը և զայրանքն է առաջացրել, իրենց հետ անպայման կքննարկեմ՝ հասկանալու համար, թե դա ինչու էր արվել։ - Եթե հետևել եք տնօրենի ընտրության գործընթացին,  ինչպիսի՞ն է  Ձեր գնահատականը։ - Ճիշտն ասած, թե՛ դպրոցում եղած ժամանակ, թե՛ քաղաքապետարան վերադառնալիս դիտել եմ ամբողջ օնլայն հեռարձակումը։ Դիտել եմ նախկին և արդեն ընտրված տնօրենի պրեզենտացիան, հարցերի  պատասխաները և այլն։ Պետք է ասեմ, որ այդքան էլ տպավորված չեմ թե՛ իր զարգացման ծրագրով, թե՛ այն հարցերի պատասխաններով, որոնք ավելի քննադատական էին։ Որոշ հարցերի տրվեցին շատ զազրելի պատասխաններ։ Օրինակ, երբ հարց ուղղեցին, թե ինչպես է նման քանակի խնայողություններ արվել, պատասխանն էր՝ ես տնային տնտեսուհի եմ և գիտեմ՝ ինչպես խնայել։ Ընդհանրապես նրա մոտեցումները ինձ դուր չեկան։ Մյուս թեկնածուներին նույնպես լսել եմ։ Քանի որ արդեն ունենք ընտրված տնօրեն, ես իմ կողմից խոսք եմ տալիս, որ հետևողական եմ լինելու, ճշտելու եմ և գնալու եմ այն ահազանգերի հետևից, որոնք կստանամ։ Այսօրվա դիպվածի հետ կապված էլ հետագայում կփորձեմ պարզաբանումներ ստանալ, նաև ահազանգեր ունեմ, որ ինքը չի կարողանում պատշաճ կերպով ապահովել մասնակցային կառավարումը։ Նաև գիտեմ, որ նախկինում այդ դպրոցը ղեկավարել է իր մայրը, այսինքն՝ դա վերածվել է ժառանգաբար փոխանցվող գործունեության, որը նույնպես, կարծում եմ, շահերի բախում է և առողջ երևույթ չէ, շատ դպրոցներում ունենք նման երևույթներ։ Այդ պատճառով այս դպրոցը և մի քանի այլ դպրոցներ լինելու են իմ ուշադրության կենտրոնում։ Իմ այդ կարճ այցի ընթացքում զրուցեցի դպրոցի աշխատակիցների՝ փոխտնօրենի, պահակների հետ,որոնք այնտեղ էին, և էլի հետաքրքիր տեղեկություններ ստացա, որոնք նույնպես առաջիկայում կփորձեմ ճշտել։ Ասպամ Փարսադանյան
14:17 - 07 մարտի, 2020
Այս ամիս պատրաստվում ենք 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել. հուսով ենք՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Հայկ Մարության |tert.am|

Այս ամիս պատրաստվում ենք 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել. հուսով ենք՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Հայկ Մարության |tert.am|

tert.am: Մենք պատրաստվում ենք փետրվարին 100 միավոր ավտոբուսի մրցույթը հայտարարել: Հուսով ենք, որ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հուսով եմ, որ տենդերի տեխնիկական բնութագիրը պատրաստող թիմը կհասցնի պատշաճ կերպով ներկայացնել այն և մրցույթը կկայանա: Աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի այդ միջոցները կառավարությունը տրամադրի, այսինքն՝ թույլ տա, որպեսզի այդ վարկային միջոցները գան»,- նշեց քաղաքապետը: Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ մինչև աշուն 100 ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում. «Այստեղ հարց է, թե հաղթող ընկերությունը կկարողանա հասցնել, որովհետև շատ ընկերություններ դանդաղ են ավտոբուս արտադրում, անգամ շատ անվանի ընկերություններ, չեն կարող այդպիսի մեծ քանակություն միանգամից արտադրել»,- ասաց նա: Անդրադառնալով այս օրերին իրականացված ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանը նշեց, որ փողոցների երթևեկելի մասի աշխատանքներից գոհ է, սակայն քաղաքապետին չի գոհացրել մայթերի մաքրությունը: «Դրա բնական պատճառներն էլ կան: Մեր համայնքային կազմակերպությունը նոր է ստեղծվել, և չենք հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի նաև պատշաճ կերպով մաքրենք մայթերը: Երբ  ասում եմ՝ դժգոհ եմ, չի նշանակում, որ աշխատանք չի կատարվել: Բավականին մեծ աշխատանք է կատարվել և շատ մայթեր մշակվել են աղ ու ավազով, շատ մայթեր մաքրվել են, բայց, այնուամենայնիվ, հզորությունները չեն բավարարում, որովհետև չկա տեխնիկա»,- ասաց Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետը հայտնեց, որ հաջորդ տարի արդեն խնդիրը լուծված կլինի, քանի որ այս տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է համապատասխան տեխնիկան գնել: Մամուլն օրերս գրել էր, որ Հայկ Մարությանի կինը «խառնվում է» քաղաքապետարանի գործերին, նույնիսկ պաշտոնյաներ ընտրում: Այս հրապարակումների վերաբերյալ քաղաքապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ մեկը չի կարող միջամտել նշանակումների հարցին, բայց նաև հայտնեց, որ իր կինը և ընկերները օգնում են Երևանի տարբեր խնդիրներ լուծելու հարցում: «Ոչ ոք Հայաստանում և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Դրա մեջ մտնում են բոլորը: Բայց, թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Օրինակ՝ իմ կինը և իր մի խումբ ընկերներ, օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքին: Իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, մենք դիմել ենք և մեծ մրցույթում հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- հայտնեց քաղաքապետը:
15:42 - 11 փետրվարի, 2020
Երեւանի քաղաքապետը պնդում է մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու մասին |news.am|

Երեւանի քաղաքապետը պնդում է մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու մասին |news.am|

news.am:  Բազմիցս խոսել եմ մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու կարեւորության մասին եւ խմբակցություններին կոչ եմ անում Ազգային ժողովում այս հարցի լոբբինգ անել: Այս մասին փետրվարի 11-ին Երեւանի ավագանու նիստում ծառայողական կայանտեղիների շահագործման երկարաձգման հարցի քննարկմանն ժամանակ ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանը օրենսդրական լիազորություններ չունի ավտոմեքենաների թվի դիմաց ավելի շատ փող վերցնել, որոնք գերազանցում են հայտերի նախնական նորման: «Օրենքի առկայության դեպքում քաղաքային իշխանությունները ներգործելու մեխանիզմներ կունենան, ինչը նշանակում է, որ պատասխանատվությունը եւս կկրի քաղաքապետարանը: Իսկ ես կայանատեղիներով զբաղվում եմ այնքանով, որքանով թույլ են տալիս իմ լիազորությունները»,- հավելեց նա: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց՝ չնայած այն հանգամանքին, որ կայանատեղիներում խախտումները շարունակվում են, քաղաքային իշխանություններն, այդուհանդերձ, չեն դադարում դրանց շահագործման երկարաձգման մասին նախագծեր ներկայացնել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը տարակուսանք հայտնեց, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում չի կարողանում ներգործել այս խնդրի վրա՝ հաշվի առնելով, որ Երեւանում կայանատեղիների ոլորտում գործունեությունը կրում է ակնհայտ քրեածին բնույթ: Չնայած Երեւանի ավագանու մի քանի անդամներ, այդ թվում իշխող դաշինքից, դեմ հանդես եկան, նախագիծը հավանություն ստացավ:
15:15 - 11 փետրվարի, 2020
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է |armenpress.am|

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստի օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից: «Ս.թ փետրվարի 11-ին՝ ժամը 9:30-ին,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա  ԿԸՀ նիստ: Նիստի օրակարգում  ներառված է 3 հարց․ 1․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին 2.Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը Իմ Քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում 3.2020 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին»,- ասված է ՀՀ ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։  
17:34 - 10 փետրվարի, 2020
Հենրիկ Հարթենյանը համաձայնել է վայր դնել Երևանի ավագանու անդամի մանդատը |armenpress.am|

Հենրիկ Հարթենյանը համաձայնել է վայր դնել Երևանի ավագանու անդամի մանդատը |armenpress.am|

armenpress.am։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանին հորդորել է վայր դնել ավագանու անդամի մանդատը: Այս մասին հունվարի 27-ին տեղի ունեցած խմբակցության հրատապ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը: «Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է: Հավատարիմ մնալով այդ սկզբունքներին, հորդորեցինք պարոն Հարթենյանին, որպեսզի հրաժարվի մանդատից: Նա համաձայնեց»,- ասաց Էյրամջյանը: Հունվարի 26-ին Հենրիկ Հարթենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի «story» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով օգտատիրոջ լուսանկարը և փորձել հանրության ուշադրությունը գրավել նրա վրա՝ գրելով, թե էջը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկանն է: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել դեպքի առնչությամբ. «Հարգելի քաղաքացիներ, Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»:
10:52 - 27 հունվարի, 2020
Ավագանին ընդունեց Երևանի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման ու օտարման ծրագիրը |armenpress.am|

Ավագանին ընդունեց Երևանի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման ու օտարման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am։ Երևանի ավագանու երրորդ նստաշրջանի չորրորդ նիստում, որն անցկացվեց դեկտեմբերի 25-ին, ավագանու 50 անդամ միաձայն կողմ քվեարկեց Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրին: Ծրագիրը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Խաչատրյանը: «Ծրագրի հիմնական նպատակն է գույքի արդյունավետ կառավարումը և օտարումը, վարձակալության կառուցապատման և սահմանափակման իրավունքով հանձնելու դեպքում ստացված միջոցների հաշվին բյուջեի եկամուտների ապահովումը: Որոշման ընդունումը նպատակաուղղված է նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանը, քաղաքացիների կողմից տարիներ շարունակ զբաղեցրած և օգտագործվող սեփականաշնորհված բնակարանի և բնակելի տների մասնավորեցման հետ կապված հարցերի լուծմանը»,-ընդգծեց Խաչատրյանը: Նրա խոսքով`նախագծով նախատեսում են սահմանել հողամասերի վարձակալության և կառուցապատման վարձավճարների հաշվարկման համար գոտիականության լրացուցիչ գործակիցներ սրճարանների, տաղավարների, կրպակների, ինչպես նաև հասարակական այլ շինությունների զբաղեցրած հողամասների համար: «Նախագծով սահմանվել են նաև սահմանափակ օգտվելու իրավունքով տրամադրված գույքի ամսական վարձավճարի հաշվարկման ձևերը: Ծրագրով նախատեսվել է նաև Երևանի քաղաքապետի որոշմամբ համայնքային սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները անհատույց փոխանցել այն անձին կամ անձանց, ընտանիքներին, որոնք բնակվում են նշված բնակարանում քսան տարի և ավելի ժամկետով»,-եզրափակեց Խաչատրյանը:
13:37 - 25 դեկտեմբերի, 2019
Երևանում տնտեսվարողներին կարգելեն 23:00-ից 07:00 խախտել քաղաքացիների անդորրն ու հանգիստը |armenpress.am|

Երևանում տնտեսվարողներին կարգելեն 23:00-ից 07:00 խախտել քաղաքացիների անդորրն ու հանգիստը |armenpress.am|

armenpress.am: Երևան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կարգելվի ժամը 23:00-ից մինչև 7:00-ն խախտել լռությունը կամ գիշերային անդորրը: Որոշումը կայացվեց Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում: Քաղաքապետարանի կողմից շրջանառվող նախագծի համաձայն՝ վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ այդ ժամերը լինելու են 23:00-ից մինչև 7:00-ն: Այսօր ավագանու արտահերթ նիստի ժամանակ նախագծի զեկուցողը հայտարարեց, որ օրենքը խախտողները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի մինչեւ 300-ապատիկի չափով, իսկ կրկնակի իրավախախտման համար տուգանքի չափը կարող է կազմել 1 մլն դրամ:
13:31 - 16 դեկտեմբերի, 2019
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի |shantnews.am|

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի |shantnews.am|

shantnews.am: Երևանի ավագանին հավանություն տվեց 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին: Ըստ այդ պայմանագրի` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով: «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամը» մտադիր է նվիրաբերություն կատարել ծրագրի իրականացման համար հետևյալ պայմաններով. թանգարանի ծրագրի համար հատկացված գումարի չափը չպետք է գերազանցի 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ընդ որում` մոտ 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը կուղղվի շինարարությանը, իսկ 350 000 ԱՄՆ դոլարը՝ ծառայությունների կազմակերպմանն ու հագեցվածությանը (ճարտարապետական դիզայն, AR/VR ցուցասրահ, ծրագրի կառավարում և այլ չնախատեսված ծախսեր): «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ընդարձակումը նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով կկատարվի ոչ պակաս 3000 քմ մակերեսով հողամասի վրա:
12:35 - 16 դեկտեմբերի, 2019