Արթուր Վանեցյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար։ 

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 8-ին Երեւանում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը անասնաբուծություն մասնագիտությամբ, 2002թ.՝ ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ակադեմիան, 2003թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի եւ իրավունքի ինստիտուտը: 

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր: 2003-2009թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, գլխավոր վարչության պետի օգնական, բաժանմունքի պետ, 2009-2016թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ, 2016-2018թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ։

2018-2019թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

2018-2019թթ. եղել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: 2020 թվականից «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Հայրենիք» կուսակցության նախագահը:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

 

Վանեցյանը՝ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին |hraparak.am|

Վանեցյանը՝ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին |hraparak.am|

hraparak.am: -Պարոն Վանեցյան, վերջին օրերին շատ է խոսվում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի և 5 միլիարդ դոլարով Արցախը ծախելու մասին, ի՞նչ կարող եք ասել այս թեմայի շուրջ:  -Ընդամենը հուշեմ,  Ձեր հարցի, ինչպես նաև ստեղծված աղետալի իրավիճակի հետ կապված մի շարք այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել՝ ևս մեկ անգամ ուշադիր վերընթերցելով իմ հրաժարականի դիմումը: Այս պահին մեկ բան ակնհայտ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա: Դա բխում է Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի շահերից, սա ասում եմ ոչ թե որպես միայն ՀՀ քաղաքացի, այլ որպես ԱԱԾ նախկին ղեկավար: -Այնուամենայնիվ, Ձեր և Ադրբեջանի ներկայացուցչի միջև Դուբայ քաղաքում, ինչպես նշել է Միքայել Մինասյանը, հանդիպում եղե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչ եք քննարկել այդ հանդիպմանը: -Թե ես, թե Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել ենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ, և այո՝ մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իմ և ևս մեկ պաշտոնյայի միջոցով, ով մինչ օրս պաշտոնավարում է: Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:   Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում  ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնել:
18:57 - 15 դեկտեմբերի, 2020
Դադարեցրեք կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկելու փորձերը. Հայրենիքի փրկության շարժում

Դադարեցրեք կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկելու փորձերը. Հայրենիքի փրկության շարժում

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Այս մասին ասված է Հայրենիքի փրկության շարժման հայտարարության մեջ. «Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում: Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք. չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտված փորձերը: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որևէ սպառնալիք և բռնի ուժի կիրառում»:  
17:18 - 10 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտներին և կորսված հնարավորություններին․ Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, խայտառակ պայմաններով պարտության տանելուց, երկիրն անդունդի եզրին հասցնելուց հետո մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ՝ ՀՀ վարչապետի քաղաքական դին։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանը։ «Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ։ Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է։ Նա պարզապես մի ֆեյք է, պետության քանդման ու նաև պատերազմում պարտության գործում մեծագույն դեր է ունեցել և դեռ շարունակում է ունենալ կեղծ իրականությունը»,-ասաց  նա։ Ըստ Վանեցյանի՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան։ «Վիրտուալ հայրենիքը իրականից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ չկան, չկա նաև սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն։ Վիրտուալ հայրենիքի անսահմանությունը Նիկոլ Փաշինյանը կիրառել է իրական հայրենիքի նկատմամբ՝ թշնամուն հանձնելով Արցախի մեծ մասն ու սպառնալիքի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը։ Այս վիտուալ իրականությունն է նաև նպաստել պետության քանդմանը, վիրտուալ իրականությունում տիրող անիշխանությունն ու քաոսը տեղափոխվել է մեր պետություն, հետևաբար հանգուցյալը ուղղակի ֆեյք է»,-հայտարարեց նա։ Վանեցյանի խոսքով՝ քաղաքական դիակը շարքային ստախոս է, նա ստում է ամեն օր, ամենուր, ամեն առիթով կամ անառիթ։ «Նա արկածախնդիր, անկարող, տգետ, անհավասարակշիռ մոլագար է»,-ասաց Վանեցյանը՝ ապա դիմեց Փաշինյանին․«Նիկոլ, դու այլևս իշխանություն չունես, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես, դու հայրենասպան ես, ֆեյք ես»,-նշեց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
16:58 - 05 դեկտեմբերի, 2020
Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական վարչապետ և արտահերթ ընտրություններին չի մասնակցելու․ Արթուր Վանեցյան |pastinfo.am|

Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական վարչապետ և արտահերթ ընտրություններին չի մասնակցելու․ Արթուր Վանեցյան |pastinfo.am|

pastinfo.am: Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը, անցած ճանապարհը, որն այս դժվար պահին պետք է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի։ Դա հիմնական այն պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»,-ասաց Արթուր Վանեցյանը։ Վերջինս նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենք անպայման մասնակցելու են և ինչպես բոլոր քաղաքական ուժերը, ձգտելու են հավաքել մեծամասնության ձայները։ Հարցին՝ արդյոք Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, ում այս անցումային փուլում ժողովուրդը կարող է վստահել՝ հաշվի առնելով նրա հետ կապված հակասական կարծիքները, Արթուր Վանեցյանը նշեց, որ աշխարհում անթերի մարդ չկա. «Վազգեն Մանուկյանը ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է։ Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որը եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը, բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման։Վազգեն Մանուկյանի Պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր։ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով և ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել Հայաստանի առջև ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»,-ասաց Արթուր Վանեցյանը։
16:49 - 03 դեկտեմբերի, 2020
Վարչապետի պաշտոնում տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի, բայց անուններ տալ չեմ ուզում. Արթուր Վանեցյան |aravot.am|

Վարչապետի պաշտոնում տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի, բայց անուններ տալ չեմ ուզում. Արթուր Վանեցյան |aravot.am|

aravot.am: Իմ կարծիքով՝ ժամանակավոր կառավարությունը պետք է լինի կոնսենսուսային և կազմված լինի պրոֆեսիոնալներից։ Հատկապես վարչապետի պաշտոնում անձամբ ես տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի։ Ես այդպիսի գործիչների տեսնում եմ, բայց անուններ տալ չեմ ուզում, քանի որ այսօր օրակարգում միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Այս մասին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: -Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, որտեղ պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դուք՝ ձեր քաղաքական ուժով ևս այնտեղ եք։ Զուգահեռ տեսակետ կա, որ այդ 17 ուժերը նույնն է, թե նախկիններն են և ուզում են իշխանության գալ։ -Այդ ցույցերում առաջին հերթին Հայաստանի հազարավոր քաղաքացիներն են, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը պատերազմի 45 օրերին ընթացքում իրենց լկտիաբար խաբելու, հաղթական պատերազմի թեզերով սնելու, կեղծ իրականություն հրամցնելու, իսկ վերջում բոլոր այդ մարդկանց ազգային արժանապատվությունն ու պատիվը ոտնահարելու և հայրենիքի մի մասը կորցնելու համար։ Այսօր առկա գործընթացը նախաձեռնել են 17 քաղաքական ուժեր, որոնց թվում են ինչպես իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, արտախորհրդարանական բազմաթիվ այլ ուժեր։ Բոլորիս պահանջը մեկն է ու շատ հստակ՝ Նիկոլ Փաշինյանի ինքնակամ, անցնցում հեռացումը։ Իսկ ինչո՞ւ հրաժարական՝ պատճառն ավելի քան պարզ է. Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումը տապալած վարչապետ է և պատերազմ պարտված, այսպես կոչված, գերագույն հրամանատար։ Ես ուզում եմ այս երկու փաստերը հստակ արձանագրենք բոլորս, քանի որ դրանք այլևս անդառնալի իրողություններ են։-Պարոն Վանեցյան, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս ու հեռանում, այդ դեպքում ո՞վ է հրապարակում հավաքված քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուն և ի՞նչ օրակարգ պետք է որդեգրվի, քանի որ մարդկանց հսկայական զանգվածի, ովքեր արդեն խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, հենց այս հարցն է հուզում։ -Թե՛ ես և թե՛ հրապարակում հավաքված քաղաքական ուժերը տարբեր առիթներով և բազմիցս նշել ենք, որ այս պահին Հայաստանում տեղի ունեցող գործընթացների առանցքը որևէ դեպքում չպետք է նեղացնել ու այն հանգեցնել զուտ գործող վարչապետի անձը մեկ այլ անձով փոխելուն, այսինքն՝ որևէ դեպքում չեմ ուզենա, որ շեշտադրումները գնան միայն այդ ուղղությամբ։ Խնդիրն ավելի մասշտաբային է, խորքային ու բազմաշերտ։ Այսօր մենք պետականության փրկության մարտահրավերին ենք դիմակայում։ Քիչ առաջ ես բանաձևեցի այդ խնդիրներն ընդհանուր առմամբ, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մեր առջև ծառացած խնդիրներն այնքան ընդգրկուն ու օրհասական են, որ մեզ պետք են համակարգային, համակողմանի, հրատապ լուծումներ։ Սա ենթադրում է ավելի շուտ կոլեգիալ պատասխանատվություն և բոլոր այն մարդկանց ներուժի համախմբում, ովքեր իրապես հասկանում են պետության և պետականության գաղափարն ու իրենց մտավոր կարողություններով, քաղաքական ու մասնագիտական կապիտալով կարողանալու են ստանձնել կոնկրետ ոլորտային պատասխանատվություն և երկիրը դուրս բերել այն փոսից, որը մեզ համար փորեցին պոպուլիստներն ու խաբեբաները։Դեռևս այս տարվա հունիսի 3-ին Վանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ, լավ հասկանալով, թե ներկա իշխանությունները դեպի ուր են տանում Հայաստանն ու Արցախը, առաջարկեցի որպես ստեղծված իրավիճակից ելք ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, որը կրելու է ժամանակավոր բնույթ, մինչ երկրի մեջքը հնարավորինս ուղղվելուց հետո արդեն կայուն ու նորմալ պայմաններում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ժամանակ մեր այս առաջարկը, չեմ ուզում ասել, անտեսվեց, բայց չդարձավ այն գերակայությունը, որպիսին իրապես կոչված էր լինելու։ Ավելին, իշխանությունները սկսեցին իմ դեմ մի նոր արշավ՝ իրավապահ համակարգի ներգրավմամբ։ Հիմա, երբ արդեն չարաբաստիկ պատերազմը առանց բացառության բոլորին ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության էությունը, շատ շատերի համար ընկալելի դարձավ, թե ինչի մասին էի խոսում։ Օրերս, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր քաղաքական տարբեր ուժերի հետ իրավիճակից ելք գտնելու համար սկսել խորհրդակցությունների շարք, ես այդ խորհրդակցությունների շրջանակում կրկին նախագահին առաջարկեցի այն, ինչի մասին, որ բարձրաձայնել էի դեռ ամիսներ առաջ։ Նախագահի կողմից ևս կա ըմբռնում, որ դա ստեղծված իրավիճակի միակ ելքն է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ թե հանրության շրջանում և թե քաղաքական ուժերի շրջանում այս մասով կա լայն համախոհություն։ Հետևաբար, վարչապետի ենթադրյալ թեկնածուի մասին խոսելիս, պետք է ելնել այս նկարագրածս վիճակից, ինչը նշանակում է, որ վարչապետի թեկնածուն լինելու է հնարավոր բոլոր այս շրջանակների կողմից ընդունված մարդ: Ասեմ ավելին, իրերի դրությունն այնպիսին է, որ դուրս լինելով զուտ ներկուսակցական շահերի պրիզմայով քաղաքական պայքարից, ես կարծում եմ, որ մենք նույնիսկ կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու, հետևաբար և հնարավորություն՝ ընտրելու այն լավագույնին, ով ունակ է ազգային համախմբմամբ ուղղել մեր երկրի կռացած մեջքն ու կայուն հիմքեր դնել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Հավատացեք, մեր երկրի ճակատագրով մտահոգ ու բանիմաց մարդկանց կադրային բազան բավական ներկայացուցչական է, այդ միայն Նիկոլ Փաշինյանն է, ով իր անձի պաշտամունքից կուրացած չի տեսնում ուրիշ որևէ բան։ Ինչ վերաբերվում է օրակարգին, ավելի մանրամասն այդ մասին մենք կխոսենք, երբ արդեն կմոտենանք այդ փուլին, չնայած ձեր նախորդ հարցի շրջանակներում արդեն նշեցի, թե որոնք են մեր երկրի օրակարգային հարցերը։ Ինչու եմ ասում մեր երկրի, քանի որ սա մեկ կամ մի քանի քաղաքական ուժի խնդիր չէ։ Կուզենամ միայն հավելել, որ այդ օրակարգը ենթադրելու է ոչ միայն հրատապ ներպետական հարցերի շրջանակ ու դրանց լուծումներ, այլ նաև արտաքին քաղաքականության մի շարք օրակարգային հարցեր և առաջին հերթին մեր դաշնակից ու բարեկամ երկրների հետ հարաբերություններին նոր որակի ու դինամիկայի հաղորդում, այս ընթացքում թույլ տրված բազմաթիվ ցավոտ սխալների շտկում և այդ հարաբերությունների տեղափոխում դեպի նոր հորիզոն։ -Պարոն Վանեցյան, նախօրեին վարչապետը գրառում էր արել, որում ներկայացնում էր, թե պատերազմական բուն գործողությունների փուլում դրանք դադարեցնելու համար իրեն ինչ առաջարկություններ են արվել, ինչու է մերժել, ինչպես նաև, կարծես, գերիների ծնողներին, ովքեր բողոքի ցույցեր են անում, ակնարկում էր, որ այդ ցույցերը խանգարում են նրանց վերադարձի գործընթացին։ Այս առնչությամբ ի՞նչ կասեք։ -Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը թե ուղերձներ հղելու և թե գրառումներ անելու տեսքով, մի նպատակ ունի. կատարվածի մեղավորներ կարգել բոլորին և իրեն բնորոշ խորամանկությամբ շրջանցել իրեն ու իր ապիկար շրջապատին։ Սա ուշացած խաղ է Փաշինյանի կողմից, նրա վստահության գնացքն արդեն գնացել է, մարդիկ թացը չորից շատ լավ տարբերում են։ Երկրորդ՝ նա այդ ուղերձներում ու գրառումներում նորից ստեր է տարածում. գրել էր, որ փախստականների՝ Շուշի վերադարձի հետ կապված նրբություններ են եղել, որոնք ինքը բացատրել է Ռուսաստանի նախագահին, իբրև վերջինս այդ մասին տեղյակ չի եղել, և հենց այդ նրբություններից ելնելով էլ ինքը հրաժարվել է հոկտեմբերի երկրորդ կեսին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իրեն արված առաջարկից։ Սա նրա հերթական մանիպուլյացիան է, քանի որ բոլորս հիշում ենք այս հարցի մասին ՌԴ նախագահի մեկնաբանությունը, որ իր համար տարօրինակ է եղել Նիկոլ Փաշինյանի բացատրություններն ու բնականաբար դրանց հիմքով հրաժարվելը։ Հետո, մենք տեսանք, թե ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով նա Շուշիի մասին ինչ ստեր էր խոսում օրեր առաջ, որ նույնիսկ ԱԳՆ-ն ստիպված չխայտառակվելու համար րոպեներ անց հերքեց նրան, ինչին հաջորդեց Փաշինյանի րոպեական հիստերիան ու ոտքի վրա Զոհրաբ Մնացականյանին աշխատանքի ազատելը։ Պարզ է, չէ՞, ինչ ողբերգության հետ գործ ունենք։ Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա նրանց ծնողներին բողոքի ցույցերից հեռու պահելու փոխարեն՝ Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքն այդ հարցը լուծել չի կարողանում, քանի որ իրեն այլևս որպես բանակցողի բանակցությունների սեղանի մոտ ոչ ոք չի հարգում։ Շարունակությունը՝ aravot.am-ում
16:43 - 30 նոյեմբերի, 2020
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Ավագյանի կալանքը մերժելու դատարանի որոշումները |azatutyun.am|

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վանեցյանի, Բաղդասարյանի, Ավագյանի կալանքը մերժելու դատարանի որոշումները |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, որոնցով մերժվեցին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ։ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ չորրորդ գործչի՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբեյալ որոշումը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանի նկատմամբ՝ իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Նրանք չեն ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով քաղաքական հետապնդման մասին։ ԱԱԾ-ն շաբաթ օրը հրապարակեց հեռախոսային մի ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալներ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։ Հրապարակված հատվածում խոսում են ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։
12:13 - 24 նոյեմբերի, 2020
Վանեցյանին Գլխավոր դատախազությունից առաջարկում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել

 |factor.am|

Վանեցյանին Գլխավոր դատախազությունից առաջարկում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել |factor.am|

factor.am: Այն  հարցին, թե արդյոք ուսումնասիրում են ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ նոյեմբերի 21-ին արած հայտարարությունը՝ Փաշինյանի կողմից անտառահատներին «սատկացնելու» հրահանգի մասին,ՀՀ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ նա կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: «Հայտարարությունն արվել է իրավապահ մարմնի նախկին ղեկավարի կողմից, որը շատ լավ գիտի, թե ինչպիսին է իրավական ընթացակարգը հնարավոր հանցավոր դրսևորումների առնչվելիս կամ դրանց վերաբերյալ տեղեկանալիս: Դրա միակ միջոցը իրավապահ մարմիններին դիմելն է: Եթե մինչև հիմա դա չի արվել, ապա այսօր էլ ոչինչ չի խանգարում հայտարարության հեղինակին իրավապահ մարմիններին ներկայացնել հաղորդում»,- փոխանցեցին գլխավոր դատախազությունից:Շարունակությունը՝ factor.am-ում։ 
20:22 - 23 նոյեմբերի, 2020
Մոտակա օրերին հայտնի կլինի վարչապետի թեկնածուի անունը․ Արթուր Վանեցյան |lragir.am|

Մոտակա օրերին հայտնի կլինի վարչապետի թեկնածուի անունը․ Արթուր Վանեցյան |lragir.am|

lragir.am: «Մեր քաղաքական ուժն անպայման մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե լինեն։ Թե որտեղ ես կկանգնեմ մեր հայրենիքի փրկության ջատագովների շարքում, դա կորոշեն նախ քաղաքական ուժերը, իսկ առաջնահերթ՝ մեր ժողովուրդը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա ասաց, որ ինքնանպատակ պաշտոն զբաղեցնելու կամ իշխանություն վերցնելու նպատակ չունեն։ «Պետք է մեծ քաջություն ունենալ, որ այս, ցավոք սրտի, քանդված երկիրը, հիվանդ ու պառակտված հասարակությունը, որն այսօր կա, վերցնել այս պատասխանատվությունը և կարողանալ մի բան անել»,- նշեց Վանեցյանը։ Նա նշեց, որ վարչապետի նոր թեկնածուն լինելու է հնարավորինիս բոլորի համար ընդունելի։ Հարցին, թե եկե՞լ է անուններ հայտարարելու փուլը, նա պատասխանեց․ «Այդ փուլն արդեն եկել է, բայց ես կոռեկտ չեմ համարում հայտարարել այդ մասին։ Զարգացումներից կախված շատ հեռու չէ այդ պահը, մոտակա օրերին անպայման այդ հայտարարությունը կլինի։ Ես մի բան կարող եմ ասել, որ հնարավոր վարչապետի թեկնածու կարող են առաջադրվել մի քանի անձ»։ Վանեցյանը հավելեց, որ սկզբնական փուլում պետք է լինի ժամանակավոր կառավարություն, հետո արտահերթ ընտրություններ, և ժողովուրդն է ի վերջո որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն։
20:45 - 18 նոյեմբերի, 2020
Դատախազությունը Վանեցյանի գործով կդիմի Վերաքննիչ դատարան
 |factor.am|

Դատախազությունը Վանեցյանի գործով կդիմի Վերաքննիչ դատարան |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ, մերժել է Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից մեզ փոխանցեցին հետևյալը․ «Դատարանի որոշումը սկզբունքորեն հակասում է գործի նյութերով հիմնավորված փաստարկներին և Դատախազության դիրքորոշմանը, հետևաբար՝ կնախապատրաստվի վերաքննիչ բողոք։ Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից հրապարակված ձայնագրությունը մոնտաժված լինելու մասին պաշտպանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, ապա ուզում ենք պարզաբանել հետևյալը․ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, թե իբր իր պաշտպանյալի ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում դատախազն ընդունել է, որ բացահայտված հանցագործության մասին իրազեկող պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացված՝ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է` ձայնագրության իսկությունը կասկածի տակ դնելով կամ կեղծված լինելու տպավորություն ստեղծելով։Պաշտպանը դատական նիստում համեմատել է գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների զննության արձանագրությունը և այդ խոսակցության՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ առկա հատվածը և նշել, որ դատարանին ներկայացված զննության արձանագրությունը պարունակում է ավելի շատ տվյալներ, որոնք խոսակցության ձայնագրության մեջ չկան, հետևաբար կեղծ է։Շարունակությունը՝ factor.am-ում։
21:23 - 16 նոյեմբերի, 2020