Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը հայտնվում են իշխող ուժի գործիչների ֆեյսբուքյան պատերին. Թանդիլյան- Դավթյան հարցուպատասխան

Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր փաստաթղթերը հայտնվում են իշխող ուժի գործիչների ֆեյսբուքյան պատերին. Թանդիլյան- Դավթյան հարցուպատասխան

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդագրերը։ Հարց-պատասխան փուլի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։  Մանե Թանդիլյան(հարց)․- Պարոն դատախազ, Ձեզ մի քանի հարց ունեմ։ Առաջին հարցս՝ ինձ հետաքրքրում է, թե արդյո՞ք Դուք այս ամբողջ գործի, խուզարկությունների շրջանակներում միայն 2017 թվականին  առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութեր եք գտել։ Չե՞ք գտել 2018 թվականի կամ մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածին վերաբերող որևէ նյութ, պատգամավորների կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բացառապես 2017 թվականի համար ե՞ք գտել։ Ինձ հետաքրքրում է նաև , թե արդյո՞ք դուք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինիքի» մասով եք  ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբևէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների ,մասին տեղեկություն, շտաբերում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չե՞ք տիրապետում, չե՞ք գտել։ Դատախազ Արթուր Դավթյան(պատ)․ -Տիկին Թանդիլյան, փորձեմ իմ պատասխաններում որոշակի ուղղումներ իրականացնել Ձեր հարցադրումներում։ Մենք չենք փնտրում, կամ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր։ Քրեական գործերը կամ քրեկան վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ  և , երբ քրեադատավարական գործողությունների ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում անալիզ չի արվում, թե դա որ քաղաքական ուժին կամ որ ժամանակաշրջանին է վերաբերվում։ Ես իմ միջնորդագիրը հատուկ ծանրաբեռնել էի ՝ սկսելով այն քրեական գործից, որով տեղեկություններ էին հայտնաբերվել։ Եթե Դուք ծանոթ եք միջնորդագրին, տեսած կլինեք, որ բացարձակ ընտրակաշառքին չվերաբերող քրեական գործի քննության  ընթացքում պաշտոնական հանցագորոծւթյան գործող՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահին վերագրվող հանցագործության փաստով, արվել է խուզարկություն։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են այն փաստաթղթերը որոնց մասին ես բարձրաձայնեցի։ Եթե այդ կամ այլ որևէ գործով , այդ կամ այլ որևէ շինությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի, որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների փաստաթղթեր, հավաստիացնում  եմ՝ այն կունենա բացարձակապես նույն ճակատագիրը։  Մանե Թանդիլյան․ -Պարոն դատախազ, ինչպե՞ս է ստացում , որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան էջի պատերին, կարծեք թե, մի տեղ թափված էր, իրենք գնացել են հավաքել և սա առաջին դեպքը չէ։ Արթուր Դավթյան․- Ասեմ ընթացակարգը՝ նախաքննության գաղտնիքի հրապարակման օրենսդրական կարգավորումը հետրևյալն է, որ վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում, թե ինչ ծավալով  տեղեկություն հրապարակի , բնականաբար գնահատելով ռիսկերը՝  նախաքննության արդյունավետության վրա հետագա բացասական ազդեցության։  Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմին պաշտոնապես  կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել՝ դա վարույթ իրականացնող մարմնի իրավունքը, լիազորությունը, նույնիսկ պարտավորությունն  է՝ հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու իր պարտավորությամբ։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ իմ ասած աղբյուրենրից կամ իմ ասած խողովակից  զատ, այլ կերպ նախաքննթյան տվյալների արտահոսք կլինի , դա միանշանակ անընդունելի է, և յուրաքանչհուր նման դեպքով մեր հստակ պահանջը և հետևողականությունն է պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք հանցագործության հետ՝ քրեկան օրենսգիրքը , քրեկան պատասխանատվություն է նախատեսում նախաքննական գաղտնիքը օրենքով չնախատեսված եղանակով  հրապարակելու համար։ Մանե Թանդիլյանի արձագանքը․ -Այսինքն, Դուք ինձ պատասխանում եք, որ Դուք դիտավորությամբ, համարելով ոչ այնքան կարևոր նյութ կամ  ոչ  նախաքննական  գաղտնիք կարունակող նյութ արտահոսք եք կազմակերպել և տվյալները տրամադրել իշխող քաղաքական ուժին և համարել եք, որ դա նույնիսկ պետք է տրամադրել հանրությանը։ Ահա, ձեզ համար հասանելի հեշտ խողովակով դա հանրայնացրել եք։ Ես դա եմ լսում Ձեր պատասխանից, այնինչ դուք այդ փաստաթղթով եք եկել Ազգային ժողով և ներկայացնում եք  այդ փաստաթուղթը։ Հետևաբար ինքը, ըստ էության, պետք է որ դեռ ապացուցման ենթակա լինի։ Սա առաջինը, երկրորդը՝ դուք ասում եք, որ բացարձակ այլ գործով բացահայտել եք 2017 թվականի ընտրակաշառքի դեպքերը, հիմա բացարձակ այլ դեպքով, այլ տարիների ընտրակաշառքի  որևէ արձանագրում չե՞ք արել, Ձեր խուզարկության արդյունքում վերջին ընտրությունները չե՞ն եղել։Երբ ասում եք, որ ես չեմ հետաքրքրվում կամ չենք արձանագրում  հիշեցրեք ինձ ՝ 2017 թվականի մայիսի 12-ին ո՞վ էր դատախազը, երբ ես լայվով արձանագրում էի Արարատյան թաղամասում առերևույթ  ընտրակաշառքի   դեպք՝ Հարապետական կուսակցության շտաբից։ Այնտեղ մասնակցում էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ես լայվով արձանագրում էի ցուցակները, ընտրակաշառքի բաժանման դեպքերը , ո՞ւր էր այդ ժամանակ դատախազը։ Մի անգամ Ձեր մտքով անցե՞լ է ուսումնասիրել դրանք կամ , հարց տաք այդ մասնակիցներից որևէ մեկին, թե ուղղակի չկա՞ նման պահանջարակ կամ նման առաջադրանք։ Արթուր Դավթյանի պատասխանը Թանդիլյանի արձագանքին․ -Ձեր արած հետևությունները համարժեք չէին իմ խոսքերին։ Ես չեմ ասում, որ մենք հատուկ արտահոսք ենք արել , ես շատ հստակ ասեցի՝ վարույթ իրականացնող մարմինը ինքն է որոշում ինչ ծավալի տեղեկություններ է պարտավոր հանրությանը տեղեկացնել , մնացած այլ ճանապարհով արտահոսքը հանցագործություն է։ 2017 թվականին ես եմ եղել Գլխավոր դատախազը, աննախադեպ ծավալի քրեկան գործեր են քննվել։ Ձեր վկայակոչած դեպքը  բնականաբար չեմ կարող հիշել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ բացառված է, որ դրանով վարույթ հարուցված չլինի։ Դուք ԱԺ պատգամավոր եք և պետք է քաջ գիտակցեք ինչպես գլխավոր դատախազի այնպես էլ ընդհանրապես դատախազության գործառույթները։ Ձեր հարցի ենթատեքստը հասկանալով՝ դատախազը ապացույցներ գնահատող է, ինչպես տեղի է ունեցել այսօր։ Ապացույցները ձեռք է բերել  մինչդատական վարույթ իրականացնող մարմինը և այդ ապացույցների գնահատման արդյուքնում դատախազն եկել է այս հետևությանը, որ պահին որևէ միջդատական վարույթ իրականացնող մարմին դրան համապատասխան ապացույցներ ձեռք կբերի նույն ճակատագիրը կլինի ցանկացած պարագայում։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
11:44 - 16 հունիսի, 2020
Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

ԲՀԿ խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանն այսօր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացված միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ միջնորդագիրն ապօրինի է․ դրա մասին, Տոնոյանի խոսքով, ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ։ «Ես հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում այսօր լուրջ մրցակից ունի, սակայն ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա որեւէ փաստ, որն անմիջականորեն առնչվում է Գագիկ Ծառուկյանին»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Իվետա Տոնոյանը։ Անդրադառնալով Ծառուկյանի տանը նախօրեին իրականացված խուզարկությունների դրվագներին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշատակեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, որի համաձայն՝ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ-ի համաձայնութամբ։ Բացի այս՝ նա նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում սահմանել է, որ այն պահից, երբ քրգործն սկսելու գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա նա համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող․ «Ամսի 14-ից Ծառուկյանի տանն իրականացվում են խուզարկություններ, նա հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նրա նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում»,- ասաց Տոնոյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հիմնավորում պահանջեց այս գործողությունների տրամաբանության ու հիմքերի մասին։ Դավթյանը պատասխանեց, որ ինքն այսօր ԱԺ-ում է, որպեսզի իր միջնորդության օրինականությունը հիմնավորի, եւ եթե մինչ այս պահը իրեն չի հաջողվել Տոնոյանի մոտ նման համոզմունք առաջացնել, դա վերջինիս պատգամավորական իրավունքն է․ «Բայց ես վստահորեն եմ ասում՝ հրապարակեցի ապացույցների շատ փոքր զանգված, որոնց անմիջական եւ ուղղակի կապն են հիմնավորում Գագիկ Ծառուկյանի հետ, եւ որպիսիք ավելի քան բավարար են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»։ Ինչ վերաբերում է Իվետա Տոնոյանի այն պնդմանը, թե Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում՝ մինչեւ ԱԺ-ի համաձայնությունն ստանալը, գլխավոր դատախազն ընդգծեց, որ այս փաստով հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանի անունը չի նշվել․ «Այո, մենք ունենք ՄԻԵԴ բազում մոտեցումներ, որոնք քրեական հետապնդման ավելի ընդարձակ ծավալներ են սահմանում, քան մեր քրեադատավարական օրենքը։ Բայց մեր երկրի ներքին օրենսդրության ուղղակի պահանջն այն է, որ ես այստեղ գտնվեմ բացառապես անձին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվություն ստանալու համար։ Դուք չեք գտնի մեր օրենսդրությամբ, նաեւ, իմ ընկալմամբ, ՄԻԵԴ այնպիսի որոշումներ, որոնք պահանջ կդնեն, որ բնակարանի խուզարկություն իրականացնելու համար ես գամ եւ ԱԺ թույլտվություն ստանամ, հետեւաբար կարծում եմ՝ նախաքննական մարմինը գործել է օրենքով սահմանված կարգով»,- ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի հարցի՝ ասաց գլխավոր դատախազը։ Հիշեցնենք, խորհրդարանն այսօր քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Հայարփի Բաղդասարյան
11:29 - 16 հունիսի, 2020
ԱԺ-ն քննարկում է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը

ԱԺ-ն քննարկում է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Նիստին ներկա է 121 պատգամավոր․ Գագիկ Ծառուկյանը բացակայում է։ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա ներկայացրեց, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խոշոր և առանձնապես խոշոր կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ փաստաթղերի անխոչընդոտ ստացման գործընթացը՝ դրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը։ Նախաքննությամբ պարզվել է, որ շինաշխատանքեր իրականացնող՝ «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլն 379 հազար 950 դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք է տվել ՀՀ քաղշինկոմիտեի նախագահին։ Ինչպես նշեց գլխավոր դատախազը՝ այս քրգործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռքբերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, հայտանբերելու նպատակով, «Երեւանշին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր՝ Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։  Քրեական գործի մնացյալ մանրամասները հայտնելուց հետո՝ գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն եւ մեղադրանք առաջադրելուն։
10:35 - 16 հունիսի, 2020
Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը
 |armtimes.com|

Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սխալ է համարում հետապնդվողների փախուստի համար դատախազությանը մեղադրելը: Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեղադրանք առաջադրելուց մեկ-երկու օր առաջ մարդիկ փախուստի են դիմում, Դավթյանն այսպես պատասխանեց. «Դատախազությունը ո՛չ մեղադրանք առաջադրողն է, ո՛չ ապացույց ձեռքբերողն է: Եվ էդ իրավիճակում հարցերը դատախազությանը կարող են հետեւյալ դիրքով առաջադրվել: Ոչ թե մեղադրանք առաջադրվել՝ ինչպես եղավ, որ մի քանի օր առաջ գնաց, այլ հետագայում պարզվե՞ց՝ ինչն էր պատճառը, որ այդպես եղավ, եւ այդ ուղղությամբ ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին: Յուրաքանչյուր նմանատիպ դեպքով այդ միջոցառումները ձեռնարկվում են: Ես ԱԺ-ում ներկայացրեցի, որ դեպք ենք ունեցել՝ քրգործ հարուցեցինք օպերատիվ մարմինների ենթադրաբար անփույթ աշխատանքի փաստով»: Լրագրողներից մեկը նկատեց, որ դատախազության աշխատանքի վերաբերյալ այդ կասկածամտությունը միգուցե պայմանավորված է նրանով, որ Դավթյանին ընկալում են որպես նախկին իշխանությա ներկայացուցիչ, որը հիմա էլ կարող է համագործակցել նրանց հետ: «Դուք էդպես մտածո՞ւմ եք»,- լրագրողին հարցրեց գլխավոր դատախազը, եւ ինքն էլ պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ոչ ոք այդպես չի մտածում»: Մեկ այլ լրագրող հարցն այլ կերպ տվեց՝ հիշեցնելով, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի մնացորդները պետք է հեռանան: Արթուր Դավթյանին հունից հանեց. «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը: «Ես երբեք կոռեկտության նշույլ անգամ պակաս չեմ թողել լրագրողների հետ շփումներում, իսկ դու որ էդ հարցը տալիս ես, կարծում եմ՝ պետք է հենվես իմ նախկին վարքագծի վրա: Հարցը տալուց մտածեք՝ ում եք տալիս, ինչպես եք տալիս»,- արձագանքեց նա: Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց Փաշինյանի մեկ այլ ելույթ, որում նա խոսել էր այն մասին, թե ինչպես է Դավթյանը պաշտոնի առաջխաղացում ունեցել: «Ասենք՝ ի՞նչ եք ինձ էդ հարցը տալիս»,- ասաց նա:
20:35 - 01 հունիսի, 2020
Հեղափոխությունից հետո նոր տվյալներով վերաբացված գործով ընտրակեղծարարարության հաստատման դեպք է եղել |armenpress.am|

Հեղափոխությունից հետո նոր տվյալներով վերաբացված գործով ընտրակեղծարարարության հաստատման դեպք է եղել |armenpress.am|

armenpress.am: Դատախազության լիազորության շրջանակում հարուցված քրեական գործերով նախկինում եղել են դեպքեր, երբ ընտրակեղծարարության փաստ չի հաստատվել, սակայն 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո նոր տվյալներ են ձեռք բերել, դրանցով վերաբացվել է գործը, հաստատվել ընտրակեղծարարության դեպք: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչ է արել Գլխավոր դատախազությունը վերջին առնվազն 20 տարիների ընտրական հանցագործողությունների վերաբերյալ: «Սկսած 2012-2013 թթ ընտրություններից, համակարգման աշխատանքներ են իրականացվել, աշխատանքային խումբ է ձևավորվել: Օրենքով դատախազությանը վերապահված գործիքների շրջանակում իրականացվել են միջոցառումներ, հարուցվել են գործեր, ունեցել ենք դատապարտումներ և այլն: Ունեցել ենք նաև իրավիճակներ, երբ չեն հաստատվել ընտրակեղծարարության փաստեր:  Ունեցել ենք նաև դեպքեր, որ չեն հաստատվել,  բայց 2018-ին հանարապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նոր տվյալներ են ձեռք բերվել, նոր տվյալներով վերաբացվել է գործը, հաստատվել է ընտրակեղծարարության դեպքը»,-ասաց Դավթյանը: Նա նաև նշեց, որ դատախազությունն իր նախաձեռնությամբ ենթադրությունների հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի:
17:00 - 01 հունիսի, 2020
ՄԻԵԴ կարծիքը վկայությունն է նախկինում մեր հայտնած դիրքորոշումների. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armenpress.am|

ՄԻԵԴ կարծիքը վկայությունն է նախկինում մեր հայտնած դիրքորոշումների. Դավթյանը՝ Քոչարյանի գործի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծում է , որ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը հաստատումն է մինչև այժմ ձեռնարկված քրեական հետպանդման գործողությունների իրավաչափության: Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Նա նախ նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը շատ հստակ է, առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր:  «Երկու հարցերի կապակացությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Եվ հստակ, ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում:Ամփոփելով ոչ մասնագետի լեզվով՝ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը, ոչ թե Եվրոպական և նույնիսկ Սահմանադրական դատարանը»,-ասաց Դավթյանը: Նա նշեց՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը մինչև այս ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափության հաստատումն է:
16:33 - 01 հունիսի, 2020
Դատախազը չի բացառում, որ  Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի |armenpress.am|

Դատախազը չի բացառում, որ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ կբողոքարկվի որոշումը,  ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև համավարակի ավարտը  պետք է մնա «Իզմիրլյան» ԲԿ-ում: Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:  «Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության: Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը մնա համապատասխան բուժհաստատությունում: Եվ ակտը ոչ թե դատարանի կողմից ըստ էության վերջնական կայացված ակտն է,այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ: Այս վարույթի կողմերը պաշտպանը և քրեակատարողական ծառայությունն են:Որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում: Բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների  արդյունավետ իրացման շրջանակներում»,-ասաց Դավթյանը:  Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել Դատախազություն: Նա հույս հայտնեց, որ այսօր՝ հունիսի 1-ին, կստանան դատական ակտը, կծանոթնան դրա հիմնավորումներին և քրեակատարողական ծառայության գործընկերների հետ, այսինքն՝ կոնկրետ վարույթով պատասխանողի հետ կքննարկեն հետագա անելիքները: Անդրադառնալով Ջուլհակյանի հարցին, թե դատախազը չի՞ բացառում, որ այդ որոշումը բողոքարկվի՝ Դավթյանը պատասխանեց. «Չեմ բացառում, իհարկե»:
15:44 - 01 հունիսի, 2020
Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով |armenpress.am|

Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է  49 զինծառայողի մահվան դեպք. զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը նվազել են 47 տոկոսով: «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «2019-ին շարունակվել է Զինված ուժերում հանցագործությունների նվազման դինամիկան, հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով, բացահայտման ցուցանիշը կրկին կազմել է 97 տոկոս: Զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված  է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Համեմատության համար նշենք, որ 2018-ին Զինված ուժերում և Պաշտպանության բանակում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից զինվորական ծառայության անցնելու հետ կապված՝ 38:  Փաստորեն կտրուկ, 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»,-ասաց Դավթյանը: 2018-ի համեմատ 2019-ին գրեթե կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 36.4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 11.2 տոկոսով՝  ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստանալու դեպքերը:  Դատախազը շեշտեց՝ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում անողոք պայքարը քրեական ենթամշակույթն բնորոշ դրսևորումների դեմ: Շուրջ 33 տոկոսով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը:
15:33 - 01 հունիսի, 2020
Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի հանցավոր սխեմայի մասին |armenpress.am|

Գլխավոր դատախազը պատմեց նախկինում կազմակերպված կոռուպցիոն բնույթի հանցավոր սխեմայի մասին |armenpress.am|

armenpress.am: Նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա է սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացնելիս: «2019-ին առանձնացել է մի քանի ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարված մեծածավալ  արդյունավետ աշխատանքով: Այսօր նախաքննական տարբեր մարմինների վարույթում քննվում են մեր երկրի համար նախադեպը չունեցող ծավալների հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որոնցով քննության առարկա են՝ առանց չափազանցության 10  և ավելի տարիների ընթացքում կազմակերպված հստակ սխեմատիկ գործելակերպով տասնյակ տնտեսավարող սուբյեկտների ֆորմալ ներգրավմամբ շղթայական, պետական հովանավորչությամբ իրականացված տնտեսական գործունեություն: Դրա արդյունքում հարյուր միլիոնավոր դոլարների հասնող հանցավոր եկամուտներ են գեներացվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, տարբեր երկրների բանկային ու ֆինանսական համակագերի օգտագործմամբ փորձ անելով թաքցնել դրանց իրական ծագումն ու աղբյուրը: Դրանց որոշ մասով արդեն առկա են տասնյակ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ»,- ասաց Դավթյանը: Փաստական տվյալներ են ձեռք բերվում հանցավոր սխեմայի բոլոր օղակները, հանգամանքները հիմնավորելու վերաբերյալ՝ գործի դնելով իրավական ողջ գործիքակազմը, պետության պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Այդ նպատակով միայն ներկա պահին վերոնշյալ գումարային արժեքը գերազանցող գույք է արգելադրված: Առաջիկայում ևս նոր տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը:
14:31 - 01 հունիսի, 2020
Նախորդ տարում ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը չեն գտնվել նախնական կալանքի տակ |armenpress.am|

Նախորդ տարում ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը չեն գտնվել նախնական կալանքի տակ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: Դավթյանն այս մասին ասաց  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս՝ անդրադառնալով նախնական կալանքի պրակտիկային: «2019-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ են ներկայացվել մեղադրյալ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 870 միջնորդություն, որոնցից բավարարվել է 804-ը կամ 92.4 տոկոսը:  Ներկայացված միջնորդություններից 26.2 տոկոսի դեպքում ընտրվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: 2019-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ համեմատած առկա է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների թվի աճ»,-ասաց դատախազը: Նա շեշտեց՝ պետք է փաստել, որ գործնականում վերջին 2-3 տարում ձեռնարկված քայլերը ակնհայտորեն վկայությունն են իրավական հանրահայտ այն սկզբունքի կենսագործման, որ կալանավորումը որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ: «Ասվածի ապացույցն է նաև այն, որ 2019-ին ազատազրկման դատապարտված 957 անձանցից 609-ը կամ 63.6 տոկոսը չեն գտնվել նախնական կալանքի տակ»,-ասաց Դավթյանը: 2019-ին արձանագրվել է 9 դեպք, երբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու դատական ակտի հիման վրա՝ մնալով ազատության մեջ, մեղադրյալը դրսևորել է ոչ պատշաճ  վարքագիծ, այն է՝ դիմել է փախուստի, կամ կատարել է նոր հանցանք:
13:49 - 01 հունիսի, 2020
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է 2019 թվականի կատարողականը |hetq.am|

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է 2019 թվականի կատարողականը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը խորհրդարանն ի գիտություն է ընդունում: Այն ներկայացնում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «2019 թվականի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26850 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ հանցագործություններն աճել են 8,8 տոկոսով: Լատենտային հանցագործությունների (թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների,   կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստել, պահել և իրացնել) աճի պարագայում ազդել է իրավապահ մարմինների հետ քաղաքացիների համագործակցության մակարդակի բարձրացումը, ինչը դրական ցուցիչ է: Եթե 2018-ին ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 203 հազար 539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թվականին դրանց թիվն աճել է շուրջ 21%-ով»,-ասաց Արթուր Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով` բարեփոխվել է հանցագործությունների հաշվառման գործընթացը, նվազել ոստիկանության կողմից վիճակագրությունը բարելավելու մղումով դեպքեր թաքցնելու պրակտիկան: «2008-2018 թվականների կտրվածքով ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 28.1%: Մինչդեռ, 2019թ. ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների ընդամենը 17.8%-ը»,-ասաց նա: Ըստ գլխավոր դատախազի` հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է եղել գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի աճով, ինչն, ըստ նրա, մտահոգիչ է: «Դինամիկ աճի միտում ունեն սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, վերջին տաս տարվա ընթացքում սեփականության դեմ ողղված հանցագործություններն աճել են գրեթե երեք անգամ, աճ է արձանագրվել բնակարանային գողությունների, խարդախությունների և վատնումների հաշվին»,-ասաց Դավթյանը` հավելելով, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 20 տոկոսից իջել է 16-ի: Ըստ զեկույցի` 2019-ին հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26850 դեպք, այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է հասնում 906 դեպք: Արձանագրվել է  նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում: Եթե 2019-ին բացահայտման ցուցանիշը կազմել է 58%, ապա 2018-ին այն եղել է 62․9%։ Այսպիսով, 2018թ. համեմատ, 2019թ. բացահայտման ցուցանիշը նվազել է 4.9%-ով: Ըստ գլխավոր դատախազի` հանցավորության դեմ պայքարում էական խոչընդոտ է  քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի գոյությունը: Խոսելով նշված ժամանակահատվածում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի մասին` Արթուր Դավթյանն ասաց, որ հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը, նախնական հաշվարկով, կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ՝ 2018 թվականին արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս: 2019-ին քննված քրեական գործերով պետությանը, համայնքներին պատճառված նյութական վնասների վերականգնման նպատակով 10.2մլրդ դրամի չափով արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների, շարժական կամ անշարժ գույքի վրա, ինչը 2018-ին (մոտ 7մլրդ) համեմատ ավելի է 45.7%-ով: Դատախազի խոսքով` 2018-2019թթ. քննված քրեական գործերի շրջանակներում բացահայտված՝ պետությանը կամ համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը՝ 190.7 մլրդ դրամ, ավելի քան 5.2 անգամ գերազանում է 2009-2017թթ. հայտնաբերված վնասի չափը միասն վերցրած, որը կազմում է 36.5մլրդ դրամ: Զինվորական հանցագործությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
13:19 - 01 հունիսի, 2020
Հայաստանում սպանությունների մեծ մասը կենցաղային բնույթ է կրում, կան նաեւ վենդետայի դեպքեր․ Արթուր Դավթյան
 |armtimes.com|

Հայաստանում սպանությունների մեծ մասը կենցաղային բնույթ է կրում, կան նաեւ վենդետայի դեպքեր․ Արթուր Դավթյան |armtimes.com|

armtimes.com: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների աճն ու ուսումնասիրության արդյունքում եկել եզրակացության, որ դրանց առաջին պատճառն ավտոմեքենաների թվի կտրուկ աճն է։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նկատեց, որ 2019-ին բազմապատիկներով ավելի մեքենա է ներկրվել Հայաստան, ինչի պատճառով երթեւեկությունը ծանրաբեռնվել է, իսկ ավելի անհատական դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառների գերակշիռ մասը վարորդների՝ իրենց իրավունքներին ոչ բարեխիղճ վերաբերվելն է։ Դատախազի համոզմամբ՝ խնդիրը պետք է լուծվի օրենսդրական մակարդակում, կարգավորումներ պետք է լինեն նաեւ այդ տիրույթում։ Ինչ վերաբերում է սպանությունների աճին, դատախազը ներկայացրեց, որ 2019 թվականին Հայաստանում գրանցվել է 47 սպանություն, ինչը 12-ով ավելի է, քան վերջին 30 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակը 2018 թվականին: Արթուր Դավթյանի խոսքով՝ 1980-ական թվականներից ունեն սպանությունների արձանագրված դեպքերի քանակ․ 80-ից մինչեւ 90-ական թվականները սպանությունների թվերը երկնիշ են, ընդ որում, 30-50, 90-ականներին կտրուկ աճ է գրանցվել՝ թվերը դարձել են եռանիշ: 2000 թվականից թվերը կրկին երկնիշ են՝ նվազման միտումով: «Պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ մասը կենցաղային բնույթ է կրում: Կան նաեւ վենդետայի, վրեժխնդրության դեպքեր, որոնք հայտնի են նաեւ հանրությանը»,- ասաց Արթուր Դավթյանը։
19:38 - 30 ապրիլի, 2020
Գլխավոր դատախազ․ 2019-ին ՀՀ-ում հանցագործության մոտ 27,000 դեպք է գրանցվել
 |panarmenian.net|

Գլխավոր դատախազ․ 2019-ին ՀՀ-ում հանցագործության մոտ 27,000 դեպք է գրանցվել |panarmenian.net|

panarmenian.net: 2019-ին Հայաստանում 26,850 հանցավորություն է գրանցվել, նախորդ տարվա համեմատ դեպքերն աճել են 8.8%-ով, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Աճը հիմնականում պայմանավորվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ գողությունների դեպքերով, աճի վրա ազդեցություն են թողել նաև լատենտայնությամբ աչքի ընկնող բազմաթիվ հանցագործություններ: Տարեցտարի մենք ունենում ենք բարելավում հանգագործների հաշվառման գործընթացում», - ասել է նա։ Դավթյանը նաև նշել է, որ 2019-ի տվյալներով՝ 100,000 բնակչին հանցագործության 906 դեպք է բաժին հասնում: Ըստ նրա՝ ՀՀ-ն էականորեն լավ դիրքերում է՝ ԱՊՀ շատ երկրների համեմատ: 2020-ի ապրիլին Եվրոպայի խորհորդի հրապարակած վիճակագրություն տվյալներով՝ 2019-ի հունվարի դրությամբ Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը 2266 է՝ 2.9 մլն բնակչի ցուցանիշով, 2018-ի (3536) համեմատ նկատվել է մոտ 36% անկում։ Հայաստանն անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի (77), Դանիայի (69) և Սլովենիայի (67) հետ: ՀՀ-ում ամենաշատ տարածված հանցագործություններն են սեփականությանն ուղղված հանցանքները (551 դատապարտյալ) ու կյանքի և առողջության դեմ ուղղվածները (398 բանտարկյալ)։ Դատապարտյալներից միայն 3-ն են ընտանիքի և երեխայի նկատմամբ հանցագործություն կատարել։
18:27 - 30 ապրիլի, 2020
Գլխավոր դատախազը՝ պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին
 |lragir.am|

Գլխավոր դատախազը՝ պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին |lragir.am|

lragir.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցին, անդրադարձավ մամուլում «ընտրյալների թաղամասի» վերաբերյալ հրապարակումներին: Խոսքը նախկին պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին է: «Ինչ վերաբերում է ընտրյալների թաղամաս և այլն, ես շատ գաղտնիք չեմ ուզում բացել, բայց մենք Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքին պատրաստվում ենք՝ նախագծից սկսած: Այդ պատրաստությունը նրանում է կայանում, որ մենք արդեն քրեական գործերով, այսպես կոչված, այդ անձանց ՝ մեր ապագա չակերտավոր գործընկերների գույքային միավորներն ուսումնասիրության առարկա դարձնում ենք: Որ պահին օրենքն ուժի մեջ կմտնի, դրանցով արդեն կոնկրետ գործողություններ կիրագործվեն»,- ասաց գլխավոր դատախազը: Ըստ նրա՝ մամուլի հրապարակումների հիման վրա նման քրեական գործեր կան, դրանց մեծ մասով քրեական հետապնդումներ են իրականցվել: Հարց հնչեց նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ: Արթուր Դավթյանն ասաց, որ Հատուկ Քննչական ծառայության վարույթում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան փաստով քրեական գործ է քննվում:
18:10 - 30 ապրիլի, 2020
Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասնակցությամբ աննախադեպ ծավալների քրեական գործեր են քննվում. գլխավոր դատախազ |civilnet.am|

Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասնակցությամբ աննախադեպ ծավալների քրեական գործեր են քննվում. գլխավոր դատախազ |civilnet.am|

civilnet.am: Այս պահին մի քանի աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվում տարբեր քննչական մարմինների վարույթում, որոնք վերաբերում են 10-15 տարի թաքցված ու արտոոնյալ տնտեսական գործունեությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ լրագրողների հարցին։  «Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, ու ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, որ այդ այդ ամբողջ գործունեությունը ղեկավարվել է 1-2 կենտրոնից։ Նախնական սխեման այնպիսին է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել։ Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել»,- հայտարարել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ հետագայում դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ լինեն։ Դատախազն ասել է, որ ղեկավարված սխեմայում մի քանի հարյուր միլիոն դոլարի շրջանառության մասին է խոսքը։  Դավթյանն նաև նշել է, որ այն փուլում, երբ ապացուցողական բազան բավարար կլինի, այդ պահից կսկսվեն հետապնդումներ։ Լրագրողների ճշգրտող հարցին՝ արդյոք հարուցված քրեական գործերի մասին արդեն հայտարարվե՞լ է, գլխավոր դատախազը պատասխանել է՝ աննախադեպ ծավալներով քրգործը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ կապված գործին և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ կապված գործին։  «Մենք պաշտոնական տվյալ ունենք, որ Միքայել Մինասյանը երկրի տարածքում չի գտնվում»,- տեղեկացրել է Դավթյանը՝ ավելացնելով, որ հետախուզման աշխատանքներում համագործակցություն է լինելու նաև միջազգային գործընկերների հետ։ 
17:31 - 30 ապրիլի, 2020