Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պատվիրակությանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում տարվող բարելավման աշխատանքները

Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ պատվիրակությանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում տարվող բարելավման աշխատանքները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որը Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։   Նախարարն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Մուսկատին է ներկայացրել առողջության համընդհանուր ծածկույթի ապահովման 3 բաղադրիչների՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, բժշկական ծառայությունների որակի բարելավում, ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկել ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը:   Նաև ներկայացվել է Լոռու մարզում նախատեսվող փորձարարական ծրագիրը, որով նախատեսվում են մարզային ԱԱՊ օղակի ենթակառուցվածքների վերակառուցում և վերազինում, ընտանեկան բժիշկների վերապատրաստում, թվայնացման գործընթաց և այլն։   Հյուրը բարձր է գնահատել մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, նշել, որ COVID-19-ը համավարակը ցույց տվեց առաջնային օղակի կարևորությունը, և որ Հայաստանը բարեփոխման ճիշտ ուղղություններ է ընտրել:   Երկուստեք ընդգծվել է հոգեկան առողջության պահպանման ծառայությունների ինտեգրման անհրաժեշտությունը ԱԱՊ օղակ։
19:11 - 09 հոկտեմբերի, 2022
Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի. ոչ մի ուռուցքով հիվանդ չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի. ոչ մի ուռուցքով հիվանդ չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Նորաբաց պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտների, այլև հարազատների հետ: Աշխատակազմը ներառում է 45 հաստիք:   Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:  «Մենք նվիրումով և ջանասիրությամբ պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի, որ մեր քաղաքացին առերեսվելով ախտորոշման հետ՝ հնարավորություն ունենա արժանապատիվ պայմաններում ստանալ հասանելի, իր կարիքներին համապատասխան բարձրորակ բուժօգնություն»,- պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Ավանեսյանի խոսքով՝ 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հատկացված պետական պատվերը շեշտակի` 78%-ով աճել է 2018 թվականի համեմատ, վերջին 2 տարիներին ևս ավելացել են հատկացումները, 55%-ով էլ ավելացել են վճարովի ծառայությունները: Իսկ շահառուների թիվը 2021-ին՝ 2020 թվականի համեմատ, ավելացել է 27%-ով: Կրկնակի բարձրացրել են նաև աշխատավարձային ֆոնդը:  «Հիվանդանոցը վերազինվել է 150 անուն ժամանակակից սարք-սարքավորումներով, լուծվել է ենթակառուցվածքների խնդիրը` կառուցվել են նոր շինություններ, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ»,- նշեց նախարարը: Ավանեսյանը վստահեցրեց, որ առողջապահության նախարարությունը շարունակելու է նպաստել ուռուցքաբանության զարգացման բոլոր նախաձեռնություններին և ապահովել Հայաստանում հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ` ուշադրության կենտրոնում պահելով մարդուն։  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրեց պալիատիվ ծառայության էությունը և կարևորությունը երկրի  համար։  Նա շնորհավորելով կենտրոնի տարեդարձն՝  ընդգծեց, որ 75 տարիների ընթացքում  կենտրոնն իր կայուն տեղն ու դերն է ունեցել երկրի առողջապահական համակարգում։ Նա նշեց, որ ՀՀ-ում ուռուցք ունեցողների մոտ 70-80 տոկոսն իր բուժումը ստանում է իրենց կենտրոնում։  «Մենք նպատակադրվել ենք առաջիկա 2 տարիների ընթացքում դառնալ զարգացած երկրներում հայտնի ուռուցքաբանական կլինիկաներին հավասար մրցակից։ Իրականում, սրանք զուտ խոսքեր կամ տեսլական չեն. վերջին 3 տարում բուժհիմնարկում կատարվել են մեծածավալ աշխատանքներ թե՛ կենցաղի, թե՛ սարքավորումների և թե՛ նոր մասնագետների ու ծառայությունների ուղղությամբ։  ՈւԱԿ-ն իր խնայած միջոցների հաշվին նաև մեծածավալ ներդրումներ է կատարել. այն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 258-րդն է: Այս ամենի վերջնարդյունքը պետք է լինի այն, որ ոչ մի ուռուցքով հիվանդ Հայաստանից չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով»,- նշեց նա: Միջոցառումների շրջանակում բացվեց  նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։
16:25 - 08 հոկտեմբերի, 2022
Հաջորդ տարի նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում. Ավանեսյան

 |armenpress.am|

Հաջորդ տարի նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 12 բժշկական կենտրոնում իրականացվում են նախագծման կամ շինարարական աշխատանքներ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հաջորդ տարի էլ բյուջեով արդեն իսկ նախատեսվել են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարեկարգման հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է: Եթե Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով բավարար կետի է հասնում, նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի մասին: Եվ սա մեր կարևոր բարեփոխումներից է, որ կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգումներին», -ասաց Ավանեսյանը: Առողջապահության նախարարը հավելեց, որ աբմուլատորիաների բարեկարգումը բավականին լավ ազդեցություն է ունենալու ընդհանուր առողջապահական համակարգի վրա:
13:18 - 06 հոկտեմբերի, 2022
Առաջիկայում կունենաք բոլոր պատասխանները, իրականացնում ենք նաև ԴՆԹ հետազոտություն․ Ավանեսյան
 |armtimes.com|

Առաջիկայում կունենաք բոլոր պատասխանները, իրականացնում ենք նաև ԴՆԹ հետազոտություն․ Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողից 7-ը գտնվում են պաշտպանության նախարարության հոսպիտալներից մեկում և անհրաժեշտ բժշկական ընթացքը անցնելուց հետո դուրս կգրվեն։ Նշենք՝  հոկտեմբերի 4–ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Երեկ ՀՀ քննչական կոմիտեից փոխանցել էին՝ Ադրբեջանից հայրենադարձված 17 զինծառայողից 10-ն այս պահին որպես վկա հարցաքննվում է ԶՔԳՎ-ում (զինվորակ քննչական գլխավոր վարչություն): 7 զինծառայողն էլ ստացիոնար բուժում է ստանում։ Նրանցից ոչ մեկը ծանր վիրավորում չի ստացել, խոշտանգված չէ, միայն բեկորային վնասվածքներ են ստացել։  Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Անպայման չէ, որ մարդու վիճակը վատ լինի, և ինքը գտնվի հիվանդանոցում ու ստացիոնար բուժում ստանա։ Այլ կան նաև հիվանդանոցային հետազոտությունների ծավալ, որը պետք է իրականացնել այդ պայմաններում և անհրաժեշտ ծավալը, երբ որ նրանք  ստանան, ապա  դուրս կգրվեն»,– ասաց նախարարը։ Ավանեսյանի խոսքով՝  այս պահին որևէ անհրաժեշտություն չկա նաև դիմելու արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոններին։ Հայաստանի մասնագետները և տեխնիկական հագեցվածությունը ամբողջությամբ բավարարում է։ Իսկ հարցին՝ քանի՞ դի կամ մասունք կա, որ դեռևս ինքնությունը պարզված չէ, Ավանեսյանը նշեց՝ այս պահին չի կարող պատասխանել։ «Առաջիկայում կունենաք բոլոր հետազոտությունների պատասխանները։ Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, կան որ առաջիկայում կվերջացնենք։ Բոլոր դեպքերը մենք արխիվացնում ենք ու ամբողջակաան պատկերը ունենալու համար ԴՆԹ հետազոտություն ենք իրականացնում»,– նշեց նա։
12:25 - 06 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը

 |armenpress.am|

Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում, որը վերաբերվում է դեղերի արտաքին գովազդին։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: «Հետազոտությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով 27.8 տոկոսի չափով է սպառողներին տեղեկատվությունը հասնում, համացանցի միջոցով՝ 1.9 տոկոսով և արտաքին գովազդի միջոցով՝ 1.4 տոկոսով»,-ասաց Քերոբյանը: Ըստ նրա՝ ներկայացված նախագծով նպատակ կա ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտ ապահովել և հնարավորություն ստեղծել առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հերթին նշեց, որ դեղերի շուկան խստորեն կարգավորվում է։ « Գովազդի թույլտվությունը վերաբերվում է միայն առանց դեղատոմս դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են. Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց ետ պահելու համար։ Սա ևս կարևոր է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»,- ընդգծեց Ավանեսյանը:  
12:22 - 06 հոկտեմբերի, 2022
Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը

 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով  տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական  աջակցության տրամադրումը:«Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը: Նա նշեց, որ առողջապահական համակարգում անընդհատ ներդրում է կատարվում համակարգն ուժեղացնելու, կրթելու, բժշկական կենտրոնները վերազինելու ուղղությամբ, ինչպես նաև ստեղծելու մեխանիզմներ, որ բոլորը միասնական,  կոորդինացված, արագ աշխատեն իրար հետ: «Մենք անընդհատ աշխատանքներ ենք իրականացնում,  և շատ կարևոր է նշել, որ այդ աշխատանքներն առանց լրացուցիչ ֆինանսավորման և մեր հանրային միջոցների հնարավոր չէ: Մենք ամեն տարի տեսնում ենք, որ մեր բյուջեում առողջապահական ծախսերը աճ են գրանցում»,-հավելեց Ավանեսյանը:
12:20 - 05 հոկտեմբերի, 2022
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն այժմ գործում է նոր հասցեում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն այժմ գործում է նոր հասցեում

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, այժմ գործում է նոր հասցեում (Հարավարևմտյան Բ-4 թաղամաս, Բաբաջանյան 21): Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Ազգային կենտրոնը նույն ծավալի բժշկական ծառայություններ է մատուցում «Սուրբ Աստվածածին ծննդատանը», որտեղ առանձնացված են մանկական և մեծահասակների ինֆեկցիոն ծառայություններ: Այստեղ ստեղծված են անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները թե՛ պացիենտների սպասարկման և թե՛ բժիշկների աշխատանքի համար:   Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ծանոթացել է պացիենտների և բուժանձնակազմի համար ստեղծված պայմաններին, կարևորել անցումային փուլում հարմարավետության ապահովումը:   «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ընդգրկված է առողջապահության նախարարության կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ծրագրում: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, առնվազն երկու տարի հետո կունենանք նոր ու վերազինված բժշկական կենտրոն:  
19:37 - 28 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ն ՌԴ քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի  պահանջված երկիր է. ՌԴ պաշտոնյան՝ ՀՀ առողջապահության նախարարին

ՀՀ-ն ՌԴ քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի պահանջված երկիր է. ՌԴ պաշտոնյան՝ ՀՀ առողջապահության նախարարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հատուկ ներկայացուցիչ Արֆենյա Տեր-Մինասովայի և ՌԴ ԱՊՀ երկրների և տարածաշրջանների վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետ Տատյանա Մուդրովայի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտները` գլխուղեղի կաթվածների բուժման ծրագրից մինչև վերականգնողական թերապիա և ուռուցքաբանություն: «Արֆենյա Տեր-Մինասովան վստահեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է: Նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում նախատեսված ուռուցքաբանական ֆորումին: Իսկ ռուսական կողմն Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու հոկտեմբերի 25-27-ն անցկացվելիք «Առողջության միջազգային 10-րդ ֆորումին». նախատեսվում է առաջիկա ծրագրերի ճանապարհային քարտեզի քննարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել նաև Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մարդկային կորուստների համար:
19:26 - 20 սեպտեմբերի, 2022
Հոսպիտալները համակարգված աշխատում են բժշկական օգնությունն արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ. Անահիտ Ավանեսյան

Հոսպիտալները համակարգված աշխատում են բժշկական օգնությունն արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ. Անահիտ Ավանեսյան

Այսօր ու միշտ մեր ամբողջ բուժանձնակազմը մեկ մարդու պես կանգնած է մեր երկրի պաշտպանության համար։ Քաղաքացիական և զինվորական հոսպիտալները համակարգված աշխատում են անհրաժեշտ բժշկական օգնությունը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում։   «Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձինք շարունակում են բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում։   Այցով Սյունիքի մարզում եմ։ Եղել եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Կապանի, Գորիսի բժշկական կենտրոններում, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման ընթացքին։   Այցի ժամանակ ներկայացվեց Ադրբեջանի հավանական ագրեսիաների դեպքում բժշկական կենտրոնների պատրաստվածության աստիճանը»,- նշված է գրառման մեջ։
20:52 - 18 սեպտեմբերի, 2022
Ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը․ Անահիտ Ավանեսյան

Ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը․ Անահիտ Ավանեսյան

ԱՆ համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի։ Մենք ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլոր ԲԿ-ները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության պարագաներով, մասնագիտական թիմերով, անհրաժեշտ շտապ օգնության բրիգադներով։ Այս պահին որևէ կարիք չունեն ոչ մեր համակարգի ներսում բաշխվածություն ապահովելու։ Ակտիվ կապի մեջ ենք թե՛ սփյուռքի, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, համակարգին աջակցելու բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված։ Բոլոր վիրավորները մարզային կենտրոններում ստանում են համապատասխան բուժօգնություն, այնուհետև մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի ԲԿ-ներ՝ ստանալու ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բուժօգնություն»,- նշեց նա։ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ այցելել է բժշկական կենտրոններ Երևանում, այցելելու է նաև մարզային բուժհաստատություններ։ Խոսելով արյան անհրաժեշտ պաշարների, ինչպես նաև սննդի հետ կապված հարցերի մասին՝ նախարարն ասաց․ «Մեր արյան պաշարները բավարար են, անընդհատ համալրվում են, չի նշանակում, որ չենք իրականացնում համալրում։ Սննդի հետ կապված հարցերը ևս համակարգված լուծվում են ՊՆ գործընկերների հետ համատեղ»։
18:25 - 14 սեպտեմբերի, 2022
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Իսրայելում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։   «Խոսել ենք առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, էլեկտրոնային առողջապահության և ոլորտի այլ բարեփոխումներից, ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքից: Հաշվի առնելով հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպման նշանակությունը` քննարկել ենք նախապատրաստական աշխատանքները, ընդգծելով նման միջոցառման անցկացման կարևորությունը: Քննարկել ենք նաև միջազգային մակարդակով համաճարակային սպառնալիքին պատրաստվածության շուրջ իրավական փաստաթղթի մշակման և ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները` կարևորելով երկրների պատրաստվածությունը հնարավոր համավարակների հաղթահարման գործում»։  
21:19 - 12 սեպտեմբերի, 2022
Առողջապահության նախարարը կմեկնի արձակուրդ

Առողջապահության նախարարը կմեկնի արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ: Որոշման մեջ մասնավորապես նշված է.  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորմանմասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը ներառյալ: 2. Անահիտ Ավանեսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարիառաջին տեղակալ Լենա Նանուշյանը»:
21:12 - 24 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում․ բուժօգնությունն իրականացվում է անվճար

 |armenpress.am|

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 4 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում․ բուժօգնությունն իրականացվում է անվճար |armenpress.am|

armenpress.am:  «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին գրանցված պայթյունից հետո վնասվածք ստացած 4 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ բուժհաստատություններում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին բոլորն ապաքինմամբ դուրս կգրվեն։ Ընդհանուր առմամբ, պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոններ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, որոնցից 58-ը առողջացմամբ դուրս են գրվել։ «Հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ։ Բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնությունը։ Հիմնական մասը հենց առաջին օրը, տեղում ստանալու բուժօգնությունը, ուղարկվել են տուն։ Ով անհրաժեշտություն է ունեցել լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների, ամբողջն իրականացվել է բարեհաջող»,- նշել է Ավանեսյանը։ Նա տեղեկացրել է, որ ամբողջ բուժօգնությունն իրականացվել է անվճար՝ պետպատվերի շրջանակում։ Ավանեսյանը հավելել է նաև, որ եթե պայթյունից տուժածները շարունակական բուժօգնության կարիք ունենան, ապա այդ բուժօգնությունը կստանան ամբողջությամբ անվճար։
12:08 - 18 օգոստոսի, 2022
Անահիտ Ավանեսյանն այցելել է  «Սուրմալու»-ի տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրմալու»-ի տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է բժշկական կենտրոններ, զրուցել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում է նախարարի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կատարված գրառումից: «Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող՝ պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- նշված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Մահացել է 16 քաղաքացի, անհետ կորած է համարվում 3-ը: Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
18:00 - 16 օգոստոսի, 2022