ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Փորձ է արվում ստեղծել կեղծ հիմքեր՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների օրինական գործունեությունը խոչընդոտելու համար․ Վարդևանյան

Փորձ է արվում ստեղծել կեղծ հիմքեր՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների օրինական գործունեությունը խոչընդոտելու համար․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը  հայտարարություն է տարածել․ «Ինչպես զգուշացնում էինք` սկսվեցին անհասկանալի ծագման և իշխանական լրատվամիջոցներով որոշակի նյութերի հրապարակում ուղղված «Հայաստան» դաշինքի վարկաբեկմանը: Ավելին` ստացվում են նաև տեղեկություններ, որ նույնիսկ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում: Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ նմանատիպ որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։ Վստահեցնում եմ՝ խիստ հետևողական ենք լինելու, որ սադրիչները և իրենց կազմակերպիչները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Այս ամենով փորձ է արվում ստեղծել շինծու, կեղծ հիմքեր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Վերահաստատում եմ նախորդ   վստահեցումս, որ  նմանատիպ ցանկացած փորձին հաջորդելու են իրավական կոշտ մեխանիզմների գործադրում: Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը»։
13:35 - 31 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուների ցանկը

«Հայաստան» դաշինքը հրապարակել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություների ընտրական ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։ Ցանկը ներկայացնում ենք ստորև․ 1. Ռոբերտ Քոչարյան 2. Իշխան Սաղաթելյան 3. Աննա Գրիգորյան 4. Վահե Հակոբյան 5. Արﬔն Գևորգյան 6. Լիլիթ Գալստյան 7. Արﬔն Ռուստամյան 8. Սեյրան Օհանյան 9. Էլինար Վարդանյան 10. Արծվիկ Մինասյան 11. Արթուր Ղազինյան 12. Քրիստինե Վարդանյան 13. Գեղամ Մանուկյան 14. Աղվան Վարդանյան 15. Ագնեսա Խամոյան 16. Անդրանիկ Թևանյան 17. Մխիթար Զաքարյան 18. Հռիփսիﬔ Ստամբուլյան 19. Աշոտ Սիմոնյան 20. Արﬔն Չարչյան 21. Ելենա Կիրակոսյան 22. Դավիթ Սեդրակյան 23. Ալեքսանդր Խաչատուրյան 24. Արմենուհի Կյուրեղյան 25. Արամ Վարդևանյան 26. Թադևոս Ավետիսյան 27. Մարիաննա Եփրեմյան 28. Արթուր Սարգսյան 29. Արթուր Խաչատրյան 30. Արեգնազ Մանուկյան 31. Գեղամ Նազարյան 32. Առուշ Առուշանյան 33. Ասպրամ Կրպեյան 34. Արգիշտի Գևորգյան 35. Գառնիկ Դանիելյան 36. Ռիմա Ղազարյան 37. Ռուբեն Մելքոնյան 38. Մհեր Սահակյան 39. Մարիա Պետրոսյան 40. Սայադ Շիրինյան 41. Ռոբերտ Հայրապետյան 42. Արփինե Վարդանյան 43. Արման Ղազարյան 44. Դավիթ Սահակյանց 45. Իրինա Գասպարյան 46. Մհեր Մելքոնյան 47. Միհրդատ Մադաթյան 48. Անժելա Նալբանդյան 49. Գերասիմ Վարդանյան 50. Լևոն Քոչարյան
11:21 - 29 մայիսի, 2021
Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

Ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին» չի կարող լինել մեկ տեղ, սա շատ պարզունակ մեկնաբանություն է․ Քոչարյանը՝ առաջին նախագահի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ես ցանկություն չունեմ մեկնաբանելու առաջին նախագահի հայտարարությունները։ Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել  որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հարցի կարգավորման «բանալին» Ռուսաստանի ձեռքում է։ «Բոլոր այդ 10 տարիների ընթացքում արված առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք այդ առաջարկները քննարկել։ Ադրբեջանը այդ առաջարկները կտրականապես մերժում էր։ Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին»։ Հարցին՝ որտեղ է գտնվում ղարաբաղյան խնդրի կարգավորման «բանալին», երկրորդ նախագահը նշեց, որ սա այն հարցը չէ, որի լուծման բանալին կարող է լինել մեկ տեղ։ «Սա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես, ուղղակի չի լինում։ Կան կոնֆլիկտի կողմեր, կան ներգրավված կողմեր, կա եռանախագահություն, և կա Ռուսաստան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է և առանցքային դեր ունի այս գործընթացներում՝ հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով։ Բայց մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»։
13:06 - 25 մայիսի, 2021
«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

«Հայաստան» դաշինքը ներկայացնելու է 5 տարվա համար նախատեսված երկրի զարգացման իր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցող «Հայաստան» դաշինքը մշակել է առաջիկա հինգ տարվա համար նախատեսված երկրի զարգացման ծրագիր, որն ակտիվ քարոզարշավով ներկայացնելու է հանրությանը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:  «Չնայած ընտրարշավի ժամանակահատվածը բավական կարճ է, ամեն դեպքում փորձելու ենք մեր ծրագրերը տեղ հասցնել մեր հասարակությանը, ժողովրդին: Եվ, այո, մենք խոսելու ենք երաշխավորված ապագայից, Հայաստանի զարգացման տեսլականից: Խոսելու ենք փաստերով, հստակ թվերով, ցուցանիշներով և ամբողջ Հայաստանում փորձելու ենք յուրաքանչյուր բնակավայր, թեկուզ փոքր, խմբերով մտնել ու մեր ասելիքը տեղ հասցնել»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:
13:02 - 25 մայիսի, 2021
Հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում․ դա է Ադրբեջանի շտապողականության պատճառը․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

Հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում․ դա է Ադրբեջանի շտապողականության պատճառը․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Հայ–ադրբեջանական սահմանային դելիմիտացիան այս պահին կարող է որոշակի խնդիրներ ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում։ Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝  հայ-ադրբեջանական սահմանային դելիմիտացիան ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի կարգավիճակի վրա, և եթե իշխանությանը հաջողվի դա իրականացնել մինչև ընտրություններ, արդյոք չենք կանգնի անդառնալի փաստերի առաջ։ «Կարծում եմ` այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է հիմա, կապված է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու հետ»։
12:24 - 25 մայիսի, 2021
Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ հանդիպմանը

Հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ հանդիպմանը

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ։ Անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Որպես հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ, հարցերի մի մասը վերաբերել է ոլորտի հեռանկարներին։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր։Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։ Նախագահը հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը նորից բերել զարգացման հուն և ընդհանրապես՝ ամեն ինչ լավ է լինելու։
14:23 - 24 մայիսի, 2021
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ․ ՀՅԴ բյուրոյի հայտարարությունը

Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ․ ՀՅԴ բյուրոյի հայտարարությունը

Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը, ոչ միայն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել, այլև բացահայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին նշվում է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ: «Կոպտորեն ոտնահարելով նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին և այլ պահվող անձնանց, այլև Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին Թաղերի ռազմակալումից, ապա նաև կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով որևէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ ռազմավարական ուղղություններով ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մի քանի կիլոմետր։ Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Հեռահար նպատակադրումներով կատարված ադրբեջանական բացահայտ ագրեսիան ստեղծել է ռազմական բախման և պատերազմի իրական վտանգ։ Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր անգործությունից, Ադրբեջանը փորձում է թելադրել իր կամքը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը։ Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի ագրեսիան կանխելու, հակազդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը շարունակում է իր ապաշնորհ կառավարմամբ կործանման տանել երկիրը։ Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել։ ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, միաժամանակ պատրաստ լինելով ինքնակազմակերպվելով պաշտպանել մեր պետությունն ու քաղաքացների անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
18:37 - 16 մայիսի, 2021
Ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական․ Վլադիմիր Վարդանյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական․ Վլադիմիր Վարդանյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Չգիտեմ՝ ինչքանով է Սահմանադրությանը համահունչ որպես նախընտրական դաշինքի նպատակ հայտարարել ոչ թե գալիք ընտրություններում հաղթանակ տանելը, այլ օրինական ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությանը հեռացնելը: Այսօր՝ խորհրդանական ճեպազրույցների ընթացքում, այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը։ Հիշեցնենք՝ Քոչարյանը երեկ՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարել էր․ «Այս իշխանությանը պետք է քշել, եթե պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»։ Վարդանյանը հավելեց, որ  ընտրություններին մասնակցող ցանկացած քաղաքական ուժի նպատակը պետք է լինի սահմանադրական։  Անդրադառնալով Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին՝ Վարդանյանն ասաց․ «Ցավում եմ, որ  նույնիսկ Ընտրական օրենսգրքում  փոփոխություններից հետո  մենք չենք խոսում գաղափարների մասին, մենք չենք խոսում կուսակցությունների մասին, մենք կրկին խոսում ենք անձանց մասին։ Իմ կարծիքով՝ այդ դաշինքի մեջ կան նաև այլ սուբյեկտներ, նույնիսկ կա սուբյեկտ, որը հարյուրամյա պատմություն ունի, և չի կարելի այդ դաշինքը, ըստ էության, բերել, հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի անվանը»։ 
12:20 - 10 մայիսի, 2021
Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ․ Ռոբերտ Քոչարյան
 |tert.am|

Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահներին միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր, և եթե մտադրված եմ պայքարել, ուրեմն՝ հաջողության հասնելու ենք, սա բոլորի հաջողությունն է։ Այս մասին «Հայաստան» դաշինքի համագործակցության հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան։ «Միասնական դաշինք ձևավորելը կամ չձևավորելը պայքարելու տեխնիկաներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրությունների գնալ այս ձևաչափով։ Կողջունեմ, եթե իրենք ամբողջ թափով, կարողություններով մտնեն պայքարի մեջ։ Այս պայքարն ունի երկու բաղադրիչ՝ մեկը՝ պայքար այս կործանարար իշխանության դեմ, մյուսը՝ պայքար իշխանության համար։ Կարելի է պայքարել առաջին բաղադրիչով, չպայքարել երկրորդով, բայց առաջին բաղադրիչով չպայքարելն ուղղակի դասալքություն է»,- ասաց Քոչարյանը։Գործող իշխանության հնարավոր վերարտադրման հարցին ի պատասխան էլ նա ասաց․ «Նույնիսկ ամենից վատ երազում ամենից անհուսալի պեսիմիստը չի մտածում, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել, հենց ռեալիստորեն եմ ասում»,- ասաց նա։ 
17:20 - 09 մայիսի, 2021
Վարչապետի պաշտոնակատարը փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին․ ՀՅԴ բյուրո

Վարչապետի պաշտոնակատարը փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին․ ՀՅԴ բյուրո

ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները։ Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։ Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիորեն թելադրված է օրվա իշխանությունների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը բացահայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել դատախազությանն ու քննչական մարմիններին՝ թիրախավորելով քաղաքական հակառակորդներին։ Քաղաքական հետապնդումների թիրախում են հատկապես ՀՅԴ Հայաստանի կազմակերպության պատասխանատուները, անդամներն ու համակիրները։ Բռնությունների ու քաղաքական հետապնդումների միջոցով փորձ է արվում կոտրել հայրենիքի փրկության համար սկսված պայքարի ոգին։ Նման գործելաոճը ի ցույց է դնում օրվա իշխանությունների մոտ առկա քաղաքական ճգնաժամը։ Սանձազերծված բռնաճնշումները ավելի են խորացնելու այդ ճգնաժամը։ Այսու, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում հանուն հայրենիքի և արժանապատվության պայքարի դրոշ բարձրացրած քաղաքացիներին, իսկ իշխանություններին եւ նրանց կամակատար ուժային կառույցներին հորդորում ենք մնալ օրենքի և օրինականության շրջանակներում։ Հիշեցնում ենք, հայրենիքի և ազգի ազատագրության, Հայաստանում հայ մարդու և քաղաքացու ազատ և արժանապատիվ կյանքի պայմանները կերտելու ճանապարհին՝ ՀՅ Դաշնակցությունը որևէ ճնշումից վախեցողը չէ։ Վկան՝ ՀՅԴ 130 տարվա պատմությունը»։
20:07 - 01 մայիսի, 2021
«Մի թույլ տվեք, որ ձեր անունը խայտառակվի», Արծվիկ Մինասյանը դիմում է իրավապահներին |azatutyun.am|

«Մի թույլ տվեք, որ ձեր անունը խայտառակվի», Արծվիկ Մինասյանը դիմում է իրավապահներին |azatutyun.am|

azatutyun.am: Հայ հեղափոխական դաշնակցությունը բողոքի ակցիա է անցկացնում դատախազության շենքի դիմաց: Կուսակցությունն իր ավելի վաղ տարածած հայտարարությամբ շեշտել էր, որ իրավապահ մարմինների կողմից ՀՅԴ ներկայացուցիչների դեմ վերջին ժամանակաշրջանում Երևանում ու մարզերում իրականացվում են քաղաքական հետապնդումներ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարությամբ պահանջում է իրավապահներից մնալ բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում, չարժեզրկել պետական ինստիտուտները, «չդառնալ օրվա իշխանությունների քաղաքական կամակատարը», ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացու օրինական շահերին։ Կուսակցության ներկայացուցիչներից Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը նշեցին, որ դատախազությանը չի կատարում սահմանադրական իր պարտավորությունները, ծառայում է օրվա իշխանությանը։ Ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ Սյունիքի դեպքերից հետո ձերբակալությունների նոր շարք սկսվեցին քաղաքացիների նկատմամբ: «Ես նաև դիմում եմ այն արժանապատիվ դատախազներին, քննիչներին և ոստիկանության աշխատակիցներին` մի թույլ տվեք, որ ձեր անունը խայտառակվի այն անպատկառ ու անպատասխանատու գործընկերների գործողությունների արդյունքում, որոնք չեն կատարում օրենքով և Սահմանադրությամբ իրենք վրա դրված պարտականությունը», - հորդորեց Մինասյանը: Այսօր Քննչական կոմիտե էին հրավիրել Դաշնակցության մի քանի անդամներ: Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտարարությունը, թե ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության, ճիշտ չէ: Շարունակությունը՝ azatutyun.am-ում։ 
18:15 - 29 ապրիլի, 2021
Իշխան Սաղաթելյանը և Տարոն Տոնոյանը Երևանի քննչական վարչություն չեն հրավիրվել, իսկ մնացած անձանց ծանուցագրերը փոխանցվել են սկսած ապրիլի 27-ից. Գոռ Աբրահամյան

Իշխան Սաղաթելյանը և Տարոն Տոնոյանը Երևանի քննչական վարչություն չեն հրավիրվել, իսկ մնացած անձանց ծանուցագրերը փոխանցվել են սկսած ապրիլի 27-ից. Գոռ Աբրահամյան

Փաստաբան Բենիկ Գալստյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որի իմաստն այն է, որ ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հարկ եմ համարում պարզաբանել, որ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած  դեռևս ապրիլի 27-ից: Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ստացականով, ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին՝ ծանուցագրերը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով: Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել: Այսինքն նշվածներից առանձին անձինք  քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռևս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ:    Իսկ եթե կարող է լինել պատճառահետևանքային կապ, ապա՝ ավելի շուտ հակառակ տրամաբանությամբ: Հետևաբար մեր գործընկերոջը հորդորում ենք փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել և թյուր կարծիք չձևավորել»,- գրել է Աբրահամյանը:
14:48 - 29 ապրիլի, 2021