Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Թեհրանում հայտարարել են, որ Իրանը չի ընդունի պատժամիջոցների աստիճանական վերացման մասին ԱՄՆ-ի առաջարկը |pastinfo.am|

Թեհրանում հայտարարել են, որ Իրանը չի ընդունի պատժամիջոցների աստիճանական վերացման մասին ԱՄՆ-ի առաջարկը |pastinfo.am|

pastinfo.am: Իրանական կողմը մտադիր չէ ընդունել պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին ԱՄՆ առաջարկը։ Այս մասին շաբաթ Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ «Պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին առաջարկը չի քննարկվում», - ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «Իրանի վերջնական դիրքորոշումը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների չեղարկումն է»: Ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ միջուկային գործարքին վերադարձը կարող է ձգձգվել։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Վիեննայում կայանալիք հանդիպումը, որը նվիրված Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀԾ), կարող է օգտակար լինել, նույնիսկ եթե առջեւում երկար դիվանագիտական ճանապարհ կա:
15:20 - 03 ապրիլի, 2021
Չինաստանի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան |tert.am|

Չինաստանի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան |tert.am|

tert.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ժամանել է Թեհրան, հայտնում է իրանական Tehran Times-ը և հավելում, որ չինացի դիվանագետը հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ բանակցություններում կարևոր է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիների գնահատումն ու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը և հավելել, որ Չինաստանի արտգործնախարարի այցը «երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլ է»: Զարիֆի և Իի բանակցությունների հիմնական հարցերը լինելու են երկարաժամկետ համագործակցության հեռանկարներն ու համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացման ուղիները։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակին զուգահեռ երկու դիվանագետները երկու երկրների համագործակցությանը վերաբերվող փաստաթղթերի ցուցահանդես են բացելու, ինչպես նաև նախատեսում են ստորագրել համագործակցության համապարփակ փաստաթուղթ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև։ 2016 թվականից ի վեր սա Չինաստանի կողմից առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Իրան, հայտնել է Իրանում Չինաստանի նախկին դեսպան Հուա Լիմինը և հավելել, որ Իրանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (2013 թվականին Չինաստանի կառավարության կողմից ընդունված ենթակառուցվածքների զարգացման գլոբալ ռազմավարություն է) շրջանակներում կարևոր նշանակություն ունեցող երկիր է։ Ըստ դիվանագետի, այս այցի ընթացքում առանցքային կլինի նաև Թեհրանի միջուկային խնդիրը։ Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարը Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ Արևմտյան Ասիայում կայունության ապահովման և քաոսի վերացման համար պետք է ազատվել գերտերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունից։ Նա նշել էր, որ միջազգային հանրությունը պետք աջակցություն ցուցաբերի միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ Արևմտյան Ասիայի գոտի ստեղծելու համար և շեշտել Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսման երթուղու և ժամանակացույցի քննարկմանն ու ձևավորմանը բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտությունը։ Մինչև Թեհրան մեկնելը Վան Ին հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սեգեյ Լավրովի հետ, որի ընթացքում դիվանագետներն ասել են, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին և չեղարկի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները։  
11:31 - 27 մարտի, 2021
ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են սահմանին բեռնափոխադրողների փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերի դյուրացման հնարավորությունը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են սահմանին բեռնափոխադրողների փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերի դյուրացման հնարավորությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը լավ հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցության հետագա զարգացման համար։ Երկուստեք անդրադարձ է կատարվել մի շարք տրանսպորտային ծրագրերի, այդ թվում՝ «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակում համագործակցության հնարավորություններին։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն Իրանի փոխարտգործնախարարին տեղեկացրել է նաև Հայաստանի բեռնափոխադրողների կողմից բարձրացված՝ սահմանահատումների ընթացքում ֆիտոսանիտարական վերահսկման փաստաթղթերի ներկայացման ընթացակարգային խնդիրների վերաբերյալ՝ իրանական կողմին առաջարկելով դիտարկել այդ ընթացակարգերը դյուրացնելու և էլեկտրոնային տարբերակով ու փոխադարձության սկզբունքով այդ հարցը կարգավորելու հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պատրաստակամություն են հայտնել համագործակցելու ենթակառուցվածքների ոլորտի զարգացմանն ուղղված փոխշահավետ նախաձեռնություններում:
18:36 - 19 մարտի, 2021
ԱԳՆ-ում տեղի են ունեցել հայ-իրանական քաղաքական խորհրդակցություններ

ԱԳՆ-ում տեղի են ունեցել հայ-իրանական քաղաքական խորհրդակցություններ

Մարտի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հայ-իրանական խորհրդակցություններ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջազգային իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի միջև կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և ընդլայնման հարցերին։ Քննարկվել են երկու երկրների միջև համաձայնեցման փուլում գտնվող փաստաթղթերի նախագծերի շուրջ աշխատանքների առաջմղմանը, ինչպես նաև գործող պայմանագրերի արդիականացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ընդգծել ահաբեկիչների ներկայության անթույլատրելիությունը՝ կարևորելով տարածաշրջանից վերջիններիս անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և իրանցի իր պաշտոնակցի առանձնազրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Քննարկվել են մարդու իրավունքներին, մշակութային փոխգործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքին, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը հատկապես բարձր են գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչի հիմքում ընկած են հայ-իրանական մշակութային և քաղաքակրթական կապերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային քաղաքական օրակարգի մի շարք հիմնահարցերի։
17:25 - 18 մարտի, 2021
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձը բարդ է, բայց ոչ անհնարին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն |tert.am|

tert.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) վերադարձը դժվար է, բայց ոչ անհնար:Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների որոշմանը, ես կասեի, որ տեսնում եմ նրանց վերադարձն Իրանի միջուկային գործարքին: Սա այն է, ինչ նրանք են ասում ինձ, երբ ես խոսում եմ նրանց պետքարտուղարի և Իրանում նրանց դեսպանի հետ (նշենք՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի հետևանքով երկրի շահերն իսլամական պետությունում ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը,- Tert.am): Նրանք ինձ ասում են, որ ցանկանում են վերադառնալ: Բայց, իհարկե, կան մի շարք խնդիրներ, որոնք դեռ պետք է պարզաբանվեն: Գործարքին վերադարձն անհնարին չէ, դժվար է, բայց և անհնարին էլ չէ»,- պատասխանելով եվրապատգամավորների հարցերին՝ նշել է Գրոսին:Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:
17:44 - 16 մարտի, 2021